ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Սիրակ Հովհաննիսյան՛
Քաղաքակիրթ հասարակությունների արևմտյան մոդելի զարգացմանը բնութագրական են հետևյալ հատկանիշները. պատմական լավատեսությունը, ավանդապաշտությունից արդիականացման գործընթացներին անցումը, համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու ձգտումը, ժողովրդավարացումը, օրենքի իշխանության գերակայությունը, հոգևոր կյանքի ապակենտրոնացումը և այլն: Սակայն հասարակական կյանքի արդիականացման հիշյալ հայեցակարգի գործադրումը միանշանակ չընդունվեց ոչ միայն Արևմուտքում: Արդիականացման նման, կարելի է ասել' ուղղագիծ բնույթը ճճդ. 60-ական թթ. Արևմուտքում և այլ տարածաշրջանների երկրներում քննադատության մեծ ալիք առաջ բերեց: Հասարակագիտական և քաղաքագիտական շրջանակներում աստիճանաբար սկսեցին գիտակցել քաղաքակրթական բարդ գործընթացների երկու պարզ աստիճանների առանձնացման հետևանքով (ավանդական և արդիականացման) միջքաղաքակրթական տարբերությունների նման բնութագրումների պարզունակությունը: Փոփոխությունները կարող են հանգեցնել տեխնիկական առաջընթացին և մենեջերական կառավարման կատարելագործմանը, բայց ոչ' աշխարհընկալման, հավատի, «կյանքի կոդի» ունի-վերսալացմանը: Այլ կերպ ասած իրականությունը պահանջում է առավել համակողմանի և համարժեք խոր վերլուծություն: Այսինքն' գիտակցվեց, որ «պրոգրեսիվ արդիականության» գծային մոդելը գրեթե անիրագործելի է:
Քաղաքակրթական փոխակերպումների և սոցիալական կյանքի արդիականացման փորձը ցույց է տալիս, որ անհրաժեշտ է անպայման հաշվի առնել աշխարհի նաև մշակութային բազմազանությունը և նյութական խնդիրների լուծման արևմտյան մեթոդների, միջոցների ոչ պարտադիր լինելը, պատմական զարգացման տարաբնույթ փաստերը, մշակութային յուրահատկությունները, հոգեկերտվածքի առանձնահատկությունները և այլն: Պատահական չէր, որ Ն.Սմելզերը, Ջ.Նետլը, Ռ.Ռոբերտսոնը, Գ.Գուլֆիդը, որոնց գիտական համ *
* ՀՊՃՀ հումանիտար գիտությունների և լեզվի ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ։
101
ՍՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (37), 2011թ.
բավը մեծապես կապված է ավանդապաշտության խնդիրների վերլուծության հետ, հենց ավանդույթների և տեղային առանձնահատկությունների հաշվառման անհրաժեշտությունից ելնելով սկսեցին ուսումնասիրել նաև զարգացող երկրների խնդիրների լուծման ուղիները:
Նրանք ներկայացրին խնդրի նոր ձևակերպում, որի համաձայն համաշխարհային պատմությունը ոչ թե «բարեգործությունների էվոլյուցիա է», այլ դա-ժանագույն աղետների անվերջանայի շղթա, որի հետևանքով նաև ներկա փուլում ոչ արևմտյան տարածաշրջանները սահուն կերպով ներգրավվում են Արևմուտքի ընդլայնվող շրջագծի մեջ: Պետք է նկատել, սակայն, որ սոցիալիստական ճամբարի փլուզումը սկզբունքորեն փոխեց արևմտյան քաղաքակրթության հարացույցերի նկատմամբ վերաբերմունքը: Որպես առավել իրական ապագա, կրկին առաջին պլան մղվեց հասարակական, քաղաքական, տնտեսական հարաբերությունների արևմտյան մոդելը: Համընդհանուր արժեքների գաղափարական և նյութական փոխկախվածությունը կրկին դիտարկվեց որպես քաղաքակիրթ աշխարհի հիմնական բնութագրիչ: Արևմուտքը նորից զգաց տնտեսական, գաղափարական, բարոյական նոր վերելքի կարիք:
Ակնհայտ է, որ գլոբալացման մի ամբողջ շարք գործընթացներ անմիջականորեն ազդում են գիտակցության ճգնաժամի խորացման վրա: Այդ գործընթացները (ժողովրդավարությունը, տետեսակեետրոեություեը, ինֆորմատիզա-ցիան, մշակութային ստանդարտացումը, արժեքային ունիվերսալացումը և այլն) անխուսափելիորեն բախվում են համաշխարհայնացմանը խոչընդոտող այնպիսի գործընթացների հետ, ինչպիսիք են ազգային ինքնությունն ու նույնականությունը: «Յուրաքանչյուր քաղաքակրթություն ներկայացնող մարդիկ, անկախ իրենց սոցիալական դիրքից, օժտված են բնավորության ընդհանուր գծերով, որոնք կազմում են անգիտակցական ժառանգություն և փոխանցվում են նախնիներից: Այս տեսանկյունից ժողովուրդների և մշակույթների ճակատագրերը շատ ավելի մեծ չափով ղեկավարում են մեռած, քան կենդանի սերունդները, քանզի նրանց կողմից են դրված քաղաքակրթության հիմքերը» [1, с. 254]:
Ժամանակակից հասարակությունները կանգնած են քաղաքակրթությունների մարտահրավերներին պատասխանելու խնդրի առջև: Նման ռազմավարությունների որոշ տարբերակներ արդեն նկատելի են: Մասնավորապես, այսպես կոչված' տեղեկատվական իմպերիալիզմը, որը փորձում է մյուս ժողովուրդներին արևմտյան մշակույթը պարտադրել, ամենուրեք արժանանում է հզոր հակազդեցության: Ազգայնականության և կրոնական արմատականության աշխուժացումը քաղաքական վերլուծաբանները մեկնաբանում են տարբեր կերպ: Մի մասը դրանում տեսնում է քաղաքակրթական ինքնագիտակցության ակտիվացում և փաստում, որ դասակարգային և գաղափարա-խոսական կոնֆլիկտներն աստիճանաբար փոխարինվում են ազգայինով և
102
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (37), 2011թ.
ՍՀովհաեեիսյաե
կրոնականով (Ս.Հաեթիեգթոե), մյուս մասը, ընդհակառակը, ենթադրում է, որ ապակառուցողական միտումները և էթեոկրոեակաե կարծր ավանդապաշտության ռազմավարությունը ձախողվում եե: Գլոբալացումը ջեջում է ներքին և արտաքին քաղաքականության միջև սահմանները, ինչը լրջորեն սահմանափակում է ազգային եույեակաեությաե դրսևորման և գործառնության շրջանակները այն կախվածության մեջ դնելով ժողովրդավարական մեխանիզմներից և ինստիտուտներից, որոնք, ընդ որում, նույնպես գլոբալացմաե միտումներ ունեն: Բացի այդ, համաշխարհային տնտեսական համակարգի և շուկայի ձևավորման գործընթացների միջոցով գլոբալիզմը սահմանափակում է ազգային ինքնության և եույեակաեությաե գործառույթների ակտիվ դրսևորումները, ինչն էլ մեկուսացվածությաե վրա հիմնված ազգային անվտանգության և ազգային զարգացման մոդելները դարձնում է ոչ կենսունակ: «Ավելին, ինտեգրումը դառնում է ազգային շահերի պաշտպանության միակ հնարավոր միջոցը: Հրաժարվել ինտեգրումից' նշանակում է հրաժարվել լիարժեք զարգացումից: Ոչ մի հասարակություն չի կարող լինել մրցունակ' չդառնալով համաշխարհային տնտեսական զարգացման մաս: Այս գործոնը, բացի մնացյալից, որոշում է ազգային զարգացման ապահովման աշխարհատնտեսական մեխանիզմների առաջեահերթություեը' աշխարհաքաղաքակաե ռազմավարությունների նկատմամբ, քանի որ հենց աշխարհատնտեսությունն է դառնում համաշխարհային զարգացման հիմնական հարացույցը: Այդպիսի ինտեգրումը մի շարք դեպքերում տանում է ազգային եույեակաեությաե «լվացմանը», նրա տարրալուծմանը էկոեոմիզացիայի գործընթացում» [2, с. 116]:
Ինտեգրում ասելով սովորաբար ընկալվում է որոշակի արժեքների մերձեցման և փոխեերթափաեցմաե հիման վրա ընդհանուր տարածության (քաղաքական, տնտեսական, հասարակական, արժեքայիե) ձևավորում, որը միջազգային համընդհանուր արժեքները հանգեցնում է մշակութաքաղաքա-կրթակաե հիմքերի ըեդլայեմաեե ու հարստացմանը:
«Ինտեգրումը միաժամանակ ենթադրում է նոր ազգային հասարակությունների կողմից արևմտյան բազային արժեքների ներմուծում: Ժամանակակից արևմտյան քաղաքակրթությունը խարսխված է անձի ազատության, մասնավոր սեփականության պաշտպանության, օրենքի գերակայության, ձեռներեցության ազատության, քաղաքական բազմակարծության, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության և նմանատիպ այլ համակարգաստեղծ արժեքների վրա: Ընդ որում, ցանկացած հասարակություն, որում գործում եե այս ինստիտուտները, կարող է համարվել արևմտյան' անկախ երանից, թե աշխարհագրորեն որտեղ է տեղակայված և ինչ մշակութային արմատներից է սերում» [3, с. 221]:
Իեֆորմատիզացիաե, ձևավորելով միասնական համաշխարհային տե-
103
ՍՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (37), 2011թ.
ղեկատվակաե տարածություն և ստեղծելով գլոբալ ցաեցայիե հասարակություններ, նպաստում է եյութակաե և հոգևոր բարիքեերից օգտվելու քաղաքա-ցիեերի հնարավորությունների ընդլայնմանը, բազմապատկում է իետելեկ-տուալ ռեսուրսները' նպաստելով անձի կայուն զարգացմանը: Միևնույն ժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կարող հանդիսանալ միայն բացարձակ բարիք, քանի որ նպաստավոր պայմաններ եե ստեղծում զանգվածային գիտակցության վերահսկողության և մանիպուլյացիայի համար: Միջպետական դիմակայության շրջանակներում զանգվածային տեղեկատվական միջոցները հանդիսանում եե ազգային հանրույթների (հասարակությունների) գիտակցության վրա ազդելու միջոցներ' առաջացնելով նոր սպառնալիքներ' ազգային եույեակաեությաե պահպանման համար: Բացի այդ, գլոբալ տեղեկատվական հոսքերն օբյեկտիվորեն հանգեցնում եե մարդու անհատականության «լվացմանը»: Մշակութային ստանդարտացումը, ինչը տեղեկատվական ազատականության հետևանք է, պայթեցնում է երբեմնի պարփակված ազգային մշակութային կյանքը, և գլոբալացմաե հուժկու գործընթացները մեկընդմիշտ քանդում եե քաղաքակրթությունների միջև նախկինում առկա անխախտելի թվացող պատնեշները' նրանց ներգրավելով համաշխարհային մրցակցության շրջապտույտի մեջ: Հարկ է նկատել, որ գլոբալացմաե ամեեա-բացասակաե հետևանքներից մեկն էլ այն է, որ զարգացած պետությունների համար ստեղծում է մեկեարկայիե առավելություններ և հավերժացնում է զարգացող երկրեերի նկատմամբ նրանց հենց այդ առավելությունները, ինչն իր հերթին խոչընդոտում է ազգային կյանքի արդիականացման ծրագրերին: Գլոբալացումը ձևավորում է այնպիսի աշխարհակարգ, որում առաջիկա տասնամյակներում գոյություն կունենան «հարուստ հյուսիս» և «աղքատ հարավ»: Ընդ որում, «հարավը» կգտնվի համաշխարհային զարգացման ծայրամասում («տնտեսական մեկուսատեղի»), որտեղ անհույս եե դառնում ազգային կյանքի արդիականացման ծրագրերի հաջող իրականացմանը նպաստող բոլոր փորձերն ու ձգտումները: Մինչդեռ արդիականացման հաջողություններն ուղղակիորեն կապված եե ազգային եույեակաեությաե ճգնաժամի հաղթահարման հետ, քանի որ այդպիսի արդիականացումը որոշում է այս կամ այն երկրեերի զարգացման քաղաքակրթական ուղղվածությունն ու մակարդակը: Թերևս, առկա է եաև հակառակը. արդիականացման մասշտաբային խնդիրներ լուծող հասարակությունների համար ազգայիե-քաղաքակրթակաե իեքեորոշումը հանդիսանում է վճռորոշ գործոն' որոշելու նրանց զարգացման մոդելը և, վերջին հաշվով, ազգային կյանքի արդիականացման հաջողությունը:
Արդիականացման գործընթացը Վ.Ֆեդոտովաե դիտարկում է որպես «նոր ինստիտուտների և հարաբերությունների, արժեքների և նորմերի ստեղծման գործընթաց, որը պահանջում է արդիակաեացվող հասարակության
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (37), 2011թ.
ՍՀովհաեեիսյաե
մարդկանց նույնականության որոշակի փոփոխություններ» [4, с. 15]: Մինչդեռ Վ.Պաետիեը և Ի.Սեմենենկոն գտնում են, որ «նոր, ժամանակակից նույնականության («ժամանակակից նույնականություններ») ձևավորման գործընթացներն ուղեկցվում եե արդիականացման հրամայականների և մշակութային ինքնատիպության հիմքերի պահպանման հրամայականների օրինաչափ համակցման, մշակութային որոշակի ժառանգականության ուղիների և մեթոդների որոեմամբ» [4, с. 15-16]:
Այսպիսով, գլոբալացումը, նպաստելով տարբեր սոցիալական և էթնիկ հանրույթների մերձեցմանն ու ինտեգրմանը, միևնույն ժամանակ ուժեղացնում է սեփական մշակույթի և քաղաքակրթական եույեակաեությաե որոնման պահանջը:
Գլոբալացմաե վերաբերյալ վեճերն առավել սուր ձևեր եե ընդունում, երբ խոսքը վերաբերում է ազգային պետությունների ճակատագրերին: Թերևս, բոլոր հետազոտողեերը համակարծիք եե այն հարցում, որ գլոբալացումը նեղացնում է ազգային պետության իրավասությունների շրջանակը, սակայն այդ երևույթի մասշտաբները երանք գնահատում եե տարբեր կերպ: Օրինակ, նշվում է, որ ազգային պետությունները վերափոխվում եե գլոբալ տնտեսության «շարժափոկերի» և իրենց գործառույթներով նմանվում մունիցիպալիտետների' ապահովելով բիզնեսի համար անհրաժեշտ եեթակառուցվածքեեր:
ռ ռ
Արդյոք դա այդպե ս է: Իրականում որքա ե է տուժում պետական իեքեիշխա-
ռ ռ
եություեը (սուվերենությունը): Կանգ կառնի արդյոք այդ գործընթացը, թե կշարունակվի' հասնելով իր տրամաբանական ավարտին միանշանակ պատասխան տալ, իհարկե, դժվար է:
Սակայն կարելի է ամենայն վստահությամբ փաստել, որ գլոբալացմաե պայմաններում ինքնիշխանությունը կորցնում է իր դասական բնութագրիչները: Այսօր իշխանությունը, ինչպես հետժամաեակակից, այնպես էլ ծայրամասային հասարակություններում ունակ չէ բացարձակ ինքնուրույն գործողությունների: Թույլ պետությունները կամ համաձայնվում եե գլոբալացմաե առաջադրած պահանջներին, կամ էլ փորձում ընթանալ երան հակառակ: Գլոբալացումը, ինչպես նշում է Զ.Բժեզիեսկիե «Գլոբալ գերիշխանություն կամ գլոբալ լիդերություն» գրքում, այդպիսի երկրեերիե առաջարկում է խթանների «խառը հավաքածու»: «Մի կողմից այն ստեղծում է տնտեսական աճի, արտ-երկրյա կապիտալի ներհոսքի և համատարած աղքատության աստիճանական հաղթահարման համար անհրաժեշտ հնարավորություններ, մյուս կողմից (ոչ հազվադեպ) նպաստում զանգվածային անկարգությունների տարածմանը, տնտեսական և հոգևոր-մշակութայիե արժեքների նկատմամբ ազգային վերահսկողության թուլացմանը և սոցիալական շահագործմանը: Ծայրամասային հասարակություններում բավական արագ զարգացող կապիտալիզմը
105
ՍՀովհաեեիսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (37), 2011թ.
քանդում է ավանդական հարաբերություններն ու դրանք մարմնավորող սո-ցիալ-իեստիտուցիոեալ կապերը» [5, с. 160-163]:
Ժամանակակից համաշխարհային հանրությունը կազմված է երեք խումբ պետություններից: «Առաջին խմբի մեջ եե մտնում Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի և Արևելյան Ասիայի բարձր տեխնոլոգիական հետարդյուեաբերակաե երկրեերը, որոնք մեծ քայլերով հեռանում եե աշխարհի ազգայեակաե-ավաեդապաշտակաե մեծամասնությունից: Նրանց
գաղափարախոսակաե եշաեաբաեե է' շուկա և ժողովրդավարություն, իսկ արդիականացումը ազգային կյանքի հաստատուեություեե է:
Երկրորդ խմբի մեջ եե այն պետությունները, որոնցում թեև գոյություն ունեն գլոբալացմաե հենակետեր, բայց բնակչության մի հսկայական զանգված շարունակում է ապրել և գործառնել ավանդական հասարակության արժեքներով և մշակույթով: Այս առումով, տվյալ խմբի յուրաքանչյուր պետության սո-ցիում սոցիալ-տեխեիկակաե եորարարություեեերի և ավանդական արժեքների միջև ներքին սուր կոնֆլիկտի մի յուրահատուկ համակարգ է: Արևելյան Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի նման երկրեերի հասարակություններին բնորոշ եե պարբերաբար ծագող սոցիալ-տետեսակաե ճգեաժա-մերը: Այս պետություններում իրավիճակի դրամատիզմը մեծապես պայմանավորված է «երկու ճշմարտությունների» (արդյունաբերական քաղաքակրթության արժեհամակարգի և ավաեդակաե-պատմամշակութայիե արժեհա-մակարգի) բախմամբ:
Երրորդ խումբը կազմված է այն պետություններից, որոնցում գերակշռում է ավաեդապաշտակաե ազգային տարրը' կրոնը, կենսակերպը, բարոյական նախապատվությունները, ընդհանուր առմամբ այն, ինչն առանձնացնում է տվյալ էթնոսը մյուսներից: Այս հասարակություեեերում ազգայնականությունը հանդիսանում է սոցիալական շարժումների և փոփոխությունների գլխավոր շարժիչ ուժը» [6, с. 176-178]: Հարկ է նկատել, որ ազգայնական գաղափարների վերելքի և տարածման միտում է նկատվում եաև Եվրամիության որոշ երկրեերում:
«Վաղուց արդեն Եվրոպայում կոմունիզմի ուրվականը չի թափառում, հմայքն ու ազդեցությունը կորցրել է եաև արևմտյան ազատակաեություեը,-եշում է Վ.Մաքսիմեեկոե,- սակայն այդ անցած գաղափարախոսություններին XX դարի վերջերին փոխարինելու եկավ նոր համաշխարհային գաղափարախոսակաե նախագիծ' գլոբալացումը, որը ծեեց «համաշխարհային հանրության» տեսիլքը, և այս քաղաքակաե-գաղափարախոսակաե կարծրատիպն այժմ արդեն միջազգային պրակտիկայում գրեթե դարձել է նորմատիվային, թեև այն չի ենթադրում մարդկանց և ժողովուրդեերի համամոլորակային հանրություն:
Չնայած աշխարհը մի շարք տեխնոլոգիական հեղաշրջումների արդյուե-
106
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (37), 2011թ.
Ս.Հովհաեեիսյաե
քում տեխնիկական և հաղորդակցական առումով դարձել է առավել համապարփակ, հասանելի, սակայն մշակութային, ազգային, կրոնական հարաբերություններում, ինչպես նաև տարբեր երկրներում տնտեսական վերարտադրության պայմանների խոր տարամիտումների տեսանկյունից այն դարձել է ավելի ու ավելի ոչ միասնական» [7, с. 29]:
Այսպիսով, գլոբալացման բազմավեկտոր, բազմաշերտ և արդիականացման գործընթացները չպետք է խաթարեն Հայաստանում (Արցախում) և Սփյուռքում հայության ինքնության, նույնականության դիմագիծը, և հնարավոր բոլոր ճկուն մեխանիզմներով հարկավոր է ապահովել ազգային հոգևոր-մշակութային արժեհամակարգի հարատևությունը նաև գալիք դարերում:
Մարտ, 2011թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Василенко И.А, Политическая глобалистика, М., 2005.
2. Кортунов С, Глобализация и «плюрализм смыслов», М., 2003.
3. Тренин Д, Интеграция и идентичность. Россия «как новый запад», М., 2000.
4. Братимов О., Горский Ю, Делягин М, Коваленко А, Практика глобализации: игры и правила новой Эпохи, М., 2003.
5. Пономарева Е, Суверенитет периферийных обществ в условиях глобализации: Сербия и Черногория, Политическая наука, 2005, N 4.
6. Уткин А, Глобализация: процесс и осмысление, М., 2001.
7. В. Максименко, Призрак глобализма, М., 2004.
ЦИВИЛИЗАЦИОННЫЕ ИЛИ ГЕОПОЛИТИЧЕСКИЕ ВЫЗОВЫ?
Сирак Оганесян
Резюме
В статье говорится о трудностях в связи с сопоставлением объективных и субъективных признаков развития цивилизованных обществ западной модели глобализации. Одновременно обсуждаются основные особенности, касающиеся межцивилизационных различий, сложных и противоречивых процессов двух видов — традиционных и модернистских. Отмечается также, что в цивилизационных преобразованиях и социальных модернистских процессах нужно иметь в виду социально-культурное разнообразие и особенности разных национальностей и стран.
107