ՎՐԱՍՏԱՆ. ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Թամարա Վարդանյան՛
Ներածություն
20-րդ դարում և 21-րդ դարասկզբին Վրաստանի հասարակական-քաղա-քական զարգացումները կարելի է որակել որպես ազգային պետության կերտման գործընթաց: Դեռևս 1918-1921 թթ. Վրաստանի որդեգրած «Ազգային նախագիծն» էությամբ պետականաստեղծման գործընթաց էր, որն ունեցավ շարունակական բնույթ և չդադարեց նաև Խորհրդային Վրաստանի գոյության տարիներին։ Իսկ 1991 թվականից այդ գործընթացը թևակոխեց զարգացման հաջորդ առավել ակտիվ փուլ և մինչև այսօր էլ քաղաքական օրակարգում է։ Ընդ որում, այն դեռ երկար ժամանակ կմնա Վրաստանի իշխող վերնախավի քաղաքական օրակարգում անկախ այն իրողությունից, թե ինչ գաղափարա-խոսական հենքով են միավորված այդ ուժերը։
Նշված հասարակական-քաղաքական գործընթացների տրամաբանությամբ է պայմանավորված նաև երկրի ժողովրդագրական պատկերի աստիճանական փոփոխությունը, որը կբնորոշենք որպես հանրության միաէթնի-կացման (моноэтнизация) գործընթաց: Իսկ երկրի միաէթնիկացումը գործընթաց է, որի արդյունքում նվազում է երկրում այլազգիների թվաքանակը, ինչն ինքնաբերաբար հանգեցնում է նրանց կողմից հակազդեցությունների ներուժի թուլացման։ Իսկ թուլացած էթնիկ հանրույթներն ի վիճակի չեն լինելու վրացական ազգայնական նախագծին որևէ հականախագիծ առաջադրել։
1983թ. ազգի և ազգայնականության խոշոր տեսաբան Է.Գելները նշում էր, որ հասարակության իդեալական մոդելն այն է, երբ ազգի և պետության սահմանները համընկնում են [1]։ Ըստ տեսաբանի, ազգայնականությունն այն սկզբունք է, որի նպատակն է հենց այդ քաղաքական և ազգային միավորումների սահմանների հավասարեցումը։ Այս մոդելը դիտարկվում է նաև որպես արդյունավետ միջոց էթնիկ հակամարտությունների կանխարգելման և լուծման համար։
Նորավանք ԳԿՀ փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու։
87
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Երկրի միաէթնիկ կազմը կարևոր է նաև ազգային անվտանգության տեսակետից: Անկասկած է, որ, օրինակ, ՀՀ-ի առավելապես միաէթնիկ ժողովրդագրական պատկերը, որը պատմական հայկական տարածքների կորստի անմիջական հետևանքներից է, այսօր ներքաղաքական անվտանգության կարևորագույն երաշխիք է։ Պատմությունն ու այսօրվա իրականությունը նույնպես ցույց են տալիս, որ էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունները հաճախ արտաքին ուժերին հնարավորություն են ընձեռում միջամտել երկրի ներքաղաքական գործընթացներին, վերածել փոքրամասնություններին ազդեցության լծակների և, դրանով իսկ, փաստորեն, սպառնալ երկրի ներքաղաքական կայունությանն ու հասարակական համախմբմանը։
Անշուշտ, այս իրողությունները քաջ գիտակցելով Վրաստանի ազգային վերնախավը ձգտում է իրականացնել էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ինտեգրման քաղաքականություն, որը հաճախ ծայրահեղ դրսևորումների հետևանքով նույնանում է ձուլման վրացացման քաղաքականությանը։ Նշված քաղաքականության գաղափարական հիմնավորման գործում մեծ դերակատարում ունի վրաց ազգայնական մտավորականությունը։ Վրաց ազգայնականությունը հարուստ ավանդույթներով և պատմական ակունքներով ամբողջական գաղափարական համակարգ է ձևակերպված դեռևս 1860-ականներին։ Սնվելով անցյալից այսօրվա ազգայնական մտավորականությունը, միևնույն ժամանակ, լայնորեն կիրառում է ժամանակակից աշխարհում ընդունված ձուլման մեխանիզմները։
Վրաստանում փոքրամասնությունների ինտեգրման/ձուլման քաղաքականությունը կրում է հետևողական և համակարգային բնույթ։ Այն ներառում է կրթամշակութային, հոգևոր-կրոնական, փոխընկալումների և ստերեոտիպե-րի ոլորտները, նաև ընկած է պետական/ազգային գաղափարախոսության հիմքում և ներկայանում է որպես «Ազգային նախագիծ»։
Անշուշտ, այս գործընթացում առանցքային դերակատարում է վերապահված պետական վարչական մեքենային, համալսարանական կենտրոններին և ակադեմիական հանրույթին, որոնք պետք է գիտականորեն հիմնավորեն այդ գործընթացների տրամաբանությունը, արդարացիությունն ու անհրաժեշտությունն ազգային շահերի տեսանկյունից։ Այսինքն Վրաստանում պետական վարչական մեքենան սպասարկում է ազգային նախագիծը: Նշենք, որ այս իրողությունը նաև բնական և տրամաբանական է, քանի որ պետության հիմնական գործառույթներից է ազգային շահի սպասարկումը, իսկ վարչական մեքենան պետության հիմնական ռեսուրսներից է։
Տեսականորեն ցանկացած երկրի միաէթնիկացումն ընթանում է հետևյալ հիմնական մեխանիզմներով.
88
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
• Աստիճանական արտագաղթ, որը հիմնականում լատենտ (առաջին հայացքից թաքնված ոչ տեսանելի) գործընթաց է, որի պատճառով չի գրավում լայն հասարակության և ԶԼՄ ուշադրությունը։ Նշված շրջանակների համար այն կարող է տեսանելի դառնալ միայն ծայրահեղ դրսևորումների ժամանակ, օրինակ լայնածավալ «էթնիկ զտումների», բռնի տեղահանումների և այլն։
• Դանդաղ ուծացում, որը նույնպես լատենտ գործընթաց է, ինչի հետևանքով անզեն աչքով տեսանելի չէ, հետևաբար, ԶԼՄ և լայն հասարակության ուշադրության չի արժանանում։ Միայն ծայրահեղ դրսևորումներում, ասենք, բռնի կրոնափոխության, օտար լեզվի պարտադրման, տիտղոսակիր ազգի սովորույթների, մտածողության, բարքերի կոպիտ միջոցներով ներդրման պարագայում կարող է արձագանք ստանալ ԶԼՄ-ում և դատապարտվել առաջադեմ զանգվածի կողմից,
• Տարածքների ուղղակի կորուստ, որոնք հոծ բնակեցված էին էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններով (այս գործընթացն առավելապես պատերազմների կամ կայսրությունների փլուզման արդյունք է),
• Ցեղասպանություն։
Մեր հարևան Վրաստանին բնորոշ են հիմնականում առաջին երկու մեխանիզմները փոքրամասնությունների աստիճանական արտագաղթն ու դանդաղ ուծացումը, այն էլ ոչ ծայրահեղ դրսևորումներով։ Ընդհանրապես այս երկու մեխանիզմներն աշխարհի տարբեր ծայրերում առավել հաճախ են հանդիպում։ Այդ գործընթացները դանդաղ ընթացք ունեն և չեն հայտնվում ուշադրության կիզակետում, ուստի հասարակությունն «արթնանում» է միայն այն ժամանակ, երբ արդեն տեսանելի ու ակնհայտ են դառնում դրանց արդյունքները։ Մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այդ գործընթացները հաճախ ընթանում են խաղաղ ժամանակներում և կարող են իրականացվել առանց բռնության մեղմ ու «քաղաքակիրթ» մեթոդներով։
Այնուամենայնիվ, կա ևս մի շատ կարևոր առանձնահատկություն, որը բնորոշ է այս երկու մեխանիզմներին. էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների արտագաղթը և ուծացումը լուրջ հակազդեցություններ, դժգոհու-թյուններ չեն առաջացնում քաղաքակիրթ աշխարհում։ Այս գործընթացները հաճախ դիտվում են որպես զարգացման բնականոն ընթացք։ Այսպես. արտագաղթը հաճախ ընկալվում և մեկնաբանվում է որպես միգրացիոն գործընթացների արդյունք, իսկ ուծացումը որպես գլոբալացման և ինտեգրման անխուսափելի հետևանք։
89
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
1. Վրաստաևի «Ազգային նախագիծը»
Ազգի և ազգայնականության տեսաբաններն առանձնացնում են ազգայնականության երկու հիմնական տիպ. էթնիկ և քաղաքացիական (պետական)։ Միաժամանակ, ըստ ազգայնականության հայտնի տեսաբան Հանս Կոնի, գոյություն ունի ազգերի և ազգայնականության երկու հիմնական մոդել. արևմտյան (ֆրանսիական) և արևելյան (գերմանական) [2]։ Արևմտյան մոդելին հիմնականում համապատասխանում է ինքնության և ազգայնականության քաղաքացիական տիպը, իսկ արևելյան մոդելին էթնիկ ինքնությունն ու էթնիկու-թյան հիմքով ազգայնականությունը։
Այսօրվա գլոբալացվող աշխարհում սովորաբար էթնիկ ազգայնականությունը քննադատվում է, իսկ քաղաքացիականը համարվում ժողովրդավարական, ուստի և ընդունելի։
Այնուամենայնիվ, վրացական ազգայնականությունն ունի առավելապես էթնիկ բնույթ, և, ինչպես իրավացիորեն նշում է վրաց հայտնի հետազոտող Գ.Նոդիան, այն ավելի նման է գերմանական մոդելին [3, p. 84-101]։ Վրաց ազգայնականության մյուս ուսումնասիրող Գ.Զեդանիան, համաձայնելով, որ վրացական ազգայնականությունն ունի էթնիկ բնույթ, այդ իրողությունը փորձում է բացատրել դրա ծագման առանձնահատկություններով։ «Երբ 19-րդ դ. ձևավորվում էր վրացական ազգայնականությունը, վրացիները գտնվում էին օտար Ռուսական կայսրության տիրապետության տակ, հետևաբար, վրացիների համար ազգն ու պետությունը չէին կարող նույնացվել, ինչն էլ անհրաժեշտ նախապայման է քաղաքացիական ազգայնականության ձևավորման համար։ Այդ պատճառով էլ վրաց ազգայնականությունն առավելապես էթնիկ բնույթ ունի' հիմնված լեզվի, էթնիկության և կրոնի վրա»: Այնուհետև հեղինակը նշում է, որ այդ մոտեցումը պահպանվել է մինչև մեր օրերը [4, p. 80]։
Վրաց էթնիկ ազգայնականությունը հիմնված է վրացերեն լեզվի, Վրաց Ուղղափառ եկեղեցու գերակայության, Վրաստանի պատմության ընդունված և հանրակրթության միջոցով շրջանառվող մեկնաբանության սերտման և ընդունման, հայրենիքում վրացական էթնոսի գերակայության և զարգացման հայեցակարգի և այլ գործոնների վրա։
Իսկ քաղաքացիական ազգայնականության մոդելը տեսականորեն ենթադրում է երկրում բնակվող բոլոր ազգերի ներկայացուցիչների իրավունքների հավասարեցում, նրանց ներգրավվածության ապահովում երկրի սոցիալ-քաղաքական կյանքին, էթնոմշակութային բազմազանության միջավայրի ստեղծում, այլ խոսքերով նոր ինքնության կերտում քաղաքացիության սկզբունքով (այս քաղաքականությունը տեսական գրականության մեջ կոչվում է ethnicity-blind, այսինքն' էթնիկության հանդեպ կույր քաղաքականություն)։
Այնուամենայնիվ, գործնականում հաճախ քաղաքացիական (կամ պե-
90
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
տական) ազգայնականությունը ծառայում է ոչ այնքան նոր ինքնության ձևավորմանը, որքան առավելություն ունեցող ազգի կամ տիտղոսակիր ազգի ինքնության պարտադրմանը էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններին։ Գ.Զեդանիան ևս այս տեսակետին մոտ դիրքորոշում է արտահայտում, երբ գրում է. «Քաղաքացիական ազգայնականություն» եզրի տակ նկարագրվող ֆենոմենը ոչ այլ ինչ է, եթե ոչ լոյալություն պետության նկատմամբ կամ հայրենասիրություն» [4, p. 79]։
Գ.Նոդիայի կողմից վերջերս ներկայացված Վրաստանի «Ազգային նախագծի» դրույթները, ըստ հեղինակի, ընդհանուր առմամբ արտացոլում են այն ուղին, որը որդեգրել է Վրաստանը սկսած 1918 թվականից։ Այստեղ 4-րդ կետում նշված է. «Վրաստանը հանդուրժող երկիր է և ճանաչում է փոքրամասնությունների մշակութային բազմազանությունն իր տարածքում, բայց պահանջում է նրանց լոյալությունը «Ազգային նախագծի» հանդեպ» [3, p. 94]։ Իսկ նույն «Ազգային նախագծի» առաջին կետում կարդում ենք. «Վրաց ազգի զարգացման համար միակ ընդունելի քաղաքական կառուցվածքը վրացական ազգային պետությունն է» [3]։ Այստեղ հակասությունն ակնհայտ է։ Եթե «Ազգային նախագիծը» նախատեսում է ազգային պետության ստեղծում, որն իր դասական մոդելով ենթադրում է վրաց էթնոսի գերակայության հաստատում, ապա ամենևին էլ պարզ չէ, թե ինչպես է ճանաչվում փոքրամասնությունների մշակութային բազմազանությունը, ինչպես են սահմանվում էթնոկրոնական փոքրամասնությունների տեղն ու դերը հասարակության ներսում։ Փաստացի, կարելի է ենթադրել, որ փոքրամասնություններից պահանջվում է միայն լոյալություն «Ազգային նախագծի» նկատմամբ։
Եթե խոսվում է հանդուրժողականության մասին, ապա փոքրամասնությունների դերակատարումը երկրի զարգացման և բարգավաճման գործում պետք է շեշտադրվի և հստակ փաստերով ներկայացվի։ Ցանկացած երկրում էթնիկ հանդուրժողականության աստիճանի կարևոր ցուցիչներից են պատմության դպրոցական դասագրքերը։ Եթե հանրությունը բազմազգ է, ապա այսօր քաղաքակիրթ աշխարհում ընդունված է կիրառել դպրոցական դասագրքերում բազմամշակութայնության սկզբունքը (Multiculturalism)։ Այս սկզբունքի համաձայն, պատմության դպրոցական ծրագրերը պետք է պաշտոնական պատմության մեջ ներառեն էթնիկ փոքրամասնությունների պատմությունից կարևոր իրադարձություններ, մի շարք փաստեր նրանց ունեցած ներդրումների մասին երկրի բարգավաճման, պետականակերտման գործում, ընդհանուր տեղեկություններ նրանց մշակույթի մասին և այլն։ Այնինչ, Վրաստանի պատմության դասագրքերը խիստ էթնոցենտրիկ են, չեն արտացոլում երկրի ժողովրդագրական պատկերը1։ Այդ դասագրքերը ոչ այնքան Վրաստա-
1 Վրաստանի պատմության դպրոցական դասագրքերի համառոտ քննությունը տես Վարդանյան Թ., «Աշխարհի էթնիկ պատկերը. վրացական մոդել», «Գլոբուս. Ազգային անվտանգություն» պարբերական, թիվ 2 (6), 2009թ., Երևան, էջ 69-74, նաև http://www.noravank.am/am/?page=analitics&nid=1888 (հայերեն), http:// www.noravank.am/ru/?page=analitics&nid=1875 (ռուսերեն)։
91
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
նի պատմություն են, որքան վրացիների պատմություն, իսկ փոքրամասնություններն ամբողջովին դուրս են մղված համատեքստից։
ռ
Ինչո ւ ենք մենք կարևորում հենց պատմության դասագրքերի խնդիրը։ Բանն այն է, որ ընդհանուր պատմություն և անցյալ ունենալու զգացողությունն էթնոսի տարբեր հատվածների միավորման գործոն է և էթնիկ ինքնության կարևորագույն բաղադրիչներից։ Իսկ էթնիկ փոքրամասնություններին իրենց սեփական պատմությունից զրկելը, դրա փոխարեն ներարկելը այլ էթնոսի, տվյալ դեպքում վրացիների պատմություն, ոչ այլ ինչ է, եթե ոչ ուծացման մեխանիզմ, այսինքն վրացացում։
Փաստացի վրացական իրականությունն այն է, որ ղեկավարության հանդուրժողականության մասին հռետորաբանությունը չի համապատասխանում իր իսկ վարած քաղաքականությանը։
Այսինքն օգտագործվում է քաղաքացիական ազգայնականության հռետորաբանությունը, սակայն գործնականում իշխում է էթնիկ ազգայնականություն։
Այսպիսով, էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների ուծացումը և արտագաղթը հնարավոր է ազգայնականության երկու մոդելների (էթնիկ և քաղաքացիական) զուգահեռ կիրառման ճանապարհով։ Մ.Սահակաշվիլու օրոք Վրաստանն ազգային պետության ձևավորման ճանապարհին փորձում է հնարավորինս օգտագործել և էթնիկ ազգայնականությունը, և քաղաքացիական (պետական) ազգայնականությունը, ինչը ներկայիս ղեկավարին որոշակիորեն առանձնացնում է իր նախորդներից։
Քաղաքացիական ինքնության շեշտադրումներով ձուլման քաղաքականության օրինակները բազմաթիվ են։ Այսպես, օրինակ, խորհրդային տարիներին ԽՍՀՄ-ում ընթացող «սովետական մարդու» կերտման գործընթացն իրականում նպաստում էր ոչ թե «նոր ինքնության» ձևավորմանը, որքան անհատի աստիճանական ռուսիֆիկացմանը, ինչը միութենական հանրապետությունների մակարդակով արտահայտվում էր հիմնականում էլիտաների ռուսիֆի-կացմամբ, նաև հօգուտ ռուսների հանրապետությունների ժողովրդագրական կազմի փոփոխությամբ։ Ըստ էության, նմանատիպ գործընթացներ են ընթանում նաև Թուրքիայում և, այս կամ այն չափով, գրեթե բոլոր երկրներում լինեն, այսպես կոչված, ժամանակակից ժողովրդավարական, թե արդիականացման ուղին դեռ չանցած պետություններ։
Ոչ միայն պատմության դպրոցական դասագրքերի, այլև Վրաստանում առկա բազմաթիվ այլ խնդիրների առկայության արդյունքում ազգայնականության երկու մոդելներն էլ (էթնիկ և քաղաքացիական) ծառայում են նույն նպատակին, այն է ձևավորել վրացական ազգային պետություն էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների ձուլման կամ դուրսմղման ճանապարհով։
92
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
2. Վրաց ազգայնականության եռամիասնությունը, հայրենիք, լեզու, կրոն
Հայրենիք
Էթնիկ և կրոնական փոքրամասնությունների վրացացման գործընթացը տասնամյակների ընթացքում զգալի հաջողություններ չէր արձանագրի, եթե չունենար կուռ, ամբողջական, համակարգված գաղափարական հենք։ Բացի այդ, նշված գաղափարական հենքը, որպես կանոն, շոշափելի արդյունքներ է տալիս միայն այն ժամանակ, երբ որդեգրվում է պետական համակարգի կողմից, քանի որ այս դեպքում է, որ նշված խնդրի լուծմանը ծառայեցվում է նաև ողջ վարչական և քարոզչական մեքենան։
Գ.Նոդիան հիշատակում է, որ <<1860-ականներից Ի.Ճավճավաձեն առա-ջարկեց եռամիասնությունը, որը հետագայում ստացավ վրացական ազգա-կերտման բանաձևի կարգավիճակ. հայրենիք, լեզու, կրոն (mamuli, ena, sarts-munoeba)»-. Ի.Ճավճավաձեն Թիֆլիսում հրատարակվող «Իվերիա» թերթի էջերում հետևողականորեն արտահայտում և զարգացնում էր իր գաղափարական հայացքները:
Արդեն 20-րդ դ. սկզբին վրացական ազգայնականությունը ստացավ քաղաքական ծրագրի տեսք: Ձևավորվեց ազգային պետության ստեղծման գաղափարը: Այն արտահայտվեց «Վրաստանը վրացիների համար» կարգախոսի միջոցով որպես ազգային պետականության ստեղծման նախագիծ:
Հայտնի է, որ 20-րդ դ. սկզբին Այսրկովկասի էթնիկ կազմն ու ժողովուրդնե-րի բնակեցվածությունը խիստ բազմազան էր- Ռուսաստանի ժողովրդական լուսավորության նախարար կոմս Ի.Ի. Տոլստոյն Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին հուշերում գրում է. «Չկա մի տարածք, որ խառը չլինի- Ոչ ոք չի կարող
\ а а
հստակ ասել Թիֆլիսը վրացակա ն քաղաք է, թե հայկական..., կամ կհամաձայ-
а
նե ն արդյոք հայերը Բաքվի նահանգը ճանաչել որպես թաթարական երկիր»1:
Մեր տարածաշրջանում տարածքային կենտրոնացման գործընթացները մեծ թափ ստացան հատկապես 19-րդ դ. վերջերին - 20-րդ դ. սկզբներին: Ռուսական կայսրության տարածքում բնակվող էթնիկ փոքրամասնությունների շրջանում ձևավորում էին միատարր վարչական-քաղաքական միավորներ ստեղծելու քաղաքական ծրագրեր: Դրանք հետագայում ազգային պետությունների ստեղծման համար տարածքային հիմք պետք է ծառայեին:
Դեռևս 1903թ. մայիսի 1-ից Փարիզում երկու լեզվով (վրացերեն և ֆրանսերեն) սկսեց հրատարակվել «Սաքարթվելո» (Վրաստան) քաղաքական լրագիրը: Նպատակն էր վրաց ժողովրդի շրջանում արթնացնել ազգային և քաղա-
1 Воспоминания министра народного просвещения графа И.И.Толстого (31 октября 1905г. — 24 апреля 1906г.), Серия “Мемуары русской профессуры”, кн.2, 1997, с. 122.
93
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
քացիական գիտակցություն այդպիսով հող նախապատրաստելով Վրաստա-նի ինքնավարության համար1։ Այնուհետև 1904թ. ձևավորվեց վրաց սոցիալ-ֆեդերալիստների ազգայնական կուսակցությունը։ «...Այդ կազմակերպության կորիզը դարձավ վերոհիշյալ «Սաքարթվելո» լրագիրը վրացական նացիոնալ-ֆեդերալիստների արտասահմանյան խմբի օրգանը» [5, էջ 451]։ «Սաքարթվելո» ազգայնական կազմակերպության ղեկավարն էր Ա.Ջորջաձեն։ Կազմակերպության կողմից որպես իրենց առջև դրված քաղաքական նպատակի հիմնական արտահայտիչ հռչակվեց «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը։
Վրաց սոցիալ-ֆեդերալիստների կուսակցության հիմնական ծրագրային պահանջը «ռուսական բուրժուա-կալվածատիրական պետության սահմաններում Վրաստանի ինքնավարության ստեղծումն էր» [6, с. 20]։ Այսինքն ազգային պետության կերտման համար վրաց ազգայնականությանն անհրաժեշտ էր էթ-նիկապես միատարր տարածք: Ինքնավարությունը պետք է ծառայեր որպես տարածքային հիմք նման վարչական-քաղաքական միավորի ստեղծման համար։ Փաստորեն, վրաց իրականության մեջ տարածքային կենտրոնացման գաղափարն արդեն 20-րդ դ. սկզբին հանդես եկավ որպես քաղաքական օրակարգային ծրագիր (ի դեպ, համանման գործընթացներ էին ընթանում նաև արևելա-հայերի շրջանում, թեև հայ իրականության մեջ քաղաքական պայքարի ամբողջ ուշադրությունը շարունակում էր սևեռված մնալ Արևմտյան Հայաստանի վրա, իսկ կովկասյան թաթարների շրջանում այս գործընթացն առավել ակտիվացավ 1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների շրջանում)1 2։
Ֆեդերալիստների նշված տարածքները, որոնք պետք է ընդգրկվեին ինքնավար Վրաստանի մեջ, էթնիկ տեսանկյունից միատարր չէին։ Այնտեղ ապրում էին բավական մեծ թվով հայեր, ռուսներ, թաթարներ, չերքեզներ, լեռնային լեզգիներ և այլն, որոնք ինքնավարության պայմաններում անխուսափելիորեն կհայտնվեին ազգային փոքրամասնության կարգավիճակում։
Տեղական թիֆլիսյան մամուլում էթնիկ միատարր տարածքի ստեղծման գաղափարը նույնպես լայն արձագանք գտավ։ Թիֆլիսում հրատարակվող «Ախալի Դրոեբա» թերթը նույնպես էթնիկ միատարր վարչական-քաղաքական միավորի անհապաղ ստեղծման ջատագով էր։ Ներկայացնենք թերթի խմբագրության դիրքորոշումն ազգային հարցում. «Մենք այն վեհ ազգայնականության կողմնակիցն ենք, որը չի ցանկանում մյուս ազգերին այն, ինչը չէր ցանկանա ինքն իրեն, և դրա համար ոչ ոք չի համարձակվի մեզ «շովինիստ» անվանել։ Մենք ազգի ամբողջական ինքնավարության կողմնակիցն ենք, քանի որ
1 Վրաստանը և ազգային ինքնավարության հարցը Կովկասում, Դրոշակ, Ժնև, 1903, թիվ 9, էջ 147-148։
2 Մանրամասն տես Վարդանյան Թ, «Տարածքային կենտրոնացման գործընթացները (1905-1906թթ. հայ-թաթարական ընդհարումների լույսի ներքո), 2 մասով», «Ուխտ Արարատի», թիվ 4, օգոստոս, 2005, http:// www.oukhtararati.com/amsagrer/Oukth-4.pdf (մաս 1-ին), «Ուխտ Արարատի», թիվ 6, հոկտեմբեր, 2005, http:// www.oukhtararati.com/amsagrer/Oukth-6.pdf (մաս 2-րդ)։
94
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
այնտեղ, որտեղ խոսում են 100 լեզուներով, անհնար է հասկանալ առանձին քաղաքացու կարիքներն ու պահանջները, հետևաբար, անհնար է նաև համատեղ քաղաքական կյանքը» (ընդգծումը մերն է Թ Վ)1։
Վրաստանի միաէթնիկացման նախագիծը շարունակվեց նաև խորհրդային տարիներին, ինչի վառ ապացույց են հանրապետության ժողովրդագրական փոփոխությունները (տե ս ստորև)։ Վրաց ինքնության ժամանակակից ուսումնասիրողներից պրոֆեսոր Մարի Չխարտիշվիլին, կարևորելով հայերի դերը վրացական ինքնության կերտման գործընթացում, նշում է. «Խորհրդային տարիներին հայ-վրացական ինքնությունների միջև լարվածությունը շարունակվեց։ Շարունակվեց հայերի մարգինալացումը, հայկական ազգանուններով անձինք Խորհրդային Վրաստանում պաշտոններ չէին կարող զբաղեցնել։ Բայց երբ հայերը փոխում էին իրենց ազգանունների վերջավորությունները վրացականով, նրանց ավելի բարձր պաշտոններ էին շնորհում, քան վրացիներին» [7, p. 124]։ Հետաքրքիրն այն է, որ այս տողերի հեղինակը սա որակում է որպես խորհրդային քաղաքականության արդյունք, բայց ոչ վրացական ագ-զայնական նախագիծ։
Խորհրդային Միության փլուզման վերջին շրջանում և հետխորհրդային տարիներին Վրաստանի միաէթնիկացման քաղաքականությունը դարձավ անթաքույց երևույթ։ Դեռևս վերակառուցման տարիներին 1989թ., «Ախալ-գազրդա կոմունստի» (Երիտասարդ կոմունիստ) թերթի հունիսյան համարում տպագրվեց Ռ.Միշվելաձեի նամակը, որտեղ պարզ ասվում էր հետևյալը. «Վրաստանն իրական աղետի առջև է կանգնած ոչնչացման... Մենք պետք է ամեն կերպ ձգտենք ավելացնել վրացիների տոկոսային կշիռը Վրաստանում (այժմ 65% է)։ Վրաստանը կարող է հանդուրժել հյուրերի 5%-ից ոչ ավելի... Մենք պետք է կասկածելի արագությամբ բազմացող օտար ազգերին համոզենք, որ Դավիթ Շինարարի հողի վրա նրանց համար պայմաններ չկան»1 2։
Այս նույն գաղափարախոսությունը հետագայում որդեգրեց Վրաստանի նախագահ, ծայրահեղ ազգայնական Զ.Գամսախուրդիան (Վրաստանի նախագահ է ընտրվել 1991-1992թթ.), որի կառավարման տարիներին վիրահայությանը սպառնում էր ոչ միայն աստիճանական վրացացում, այլև տարածված էր ֆիզիկական հաշվեհարդարի տագնապը։ Ջ.Իոսելիանիի ղեկավարած «Մխեդ-րիոնի» (ձիավորներ) ոչ ֆորմալ զինված խմբերն ահ ու սարսափ էին տարածում խաղաղ բնակչության, այդ թվում փոքրամասնությունների շրջանում (չնայած Զ.Գամսախուրդիայի և Ջ.Իոսելիանիի միջև բացահայտ առճակատմանը)։ Այդ տարիներին անգամ հայաշատ Հավլաբար թաղամասում տեղի հայությունն ինքնապաշտպանության և ինքնակազմակերպման միջոցառումներ էր ձեռնարկում
1 Տե ս газета “Кавказ”, Тбилиси, 1906, N52.
2 http://www.otechestvo.org.ua/main/20071/520.htm
95
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
հնարավոր ավազակային հարձակումներից խուսափելու համար:
Վրաստանի ներկայիս նախագահ Մ.Սահակաշվիլու քաղաքականությունը նույնպես նպաստում է վրացական ազգային պետության ստեղծմանը, թեպետ վերջինս կիրառում է ժամանակակից հռետորաբանություն։ Օրինակ, նա հաճախ է նշում, որ Վրաստանը բազմազգ երկիր է և որ Վրաստանի բարեկեցությունն ու զարգացումը հնարավոր են այնտեղ ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչների հավասարության հիմքի վրա։ Թբիլիսիի փողոցներում կարելի է հանդիպել նման մոտիվներով բազմաթիվ պաստառներ։ Միևնույն ժամանակ, իշխանության գալու անմիջապես հաջորդ 2004 թվականը նա հայտարարում է Զ.Գամսախուրդիայի հիշատակման տարի դրանով իսկ նախանշելով պետականակերտման գամսախուրդիական մոդելի ժառանգականությունը և իր հավատարմությունն այդ մոդելին։
Այդ ժառանգականության մասին նշում է նաև Գ.Նոդիան։ Հիշատակելով «Ազգային նախագծի» կետերը նա գրում է. «Չնայած բազմաթիվ տարբերություններին 1918-1921 թթ. և հետխորհրդային տարիների միջև, նաև կարևոր տարբերություններին Զ.Գամսախուրդիայի, Է.Շևարդնաձեի և Մ.Սահակաշ-վիլու քաղաքական ռեժիմների միջև, վերոնշյալ կետերը մնում են վրացական Ազգային նախագծի անփոփոխ ուղեցույցներ» [3, p. 95]։
Խնդիրն այն է նաև, որ Վրաստանում ազգային պետություն ստեղծելու ծրագիրն ամենևին էլ չի հակասում տարածաշրջանում շահեր ունեցող արևմտյան խոշոր դերակատարների ծրագրերին, որոնք վրացական ազգայնականության մեջ որևէ վտանգ չեն տեսնում և խրախուսում են այն, քանի որ վերջինս առավելապես խարսխված է հակառուսականության վրա։
Օրինակ, քաղաքացիական հասարակության օղակների կողմից Եվրա-խորհուրդ ներկայացված զեկույցներից մեկում ասվում է. «Վրաստանում առկա հիմնական խոչընդոտները, որոնք հանգեցնում են փոքրամասնությունների համայնքների մարգինալացմանն ու մեկուսացմանը, հետևյալն են.
• Վրաստանում փոքրամասնությունների հարցերում համապարփակ քաղաքական մոտեցման բացակայությունը և որպես հետևանք փոքրամասնությունների մասնակցությունն ու քաղաքացիական ինտեգրումն ապահովող համապատասխան իրավական դաշտի բացակայությունը։
• Ազգային և տեղական մակարդակներում փոքրամասնությունների ոչ բավարար քաղաքական ներկայացվածությունը։
• Տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրված փոքրամասնությունների ներկայացուցիչների գիտելիքների և հմտությունների անբավարար մակարդակը, որոնք անհրաժեշտ են համայնքների կարիքներին համահունչ համապատասխան գործունեության իրականացման համար։
96
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
• Փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում քաղաքական մասնակցության, մշակույթի և իրավական խնդիրների իմացության ոչ բավարար մակարդակը։
• Փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված տարածքներում տեղեկատվական շրջափակման (վակուումի) և նրանց խնդիրների հանդեպ ուշադրության ցածր մակարդակը, ինչը հանգեցնում է փոքրամասնությունների մեկուսացմանը հասարակությունից։
• Միակողմանի լեզվական քաղաքականությունը, որը հանգեցնում է փոքրամասնությունների կողմից պետական լեզվին չտիրապետելուն, մեկուսացմանը և աշխատանքի տեղավորման խնդիրների» [8]։
Թեև այս խոչընդոտները բավականաչափ հայտնի են Արևմուտքին, բայց արևմտյան ժողովրդավարական ինստիտուտների կողմից որևէ ճնշում չի գործադրվում Վրաստանի իշխանությունների վրա փոքրամասնությունների իրավիճակի բարելավման հարցում և չի գործադրվի, քանի դեռ Վրաստանը կպահպանի հակառուսական ուղեգիծն արտաքին քաղաքականության մեջ։ Ստեղծված իրավիճակի արդյունքում շարունակվում է փոքրամասնությունների մարգինալացումն ու մեկուսացումը։ Թեպետ անգամ այս պայմաններում վրաց հետազոտողներին հաջողվում է մեղքը բարդել հայերի վրա, որոնք, իբր, վրաց հասարակությանը չեն ինտեգրվում, քանի որ ունեն համայնքային (դիասպորալ) կեցութաձևի փորձ [7, p. 125]։
Ներկայումս Մ.Սահակաշվիլու կառավարման շրջանը վրաց հետազո-տողներից շատերը համարում են երկրի ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության կառուցման շրջան։ Համեմատելով Զ.Գամսախուր-դիայի և Մ.Սահակաշվիլու ազգայնական նախագծերը վրաց հետազոտողնե-րից Դ.Ափրասիձեն նշում է, որ Զ.Գամսախուրդիայի ազգայնականությունն առավելապես էթնոցենտրիկ է, իսկ Մ.Սահակաշվիլունը պետականամետ (քաղաքացիական) [9, p. 72]։ Իրականում, այդ տարբերությունը միայն հռետո-րաբանության հարթությունում է, իսկ գործնականում արդյունքը նույնն է երկրի աստիճանական միաէթնիկացումը և այդ հիմքով ազգային պետության ձևավորումը։
Այնուամենայնիվ, որոշ տարբերություն կարելի է նկատել. օրինակ, այն, որ Զ.Գամսախուրդիայի բացահայտ և «կոշտ» ազգայնականությունը փոքրամասնություններին առավելապես մղում էր արտագաղթի, իսկ այժմ, շնորհիվ Մ.Սահակաշվիլու քաղաքացիական ազգայնականության շեշտադրումներով «փափուկ» հռետորականության, էթնիկ փոքրամասնությունների շրջանում գերակշռում է աստիճանական ուծացումը։
97
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Լեզու
Վրաց էթնիկ ազգայնականության եռամիասնության երկրորդ կարևոր հիմնասյունն ու զենքը վրացերենն է: Ազգակերտման գործընթացների ուսումնասիրողներից շատերը (Օ.Բաուեր, Յու.Բրոմլեյ, Յու.Արուտյունով, Լ.Աբրա-համյան և այլք) նշում են, որ լեզուն ինքնության առաջնային, տեսանելի ցուցիչն է և մեծ դերակատարում ունի էթնոգենեզի ընթացքում: Հայտնի է, որ լեզուն ունի մտահաղորդակցական և էթնոսոցիալական գործառույթներ: Ներկայիս արևմտյան հետազոտողները նույնպես նշում են, որ վրացիների ազգային գիտակցությունում խիստ զարգացած է լեզվական կողմնորոշման ձևը: Վրաստան ժամանողին միանգամից ապշեցնում է «վրացերեն լեզվի կենտրոնականությունը, նրա գործածականությունն ինչպես կենցաղում, այնպես էլ մշակութային համատեքստում» [10, p. 168]:
Այսպիսով, վրացերենն այն հզոր միջոցն է, որը, տարածվելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շրջանում, արագացնում է վերջիններիս ինքնության վերափոխումները վրացականության ուղղությամբ, գործընթաց, որի հանգուցակետը վերջնական ձուլումն է վրացական հանրույթում: «Ե վ Խորհրդային Վրաստանի, և անկախ Վրաստանի լեզվական քաղաքականությունն արտացոլանքն է բոլոր այն քաղաքական խնդիրների, որոնք անցյալում առկա էին և այսօր էլ կան Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայության հետևանքով» [11, pp. 74-76]:
Վրացերենը որպես վրաց ինքնության առանցքային բաղադրիչ, հատկապես շեշտադրված է եղել 19-րդ դ. և խորհրդային տարիներին, անգամ առավել շեշտադրված, քան կրոնական ինքնությունը: Պատճառն այն է, որ Ռուսական կայսրության կազմում գտնվելով վրացական ազգային գաղափարի համար կրոնը չէր կարող ռուսներից տարանջատող դերակատարում ունենալ, այն, թերևս, կարող էր միավորել ռուսներին և վրացիներին: Այս պատճառով շեշտը դրված էր լեզվի և հայրենիքի գաղափարի վրա: Բացի այդ, երբ Վրաստանն անցավ Ռուսաստանին, վրացերենը վերացվեց որպես ժամերգության լեզու, իսկ վրացական եկեղեցին 1811թ. զրկվեց ինքնուրույնությունից: Այս պատճառով վրացերենը դարձավ աշխարհիկ գրականության լեզու և կարողացավ ազգայնականությունը սնուցող աղբյուր դառնալ: Վրաց ուղղափառ կրոնը որպես ինքնության տարանջատող բաղադրիչ, նաև խորհրդային տարիներին չկարողացավ այդ գործառույթն իրականացնել: Միայն մեր օրերում է, որ այն մեծ թափ է ստացել և օր օրի ուժեղանում է:
Այսպիսով, վրացական ազգայնականության կարևոր և վրացիներին մշտապես շրջապատից տարանջատող բաղադրիչը վրացերենն է: Սա է պատճառը, որ 1978թ., երբ Մոսկվան ցանկանում էր վերացնել վրացերենի պաշտոնական կարգավիճակը Խորհրդային Վրաստանում (իսկ հայերենինը Խորհր-
98
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
դային Հայաստանում), Վրաստանում ազգայնական մտավորականությունը լուրջ դիմադրություն ցույց տվեց, ինչի շնորհիվ այդ փորձը տապալվեց։
Եթե վրացական ինքնության համար վրացերեն լեզվի խիստ կարևորության տեսանկյունից դիտենք ջավախքյան զարգացումները, ապա պարզ կդառնա, թե ինչու հայոց լեզվի կարգավիճակի հարցը Ջավախքում լուրջ հակազդեցություն է առաջացնում վրացական կառավարական, հասարակական և գիտական շրջանակներում։ Այնտեղ խոր հակակրանքի տեղիք է տալիս ջավախահայության վրացերենին չտիրապետելու փաստը։ Այսինքն այս պարագան կարևոր ահազանգ է վրաց վերնախավին առ այն, որ ջավախահայության ձուլման քաղաքականությունը կարող է և հաջողությամբ չավարտվել։ Գ.Խաինդրավան մի հարցազրույցի ժամանակ նշել է, որ «Ջավախքում խնդիրները կապված են ոչ թե հայերեն լեզվի հետ, այլ վրացերենի։ Եվ Հայաստանի կողմից բարեկամական քայլ կդիտվեր, եթե հայկական կողմը մտահոգվեր Ջավախքում վրացերենը տարածելու խնդրով, քանի որ բոլորն առանց այդ էլ խոսում են հայերեն»1։
Ընդհանրապես, փոքրամասնություներին առնչվող լեզվական քաղաքականությունը միջպետական հարաբերությունների համար կարևոր օղակ է ընդունող պետության և փոքրամասնության հայրենիք պետության միջև, քանի որ մայր հայրենիքում հասկանում են մայրենի լեզվի կորստի հետևանքները։ Պարզ օրինակներից մեկը վերջին շրջանում գերմանա-թուրքական բարձր մակարդակի հակասությունն է Գերմանիայում ապրող միգրանտ-թուրքերի շրջանում թուրքերեն լեզուն ուսանելու Թուրքիայի պահանջի հետ կապված1 2։ Բայց ջավախահայերը միգրանտ չեն, այլ ապրում են իրենց պատմական հայրենիքի մի հատվածում, հետևաբար, որոշակի առավելություններ ունեն լեզվական իրավունքների կիրառման տիրույթում։
Այսպես, վրացերենի ներդրման միջոցով Կախեթում հազարավոր հայեր են վրացացել։ Հայկական գյուղերում գործող հայկական դպրոցներն աստիճանաբար վերածում էին վրացականի, երկու-երեք տասնամյակ անց տեղի հայության մի հատվածը, թերևս, ամբողջովին վրացացել է:
Ի դեպ, նույն քաղաքականությունն այսօր կիրառվում է Թբիլիսիի հայկական դպրոցներում, որոնցում հայկական դասարաններին կից բացվել են վրացական սեկտորներ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ աշակերտներն աստիճանաբար տեղափոխվում են վրացական սեկտորներ, որտեղ վրացերենի ուսուցման մակարդակն առավել բարձր է, հետևաբար, ավելի նախընտրելի Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայազգիների համար։
1 Хаиндрава Гоги, «Армяне и грузины — никакие не друзья, да и друзьями никогда не были», http://news.am/ru/news/7153.html
2 “Учите турецкий: Турция требует открыть в Германии школы с обучением на турецком языке, http://lenta.ru/artides/2010/03/30/schulen/
99
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Արդյունքում հայկական սեկտորները զրկվում են գոյության հեռանկարից:
Մյուս կողմից գործում է չգրված օրենքների մի ամբողջ համակարգ։ Օրինակ, Վրաստանում, մասնավորապես մայրաքաղաք Թբիլիսիում բնակվող հայերի կողմից հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե «փողոցում հայերեն խոսելն ամոթ է»։ Միևնույն ժամանակ, բացակայում է այն հասարակական նորմը, որ «հայի համար հայերեն լեզվին չտիրապետելն առավել ամոթ է»։
Կրոն
Վրաց ազգայնականության եռամիասնության հաջորդ կարևոր հիմնասյունը Վրաց Ուղղափառությունն է։ Վրաստանում անկախության տարիներին ընթացող ազգային համախմբման գործընթացներում որպես կատալիզատոր հանդես է գալիս կրոնը։ Այստեղ ընթանում են «Մեկ ազգ, մեկ կրոն» մոդելի ստեղծման անթաքույց գործընթացներ։ Ինչպես նշում է Մ.Ջավախիշվիլին, «...սկսած 20-րդ դ. 90-ականներից «վրացի» և «ուղղափառ» հասկացությունների միջև դրվեց հավասարության նշան։ Ամբողջ Վրաստանը պետք է դառնա միադավան երկիր, բոլոր վրացիները պետք է լինեն ուղղափառ» [12, с. 116]։ Մինչև այսօր Վրաստանի այլ կրոնական փոքրամասնություններն իրավական կարգավիճակ չունեն։ Վրաստանում բավական մեծ հեղինակություն են վայելում Վրաց Ուղղափառ եկեղեցին և նրա առաջնորդը։ Այսպես, երբ 2003թ. նախատեսվում էր Վրաստանի և Վատիկանի միջև համաձայնագրի ստորագրումը, գործընթացն անհապաղ կասեցվեց Վրաց Ուղղափառ եկեղեցու կողմից։ Վրաց պատրիարքը հայտարարեց, որ «տվյալ փաստը կարող է օգտագործվել մյուս դավանանքների կողմից Վրաստանում հաստատվելու նպատակով, ինչը նոր և լուրջ խնդիրներ կհարուցի մեր պետության ներսում»1։
Նույն Մ.Ջավախիշվիլին նշում է, որ կաթոլիկներին Վրաստանում անվանում են «աղանդավորներ», «հերետիկոսներ», «օտարներ»։ Ուղղափառ քարոզիչները հայերին նույնպես հաճախ անվանում են «հերետիկոսներ» կամ «սատանայականներ» հայերի միաբնակության մասին տարրական գիտելիքների բացակայության արդյունքում [13, էջ 112]։
Բազմաթիվ փաստեր կան, թե ինչպես են իրականացվում ուղղափառ եկեղեցու շուրջ և Վրաց Ուղղափառ եկեղեցու սպասավորների կողմից հայության շրջանում հոգեորսության աշխատանքները։ Այսպես, Թբիլիսիի հայաշատ թաղամասում Հավլաբարում, Մ.Սահակաշվիլու օրոք կառուցվեց մեծ ու շքեղ վրացական եկեղեցի Սամեբա անունով։ Ներկայումս Հավլաբար թաղամասում բնակվող հայերն արդեն հաճախում են հենց նշված եկեղեցին։ Նշենք տեղում հնչած կարծիքներից մեկը, որի համաձայն վրացական կողմը հոգեորսության թիրախ է դարձնում հիմնականում հարուստ ու աչքի ընկնող հայերին։
1 http://www.centrasia.ru/newsA.php?st=1063998660
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
Հոգեորսության գործընթացներ տեղի են ունենում նաև Ջավախքում: Այսպես, Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում վրացիներ չկային։ Բայց վրացիները գյուղում 5 տուն են գնել, որտեղ բնակվում են վրաց կույսերը և վանականները Փոկայի Սբ. Նինոյի եկեղեցու կենվորները։ Հարցազրույցի ժամանակ մայ-րապետ Էլիսաբեթը նշել է, որ ուղղափառ ծեսով նրան հաջողվել է մկրտել մի ամբողջ հայ ընտանիք, քանի որ, ինչպես ինքն է նշում, մկրտվողները հասկացան, որ ուղղափառ հավատքն ավելի ճշմարիտ է1։ Հետագայում, Ս.Կարապետ-յանի տվյալների համաձայն, 2003թ. հաջողվել էր Վրաց Ուղղափառ եկեղեցում վերամկրտել փոկացի բազմաթիվ հայերի, ընդ որում իբրև թե տեղի հայերն իրենք էին դիմում վրաց եկեղեցու ավազանում վերամկրտվելու խնդրանքով, քանի որ հասկացել էին «ուղղափառ եկեղեցու առավելությունը» [14]։
Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմն իսկապես լուրջ աշխատանք պետք է իրականացնի հոգեորսության դեմ պայքարելու ուղղությամբ։ Վերջին ժամանակներում Վիրահայոց թեմի անմիջական ջանքերով հրատարակվել են եկեղեցական օրացույցներ, գրքույկներ, որոնք հնարավորություն կտան վիրահայությանը տոնել եկեղեցական տոները Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով։ Բայց առայժմ վիրահայությունն ամբողջությամբ չի պատկերացնում կրոնի միջոցով ձուլման բոլոր հնարավոր հետևանքները և մեծ մասամբ դեռ շարունակում է գտնվել Վրաց Ուղղափառ եկեղեցու հոգևոր քարոզչության դաշտում։
3.հրասւռաեի միաթեիկացւմըթվերով. ժողովյւդացբություն1 2
Այժմ Վրաստանի պաշտոնական ժողովրդագրական տվյալների քննությամբ ներկայացնենք այդ երկրի միաէթնիկացումն արդեն թվերով։ Այս գործընթացները մեծապես պայմանավորված են հռչակված պետական գաղափարախոսությամբ, տիտղոսային ազգի էթնոմոբիլիզացիոն ներուժով, նաև էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների ներսում ներհամայնքային զարգացումների որոշ տրամաբանությամբ։
Ստորև ներկայացված գրաֆիկը պատկերում է երկրի միաէթնիկացման դինամիկան։
1 Մելիքիշվիլի Նինո, Ռեզոնանսի, թիվ 161, 21.06.2001թ., թարգմ. Վ.Սարգսյան։
2 Մենք հիմնվում ենք պաշտոնական վիճակագրական տվյալների վրա։ Միաժամանակ հաշվի առնելով այն իրողությունը, որ հաճախ ոչ վրացի անհատը կարող է պաշտոնական հարցաթերթիկներում միտումնավոր ներկայանալ որպես վրացի, չնայած իր անմիջական շրջապատին հայտնի լինի նրա իրական էթնիկ ծագումը, և դեռ երկար ժամանակ նա, երբեմն' կախված իրավիճակից, իրեն ինքնանույնականացնի ըստ իր էթնիկ ծագման պատկանելության։ Այս իրողությունն էլ հենց փաստում է այդ անհատի աստիճանական ուծացման (վրացացման) մասին։
101
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Գրաֆիկ 1
Վրաստաեի ժողովրդագրական կազմի դինամիկան (1926-շՕՕշթթ.)1
90
80
70
60
50
40
30
20
10
0
1926 1939 1959 1970 1979 1989 2002
^֊Վրացիներ
Հայեր
-*-Ադրբեջանց.
Ռուսներ
Աբխազներ
-•-Օսեր
4. Վրաստաեի հայերը
Վերը ներկայացված գրաֆիկից պարզ երևում է հանրության և երկրի վրացա-ցումը, այսինքն վրացիների շարունակական աճը մի կողմից, իսկ մյուս կողմից էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների թվի աստիճանական անկումը: Այսպես, եթե 1926թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով վրացիները կազմում էին հանրապետության բնակչության 59.9%-ը, ապա 2002թ. վրացիների թիվն ավելացել էր մինչև 83.3%: Փոխարենը, եթե 1926թ., օրինակ, հայերը կազմում էին Վրաստանի բնակչության 17.6%-ը, ապա 2002թ. հայերի թիվը նվազել էր մինչև 5.7%: Այսինքն վրացացմանը զուգահեռ կարող ենք արձանագրել նաև ակնհայտ հայաթափման գործընթացը (տե ս ստորև Թիֆլիսի հայա-թափման գործընթացը պատկերող Աղյուսակ2-ըև Գրաֆիկ3-ը):
Աղյուսակ 2
Վրացիների և հայերի թվաքանակը Թիֆյիս քաղաքում1803-2002թթ.2
1803 1817 1864 1876 1897 1926 1939 1959 1970 1979 2002
Հայեր 74% 75,6% 47,4% 41% 29,5% 34,1% 26,4% 21,5% 16,9% 14,5% 7,6%
4րացի ներ 22,6% 18,9% 24,9% 24,1% 26,3% 38,1% 44% 48,4% 57,5% 62,1% 84,2 %
1 Նշենք, որ 2002թ. տվյալները ներկայացված են առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, http;//www.geostat.ge/:
2 http;//www.ethno-kavkaz.narod.ru/rngeorgia.html, http://www.geostat.ge/, ինչպես նաև Кавказский Календарь на 1907 год, Тифлис, 1906.
102
«21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ Վարդանյան
Գրաֆիկ 3
Վրացիների և հայերիթվաքաեակը Թիֆիսքաղաքում1803-2002թթ. (%-ով)1
90 Т 80 70 60-' 50 40 30 20 10 0
1803 1817 1864 1876 1897 1926 1939 1959 1970 1979 2002
Հայերի թիվը Վրաստանում նվազում է թե աստիճանական ուծացման, թե դանդաղ արտագաղթի հետևանքով: Այսպես. 2002թ. մարդահամարի տվյալներով' Վրաստանում ապրող հայերի (որոնց ընդհանուր թվաքանակը 248.929 է) մի մասը հայերենը չի համարում իր մայրենի լեզուն. 56.92 մարդ իր մայրենին համարում է վրացերենը, իսկ 7525-ը ռուսերենը1 2: Փաստացի, այս երկու խմբերը ներկայումս բացահայտ հեռանում են Հայությունից բռնելով ուծացման (վրացա-լեզուների դեպքում) կամ հիմնականում արտագաղթի (ռուսալեզուների դեպքում) ճանապարհը: Այս խմբերը փաստացի այլևս չեն դիմադրում ուծացմանը կամ որևէ ջանք չեն գործադրում հայկական ինքնության պահպանման համար և գիտակցաբար հեռանում են իրենց ազգային արմատներից3:
Հայությունից բացահայտ հեռացող խմբերից զատ, միևնույն ժամանակ բազմաթիվ են այն հայերը, հատկապես մայրաքաղաք Թբիլիսում, որոնք իրենց մայրենի լեզուն թեև համարում են հայերենը, բայց որպես հաղորդակցման լեզու լայնորեն կիրառում են ռուսերենն ու վրացերենը անգամ ազգակիցների հետ հաղորդակցվելիս: Այս խմբերի ուծացման գործընթացը, թեև կարող է ավելի դանդաղ ընթանալ, այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում ուծացումն անխուսափելի է դառնալու, եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն:
Հատկանշական է, որ արտագաղթող էթնիկ փոքրամասնություններից հայերը քանակապես առաջին տեղում են: Այսպես, 1990-1996թթ. ընթացքում Վրաստանից արտագաղթել են 230.000 հայ, 200.000 ռուս, 170.000 ադրբեջանցի, 75.000 օս, 75.000 հույն և 85.000 այլ էթնիկ խմբեր4: Ընդհանուր առմամբ, այդ
1 Նույն տեղում:
2 www.ecmi.de/emap/download/Samtskhe_Statistics.pdf
3 Համեմատության համար նշենք, որ ադրբեջանցիների շրջանում իրենց մայրենին վրացերենը կամ ռուսերենը համարողների թիվն անհամեմատ քիչ է (համապատասխանաբար 934 և 385 մարդ), տե ս նույն տեղում:
4 www.ecmi.de/emap/download/Samtskhe_Statistics.pdf
103
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
տարիներին երկրից արտագաղթել է նաև 550.000 վրացի, որը կազմում է Վրաստանից արտագաղթողների 39.7%-ը։ Նույն տարիներին երկրից արտագաղթեց էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների 60.3 %-ը։
Այսպիսով, երբ քննարկվում է 1990-ականներին տեղի ունեցած արտագաղթը, վրացական կողմը նշում է, որ վրացիները նույնպես բռնեցին արտագաղթի ճանապարհը, որի պատճառները երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական պայմաններն էին և պատերազմական իրավիճակը։ Բայց խնդիրն այն է, որ էթնիկ փոքրամասնությունների շրջանում արձանագրված արտագաղթն առավել մեծ էր, հետևաբար, պատճառները չեն կարող սահմանափակվել միայն վերը նշված գործոններով։ Էթնիկ փոքրամասնությունների արտագաղթի խթանման կարևոր և հավելյալ գործոններից էին երկրում իշխող ազգայնամոլական տրամադրություններն ու էթնոցենտրիկ միջավայրը։
Բացի այդ, պետք է նշել, որ էթնիկ փոքրամասնությունների արտագաղթի արդյունքում նշված համայնքների ներսում տեղի ունեցավ ոչ միայն քանակական, այլև զգալի որակական անկում։ Հայտնի է, որ արտագաղթի ուղին բռնեցին սոցիալապես ակտիվ զանգվածները, ինչը հանգեցրեց ընդհանուր որակական անկման ամբողջ Վրաստանում (նույն գործընթացներն առկա էին նաև ՀՀ-ում և հետխորհրդային մյուս հանրապետություններում)։ Բայց, օրինակ, հայերի դեպքում երկրից արտագաղթած սոցիալապես ակտիվ զանգվածի զբաղեցրած սոցիալական խորշը չհամալրվեց նոր մարդկանցով, քանի որ ստեղծված էթնոցենտրիկ միջավայրում հայազգի անհատի սոցիալական աճը հանդիպեց բազմաթիվ խոչընդոտների։ Եվ արդյունքում համայնքը մնաց առանց ընտրանու։
Իսկ վրացիների պարագայում սոցիալական հին էլիտային փոխարինելու եկավ նորը ազգությամբ վրացիները։ Իրականում այս վերափոխումը գուցե որակական անկում էր նաև վրացիների համար, բայց վրացիների դեպքում ազգային դիմագիծն ու կազմը ոչ միայն պահպանվեց, այլև ուժեղացավ ի հաշիվ փոքրամասնությունների։ Հետևաբար, օբյեկտիվ չեն այն փորձագետների տեսակետները, թե Վրաստանում արտագաղթից տուժել են հավասարապես բոլոր էթնիկ և կրոնական հանրույթների ներկայացուցիչները, և որ դրանց պատճառները զուտ սոցիալ-տնտեսական էին1։
5. Այլ էթնիկ կամ կրոնական փոքրամասնություններ
Հարկ է նշել, որ էթնիկ վրացիների թվաքանակի աճը ոչ թե ծնելիության բարձր ցուցանիշների և բնական աճի արդյունք է, այլ հիմնականում այլ էթնիկ հանրույթների ուծացման, ենթաէթնիկ խմբերի արագ վրացացման (մեգրելներ,
1 Նման տեսակետներ հաճախ են հնչեցվում քաղաքական գործիչների, նաև փորձագետների կողմից, տե ս, օրինակ, Komakhia M, Georgia’s ethnic history and the present migration processes, Central Asia and Caucasus, 2008, 1/16, http ://www.ca-c.org/online/2008/journal_eng/cac-01/16.shtml
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
սվաններ, իմերեթներ, գուրիացիներ և այլն):
Օրինակ, դեռևս 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրության տարածքում իրականացված մարդահամարի տվյալներում [15, cc. 108-124] և այլ աղբյուրներում հանդիպում ենք այսպիսի եզր. «քարթվելական ժողովուրդներ, այդ թվում վրացիներ»։ Բ.Իշխանյանն իր արժեքավոր ուսումնասիրություններում կիրառում է երկու եզր. «վրացիներ լայն իմաստով» և «վրացիներ նեղ իմաստով»։ «Վրացիներ լայն իմաստով» հասկացությունը նշանակում էր, որ այս խմբի մեջ ներառվել են, բացի բուն վրացիներից, նաև սվանները, իմերեթ-ները, մեգրելները։ Հետագայում արդեն վրացիների կողմից այս խմբերը համարվեցին վրացական էթնոսի ենթաէթնիկ խմբեր և ներառվեցին վրացական ազգի մեջ։ Եթե հետևենք վիճակագրությանը, ապա կտեսնենք, որ այս ենթաէթնիկ խմբերին ներառելու դեպքում, վրացիների տեսակարար կշիռն ամբողջ Կովկասի բնակչության հանդեպ ավելանում էր մոտ 50%-ով։ Օրինակ, Բ.Իշխանյանի աշխատության մեջ ներկայացված է «վրացիներ նեղ իմաստով» խմբի թվաքանակը Կովկասի համայն ազգաբնակչության հանդեպ. այն կազմում է 9.29%, իսկ «վրացիներ լայն իմաստով» խմբի քանակն արդեն 14.87 % է [16, էջ 148], մոտ 50%-ով ավելի։
Երկու տարբեր եզրույթների կիրառումն ինքնին արդեն նշանակում է, որ 20-րդ դ. սկզբին դեռևս մեգրելների, սվանների, իմերեթների հանդեպ առկա էր տարբերակված մոտեցում, նրանց երբեմն ներառում էին վրացիների մեջ, երբեմն էլ առանձնացնում։ Այս փաստը խոսում է վերջիններիս մեջ վրացականից առանձնացած էթնիկ ինքնագիտակցության առկայության մասին դեռևս 20-րդ դ. սկզբներին։ Այսօր արդեն այս խմբերի շրջանում վրացական ինքնագիտակցությունը սովորական երևույթ է դարձել։ Օրինակ, մեգրելների շրջանում վրացական էթնիկ ազգայնականությունը երբեմն կարող է ավելի ցայտուն արտահայտվել, քան բուն վրացիների։ Պատճառը, երևի թե, մեգրելների բարձր ներգրավվա-ծությունն է Վրաստանի իշխող էլիտայի շրջանակներում և այն, որ բուն վրացիները մեգրելներին չեն առանձնացնում համարում են ենթաէթնիկ հանրույթ, իսկ իրենց խոսակցական լեզուն, որը գրավոր չէ, այլ միայն բանավոր կենցաղային է, վրացիները համարում են վրացերեն լեզվի բարբառներից։
Փաստորեն, Վրաստանի բոլոր էթնիկ կամ կրոնական փոքրամասնությունների պարագայում նկատվում են նույն միտումները ժողովրդագրական անկում (տե ս Գրաֆիկ 1)։
Թեպետ խորհրդային տարիներին աբխազներն ու օսերը Վրաստանի կազմում ունեին ինքնավարություն, այնուամենայնիվ, այս երկու էթնիկ հանրույթներն էլ չխուսափեցին ժողովրդագրական անկումից։ Այսպես. 1926թ. աբխազների թիվը Վրաստանում կազմում էր 2.6%, իսկ 1989թ., այսինքն' մինչև վրաց-աբխազական պատերազմը, 1.8%, իսկ օսերինը նշված տարիներին հա-
105
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
մապատասխանաբար նվազել էր 5.3%-ից մինչև 3.0%:
Վրաց հետազոտող Դ.Ափրասիձեն նշում է, որ Խորհրդային Վրաստա-նում տարածված էթնիկ ազգայնականությունը չներառեց երկու շրջաններ միայն Աբխազիան և Հարավային Օսիան [9, p. 72]1։ Զարգացնելով այս միտքը և վերաձևակերպելով խնդիրը նշենք, որ, թերևս, այդ է պատճառը, որ վրացիներին չհաջողվեց այդ տարիներին վերջնական ավարտին հասցնել աբխազների և օսերի վրացացման գործընթացը։ Որպես հետևանք նման քաղաքականության, Վրաստանի տարածքում ԽՍՀՄ փլուզումից հետո ծագեցին վրաց-աբխազական և վրաց-օսական միջէթնիկ հակամարտությունները։ Այսինքն չնայած ամբողջ Վրաստանում ընթացող վրացացման գործընթացներին, աբխազներին ու օսերին, այնուամենայնիվ, հաջողվեց պահպանել էթնիկ ինքնագիտակցությունը։ Դ.Ափրասիձեն իրավացիորեն նշում է, որ այս երկու էթնիկ հանրույթներին հաջողվեց առաջադրել վրացական ազգայնական նախագծին դիմակայելուն ուղղված սեփական ազգայնական հակադարձ-նախագիծը (counter-project) [9]։ Անշուշտ, այս փաստն աբխազների և օսերի բարձր էթնիկ ինքնագիտակցության ցուցիչն է։
Ջոն Հոփկինսի համալսարանի պրոֆեսոր, Ադրբեջանի ազգային ակադեմիայի դոկտոր Ս.Քորնելը նշում է, որ հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հարավային Կովկասում, էթնիկ հակամարտությունների կարևոր խթանող գործոններից էր ինքնավարությունների գոյությունը, այսինքն Հարավային Օսիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը [17, pp. 245-276]։ Իրականում ինքնավարությունների առկայությունն ինքնին չէր կարող լինել հակամարտությունների պատճառ և խթան, այլ ընդհակառակը ինքնավարությունների գոյությունը քիչ թե շատ հնարավորություն էր տալիս էթնիկ փոքրամասնություններին պահպանել իրենց ազգային դիմագիծը։ Էթնիկ հակամարտությունների պատճառը ոչ թե ինքնավարություններն էին որպես այդպիսին, այլ վերոնշյալ տարածքների բռնակցումը Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետություններին և այդ հանրապետությունների իշխանությունների ազգային քաղաքականության հիմքում ընկած իրական փիլիսոփայությունը, որն էլ շատ հեռու էր հռչակված սկզբունքներից։
Խորհրդային տարիների համար բացառություն են կազմում ռուսները, որոնց թիվը սկսեց աճել Վրաստանի խորհրդայնացումից հետո (1.2%-ից մինչև 10.1%' արդեն 1959թ.), և նույնքան արագ տեմպերով նվազեց հետխորհրդային շրջանում, նվազելով մինչև 1.5% 2002թ. տվյալների համաձայն (տե ս Գրաֆիկ 1)։ Այս փոփոխությունները, անկասկած, նույնպես բացատրվում են իշխող քաղաքական գաղափարախոսությամբ, ինչն էլ իր գնահատականն ստացավ վրացական ժամանակակից պատմագրության կողմից որակվելով որպես ռու-
1 http://identitystudies.ac.ge/1/.
106
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
սական կայսերական քաղաքականության դրսևորում [18, с. 195]:
Ադրբեջանցիների պարագայում ժողովրդագրական տվյալների քննության ժամանակ պետք է հաշվի առնել հիմնականում բարձր ծնելիության ցուցանիշը։ Բայց անգամ այդ պարագայում, 1926-ից մինչև 2002 թվականն ընկած ժամանակահատվածում, ըստ էության, ադրբեջանցիների թվաքանակը մնացել էր նույնը (համապատասխանաբար 6.4% և 6.5%)։ Հաշվի առնելով ծնելիության բարձր մակարդակը, ուծացման հանդեպ բարձր իմունիտետն ու նվազ հակվածությունը դրան այս ցուցանիշը, հավանաբար, կարող է փաստել միայն նրանց շրջանում տեղի ունեցած արտագաղթի մասին, հիմնականում դեպի Ադրբեջանական ԽՍՀ-ի և արդեն 1991թ. սկսած դեպի ներկայիս Ադրբե-ջանի, նաև Թուրքիայի տարածքներ։
1989թ. սկսած երկրի վրացացման կամ միաէթնիկացման տեմպերն ավելի են ուժգնանում, իսկ փոքրամասնությունների թվաքանակը նվազում է արագ տեմպերով (տե ս Գրաֆիկ 1)։
6. Ժողովրդագրական փոփոխությունների առանձնահատկությունները
Երկրի ժողովրդագրական պատկերի վրացացման երկու հիմնական ձևերը աստիճանական արտագաղթն ու դանդաղ ուծացումը, որպես կանոն, զուգահեռ ընթացող գործընթացներ են։ Թեպետ նշված երկու գործընթացների նպատակներն ամբողջությամբ համընկնում են, բայց տարբեր կարող են լինել դրանց տեմպերը, ասենք, ըստ վարչատարածքային միավորների, ըստ էթնիկ փոքրամասնությունների կամ ըստ պատմական ժամանակահատվածի։
Եթե խորհրդային տարիներին առավել ակտիվ էր ընթանում էթնիկ փոքրամասնությունների աստիճանական ուծացման քաղաքականությունը, ապա հետխորհրդային Վրաստանի առաջին տարիներին 1990-ականներին, առավել ուժգնացան փոքրամասնությունների արտագաղթի տեմպերը (հույները մեծ մասամբ մեկնում էին Հունաստան, հրեաները Իսրայել կամ Ռուսաստան, ադրբեջանցիները հիմնականում Ադրբեջան, Թուրքիա, ցավոք սրտի, հայերը առավելապես մեկնում էին երրորդ երկրներ, չնայած մի մասն էլ եկավ և հաստատվեց Հայաստանում1 և այլն)։
Ուծացումն ու արտագաղթը տարբեր թափով են ընթանում, օրինակ, հայերի շրջանում ըստ վարչատարածքային միավորների։ Եթե ներկայումս Թիֆ-լիսի հայ համայնքի համար առավել բնորոշ է դարձել աստիճանական ուծացումը, ապա ջավախահայության պարագայում ուծացման միտումներն ավելի
1 Հետաքրքիրն այն է, որ Հայկական ԽՍՀ ստեղծման առաջին շրջանում և նաև հետագա տարիներին Վրաստանից հայության ներհոսքը դեպի Հայաստան առավել նկատելի էր, քան ՀՀ անկախության տարիներին։
107
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
թույլ են արտահայտված, փոխարենը արտագաղթի մասին կարող ենք խոսել որպես Ջավախքի հայաթափման հիմնական պատճառ։
Իսկ ռուսների պարագայում հետաքրքիր պատկեր ենք ստանում ըստ պատմական ժամանակահատվածի. խորհրդային և հետխորհրդային տարիների։ Եթե խորհրդային տարիներին նկատվում էր ռուսների մեծաքանակ ներգաղթ, ապա անկախության առաջին իսկ օրվանից արտագաղթի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվեց հենց էթնիկ ռուսների շրջանում։ Ըստ անկախ հետազոտողների, 1990-1996թթ. Վրաստանում ապրող 264.000 ռուսներից (ըստ 1989թ. մարդահամարի, առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի) արտագաղթել են 200.000-ը1, այսինքն մոտ 76%-ը։
Ամփոփում
Մեր հարևան Վրաստանը թե 20-րդ դարի ողջ ընթացքում և թե 21-րդ դ. սկզբին իրականացնում է Ազգային նախագիծ, որի առանցքային նպատակներից է ազգային պետության ստեղծումը։ Քանի որ խնդիրը դեռ չի լուծվել, այն կմնա Վրաստանի պետականակերտման տեսլականի օրակարգում։ Վրաս-տանի վրացացմանը նպաստելու է նաև ներկայիս նախագահ Մ.Սահակաշվի-լու վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ իրենք պատրաստ են Վրաստան հայրենադարձվող էթնիկ վրացիներին տրամադրել բնակարաններ շուկայականից երկու անգամ ավելի ցածր գնով1 2։ Իսկ մինչ այդ հայտարարվել էր, որ արտերկրում բնակվող էթնիկ վրացիների համար պարզեցնելու են երկքաղաքացիություն ստանալու ընթացակարգը։
Օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանն աստիճանական անցում է կատարում պատերազմից հետո Վրաստանին մնացած տարածքների վրա ուշադրությունը կենտրոնացնելու և փոքրամասնությունների խնդիրները չեզոքացնելու ուղղությամբ։
Դատելով վերը բերված թվերից Վրաստանում միակ էթնիկ փոքրամասնությունը, որն անկման ցուցանիշ չի արձանագրել, այլ անգամ աճել է 0.1%-ով, ադրբեջանական համայնքն է։ Ընդ որում, եթե Վրաստանում տարիներ շարունակ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների շարքում առաջին տեղը զբաղեցրել են հայերը, ապա այսօր առաջին տեղում են ադրբեջանցիները։
Ադրբեջանական համայնքի ուժեղացմանն այսօր մեծապես նպաստում է թուրքական կապիտալի արագ ներթափանցումը Վրաստան, ինչն ադրբեջանական համայնքին ապահովության նոր լիցքեր է հաղորդում։ Ադրբեջանական և թուրքական ծագում ունեցող ընկերություններում աշխատանքի են տեղավորվում առավելապես տեղի ադրբեջանցիները։ Թուրքական և ադրբեջա-
1 How emigration affects Georgia, Publication: Prism Volume: 4 Issue: 13, 1998, by Zaal Anjaparidze, www.jamestown.org
2 http://www.georgiatimes.info/analysis/31344- 1.html
108
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
Թ. Վարդանյան
նական կապիտալի ներհոսքի արդյունքում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանից ադրբեջանցիների արտագաղթ առանձնապես չի նկատվում, ի տարբերություն, ասենք, հայաշատ Ջավախքի, որտեղից հայերի արտագաղթն այսօր մեծ չափերի է հասնում նպաստելով Ջավախքի հայաթափմանը։
Վրաստանի միաէթնիկացման ճանապարհին որպես հիմնական խոչընդոտ կարող են հանդիսանալ միայն թուրք-ադրբեջանական ներկայության շարունակական աճը երկրի տնտեսական կյանքում և ադրբեջանական բնակչության բնական աճի ավանդաբար բարձր ցուցանիշները։
Մայիս, 2010թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Gellner E, Nations and Nationalism, Ithaca: Cornell University Press, 1983.
2. Kohn H, The Idea of Nationalism. A Study in Its Origins and Background, New York, 1961.
3. Nodia G, “Components of the Georgian National Idea: an Outline”, - in Identity Studies, ed. G. Zedania, Tbilisi, Ilia Chavchavadze State University, N1.
4. Zedania G, “National Form and the Question of Identity”, - in Identity Studies, ed. G. Zedania, Tbilisi, Ilia Chavchavadze State University, N1.
5. Գալոյան Գ, Ռուսաստանը և Անդրկովկասի ժողովուրդները, Երևան, 1978։
6. Муджири А.Н, Политические партии и национальный вопрос в Закавказье в период подготовки и проведения Октябрьской революции, Тбилиси, 1970.
7. Chkhartishvili M, “On Georgian Identity and Culture”, Nine International Presentations, Tbilisi, 2009.
8. “Civil population’s conditions Georgia, including South Ossetia, during the conflict between Russian Federation and Georgia”, Produced with assistance of the Public Movement “Multinational Georgia”, European Parliament. Brussels, 2 September 2008.
9. Aprasidze D, Formation of a State and a Nation in Modern Georgia: an Unfinished Project? - in Identity Studies, ed. G. Zedania, Tbilisi, Ilia Chavchavadze State University, N.1, 2009.
10. Languge myths and the discourse of nation-biulding in Georgia, - In: Nation-biulding in the post-Soviet bordelands: the politics of national identities/ Smith G... [et al.], Cambridge University Press, 1998.
11. Abrahamian L, Armenian Identity in a changing world, Mazda press, 2006.
12. Джавахишвили М, Что значит быть католиком в Грузии в XX веке, Идентичность, власть и город в работах молодых ученых Южного Кавказа, сб. ст., ред. Лежава Н., Тб., Фонд имени Г. Белля, 2005.
13. Վարդանյան Թ, Թիֆլիսի հայ համայնքը. նոր մարտահրավերներ, հին խնդիրներ, 21-րդ ԴԱՐ, Նորավանք ԳԿՀ տեղեկատվական-վերլուծական հանդես, թիվ 4, 2006:
14. Կարապետյան Ս, Ջավախք, Գիրք Թ, Երևան, ՀՀ ԳԱԱ, 2006։
109
Թ. Վարդանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.
15. Распределение населения Закавказского края по вероисповеданиям и родному языку по данным переписи 1897-года. Кавказский Календарь на 1907 год, Тифлис, 1906.
16. Իշխանյան Բ'., Կովկասյան ժողովուրդների ազգաբնակչության կազմը, պրոֆեսիոնալ խմբավորումը, Թիֆլիս, 1914:
17. Cornell S, Autonomy as a source of conflict: Caucasian Conflicts in Theoretical Perspective, World Politics 54 (January 2002).
18. Освещение общей истории России и народов постсоветских стран в школьных учебниках истории новых независимых государств, Москва, 2009.
ГРУЗИЯ: ИДЕНТИЧНОСТЬ В ПОЛИТИЧЕСКИХ ПРОЕКТАХ И В ДЕЙСТВИИ
Тамара Варданян
Резюме
В статье представлены истоки, причины, основная логика, тенденции, контуры и цели «Национального проекта» Грузии, которые по существу лежат в основе политики грузинских властей, начиная с периода первой независимой Республики Грузия (1918-1921гг.) до наших дней. Рассматриваются важные структурообразующие элементы грузинского национализма в свете современной парадигмы грузинской национальной идентичности. Автором отмечается, что намеченные тенденции этнических процессов в Грузии присущи эпохе модернизма и периоду становления национальных государств.
Исследования в области языковых, религиозных, идеологических, межэтнических, демографических процессов в Грузии показывают, что страна последовательно идет по пути моноэтнизации. В связи с присутствием этнических меньшинств политическое руководство страны на пути последовательной мо-ноэтнизации общества сталкивается с рядом вызовов внутреннего характера, которые прежде всего открыто проявляются в противоречиях между проводимой на практике политикой по отношению к меньшинствам и провозглашенной преданностью демократическим принципам, толерантности и идее мульти-культурализма.
Резюмируя приведенные факты и очерченные идеологические контуры, автор считает, что на пути дальнейшей моноэтнизации страны основным конкурентом грузинского национального проекта становится последовательное усиление турецко-азербайджанского влияния в экономической жизни страны и традиционные высокие темпы естественного демографического роста азербайджанского населения.
110