ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՈԻՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ
Գավիթ Սարգպաե*
Բանալի բաոեր եվրոպական ինտեգրում, «Արևելյան գործընկերություն», գագա-թաժողով, իդեոլոգեմ, աշխարհաքաղաքական երկընտրանք, ինտեգրացիոն ուղեգիծ, ասոցացման պայմանագիր:
Եվրոպայի հետ Հայաստանի փոխհարաբերությունների որակապես նոր էջն սկսվում է 2008-2009թթ., երբ նախաձեռնվում և գործողության մեջ է դրվում Եվրոպական միության «Արևեյյան գործընկերություն» ծրագիրը, որի հանգ-ման կետը պիտի լիներ ԵՄ արևեյյան հարևանների Հայաստանի, Վրաստա-նի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի պայմանագրերի ստորագրումը: 2008-ին գործընթացը նախաձեռնած Լեհաստանն ու Շվեդիան Եվրամիության հաստատմանն են ներկայացնում «Արևելյան գործընկերության» գործողությունների ծրագիրը, իսկ 2009-ին Պրահայում տեղի են ունենում ծրագրի շնորհանդեսն ու ԵՄ արևելյան գործընկերների առաջին գագաթաժողովը [1]: «Արևելյան գործընկերության» մեկնարկի հետ եվրոպական առաջատար լրատվամիջոցները ևս ընդգծված հետաքրքրություն են ցուցաբերում ասո-ցացվող երկրների, այդ թվում Հայաստանի նկատմամբ: Իհարկե, նախորդած տարիներին ևս եվրոպական լրատվամիջոցներն անդրադարձել էին Հայաստանին ու հայկական թեմատիկային, սակայն լուսաբանումները հետևողական, համակարգված ու թիրախային չէին: Հայոց ցեղասպանության հիմնահարց, արցախյան հակամարտություն, ներքաղաքական երբեմնակի սրացումներ, քրիստոնեության որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակ, Եվրոպայի խորհրդի առջև Հայաստանի հանձնառություն և այլն. եվրոպական մամուլի ուշադրության կենտրոնում Հայաստանը հայտնվում էր այս և նմա-նաբնույթ հարցերի համատեքստում, ու լուսաբանումներն էլ կրում էին կա մ
՚ ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:
95
Դ. Սարգսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ճանաչողական, կա մ զուտ լրատվական երանգ: Առաջին անգամ, փաստացի, «Արևելյան գործընկերություն» ծրագրում Հայաստանի մասնակցության լու-սաբանմամբ լայնորեն խոսվելու էր մեր երկրի աշխարհաքաղաքական ընտրության, ժողովրդավարության և խոսքի ազատության մակարդակի, հանրության սոցիալական բարեկեցության, տնտեսության վիճակի և այլ հասարա-կական-քաղաքական սկզբունքային հարցերի շուրջ: Ավելին, Հայաստանը, փաստացի, ոչ միայն եվրապաշտոնյաների, այլև եվրոպական մամուլի աչքում դիտարկվելու էր որպես ծրագրի վեց հավասարարժեք մասնակից երկր-ներից մեկը ինքնաբերաբար համեմատության մեջ դրվելով դրանց հետ:
Ծրագրի մեկնարկային փուլում եվրոպական լրատվադաշտը հիմնականում միասնաբար էր ընկալում մասնակից վեց երկրներին, դրանց զարգացման մակարդակն ու հնարավորությունները բնորոշելով դրանք որպես հետխորհրդային կամ մերձռուսաստանյան տարածություն: Հետագայում արդեն, ծրագրի գործողության մեջ մտնելու և արդյունքներ գրանցելու ընթացքում, կերևան որակական տարբերություններն, օրինակ, հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բացի այդ, սկզբից ևեթ ակնհայտ է դառնում, որ եթե Եվրամիությունն «Արևելյան գործընկերություն» ծրագիրը չի համարում հակառու-սաստանյան նախաձեռնություն, ապա եվրոպական մամուլն այն ընկալում է որպես Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում Ռուսաստանին նետված մարտահրավեր և նրա ազդեցությունն այդ տարածաշրջաններում սահմանափակելու փորձ:
Այսպես, դեռևս 2008-ի մայիսի 25-ին «Արևելյան գործընկերություն» ծրագրի արշալույսին, անդրադառնալով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի նախաձեռնությանը, անգլիական հեղինակավոր «Դեյլի Թելեգրաֆը» կանխատեսում է Կրեմլի բացասական արձագանքը Եվրամիության դեպի Արևելք ընդլայնման մտքին. «Լեհաստանն առաջ կանցնի իր հզոր հարևան Ռուսաստանից առաջարկելով Եվրամիությանն ընդլայնվել դեպի Արևելք նախկին Խորհրդային Միության երկրներ... Առաջարկը ցավոտ կլինի Կրեմլի համար այն դեպքում, եթե ծրագրում ներառվի նաև Բելառուսը»1: Ծրագրում որոշակիություն մտնելուց հետո Ռուսաստանի հնարավոր արձագանքի սպասումները միայն ուժգնանում են: 2009թ. մայիսի 7-ին Պրահայում ծրագրի
1 http://www.telegraph.co.uk/news/2027636/Poland-takes-on-Russia-with-Eastern-Partnership-proposal.html Poland takes on Russia with 'Eastern Partnership' proposal
96
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Դ. Սարգպան
շնորհանդես-գագաթաժողովին անգլիական հեղինակավոր «Գարդիանն» անդրադարձն սկսում է հետևյալ կերպ. «Կրեմլի և Արևմուտքի միջև մրցակցությունը Ռուսաստանի և Եվրոպական միության միջև առկա տարածքի համար մտավ նոր փուլ. Եվրոպան Մոսկվայի ուղեծրից փորձում է դուրս բերել վեց երկիր»1: Բացասական համատեքստում անդրադարձ է կատարվում արևելյան գործընկեր երկրներում վերջին տարիներին Ռուսաստանի դերին ու ներկայությանը, մասնավորապես հիշատակվում են 2008թ. ռուս-վրացա-կան պատերազմն ու 2009թ. ռուս-ուկրաինական գազային դիմակայությունը: Ծրագրի մեկնարկին հաջորդած ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի զգուշացումը Եվրամիությանը, թե այն չպետք է վերածվի գործընկերության ընդդեմ Մոսկվայի1 2, կարծես հաղթաթուղթ է դառնում եվրոպական մեդիայի ձեռքում և առավել սրում ծրագրի աշխարհաքաղաքական համատեքստը. ասոցացման արդյունքում, ըստ եվրոպական լրատվադաշտի ձևավորած միասնական իդեոլոգեմի, հետխորհրդային երկրները պետք է թոթափեին ռուսաստանյան ազդեցությունն ու մուտք գործեին բարեկեցիկ ու զարգացած կյանք: Երբեմն, գոնե ծրագրի սկզբնական փուլը լուսաբանելիս, մասնակից երկրներում քաղաքակրթական և աշխարհաքաղաքական համատեքստերը միասնականացվում էին, ինչը եվրոպական լսարանում թյուրըմբռնման տեղիք էր տալիս, իսկ մասնակից երկրներում հաճախ ընդունվում դժկամությամբ: Այսպես, եթե, օրինակ, Ուկրաինայում կամ Մոլդովայում տեղի էին ունենում զանգվածային հակառուսական ցույցեր Եվրամիության հետ ասո-ցացվելու պահանջով, ապա Հայաստանում հակառուսական մթնոլորտի բացակայության պատճառով նման ակցիաներ չէին անցկացվում: Փոքրաթիվ մասնակիցներով ակցիաները, սակայն, անպայման լուսաբանում էին գտնում առնվազն եվրոպական առցանց մեդիայում: Օրինակ, 2013թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցը Հայաստան բողոքով դիմավորած մի խումբ քաղաքացիների ցույցերն արտացոլվեցին «Բիզնես Նյու Յուրոփ» կայքում3:
1 http://www.theguardian.com/world/2009/may/07/russia-eu-europe-partnership-deal EU pact challenges Russian influence in the east
2 http://news.bbc.co.uk/2/hi/europe/8061042.stm - Russia alarmed over new EU pact
3 http://www.bne.eu/content/story/armenians-rally-against-customs-union-putin-delivers-rewards Armenians rally against Customs Union Putin delivers rewards
97
Դ. Սարգսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Բացի այդ, եթե, օրինակ, Ուկրաինայի աշխարհագրական մոտիկությունը Եվրամիությանը, Եվրոպայի համար դրա բացառիկ կարևորությունն ու ռեսուրսներն ստիպում էին եվրոպացի լրագրողներին առավել հետևողական լինել այդ երկրի լուսաբանումներում, ապա Հայաստանը, փաստացի, հիմնականում ներկայացվում էր որպես արևելյան գործընկերների շարքից հերթականը, լավագույն դեպքում արվում էին պատմական և մշակութային որոշակի անդրադարձեր: Մինչև 2013թ. Հայաստանի նահանջն «Արևելյան գործընկերությունից» եվրոպական մամուլն առավելապես չէր պատկերացնում մեր երկրի աշխարհաքաղաքական, անվտանգային և հարևանների հետ հարաբերությունների համատեքստերը: Եթե արվում էին հարավկովկասյան տարածաշրջանի մյուս երկրների Վրաստանի և Ադրբեջանի հետ ընդհանրացումներ, դրանք սովորաբար մեր օգտին չէին լինում, քանի որ վերջիններս ընդգծված արևմտամետ դիրքորոշման կրող են: Ընդհանուր առմամբ, Վրաս-տանը եվրոպական մեդիա-դաշտին առավելապես հետաքրքրում էր իբրև Ռուսաստանի հետ նորագույն դիմակայության օջախ, իսկ Ադրբեջանը որպես Եվրոպայի էներգետիկ այլընտրանքային աղբյուր:
2011թ. սեպտեմբերի վերջին Վարշավայում կայացած «Արևելյան գործընկերության» երկրորդ գագաթաժողովն արդեն առավել համեստ և իրատեսական լուսաբանում է ստանում եվրոպական մեդիայի կողմից զերծ պատրանքներից և հավակնոտ կանխատեսումներից: Եվրագոտում ճգնաժամ էր սկսվել, Սիրիայում քաղաքացիական պատերազմ էր, իսկ ամենակարևորը եվրոպական մեդիա-դաշտն արձանագրում էր, որ Բրյուսելը շոշափելիորեն զգում է Մոսկվայից եկող անհանգստությունը ծրագրի հետագա գործողության առնչությամբ: Ավելին, Կրեմլն անթաքույց բավարարվածությամբ էր հետևում ծրագրի բարդ ընթացքին, ԵՄ ուռճացված բյուրոկրատական ապարատի և եվրագոտու հետ կապված դժվարություններին [2]:
2011-ին արդեն եվրոպական մամուլը ոչ միայն թերահավատորեն էր մոտենում ծրագրի գործողության նպատակահարմարությանը, այլև քննադատում էր Եվրոպական միության ղեկավարությանն, օրինակ, Բելառուսի կամ Ադրբեջանի պես բռնատիրական վարչակարգերի հետ համագործակցելու և դրանք բարեփոխելու ցանկության համար: Տաբլոիդների էյֆորիկ տրամադրություններին փոխարինելու են գալիս ծրագրի երկու տարվա փորձը հաշվի առնող խորքային վերլուծականները, որոնք հեղինակում են առաջատար
98
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Դ. Սարգսյան
լրատվամիջոցների և ուղեղային կենտրոնների սյունակագիրներն ու փորձագետները: «Սթրաթեջիկ Քալչր Ֆաունդեյշն» հեղինակավոր պարբերականն, օրինակ, ամփոփելով վարշավյան գագաթաժողովի արդյունքները, արձանագրում է, որ միայն Բելառուսում մարդու իրավունքների խախտումները դա-տապարտող հռչակագրի չստորագրումը ծրագրի մասնակից մյուս երկրների ղեկավարների կողմից բավական է դրա ձախողման մասին խոսելու համար: Բացի այդ, Եվրամիության «հնաբնակները» Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, առանձնապես հետաքրքրված չեն դեպի Արևելք նոր ընդարձակմամբ, քանի որ զբաղված են առավելապես ներքին խնդիրներով1:
Եվրոպական մեդիա-դաշտը հանգամանորեն քննում է նաև ծրագրի մասնակիցների կազմի նպատակահարմարությունը դիտարկելով երկրների մասնավոր շահերը: Մասնավորապես, մասնակիցներից չորսը Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Մոլդովան, կազմում են ՎՈւԱՄ քառյակը (որն, ի դեպ, ընկալվում է որպես հակառուսաստանյան էներգետիկ կազմակերպություն), դրանցից երեքն արտաքին քաղաքական ուղեգիծ են ընտրել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ մերձեցումը1 2: Հայաստանը և Բելառուսն, ընդհակառակը, եվրոպական մամուլի կողմից ընկալվում են որպես Ռուսաստանի անդավաճան ռազմավարական դաշնակիցներ:
2012-2013թթ. եվրոպական մամուլն արձանագրում է, մի կողմից ծրագրի մասնակիցների անվստահությունը Եվրամիության հանդեպ, մյուս կողմից Եվրոպայի անիրատեսական սպասումները հետխորհրդային այդ երկրներից: 2013թ. նոյեմբերին նախանշված Վիլնյուսի գագաթաժողովն արդեն մի քանի ամիս առաջ իր վրա է բևեռում արևմտյան, այդ թվում ԱՄՆ լրատվադաշտի համակ ուշադրությունը, իսկ մասնակից երկրների հնարավոր վարքը, այսինքն Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կամ չստորագրումն ընկալվում է որպես կենաց-մահու պայքար և հետխորհրդային տարածքն արդիականաց-նելու և եվրոպականացնելու վերջին հնարավորություն: ԵՄ-ի հետ ասոցացված Հայաստանի հեռանկարը հենց եվրոպական մամուլի կողմից ընկալվում է իբրև Հարավային Կովկասից Ռուսաստանի վերջնական դուրսմղում3:
1 http://www.strategic-culture.org/news/20H/10/07/shaky-prospects-for-the-eastern-partnership.html Shaky Prospects for the Eastern Partnership
2 http://carnegieeurope.eu/publications/?fa=51983 – A Successful Vilnius Summit: Mission Possible
3 http://www.globalresearch.ca/eastern-partnership-the-west-s-final-assault-on-the-former-soviet-union/12299 - Eastern Partnership: The West’s Final Assault On the Former Soviet Union
99
Դ. Սարգսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ եվրոպական մամուլը թեև կանխատեսում է Մոսկվայի կողմից հուժկու ճնշում անդամ երկրների վրա, սակայն իրատեսորեն չի դիտարկում վեց երկրից չորսի Հայաստանի, Ադրբե-ջանի, Բելառուսի և Ուկրաինայի կողմից Ասոցացման պայմանագրի ստորագրումից հրաժարման սցենարը: Մինչև 2013-ի սեպտեմբերին Երևանի ստորագրումից փաստացի հրաժարումը եվրոպական լրատվադաշտն ուրվագծում է երկու խումբ մասնակից երկրներ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, որոնք կարծես միտված են ԵՄ-ի հետ գործակցության խորացման, և Բելառուս ու Ադրբեջան, որոնցում գործող բռնատիրական վարչակարգերին վերապահումով է մոտենում ինքը Բրյուսելը: «Իյու օբզերվերն», օրինակ, 2013-ի օգոստոսին կանխատեսում է երեք հնարավոր սցենար, որոնցից ոչ մեկն, արդյունքում, չի իրականանում. կա մ մասնակից երկրնե-րին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի շնորհում, կա մ առնվազն վերոնշյալ չորս երկրի հետ ԵՄ գործակցության մեկ աստիճանով բարձրացում, կա մ էլ ԵՄ-ի հետ ընդհանուր շուկայի ստեղծում ու եվրոպական նորմերի ընդունում1: «Քարնեգի Յուրոփն» իր հերթին 2013-ի հունիսին արձանագրում է, թե անգամ Հայաստանը Ռուսաստանի մերձավորագույն դաշնակիցը տարածաշրջանում, բանակցում է ԵՄ-ի հետ1 2:
ԵՄ վիլնյուսյան գագաթաժողովից ամիսներ առաջ 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարում է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանն անդամակցելու Երևանի մտադրության մասին, եվրոպական առաջատար պարբերականները հեղեղվում են եվրոպական ինտեգրման ճանապարհին Հայաստանի հետքայլի մասին լրատվանյութերով: Ընդ որում, գոնե սկզբնական շրջանում 2013-ի սեպտեմբերին, այս որոշումը ներկայացվում է ոչ միայն որպես Հայաստանի ներքին և անսպասելի ընտրություն, այլև Ռուսաստան-Եվրամիություն դիմակայության նոր օջախ: «Հայաստանի սակարկումներն առևտրային գործարքի շուրջ սրում են ԵՄ-Ռուսաստան կապերը». այս վերնագրով նյութում «Բի-Բի-Սի-ն» տեղեկացնում է, որ Մաքսային միությանն անդամակցելու Երևանի որոշումը զրոյացրել է հարավկովկասյան այդ երկրի հետ կապերի խորաց-
1 https://euobserver.com/opinion/121250 - Vilnius: A milestone in the Eastern Partnership
2 http://carnegieeurope.eu/publications/?fa=51983 – A Successful Vilnius Summit: Mission Possible
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Դ. Սարգպան
ման ԵՄ ծրագիրը: «Հայաստանն այլևս դժվար թե կարողանա ստորագրել համաձայնագիրը»,- եզրակացնում է լրատվամիջոցը1: Ե վ այս, և շատ այլ հրապարակումներում նշվում է, թե պայմանագրի ստորագրումը վերջնարդյուն-քում պետք է հանգեցներ ԵՄ-ին անդամակցությանը, մինչդեռ նման հնարավորություն ոչ միայն չի նախատեսվել արևելյան գործընկերների համար, այլև ամեն առիթով բացառվել է այդ սցենարը:
Երևանի կողմից նման որոշում կայացնելու շարժառիթները որոնելիս եվրոպական մեդիա-դաշտն անդրադարձներ է կատարում Հայաստանի քաղաքական, տնտեսական, էներգետիկ և ռազմական վիճակին, նշում Ռուսաստանի որոշիչ դերը հարավովկասյան փոքրիկ հանրապետության կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ընդհանուր առմամբ, եվրոպական հրապարակումներում սկզբնապես ուրվագծվում է ԵՄ <տանուլ տված ճակատամարտի» կամ «կորսված հնարավորության» մոտիվը, և որոշ ժամանակ անց միայն եվրոպացի վերլուծաբաններն ու սյունակագիրները փորձում են հիմնավորումներ կամ արդարացումներ գտնել Երևանի անսպասելի որոշման համար հղվելով մե կ Եվրամիության քաղաքականության ապաշնորհությանը, մե կ Ռուսաստանի ագրեսիվ նկրտումներին և հիվանդագին խանդին հետխորհր-դային երկրների կողմնորոշման հարցում, մե կ էլ Հայաստանի իշխանությունների չմտածված, անհասկանալի պահվածքին:
2013-ի նոյեմբերին Ուկրաինայում ծայր առած պառակտումը Ասոցաց-ման համաձայնագրի կնքման նպատակահարմարության հարցի շուրջ, Յա-նուկովիչի վարչակազմի հրաժարումը դրա ստորագրումից և Կիևում եվրո-պամետ, ապա և հակակառավարական զանգվածային ցույցերը եվրոպական մեդիայի ուշադրությունը կենտրոնացնում են իրենց վրա: Ադրբեջանը և Բելառուսը ևս չեն ստորագրում Ասոցացման համաձայնագիրը, արդյունքում Վիլնյուսում հաջողում են միայն Մոլդովան և Վրաստանը: Գագաթաժողովի և դրան հաջորդած օրերին եվրոպական առաջատար լրատվամիջոցները ծայրահեղ բացասական են ներկայացնում և գնահատում Ռուսաստանի ջանքե-րը ուղղված «Արևելյան գործընկերության» տապալմանը նշելով, որ ծրագրի մասնակից երկրների և մասնավորապես Ուկրաինայի վրա Մոսկվայի գոր-ծադրած ճնշումը, սպառնալիքներն ու վերջնագրերն աննախադեպ են1 2:
1 http://www.bbc.com/news/world-europe-23975951 - Armenia rift over trade deal fuels EU-Russia tension
2 http://www.bbc.com/news/world-europe-25133721 - EU-Russia rivalry looms over Vilnius summit
101
Դ. Սարգսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Ընդհանուր առմամբ, 2013-ի նոյեմբեր-դեկտեմբերին եվրոպական մե-դիա-դաշտն առատորեն զուգահեռներ է անցկացնում Կիևի և Երևանի միջև պայմանագրի ստորագրումից հրաժարումը պայմանավորելով այդ երկրնե-րում ռուսաստանյան ազդեցությամբ: Սակայն եթե Ուկրաինայում ծայր առած բողոքի ակցիաներն ի ցույց են դնում հասարակության երկփեղկվածությունը ռուսամետ և արևմտամետ կողմնորոշումների կրողների միջև, Հայաստանում նման զանգվածային ակցիաներ տեղի չեն ունենում: Այնուամենայնիվ, համեմատաբար փոքրաթիվ, ընդամենը մի քանի հարյուր մարդ հավաքած բողոքի ակցիաներն ընդդեմ Մաքսային միությանն անդամակցության տեղ են գտնում եվրոպական լրատվամիջոցների թողարկումներում: Այդպիսով տպավորություն է ստեղծվում, թե Ուկրաինայի պես Հայաստանում էլ զանգվածային եվրոպամետ ցույցեր են: Շուտով արդեն 2013-ի դեկտեմբերի վերջին, Կիևում իրավիճակի սրմանը զուգընթաց, հայաստանյան թեման եվրոպական մեդիայում աստիճանաբար մարում է, իսկ Ուկրաինան դառնում ամենօրյա լուսաբանումների առարկա: Հետագայում արդեն Հայաստանը սկսում է հիշատակվել կա մ «Արևելյան գործընկերության» գրանցած անհաջողության, կա մ ԵՄ նոր նախաձեռնությունների համատեքստում:
2014-ը պակաս հագեցած էր Եվրամիության և Հայաստանի փոխգոր-ծակցությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող իրադարձություններով, քանի որ, մի կողմից, Երևանը նախապատրաստվում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն, մյուս կողմից Բրյուսելն ինտենսիվորեն զբաղված էր ուկրաինական հիմնահարցով, ինչպես նաև պայմանագիրն ստորագրած երկրների Վրաստանի և Մոլդովայի հետ համագործակցության խորացմամբ: Բնականաբար, եվրոպական մեդիա-դաշտն էլ հետևում էր ձևավորված օրակարգին այս փուլում առանձնակի չկարևորելով Երևանի հետ գործակցությունը: Հայաստան-ԵՄ հարաբերությունների գրանցած հատվածական հաջողությունները 2014-ին Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և Ռեադմիսիայի մասին համաձայնա-գրերի կյանքի կոչում, ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ արձանագրության կիրառում, ԵՄ-ի կողմից 2014-17թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքում, որոշ փոխայցեր և այլն, գրեթե աննկատ են մնում անգամ հայաստանյան մեդիայի կողմից [3]:
102
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Դ. Սարգսյան
Ընդհանուր առմամբ, եվրոպական փորձագիտական միտքը, վերլուծա-բանները, ուղեղային կենտրոնները Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրությունը քննելիս ձևավորում են մի քանի իդեոլոգեմներ, որոնք կայուն կերպով շրջանառվում են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների գրեթե ցանկացած հիշատակման մեջ: Մաքսային միությանն անդամակցելու Երևանի որոշումը գնահատվում է որպես այսրոպեական և անակնկալ, արձանագրվում է Մոսկվայի անդրկուլիսային հուժկու ճնշումը Երևանի վրա, Ռուսաստանի հետ կապված անվտանգային և տնտեսական բաղադրիչներն առավել ծանրակշիռ են Եվրամիության հետ գործակցության խորացման համեմատ: Գերակա է նաև սպասվող Եվրասիական միությունը որպես նախկին Խորհրդային Միության վերստեղծման փորձ ներկայացնելու միտումը1: «Ազատ Եվրոպա» ռադիոկայանն անգամ ենթադրում է, որ Մոսկվայի օգտին որոշում չկայացնելու դեպքում Հայաստանը կարող էր ենթարկվել Վրաստանի և Մոլդովայի նկատմամբ կիրառվող առևտրային պատժամիջոցներին1 2: Հատկապես արցախյան հակամարտության առկայության և Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման հաշվառմամբ եվրոպացի որոշ փորձագետներ արձանագրում են, թե Երևանն ուղղակի ստիպված էր նման որոշում կայացնել:
2015-ը նշանավորվելու էր «Արևելյան գործընկերության» անդամ երկր-ների համար հերթական Ռիգայի գագաթաժողովով, որում պետք է հստակեցվեր դրանցից յուրաքանչյուրի և ԵՄ հարաբերությունների առանձնահատկությունը: Փաստն այն է, որ վեց երկրները տրամագծորեն տարբեր ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակներ ունեին, մասնավորապես Հայաստանը պետք է ներկայանար որպես ԵՏՄ անդամ երկիր: Մոտ մեկուկես տարվա հարաբերական տեղեկատվական դադարից հետո 2013-ի նոյեմբերի Վիլնյուսի գագաթաժողովից ի վեր, 2015-ի մայիսին նախանշված Ռիգայի գագաթաժողովը զգալիորեն ակտիվացնում է եվրոպական մեդիա-դաշտի հետաքրքրությունն արևելյան գործընկերների նկատմամբ:
Փորձագիտական միտքը համերաշխ է այն հարցի շուրջ, որ Բրյուսելը պետք է դասեր քաղի Վիլնյուսի տապալումից և տարբերակված մոտեցում
1 http://www.theguardian.com/world/2014/jun/09/post-soviet-states-new-east-network-guardian-welcome From Soviet Union to New East: welcome to our new network
2 http://www.rferl.org/content/caucasus-report-armenia-customs-union/25216605.html Armenian U-Turn On EU Not As ‘Objective’ As Thought
103
Դ. Սարգսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
ցուցաբերի երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ: Լոնդոնի թագավորական «Չաթեմ Հաուսի» կանխատեսմամբ Ռիգայի գագաթաժողովը սթրես-թեստ է լինելու ԵՄ ներուժի չափման և դրա կենսունակության գնահատման համար: Եվրոպական փորձագիտական միտքն անգամ արձանագրում է, որ Երևանն ակնարկել է Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասն ստորագրելու պատրաստակամության մասին, մինչդեռ Բրյուսելն անարձագանք է թողել առաջարկը1: Եվրոպական առաջատար պարբերականների հրապարակումներում, ընդհանուր առմամբ, առկա են խոր անվստահություն և թերահավատություն արևելյան գործընկերների հարցում Եվրամիության իրական հանձնառության նկատմամբ: Որպես հիմնական օրինակ
ներկայացվում են ուկրաինական ճգնաժամն ու այդ երկրի եվրաինտեգրման մշուշոտ հեռանկարը: «Գարդիանի» պնդմամբ Ուկրաինայի ուրվականը կսավառնի Ռիգայում, իսկ մնացած արևելյան գործընկերների հետ ԵՄ-ը, միևնույն է, չի հաջողի պայմանավորվել1 2:
Ռիգայի գագաթաժողովը և դրան հաջորդած իրադարձությունները լուսաբանելիս եվրոպական մեդիա-դաշտն առավելապես կենտրոնանում է Կիևի, մասամբ նաև Թբիլիսիի և Քիշնևի ու Բրյուսելի գործակցության վրա: Հայաստանի մասնակցության շուրջ ակնարկների դեպքում նախ նշվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ապա մեջբերվում պաշտոնական Երևանի այն հավաստիացումը, որ հանձնառու է խորացնելու ԵՄ-ի հետ գործակցությունը և չի առաջնորդվում «կա մ-կա մ» սկզբունքով3: Ամերիկյան «Սթրաթֆոր» առաջատար հետազոտական կենտրոնի կանխատեսմամբ Ռիգայից հետո էլ «Արևելյան գործընկերությունը» կշարունակի մնալ որպես Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում սահմանափա-կելու փորձաքար4:
Հողիս, 2015թ.
1 http://www.chathamhouse.org/expert/comment/17712 - The South Caucasus and the Precarious Eastern Partnership
2 http://www.theguardian.com/world/2015/may/20/eu-eastern-partnership-highlight-failure-plan-check-russia - EU Eastern Partnership Summit will highlight failure of plan to check Russia
3 http://www.dw.com/en/dim-expectations-for-eastern-partnership/a-18464241 Dim expectations for ‘Eastern Partnership’
4 https://www.stratfor.com/image/rising-importance-europes-eastern-partnership The rising Importance of Europe’s Eastern Partnership
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
Դ. Սարգպան
Աղբյուրներ և գրականություն
1. Eastern Partnership, Ministry of Foreign Affairs of the Republic of Poland, pp. 10-11.
2. Сергунин А.А., «Восточное партнерство»: вызов российской дипломатии в Восточной Европе. Вестник ВГУ. Сер. Лингвистика и межкультурная коммуникация, 2010, N 1, стр. 205-210.
3. Հաշվետվություն 2014թ. Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության գործունեության, Երևան, 2015, էջ 10-11։
ՀԱՅԱՍՏԱՆԻ Ե4ՐԱԻՆՏԵԳՐՈԻՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏԻ ԸՆԿԱԼՄԱՄԲ
Դաւիթ Սարգպան
Ամփոփագիր
Հոդվածը ներկայացնում է արևմտյան առաջատար լրատվամիջոցների դիրքորոշումները Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման թեմայով, մասնավորապես եվրոպական մամուլի կողմից Հայաստանի եվրոպական, ապա և եվրասիական ինտեգրացիոն ուղեգծերի մեկնաբանումները, Հայաստանի որպես գործընկերոջ, կերպարի ձևավորման օրինաչափությունները, «Արևելյան գործընկերություն» ծրագրի ընթացքում պաշտոնական Երևանի քայլերի լուսաբանումները: Ուրվագծվում են եվրոպական մամուլում Հայաստանի ինտեգրացիոն ուղեգծերի լրագրային արձագանքների հիմնական օրինաչափությունները:
ЕВРОИНТЕГРАЦИЯ АРМЕНИИ:
ВОСПРИЯТИЕ ЕВРОПЕЙСКОЙ ПРЕССЫ
Давит Саргсян
Резюме
В статье рассматриваются позиции передовых западных СМИ относительно геополитического выбора Армении, в частности, трактовка европейской прессой европейского и евразийского интеграционных векторов Армении, особенности формирования образа Армении как партнера, освещение шагов официального Еревана в ходе программы «Восточное партнерство». Анализируются также основные особенности журналистских подходов европейской прессы к интеграционным векторам Армении.
105
Դ. Սարգսյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 5 (63), 2015թ.
EUROPEAN INTEGRATION OF ARMENIA:
PERCEPTION OF THE EUROPEAN MEDIA
Davit Saigsyan
Resume
The article discusses the perceptions of the leading Western media in terms of geopolitical choice of Armenia. Particularly, the main issues are media interpretations of the European and Eurasian integration paths of Armenia by the European press, the patterns of imagemaking process of Armenia as a counterpart, the media coverage of Yerevan’s steps during the Eastern Partnership initiative. The main features of the coverage of the integration vectors of Armenia in the European press are presented.
106