Научная статья на тему 'Հայաստանի հանրապետության կայուն զարգացման հայեցակարգի ուրվագիծ'

Հայաստանի հանրապետության կայուն զարգացման հայեցակարգի ուրվագիծ Текст научной статьи по специальности «Социальная и экономическая география»

CC BY
207
65
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

Аннотация научной статьи по социальной и экономической географии, автор научной работы — Վարան Հայկազյան

Հոդվածում դիտարկվում են այն պայմանները, որոնք կարող են նպաստել ՀՀկայուն զարգացմանը տարբեր ոլորտներում: Առաջարկվում է հանրապետու-թյան տարածքի վարչական բաժանման նոր մոդել՝ հիմնված կենսոլորտայինգավառների ուղղահայաց գոտիների թվի նվազեցման սկզբունքների վրա, որիարդյունքում ունենում ենք 5 մարզ՝ Շիրակ, Լոռի-Տավուշ, Գեղամա, Արարա-տյան, Սյունիք որպես առանձին կառուցվածք՝ Երևանի ագլոմերացիան իրարբանյակ քաղաքներով: Ներկայացվում են դրույթներ, որոնք կարող են նպաս-տել առանձին բնագավառների կայուն զարգացմանը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В работе сделана попытка на фоне положения дел в мировой экономике, социального и нравственного состояния общества, реальных и возможных путей его развития оценить возможные парадигмы видения места человека в обществе, в природе и космосе. Проанализированы условия, которые могли бы способствовать становлению активного гражданского общества. Предложена новая модель административного деления территории республики, основанная на принципе выделения биосферных губерний и минимизации числа вертикальных зон в них и состоящая из 5 марзов — Ширак, Лори-Тавуш, Гегама, Араратян и Сюник, а также агломерации Еревана с городами-спутниками. Обосновывается привлекательность такого разделения. Приводятся предложения, которые могли бы способствовать устойчивому развитию в отдельных отраслях: образовании, науке, строительстве, сельском хозяйстве.

Текст научной работы на тему «Հայաստանի հանրապետության կայուն զարգացման հայեցակարգի ուրվագիծ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՈՒՐՎԱԳԻԾ

Վարան Հայկազյան

Հոդվածում դիտարկվում են այն պայմանները, որոնք կարող են նպաստել ՀՀ կայուն զարգացմանը տարբեր ոլորտներում: Առաջարկվում է հանրապետության տարածքի վարչական բաժանման նոր մոդել հիմնված կենսոլորտային գավառների և ուղղահայաց գոտիների թվի նվազեցման սկզբունքների վրա, որի արդյունքում ունենում ենք 5 մարզ Շիրակ, Լոռի-Տավուշ, Գեղամա, Արարատյան, Սյունիք և որպես առանձին կառուցվածք Երևանի ագլոմերացիան իր արբանյակ քաղաքներով: Ներկայացվում են դրույթներ, որոնք կարող են նպաստել առանձին բնագավառների կայուն զարգացմանը:

Ապագայի ստվերը պետք է երկար լինի: Ռոբերտ Աքսելրոդ, «Կոոպերացման էվոլուցիա»

1. Ներածություն

Արդի, ինչպես և պարբերաբար կրկնվող այլ ճգնաժամերի «լույսի» ներքո ավելի հստակ է երևում ներկա քաղաքակրթության հիմքում ընկած մարդկանց ձգտումը ունենալ որքան հնարավոր է ավելի շատ իրեր, ուտելիք և զվարճալիքներ, որի բավարարումը, ինչպես և դրա հետ կապված' հասարակությունում համապատասխան դիրքի գրավումը, պայմանավորված է նրա տրամադրության տակ գտնվող, հիմնականում ֆինանսական, ռեսուրսներով: Մարդ սպառողը, որի հոծ զանգվածի մեջ հազիվ է նշմարվում մարդ ստեղծագործո-ղը, դարձել է գլխավոր գործող անձ, կազմակերպում է հասարակությունն ու իշխանություն ընտրում, ապրում և աշխատում է այնպես, որ այդ ձգտումը բավարարվի առավելագույնս, ինչը հանգեցրել է այնպիսի հասարակության կայացմանը, որտեղ ոչ միայն ունևոր ռանտիեն, այլև ինտելիգենտն ու բան-վոր-գյուղացին ևս հանրային կյանքում հանդես են գալիս գրեթե միայն որպես սպառող1: Աշխատանքն արդեն գրեթե չի դիտվում որպես ինքնադրսևորման և ինքնահաստատման միջոց. այն ընկալվում է որպես մի կերպ գոյությունը պահպանելու հնարավորություն:

1 http://www. trinitas.ru

75

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Բարեկեցությունը շռայլության, ունևորության հետ որևէ կապ չունի: Եվ որպեսզի բարեկեցությունն ազատենք այժմյան առաձգական իմաստաբանական վիճակից, ավելացնենք, որ այն ենթադրում է միայն անհրաժեշտ կարիքների բավարարում: Հակառակ դեպքում «նյութական բարիքների անընդհատ աճող մակարդակի» պատրանքը, որ հատուկ է ինչպես կապիտալիստական, այնպես էլ սոցիալիստական հասարակարգին երկուսին էլ հատուկ ստիպո-ղականորեն աճող կարիքների առավելագույն բավարարմամբ, տեղ չի թողնի այնպիսի հասկացությունների համար, ինչպիսիք են ներդաշնակությունը, գթությունը, խղճի ձայնը, սոցիալական կապիտալը և այլ իսկական արժեքները [1, p. 30 ]:

Իր գոյության հատկապես սկզբնական շրջանում մարդկությունը հարաբերությունները շրջապատի, բնության հետ կառուցում էր մեղմ, փոխադարձ հարմարվողության սկզբունքների հիման վրա: Հակառակ այդ սիմետրիկ հարաբերությունների հետագայում ավելի գերակշռող դարձան ասիմետրիկ հարաբերությունները, երբ նվազող ռեսուրսների համալրման ուղիներ համատեղ փնտրելու փոխարեն նախապատվությունը տրվեց ավելի արագ ընդունվող անհեռատեսական որոշումներին, և հարաբերությունների պլաստիկան փոխարինվեց նվաճողի հարացույցով (պարադիգմով). գրավվում էին նոր տարածքներ, անտառն անխնա ոչնչացվում էր նոր կենսատիրույթ ստեղծելու նպատակով: Իսկ հետագայում արդեն մարդն այդ մոտեցումը սկսեց կիրառել հենց մարդու նկատմամբ և ավելի անողոք կերպով. կամ դու ինձ, կամ ես քեզ (այն դեպքում, երբ բնությունը համակեցության և փոխադարձ հարմարվողության բյուր օրինակներ ունի, և արդեն մի քանի տասնամյակ է, ինչ այդ սկզբունքներով որոշ երկրներում վարում են նաև գյուղատնտեսությունը անվանելով դրա այդ տեսակը «պերմակուլտուրա» [2]): Դա էլ մեզ հանգեցրեց այն բանին, ինչ այսօր ունենք. արդեն առօրյա դարձած ռազմական գործողությունների բազում օջախներ (իսկ մարդկության պատմության մեջ արդեն տեղի է

ռ

ունեցել ավելի քան 14.000 պատերազմ): Շատ անգամ «կարո ղ է արդյոք սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը» հարցին ի պատասխան լսում ենք. «այն վաղուց արդեն ընթանում է»:

2. Իրաւիճակի գնահատում

Այսօր մարդկության մեջ լայն իմաստով բացակայում է որևէ նպատակային կառուցողական ընդհանուր գործոն. չի կարելի ոչ ՀՆԱ-ն ընդունել որպես որևէ պետության հասարակության հաջողության ցուցանիշ, ոչ էլ ժողովրդավարությունը (իր շատ անգամ բռնազբոսիկ մեկնաբանություններով) նրա առաջադիմության չափանիշ: Գյուղատնտեսությունում բերքի լրացուցիչ միավոր ստանալու համար ավելի ու ավելի շատ է ծախսվում թե ֆինանսական, թե

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

էներգետիկ ռեսուրս [3, էջ 60-83]: Արդյունաբերությունում գործող նոր տեխնիկան, մի քանի տոկոսով ավելացնելով արտադրության ծավալները, դառնում է շատ ավելի վտանգավոր մարդու կամ բնության, իսկ երբեմն երկուսի համար էլ (նշենք թեկուզ Չեռնոբիլը): Նոր տեխնոլոգիաները, աննշան չափով բարձրացնելով արտադրանքի որակը, բազմապատիկ բարձրացնում են արտադրության էներգատարողությունն ու բնության էկոլոգիական լարվածությունը: Անգամ կենցաղում օգտագործվող էլեկտրաէներգիայի ծավալներն աստիճանաբար անընդհատ աճում են1:

Տնտեսության, գիտության և տեխնիկայի հապճեպ, երբեմն շնչակտուր զարգացում և այսպիսի հասարակություն. պարզ է, որ մեկի զարգացումը մյուսի հաշվին է տեղի ունեցել: Այսինքն երկրները տվյալ ուղիով տանելու իշխանությունների մտադրությունն իրականացվել է հասարակության ինքնակարգավորման ինստիտուտի վրա մշտապես ճնշում գործադրելով և հանգել սոցիալական դեգրադացիայի:

Ինչպես իր աշխատություններից մեկում իրավացիորեն նշում է Աշոտ Վ.Ոսկանյանը, «...պետության և ընտանիքի լայնորեն տարածված գերագնահատումը ընդդեմ քաղաքացիական հասարակության կառույցների» բերում է նրան, որ «հասարակական հարաբերությունները. դրսևորվում են ոչ ուղղակի վիրտուալ ձևով», և ընդհանրապես, «հայկական սոցիալական իրականությունը վիրտուալ է» [4, էջ 121-136]: Եվ «տպավորությունն այն է, որ հայկական զանգվածային գիտակցության համար պետությունը և ընտանիքը հիմնարար են և արժեքավոր, իսկ հասարակական կառույցները երկրորդական և պատահական»: «Դրանով են պայմանավորված նաև ավանդույթի անձեռնմխելիությունը և սոցիալական խմբերի համերաշխության նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը, .սոցիալական խմբերի ինքնուրույն արժեքն անտեսվում է, քանի որ անձնավորության մեկուսի և ազգի հավաքական սուբյեկտները ծածկում են ողջ սոցիալական դաշտը. Դասական առումով հասարակության համար տեղ պարզապես չի մնում»:

Այս ամենն, անշուշտ, վկայում է աշխարհընկալման խեղման և դրանից խուսափելու համար ծրագրեր մշակելու և իրականացնելու անհրաժեշտության մասին: Եվ ցանկացած զարգացման ծրագրի հիմքում պետք է դրված լինի արժեքների համակարգի վերանայման և հասարակությունը սպառողա-կանության փակուղուց դուրս բերելու գաղափարը [5, c. 75-77]։ Մանավանդ որ սահմանափակ ռեսուրսների պայմաններն ավելի են խթանում դրանց սպառումը մրցակցության բացարձակեցման պայմաններում: Մինչդեռ բնության որպես մրցակցության դասական օրինակի, հաճախակի մատնանշումը հիմքեր գրեթե չի պարունակում. օրինակ, կենդանի օրգանիզմների ենթահա-

1 http://www.fao.org

77

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

մակարգերը (ներքին օրգանները) բացարձակապես չեն մրցակցում: Մրցակցություն կա միայն օրգանիզմների, համակեցությունների, տեսակների միջև, բայց դա երբեք մշտական բնույթ չի կրում: Փոխարենը հայտնի են համատեղ պաշտպանության և սիմբիոզների բազում օրինակներ, ինչը շատ անգամ ընդօրինակվում է շուկայական հարաբերություններում դաշինքների, միությունների, կորպորացիաների ձևով:

Վերադառնալով հասարակության խնդրին նշենք, որ լրացնելով այդ շոշափելի բացը հասարակության փաստացի բացակայությունը, կամ ապա-վիրտուալացնելով հասարակությունը, մենք քայլ առաջ կանենք, բայց ընդամենը կհայտնվենք համընդհանուր և տևական ճգնաժամային դաշտում բոլորի հետ միասին: Եվ այստեղ արդեն անհրաժեշտ կլինի այլ պետությունների հետ համագործակցությամբ ստեղծել ինչպես մեր, այնպես էլ ողջ համաշխարհային տնտեսության նոր ճարտարապետություն, որտեղ բարոյական նորմերը, ժուժկալությունն ու բոլոր լուծումները բնության հետ համագործակցության մեջ տեսնելու անհրաժեշտությունը հանդես կգան որպես որոշիչ սկզբունքներ: Այդ ճարտարապետությամբ կառուցված տունը հարմար է լինելու ըստ Էրիխ Ֆրոմի գոյության, այլ ոչ ունեցվածքի կոնցեպտն ընտրած (որին անընդհատ հագուրդ են տալիս սպառողականության ընդլայնման օգտին աշխատող վարկային տեխնոլոգիաները, ռեալ նյութական բովանդակությունից առանձնացված արժեթղթերը, շուկայի սպեկուլյատիվ անընդհատ ընդլայնվող հատվածը) մարդն ու հասարակությունը [6]: Այս պարագաներում պետության դերակատարությունը կլինի առողջ բանկային համակարգ ստեղծելն ու այն վերահսկելը, և մակրոէկոնոմիկայի վարումը ընդգծված ազգայնամետու-թյամբ (դեռ Ֆիխտեի կողմից առաջադրված [7, c. 193] և ռուսերենում экономический национализм հաջող թարգմանություն ունեցող հասկացության հայերեն համարժեքը մեզ հայտնի չէ): Նման տնտեսական համակարգը լինելու է այնքան ինքնաբավ, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն պես պետության հովանավորչությունը հետզհետե դուրս է գալու ասպարեզից:

Բաց համակարգերի տեսության տեսակետից, իշխող կառույցն, իհարկե, պետք է տեղյակ լինի և կարողանա ազդել ենթակա կառույցներին հասնող նյութական, էներգետիկ, տեղեկատվական, հոգևոր ռեսուրսների վրա, բայց դա չպետք է լինի նրա մենաշնորհը: Իշխանական կառույցն ինքը պիտի ստեղծի թափանցիկության այնպիսի պայմաններ, որ այդ ամենը տեսանելի լինի բոլորին: Այդ ժամանակ հասարակությունն էլ կկրի իր բաժին պատասխանատվությունը, և արատը կդադարի լինել իշխանության արտոնություն և ենթականերին կառավարելու լծակ:

Մինչդեռ այսօր արատն է հանդիսանում տնտեսության ամենահզոր շարժիչը, իսկ կառուցել-քանդել դիքոտոմիայում հավասարակշռությունն ան-

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

ընդհատ թեքվում է դեպի աջ: Մեր գիտակցության վերակողմնորոշումը դեպի բնություն կբերի այդ շարժիչի փոխակերպմանը բնության նպատակահարմարության հիմքի վրա կառուցված:

Ըստ Ա.Դ. Պանովի հասարակության զարգացման արագությունը 10-15 տարի հետո կհասնի անվերջության այստեղից բխող բոլոր հետևություններով [8]: Հավանաբար, այսօրվա ճգնաժամը հենց դրա նախերգանքն է և նախազգուշացումը. բնակչության աճի և սպառման ֆետիշացման այսպիսի պայմաններում մարդկությունը քաղցկեղային ուռուցք կարող է դառնալ կենսոլորտի անընդհատ հյուծվող մարմնի վրա, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկի:

3. Որտեղ փետրել ելքը

Մարդկանց անտարբեր վերաբերմունքը մոլորակի վրա մշտապես ընթացող ռազմական գործողությունների նկատմամբ վկայում է հասարակության մեջ արմատական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Այն, որ հասարակության կառավարումը դառնում է ավելի բարդ և միաժամանակ անարդյունավետ, ևս վկայում է այդ մասին. վերը հիշատակված ասիմետրի-կության, թերևս, առաջին օրինակն էր Հին աշխարհից, հատկապես Արևելքից եկած շահադիտականությունը, որի գաղափարախոսությունը տեսություն դարձած, կոչվեց «էկոնոմիկա», և ստեղծվեց այնպիսի հայեցակարգային մթնոլորտ, որտեղ ագրեսիան դիտվում է որպես նորմ: Հետին պլան է մղվել «բնություն» հարացույցը, և կառուցվել է մի քաղաքակրթություն, որի հիմնա-դրույթները հակասում են մարդու էությանը և նրա բնության հետ ի սկզբանե ունեցած հարաբերություններին: Բնությանը շրջվելու անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն այն սերունդների համար պահպանելու իմպերատիվով: Սիմետրիկ հարացույցից ասիմետրիկին նվաճումայինին անցնելը հանգեցնում է հաղթողի և պարտվողի, կառավարողի և կառավարվողի, սուբյեկտի և օբյեկտի, և ի վերջո «հաղթում է ուժեղագույնը» արատավոր դրույթի:

Այնպես որ բնությունը և նրա պահպանությունը, էկոհամակարգային մոտեցումները և կենսոլորտային մտածելակերպը հարկավոր են ոչ միայն մոլորակը հետագա խաթարումներից հետ պահելու և սերունդներին ավելի բարվոք վիճակում հանձնելու, այլև բնության օրենքներն ավելի լավ հասկանալու և դրանց հիման վրա անձի և հասարակության կյանքը կառուցելու համար: Եվ չմոռանանք, որ խաթարելով բնությունը մենք խաթարում ենք ինքներս մեզ, իսկ կենսոլորտի հետ մրցելու արդյունքում պարտվողն ի վերջո լինելու է մարդը:

Մինչ 4.Ի.4երնադսկու ուսմունքի հաղթարշավը XX դարի ընթացքում մարդը և հատկապես մարդկության պատմությունն ուսումնասիրվել են

79

ՎՀայկազյան

21 րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

բնությունից անջատ, ավելի ճիշտ բնությունը ենթադրելով որպես նշված գործընթացների անկենդան առհավատչյա: Վերնադսկին եկավ այն եզրահանգման, որ մարդն օրինաչափ մասն է այն բնական օրգանիզմի, որը կոչվում է կենսոլորտ, և բոլոր վերլուծությունների հատկապես պատմական, կենտրոնում պետք է դիտարկվեն մարդ-բնություն հարաբերությունները:

Անհրաժեշտ է մշակել նոր աշխարհայացք և կացության նոր նախագիծ զարգացման նոր չափանիշներով. ամենահարուստ երկրներն անգամ ապահովագրված չեն արհավիրքային նահանջներից: Ընդհակառակը, ով չի ընկնում գերշահույթի հետևից, հեշտությամբ կտանի ցանկացած ճգնաժամ: Նույնը վերաբերում է գերսպառողին. ինչպես ցույց տվեցին կենսոլորտի փորձն ու պատմությունը, խոշոր կենդանիները հետզհետե վերացան, և նրանց տեղը համապատասխան էկոլոգիական հարթություններում զբաղեցրին կենդանիներ, որոնք բավարարվում էին շատ ավելի քիչ կերային ռեսուրսով: Սպասվում է, որ այսպիսի վերանայված արժեքներով նոր նախագիծը, յուրաքանչյուր երկիր դիտարկելով որպես բնական էներգահամակարգ, միևնույն ժամանակ հրաժարվելով ընդերքի պրիմիտիվ շահագործումից, որի արդյունքում մի քանի մարդ հարստանում է, մի քանի հարյուր մարդ աշխատանք է ստանում, իսկ բնության մարմինը թողնվում է հավերժորեն ապականված պոչամբար-ների դաջվածքներով, ստեղծագործորեն կփոխազդի բնության և կենդանի նյութի հետ և արտադրաուժերի օպտիմալացման միջոցով կապահովի բոլոր մարդկանց համար բարեկեցիկ սոցիալական աշխարհ:

Դեռ XIX դարի վերջին իտալացի հայտնի տնտեսագետ Վիլֆրեդո Պարի-զոն նշել է, որ վտանգավոր անհամապատասխանություն գոյություն ունի սպեկուլյատիվ ֆինանսական գործարքների և իրականում արտադրված արդյունքի միջև, ինչն էլ մինչ այժմ տեղի ունեցած ճգնաժամերի դրդապատճառն է հանդիսացել։ Ըստ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մ.Ալլեյի, մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող սոցիոլոգների և տնտեսագետների (Ի.Վալերսթայն, Լ.Լարուշ, Պ.Կուզնեցով), տարադրամա-ֆինանսական համակարգի հիմքերը պետք է վերանայվեն, և որպես ֆինանսական ակտիվների ապահովման չափանիշ պետք է հանդիսանա երկրի օգտակար հզորությունը, այսինքն տարվա ընթացքում երկրում առկա էներգիայի աղբյուրների գումարային հզորությունը, որն էլ արտահայտում է երկրի տնտեսական հնարավորությունները: Այդ դեպքում առանձին վերցրած երկրի և տարբեր երկրների միջև հասարակական-տնտեսական կյանքի յուրաքանչյուր երևույթ ու դրսևորում (ներկրում, արտահանում, նոր տեխնոլոգիաների կիրառում, մասնագետների պատրաստում և վերապատրաստում և այլն) նաև համեմատելի է դառնում: Այսպես, մեկ բարձրակարգ մասնագետի պատրաստումը 25 տարիների ընթացքում պահանջում է մոտ 34 մվտ էներգիա, ինչը համահավասար է

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

75.000 տ նավթի: Արտահայտման այսպիսի ձևն ավելի արդյունավետ է թե երկրի ներսում ու դրսում կատարվող համեմատությունների համար միաժամանակ զերծ պահելով հնարավոր պատահական և մտածված մոլորություններից, թե ավելի հավաստի տեղեկատվություն է հանդիսանում ավելի տևական ժամանակային պարբերականության համար:

Էներգետիկ պարունակությունը որպես տնտեսական գործունեության արտահայտման միջոց օգտագործելը նաև հնարավորություն է տալիս էներգիայի տնտեսման կոնցեպտը միշտ աչքի առաջ ունենալ և ձգտել բարելավված կառավարման:

4. Որ արժեքներն են կարևոր մեզ համար

Հակակրելի սոցիալիզմից հազիվ ձերբազատված հայտնվեցինք «բաղձալի» կապիտալիզմում, այժմ ակնկալում ենք հասարակության կայացման նոր ձևաչափեր։ Դա խիստ ցանկալի է, որ տնտեսավարման ձևերի զանազանության մեջ հնարավոր դարձնի գերակայող քաղաքացիական սեփականության զարգացումը հիմնված հասարակական ինքնակարգավորման վրա: Եվ առաջին հերթին մոբիլիզացնելով և խթանելով ինտելեկտուալ գործունեությունը:

ռ ռ

Ի նչ հիմքեր կան նման սպասելիքների համար, և ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել պահը մոտեցնելու համար:

Ինչպես կոմունիստական դիկտատուրային հատուկ ուղղահայաց հարաբերությունները հետզհետե փոխարինվում են հորիզոնականով, այնպես էլ դրանք, իրենց հերթին, պետք է հենք հանդիսանան իրենց հետագա զարգացումը ցանցային համակարգերում տեսնելու համար:

Ցանցային համակարգի ունիվերսալությունը ցույց տալու համար նրա արդյունավետության օրինակը բերենք առևտրից։ Դրանով այլ կարգի խնդիր է լուծվում: Ցանցային առևտուրն ավելի հեռանկարային է այն պատճառով, որ չնայած սկզբում աճում են գործողությունների ավտոմատացման ծախսերը, այնուհետև աշխատանքների կատարելագործված տեխնոլոգիան կրճատում է ընդհանուր ծախսերը, իսկ եկամուտն ավելանում է ընդհանուր մարքեթինգա-յին հայեցակարգի, միասնական վարչական, ֆինանսական և լոգիստիկ միավորի, ինչպես նաև մեծ մասշտաբներում կատարված տնտեսումների հաշվին: Իսկ ցանցի համար գոյություն ունեցող միևնույն բարձր ստանդարտը տրամադրում է հաճախորդին իր բրենդի նկատմամբ և բարձրացնում ցանցի մրցունակությունը: Սա կարևոր հայեցակարգային հենասյուն է:

Կայուն զարգացման համար, որն ըստ սահմանման այն զարգացումն է, որ, բավարարելով տվյալ սերնդի կարիքներն ու պահանջները, ոչ մի պարագայում չի վտանգում նույնը հաջորդ սերունդների համար, մեկ այլ կարևոր հենասյուն է հանդիսանում էկոհամակարգային մոտեցումը: Մարդու կյանքը

81

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ծավալվում է բնության մեջ, և զարմանալի կլիներ որևէ տևական հաջողություն ակնկալել այն դեպքում, երբ այդ օրենքներն ուսումնասիրելու և կիրառելու փոխարեն դրանք շարունակաբար անտեսվում են:

Եթե սկզբում երկրակենսահամակարգերն այն բնական համակարգերն էին, որտեղ գոյություն ուներ հավասարակշռություն բույսերի և կենդանիների տարբեր տեսակների միջև, իսկ դրանք միասին բավարար սնունդ էին ապահովում մարդու համար, հետագայում մարդը դուրս եկավ այդ բնական սահմաններից, բնակեցրեց հսկայական տարածքներ, առաջացան պետություններ, որոնց սահմաններն արդեն չէին համընկնում երկրակենսահամակարգերի սահմանների հետ: Դրա հետ մեկտեղ, մարդու գործունեությունն ընթացավ կամ բնական միջավայրից կտրված, կամ բնության վրա անցանկալի երբեմն կոշտ տևական ազդեցություններով, և այդ ֆոնի վրա վարչական միավորների անհամաչափ զարգացումը բերեց երկրակենսահամակարգերի հավասարակշության խախտման: Այսօրվա մեր իրավիճակում մարդ-բնություն համակարգը նորից կարող է արդյունավետ դառնալ, եթե ինքնակազմակերպումը հետզհետե դառնա այն գիտակցված ընթացքը, որն իրականանում է համաձայն բնության օրենքների և պահպանելով ամբողջի ու նրա մասի փոխհամաձայնությամբ պայմանավորված համակարգերի ներդաշնակությունը: Իսկ գործնականում դրան կհասնենք, եթե փորձենք համապատասխանեցնել վարչական սահմանները երկրակենսահամակարգերի բնական սահմանների հետ, ստեղծելով կենսոլորտային գավառներ: Դրանցից բաղկացած պետությունը չի լինի լոկ տնտեսական, քաղաքական կամ այլ նպատակներով բաժանված տարածքների մեխանիկական միավորում, այլ ամբողջական կենդանի օրգանիզմ և կհայտնվի մարդ-բնություն համակարգի զարգացման նոր, ավելի բարձր մակարդակում:

Եթե որևէ պետություն որդեգրում է բնօգտագործման կառավարման էկոհամակարգային մոտեցում, այսինքն կարելի է ասել, որ այն, փաստորեն, սկսում է բնության մաս կազմել, ապա այն ձեռք է բերում բազում առավելություններ։ Դիցուք, նրան մշտապես հատուկ ունիտարիզմի և ֆեդերալիզմի միջև անընդհատ գոյություն ունեցող հակասությունը պարզապես վերանում է:

Իր նյութական կյանքը կենսոլորտի օրենքներին համահունչ կառուցելով մարդն օգտագործում է նրա ողջ հզորությունը. հասարակությունում ուժեղանում են կառուցողական միտումները, առաջանում է հզոր համակարգաստեղծ գործոն:

Կենսոլորտային գավառների առաջացման հետ տեղի է ունենում մարդու գիտակցության էկոլոգիացում, և որպես հետևանք կազմավորվում է առողջ բնակչություն: Ինչպես ասում է Նոբելյան դափնեկիր Է.Չարգաֆը, բնության ձևափոխման կամ նրան խորամանկելու փորձերը բերել են բնության գրեթե վախճանին: Մինչդեռ բնությունն ընդամենը ընկալելը մարդուն դարձնում է

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

դրա մի մասը, այսինքն հզորության մի մաս: Մարդը դառնում է էկոնոմիկայի զորեղ մեխանիզմների գործելու նպատակը, այլ ոչ թե նրա չնչին անդեմ մասնիկը, և արդեն դժվար կլինի նրան խամաճիկի տեղ դնել, օգտագործելով իր իսկ արատները ագահությունը, նախանձը, չկամությունը, փառասիրությունը:

Առաջարկվում է սրանց վրա հենվելով կազմակերպել մեր սոցիումը և մշակել մեծամասնության մասնակցությունն ակնկալող գիտական ռացիոնալ կառավարման հիմնադրույթներ, այլ ոչ թե նորից ակնկալենք իբր թե խարիզ-մատիկ, իրականում պատահական լիդերների գալը, հատկապես որ վերջերս նրանք ոչ պատահականորեն դադարում են նաև խարիզմատիկ լինելուց:

5. Կենսոլորտը, ազգայինբնավոյաւթյունը և հասարակությունը

Մարդն օրինաչափորեն մաս է հանդիսանում այնպիսի բնական և ամբողջական օրգանիզմի, ինչպիսին կենսոլորտն է, և հիմնարարն այստեղ բնություն-մարդ կապն է, որի կատարյալ դրսևորումը բնության կանոններով և մարդու ղեկա-վարմամբ իրականացվող ինքնակազմակերպման գիտակցված ընթացքն է:

Հազարամյակներ անց մարդը դժվարությամբ փորձում է շրջվել դեպի իր ակունքները, որ անքակտելիորեն կապված են բնության հետ: Սկսում է գիտակցել և վերագնահատել այդ կապը, քանի որ հասկացել է, որ խեղելով բնությունը խեղում է նաև իրեն:

Այսինչ մարզում կամ այնինչ քաղաքում բնակվելը անձի համար առանձնապես չի կարևորվի, եթե դրա հետևում չի կանգնած իր էությունը պայմանավորող անկրկնելի բնաշխարհը, լինի դա հազվադեպ օազիսներով անապատ, լեռնազանգված ամայություն, թե անտառներով կամ մարգագետիններով ծածկված դրախտավայր: Որքան ամբողջական է ու հստակ մարդու պատկերացումն իրեն ծնած բնաշխարհի մասին, այնքան ամուր է ու փոխարդյունա-վետ նրանց կապը: Չի բացառվում, որ երկրում մեկ կամ երկու աշխարհագրա-կան-կլիմայական գոտիների առկայությունը նպաստում է կայուն ազգային բնավորության առաջանալուն, ճիշտ է նաև շատ անգամ անհետաքրքրության աստիճանի հասնող կանխատեսելիությամբ հանդերձ, և, ընդհակառակը, բազմագոտիականությունը կարող է նախահիմք դառնալ բարդ ազգային խառնվածքի ձևավորմանը, ինչը մենք տեսնում ենք Հայաստանի փոքր տարածքում 9 ուղղահայաց գոտիների պայմաններում: Ոսկե միջինի կամ օպ-տիմումի պարագան կարող է լինել չափավոր թվով գոտիների առկայությունը թող որ սահմանափակ տարածքում, ինչին զգալի չափով կարելի է հասնել վերը նշված կենսոլորտային գավառների պայմաններում, երբ առանձին վերցված էկոլոգիական տարածքը դեռ պահպանում է իր ամբողջականությունը:

Սահմանափակ ռեսուրսներ և սոցիալական կապիտալի ցածր մակարդակ ունեցող հասարակությունում, ինչպիսին առայժմ մեր հասարակությունն

83

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

է, հարաբերությունները մարդկանց միջև պայմանականորեն աեվաեեեք փոխադարձ վեկտորային, այլ ոչ թե պլանետար, այսինքն անձը բևեռված է մեկ այլ անձի (կամ անձերի) նկատմամբ, բայց ոչ թե հարաբերվում է հասարակությանն ամբողջապես կամ նրա մի մասին, ինչը հարմար ենք գտնում սխեմա-տիկորեն պատկերել հետևյալ ձևով.

Պատկերվածը հավակնում է սխեմատիկորեն ներկայացնել արդի եվրոպական հասարակության մեջ ընդունված հաղորդակցման հիմնական սկզբունքը դիսկուրսի էթիկան (ձախ պատկերը) և այն, ինչ մեզ մոտ դրա փոխարեն օգտագործվում է (աջ պատկեր): Հասարակությունը, առավել ևս տիեզերքը, այլևս շփման եզր չեն մեզ համար. դիմում ենք սովորաբար մեկս մյուսին, և դրա համար մեր տեղի-անտեղի արտահայտված զգացմունքները խտանում են այդ համեմատաբար փոքր օբյեկտի վրա և դառնում (կամ առնվազն հիշեցնում) ագրեսիա. դիմացինը եթե մեր կարծիքին հակառակ կարծիքի է, դառնում է հակառակորդ կամ յուրային դառնալու ինչ-որ շանսեր է պահպանում: Բոլոր դեպքերում տեղի է ունենում գիտակցական հակադրություն. չեզոքությունը մերժվում է կամ-կամ: Որովհետև երկուսով ենք, առանձին դիպոլ. հասարակությունն առհասարակ մեր տեսադաշտից դուրս է: Մաթեմատիկայի բաժիններից մեկում խաղերի տեսությունում կատարված վերջին հետազոտությունները պարզաբանում են վերը նկարագրված ճգնաժամի տանող իրավիճակները և միաժամանակ լուծումներ հուշում, որն է բարոյականի վերջնական հաղթանակը գնալով զարգացող հասարակության առկայության պայմաններում: Քիչ թվով մասնակիցների (դասական դեպքում 2) և սահմանափակ ռեսուրսների պարագայում ընթանում են այսպես կոչված զրոյական գումարով խաղեր. այսինքն մեկը հաղթում է, մյուսը պարտվում, մեկին ամեն ինչ, մյուսին ոչինչ. ճիշտ այնպես, ինչպես ներկայացվեց վերևում:

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

Սակայն, երբ խաղին սկսում են մասնակցել ավելի մեծ թվով մարդիկ, իսկ դա նշանակում է նաև ավելի շատ ռեսուրսների առկայություն, այսինքն մոդելավորվում է հասարակությունը, խաղացողների վարքը դադարում է այդպես պարզունակ լինելուց, և բացարձակապես սկսում են գերակայել այնպիսի լուծումներ, որտեղ հաղթում է մեծամասնությունը. բազմիցս արձանագրվում են դեպքեր, երբ վերը նշված հետազոտողներից մեկի Ռ.Դոկինզի խոսքերով, «ամենաագահն իսկ կարող է իրեն զսպել, որպեսզի կասեցնի ամբողջ խմբի ոչնչացումը»:

6. Վարչական կաոուցվածք և տարածքային զարգացման խնդիրներ

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տարածքների ճիշտ դիվերսիֆի-կացումը բերում է նրան, որ մոտավորապես համազոր տարածքներից որևէ մեկն իր զարգացմամբ առաջ ընկնելով իր հետևից տանում է մյուսներին և հետագայում տևական ժամանակ մնում որպես զարգացման կենտրոն: Ֆրանսիայում դա Փարիզի շրջանն է, Իտալիայում Լոմբարդիան, ուր հանգրվանում է արտասահմանյան ներդրումների զգալի մասը և որը Միլան կենտրոնով, ապահովում է երկրի ՀՆԱ մոտ քառորդը: ԱՄՆ-ում ինովացիոն կենտրոններ համարվում են 50 նահանգներից 5-ը. Կալիֆորնիա, Ֆլորիդա, Վաշինգտոն, Կոլորադո և Քոնեկթիկուտ (իր չափերով ավելի մեծ երկրում զարգացման մի քանի կենտրոնի առկայությունը նորից հաստատում է ցանցային սկզբունքի արդյունավետությունը):

Հայաստանի համար նման բաժանում էկոլոգիական գավառների ձևով, կարող էր լինել 5 մարզերով և Երևանի ագլոմերացիայով կառուցվածքը: Արարատյան մարզը այսպիսի բաժանման դեպքում ներառում է հիմնականում այժմյան Արմավիրի և Արարատի մարզերը և Վայոց ձորի մի մասը: Արագա-ծոտնի զգալի մասը միանում է Շիրակի մարզին (որին միանում է նաև Լոռվա մարզի մինչև Սպիտակ ընկած տարածքը), ինչպես Կոտայքի զգալի մասը Գեղամա մարզին, իսկ Վայոց ձորի արևելյան մասը միանում է Սյունիքին:

Ինչ խոսք, ավելի ճշգրիտ սահմանները հարկ եղած դեպքում կանցկացվեն համապատասխան բազմապրոֆիլ հանձնաժողովների կողմից, բայց նման բաժանումը լիովին համապատասխանում է ամեն մի նոր մարզում ուղղահայաց գոտիների թվի հնարավոր նվազեցման և կենսոլորտային գավառների սահմանման պայմաններին: (Ի դեպ, այս բաժանումը որոշ չափով հիշեցնում է Երկրորդ հանրապետության վերջերում հրատարակված ՀԽՍՀ սոցիալ-տնտեսական շրջանների բաժանումով տնտեսական քարտեզը):

Որքան մարզերը հիմնական պարամետրերի սակավաթվությամբ տարբերվեն իրարից, այնքան ավելի ներդաշնակ կլինի նրանց փոխհամագործակ-ցությունն ու ավելի հավանական համատեղ զարգացումը: Սակայն գիտենք նաև, որ առայժմ մարզերում նկատելի զարգացման գործընթացներ տեղի չեն

85

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ունենում, և հատկապես ծանր է վիճակը այն ռեգիոեեերում, որոնք պարփակված եե իրենց շուկաներում և մրցունակ չեն մակրոռեգիոնալ մասշտաբներում: Ուստի և կարելի է առաջարկել ընդհանուր թիրախ ունեցող 3 սցենար զարգացման տարբեր մակարդակներում գտնվող ռեգիոնների համար:

Առավել դեպրեսիվ տարածքների համար ճիշտ կլինի օգտագործել առկա մատչելի ռեսուրսը (առաջին սցենար). էժան աշխատուժը, էժան հողը, էներգիայի համեմատաբար ավելի էժան աղբյուրները: Սովորաբար այստեղ առկա է լինում նաև հնից մնացած որևէ ռեսուրսային բազա: Հետաքրքիր է, որ այս մակարդակում ոչ միայն ապահովվում է տնտեսական բարիքների ստեղծման անհրաժեշտ-նվազագույն աստիճան, այլև արդեն ենթակառուցվածքներ են առաջանում հաջորդ երկրորդ սցենարին անցնելու համար, որն է սեփական տեխնոլոգիական բազայի վրա զարգացող էկոնոմիկան: Եվ երրորդ ամենաբարձր մակարդակը ենթադրում է դրսից մրցունակ տեխնոլոգիաների ներկրում և ոչ ռեզիդենտների սպասարկում դրսում կամ ներսում:

Կենսոլորտային գավառների կազմակերպման փոքրիկ նախանշան կարող է հանդիսանալ օրերս ձևավորվող Տաթևի վանքի նախագիծը, որը, բացի Հայաստանի հարավում զբոսաշրջության զարգացումից, ստեղծելու է հոգևոր, գիտական և կրթական ռեգիոնալ բազա, նպաստելու է հանրապետության գիտակրթական ենթակառուցվածքի ապակենտրոնացմանը:

Ինչ վերաբերում է Երևան քաղաքին, ապա զարմանալի է, որ շրջապատված լինելով մի շարք արբանյակ քաղաքներով Աբովյան, Էջմիածին, Մասիս, Արտաշատ, Աշտարակ, Եղվարդ, մինչ այժմ երբևիցե որևէ առաջարկություն չի արվել դրանցով մեկտեղ ստեղծել մայրաքաղաքային ագլոմերացիա, որի հետևանքով Երևանը մնում է վարչական ռեսուրսով գերբեռնված իր շառավ-ղային, այլ ոչ թե ցանցային կառուցվածքով: Կորիզի բեռնաթափումից բացի, ագլոմերացիայի առկայությունն ավելի արդյունավետ կդարձնի կենտրոնի փակուղային (որովհետև ոչ ցանցային) հարաբերությունները մարզերի հետ և հնարավորություն կտա.

• բավարարել մայրաքաղաքի տնտեսությունների հաճախակի առաջացող հողատարածքային կարիքները,

• ընդլայնել մայրաքաղաքի ռեկրեացիոն հնարավորությունները,

• բեռնաթափել քաղաքները էկոլոգիապես ավելի մաքուր կենսամիջավայր փնտրողներին նոր հնարավորություններ տրամադրելով,

• ավելի մատչելի դարձնել ագլոմերացիայի կորիզի ուսումնական, մշակութակենցաղային և շուկայի, այդ թվում աշխատանքային, հնարավորությունները հարկ եղած դեպքում ստեղծելով դրանց կրկնօրինակները կամ տարատեսակները,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

• որպեսզի աշխատանքային միգրացիան արդեն սկսի կրել ճոճանակային բնույթ, որի միջոցով հնարավոր է դառնում լուծում տալ այն պարադոք-

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

սային վիճակին, երբ առկա աշխատատեղերի քանակը շատ անգամ համեմատելի է աշխատանք որոնողների թվի հետ, բայց բավարարման խնդիրը երկար ժամանակ մնում է անլուծելի, մինչդեռ լուծումը տալիս է ագլոմերացիայի անդամների տվյալների բազաների միավորումը,

• ավելի արագ զարգացնել ծայրամասային գոտու տարածքները փոխարինելով խոշոր քաղաքի աճի զսպման դոկտրինը ագլոմերացիայի համալիր զարգացման հայեցակարգով, որը հնարավորություն կտա մեգա-պոլիսի արվարձաններն անընդհատ ընդլայնելու փոխարեն ստեղծել աճի կենտրոններ նրա սահմաններից դուրս:

Այդ կենտրոնները կարող են լինել մասնագիտացված-ճյուղային համալիր արդյունաբերական զարգացման, ագրոպարենային, ռեկրեացիոն, կրթական համալիրների զարգացման, ներդրումային զարգացման, տրանսպորտային ենթակառույցների զարգացման և այլն: Այսպիսի կենտրոնների առաջացումը և հնարավորինս համալիր ինքնաբավ գոյատևումը (դրա լավ օրինակ կարող է ծառայել Ավան-Առինջի արդեն բավական լավ հաշվեկշռված տարածքը, իսկ ժամանակին նաև Աբովյան քաղաքը) էապես կբեռնաթափի ոչ միայն մեգապոլիսի կորիզը, այլև այնտեղ տանող տրանսպորտային ուղիները: Ագլոմերացիայի ծայրամասային գոտին ընդհանրապես պետք է ունենա այնպիսի էկոլոգիական կոմպենսացման համակարգ, որը բավարարի և իրեն, և կորիզը:

Այս բոլորով հանդերձ, հարկ է նշել, որ չնայած ներկա ժամանակներում ուրբանիզացման էքստենսիվ փուլն իրեն սպառել է, այնուամենայնիվ, փոքր քաղաքների զարգացման համար նախապայմաններ են ստեղծվել հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս ներգրավվում են միջկորպորատիվ համագործակցություններով պայմանավորված արժեքի առաջացման գործընթացներում:

7 Կրթություն և գիտության

Վերոշարադրյալ հեռանկարի իրականացման ճանապարհին շատ կարևոր կլինի կրթական համակարգի դերը նոր հարացույցի նկատմամբ անհրաժեշտ հասարակական-հոգեբանական մթնոլորտ ստեղծելու և սոցիալական ադապ-տացիա կատարելու համար:

Իսկ մինչ այդ անգամ այն սակավ հնարավորությունները, որ առիթ են հանդիսանում համակարգը բարելավելու համար, ինչպես, օրինակ, մեզանում գոյություն ունեցող այդ համակարգը միջազգային կրթական համակարգին համապատասխանեցնող կրեդիտային ժամերի ներմուծումը բարձրագույն կրթության կամ 12-ամյա ուսուցումը հանրակրթական համակարգերում, ոչ թե բարեփոխումների առիթ են հանդիսանում, այլ անճանաչելիության աստիճան

87

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

դեֆորմացվելով հարմարեցվում եե գոյություն ունեցող մեռած կառույցին:

Կրթական բոլոր աստիճաններում իրավիճակն անչափ անմխիթարական է: Փոխարենը այն առանձին լուծումները, որ կարծես տեսանելի են արդեն, բայց նաև փոխադարձ անիրականանալի (օրինակ, դպրոցում վիճակը շտկելու համար պետք են նոր մանկավարժներ, որոնց պետք է կրթեն նոր դասախոսները), միաժամանակ միակ ճիշտ լուծումն են հուշում. փոփոխությունները պետք է մեկնարկեն միաժամանակ թեկուզ և ուժերի գերլարումով. խնդրի կարևորությունը պարտավորեցնում է:

Տարրական և միջնակարգ կրթության բնագավառում մատուցվող կրթական ծառայությունների որակի բարելավումը պատկերվում է հեղինակային մանկավարժության բացվածքում: Երեխաների կրթության և դաստիարակության խաթարման հիմնական պատճառը երկու հզոր ուժերի ծնողի և ուսուցչի ազդեցությունից նրանց դուրս թողնելն է: Առաջարկվող մոդելում ազդեցությունը կորցնող այդ երկու ուժերն այնքան պետք է կենտրոնացված լինեն դեպի երեխան, որը նրանց հաղորդակցման կամուրջն է հանդիսանալու և ապահովելու է նրանց միջև ուղղակի և անուղղակի, բայց անարգել տեղեկատվության փոխանցումը, որ այդ ուժերից մեկի բացակայության պայմաններում մյուսն անպաշտպան չթողնի մշտապես ուշադրություն պահանջող երեխային: Եթե գոյություն ունի կրթության դոկտրին, ապա դա պետք է լինի կարողությունների և ընդունակությունների հնարավորինս վաղ բացահայտումը, որպեսզի անձի կենսական պոտենցիալը մինչև ծերացում որքան հնարավոր է ավելի լիարժեք օգտագործվի: Հանրակրթության որակն էապես կբարելավվի, եթե տարրական դպրոցում աշխատանքն սկսվի փոքր խմբերում մանկավարժների կողմից ստեղծագործական և հարկ եղած դեպքում անհատական աշխատանք տանելու պայմաններում, ընդհուպ մինչև աստեղային կամ ինդիգո երեխաների բացահայտումը, իսկ բարձր դասարաններում գերիշխողն արդեն պետք է դառնան մասնագիտական կողմնորոշումն ու նախապատրաստումը: Այս ամենին էապես կարող է նպաստել հեռուստատեսությունը, որն այսօրվա աղբը մեզ մատուցելու և դրանով մի քանի հոգի հարստացնելու փոխարեն պետության ազդու և արթուն հայացքի ներքո կլծվի հայ քաղաքացի կրթելու ազնիվ գործին:

Միջին մասնագիտական կրթական համակարգը խիստ գործնական խնդիրներ ունի լուծելու պահանջարկի ճկուն արձագանքմամբ, որի համար հարկ կլինի շատ անգամ փոխել նաև ուսուցման տևողությունը. եթե լավ հաշվապահ լինելու համար երկու տարի է պետք, իսկ մեղվապահ լինելու համար մեկ, ապա տնամերձում փոքր հզորության տեխնիկա աշխատեցնելու կամ ճագարաբուծությամբ զբաղվելու համար կբավարարի մի քանի շաբաթը: Գիտության որպես ազգի և պետության առաջատար բնագավառն

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

արդեն երկու տասնամյակ այդպիսին չէ:

Գոյատևելով զբաղված գիտնականներն աստիճանաբար մոռացան գիտության իսկական կոչումը. այն պետք է սպասարկի: Ի դեպ, կարելի է ասել, որ դա խորհրդային հզոր գիտության միակ թերությունն էր. հատկապես պե-րիֆերիկ գիտությունում չկար հստակ պատկերացում, թե որտեղ է վերջանում կիրառական գիտությունը և սկսվում հիմնարարը, և կարծես ինչ-որ մեկը մյուսի նկատմամբ ենթակա լինելու երևակայական խնդիր էր առաջանում: Եվ այդ շփոթությունն ինչ-որ չափով ներթափանցեց մեր օրերը ավելի անորոշ դարձնելով իրավիճակը: Ուրեմն, գիտությունը պետք է սպասարկի. գյուղատնտեսական գիտությունը գյուղատնտեսությանը, բժշկական գիտությունները առողջապահությանը, երկրաբանական գիտությունները և երկրաֆիզի-կան ընդերքի հետ կապված արտադրություններն ու գործընթացները: Եվ երբ կգա պահը և այս կիրառական գիտությունները կհայտնվեն փակուղում կամ դժվարությունների կհանդիպեն, այդժամ իր ծանրակշիռ խոսքը կասի հիմնարար գիտությունը կսկսի սպասարկել կիրառականին:

ռ ռ ռ

Մեկ այլ «անլուծելի» խնդիր. ակադեմիակա ն, համալսարանակա ն, թե ճյուղային: Կրթական համակարգի սիմբիոզը հետազոտականի հետ բոլոր ժամանակներում եղել է ամենաարդյունավետը: Այսօր էլ համալսարանական համակարգն իր հզոր գիտակրթական համակարգով շատ երկրներում գալիս է ապացուցելու դա: Ավելին, այն արդյունավետ և փոխշահավետ կերպով համագործակցում է ճյուղային գիտության հետ. կատարվում են ոչ միայն համատեղ հետազոտություններ, այլև համալսարանական կադրերին աշխատանքի վերցրած ճյուղային միավորը այսպես կոչված ֆիրման, շատ անգամ վերապատրաստելով նրանց հատուկ դասընթացների միջոցով, հետագայում հանձնում է այդ թեմատիկ դասընթացները համալսարանին արդեն այնտեղ ուսանողների գուցե ավելի լայն շրջանակներում դասավանդելու համար: Այսպիսով, համալսարանականը հիմնական, ճյուղայինը օժանդակ, իսկ ակադեմիականը հրատարակչական, փորձագիտական, գիտատեխնիկական քաղաքականություն մշակող, գուցե ինչ-որ հարցերում համակարգող... Միայն թե հրաշքով պահպանված գիտական պոտենցիալի մնացորդների հետ պետք է վարվել մեծագույն զգուշությամբ: Ինչ վերաբերում է գիտության և կրթության նախարարությանը, ապա նրան կարելի է լիազորել ֆինանսավարչական գործընթացները:

ռ

Կարելի է, իհարկե, նաև ինչ-որ կոմիտեներ հորինել: Բայց ինչո ւ:

Ի պատիվ առանձին գիտնականների և գիտական կոլեկտիվների առանձին ճյուղերում գիտական կյանքն ընթանում է համաշխարհային մակարդակով արտասահմանյան առաջավոր գիտական կենտրոնների հետ կանոնավոր կապերի պահպանումով: Որպեսզի այդ գործընթացը պահպանվի, զարգանա և ընդլայնվի, անհրաժեշտ է, որ ստեղծվի.

89

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

• իետելեկտուալ ակտիվների շուկա և գիտահետազոտական աշխատանքների մոեիթորիեգի և հաշվառման ազգային համակարգ,

• ներդրումային կապիտալի շուկա (ֆինանսական ինստիտուտներ, որոնք ապահովում են ֆինանսավորման անընդհատութունը),

• գիտական մենեջմենթի համակարգ,

• մասնագետների և կառավարիչների արհեստավարժությունը զարգացնող համակարգ:

8. Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության մասին խոսքն արժե սկսել պարզաբանումից. ի վերջո,

ռ ռ

գյուղատնտեսությունը եկամտաբեր բնագավա ռ է, թե ոչ, քանի որ այդ հարցին միարժեք պատասխան չունեն շատերը, անգամ բուն բնագավառում աշխատողները: Գուցե այս հարցի պատասխանը փորձենք գտնել մեկ ուրիշ

ռ

հարցադրման մեջ. իսկ մեր առողջությունն ապահովելու համար արժե այս-

ռ ռ ռ

քան միջոց ծախսել, թե ոչ, այդ ներդրումներն արդարացվա ծ են, թե ոչ: Կարծում եմ պատասխանն ակնհայտ է. մենք պետք է առավելագույնս հոգանք մեր առողջության մասին: Իսկ զուգահեռն այս երկուսի միջև նույնպես ակնհայտ է. որքան կարևոր է մեր առողջության պահպանումը և մենք կանգ չենք առնում այն ապահովելու համար ոչ մի ծախսի առջև, նույնքան կարևոր է հողի առողջության պահպանումը, քանի որ գյուղատնտեսություն ասելով առաջին հերթին նկատի ունենք հողը, և որպեսզի գյուղատնտեսությունը եկամտաբեր լինի, մենք պետք է ունենանք առողջ հող1: Այսինքն երկու դեպքում էլ մենք պետք է հասնենք մեր նպատակին, ցանկալի է նվազագույն ծախսերով: Հատկապես որ այդ ջանքերը մեծ չեն. եթե զգում ես բնությունը և քեզ ու հողը դիտարկում որպես բնության մաս, այդպիսի ընկալման հետ մեկտեղ գործում ես ստեղծագործելով և հենվելով հետզհետե ավելացող գիտելիքներիդ վրա, այլ ոչ թե ընդամենը ինչ-որ մեկի հրահանգը կատարում, ապա ծախսերդ լավ հող և հետևապես լավ բերք (ինչպես և լավ առողջություն) ունենալու համար կլինեն նվազագույն: Համենայնդեպս, այսօր կատարվող ծախսերի ընդամենը մեկ երրորդի չափով2:

Այս ամենը հավասարապես վերաբերում է մեր երկու տեսակի գյուղատնտեսությանն էլ պայմանականորեն անվանենք դրանք տնամերձային, ուր գործում է գյուղացին, և ապրանքային տնտեսություն, ուր գործում է ֆերմերը: Սա է մեր այսօրվա գյուղատնտեսության մոդելը, և այն ոչ թե պետք է փոխել, ինչպես առաջարկում են որոշ հեղինակներ, ճիշտ է գյուղատնտեսությանը ոչ այնքան մոտ կանգնած, այլ փորձել իրավիճակը բարելավող լուծումներ գտնել

http://www.anastasia-nn.narod.ru

http://www.viktoriy.ru

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

[9]: (Փոխելն ինքնանպատակ չէ. փոփոխված իրավիճակում նորից առաջանում են լուծման կարոտ խնդիրներ)1։

Ապրանքային տնտեսության դեպքում, որը կարելի է դասել բիզնեսի բնագավառին (և որպես լավ բիզնես այն, իհարկե, եկամտաբեր է և հակառակը), շատ բան ավելի պարզ է, որքանով որ բիզնեսը կարող է պարզ լինել: Վերջերս մոսկովյան հանրահայտ ԻՆՏԵԿՈ շինարարական ընկերությունը վաճառեց ցեմենտի գծով ողջ ակտիվները, որ միջինից բարձր եկամտաբերություն էին ապահովում, և Բելգորոդի մարզում գյուղատնտեսական մեծ տարածքներ ու վերամշակող ձեռնարկություններ գնեց1 2: Նման դեպքերում ճիշտ և ժամանակին կատարված ներդրումները, գրագետ մենեջմենթը և նոր տեխնոլոգիաները կապահովեն միջինից բարձր եկամուտներ, իսկ եթե դրանք որոշ դեպքերում սպասվածից պակաս լինեն, բնագավառին հատուկ «բնության գրկում» գործող սուբյեկտների «ազնվացումը» կդիտվի որպես փոխհատուցում:

Ավելի բարդ է իրավիճակը տնամերձային տնտեսությունների դեպքում [10, էջ 41-66]: Ցանկացած երկրի գյուղատնտեսության պատմությունն անցել է փոքր տնտեսությունների զարգացման բավական տևական փուլ: Միացյալ Նահանգներն, օրինակ, հնարավորին չափ ձգձգեց փոքր տնտեսությունների կոնսոլիդացումը գրեթե ողջ XX դարի ընթացքում, որի նպատակն էր, թող որ ցածր արտադրողականության պայմաններում, բայց հնարավորինս երկար ժամանակ պահպանել երկրի գյուղաշխարհը, որը ազգի ոգու և մշակույթի կարևոր մաս է կազմում: Մենք, կարծես, նման խնդիր չունենք: Մեր խնդիրը ի թիվս մի շարք երկրների, ինչպես նշվում է Համաշխարհային բանկի համաշխարհային գյուղատնտեսությունը մոտ քառորդ դարի կտրվածքով ամփոփող վերլուծական ծավալուն հատորում [11], առաջին հերթին այն է, որ զսպվի գյուղից քաղաք միգրացիան, այսինքն գյուղական աղքատությունը չվերածվի քաղաքային աղքատության, երբ գյուղաբնակը զրկվում է իր վերջին արտադրամիջոցից հողից, իսկ քաղաքը դեռ պատրաստ չէ նրան աշխատատեղ տրամադրել: Ուրեմն, ելքն այն է, որ գյուղացուն տրամադրվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, իսկ դրանք առկա են և միանգամայն մատչելի, որպեսզի մինչև քաղաք գալը և գործի անցնելը (դա անխուսափելի է. բնակչության կեսը չի կարող գյուղատնտեսությամբ զբաղվել, այդ թիվը առնվազն մեկ կարգով պետք է փոքր լինի) նա կարողանա արժանապատվությամբ պահպանել գոյությունը3:

Գյուղատնտեսության մեջ մեկ այլ հիմնարար խնդիր կարելի է համարել գրեթե մշտապես գոյություն ունեցող գների անհավասարությունը (դիսպարի-

1 http://www.cnshb.ru

2 http://www.nsh.ru

3 http://www.ecology.md

91

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

տետը)1: Վերջին տասնամյակներին արդյունաբերական ապրանքների գներն աճել են մոտ 5 անգամ ավելի արագ, քան գյուղատնտեսական ապրանքների-

ռ

նը (մինչ այդ 1լ բենզինի և 1 ձվի գները համեմատելի էին, իսկ հիմա ): Նման իրավիճակից խուսափելու համար պետությունները սովորաբար մշակում են ագրոարդյունաբերական հատվածի երկարաժամկետ զարգացման այսպիսի ռազմավարություն. քանի որ գյուղատնտեսական մթերքի գներն ավելի դանդաղ են աճում, քան արդյունաբերականինը, իսկ շատ անգամ նաև իջեցվում են, որպեսզի ապրանքը կարողանա մնալ սպառման շուկայում, այլ բնագավառների գերշահույթները թաքնված մեխանիզմներով տեղափոխվում են գյուղատնտեսություն անուղղակի դոտացիաների (տոկոսադրույքների սուբ-սիդավորում, ավանդների երաշխավորում, պետական գնումների միջոցով գների կարգավորում) միջոցով:

Եվ վերջապես, թվարկված հիմնախնդիրներից ամենակարևորը պարենային անվտանգության խնդիրն է: Անգամ ոչ հարուստ հողային ռեսուրսի պայմաններում Հայաստանի համար աններելի շռայլություն է սննդամթերքի ներկրումն այդ չափերով: Գրագետ ագրարային քաղաքականություն վարելու դեպքում և հաշվի առնելով մեր վերջին աշխատությունում բերված հիմնա-դրույթները երկրի սպառողական շուկան միայն հատուկ պատվիրված ապրանքների ներկրման կարիք կունենա, այլ ոչ թե ինչպես հիմա է ամենօրյա սննդամթերքի [3]: Տեղական արտադրանքի խթանման բազմաթիվ մեխանիզմներ գոյություն ունեն, այդ թվում պարզագույնը, երբ մեզանում արդեն թափ հավաքող խոշոր առևտրային ցանցը շրջանառու միջոցների համար ցածր տո-կոսադրույքով պետության երաշխավորմամբ վարկեր կստանա կամ որոշ դեպքերում կազատվի հարկերի մի մասից, եթե տեղական արտադրանքի տոկոսը լինի ոչ պակաս, քան, ասենք, ողջ տեսականիի 2/3-ը: Դրանով, հիմնական խնդրի լուծման հետ, կշահեն գյուղմթերքի արտադրողից դեպի սպառող տանող շղթայի կարևոր եզրային անդամները, այլ ոչ թե աստիճանաբար բազմացող միջնորդները:

Բազմատեսակ կարգավորումներ պահանջող այս հիմնախնդիրների ընդհանուր բանալին այն է, ինչ կոչվում է օրգանական երկրագործություն [12]: Այս անվանումը տասնյակից ավելի ժամանակակից (կամ վաղուց մոռացված) ուղղություններից և անվանումներից ամենաօգտագործվողն է1 2, իսկ դրանց բոլորի նպատակը հիմնականում ոչ էական տարբերակումներով, այն է, որ գյուղատնտեսական արտադրանքը ստացվում է առանց բնության հաշվեկշռի խախտման, նվազագույն էներգետիկ և ֆինանսական ծախսերով, բարձր համային հատկանիշներով և անցանկալի նյութերից միանգամայն զուրկ3: Եվ ամենակարևորն այն է, որ այս բոլորը հավասարապես կիրառելի են թե ֆեր-

1 http://www.fadr.msu.ru

2 http://www.ifoam.org

3 http://www.goldenhill.ru

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

ՎՀայկազյան

մերային, թե փոքր գյուղացիական տնտեսություններում:

Վերջին պարբերությունում շոշափված նյութը հատորներով ծավալվելու հնարավորություն է տալիս և առանձին ներկայացնելու կարիք ունի: Համե-նայնդեպս այնքան ժամանակ, մինչև չստանա պետական ծրագրի տեսք:

9. Սեր անեիքները ընդհանուրի համատեքստում

1. Կոնսոլիդացնել նոր տեսլական և կառավարման ժամանակակից ընկալում ունեցող մարդկային և ինստիտուցիոնալ ռեսուրսը, որը ոչ միայն զարգացման ռազմավարություն և դրա իրականացման քայլերը կմշակի, այլև անհրաժեշտության դեպքում հանդես կգա օրենսդրական ուղիներ հարթելու պատրաստակամությամբ նախաձեռնություն, որն ավելի շատ ի վիճակի են իրականացնել կարող հասարակությունն ու կառավարությունը, քան անկարող ազգային ժողովը:

2. Ներդնել եկամուտների հայտարարագրման նոր տոտալ համակարգ մոնոպոլիստների գերեկամուտների հարաճուն հարկմամբ, ֆիզիկական անձանց և այն սուբյեկտների հարկման մեղմացմամբ, ովքեր պատրաստ են ներդրումներ կատարել կրթության, մշակույթի և սոցիալական ոլորտներում:

3. Ընդունել երկրի զարգացման օրենք, որտեղ, զարգացման հիմնական գերակա ուղղություններից և դրան նպաստող գործողությունները խթանող օրենսդրական մթնոլորտ ապահովելուց բացի, նորմեր և խիստ պատժաչափեր մշակվեն այն խախտումների համար, որոնք արդեն բերել են քաղաքային լանդշաֆթի դեգրադացման և առանց որի վերացման որևէ առաջընթացի և զարգացման մասին անիմաստ է խոսել: Հարցը կկարգավորվի կոշտ վարձավճար սահմանելու միջոցով, որը «համարձակ սեփականատերն» անկարող կլինի վճարել և ստիպված կլինի հանձնել այն պետությանը (որն էլ օպտիմալ ձևով կտնօրինի այն):

4. Ներմուծել բնօգտագործման նոր ձևեր ագրո- և էկոտուրիզմ, թռչունների և վայրի կենդանիների դիտարկումներ կատարելու ռեկրեացիոն հարթակներ, էկոլոգիական ուսուցման իրականացում կրթական բոլոր աստիճաններում:

5. Նպաստել երկրում քաղաքացիական ակտիվության կայացմանը բարձր էկոլոգիական և սոցիալական պատասխանատվությամբ, բարոյականի նկատմամբ բարձր զգայունությամբ, մերժելով դժկամությունը. անհասցե վրդովմունքի տեղը պետք է զբաղեցնի հասցեագրված զայրույթը և ավելի լավ երկիր կառուցելու վճռականությունը:

Սայիս, 2009թ.

93

ՎՀայկազյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Haykazyan V and Pretty J, Sustainability in Armenia: new challenges for the agricultural sector// Centre for Env. And Soc. Occasional Paper 2006-1, Univ. of Essex, Colchester. UK.

2. ВайтфилдП, Пермакультура-что это?, Санкт-Петербург, 1992.

3. Հայկազյան Վ, Հայաստանի պարենային անվտանգության հիմնախնդիրները // «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «21-րդ ԴԱՐ» հանդես, # 4, Երևան, 2007։

4. Ոuկաեյաե Ա, Հայ անհատը և նրա «վիրտուալ հասարակությունը», «D’Arme’nie/ Հայաստանից» երկլեզու հանդես, Printinfo, Erevan, Arme’nie/ Quimper-Cedex, France, 2008.

5. Айказян В.Ц, К вопросу о постановке задачи гармонизации общества // Материалы XVII международного симпозиума “Нетрадиционное растениеводство. Эниология. Экология и здоровье”, Симферополь, 2008.

6. ФромЭ, “Иметь” или “быть”. Аст, Москва, 2008.

7. Фихте И.Г., Замкнутое торговое государство. Избранные сочинения, т. 1, Москва, 1916.

8. Панов А.Д, Завершение планетарного цикла эволюции? // Философские науки, N 3-4, 2005.

9. Нагдалян Э, Нужна новая модель сельского хозяйства // “Деловой Экспресс”, N 12, 2009.

10. Հա]կազաե Վ, Հայաստանի գյուղատնտեսության խնդիրները և զարգացման հեռանկարները, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի «Հայաստան» տեղեկագիր, #2, Երևան, 2004։

11. World Development Report 2008. Agriculture for Development/ The World Bank, Washington DC, 2007.

12. Newton J., Profitable Organic Farming, BPC, Oxford, UK, 2004.

КОНТУРЫ КОНЦЕПЦИИ УСТОЙЧИВОГО РАЗВИТИЯ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ

Вардан Айказян

Резюме

В работе сделана попытка на фоне положения дел в мировой экономике, социального и нравственного состояния общества, реальных и возможных путей его развития оценить возможные парадигмы видения места человека в обществе, в природе и космосе. Проанализированы условия, которые могли бы способствовать становлению активного гражданского общества. Предложена новая модель административного деления территории республики, основанная на принципе выделения биосферных губерний и минимизации числа вертикальных зон в них и состоящая из 5 марзов — Ширак, Лори-Тавуш, Гегама, Араратян и Сюник, а также агломерации Еревана с городами-спутниками. Обосновывается привлекательность такого разделения. Приводятся предложения, которые могли бы способствовать устойчивому развитию в отдельных отраслях: образовании, науке, строительстве, сельском хозяйстве.

94

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.