Научная статья на тему 'Ազգային տնտեսությունը համաշխարհային եկամտի բաշխման համակարգում'

Ազգային տնտեսությունը համաշխարհային եկամտի բաշխման համակարգում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
646
65
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Ատոմ Մարգարյաե

Ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ ձևավորվող եկամտի բաշխման համակարգը, ըստ էության, հիմնված է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում այս կամ այն երկրի մրցակցային առավելությունների վրա։ Հոդվածում հետազոտվել են այդ եկամտի ձևավորման հիմնական գործոնները, դիտարկվել համաշխարհային եկամտի բաշխմանն առնչվող հիմնական մոդելները։ Քննարկվել են անցումային երկրների տնտեսական համակարգափոխությաե հիմնախնդիրները, ինչպես նաև փորձ է արվել առաջարկել ինովացիոն տնտեսական աճին անցման քաղաքականության տարբերակներ։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В условиях глобализации мировой экономики проблема распределения мирового дохода приобретает ярко выраженный поляризованный характер. В статье предпринята попытка проанализировать процессы, присущие этому фундаментальному явлению международных экономических отношений. Данный вопрос рассматривается в контексте ускоренного перехода развитых стран на инновационную модель экономического роста и агрессивной политики крупных транснациональных корпораций с целью присвоения львиной доли мирового дохода с одной стороны, и с другой в контексте системной трансформации менее развитых стран, в том числе стран с переходной экономикой, целью которых является эффективная интеграция в воспроизводственную структуру мирового хозяйства. В работе развита идея, согласно которой современные высокие технологии дают возможность «странам-техногенераторам» диктовать условия в международной конкурентной борьбе. С другой стороны, страны с переходной экономикой тоже имеют шанс путем институциональной и технологической модернизации принять участие в распределении мирового дохода. Для этого необходимо провести взвешенную политику на всех уровнях экономической координации: мета-, макро-, мезои микро. Только в этом случае можно будет обеспечить системную конкурентоспособность национального хозйства и возможность получения части мирового дохода.

Текст научной работы на тему «Ազգային տնտեսությունը համաշխարհային եկամտի բաշխման համակարգում»

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Ատոմ Մարգարյաե

Ժամանակակից համաշխարհային տնտեսության մեջ ձևավորվող եկամտի բաշխման համակարգը, ըստ էության, հիմնված է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում այս կամ այն երկրի մրցակցային առավելությունների վրա։ Հոդվածում հետազոտվել են այդ եկամտի ձևավորման հիմնական գործոնները, դիտարկվել համաշխարհային եկամտի բաշխմանն առնչվող հիմնական մոդելները։ Քննարկվել են անցումային երկրների տնտեսական համակարգափոխությաե հիմնախնդիրները, ինչպես նաև փորձ է արվել առաջարկել ինովացիոն տնտեսական աճին անցման քաղաքականության տարբերակներ։

1. Համաշխարհային եկամտի ձևավորմանիյ^ռ^ս^ները

Գլոբտլտցմտե գործընթացը լուրջ խնդիրներ է առաջադրում համաշխարհային տետեսությտե տվտեդտկտե միավորներին ազգային տնտեսական հտմտկտրգերիե: Վերազգային ըեկերություեեերը, գերաճելով ու ձևավորելով սեփական բիզնեսի գլոբալ «ցանցեր», իրենց գործունեությունը, փաստորեն, ծավալում են համամոլորակային մտսշտտբով ըեդլտյեելով շահույթի մեծտցմտե սահմանները, ինչպես նաև մտրտտհրտվերեեր հա-րուցելով զարգացող ու տեցումտյիե երկրների համար:

Чերտզգտյիե ըեկերություեեերի և ստհմտետփտկ թվով զարգացած ազգային տետեսություեեերի նման «ցանցային» ռտզմտվտրություեը մրցտկցտյիե հտվելjտլ հետրտվորություեեեր է ապահովում դրանով իսկ մատչելի դարձնելով այլ երկրների ու տտրտծտշրջտեեերի ոչ միայն բազային (տվտեդտկտե) ռեսուրսները, այլև զարգացման որտկտկտե պաշար-ները (իեաելեկաուտլ տշխտաուժ, գիատկտե և ինժեներական միտք, նորա-մուծություեեեր, աեխեոլոգիտեեր, նորարարական եեթտկտռուցվտծքեեր և այլն): Այն փոքրաթիվ երկրները և խոշոր վերազգային ընկերությունները, որոնք իրենց տիրապետության տակ են տռեում գլոբալ «զարգացման-ն^ րտրտրտկտե» ռեսուրսները, դրանք շտհտգործելով կտրողտեում են ստանալ և յուրացնել «հտմտշխտրհտյիե եկամտի»1 առյուծի բաժինը:

Համաշխարհային եկամտի ձևավորման և բաշխման հտմտկտրգե այդ 1

1 Համաշխարհային եկամուտը միջազգայնո^ն գործող միասնական վերարտադրակաե շղթայի շրջաեակեերում արտադրվող ապրանքների և ծառայություեեերի վաճառքից գոյացող եկամուտն է ի հաշիվ ավելացված արժեքի կենտրոնացման ու բաշխման:

123

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

առումով յուրահատուկ բուրգ հիշեցնող արժեքի հավելաճի որոշակիորեն փակ շղթաների ամբողջություն է։ Հիմնական բաղադրիչներն առաջնակարգ կամ «բարձր» տեխնոլոգիաներն են (high-tech)։ Որևէ ապրանքի (այդ թվում և տեխնոլոգիայի) արտադրությունն ու վաճառքը սկսած նրա գաղափարի առաջադրումից, նախագծումից, հետազոտական-որոնողական աշխատանքներից, մինչև բուն արտադրությունը, սերտորեն առնչվում է նորամուծության հետ, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ արժեքի մեծացման կամ ավելացված արժեքի կուտակման գործընթաց։ Ընդ որում, որքան այդ ապրանքը բարդ է ու մեծ է նրանում գիտահետազոտական և նորարարական բաղադրիչը, այնքան այն ավելի մեծ ավելացված արժեք է պարունակում։

Թեև համաշխարհային եկամտի բաշխման համակարգը ձևավորվում և գործում է տարերայնորեն, այդուհանդերձ, մրցակցային մեխանիզմի գործողության շնորհիվ այն ենթակա է որոշակի կարգավորման։ Վերջինս պայմանավորում է եկամտի բաշխման ծայրահեղ անհամաչափ բնույթը։ Այս հանգամանքը ածանցյալ է աշխատանքի միջազգային բաժանման ձևավորված համակարգի իրողություններից։ Այդ իմաստով որևէ երկրի մասնաբա-ժինը համաշխարհային եկամտի մեջ, վերջին հաշվով, պայմանավորված է նրանով, թե ինչ ապրանքներ են արտադրում այդ երկրի ընկերությունները, որքանով են վերջիններս գիտատար, ասել է թե որքանով են դրանք հավելյալ արժեքներ պարունակում։

Արտադրանքի «կենսական ցիկլի» նախնական փուլերում հետազոտությունից մինչև նմուշի պատրաստումը, որևէ գիտելիքի մենաշնորհային տիրապետումը որոշակի ընկերությունների թույլ է տալիս ստանալ ավելացված արժեքի գերակշիռ մասնաբաժին։ Այդ փուլում է, որ մենաշնորհային դիրք ունեցող ընկերություններն ավելացված արժեքի իրենց մասնաբա-ժինը կարողանում են վերածել գերշահույթի։ Սակայն արտադրանքի հետագա տարածումը, նմանակումը և զանգվածային արտադրությունն արդեն արտադրանքի կենսական ցիկլի վերջին փուլերում էապես կրճատում են ավելացված արժեքի (շահույթի) ընդհանուր ծավալը։ Ավելացված արժեքի շղթաներն ուսումնասիրող տեսաբանները առաջարկում են այդ ճանապարհով ստացվող գերշահույթն անվանել «նորարարական ռենտա» [1]:

Կարելի է փաստել, որ այս առումով համաշխարհային տնտեսությունը տեխնոլոգիաների բրգաձև աստիճանակարգ (հիերարխիա) է, որի վերնա-մասում բարձրակարգ տեխնոլոգիաները տնօրինող փոքրաթիվ երկրներն են, իսկ «ստորոտում» վերջիններիս անցած տեխնոլոգիական «հետագծերը» նմանակող զարգացող և անցումային երկրների մեծամասնությունը։ Միջազգային տնտեսական մրցակցությունը, ըստ էության, ընթանում է ոչ միայն զարգացած երկրների կամ առաջատար վերազգային ընկերությունների

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

միջև, այլև ծավալվում է բարձրակարգ տեխնոլոգիաներ և ապրանքներ ար-տադրող-մատակարարող երկրների «տեխնոգեներատորների» և այդ ապրանքներն ու տեխնոլոգիաներն ընդօրինակող-նմանակող-յուրացնող երկր-ների մեծամասնության «իմիտատորների» միջև։ Ընդ որում, մրցապայքարն այս երկու խոշոր խմբերի միջև ընթանում է հենց արժեքի հավելաճի համաշխարհային վերարտադրական շղթաներում որքան հնարավոր է ավելի բարձր դիրք զբաղեցնելու շուրջ։

Հետազոտությունները փաստում են, որ գլոբալացման տարածումը և խորացումը հանգեցնում են հարուստ և աղքատ երկրների միջև համաշխարհային եկամտի բաշխման անհամաչափության մեծացմանը. հարուստ երկրներն «ավելի են հարստանում, իսկ աղքատները աղքատանում» [2]։ Այս ենթատեքստում եկամտի բաշխման անհավասարության խորացում է նկատվում նաև անցումային երկրների միջև [3]։ Համաշխարհային եկամտի առյուծի բաժնի յուրացման հիման վրա զարգացած հետարդյուեաբերակաե փոքրաթիվ երկրների զարգացման տեմպերի արագացումը և նրանց հասարակությունների բարեկեցության կտրուկ աճը ի հաշիվ աշխարհի մնացած երկրների մեծամասնության առաջընթացի կասեցման և նրանց գոյության կենսապայմանների վատթարացման, կարելի է ասել, արդի գլոբալացման գլխավոր հակասությունն է։

Նկատենք, որ որևէ երկրի կամ ընկերության համար արժեքի հավելաճի շղթաների մատչելիությունը պայմանավորված է ոչ միայն և ոչ այնքան զուտ տնտեսական կամ քաղաքական շարժառիթներով, որքան ավելի լայն քաղաքակրթական-մշակութային, ինչպես նաև աշխարհատնտեսական գործոններով։ Այս իրողությունները բնութագրում են համաշխարհային նոր տնտեսակարգի ձևավորման ներքին զսպանակները, որոնց անտեսումը կարող է ճակատագրական լինել հատկապես լայնածավալ ինստիտուցիո-նալ վերափոխումներ անող և այդ ենթատեքստում զարգացած երկիր դառնալու ակնկալիք ունեցող երկրների, այդ թվում և Հայաստանի համար։

Ակնհայտ է, որ ցանկացած երկրի պատմամշակութային և սոցիալական արժեչափերը, լինելով յուրահատուկ ազգային «կենսաբանական գե-ներ», իբրև որոշիչ ազդակներ ապահովում են (կամ էլ խոչընդոտում են) երկրի հարմարեցումը արտաքին (գլոբալ) միջավայրի փոփոխություններին։ Քանի որ շատ դժվար է գնահատել այդ գործոնների բնույթը և ազդեցության աստիճանը, ապա երկրների մրցունակության պոտենցիալների համեմատության ընթացքում դրանք հաճախ անտեսվում են։ Սակայն արդի գլոբա-լացման իրողություններն այնպիսին են, որ ազգային արժեչափերի անտեսումը հաճախ կարող է հանգեցնել վերափոխումների բոլորովին այլ արդյունքների, քան իրականում դրանք ակնկալվում են։

125

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Փաստորեն, ներկայում մշակութային-քաղաքակրթական գործոնները դարձել են որևէ երկրի տնտեսական մրցունակության կարևորագույն որոշիչներից մեկը։ Հասարակական գիտակցության վրա ներգործության արդի տեխնոլոգիաների կիրառմամբ այսօր հնարավոր է հասարակություններին պարտադրել ամենաանհամապատասխան (անգամ ամենաանհավանական) վարվելակարգեր, եթե նույնիսկ տվյալ ազգային հավաքականությունը մշակութային առումով պատրաստ չէ այդ նոր արժեքային համակարգերն ընկա-լելու-յուրացնելու բարդագույն գործընթացներին։ Նման պայմաններում հնարավոր է դառնում արտաքնապես (կամ տեսականորեն) կուռ ու տրամաբանական, սակայն գործադրելիս ահավոր սոցիալ-քաղաքական «ավերածությունների» հանգեցնող բարեփոխումների մոդելների կիրառումը։

Մեր կարծիքով, մասնավորապես, այդպիսին էին 1990-ականների սկզբներին Արևմուտքի կողմից պարտադրված ու «տնաբույծ» լիբերալների ջանքերով իրագործված «ազատական բարեփոխումները», որոնց արդյունքում, փաստորեն, հետսոցիալիստական երկրները զրկվեցին (ու շարունակում են զրկվել) զարգացման և արդիականացման հույժ կարևոր ռեսուրսների զգալի մասից (գիտություն, որակյալ կրթական և առողջապահական համակարգեր և այլն)։ Փաստորեն, «ազատական-ժողովրդավարական» վերափոխումները պարտադրվեցին քաղաքակրթական, պատմամշակու-թային կողմնորոշումների առումով անպատրաստ հասարակությունների։ Դրանում, անկասկած, իրենց «ծանրակշիռ» դերն ունեցան նաև միջազգային ֆինանսական կառույցները Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) և Համաշխարհային բանկը (ՀԲ)։

Արդյունքում մի կողմից, այս վերջին տասնամյակում մենք ականատես ենք մեր հասարակության գաղափարախոսական հեղաբեկման, երբ հին արժեքային համակարգն այլևս դադարել է որոշիչ դեր խաղալ, իսկ նոր արժեքային կողմնորոշիչներն ու ինստիտուցիոնալ կառույցները դեռևս հեղհեղուկ ու սաղմնային վիճակում են։ Նման վիճակը միանգամայն բնական և սովորական արձագանքն է համակարգային ճգնաժամին։ Սակայն խնդիրն այն է, թե խորտակված սոցիալիստական կամ կոմունիստական գաղափարախոսությունն ու դրա վրա խարսխված ինստիտուցիոնալ կառուցվածքն այսօր ինչ արժեքային համակարգով են փոխարինվում։ Այս հարցը դեռևս բաց է մնում։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ ցանկացած քաղաքական գաղափարախոսություն որևէ ազգի համար փոփոխուն և անցողիկ է, մնայուն է մշակույթը։ Վերջինս, իբրև ազգային հանրույթի արժեքների, հեգեկերտվածքի, մտածողության ձևերի, ավանդույթների և սովորույթների համակարգ, տվյալ հավաքականության կայունության հիմքն է, ինչպես նաև արտաքին

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

մարտահրավերներին համարժեքորեե արձագանքելու ելակետն ու նախապայմանը: Ընդ որում, որևէ ազգային հանրույթի մշակութային արժեքների կայունությամբ էլ որոշվում է նրա արտաքին մարտահրավերներին (մրցակիցների ճնշումներին և սպառնալիքներին) դիմակայելու ունակությունը, ինչպես նաև արդիականանալու և զարգանալու կարողությունը։ Ինչպես անհատի տարիների ընթացքում ձևավորված բնազդներն են ապահովում նրա կենսունակությունը և համարժեք արձագանքը շրջապատող միջավայրի մարտահրավերներին, այնպես էլ իբրև ամբողջականություն ներկայացող հասարակության (ազգի) շահերն են դարերի ընթացքում բյուրեղանում և պահպանվում ապահովելով նրա բանական-մրցակցային վարքագիծը շնորհիվ ժամանակների հարափոփոխ հոլովույթում ձևավորած մշակութային արժեքների և հոգեկերտվածքի կայունության։

Բերված փաստարկները, կարծում ենք, հիմք են տալիս նաև պնդելու, որ այս կամ այն երկրի (այդ թվում և անցումային փուլում գտնվող երկրի համար) տնտեսության ազատական-պրագմատիկ բարեփոխումները երկարաժամկետ առումով ամենևին չեն երաշխավորում նրա տեխնոլոգիական և մշակութային արդիականացում-թռիչքը, հետևաբար և բարեկեցության կտրուկ վերելքը։ Զարգացող և կերպափոխվող երկրների գերակշիռ մեծամասնության այդ խմբին, փաստորեն, բաժին է հասնում «համաշխարհային եկամտի» չնչին մասը, եթե չասենք սակավ մնացորդը։ Նրանց, ավելի շուտ, մնում է ավանդական ռեսուրսների և որակյալ (բայց էժան) մարդկային կապիտալի մատակարարի ռազմավարական առումով անշահավետ գործառույթը, հնացած կամ հնարավոր է առաջնակարգ, սակայն էկոլոգիապես վտանգավոր տեխնոլոգիաների յուրացում-նմանակումը և այլն։

Հատկապես վերջին հանգամանքը շատ հաճախ ոչ այնքան բարձրակարգ տեխնոլոգիա արտահանող զարգացած երկրների կամ միջազգային ֆինանսական կառույցների կողմից մատուցվում է իբրև օտարերկրյա ուղղակի ներդրումների իրականացման «բարերար առաքելություն», այնինչ այն իրականում արժեքի հավելաճի տվյալ շղթայի շրջանակներում ծախսերն էժանացնելու (առաջին հերթին աշխատավարձի գծով), ուստի և այդ եկամտի բացարձակ մեծությունն ավելացնելու խիստ պրագմատիկ նպատակներ է հետապնդում։ Այս տեսանկյունից հաճախ անտեսվում է այն հանգամանքը, թե կատարված արտաքին ուղղակի ներդրումները որքանով են նպաստում դրանք ընդունող երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացմանը, դրանց տեխնոլոգիական արդիականացմանը այն հաշվով, որպեսզի ապահովվի նրանց «հետարդյունաբերական թռիչքը»։

127

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

2. Նոր տեխնոտնտեսական պարադիգմը և համաշխարհային եկամտի վերաբաշխման ինտենսիվացումը

Գլոբալացումը ոչ միայն առավել մրցունակ որակական ռեսուրսները փոխանցում-կենտրոնացնում է զարգացած երկրներում, այլև էապես նվազեցնում է ավանդական տեխնոլոգիաների հարաբերական արժողությունը գերժամանակակից տեխնոլոգիաների սրընթաց ներդրմանը զուգահեռ։ Սա հանգեցնում է ավանդական տեխնոլոգիաների հիման վրա արտադրված համասեռ արտադրանքի կտրուկ էժանացմանը, հատկապես այն պատճառով, որ շոշափելիորեն նվազում է նրանցում ներառված ավելացված արժեքի (եկամուտների) մասնաբաժինը։

Գործող տեխնոլոգիաների հարաբերական «արժեզրկումը» խորն է այնքան, որքան դրանցում փոքր է գիտատար (ինտելեկտուալ) աշխատանքի մասնաբաժինը և մրցակցային է դրանց հիման վրա թողարկվող արտադրանքի մասնաբաժինը շուկայում, որքան քիչ է մոնոպոլացված այն։ Այս պատճառով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների (և ընդհանրապես նոր տեխնոլոգիական պարադիգմի1) սրընթաց տարածման պայմաններում հատկապես արագ արժեզրկվում է համասեռ ոչ յուրօրինակ արտադրանքի թողարկման բնագավառը, ինչը դրսևորվում է դրանում ստեղծվող շահույթների նվազմամբ։ Այս իրողությունը երկարաժամկետ միտման ձևով դրսևորվում է արդեն մեկուկես տասնամյակ և, մեր կարծիքով, առաջիկայում էլ ավելի կխորանա։

Առաջիկա տասնամյակների ընթացքում հումքի, ինչպես նաև մտավոր աշխատանքի հարաբերականորեն փոքր մասնաբաժին պարունակող ապրանքների համաշխարհային գների համընդհանուր իջեցումը, ամենայն հավանականությամբ, կդառնա համաշխարհային տնտեսության զարգացման որոշիչ գործոնը։ Բնականաբար, զարգացած երկրները կաշխատեն տիրապետել ու միահեծան կերպով վերահսկել «պիոներ» և «բազիսային» տեխնոլոգիաներն ու դրանց հիման վրա թողարկվող գիտատար և ավելացված արժեքի հարաբերականորեն մեծ մասնաբաժին (և հետևաբար մեծ եկամուտ) պարունակող արտադրանքը, իսկ շատ ավելի պարզունակ ու քիչ եկամուտ բերող, ինչպես նաև բնապահպանական տեսանկյունից վնասակար ապրանքների արտադրությունը փոխանցել աղքատ երկրներին։ 1

1 Պարադիգմը, լայն առումով, գիտելիքների, գաղափարների և հայեցակարգերի ամբողջական համակարգ է, որն ընդունակ է լուծելու գիտության մեջ ծագած հակասությունները։ Այդ հասկացությունը կիրառվում է ինչպես բնական և տեխնիկական, այնպես էլ հասարակական գիտությունների բնագավառներում։ Ընդ որում, արդիական տնտեսագիտական գրականության մեջ կարելի է հանդիպել ոչ միայն զուտ «տնտեսական», «տեխնիկական» կամ «գիտական պարադիգմ» եզրերին, այլև դրանց համակցված տարբերակներին։ Մասնավորապես, հաճախակի գործածվում են «Գիտատեխնոլոգիական» կամ «Տեխնիկատնտեսական պարադիգմ» հասկացությունները [4]։

128

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

Մյուս կողմից, ժամանակակից տեխնոլոգիական առաջընթացն ակնհայտորեն ուղեկցվում է, այսպես կոչված, «մետատեխնոլոգիաների» (գլոբալ տեխնոլոգիաների) զարգացմամբ, որոնք ոչ միայն որակապես նոր մակարդակի են բարձրացնում բուն տեխնոլոգիան, այլև արմատապես փոխում են նրա ներդրման և գործողության ինստիտուցիոնալ հարաբերությունների համակարգը։ Փաստորեն, վաճառող-գնորդ հարաբերությունը գլխիվայր շրջվում է ստանալով անհամաչափ (ասիմետրիկ) բնույթ, երբ վաճառողն է դառնում իրավիճակի տերն ու թելադրողը։ Այդօրինակ տեխնոլոգիաների ներդրումը և գործադրումը դրանք որպես մրցակցության օբյեկտներ, սկզբունքորեն անհասանելի են դարձնում օգտագործողների համար։

Նորագույն մետատեխնոլոգիաները (ինչպիսին Ինտերնետն է), կարող են դառնալ սոսկ օգտագործման օբյեկտ, այնինչ դրանց մշակման ու ներդրման, ուստի և ավելացված արժեքի առյուծի բաժնի ստացման հնարավորությունը դառնում է բացառապես այն մշակողների մենաշնորհը։ Այնինչ նման վիճակը նույն այդ տեխնոլոգիան օգտագործողներին դնում է դիլերի կամ արտոնատիրոջ (լիցենզիատի) կարգավիճակում։ Նորագույն մետատեխնոլո-գիան ստեղծող-մշակողների մենաշնորհային կարգավիճակն ապահովելու նպատակով հաճախ օգտագործվում են մտավոր սեփականության իրավունքների սպեցիֆիկացման միջազգայնորեն ամրագրված մեխանիզմները, ինչն էլ երկարաժամկետ մրցակցային առավելություններ է ապահովում։

Միջազգային տնտեսական հարաբերություններում մտավոր սեփականության արդյունքները, փաստորեն, անուղղակիորեն ներառվում են տեխնոլոգիական արտադրագործոնների մեջ ապահովելով դրանց սեփականատերերի հավելյալ եկամուտները կամ գերշահույթները։ Որքան մեծ է այս կամ այն ընկերության կամ երկրի վաճառած ապրանքի գիտատարու-թյան բաղադրիչը, այնքան ավելի մեծ մասնաբաժնի կարող են հավակնել նրանք ընդհանուր եկամտի բաշխման գործընթացում։ Ներկայում տարբեր երկրների տնտեսությունների գիտատարության մակարդակների համադրումը մի շարք անուղղակի ցուցանիշների միջոցով ցույց է տալիս, որ որքան մեծ է տվյալ երկրի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) գիտատեխնիկական բաղադրիչը, այնքան ավելի մեծ մասնաբաժին ունի տվյալ երկիրը համաշխարհային ՀՆԱ-ի մեջ։

Միջազգային համադրումներ կատարելիս վերոնշյալ նպատակով, սովորաբար, օգտագործում են մոտ երկու տասնյակ ցուցանիշներ, որոնց միջոցով որոշվում է այս կամ այն երկրի տնտեսության տեխնոլոգիատա-րության կամ գիտատարության աստիճանը։ Պետական բյուջեից գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՏՓԿՏ) ոլորտի, ինչպես նաև բարձրագույն կրթության և ծրագրային ապահովման բնագավառների

129

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

վրա կատարված համախառն միջին ծախսերը, օրինակ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ եր-կրներում 2003թ. կազմել են ՀՆԱ 4,8%-ը, ընդ որում, ԱՄՆ-ում 7, Ճապոնի-այում 4,7, Եվրամիության անդամ երկրներում 4% [5]։ Միայն ԳՏՓԿՏ բնագավառի վրա կատարված ծախսերը ԱՄՆ-ում կազմել են ՀՆԱ 0,76%-ը, Ճա-պոնիայում 0,81, Ֆինլանդիայում 1,02, Շվեդիայում 0,96%-ը [5]։ Այնինչ այդ ցուցանիշը Հայաստանում (2002թ.) կազմել է 0,18% [6]։ Ռուսաստանում այն կազմել է 0,54% [7]։

Նույնն է պատկերը նաև ըստ ՀՆԱ-ում ունեցած տեսակարար կշռի ԳՏՓԿՏ ոլորտի վրա մասնավոր հատվածի կատարած ծախսերի ցուցանիշի գծով։ Օրինակ, Իսրայելն իր ՀՆԱ 4,7%-ը ծախսում է ԳՏՓԿՏ-ի վրա, Շվեդիան և Ֆինլանդիան այդ նպատակով համապատասխանաբար ծախսում են ՀՆԱ 3,31 և 2,47%-ը [5]։ ՀՀ-ում այդ ցուցանիշը 2002թ. կազմել է ՀՆԱ 0,1%-ը [6]։

Ստացվում է այնպես, որ մետատեխնոլոգիա սպառող երկրները, ավելի մեծ արդյունավետությանը հետամուտ, կամա թե ակամա, նորագույն տեխնոլոգիա մշակող և տարածող երկրներին և ընկերություններին ոչ միայն զիջում են իրենց եկամուտների զգալի մասը, այլև իրենց գործունեությունը դնում են նրանց վերահսկողության տակ։ Ամենայն հավանականությամբ, տեխնոլոգիական առաջընթացի հինգերորդ կոնդրատևյան ալիքի հենքային տեխնոլոգիաները հենց մետատեխնոլոգիայի բնույթ ունեն, այսինքն այնպիսին են, որ ավելացված արժեքի առյուծի բաժինն ապահովում են դրանք մշակող զարգացած երկրների համար։ Օրինակ, նման տեխնոլոգիայի ցայտուն օրինակ է Windows օպերացիոն համակարգը։ Դրան հակակշռող և նրա հետ մրցակցող որևէ այլընտրանքային համակարգ ստեղծելը դարձել է սկզբունքորեն անհնար, քանզի մշակող մենատիրոջ համար բոլորովին դժվար չէ այդ տեխնոլոգիայի գործողության պայմաններում վերահսկել ու չեզոքացնել պոտենցիալ մրցակիցների իր դեմ ուղղված քայլերը։

Ժամանակակից մետատեխնոլոգիաների շարքին կարելի է վերագրել նաև կապի արդիական համակարգերը, որոնք թույլ են տալիս համապարփակ վերահսկողության տակ առնել ցանկացած երկրի և տարածաշրջանի հեռախոսային (այդ թվում և հույժ գաղտնի) խոսակցությունները։ Նույնա-կարգ մետատեխնոլոգիաների շարքին պետք է դասել նաև տարաբնույթ կառավարման տեխնոլոգիաները, որոնք ստեղծվում են հաշվի առնելով որոշակի «տեխնոգեներատոր» երկրի մշակութային արժեքներն ու հասարակության կենսափիլիսոփայությունը։ Նման տեխնոլոգիաների արտահանումը այլ երկրներ, հատկապես վերազգային կորպորացիաների միջոցով, օբյեկտիվորեն նվազեցնում է այն ընդունող երկրների մրցունակությունը։

130

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

Արդի պայմաններում հենց մետատեխեոլոգիաեերե եե տիրապետող դիրք ստանում շեորհիվ բարձրագույե արտադրողակաեությաե: Այդ տեխեո-լոգիաեերը այսօր դարձել եե հետարդյուեաբերակաե կամ «ինֆորմացիոն հասարակության» առաջընթացի հիմքը:

3. Անցումային երկրեերի զարգացման հնարավոյատյունները

Վերը դիտարկված տեխնոլոգիական զարգացումների համատեքստում, անշուշտ, առանցքային է մնում այն հարցը, թե գլոբալացմաե պայմաններում իեչպիսիե է համաշխարհային եկամտի բաշխման միտումը.

ռ

աստիճանաբար համահարթվո ւմ է տարբերությունը զարգացած և զարգա-

ռ

ցող երկրեերի միջև, թե անհավասարությունը խորանում է: Դիտարկումները ցույց եե տալիս, որ համեմատության նժարը թեքված է վերջինի կողմը: Ակնհայտ է, որ վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության անհամաչափ զարգացումը հանգեցրել է աշխարհով մեկ եկամտի բաշխման անհավասարության մեծացմանը:

Այս տեսանկյունից շատ կարևոր է զարգացման թույլ բևեռում գտնվող երկրեերի մի հատվածում նկատվող տնտեսական աշխուժության և աճի գնահատումը հաշվի առնելով ավելացված արժեքի միջազգային շղթաներին այդ երկրեերի կամ նրանց ընկերությունների մասնակցության աստիճանը: Նման երկրեերում (որոնցից է եաև Հայաստանը), բավականաչափ մեծ տնտեսական աճե ամենևին չի ուղեկցվում բնակչության ճնշող մեծամասնության կենսական վիճակի քիչ թե շատ շոշափելի բարելավմամբ: Ավելի շուտ պատկերը ճիշտ հակառակն է: Տնտեսական աճին զուգահեռ աճում է այդ երկրեերի հարաբերական աղքատությունը բարեկեցիկ երկրեերի բնակչության կենսամակարդակի աճի տեմպերի համեմատ: Միևնույն ժամանակ, աճում է սոցիալական բևեռացումը երկրի եերսում:

Ակնհայտ է, որ անցումային երկրեերում բարեկեցության աճը ոչ միայն առաջանցիկ չէ զարգացած երկրեերի կենսամակարդակի աճի համեմատ, այլև, հակառակը տեմպերի առումով զգալիորեն հետ է մնում: Նման տնտեսական աճե էլ ավելի է խորացնում աղքատությունը և սոցիալական

ռ

բևեռացումը: Իեչո ւ: Այս հարցի պատասխանը միանշանակ է. տնտեսական աճը չի ուղեկցվում համաշխարհային եկամտից ազգային տնտեսության ունեցած մասեաբաժեի համամասնական ավելացմամբ:

Այդպիսով, տնտեսական աճի այդ մոդելը, որը պայմանականորեն անվանել ենք «աղքատացնող տնտեսական աճի» մոդել, յուրահատուկ պարադոքսի ձևով ի հայտ է գալիս, երբ երկրի տնտեսության մեջ զբաղվածությունն աճում է, թողարկումն ու արտահաեումեերե ավելանում եե, մինչդեռ շահույթները և աշխատավարձերը (եկամուտները) համաշխարհային եկամտի

131

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

մեջ հարաբերականորեն նվազում են: Այսինքն չնայած տպավորիչ տնտեսական աճին, երկիրը համաշխարհային եկամտից հետզհետե ավելի ու ավելի քիչ մասնաբաժին է կորզում։ Այս երևույթը ակնառու դրսևորվում է վերջին տասնամյակի ընթացքում շոշափելի տնտեսական աճ արձանագրած երկր-ների պարագայում։ Մասնավորապես, հետազոտողները վկայակոչում են Բրազիլիայի կոշիկի արտադրության օրինակը, որը 1970-80-ական թթ. թողարկում էր այդ ապրանքի համաշխարհային արտադրության 12%-ը, սակայն, այդ ոլորտի ստացած եկամուտներն այդ ընթացքում կրճատվում էին։

Այս տեսանկյունից մեզ համար ավելի քան արդիական են հետևյալ

о

հարցերը. Հայաստանը համաշխարհային եկամտից որքա ն մասնաբաժին-եկամուտ է ստանում, ասենք իր մշակած թանկարժեք քարերի, ադամանդ-

о

ների, մոլիբդենի կամ կոնյակի արտահանումներից, ինչպիսի ն է այդ եկամուտների աճի դինամիկան։ Դրանց վերաբերող պաշտոնական տվյալները տխուր պատկեր են ներկայացնում։ Շահույթներ չկան կամ գրեթե չկան։ Իհարկե, այստեղ որոշակի դեր է խաղում ստվերում գոյացող և յուրացվող շահույթների առկայության հանգամանքը, սակայն այդ արտադրությունները շատ քիչ առնչություն ունեն ավելացված արժեքի միջազգային շղթաների և համաշխարհային եկամտի բաշխման հետ։

Կարծում ենք, որ «աղքատացնող տնտեսական աճի» սպառնալիքները կչեզոքացվեն միայն այն դեպքում, եթե միջնաժամկետ հեռանկարում անցում կատարվի տնտեսական աճի այլընտրանքային եորամուծայիե (ինո-վացիոն) մոդելին։ Այս ընթացքը ենթադրում է առաջին հերթին քաղաքական և ինստիտուցիոնալ ինտեգրում համաշխարհային տնտեսության զարգացման վեկտորը որոշող առանցքային տնտեսաքաղաքական համակարգերին և, իհարկե, հավելյալ արժեքի միջազգային վերարտադրական շղթաներին։

Ենթադրաբար, Հայաստանի համար առավել նախընտրելի աշխարհատնտեսական (ինչպես նաև աշխարհաքաղաքական ու աշխարհառազ-մավարական) գործընկերը Եվրամիության կառույցն է։ Մեր կարծիքով, միայն քաղաքական և տնտեսական ինտեգրումն այդ ընդարձակ տարածաշրջանին հնարավորություն կընձեռի ապահովել Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական արդիականացումն ու այդ հենքի վրա անցումը տնտեսական աճի նորամուծային մոդելին։ Վերջինս ենթադրում է տնտեսության ճյուղերի և արտադրությունների ներառում ավելացված արժեքի միջազգային շղթաների մեջ այն հաշվով, որպեսզի այդ գործընթացն ապահովի համաշխարհային եկամտի բաշխման մեջ նրանց շոշափելի մասնակցությունը։ Վարվող տնտեսական քաղաքականությունը, ըստ այդմ, պետք է լրջորեն վերանայվի-ճշգրտվի հաշվի առնելով ժամանակակից նորամուծային տնտեսությանն անցման բարդագույն խնդիրներն ու մարտահրա-

132

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

վերները: Անցման գործընթացում պետք է հաշվի առնվեն համաշխարհային եկամտի ձևավորման ու բաշխման դետերմինանտները, «ռազմավարական ռենտայի» գոյացման և փոխանցման մեխանիզմները, ինչպես նաև ազ-գային-տնտեսական համակարգի ամբողջական արդյունավետությունը։

Այսպիսով, համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում ցանկացած երկրի զարգացման հիմեապայմաեեերից մեկը դառնում է ռազմավարական զարգացումների վրա արտաքին ազդեցությունների ճշգրիտ հաշվառումը։ Կառուցվածքային և տեխնոլոգիական լուրջ անհամամասնություններ ունեցող անցումային երկրների, այդ թվում և Հայաստանի պարագայում անհրաժեշտ է դառնում արտաքին տնտեսության մեջ ընթացող որակական փոփոխությունների ու դրանց հարուցած մարտահրավերների համարժեք գնահատումը, առանց որի անհնար է ապահովել իրատեսական ու ազգային շահերից բխող համապատասխան քաղաքականության մշակումը։

Ազգային զարգացման ռազմավարության ցանկալի վեկտորի ընտրությունը աշխարհատնտեսական զարգացումների ներկա համատեքստում բարդ խնդիր է ցանկացած երկրի համար։ Վերջին տասնամյակների զարգացումների արդյունքում համաշխարհային տնտեսությունը վերածվել է ինտեգրված ու հիերարխիկ «մեգահամակարգի», իսկ երկրների ու վերազ-գային խոշոր ընկերությունների միջև մրցակցությունն ընթանում է այդ հիերարխիայում ավելի բարձր դիրք զբաղեցնելու շուրջ «որքան վեր, այնքան ավելի բարձր բարեկեցություն» սկզբունքով։

Այս պայմաններում, բնականաբար, ցանկացած երկիր պետք է կառուցի իր «ազգային-ռազմավարական» զարգացման դոկտրինը ելնելով մի շարք սկզբունքային նկատառումներից։ Նախ, պետք է նկատի առնել, որ ժամանակակից աշխարհում սկզբունքորեն վերանում են ներքին և արտաքին քաղաքականությունների, ներքին և արտաքին շուկաների միջև սահմանները, միևնույն ժամանակ, քաղաքական խնդիրները լուծվում են առավելապես տնտեսական միջոցներով ու մեթոդներով։ Վերազգային այնպիսի հզոր կառույցների առկայությունը, ինչպիսիք են Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը (ՀԲ) և այլն, հարկադրում են հաշվի նստել տնտեսական խաղի համընդհանուր կանոնների հետ։ Երկրորդ, գա-ղափարախոսական մոդելների փոխարեն սկսում են գերակշռող դառնալ պրագմատիկ տնտեսական խնդրադրումները։ Այսինքն ազգային այս կամ այն տնտեսությունը կարող է զարգանալ ու դառնալ մրցունակ, եթե առաջընթացի վեկտորն ուղղորդի դեպի գլոբալ տնտեսության արդի տեղաշարժերն ու առավելագույնս ինտեգրվի նրա վերարտադրական շղթաներին։

133

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Մյուս կողմից, ակնհայտ է նաև, որ ներկայում ազգային պետությունների սահմանները վերազգային կառույցների տնտեսական ակտիվության վերաբերմամբ դառնում են հարաբերական։ Աշխատանքի միջազգային բաժանման համակարգը, այդպիսով, սկզբունքորեն այլ բովանդակություն է ստանում, որի ազդեցությամբ կամա թե ակամա ազգային տնտեսությունը ենթարկվում է վերակառուցման։ Փաստորեն, ներկա պայմաններում միմյանց համադրվող կառուցվածքային և ցիկլային ճգնաժամերը զարգացման քաղաքականություն մշակելիս հարկադրում են հաշվի նստել իրենց հետ։ Այս ամենն իր հստակ արտահայտությունը ստանում է աշխատանքի միջազգային տեխնոլոգիական բաժանման մեջ։

Նշված իրողությունները հարկադրում են նաև խոսել գլոբալ տնտեսության մեջ երկրի մրցակցային դիրքերի հաստատման կամ, ավելի ստույգ ռազմավարական դիրքավորման անհրաժեշտության մասին։ Այս գերխնդրի իրականացումը վերստին ենթադրում է «վերականգնողական» տնտեսությունից անցում ինովացիոն տիպի տնտեսության։ Ընդ որում, գլոբալացման պայմաններում ավելացված արժեքի արտադրությունն ավելի ու ավելի մեծ չափերով կենտրոնանում է այն միջազգային վերարտադրական շղթաներում, որոնք օժտված են յուրահատուկ տեխնոլոգիական, մարքեթինգային և կառավարչական գիտելիքների հավաքակազմով։ Հենց այդ օղակներն են ապահովում գիտելիքների «արտադրության» և տարածման հատվածի «նոր տնտեսության» և տնտեսության ավանդական հատվածների միջև օրգանական կապը։

Ներկա զարգացումները նաև վկայում են, որ ավելի թույլ և աղքատ երկրների համար հիմնական խնդիրը ոչ միայն (և ոչ այնքան) համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելն է, այլև վերջինիս այնպիսի տարբերակի ընտրությունը, որը կապահովի նրանցից յուրաքանչյուրի բնակչության եկամուտների կայուն աճը։ Այլ կերպ ընդունելի պետք է դիտվի ինտեգրման միայն այնպիսի տարբերակը, որը կապահովի բնակչության կենսամակարդակի անշեղ աճը ի հաշիվ համաշխարհային եկամտից ավելի ու ավելի մեծ մասնաբաժին կորզելու, հակառակ պարագայում գլոբալացման ազդեցությունները տվյալ երկրի համար կլինեն բացասական, քանզի հումքային կամ մարդկային կցորդի վերածվելու հավանականությունն այդ դեպքում շատ է մեծանում։

Արդի գլոբալացման իրողությունների պայմաններում, փաստորեն, զարգացումը վերածվում է միայն զարգացած երկրների բացառիկ իրավունքի, իսկ մոտ ապագայում հնարավոր է նաև ամենազարգացած երկրների բացառիկ իրավունքի։ Այս ընթացքը կարելի է բնութագրել իբրև փոքրաթիվ հարուստ երկրների զարգացում աղքատ մեծամասնության քայքայման

134

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ա. Մարգարտե

հաշվին: Այս պայմաններում, այսպես կոչված, «անցումային» փուլում գտնվող երկրների կարգավիճակը դառնում է էլ ավելի անորոշ։

Միևնույն ժամանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացումը ներկայում որակապես փոխել է ռեսուրսների հարաբերական արժողությունը իրենց նշանակությամբ առաջին պլան մղելով առավել շարժունակ ռեսուրսները ինտելեկտը և ֆինանսները։ Այս հանգամանքը, կարելի է ասել, արմատապես փոխել է զարգացած և զարգացող երկրների միջև ռազմավարական փոխներգործության նախկինում տիրապետող մոդելի բնույթը. եթե նախկին ավանդական փոխներգործության մոդելը ենթադրում էր զարգացած երկրների կողմից զարգացող երկրների շուկաների նվաճում-յուրացում ուղղակի ներդրումների և արդեն հնացած (կամ հնացող) տեխնոլոգիաների փոխանցման հիման վրա, ապա ներկայում զարգացող երկրների շուկաների յուրացումը կատարվում է նրանց զարգացման որակական ռեսուրսների (ինտելեկտ և եկամուտներ) կազմալուծող և ապակառուցողական բռնագրավման ճանապարհով։ Զարգացող երկրների գերակշիռ մասում առկա սոցիալ-տնտեսական և քաղաքական համակարգային բնույթ ունեցող ճգնաժամը, կարելի է ասել, նման յուրացման համար անհրաժեշտ նախապայման է։

4. Քաղաքականության մակայւդակների համաղյաւմը

Փաստենք, որ գլոբալ տնտեսական զարգացումների գլխավոր միտումը համաշխարհային տնտեսության ամբողջականության աստիճանի բարձրացումն է։ Այս տեսանկյունից ցանկացած ազգային տնտեսության համար չափազանց կարևոր է այնպիսի կողմնորոշիչների համակարգի ձևավորումը, որը թույլ կտա առավել արդյունավետորեն ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը։ Ակնհայտ է, որ այդ ինտեգրումը չի կարող զուտ ինքնաբերական (սպոնտան) զարգացումների հետևանք լինել։ Ասենք, անհնար է ակնկալել, որ համաշխարհային տնտեսությանը որևէ երկրի տնտեսության ինտեգրումը կարող է արդյունավետ լինել մակրոտնտեսական քաղաքականության ավանդական սխեմաների վրա հիմնված ցանկացած տարբերակի կիրառման դեպքում։ Նեոլիբերալ հիմնադրույթների վրա հիմնված «չեզոք» մակրոտնտեսական քաղաքականությունը, իհարկե, կարող է ապահովել ազգային տնտեսության որոշակի ինտեգրումը համաշխարհային տնտեսության այս կամ այն վերարտադրական շղթաներին, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նման սցենարի դեպքում կապահովվի «համաշխարհային եկամտից» ցանկալի (արդարացի) մասնաբաժնի ստացումը։

Այս խնդիրն առավել սուր դրսևորում է ստանում հատկապես փոքր տարածք ու բազային ռեսուրսներ չունեցող երկրների պարագայում։ Նման

135

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

երկրների զարգացումների վեկտորը, որպես կանոն, ձևավորվում է գլխավորապես արտաքին գործոնների համադրման արդյունքում։ Դա, ըստ էության, վերաբերում է քաղաքականության բոլոր մակարդակներին։

Վերը շարադրվածը նշանակում է, որ նոր պայմաններում անհրաժեշտություն է առաջանում, դասական մակրոտնտեսական քաղաքականության հետ մեկտեղ, պետության մակարդակով իրականացնել նպատակամղված ինստիտուցիոնալ-կառուցվածքային քաղաքականություն, որը թույլ կտա միջազգային տեխնոլոգիական բաժանման հիերարխիայում որքան հնարավոր է ավելի բարձր դիրք զբաղեցնել, քանզի հենց այդ տեղով է որոշվում համաշխարհային եկամտից յուրացվելիք այս կամ այն մասնաբաժնի չափը, հետևաբար և երկրում ձևավորված կենսամակարդակը։

Քաղաքականության անհրաժեշտ մակարդակն անվանենք մետամա-կարդակ, ինչը, անկասկած, գերակա լինելով մակրոտնտեսական քաղաքականության նկատմամբ, որոշում է նրա բնույթը, ուղղվածությունը և հիմնական շեշտադրումները։ Մետամակարդակում իրականացվող քաղաքականությամբ էլ, ըստ էության, որոշվում է երկրի տնտեսության և նրա առանձին միավորների «համակարգային մրցունակությունը» [8]։

Նկատենք, որ «համակարգային մրցունակության» դրույթը ծագել է 1990-ական թթ. կեսերին, հիմնականում Հարավարևելյան Ասիայի նոր ար-դյունաբերականացված երկրների (Հարավային Կորեա, Սինգապուր, Հոն-կոնգ, Թաիլանդ, Ինդոնեզիա, Մալայզիա և այլն) զարգացման դրական փորձի ընդհանրացումների հիման վրա։ Այս հիմնադրույթը պարզապես մշակվել էր այդ երկրների արդյունաբերությունների զարգացման գործոնների ուսումնասիրության ընթացքում նպատակ ունենալով առաջարկել իրատեսական հանձնարարականներ համանման խնդիրներ ունեցող այլ երկրների քաղաքականությունների համար։ Թվարկված երկրների վերջին տասնամյակի փորձի դիտարկումը և նրա այս կամ այն բաղադրիչի (բաղադրիչների) կիրառումն արդիական են ինչպես հետսոցիալիստական, այնպես էլ Ասիայի ու լատինաամերիկյան բազմաթիվ զարգացող երկրների համար։ «Համակարգային մրցունակության» գաղափարը շատ առումներով հակադրվեց ավանդական տեսություններին, մասնավորապես, օրթոդոք-սալ նեոլիբերալիզմի գաղափարախոսությանը, որի հիման վրա, փաստորեն, իրենց քաղաքականություն-պարտադրանքներն են իրականացնում միջազգային ֆինանսական կառույցները Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը։

Այս կառույցների «դեղատոմսերը» հիմնված են բացառապես «վա-շինգտոնյան համաձայնության» սկզբունքների վրա, որոնք ենթադրում են պետության հնարավորինս քիչ միջամտության հիման վրա ազատական

136

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

բարեփոխումներ ու այդ կերպ բաց ու արտաքին աշխարհին միտված շուկայական տնտեսության ստեղծում։ Սակայն նման «ցնցումային» բարեփոխումները, հիմնված լինելով պարզունակ մակրոտնտեսական կայունացման կարճաժամկետ սխեմաների վրա, շատ հաճախ մեծացնում են հասարակության աղքատությունն ու բազմապատկում կոռուպցիան, ավելացնում ինստիտուցիոնալ ռիսկերը, իսկ ազգային տնտեսահամակարգը, զրկելով մրցունակությունից, վերածում են համաշխարհային տնտեսության ռեսուրսային կցորդի։

Քիչ չեն դեպքերը, երբ այս կամ այն երկիրը, տնօրինելով մտավոր, ինժեներական կամ ինտելեկտուալ հսկայական ներուժի ու նորամուծությունների, չի կարողացել լիարժեքորեն օգտվել դրանց հնարավորություններից պատշաճ ինստիտուցիոնալ կառույցի ու գործուն քաղաքական համակարգի բացակայության պատճառով։ Մինչդեռ նորագույն տեխնոլոգիաներն ընդօրինակել ու դրանց հիման վրա բարեկեցության թռիչք են ունեցել բոլորովին այլ երկրներ։ Խորհրդային Միության տնտեսական պատմությունն ու նրա անփառունակ վախճանը, կարելի է ասել, այդ իրողության ցայտուն դրսևորումներից են։

ԽՍՀՄ-ն իր «կյանքի» վերջին տասնամյակում տնօրինում էր գիտական, ինժեներական, տեխնոլոգիական և մտավոր հսկայական ներուժի։ Սակայն այդ ներուժը չնչին չափով էր օգտագործվում։ Գլխավոր խոչընդոտը սեփականության, ռեսուրսների բաշխման և որոշումների ընդունման գերկենտրոնացված ու ծայրահեղ անարդյունավետ համակարգն էր։ Գերբյու-րոկրատացված փակ համակարգն անանցանելի խոչընդոտներ էր դրել նորամուծությունների շարժման ու տարածման ճանապարհին։ Հատկապես բացառվում էր ռազմական հետազոտությունների արդյունքների օգտագործումը խաղաղ կամ քաղաքացիական ճյուղերի արտադրություններում։ Արդյունքում խորհրդային տնտեսությունը միջազգային տնտեսական մրցակցության մեջ աստիճանաբար զիջում էր Արևմուտքի զարգացած տնտեսություններին, ինչն էլ, ի վերջո, կանխորոշեց նրա մայրամուտն ու փլուզումը։

Նեոլիբերալիզմի տեսության ժամանակակից քննադատներն առաջարկում են իբրև այլընտրանք կիրառել «կարգավորվող կապիտալիզմի» տեսության այս կամ այն տարբերակը (որի հիմնական բաղադրիչները ներառում են ընտրողական արդյունաբերական կամ կառուցվածքային քաղաքականությունը, հայրենական արտադրողների հովանավորչությունը, սեփական ուժերի վրա հիմնված զարգացման ուղեգիծ ունենալը և այլն), կամ էլ առաջարկում են բավականաչափ հայտնի և տարածված մոտեցումները կիրառել ժամանակակից պայմաններում, մասնավորապես, բազմաչափ վիճակագրական վերլուծությունը (այսպես կոչված, «կլաստեր-վերլու-

137

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

ծությունը») կամ Մ.Պորտերի նորամուծային զարգացման դոկտրինը [9]:

Սակայն բազմաթիվ երկրներում թվարկված տեսական սխեմաների վրա հիմնված քաղաքականությունների գործադրումը բավարար արդյունքներ չի ապահովել։ Նորագույն տեխնոլոգիաների արմատավորումն ազգային տնտեսության առանձին հատվածներում կամ ճյուղերում կարող է միայն հատվածական շահերի ծառայել ու սպասված արդյունքները չտալ, եթե դրանք չեն դարձել պետական քաղաքականության գերակայություններ։ Գիտելիքների ու դրանց վրա հիմնված նորագույն տեխնոլոգիաների զարգացման մարտահրավերները ենթադրում են ոչ միայն միկրոմակարդակում տնտեսական ագենտների համապատասխան արձագանք միտված նոր ապրանքների ու ծառայությունների ստեղծմանը կամ արտադրության ու կառավարման նորագույն մեթոդների յուրացմանը, այլև ենթադրում են ավելի բարձր մի շարք մակարդակներում տնտեսական քաղաքականությունների էական վերակողմնորոշում դեպի տնտեսության արդիականացումը։

Այնպես որ, «համակարգային մրցունակության» դրույթը, որը, մեր կարծիքով, ավելի բազմատարբերակ ու ճկուն քաղաքականության մշակման տեսական հիմք է, շատ ավելի նախընտրելի ու օրգանական արդյունքների հանգեցնող մոտեցումների և սկզբունքների ամբողջություն է և առավել հարմար է հատկապես համակարգային բարեփոխումներ իրականացնող անցումային երկրների, այդ թվում և ՀՀ-ի համար։ Այս տեսության հիմնական ելակետային դրույթի համաձայն, հաջող արդյունաբերական զարգացումը ոչ միայն շուկայի «անտեսանելի ձեռքի» գործողության, այլև որոշակի նպատակամղված ջանքերի համադրման հետևանք է, որին պետք է մասնակցեն և պետությունը, և հասարակությունը։ Այն ստեղծվում է ոչ միայն առանձին գործարարների ջանքերի, այլև նրանց որոշակի խմբի և պետական որոշակի կառույցների նպատակամղված, համատեղ գործողությունների միջոցով։ Այդ պատճառով միայն միկրո- և մակրոտնտեսական քաղաքականությունների դիտարկումը բավարար չէ հասկանալու համար ազգային տնտեսության մրցունակության երևույթը։ Նշված տեսությունը, բացի այս երկու մակարդակներից, առանձնացնում է ևս երկուսը մետա - և մեզոմակարդակները։

Քաղաքականության մետամակարդակը ենթադրում է այնպիսի ընդհանուր պայմանների ստեղծում, որոնք կապահովեն տնտեսության երկարաժամկետ զարգացումն ամբողջության մեջ ներառելով նաև զարգացման սոցիալական, քաղաքական, ռազմական և այլ բնույթի գործոններն ու սահմանափակումները։ Այսինքն մակրոտնտեսական քաղաքականության հետ մեկտեղ, երբ դիտարկվում են սոսկ համատնտեսական հանրահայտ ապրիորի կապերն ու ցուցանիշները (տնտեսական աճ, զբաղվածություն, սղաճ,

138

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

դրամի փոխարժեք, բյուջեի դեֆիցիտ, վճարային հաշվեկշիռ և այլն), քննարկվում եե նաև «հասարակական բարիքների» ձևավորման ու բաշխման ինստի-տուցիոնալ-քաղաքական մեխանիզմները: Այս դեպքում վերլուծությունը դուրս է գալիս դասական մակրոտնտեսագիտության սահմաններից:

Քաղաքականության այս հարթության վրա դիտարկվող քաղաքական, ինստիտուցիոնալ, տնտեսական և կազմակերպական գործոններն ավելի լայն ընդգրկում ունեն և ուղղված են, ամբողջությամբ վերցրած, երկ-րի և ազգային տնտեսության զարգացման ռազմավարական հիմնախնդիր-ների լուծմանը: Այդ գործոնների մեջ իբրև առավել կարևորներ կարելի է առանձնացնել

ա) մրցակցությունը և մրցունակությունը խթանող նորագույն ինստի-տուցիոնալ ենթակառուցվածքների ձևավորումը,

բ) բարեփոխումների և կրթության նկատմամբ պատշաճ վերաբերմունքը, ասել է թե հասարակության կողմից այդ ոլորտները հարկերի միջոցով ֆինանսավորելու պատրաստակամությունը,

գ) երկրի տնտեսության և հասարակության զարգացման ռազմավարությունը մշակելու ունակությունը,

դ) տնտեսական անվտանգության պարամետրերի քաղաքականապես ընդունելի մակարդակի ապահովումը,

ե) ազգային արժեքային համակարգի հենքի վրա հասարակության համախմբման և սոցիալական ինտեգրման խնդրի լուծումը և այլն:

Քաղաքականության մակրոմակարդակը որոշակիորեն հայտնի ու տարածված է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող ու անցումային եր-կրներում: Այդ քաղաքականության բաղադրիչների վերաբերյալ ըմբռնումները վերջին 60-70 տարիների ընթացքում քիչ թե շատ մշակված ու ամբողջացված են: Նման քաղաքականության գլխավոր նպատակը կայունության և մակրոտնտեսական կարճաժամկետ հավասարակշռության ապահովումն է: Պետությունն այս դեպքում, օգտագործելով իր հարկաբյուջետային և դրամա-վարկային ազդեցությունների մեխանիզմները, գործնականում հավասար պայմաններ և «խաղի համահավասար» կանոններ է սահմանում բոլոր ներդրողների ու սպառողների (խոշոր, մանր, թե միջին) համար: Այս դեպքում սահմանվում են հարկման, տոկոսադրույքի, դրամի փոխարժեքի, արտաքին առևտրի ռեժիմների, արտոնագրման, վերահսկողության և այլ նորմերը:

Ժամանակակից աշխարհում մակրոտնտեսական քաղաքականության մոդելների գործադրումը որոշակիորեն զուգակցվում է ինչպես քաղաքականության մետամակարդակի, այնպես էլ քաղաքականության ավելի ստորին մակարդակների վեկտորների հետ: Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մակրոտնտեսական գործիքների այս կամ այն հավաքածուի

139

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

(թեկուզ լավագույնի) ընտրությունը և գործադրումն ի վիճակի են ապահովել երկրի տնտեսության երկարաժամկետ մրցունակությունը և հասարակության կենսամակարդակի աճը։ Այս պայմաններում առավել վտանգավոր է, երբ բացարձակացվում է մակրոտնտեսական այս կամ այն ցուցանիշի դերը տնտեսական զարգացումների կառավարելիությունն ապահովելու տեսանկյունից։ Ամենից հաճախ չարաշահվող մակրոտնտեսական գործիքները, հատկապես զարգացող և անցումային երկրներում, երկուսն են բարձր տնտեսական աճը և ցածր գնաճ ապահովելու անհրաժեշտությունը։

Վերը նշված հարցադրումների դիտանկյունից ՀՀ-ն բացառություն չէ։ Ասենք, այնպիսի մակրոտնտեսական գործիքի նշանակությունը, ինչպիսին դրամավարկային քաղաքականությունն է, որպես կանոն, բացարձակացվում է։ Այդպիսին են, օրինակ, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության միջոցով ինֆլյացիայի ցուցանիշը կառավարելիության կոշտ տիրույթում պահելու հավակնությունները։ Այնինչ նման մոտեցումը ելնում է այն պարզունակ թեզից, ըստ որի ինֆլյացիան զուտ դրամական երևույթ է և որ դրամավարկային ներգործությունների միջոցով հնարավոր է այն մշտապես ցածր ու կայուն մակարդակի վրա պահել։ Սակայն Հայաստանի նման փոքր ներքին շուկա ունեցող և բազային ռեսուրսներ չունեցող երկրի համար, որի ներմուծումն առնվազն կրկնակի գերազանցում է արտահանումը, այդպիսի քաղաքականությունն իրականում սահմանափակում է զարգացման ու արդիականացման հնարավորությունները։ Ավելին, նման մակրոտնտեսական քաղաքականությունն իրականում հանգեցնում է եկամուտների վերաբաշխմանը մենաշնորհային կարգավիճակ ունեցող խոշոր ներկրողների օգտին։

Ի տարբերություն մակրոմակարդակի, մեզոմակարդակում իրագործվող տնտեսական քաղաքականությունն ուղղված է հատուկ շահեր ունեցող տնտեսական ագենտների որոշակի խմբի ծրագրերի իրագործմանը։ Մասնավորապես, մեզոքաղաքականության բնորոշ օրինակներ են, ասենք, պետական տեխնոլոգիական (կառուցվածքային) քաղաքականությունը կամ փոքր ու միջին ձեռնարկատիրության կենտրոնացված աջակցության ծրագրերի իրագործումը։ Կարելի է պնդել, որ մեզոքաղաքականության նպատակը շուկայի «ձախողումների» համահարթում-հաղթահարումն է։ Արտաքին առևտրի կարգավորման ռեժիմի այն բաղադրիչները, որոնք որոշակի արտոնյալ պայմաններ են սահմանում ագենտների առանձին խմբերի համար, նույնպես ինչ-որ իմաստով կարելի է վերագրել մեզոքաղաքականությանը։

Վերջապես, նույն կարգավորման դաշտում են նաև բնապահպանական սահմանափակումների կիրառումը այս կամ ընկերության նկատմամբ, հակամրցակցային կարգավորումը կամ սպառողների շահերի

140

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

պաշտպանությանն ուղղված կարգավորումները: Պետության միջամտություններն այս ուղղությամբ այս կամ այն կերպ ազդում են ընկերությունների և կազմակերպությունների մրցունակության վրա։ Բացի այդ, մրցունակության ապահովման տեսանկյունից մեզոքաղաքակաեությաե սուբյեկտներ կարող են լինել ոչ միայն պետությունը, այլև ոչ պետական հաստատությունները արդյունաբերողների, գործարարների միություններն ու ընկերակցությունները, այս կամ այն նախաձեռնությամբ հանդես եկող հիմնադրամները և այլն։ Այլ կերպ մեզոքաղաքականության սուբյեկտները ոչ միայն պետական, այլև մասնավոր կառույցները կարող են լինել, որոնց նպատակամղված ջանքերը գերազանցապես ռազմավարական-երկարաժամ-կետ ուղղվածություն ունեն։ Դրանց միջոցով տեղի են ունենում տնտեսության առաջադիմական կառուցվածքային փոփոխությունները, որոնք և պայմանավորում են նրա ամբողջական մրցունակությունը։

Վերջապես, միկրոմակարդակի (ընկերություններ, կազմակերպություններ, ֆիրմաներ և այլն) նկատմամբ իրականացվող քաղաքականությունը նույնպես պետք է ուղղորդվի ու համադրվի քաղաքականության վերը նշված մակարդակների հետ, այլապես երկարաժամկետ առումով այն բավարար չափով արդյունավետ լինել չի կարող։ Մասնավորապես, գործարքային ծախքերի բազմաթիվ տեսակներ (արտաքին շուկաների վերաբերյալ տեղեկատվության որոնման, միջազգային պայմանագրերի նախապատրաստման ու կնքման, արտաքին շուկաներում գործունեության համար բարենպաստ ինստիտուցիոնալ պայմանների ապահովման և այլն) կարող են նվազագույնի հասցվել միայն այն դեպքում, երբ միկրոմակարդակում իրականացվող ջանքերն ուղղվում են մետա-, մակրո- և մեզոմակար-դակներում իրագործվող համարժեք քայլերով։

Ակնկալիքները, թե ինչպես մակրո-, այնպես էլ միկրոմակարդակներում բյուջետային կոշտ սահմանափակումների կիրառումը կարող է նպաստել տեխնոլոգիապես հնացած ՀՀ ձեռնարկությունների նորացմանը, դինամիկ, միջազգային չափանիշներով մրցունակ ու նորագույն տեխնոլոգիաների հենքի վրա գործող արտադրությունների ինքնըստինքյան գոյացմանը, ինչպես փորձն է ցույց տալիս, ամենևին չեն արդարանում։

Մյուս կողմից, շուկայից եկող զուտ տնտեսական ազդակները տեխնո-լոգիապես հնացած մեր ձեռնարկությունների համար կարող են և խաբուսիկ լինել։ Բանն այն է, որ դեպի կարճաժամկետ և, նույնիսկ, միջնաժամկետ շահույթները կողմնորոշված գործարարությունը, որը, հնարավոր է, ավելի կամ պակաս չափով հաջող ելք ունենա ինչ-ինչ արտաքին բարենպաստ հանգամանքների պատճառով, իրականում չի կարող երկարաժամկետ առումով ապահովել տվյալ ընկերության մրցունակությունը։ Այլ կերպ տնտեսական

141

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

արդյունավետության չափանիշների միակողմանի կիրառումը տվյալ դեպքում կարող է քիչ պիտանի լինել. հնացող կամ արդեն հնացած տեխնոլոգիաների մեջ ներդրումները կարող են հետաձգել տնտեսության արդիականացումը կամ ընդհանրապես կասկածի տակ դնել վերջինիս իրականացումը։ Նման «պաշտպանողական» վարքագիծը աճի պոտենցիալ ունեցող մեր ընկերությունների համար կարող է կործանարար լինել։

Նկատենք, որ առաջավոր միջազգային ընկերությունների կողմից շուկայում ներդրվող արտադրանքի մշակման, փորձարկման և տարածման ժամանակահատվածը տևում է առավելագույնը 6-7 տարի։ Ընդ որում, նոր արտադրանքի կամ տեխնոլոգիաների վրա հիմնված նորամուծությունները նման ընկերություններում, որպես կանոն, դառնում են զարգացման ռազմավարության հիմք։ Մինչդեռ մեր ձեռնարկություններում հազվադեպ հանդիպող նորամուծությունները պատահական ու անկազմակերպ բնույթ ունեն ընկերությունների առաջին դեմքերի կամ սեփականատերերի սուբյեկտիվ ընկալումներից ու պատկերացումներից ելնելով։ Նման սուբյեկտիվ ընկալման արդյունքում, առանց լուրջ մարքեթինգային հետազոտությունների, առանց նոր արտադրանքի շուկայական ներածման ռազմավարության, հնարավոր է, որ առկա ռեսուրսներն ամբողջությամբ վերաբաշխվեն հօգուտ այնպիսի նախագծի, որի հաջող ելքը կասկածահարույց է։

Ելնելով ասվածից մեր ձեռնարկությունների համար նպատակահարմար է առաջարկել զարգացման այնպիսի ռազմավարություն, որը ռիսկի նվազագույն աստիճան է ենթադրում։ Տեխնոլոգիական նորամուծություններ պարունակող ծրագրերի ռիսկերի հաշվառումը և ճշգրիտ գնահատումը կարող է կանխատեսելի դարձնել նորույթների ներդրման գործընթացն ու ապահովագրել չնախատեսված, պատահական կորուստներից։

Զարգացած երկրների և վերազգային ընկերությունների փորձի ուսումնասիրությունը հուշում է, որ տեխնոլոգիական փակուղում հայտնված ձեռնարկությունների մրցունակության վերականգնման առավել հարմար մոդելներից մեկը կարող է լինել թողարկվող արտադրանքի պորտֆելի դիվերսիֆիկացումը, ընդ որում, մեր կարգի երկրների տնտեսության համար կարող է առավել բնորոշ լինել, այսպես կոչված, «կապակցված դիվեր-սիֆիկացիան», երբ արտադրանքի պորտֆելն ընդլայնվում է ձեռնարկության ունեցած բազային արտադրանքի հենքի վրա, այսպես ասած, «ուղղահայաց ինտեգրման» սկզբունքով։

Այդուհանդերձ, նկատենք, որ մեր պայմաններում դիվերսիֆիկացիան կարող է նախընտրելի ու արդյունավետ լինել ոչ միշտ։ Ներկայում ընթացող գլոբալացման և համաշխարհային մասշտաբով ազգային շուկաների ինտեգրման գործընթացները հարկադրում են ավելի մեծ տեղ տալ նաև մասնա-

142

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

գիտացմաե ու շուկայի ավելի նեղ հատվածներում ամրապնդվելու մարտավարություններին:

Դրա հետ մեկտեղ, կարծում ենք, կապակցված դիվերսիֆիկացման պարագայում կարող են հանդես գալ հետևյալ խոչընդոտները. մեր ձեռնարկությունները հնարավորություններ չունեն հետազոտություների ու մշակումների մեջ ներդնել այնպիսի միջոցներ, ինչպիսին կատարում են վերազգային առաջատար ընկերությունները։ Գիտահետազոտական ոլորտում նրանց հնարավորություններն ավելի քան համեստ են. հայկական ձեռնարկությունները, որոնք քիչ թե շատ մրցունակ են միջազգային շուկաներում, հիմնականում այդ մրցակցային կարողությունը ձեռք են բերում շնորհիվ հարաբերականորեն էժան ռեսուրսների, առաջին հերթին էժան աշխատուժի, ինժեներական մտքի և որակյալ մենեջմենթի։

Այդուհանդերձ, ռեսուրսների գների այդ «մկրատը» չի կարող հարա-տևել. ժամանակի ընթացքում աշխատուժի գները, միևնույն է, բարձրանալու են, հնացած տեխնոլոգիաները պահանջելու են ավելի ու ավելի մեծ ծախսեր նորացման, փոխարինման կամ կապիտալ նորոգման համար։ Այդ պատճառով մրցունակության ներկա ռեսուրսները շատ արագ սպառվելու են և արդյունքում հնացած տեխնոլոգիաների հենքի վրա գործող ձեռնարկությունները զրկվելու են արտաքին շուկաներում զբաղեցրած հատվածներից։

5 Պետության դերը իհովացիոհ տնտեսական աճի մայեին անցման գործում

Անկատար ինստիտուցիոնալ համակարգի առկայությունը, ինչը տնտեսության մասնավոր հատվածում խոչընդոտում է միջազգային չափանիշներով մրցունակ տեխնոլոգիաների արմատավորմանը, անհրաժեշտ է դարձնում պետության համարժեք միջամտությունն ինովացիոն գործընթացներին։ Դա հատկապես վերաբերում է նոր շուկաներ մուտքի ծախսերի կրճատման, ինչպես նաև նոր ներդրումային նախագծերի իրագործման հետ կապված ռիսկերի նվազեցման գործընթացներին։ Սովորաբար, մասնավոր բիզնեսում, անկախ չափերից, այդ իրավիճակների հետ կապված ռիսկերը համարվում են չափազանց բարձր։ Նման նախագծերում արվող ներդրումներից խուսափում են։ Այս պայմաններում պետությունը պետք է պատրաստ լինի ստանձնել այդ ռիսկերի որոշակի մասը։

Անկասկած, այս քաղաքականությանն առարկող որոշակի փաստարկներ կան։ Միանգամայն հնարավոր է, որ նորարարական նախագծերի իրագործմանը հասցեագրված պետական օժանդակությունը երբեմն հանգեցնի բոլորովին էլ ոչ արդյունավետ ծրագրերի ընտրությանը, այլ նպաստի կոռուպցիայի արմատավորմանը, քանի որ այդ հարցում հնարա-

143

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

վոր է որոշակի դեր խաղա շահագրգիռ բյուրոկրատական ընտրության գործոնը: Այդուհանդերձ, դա բոլորովին չի նշանակում, թե պետությունը պետք է ամբողջովին մի կողմ քաշվի ու ամեն ինչ թողնի շուկայական ուժերի տարերքին։ Հարավարևելյան Ասիայի նոր արդյունաբերականացած եր-կրների փորձը հուշում է, որ նպատակամղված արդյունաբերական և կառուցվածքային քաղաքականության ձախողումներն ամբողջությամբ անհնար է վերացնել, այդուհանդերձ, խելամիտ մետա- և մակրոտնտեսական քաղաքականության դեպքում դրանց աննպաստ ազդեցությունները հնարավոր է էապես չեզոքացնել։

Միջազգային փորձի ուսումնասիրությունն ու ընդհանրացումը թույլ է տալիս առաջարկել մի քանի հիմնարար սկզբունքներ, որոնց վրա հենվելով պետական քաղաքականությունը կարող է խթանել ազգային տնտեսության արագ փոխադրումը նորամուծությունների ռեժիմի, ինչը թույլ կտա մեծացնել համաշխարհային եկամտի բաշխման մեջ ազգային տնտեսության «փայամասնակցության» աստիճանը.

1. Նորարարական ծրագրեր պարունակող բիզնես-նախագծերի համա-ֆինանսավորման աստիճանի բարձրացում պետության կողմից այն հաշվով, որպեսզի դրանց մենեջմենթը, այդուհանդերձ, մնա մասնավոր ընկերությունների ձեռքին։ Այդ նպատակով անհրաժեշտ է ձևավորել նորարարություն պարունակող ծրագրերի համաֆինանսավոր-ման այնպիսի համակարգ, ինչպիսին է, ասենք, վենչուրային ֆինանսավորումը։ Կարելի է նկատի ունենալ, որ ինովացիոն նախագծերի համաֆինանսավորման մեջ պետության մասնակցության աստիճանը կարող է հասնել մինչև 30-40%-ի։

2. Հայաստանի գիտության բավականաչափ ծանր վիճակում գտնվող ենթահամակարգը և տեխնոլոգիապես հնացած արտադրական հատվածը կարելի է միասնացնել-ինտեգրել արդիական գիտատեխնոլոգիա-կան միավորումների տեխնոպարկերի, տեխնոլոգիական կենտրոնների ցանցի մեջ։ Սակայն, որպեսզի այդ կառույցները ձևավորվեն, կայանան ու ինքնահաստատվեն, առաջին քայլերը պետք է արվեն հենց պետական կառույցների կողմից։ Մասնավորապես, հարկավոր է մշակել և ընդունել ոլորտը կանոնակարգող մի ամբողջ շարք հիմնարար օրենքներ («Նորամուծային գործունեության և նորամուծային քաղաքականության մասին», «Վենչուրային հիմնադրամների գործունեության կարգավորման մասին», «Տեխնոպարկերի և տեխնոլոգիական կենտրոնների գործունեության կարգավորման մասին», «Մտավոր սեփականության օբյեկտների գնահատման մասին» և այլն)։

3. ՀՀ ցածր եկամտաբեր տնտեսության համար հույժ կարևոր են նրա

144

<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Ա. Մարգարտե

ճյուղային վերակառուցումը և դիվերսիֆիկացումը: Այդ նպատակով հարկավոր է նպատակամղված ճյուղային քաղաքականություն իրականացնել օգտագործելով անուղղակի սուբսիդավորման լծակները, հարկային արտոնությունները, կենտրոնացված պետական կառույցների կողմից շուկաների վերաբերյալ ինֆորմացիոն օժանդակությունը և այլն։

4. Փոքր և միջին բիզնեսի պետական օժանդակության ծրագրերում գլխավոր շեշտադրումը պետք է արվի նորարարական ծրագրեր պա-րունակող ու զգալի ռիսկեր ենթադրող ներդրումային նախագծերի վրա։ Ընդ որում, կարող են օգտագործվել ոչ միայն պետական աջակցության անուղղակի միջոցները (վարկային երաշխիքներ, հարկային արտոնություններ և այլն), այլև ուղղակի սուբսիդավորման համակարգի հնարավորությունները։

5. ՀՀ տնտեսության փոխադրումը նորամուծությունների ռեժիմի և այդ ճանապարհով ազգային նորամուծային համակարգի ձևավորումը պահանջում են գիտության ոլորտի արմատական ինստիտուցիոնալ-կառուցվածքային վերակառուցում, այդ բնագավառի գերատեսչական և վարչաբյուրոկրատական տարաեջատվածությաե, ինչպես նաև հետազոտությունների բնագավառների ֆինանսավորման մեխանիզմներում առկա կամայական մոտեցումների բացառում։ Վերափոխումների հնարավոր տարբերակներից մեկը կարող է լինել հիմնարար հետազոտություններ իրականացնող ակադեմիական հաստատությունների մի մասի միավորում-ինտեգրումը կրթական հաստատությունների հետ, իսկ մյուս մասի բազայի վրա տեխնոպարկերի, տեխնոլոգիական կենտրոնների ստեղծումը։ Ընդհանրապես, նպատակահարմար է նոր իրողությունների պայմաններում ՀՀ գիտության պետական կառավարումը (կոորդինացումը) իրականացնել ուժեղ ու արդյունավետ փորձաքննական համակարգեր ունեցող պետական հիմնադրամների և գործակալությունների միջոցով։

Մայիս, 2005թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Каплински Р, Распространение положительного влияния глобализации. Какие выводы можно сделать на основании анализа цепочки накопленной стоимости. Препринт WP5/2002/3. Серия WP5, Москва, ГУ-ВШ, 2002 с. 26.

2. Rodrik D. The New Global Economy and Deweloping Countries: Making Openness

145

Ա. Մարգարյան

21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.

Work. Policy Essay, N 24, Washington, Overseas Development Council, 1999, p. 58-63.

3. UNDP, Human Development Report 1999, N.Y., Oxford, Press, 1999, p. 48.

4. Andersen E.S., Techno-economic paradigms as typical interfaces between producers and users. J. Evolutionary Economics, 1991, N1, p. 119-144.

5. OECD, Annual Report, 2003.

6. ՀՀ վիճակագրական տարեգիրք, 2004:

7. Статистический ежегодник РФ, 2002.

8. Altenburg T, Meyer-Stamer J., How to Promote Clusters: Policy Experiences from Latin America. World Development, 1999, Jg. 27, Nr 9, s. 1693-1713.

9. Porter EM, The Competive Advantage of Nations, The Free Press, New York, 1998, p. 97-98.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

НАЦИОНАЛЬНОЕ ХОЗЯЙСТВО В СИСТЕМЕ РАСПРЕДЕЛЕНИЯ МИРОВОГО ДОХОДА

Атом Маргарян

Резюме

В условиях глобализации мировой экономики проблема распределения мирового дохода приобретает ярко выраженный поляризованный характер. В статье предпринята попытка проанализировать процессы, присущие этому фундаментальному явлению международных экономических отношений. Данный вопрос рассматривается в контексте ускоренного перехода развитых стран на инновационную модель экономического роста и агрессивной политики крупных транснациональных корпораций с целью присвоения львиной доли мирового дохода с одной стороны, и с другой - в контексте системной трансформации менее развитых стран, в том числе стран с переходной экономикой, целью которых является эффективная интеграция в воспроизводственную структуру мирового хозяйства.

В работе развита идея, согласно которой современные высокие технологии дают возможность «странам-техногенераторам» диктовать условия в международной конкурентной борьбе. С другой стороны, страны с переходной экономикой тоже имеют шанс путем институциональной и технологической модернизации принять участие в распределении мирового дохода. Для этого необходимо провести взвешенную политику на всех уровнях экономической координации: мета-, макро-, мезо- и микро. Только в этом случае можно будет обеспечить системную конкурентоспособность национального хозйства и возможность получения части мирового дохода.

146

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.