Научная статья на тему 'Հաց գրի, թարգմանական Եվ ինքնուրույն գրականության պատմական նշանակությունը քաղաքակրթությունների երկխոսության տեսանկյունից'

Հաց գրի, թարգմանական Եվ ինքնուրույն գրականության պատմական նշանակությունը քաղաքակրթությունների երկխոսության տեսանկյունից Текст научной статьи по специальности «История и археология»

CC BY
229
70
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по истории и археологии, автор научной работы — Էդուարդ Լ-դաեիեյյաե

Միջքաղաքակրթական շփումների կարևոր գործոն է գիրը՝ թարգմանական ինքնուրույն գրականության միջոցով։ Հայոց բազմադարյա գրավոր ժառանգությունը համաշխարհային մշակույթի գանձարանում զգալիորեն նպաստում է համաշխարհային քաղաքակրթության անվտանգության երաշխիքի՝ քաղաքակրթությունների երկխոսությանը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В истории человечества зарождение и развитие письменности обусловили словесное сохранение духовных ценностей и их письменную передачу будущим поколениям. Письменные источники имеют первостепенное значение в изучении истории как истории цивилизации, поэтому «общества, имеющие письменность, оставили гораздо больше за собой, чем те, у которых ее нет».Письменность – важное звено межцивилизационного общения в системе культурно-исторического наследия. Армянская письменность, представленная оригинальной и переводческой литературой, в контексте исторических реалий, характеризуемых языковыми, духовно-культурными, этно-демографическими и социально-политическими особенностями, имеет богатые традиции в развитии цивилизационных и межкультурных связей, способствующих диалогу цивилизаций.

Текст научной работы на тему «Հաց գրի, թարգմանական Եվ ինքնուրույն գրականության պատմական նշանակությունը քաղաքակրթությունների երկխոսության տեսանկյունից»

ՀԱՑ ԳՐԻ, ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԵՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ1

Էդուարդ Լ-Դաեիեյյաե

Միջքաղաքակրթակաև շփումների կարևոր գործոն է գիրը թարգմանական և ինքնուրույն գրականության միջոցով։ Հայոց բազմադարյա գրավոր ժառանգությունը համաշխարհային մշակույթի գանձարանում զգալիորեն նպաստում է համաշխարհային քաղաքակրթության անվտանգության երաշխիքի քաղաքակրթությունների երկխոսությանը։

Գրի սկզբնավորումն ու զարգացումը մարդկության պատմության մեջ պայմանավորել են հոգևոր արժեքների բանավոր պահպանումն ու գրավոր փոխանցումն ապագա սերունդներին։ Գրավոր աղբյուրներն առաջնային նշանակություն ունեն պատմության որպես քաղաքակրթության պատմության ուսումնասիրման գործում, դրա համար էլ «գիր ունեցող հանրություններն իրենցից հետո անհամեմատ ավելին են թողել, քան չունեցողները» [1, p. XIII-XV]։

Հոգևոր-մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական հասկացությունների հանգուցակետում փիլիսոփայության ընդհանուր համակարգում «քաղաքակրթություն» եզրը գիտական շրջանառության մեջ մտցվեց XVIII^ մարդկության պատմության որոշակի դարաշրջանների առումով [2]։ Քաղաքակրթության հիմնական բաղադրիչների հետազոտությունը թույլ է տալիս քաղաքակրթությունների երկխոսությունը դիտարկել աշխարհաքա-ղաքական գործընթացների արդի միտումների համատեքստում [3, p. 57-72]։

Քաղաքակրթություն հասկացությունում մշակույթին որպես մարդկային գործունեության կարևոր ստեղծարար ոլորտի, առաջնային նշանակություն է տրվում։

Օսվալդ Շպենգլեր. «Յուրաքանչյուր մշակույթ սեփական քաղաքակրթությունն ունի... Քաղաքակրթությունը մշակույթի անխուսափելի ճակատագիրն

է» [4, p. 31-32]։

1 Զեկույց' կարդացված «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հասարակական համաժողովում, Հռոդոսյան համաժողով, VII ամենամյա նստաշրջան, 2009թ. հոկտեմբերի 8-12, Հռոդոս (Հունաստան)։

13

ԷԴաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

4իլ Դյուրաե. «Քաղաքակրթությունը սոցիալական այն կարգն է, որը նպաստում է մշակութային արարմանը։ Այն կազմում են չորս տարր. տնտեսական վիճակը, քաղաքական կառուցվածքը, բարոյական ավանդույթները և գիտելիքների ու արվեստների ձգտումը։ Քաղաքակրթությունն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են քաոսն ու անհուսալիությունը» [5, p. 1]։

Առնոլդ Թոյնբի. «Մշակութային տարրերը քաղաքակրթության էությունն են» [6]։

Ն.Վ. Կլյագին. «Քաղաքակրթություն հասկացությունը կարող է նույնացվել մշակույթ հասկացության հետ» [7, с. 3]։

Մշակույթները որպես քաղաքակրթությունների հիմնական բաղադրիչներ, կամուրջ են նետում դրանց միջև ստեղծարար սկզբունքից ելնելով [8, p. 298-303]։ Մինչդեռ, քաղաքակրթության մասին արդի որոշ տեսությունների համաձայն, ներկայումս աշխարհում մշակույթների հակամարտությունն այնքան է հասունանում, որ քաղաքակրթությունների բախման վերաճելու միտում է ստանում [9]։ Սակայն ավերիչ ուժերը ծնվում են ոչ թե մշակութային գործոնից, այլ, ընդհակառակը' դրա բացակայությունից։

«Մշակույթի իրավունքների հռչակագրում» Դմիտրի Սերգեևիչ Լիխաչո-վը, մշակույթը համարելով մարդկային պատմության հումանիզացման գլխավոր աղբյուրը, գրում է. «Մշակույթը անձի և հասարակության ստեղծարար ներուժի իրացման որոշիչ պայմանն է, ժողովրդի յուրօրինակության հաստատման ձևն ու ազգի հոգևոր առողջության հիմքը, հումանիստական կողմ-նորոշիչն ու մարդու և քաղաքակրթության զարգացման չափանիշը։ Մշակույթից դուրս ժողովուրդների, էթնոսների և պետությունների ներկան և ապագան զրկվում են իմաստից» (Հոդված 2)։

Ըստ Ս.Ն. Իկոննիկովայի, միայն հումանիտար մշակույթը կարող է դառնալ էթիկայի, բարոյականության հիմքը [10]։ Ջագդիշ Չանդրա Կապուրը ժո-ղովուրդների խաղաղ ապագան տեսնում է մշակութային արարման և համագործակցության մեջ ազգային ինքնատիպության պահպանմամբ [11, p. 23], դրանով իսկ «Մարդկային ապագան» դիտարկելով որպես քաղաքակրթությունների երկխոսության հիմք [12, p. 26]։

«Մշակույթի իրավունքների հռչակագրի» 6-րդ հոդվածում ասվում է. «Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթ իրավունք ունի մասնակցելու ողջ մարդկության հումանիստական զարգացմանը։ Աշխարհի ժողովուրդների մշակութային համագործակցությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը արդարության և ժողովրդավարության գրավականն են, միջազգային և միջէթնիկ հակամարտությունների, բռնության և պատերազմների կանխման պայմանը»։

Մշակութային-պատմական ժառանգության որպես «մարդկության համընդհանուր հոգևոր փորձի ամրապնդման և փոխանցման ձևի» (Հոդված 1ա),

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ԷԴաեիեըաե

մեջ գիրը կարևոր նշանակություն ունի:

Աշխարհի գրավոր լեզուների զարգացման պատմության մեջ հայ գիրը, որպես հայ ժողովրդի ստեղծագործ արարման միջոց և ազգային ինքնատիպության երաշխիք, որոշակի ավանդ ունի մշակույթի համաշխարհային գանձարանում, ինչը բարձր է գնահատվել արևմտաեվրոպական, ինչպես նաև ռուս գրականությունում և պատմագրությունում։

Դոմ Ավգուստին Կալմեն (1672-1757) գրում է. «Հայաստանը քաղաքակրթության օրրանն է» [13]։ Ջորջ Գորդոն Բայրոնը 1816թ. այցելել է Սուրբ Ղազար կղզու հայկական միաբանություն և, ոգեշնչված հայ մշակույթով ու, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսել ուսումնասիրել հայոց լեզուն։ Հայերի ու Հայաստանի մասին նա նշում է. «Ինչպիսին էլ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն դառն է եղել, ինչ էլ որ նրանց սպասի ապագայում, նրանց երկիրը միշտ պետք է լինի երկրագնդի ամենահետաքրքիր երկրներից մեկը, և գուցե նրանց լեզուն միայն ավելի մեծ ուսումնասիրություն է պահանջում... Դա հարուստ լեզու է... Եթե Սուրբ Գիրքը ճիշտ է մեկնաբանվում, դրախտը Հայաստանում է գտնվել... Հայաստանում է առաջինը ջրհեղեղը նահանջել և աղավնին նստել» [14, p. 8, 10-12]։

Սերգեյ Նիկոլաևիչ Գլինկան (1776-1847) Հայաստանի պատմությունն ընկալել է մարդկային քաղաքակրթության ակունքների հետ նրա առնչակցության ոգով [15, с. 77]։ Նա գրում է. «Հայկական լեռների գագաթներին է, և ըստ աստվածաշնչյան ավանդությունների, և ըստ ժողովրդական ավանդությունների, կանգ առել մարդկային ցեղի երկրորդ օրրանը» [16, с. III]։

Դավիդ Մարշալ Լանգը նույն ոգով գրում է. «Հնագույն երկիր Հայաստանը տեղադրված է բարձր լեռներում... Թեև Միջագետքն է իր հնագույն Շումերի և Բաբելոնի քաղաքակրթություններով, Եգիպտոսի հետ մեկտեղ, սովորաբար համարվում քաղաքակրթական կյանքի հիմնական աղբյուրն արդի ըն-կալմամբ, Հայաստանը նույնպես կարող է որակվել որպես մարդկային մշակույթի օրրաններից մեկը։ Նախ, ինչպես Ծննդոց գրքում է ասվում, Նոյի տապանը կանգ է առել Արարատ լեռան գագաթին, Հայաստանի հենց կենտրո-

' ° -նում... Անկախ այն բանից ինչ-որ կարևորություն տալի ս ենք արդյոք Ծննդոց

\ ռ

գրքին որպես պատմական սկզբնաղբյուրի, թե ոչ, ոչ ոք չի կարող ժխտել Նո-յան տապանի մասին նրա հաղորդածի խորհրդանշական կարևորությունը, որը հիշողության մեջ պահպանում են ողջ աշխարհի հավատացյալներն ու անհավատները։ Բացի այդ, Հայաստանը մեր ուշադրությունն է պահանջում որպես հնագույն մետաղագործության հիմնական օջախներից մեկը, որը սկիզբ է առնում, առնվազն, հինգ հազար տարի առաջ։ Ավելի ուշ Հայաստանը դարձավ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին մեծ թագավորությունը հանդիսանալով եկեղեցական ճարտարապետության այն

15

Է.Դաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ոճի սկզբնավորողը, որը մեր սեփական' արևմտյան գոթիկայի կաեխագոր-ծումե էր» [17, p. 9]:

Հայոց լեզվի (որպես հնդեվրոպական լեզվաընտանիքի առաեձիե ճյուղի)1 և գրի ծագման և զարգացման արմատները Հայաստանում հազարամյակների խորքե եե գնում1 2:

11-111դդ. աետիկ հեղինակները որոշ տեղեկություններ եե հաղորդում հայ գրերի մասին: Հույե սոփեստ և հռետոր Լուցիոս Փլավիոս Փիլոստրատոսը (մոտ 170-247թթ.) եշում է. «Ասում եե, թե մի անգամ Պամփյուլիայում3 բռնում եե մի հովազ, որի ոսկե վզեոցիե հայերեն տառերով գրված էր. «Արշակ թագավորը Նյուսայի աստծուն»4: Հռոմեացի աստվածաբաե և գրող Հիպպոլիտոսը (111դ.) հայերին հիշատակել է դպրություն ունեցող ժողովուրդեերի (հույներ, հրեաներ, հռոմեացիներ, մարեր և այլք) թվում [18, p. 58]:

Մեծ Հայքի թագավոր Տրդատ III-ի հովանավորությամբ սբ. Գրիգոր Լու-սավորչի կողմից հայերի մկրտությամբ քրիստոեեություեե աշխարհում առաջինը պետական կրոե հռչակվեց Հայաստանում (301թ.): Երկրում հիմնվում եե դպրոցներ, որոնցում դասավանդվում էիե հունարեն և ասորերեն, ինչպես ժամերգությունների ընթացքում Աստվածաշեչի5, այնպես էլ արքայական դիվանատուն մտնող փաստաթղթերի բանավոր թարգմաեություեե ուսուցանելու նպատակով:

IV դարի վերջին Մեծ Հայքի Վռամշապուհ արքան, Հայ Առաքելական

1 Ենթադրվում է, որ ընդհանուր հնդեվրոպական լեզվի բարբառների բաժանման սկիզբը մ.թ.ա. V-IV հազարամյակն է (Т.В. Гамкрелидзе, Вяч.Вс. Иванов, Индоевропейский язык и индоевропейцы, Тбилиси, 1984, т. I, с. XLVIII, т. II, с.865, 898, 912-913, Գ.Բ. Ջահուկյան, Հայոց լեզվի պատմություն. Նախագրային շրջան, Երևան, 1987, էջ 31-32):

2 Այդ մասին եե վկայում ժայռապատկերներում, դամբարանների պատերին և պաշտամունքային խեցեղենի

վրա եղած պատկերագրերը (մ.թ.ա. V- IV հազարամյակներ) (Հ.Ա.Մարտիրոսյաե, Կրոնական հավատալիքների և արվեստի ծագումը, տե ս Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Երևան, 1971, էջ 262) և հիերոգլիֆները (Մովսիսի Խորեեացւոյ Պատմութիւե Հայոց, Երևան, 1991, էջ 115, Мовсес Хоренаци, История Армении, перев. с древнеарм. яз., введение и примеч. Г.Саркисяна, Ереван, 1990, с. 237, прим. 261, A.Movsisyan, The

Writing Culture of Pre-Christian Armenia, Yerevan, 2006, p. 55-148), Վանի թագավորության դարաշրջանի (մ.թ.ա. ^^Կդդ.) սեպագիր աղբյուրներում պահպանված բառապաշարն ու քերականական ձևերը (ԳԲ. Ջահուկյան, Ուրարտական արձանագրությունների ներածական բանաձևերի հայկական բնույթի հնարավորության մասին — ՊԲՀ, N 1, էջ 124-129), ինչպես նաև մեհենական դպրությունը (Մովսէս Խորեեացի, էջ 176):

3 Կիլիկիայից արևմուտք:

4 Photius. Bibliothque, t. V, 1967, p. 172, 324b 4-11. Հայաստանում Արշակ II-ից (350—368թթ.) դարեր առաջ գահակալած Արշակ անունով թագավորի հիշատակել եե Տակիտոսը (55-120թթ.) իր «Տարեգրքեր» երկում [(Ար-տաշատում Հայոց թագավոր Զեեոե-Արտաշես III-ից (18-34թթ.) հետո գահակալեց Արշակը (34-35թթ.)' պարթևական թագավոր Արտավաե III-ի (12-38թթ.) որդին (P.Cornelii Tacit libri qui supersunt, t. I, Lipsiae, 1962, VI, 31-33)] և Մովսես Խորեեացիե իր «Պատմութիւե Հայոց» գրքում [ Արշակ Աոաջին, պարթևական արքա Արշակ Մեծի եղբոր' Հայաստանում գահակալած Վաղարշակի որդին (Մովսէս Խորեեացի, էջ 118-119): Նիւսա (Նյուսա կամ Նիստ) եե կոչվել оլիմպիակաե աստվածեերից ամենից երիտասարդին' Դիոեիսոսիե (J.E. Zimmerman. Dictionary of Classical Mythology, New York-London, 1980, p. 88) նվիրված մի քանի լեռներ (H.G.Liddell and R.Scott. Greek-English Lexicon, Oxford, 1966. p.1185), ինչպես նաև քաղաքներ (Photius. Bibliothque, նույն տեղում, տես նաև' ԷԼ.Դահիեըաե, Իսիդոր Քարակացու Պարթևական կայանները, -«Պատմա-բաեասիրակաե հանդես», 1971 N4, էջ 174, 180):

5 Հ.Մարկվարտը կարծիք է հայտնել, թե սբ. Գրիգոր Լուսավորիչը պատանեկան հասակից ծանոթ է եղել թե հայերենին և թե հունարենին [(Jos. Marquart. “Uber den Ursprung des armenischen Alphabets in Verbindung mit der Biographie des Heilige Mastoc”, տե ս Հ.Մարկվարտ, Հայոց այբուբենի ծագումը և Ս.Մաշտոցի կենսագրությունը — տե ս Մեսրոպ Մաշտոց: Հոդվածների ժողովածու, Երևան, էջ 120):

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ԷԴաեիեըաե

եկեղեցու1 կաթողիկոս Սահակ Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը (361-440) և հայ եպիսկոպոսները, ըստ Մովսես Խորենացու (V դար), ժողով էին գումարել' «հոգալ զգիւտ դպրութեան Հայոց» [19, էջ 325]։

Դանիել եպիսկոպոսի Միջագետքում գտնված նշանագրերով մանուկներին ուսուցման ընթացքում պարզվեց, որ դրանք բավական չեն հայերեն լեզվի բոլոր վանկերն (զսիպոբայս զկապս) արտահայտելու համար, «մանավանդ զի և նշա-նագիրքն իսկ յայլոց դպրութեանց թաղեալք և յարուցեայք դիպեցան» [20, էջ 48]:

V դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցու վկայությամբ, Մաշտոցը մտածում էր հայ գրերի գոյության մասին [21, էջ 30]: Հայ գրերը որոնելու ընթացքում Մաշտոցն իր աշակերտների մի խմբին ուղարկում է Սամոսատ, մյուսին Եդեսիա Սբ. Գրքի հունարենից և ասորերենից թարգմանությանը պատրաստվելու նպատակով: Վարդապետ Կորյունը և Մովսես Խորենացին գրում են, որ սբ. Մեսրոպ Մաշտոցի գործը սրբագործվել է Աստծո Աջով: Ըստ Կորյունի Մաշտոցը շատ նեղություններ քաշեց իր ազգին մի բարի օգնություն գտնելու համար: «Որում պարգեւէր իսկ վիճակ յամենաշնորհողէն Աստուծոյ, հայրական չափուն ծնեալ ծնունդս նորոգ եւ սքանչելի սուրբ Աջովն իւրով, նշանագիրս հայերէն լեզուին: Եւ անդ վաղվաղակի նշանակեալ և կարգեալ, յօրինէր սիղոբայիւք կապօք» [20, էջ 50]: Գալով Սամոսատ Մաշտոցը գտավ հելլենական դպրության մի գրագիր, Հռոփանոս անունով, «որով զամենայն ընտրու-թիւնս նշանագրացն զնրբագոյնն եւ զլայնագոյնն, զկարճն եւ զերկայնն, զա-ռանձինն եւ զկրկնաւորն, միանգամայն յօրինեալ եւ յանկուցեալ, ի թարգմա-նութիւն դառնայն հանդերձ արամբք երկուք, աշակերտօքն իւրովք, որոց առաջնոյն Յովհան անուն կոչէին, յԵկեղեաց գաւառէն, եւ երկրորդին Յովսէփ անուն ի Պաղանական տանէն» [20, էջ 51-52]:

Հայոց լեզուն, հազարամյակների ընթացքում իր զարգացման շնորհիվ, V դարի շեմին հասավ այնպիսի կատարելության, որ հայերեն այբուբենի ստեղծումից հետո (405թ.) սբ. Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ձեռնամուխ եղավ Աստվածաշնչի հին հունարենից գրաբար թարգմանությանը, որը նրանք սկսեցին Սողոմոնի առակների գրքից, և առաջին նախադասությունն էր. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վերադառնալով Հայաստան Մաշտոցն իր աշակերտների հետ միասին Հին Կտակարանից հետո թարգմանում է Նոր Կտակարանը1 2 [19, էջ 327]:

Հայ գրերի գյուտը նոր դարաշրջան բացեց հայ մշակույթի պատմության

1 Մ.թ. I դարի առաջին կեսին սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների վարդապետությամբ հիմնադրվում է Հայ Առաքելական եկեղեցին, ըստ Մովսես Խորենացու Հայոց թագավոր Աբգարի օրոք: Եվսեբիոս Կեսարացին (Eusebius. The History of the Church, London, 1989, p. 31, 32) և Մովսես Խորենացին պահպանել են «Թուղթ Աբգարու առ Փրկչին» և «Պատասխանի թղթոյն Աբգարու, զոր գրեաց Թովմաս առաքեալ հրամանաւ Փրկչին» (Մովսէս Խորենացի, էջ 149-150):

2 Սբ. Մաշտոցը նշանագրեր ստեղծեց նաև վրացերեն և Կուրի ձախափնյա Աղուանքի ցեղերից' գարգարաց-վոց լեզուների համար [19, էջ 328, 329; 20, էջ 110, 112, 116]:

17

Է.Դաեիեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

մեջ: Հին հայերենն այնքան հարուստ էր, և մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունն այնքան կատարյալ, որ V դարը համարվում է հայ մշակույթի պատմության «Ոսկե դար»։ Հայաստանի լուսավորչական կյանքն ընթանում էր «Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք» կարգախոսով [22, էջ 28]։

Սերգեյ Գլինկան, ուշադրություն դարձնելով Մեսրոպ Մաշտոցի աստվածային տեսիլքի մասին Կորյունի և Մովսես Խորենացու հաղորդած տեղեկություններին, նշել է. «Ասես ոգեշնչումով սբ. Մեսրոպն ստեղծեց հայերեն տառերը...»։ Հիշատակելով Մ.Լակրոզի (1661-1739) բարձր գնահատականը, որը Աստվածաշնչի հայերեն թարգմանությունն անվանել է «Թարգմանու-թյանց թագուհի», Սերգեյ Գլինկան կարծում է, որ թարգմանության ճշգրտությանը, «անշուշտ, նպաստել է նաև հայերեն խոսքի ուժը» [16, с. 90]։

Վալերի Բրյուսովը (1873-1924), խոսելով մինչև Մաշտոցի գրերի գյուտը հայերենի զարգացման բարձր մակարդակի մասին, գրում է, որ գրերի գյուտից հետո մայրենի լեզվով ազգային գրականության արագ զարգացումը «ստիպում է ենթադրել, որ դրան նախորդել են հայ գրողների ստեղծագործությունները ոչ միայն օտար լեզուներով։ Ժամանակակից գիտությունը հրաժարվում է ընդունել, թե միևնույն դարը կարող է տեսնել և հայ գրերի ծնունդը, և դրա հարուստ ծաղկումը, որն արտահայտվել է Սբ. Գրքի գերազանց թարգմանությամբ... և դրան հաջորդած հայ գրականության «Ոսկե դարով»։ Ուստի, ենթադրում են, թե դեռ գրերի գյուտից առաջ գոյություն են ունեցել հայ գրավոր խոսքի սաղմեր... Բայց այդ հնագույն գիրը վերացել է, և մեզ համար հայ գրականությունն սկսվում է ոչ շուտ, քան V դարից» [23, с. 45]։

V դարում Հայաստանում ծաղկում է հայ թարգմանական և ինքնուրույն գրականությունը, ազգային դպրոցի հիմնարար զարգացմամբ։ Թարգմանությունների բարձր մակարդակն ապահովվում էր հայ գիտնականների ջան-քերի շնորհիվ, որոնք փայլուն տիրապետում էին մայրենի լեզվին և իրենց գիտական և աստվածաբանական կրթությունը շարունակել էին հունարեն և այլ լեզուներով անտիկ գիտության և մշակույթի հայտնի կենտրոններում Աթեն-քում, Ալեքսանդրիայում և այլուր [24, с. 142-143]։

Հունարենից հայերեն թարգմանվեցին Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստը», Փիլոն Ալեքսանդրացու 14 աշխատությունները, Կեղծ-Կա-լիսթենեսի «Պատմութիւն վարուց Աղեքսանդրի»-ն, Իրենեոսի «Ցոյցք առաքելական քարոզութեան»-ը և «Ընդդեմ հերձուածոց»-ը, Թեոն Ալեքսանդրացու «Յաղագս ճարտասանական կրթութեանց»-ը, Տիմոթեոս Էլուրոսի «Հակաճա-ռութիւն առ սահմանեալսն ի ժողովոյն Քաղկեդովնի»-ն, Պորփյուրի «Ներածու-թիւն»-ը, Արիստոտելի «Ստորոգութիւնք»-ը («Կատեգորիաներ») և «Յաղագս մեկնութեան» և այլ աշխատություններ [24, с. 186-188]։ Հենց միայն թարգմանական գրականության ցանկը վկայում է անտիկ ժառանգության հանդեպ հայ փիլիսոփայական և պատմագիտական մտքի լայն ճանաչողական հետա-

18

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ԷԴաեիեըաե

քրքրության մասին, ինչը հիմք է տվել, որպեսզի հայ թարգմանիչներին համարեն հունաբան դպրոցի ներկայացուցիչներ [25]1:

Թարգմանական գործունեության ընթացքում տեղի էր ունենում որոշակի եզրերի [24, с. 140] և տեքստերի ստեղծագործական իմաստավորում և կիրառում հայերենի բառապաշարի հիման վրա: Հայերեն թարգմանությունների շնորհիվ են պահպանվել Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակականքը», Արիստիդես Աթենացու «Քրիստոնեական հավատի ջատագովությունը», Փիլոն Ալեքսանդրացու 7 աշխատությունները, Հերմես Եռամեծի «Սահմանք»-ը, Մեթոդիոս Ողիմպիացու «Ազատ կամքի մասին»-ը, Եպիփան Կիպրացու «Ընդդեմ հերձվածոց»-ը և այլն, որոնց հին հունարեն բնագրերը ժամանակի ընթացքում կորսվել են:

V դարում թարգմանական գրականության հետ մեկտեղ զարգանում էր ինքնուրույն գրականությունը պատմագրությունը և փիլիսոփայությունը, որոնք ներկայացված են Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Կորյունի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Դավիթ Անհաղթի, Եզնիկ Կողբացու և իրենց ժամանակակից մյուս հեղինակների աշխատություններով: «Ոսկե դարի» հայ մտածողների և գիտնականների համաստեղության ստեղծագործական ժառանգությունը կարևոր աղբյուրագիտական նշանակություն ունի Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև հարևան երկրների և ժողո-վուրդների պատմության ուսումնասիրության համար:

Սբ. Գրիգոր Լուսավորչի կյանքի և հայերի մկրտության մասին է պատմում Ագաթանգեղոսն իր «Հայոց պատմություն» գրքում: Կորյունը «Վարք Մաշտոցի» երկում մանրամասն նկարագրել է իր ուսուցչի' սբ. Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը: Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմություն» երկում ներկայացրել է Մեծ Հայքի թագավորության' IV դարի առաջին տասնամյակներից մինչև Հայաստանի պարսկա-հռոմեական բաժանումը (նույն դարի 80-ական թթ. կեսեր) ընկած ժամանակաշրջանի պատմությունը: Հայ պատմագրության պսակն է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկը, որը բաղկացած է երեք մասից և պարունակում է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև V^ 40-ական թթ. սկիզբը: Մովսես Խորենացին իր գիրքը գրել է Հայոց պետականության բուն էթնիկ արմատների, հայ ժողովրդի ազատասեր ոգու խոր իմացությամբ' արտացոլելով նրա հավատարմությունը ազգային և քրիստոնեական հոգևոր արժեքներին:

Եղիշեն հեղինակն է մի քանի աշխատությունների, որոնցից առավել հայտնին «Վասն Վարդանայ և Հայոց պատերազմի»-ն է (450-451թթ.): Ղազար Փարպեցին իր «Հայոց պատմություն» աշխատությունը նույնպես նվիրել է հայ ժողովրդի ազատագրական պատերազմին' Կարդան Մամիկոնյանի, իսկ հե-

1 Հայ ժողովուրդը, ի հիշատակ թարգմանիչների գործունեության, ամեն տարի (հոկտեմբերին) նշում է ազ-գային-եկեղեցական սիրված տոներից մեկը' Սրբոց Թարգմանչաց տոնը:

19

Է.Դաեիեըաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

տո' Վահան Մամիկոեյաեի գլխավորությամբ (481-484թթ.):

Հենվելով հայկական սկզբնաղբյուրների վրա' Սերգեյ Գլինկան օտար նվաճողների գաղափարախոսությանը հակադրում է հայերի' Հայրենիքի պաշտպանության բարոյական հիմքերը, քանզի «ըստ իրենց բարոյական հատկանիշների բուն ոգու... Հայրենիքի պաշտպանությունը, հարազատ անկախության պաշտպանությունը, արտաքին բռնության ոտնձգություններին դիմակայելը. ահա նրանց սպառազինումների գլխավոր նպատակը» [16, с. VII]:

IV դարում մեծ հեղինակություն էր վայելում հայ մտածող, ճարտասան և մանկավարժ Պարույր Հայկազնը (276-367թթ.) [26, p. 480; 24, с. 25]:

Փիլիսոփա և աստվածաբան Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանության ջատագով Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» երկում, պաշտպանե-լով քրիստոնեական հավատքը, մանրամասն դիտարկում է անտիկ հեղինակների փիլիսոփայական հայացքները, ինչպես նաև քննադատական վերլուծության ենթարկում զրադաշտական կրոնը (որը Սասանյանները վերածել էին իրենց նվաճողական քաղաքականության գաղափարախոսական սպասարկուի) և տարբեր աղանդները:

Դավիթ Անհաղթը V դարի հայ փիլիսոփայական մտքի նշանավոր ներկայացուցիչն է: Նրա աշխատություններից ամենահայտնին «Սահմանք իմաս-տասիրութեանն» է: Բնութագրելով իմաստասիրության սահմանումները' Դավիթ Անհաղթն անդրադարձել է նաև գիտությունների դասակարգմանը' բնափիլիսոփայություն, մաթեմատիկա, աստվածաբանություն: Բնության ճանաչման լավագույն միջոցն Անհաղթը համարել է փիլիսոփայությունը, քանի որ նրա գլխավոր խնդիրն այն ճանապարհների բացահայտումն է, որոնց հետևելով հնարավոր է մերժել չարը և ընտրելով բարին' հասնել հոգևոր կատարելության' առաքինության: Դարեր շարունակ Դավիթ Անհաղթի փիլիսոփայական հայացքները հիմնարար նշանակություն են ունեցել հայ փիլիսոփայական մտքի զարգացման գործում:

«Ոսկե դարի» նվաճումների հիման վրա Մեծ Հայքում Հայոց Բագրա-տունյաց թագավորության (885-1045թթ.) և հաջորդ ժամանակներում, և Կիլի-կիայի Հայկական պետությունում (1080-1198թթ.' իշխանություն, 1198թ. հունվարի 6-ից մինչև 1375թ.' թագավորություն) հայկական մշակույթն ու կրթությունը հասան նոր բարձունքների:

Գլաձորի համալսարանում (1280-1340թթ.), որը ժամանակակիցներն անվանում էին «Մայր իմաստության», «Տուն իմաստության», «Երկրորդ Աթենք», և Տաթևի համալսարանում (1390-1435թթ.), շարունակելով նախորդ դարաշրջանների ավանդույթները, դասավանդում էին եռյակ (քերականություն, ճարտասանություն և փիլիսոփայություն) և քառյակ (թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն և աստղաբաշխություն)' «յոթ ազատ արվեստներ»

20

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ԷԴաեիելաե

կազմող առարկաների հիման վրա, որոնց համակարգմանը, իր ժամանակին, մեծապես նպաստել էին Դավիթ Անհաղթի աշխատությունները [24, с. 295]:

Հայ միջնադարյան մշակույթը, ի մի բերելով նախորդ դարաշրջանների նվաճումները, նոր արժեքներ ներդրեց ազգային և համաշխարհային մշակույթի գանձարանում: Ըստ Վալերի Բրյուսովի բնորոշման. «Հայաստանը Եվրոպայի և Ասիայի ավանգարդն է». վաղուց առաջարկված այս բանաձևը ճիշտ է բնորոշում հայ ժողովրդի տեղը մեր աշխարհում։ «Հայ ժողովրդի պատմական առաքելությունը' թելադրված նրա զարգացման ողջ ընթացքով, Արևելքի և Արևմուտքի սինթեզը որոնելն ու գտնելն է: Եվ այս ձգտումն էլ ավելի ամբողջական արտահայտվել է Հայաստանի գեղարվեստական ստեղծագործության, նրա գրականության և պոեզիայի մեջ» [23, с. 27]:

Աշխարհաքաղաքական գործընթացների արդի փուլում, պատմական ճշմարտությունը միջքաղաքակրթական երկխոսության անկյունաքարը համարելով, Վլադիմիր Յակունինը գրում է. «Մարդկային հասարակությունները մշտական շարժման մեջ գտնվող, մշտապես զարգացող ինքնություններ են: Նրանց էվոլյուցիայի փիլիսոփայությունը որոշվում է պատմական պայմաններով, որոնցում դրանք ձևավորվել են: Տարբեր ժամանակաշրջաններում այդ գործընթացը ձեռք է բերում տարբերակվող ասպեկտներ, այն միշտ ուղիղ է, ավելին կանխատեսելի... Խելամիտ կլիներ սահմանված նպատակներին մոտենալ և հետևողական ապրոքսիմացիայի գործընթացում միջոցներ ընտրել' հավատարիմ մնալով պատմական ճշմարտությանն ու չխախտելով ունիվերսալի և առանձնահատուկի միասնությունը ժողովուրդների և ռասաների մերձեցմանն ուղղված միջքաղաքակրթական երկխոսության դերի և տեղի մասին բանավեճերի գործընթացում» [11, p. 141]:

Քաղաքակրթությունների երկխոսության հայեցակարգում հիմնարար գաղափարը համաշխարհային անվտանգության ճգնաժամի կանխման սկզբունքն է [27]: Դրանով իսկ անկախ ժողովուրդների և պետությունների համագործակցությունը մշակույթների երկխոսության [28] միջոցով դիտարկվում է որպես կարևոր սկզբունք քաղաքակրթությունների միջև երկխոսությունում: Գոյաբանական սկզբունքի տեսանկյունից, ելնելով քաղաքակրթությունների երկխոսության գաղափարի կարևորությունից' Վ.Սեգեսվարին գրում է. «Միջքաղաքակրթական երկխոսությունը պետք է հիմնված լինի փոխըմբռնման վրա», որը «պահանջում է հավատարիմ լինել սեփական քաղաքակթա-կան արժեքներին և աշխարհայացքին' գնահատելու համար մյուսներից ունեցած տարբերությունները: Մենք չենք կարող հասկանալ գոյաբանության հիմնարար կարգը և իրերի էական կարգը տիեզերքում առանց դրանցում մեր տեղի» [29, p. 8-9]:

Մարդկության քաղաքակրթական ապագայի փիլիսոփայական իմաս-

21

Է.Դաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

տավորումը հենվում է քաղաքակրթությունների երկխոսության ուղիների բացահայտման և խորացման վրա' հիմք ընդունելով առանձին վերցրած յուրաքանչյուր ժողովրդի և ընդհանրապես համաշխարհային քաղաքակրթության պատմական փորձը [30, p. 7-17]: Անհրաժեշտ է գիտակցել և միջազգային մակարդակով իրականացնել յուրաքանչյուր ժողովրդի պատմամշակութային ժառանգության (ճարտարապետական հուշարձաններ, արվեստի գործեր, ձեռագրեր և այլն) պաշտպանությունը, հատկապես' հայ ժողովրդի, իր հայրենիքի տարածքում ներառյալ նրա պատմական մասերը: Դա կարող է համաշխարհային քաղաքակրթության անվտանգության երաշխիք լինել քաղաքակրթությունների երկխոսության միջոցով:

Գիրը միջքաղաքակրթական շփման կարևոր օղակ է պատմամշակութա-յին ժառանգության համակարգում: Ինքնուրույն և թարգմանական գրականությամբ ներկայացված հայ դպրությունը, լեզվական, հոգևոր-մշակութային, էթ-նո-ժողովրդագրական և սոցիալ-քաղաքական առանձնահատկություններով բնութագրվող պատմական իրողությունների համատեքստում քաղաքակր-թական-միջմշակութային կապերի զարգացման հարուստ ավանդույթներ ունի, որոնք նպաստում են քաղաքակրթությունների երկխոսությանը։

Հունվար, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. The Mainstream of Civilization. Sixth edition, New York, 1990.

2. Ferguson A., An Essay in the History of Civil Society. Edinburgh, 1767; И.Н.Ионов, В.М. Хачатурян, Теория цивилизаций от античности до конца XIX века, СПб, 2002, с. 369, http://abuss.narod.ru/Biblio/ionov_civ.htm

3. Danielyan E.L, Civilization’s Theory in Geopolitical Conceptions. - “XXI century”, N 1,

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2009.

4. Spengler Oswald, The Decline of the West. Form and Actuality, vol. 1, 1945, New York.

5. Durant Will, The Study of Civilization. Part I, Our Oriental Heritage. New York, 1954.

6. Toynbee Arnold, A Study of History, vol. II, Oxford University Press, London, New York, Toronto, 1955, p. 1 and vol. IV, p. 57.

7. Клягин Н.В, Происхождение цивилизации (социально-философский аспект) М., 1996.

8. Danielyan E.L, Cultural Basis of the Dialogue of Civilizations. - Scientific magazine «Logos», Tbilisi, 2008.

9. Samuel P.Huntington, The Clash of Civilizations, Foreign Affairs. Summer 1993, v 72, n 3, from the Academic Index (database on UTCAT system), Council on Foreign Relations Inc. 1993, p. 1-3.

22

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ԷԴաեիելաե

10. Иконникова С.Н., История культурологии: идеи и судьбы.- СПб., 1996, http:// www.countries.ru/library/uvod/ks.htm.

11. Jagdish Chandra Kapur, Dialogue of Civilizations: a Philosophy for a Humane Order. – Dialogue of Civilizations in the Contemporary Epoch, authors Vladimir I.Yakunin, Jagdish Chandra Kapur, Nicholas Papanicolaou, Englewood, NJ, 2008.

12. Jagdish Kapur, Our Future Eternal or Temporal. – World Public Forum “Dialogue of Civilizations”, Bulletin, 2009.

13. Calmet (Rev. Pere Dom Augustin) in Dictionnaire de la Bible-Paris: Aux Ateliers Ca-tholiques du Pont Montrouge, 1846, տես' Leonian R., “Les Armeniens de France sont-ils assimiles?”, Issy-les-Moulineaux, 1986.

14. Lord Byron’s Armenian Exercises and Poetry. Venice: in the Island of St. Lazzaro, 1870.

15. Даниелян ЭЛ, Философское осмысление истории Армении в сочинении Сергея Глинки. - « 21-й век», N3, 2009.

16. Глинка С.Н, Обозрение истории армянского народа, М., 1832, ч. II.

17. David M. Lang, Armenia Cradle of Civilization. London, 1970.

18. Hippolitus, Werke, IV, Bd. Die Chronik, Leipzig, 1929.

19. Մովսիսի Խրենացա], Պատմութիւն Հայոց, Երևան, 1991:

20. Կորյուն, Վարք Մաշտոցի, Երևան, 2005։

21. Ղազարայ Փարպեցայ Պատմութիւն Հայոց: Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Երևան, 1982:

22. Եղիշէ, Վասն Վարդանա] եւ Հայոց պատերազմին, Երևան, 1989:

23. Поэзия Армении с древнейших времен до наших дней, под ред. В.Брюсова, Ереван, 1973.

24. Аревшатян С., Формирование философской науки в древней Армении (V-VI вв.), Ереван, 1973.

25. Մաեաեդ]աե Հ, Հունաբան դպրոցը և նրա զարգացման փուլերը, Վիեննա, 1928:

26. Philostratus and Eunapious, The Lives of the Sophists, Cambridge, 1961.

27. Intercultural Dialogue and Conflict Prevention Project, Expert Colloquy, Dialogue serving intercultural and interreligious communication, Strasbourg, 7 to 9 October 2002, Council of Europe, Role of Religion in the 21st Century. Prevention of Crisis among Civilizations, Contribution by Prof. Masanori Naito, Directorate General IV: Education, Culture and Cultural Heritage, Youth and Sports, Directorate of Culture and Cultural and Natural Heritage, Cultural Policy and Action Department, DGIV/CULT/PREV-ICIR (2002) 4E, 3.

28. Lyndon H. La Rouche, Jr. Earth's Next Fifty Years. Executive Intelligence Review. The Dialogue of Eurasian Civilizations, December 19, 2004 www.larouchepub.com/ lar/2005/3201_next_50_years.html.

29. Segesvary V.,Inter-civilizational relations and the destiny of the West : dialogue or confrontation? Lewiston, N.Y. 1998.

30. Danielyan E, The Fundamental Questions of Armenian History in the Light of Tendencies of Modern Democracy - Armenian Philosophical Academy, “Armenian Mind”, Vol. V, No. 1-2, 2000.

23

Է.Դաեիելաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (29), 2010թ.

ИСТОРИЧЕСКОЕ ЗНАЧЕНИЕ АРМЯНСКОЙ ПИСЬМЕННОСТИ, ПЕРЕВОДЧЕСКОЙ И ОРИГИНАЛЬНОЙ ЛИТЕРАТУРЫ В АСПЕКТЕ ДИАЛОГА ЦИВИЛИЗАЦИЙ

Эдуард Л. Даниелян

Резюме

В истории человечества зарождение и развитие письменности обусловили словесное сохранение духовных ценностей и их письменную передачу будущим поколениям. Письменные источники имеют первостепенное значение в изучении истории как истории цивилизации, поэтому «общества, имеющие письменность, оставили гораздо больше за собой, чем те, у которых ее нет».

Письменность — важное звено межцивилизационного общения в системе культурно-исторического наследия. Армянская письменность, представленная оригинальной и переводческой литературой, в контексте исторических реалий, характеризуемых языковыми, духовно-культурными, этно-демографическими и социально-политическими особенностями, имеет богатые традиции в развитии цивилизационных и межкультурных связей, способствующих диалогу цивилизаций.

24

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.