Научная статья на тему 'Էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները ՀՀ-ում'

Էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները ՀՀ-ում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
224
24
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук
Ключевые слова
ՀՆԱ / ազգային տնտեսություն / արտահանում / ներմուծում / զուտ արտահանում / արտահանման հակվածություն / ներմուծման հակվածություն / տնտեսական աճ։

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Ашот Маркосян, Элянора Матевосян

Յուրաքանչյուր երկրի ՀՆԱ մեծության վրա զուտ արտահանումը (արտահանման և ներմուծման տարբերությունը) ունի անմիջական ազդեցություն. զուտ արտահանման բացասական մեծության դեպքում այդ նույն չափով նվազում է ՀՆԱ մեծությունը, և ընդհակառակը: Այստեղից հետևում է, որ երկրի արտաքին տնտեսական գործունեության հիմնական նպատակ պետք է հանդիսանա արտահանման ծավալների գերազանցումը ներմուծման ծավալների նկատմամբ: Այս խնդիրը հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 1995-2016թթ. ժամանակահատվածի համար կատարված ուսումնասիրության արդյունքներով զուտ արտահանումը մշտապես բացասական մեծություն է եղել, թեև արտահանման ծավալների ավելացման հիմնախնդիրը մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Հեղինակները, ելնելով ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման համեմատական վերլուծությունից, ցույց են տալիս, որ այն կարող է դառնալ արտահանման ավելացման կարևոր ուղի, ինչը նկատելիորեն կնվազեցնի զուտ արտահանման բացասական մեծությունը և դրանով իսկ իրական հնարավորություններ կստեղծի արտաքին առևտրի բարելավման գործում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

ВОЗМОЖНОСТИ ЭКСПОРТИРОВАНИЯ ЭЛЕКТРОЭНЕРГИИ В РА

На величину ВВП любой страны непосредственно влияет величина чистого экспорта (которая равна разнице объемов экспорта и импорта). Так, если чистый экспорт страны является отрицательной величиной, то ровно на эту величину уменьшается и ВВП страны, и, наоборот, при положительном чистом экспорте на такую же величину увеличивается и ВВП. Нетрудно предположить, что основной целью внешнеэкономической деятельности страны должно стать превышение объемов экспорта по отношению к импорту. Такая задача наиболее остро стоит перед Республикой Армения, поскольку из анализа статистических данных о внешнеэкономической деятельности за 1995-2016гг. следует, что величина чистого экспорта в течение всего исследуемого периода оставалась отрицательной, хотя проблема увеличения экспорта неизменно находилась в центре внимания правительства РА. Авторы статьи, исходя из результатов сравнительного анализа производства и экспорта электроэнергии в РА, показывают, что увеличение экспорта электроэнергии может стать одним из основных путей увеличения объемов экспорта из республики, что в свою очередь позволит значительно сократить отрицательное значение чистого экспорта и улучшить ситуацию, сложившуюся в сфере внешней торговли.

Текст научной работы на тему «Էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները ՀՀ-ում»

ՀՏԴ 336 (479.25):06

էլեկտրաէներգիայի արտահանման

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈԻՄ Աշուռ Մարկռսյան', Էյյանորա Մաթևոսյան*

Բանալի բաոեր ' ՀՆԱ, ազգային տնտեսություև, արտահանում, ներմուծում, զուտ արտահանում, արտահանման հակվածություն, ներմուծման հակվածություն, տնտեսական աճ:

1. Զուտ արտահանման ավելացման հիմնախնդիրը

Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) որպես երկրի տնտեսական հզորության գնահատման հիմնական մակրոտնտեսական ցուցանիշի, մեծությունը ծախսային մեթոդով հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀՆԱ=սպառում+ներդրումներ+պետական գնումներ+զուտ արտահանում: Բանաձևից հետևում է, որ զուտ արտահանման մեծությունը (որը ներկայացնում է արտահանման և ներմուծման տարբերությունը) ուղղակիորեն ազդում է ՀՆԱ մեծության վրա, այսինքն, եթե այդ տարբերությունը դրական է, ապա ՀՆԱ մեծությունն ավելանում է, և ընդհակառակը: Ուստի, ցանկացած երկրի համար կենսականորեն անհրաժեշտ է, որպեսզի զուտ արտահանումն ունենա դրական մեծություն, թեև, ինչպես ցույց է տալիս աշխարհի առանձին երկրների (այդ թվում Հայաստանի Հանրապետության) արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների վերլուծությունը, միշտ չէ, որ հաջողվում է ապահովել արտահանման գերազանցումը ներմուծման նկատմամբ: Ավելին, աշխարհում անհամեմատ քիչ են այն երկրները, որոնց զուտ արտահանման ցուցանիշը դրական մեծություն է:

Ազգային տնտեսությունների գործունեության արդյունքների համաշ-խարհայնացման աստիճանի որոշման համար միջազգային տնտեսական հարաբերությունների պրակտիկայում կիրառում են հատուկ ցուցանիշ արտադրության արտահանման քվոտան (չափաբաժինը): Այս ցուցանիշը ցույց է տալիս արտահանման նպատակով թողարկված արտադրանքի բա-

՚ ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր: '' ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու:

ժինն ամբողջ արտադրանքի մեջ: Ըստ որում, կապված տնտեսական ինտեգրման խորացման հետ այդ ցուցանիշը ժամանակի ընթացքում ունի աճման միտում: Այսպես, շուկայական տնտեսությամբ պետությունների գումարային արտահանման քվոտան վերջին տասնամյակում աճել է ավելի քան 1.5 անգամ: Ընդ որում, արդյունաբերապես զարգացած երկրների խմբում այն աճել է 1.3 անգամ, իսկ աշխարհի մյուս երկրներում 1.8 անգամ:

Յուրաքանչյուր երկիր, որն ընդունում է ազատ շուկայական տնտեսաձևը, առաջին հերթին պարտավոր է որոշել, թե ինչ ապրանքներով և ծառայություններով կարող է մտնել համաշխարհային շուկա և ընդլայնել իր մասնակցությունն աշխատանքի միջազգային բաժանման գործում, այսինքն առանձնացնել իր տնտեսական հնարավորությունները և արտահանման գերակայությունները: Տարբեր երկրներում արտաքին առևտրի վիճակը բնավ նույնը չէ, սակայն այն երկրներում, որտեղ աշխատանքի միջազգային բաժանմանը մասնակցելու հնարավորություններն օգտագործվում են ավելի ակտիվորեն, որպես կանոն, բարձր են նաև տնտեսական աճի տեմպերը: Պատահական չէ, որ Արևմտյան Եվրոպայի երկրներում արտահանման քվոտայի առավել զգալի աճ նկատվել է Գերմանիայում, իսկ արևելյան երկրներից Ճապոնիայում, Չինաստանում և, այսպես կոչված, նոր արդյունաբերական երկրների քառյակում (Հոնկոնգ, Սինգապուր, Թայ-վան և Հարավային Կորեա), որոնք տնտեսական աճի տեմպերով դասվում են աշխարհի առաջատարների թվին: Այն պետություններում, որոնք չկարողացան ամրապնդել իրենց դիրքերը համաշխարհային շուկայում, ընդհակառակը, նկատվել է տնտեսական աճի դանդաղում կամ անկում: Դա հատկապես ակնառու կերպով նկատվել է Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում:

Նմանատիպ ճակատագրի արժանացավ նաև նախկին Խորհրդային Միության տնտեսությունը, որի հիմնախնդիրների մի մասը կապված էր միջազգային տնտեսական հարաբերությունների դերի թերագնահատման հետ:

Աշխատանքի միջազգային բաժանման ժամանակակից բնույթն այն-պիսին է, որ տարեցտարի ավելանում է արդյունաբերական երկրների փոխադարձ առևտրի բաժինը: Նրանց բաժին է հասնում համաշխարհային առևտրի 70%-ից ավելին, մինչդեռ զարգացող երկրների տեսակարար կշիռը չի հատում 20%-ի սահմանագիծը, որի 4/5 մասը ձևավորվում է Արևմուտքի զարգացած երկրների հետ առևտրից:

Հատկանշական է նաև, որ զարգացած և զարգացող պետությունների ղեկավարների շրջանում դեռևս գերիշխող են հակասական տրամադրու-

թյուևևերը. մի կողմից անհրաժեշտ է հնարավորին չափ ապահովել երկրի քաղաքական և տնտեսական անկախությունը, մյուս կողմից առավելագույնս ներգրավվել տնտեսական «մերձեցման» համաշխարհային գործընթացներում:

Այսպիսով, պարզ է դառնում, որ արտաքին առևտուրը դարձել է տնտեսական աճի հզոր գործոն, և զգալիորեն աճել է երկրների կախվածությունը միջազգային ապրանքափոխանակումից:

Միջազգային առևտուրը զարգանում է այն պատճառով, որ մասնակից երկրների համար ապահովվում են բացարձակ և հարաբերական առավելությունները (օգուտները): Դրա հետ կապված միջազգային առևտրի տնտեսագիտության ուսումնասիրության կարևորագույն հարցերից մեկն է.

ռ ռ

ի նչն է ընկած այդ օգուտի հիմքում կամ, այլ կերպ ասած, ինչպե ս են որոշվում արտաքին առևտրային հոսքերի ուղղությունները: Այս հարցի պատասխանը մեզ կօգնի բացահայտել այս կամ այն երկրի արտաքին առևտրի կառուցվածքը որոշող գործոնները:

Արտաքին առևտրի վերաբերյալ գաղափար կազմելու և ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն ընտրելու նպատակով յուրաքանչյուր պետության համար կարևոր է զուտ արտահանման (արտահանման և ներմուծման ծավալների տարբերության) հաշվառումը: Կարելի է առանձնացնել զուտ արտահանման հաշվառման երկու մոտեցում.

• զուտ արտահանման հաշվարկ ըստ գործընկեր երկրների,

• զուտ արտահանման հաշվարկ ըստ ապրանքային խմբերի:

ՀՀ-ի համար կարելի է առանձնացնել զուտ արտահանման հաշվառման ևս մեկ մոտեցում. զուտ արտահանման հաշվառումն ըստ առանձին մարզերի:

Արտահանման հիմնախնդիրը շարունակաբար գտնվել է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, և միշտ խնդիր է դրվել, որպեսզի արտահանման աճի տեմպերը գերազանցեն ներմուծման աճի տեմպերը, այսինքն ներմուծման համեմատությամբ ապահովվի արտահանման առաջանցիկ աճ: Մասնավորապես, ՀՀ կառավարության ծրագրում (2017-2022թթ.) նշվեց. «Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական աճը հիմնված կլինի տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման վրա ապահովելով արտահանման ծավալների աստիճանական ավելացումը, ինչը պետք է հանդիսանա տնտեսական աճի առանցքային շարժիչը» [1, էջ 5-6]:

Աղյուսակ 1

Հայաստանի Հաերապեաությաե ՀՆԱ և արաաքիե աոեարի ցուցաեիշեերի դիեամիկաե 1995֊2016թթ.

Տարի С, է Արտահանում, Ներմուծում, Զուտ արտահանում, Զուտ արտահանման Արտահանման Ներմուծման Զուտ արտահանման

ъ Д к. մլն ԱՍՆ դոլար մլն ԱՍՆ դոլար մլն ԱՍՆ դոլար տեսակարար կշիոը հակվածությունը հակվածությունը հարաբերակցությունը

К £ Տ Ա ճՆԱ-ում, % (արտահանում/2ՆԱ) (ներմուծում/ 2ՆԱ) արտաքին

ճ Д ■ё ■ ապրանքաշրջա¬

Շ 1 նառությանը, %

С, тз

1 2 3 4 5 6(4-5) 7 (6/3) 8 (4/3) 9 (5/3) 10 [6/(4+5)]

1995 255256 1287 270.9 673.9 ֊403.0 ֊31.3 21.0 52.4 -42.7

1996 661209 1599 284.7 800.9 ֊516.2 -32.3 17.8 50.1 ֊47.5

1997 804336 1639 232.5 892.3 ֊659.8 -40.3 14.2 54.4 ֊58.7

1998 955385 1892 220.5 902.4 ֊681.9 ֊36.0 11.7 47.7 ֊60.7

1999 987444 1845 231.7 811.3 ֊579.6 ֊31.4 12.6 44.0 ֊55.6

2000 1031338 1912 300.5 884.7 ֊584.2 ֊30.6 15.7 46.3 ֊49.3

2001 1175877 2118 341.8 877.4 ֊535.6 ֊25.3 16.1 41.4 ֊43.9

2002 1362472 2376 605.2 987.2 ֊382.0 ֊16.1 25.5 41.5 ֊24.0

2003 1624643 2807 685.6 1279.5 ֊593.9 -21.2 24.4 45.6 ֊30.2

2004 1907945 3577 722.9 1350.7 ֊627.8 ֊17.6 20.2 37.8 ֊30.3

2005 2242881 4900 973.9 1801.7 ֊827.8 ֊16.9 19.9 36.8 ֊29.8

2006 2656190 6384 985.1 2191.6 ֊1206.5 ֊18.9 15.4 34.3 ֊38.0

Տարի ՀՆԱ, ՀՆԱ, Արտահանում, Ներմուծում, Զուտ արտահանում, Զուտ արտահանման Արտահանման Ներմուծման Զուտ արտահանման

մլն ՀՀ դրամ մլն ԱՍՆ դոլար մլն ԱՍՆ դոլար մլն ԱՍՆ դոլար մլն ԱՍՆ դոլար տեսակարար կշիռը հակվածությունը հակվածությունը հարաբերակցությունը

2ՆԱ-ում, % (արաահանում/2ՆԱ) (ներմուծում/ 2ՆԱ) արտաքին

ապրանքաշրջա¬

նառությանը, %

1 2 3 4 5 6(4-5) 7 (6/3) 8 (4/3) 9 (5/3) 10 [6/ (4+5)]

2007 3149283 9206 1152.3 3267.8 ֊2115.5 ֊23.0 12.5 35.5 ֊47.9

2008 3568228 11662 1057.2 4426.1 ֊3368.9 -28.9 9.1 38.0 ֊61.4

2009 3141651 8648 710.2 3321.1 ֊2610.9 ֊30.2 8.2 38.4 ֊64.8

2010 3460203 9260 1041.1 3748.9 -2707.8 ֊29.2 11.2 40.5 ֊56.5

2011 3777947 10142 1334.3 4145.3 ֊2811.0 -27.7 13.2 40.9 ֊51.3

2012 4266461 10619 1380.2 4261.2 ֊2881.0 -27.1 13.0 40.1 ֊51.1

2013 4555638 11121 1478.7 4385.9 -2907.2 ֊26.1 13.3 39.4 ֊49.6

2014 4828626 11610 1547.3 4424.4 -2877.1 ֊24.8 13.3 38.1 ֊48.2

2015 5032089 10529 1485.3 3239.2 ֊1753.9 ֊16.7 14.1 30.8 ֊37.1

2016 5067868 10547 1791.7 3273.5 ֊1481.8 ֊14.0 17.0 31.0 ֊29.3

Ընդամենը 56512970 135680 18834 51947 ֊33113.4 -24.4 13.9 38.3 ֊46.8

Աղբյուրը, աղյուսակը կազմվել և հաշվարկվել է Հայաստանի ազգային հաշիվները, Եր., ZZ ԱԱՕ, 2014, էջ 27, Հայաստանի ազգային հաշիվները, Եր., ZZ ԱԱՕ, 2016, էջ 33, Հայաստանի հանրապետության սոցիալ-անաեսական վիճակը 2017 թվականի հունվար-փեարվարին, Եր., ZZ ԱԱՕ, 2017, էջ 9, 2այասսւանի վիճակագրական տարեգիրք (1996-1998), Եր., ZZ ԱԱԾ, 2001, էջ 16-17, Հայաստանի վիճակագրական տարեգիրք (1999-2000), Եր., ZZ ԱՎԾ, 2001, էջ 16-17, ZZ ԱՎԾ պաշտոնական www.armstat.am կայքի ժամանակագրական շարքերի համախառն ներքին արդյունք (շուկայական գներով), ներմուծում (մլն ԱՄՆ դոլար), արտահանում (մլն ԱՄՆ դոլար), արտարժութային փոխարժեքներ (դրամ / 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը) տվյալների հիման վրա:

Զուտ արտահանման բարելավմանն ուղղված ճիշտ մակրոտնտեսական քաղաքականություն վարելու համար հարկավոր է պատկերացում կազմել վերջինիս վրա ազդող գործոնների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության զուտ արտահանման դինամիկայի ուսումնասիրության նպատակով դիտարկենք ՀՀ ԱՎԾ-ի կողմից հրապարակված պաշտոնական տվյալները ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ 1995-2016թթ. կտրվածքով: Այդ ցուցանիշները ներկայացված են Աղյուսակ 1-ում:

Եթե ուսումնասիրենք զուտ արտահանման տեսակարար կշռի, արտահանման և ներմուծման հակվածությունների դինամիկան 1995-2016թթ. (Գծանկար 1), կնկատենք, որ զուտ արտահանման ցուցանիշը դիտարկվող ժամանակահատվածի բոլոր տարիներին բացասական մեծություն է եղել:

Գծանկար 1

Զուտ արտահանման տեսակարար կշիոը ՀՆԱ-ում, արտահանման և ներմուծման հակվածությունները և զուտ արտահանման հարաբերակցությունը արտաքին ապրանքաշրջանառությանը ՀՀ֊ում 1995֊2016թթ.

Վերոնշյալ դիտարկումը թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության զուտ արտահանումն առաջիկա տարիների ընթացքում կշարունակի մնալ բացասական մեծություն: Հետևաբար, հարկավոր են վճռական քայլեր ստեղծված իրավիճակը շտկելու համար:

2. ՀՀ-ե որպես էեերցաարղյուեավեւռ երկիր

ԼԼ կառավարության ծրագրում (2017-2022թթ.) կարևոր տեղ է հատկացված էներգետիկային և էներգետիկ ենթակառուցվածքներին: Մասնավորապես, էներգետիկայի մասով նշվեց. «Էներգետիկայի ոլորտում ԼԼ կառավարության քաղաքականությունն ուղղված է երկրի էներգետիկ անկախության ապահովմանն ու անվտանգության բարձրացմանը, տարածաշրջանային ինտեգրման գործընթացի ապահովմանը, էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանը' հենվելով ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, էներգակիրների մատակարարման տարատեսակացման և տեղական առաջնային (վերականգնվող) էներգապաշարների լիիրավ, արդյունավետ օգտագործման և էներգաարդյունավետ ժամանակակից միջոցների իրականացման ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա» [1, էջ 62-63]:

Բացի այդ, վերոնշյալ ծրագրում ամրագրվեց, որ ԼԼ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեությունը հիմնականում միտված է լինելու.

• տարածաշրջանում իրացման նոր էներգետիկ շուկաներ փնտրելու, ներկրման և արտահանման ակտիվ քաղաքականության միջոցով Հայաստանի էներգետիկ անկախության ապահովմանը,

• նորագույն և բարձր տեխնոլոգիաների ներդրման համար օրենսդրական խթաններ ձևավորելուն, էներգետիկայի բնագավառի զարգացմանը և էներգաարդյունավետության միջոցառումների ներդրմանն ուղղված քաղաքականություն վարելուն,

• Լայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգմանը նպատակ ունենալով բարձրացնել ատոմակայանի աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը, այդ թվում էներգաբլոկի սարքավորումների և համակարգերի լրացուցիչ հետազոտությունների և սարքավորումների մատակարարման ժամանակացույցի սահմանմամբ,

• Լայաստան-Իրան և Լայաստան-Վրաստան 400 կվտ էլեկտրահաղորդ-ման օդային գծերի կառուցման ծրագրերի իրականացմանը, որի արդյունքում (էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցման ավարտից և շահագործման հանձնելուց հետո) Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում հանդես կգա որպես էլեկտրաէներգետիկ ոլորտի տարածաշրջանային հանգույց (հաբ)' կապելով Իրանի, Վրաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական համակարգերը,

• արևային համակարգային կայանների կառուցման ծրագրի իրականացմանը նպատակ ունենալով մինչև 2018թ. ավարտը իրականացնել Մասրիկ տեղանքում 55 մվտ պիկային հզորությամբ արևային ֆոտո-վոլտային էլեկտրակայանի կառուցումը,

• 2017-2022թթ. ընթացքում աջակցել հողմային էլեկտրական կայանների կառուցման մասնավոր ծրագրերին' այդ ուղղությամբ մշակելով նաև օրենսդրական խթաններ,

• «Կարկառ» կոչվող տեղանքում տնտեսական շահավետության տեսանկյունից երկրաջերմային պաշարների վերջնական հաստատման դեպքում նախատեսել մասնավոր ներդրողի ներգրավմամբ էլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիր [1, էջ 63-66]:

Բացի այդ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում նշեց. «Մենք ունենք մեծ հավակնություններ էներգետիկ ոլորտում: Նպատակ ունենք ոչ միայն վերազինելու ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը, այլև դառնալու ակտիվ և առանցքային տարածաշրջանային խաղացող: Կառավարությունը իրականացնելու է էներգետիկ շուկայի բարեփոխումների ծրագրեր, որոնք մեծապես կնպաստեն վերականգնվող էներգետիկ հզորությունների ստեղծմանը, համակարգի արդյունավետության և անվտանգության բարձրացմանը և էլեկտրաէներգիայի միջսահմանային առևտրի ծավալների կտրուկ ավելացմանը։

Արդյունքում կունենանք ժամանակակից, արդյունավետ, արտահանող և մրցունակ էներգետիկ համակարգ։ Միաժամանակ, էներգետիկ ծառայություններն ավելի որակյալ ենք դարձնելու։ Այս ոլորտի գլխավոր նպատակներից է էներգետիկ շուկայի ազատականացումը» [2, էջ 10]:

ՀՀ էլեկտրակայանների հզորությունների և դրանց կառուցվածքի վերաբերյալ տվյալները 2000-2015թթ. բերված է Աղյուսակ 2-ում:

Աղյուսակ 2-ի տվյալներից հետևում է, որ նշված ժամանակահատվածում բոլոր էլեկտրակայանների հզորությունն ավելացել է 126.5%-ով: Այդ աճը հիմնականում ձեռք է բերվել ջերմային էլեկտրակայանների հզորությունների ավելացման հաշվին (132.8%-ով) և հիդրոէլեկտրակայանների հզորությունների ավելացման հաշվին (125.6%-ով): Ատոմային կայանի հզորությունը նշված տարիների ընթացքում մնացել է անփոփոխ, իսկ այլ աղբյուրներինը (հողմակայաններ) եղել է աննշան: ՀՀ էլեկտրակայանների

հզորությունների կառուցվածքը վկայում է, որ գերակշռող դեր ունեն ջերմային կայանները (2000թ.' 55.7%, 2015թ. 58.5%, աճը կազմել է 2.8 տոկոսային կետ), հիդրոէլեկտրակայանների կշիռը 2000թ. կազմել է 31.7%, 2015թ. 31.5%, նվազումը կազմել է 0.2 տոկոսային կետ, Հայկական ատոմակայանի կշիռը 2000թ. կազմել է 12.6%, 2015թ. 10.0%, նվազումը կազմել է 2.6 տոկոսային կետ:

Աղյուսակ 2

ՀՀ էլեկտրակայանների հզորությունը 2000֊2015թթ.

2000 2003 2011 2012 2013 2014 2015

Բոլոր 3231.1 3351.7 3508.7 4054.6 4094.4 4099.5 4086.8

էլեկտրակա¬

յանները,

այդ թվում

100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

ջերմային 1799.4 1774.4 1906.0 2394.0 2394.0 2390.0 2390.0

55.7 52.9 54.3 59.0 58.5 58.3 58.5

հիդրոէլեկտ¬ 1024.2 1169.8 1191.2 1249.2 1289.0 1298.1 1286.7

րակայաններ

31.7 34.9 33.9 30.8 31.5 31.7 31.5

ատոմային 407.5 407.5 407.5 407.5 407.5 407.5 407.5

12.6 12.2 11.6 10.1 10.0 9.9 10.0

այւ աղբյուրներ - - 4.0 3.9 3.9 3.9 2.6

- - 0.1 0.1 0.1 0.1 0.1

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Համարիչում 1000 կվտ, հայտարարում բոլոր էլեկտրակայանների հզորության նկատմամբ' %-ով:

Աղբյուրը կազմվել և հաշվարկվել է ըստ [3, էջ 283; 4, էջ 285]:

Աղյուսակ 3-ում բերված են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների և կառուցվածքի վերաբերյալ տվյալները ՀՀ-ում 2000-2015թթ.:

Աղյուսակ 3-ի տվյալներից հետևում է, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում ՀՀ-ում բոլոր էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ավելացել են 130.8%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրության նշված աճը հիմնականում ձեռք է բերվել հիդրոէլեկտրակայաններում (174.9%-ով), ատոմային կայանում (139.0%-ով) և ջերմային էլեկտրակայաններում (104.1%-ով) էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների աճի հաշվին:

Աղյուսակ 3

էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն ըստ ստացման աղբյուրների և կաոուցվածքը ՀՀ֊ում2000֊2015թթ.

2000 2003 2011 2012 2013 2014 2015

Բոլոր 5958.6 5500.9 7432.7 8036.2 7710.0 7750.0 7798.2

էլեկտրակայան¬

ները, այդ թվում

100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

ջերմային 2692.1 1521.5 2390.3 3399.1 3173.1 3288.6 2801.2

45.2 27.7 32.2 42.3 41.2 42.4 35.9

հիդրոէլեկտրա¬ 1261.1 1981.9 2488.7 2311.0 2173.4 1992.6 2205.6

կայաններ

21.2 36.0 33.5 28.8 28.2 25.7 28.3

ատոմային 2005.4 1997.5 2548.1 2322.0 2359.7 2464.8 2787.7

33.7 36.3 34.3 28.9 30.6 31.8 35.7

այւ աղբյուրներ - - 5.6 4.1 3.8 4.0 3.7

- - 0.1 0.1 0.0 0.1 0.0

Համարիչում մլն կվտ/ժամ, հայտարարում բոլոր էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նկատմամբ' %-ով:

Աղբյուրը կազմվել և հաշվարկվել է ըստ [3, էջ 283; 4, էջ 284]:

Նշված փոփոխությունները զգալի տեղաշարժեր են կատարել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կաոուցվածքում: Եթե 2000թ. ՀՀ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կազմում ջերմային էլեկտրակայանների բաժինը կազմել է 45.2%, ապա 2015թ. 35.9% (նվազումը կազմել է 9.3 տոկոսային կետ), հիդրոէլեկտրակայաններում համապատասխանաբար 21.2% և 28.3% (աճը կազմել է 7.1%), ատոմային կայանում համապատասխանաբար 33.7% և 35.7% (աճը կազմել է 2.0 տոկոսային կետ): Բերված կառուցվածքային փոփոխությունները կարելի է գնահատել դրական, քանի որ դրանք ձեռք են բերվել ջերմային էլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի նվազեցման (ինչը կարևոր է հատկապես բնապահպանական տեսանկյունից), ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության այնպիսի «մաքուր» արտադրությունների զարգացման հաշվին, ինչպիսիք են հիդրոէլեկտրակայանները:

Աղյուսակ 4-ում ներկայացված են ՀՀ էլեկտրահաշվեկշիոը և դրա կաոուցվածքը 2000-2016թթ.:

Աղյուսակ 4

ՀՀ էլեկարահաշվեկշիոը և դրա կաոուցվածքը 2000֊2016թթ.

2000 2003 2011 2012 2013 2014 2015 2016

Արտա¬ 5958.6 5500.9 7433.0 8036.0 7710.0 7750.0 7798.2 7315.2

դրվել է 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0 100.0

էլեկտ-

րաէներ-

գիա

Ներմուծ¬ 352.0 306.7 301.0 98.0 198.0 206.0 174.0 275.1

վել է 5.9 5.6 4.0 1.2 2.6 2.7 2.2 3.8

էլեկտ-

րաէներ-

գիա

Արտա¬ 814.8 583.1 1383.0 1696.0 1226.0 1314.0 1424.0 1228.8

հանվել է 13.7 10.6 18.6 21.1 15.9 17.0 18.3 16.8

էլեկտ-

րաէներ-

գիա

Համարիչում մլն կվտ/ժամ, հայտարարում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալների նկատմամբ' %֊ ով:

Աղբյուրը կազմվել և հաշվարկվել է ըստ [3, էջ 282; 4, էջ 283, www.armstat.am]:

Աղյուսակ 4-ի տվյալները վկայում են, որ նշված ժամանակահատվածում զգալիորեն բարելավվել է ՀՀ էլեկտրահաշվեկշռի կաոուցվածքը, քանի որ ավելացել է արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը (122.7%-ով), նվազել է ներմուծված էլեկտրաէներգիայի ծավալը (2.1 տոկոսային կետով կամ ֆիզիկական ծավալի տեսանկյունից շուրջ 22%-ով), իսկ արտահանման ծավալն ավելացել է 150.8%-ով կամ ավելացել է 3.1 տոկոսային կետով: Թեև 2016թ. 2015թ. նկատմամբ ՀՀ էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալները որոշ չափով ավելացել են, իսկ արտահանման ծավալները որոշակիորեն նվազել, սակայն էլեկտրաէներգիան դարձել է ՀՀ-ից արտահանվող հիմնական արտադրատեսակներից մեկը: ՀՀ-ից էլեկտրաէներգիան հիմնականում արտահանվում է Իրանի Իսլամական Հանրապետություն և Վրաստան:

Աղյուսակ 5-ում բերված են ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման և ՀՀ էլեկտրաէներգիայի ներմուծման քանակը, արժեքը, ինչպես նաև 1000 կվտ/ժ արժեքը 2000-2016թթ.:

Աղյուսակ 5-ի տվյալներից հետևում է, որ ՀՀ-ից արտահանվող էլեկտրաէներգիայի քանակը նշված ժամանակահատվածում ամենաբարձրն է

եղել 2012թ. (աճը 2000թ. համեմատությամբ կազմել է 208.2%), որից հետո նկատվել է էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների նվազում (2016թ. արտահանման ցուցանիշը կազմել է 2012թ. արտահանման ցուցանիշի 72.4%-ը), իսկ ընդհանուր առմամբ ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը 2016թ. 2000թ. համեմատությամբ կազմել է 150.8%: Արտահանվող 1000 կվտ/ժամի արժեքը ամենաբարձրն է եղել 2014թ. ($61.9), որը հետագա տարիներին ունեցել է նվազման միտում (2016թ. ցուցանիշը 2014թ. համեմատությամբ կազմել է 80.2%): Ինչ վերաբերում է ՀՀ էլեկտրաէներգիայի ներմուծմանը, ապա այն ամենամեծ ծավալն է ունեցել 2016թ., երբ նկատվել է նաև ներմուծման ամենամեծ արժեքը (շուրջ $14 մլն), ինչպես նաև 1000 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց վճարված ամենամեծ արժեքը $50.9:

Աղյուսակ 5

ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման և ՀՀ էլեկտրաէներգիայի ներմուծման քանակը, արժեքը և 1000 կվտ/ժ արժեքը 2000֊2016թթ.

Արտահանում Ներմուծում

| քանակը, արժեքը, 1000 կվտ/ժ քանակը, արժեքը, 1000

հազ. ԱՄՆ արժեքը, հազ. ԱՄՆ կվտ/ժ

f կվտ/ժ դոլար ԱՄՆ կվտ/ժ դոլար արժեքը,

դոլար ԱՄՆ

դոլար

2000 814853.5 20551593 25.2 352012.4 10253051 29.1

2003 279460.6 4590867 16.4 54226 779495 14.4

2011 1533066.1 87514495 57.1 204528.2 9463950 46.3

2012 1696152.9 95223952 56.1 98115.2 3344560 34.1

2013 1312942.9 77962320 59.4 147674.6 4309484 29.2

2014 1313610.5 81292080 61.9 205750.3 9512630 46.2

2015 1423699.3 81211936 57.0 173603.1 7685247 44.3

2016 1228772.1 60991134 49.6 275071.4 13998956 50.9

Աղբյուրը կազմվել և հաշվարկվել է ըստ [5, էջ 27; 6, էջ 31; 7, էջ 52; 8, էջ 52; 9, էջ 54; 10, էջ 54; 11, էջ 59; 12, էջ 59]:

Որպեսզի համոզվենք ՀՀ-ից էլեկտրաէներգիայի արտահանման նպատակահարմարության և արդյունավետության հարցում, օգտագործենք համեմատական առավելությունների տեսությունը: Այդ նպատակով Աղյուսակ 6-ում բերված են ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության, ինչպես

նաև էլեկտրաէներգիայի արտահանման համեմատական առավելությունների գործակիցները 2000-2016թթ.:

Աղյուսակ 6

ՀՀ արտաքին ապրանքաշրջանառության և էլեկտրաէներգիայի համեմատական առավելությունների գործակիցները 2000֊2016թթ.

ՀՀ արտաքին էլեկտրաէներգիա

ապրանքաշրջանառություն

Շ Արտահա¬ Ներմու¬ ՀԱԳ Արտահա¬ Ներմուծում, ՀԱԳ

1 նում, հազ. ծում, նում, հազ. հազ. ԱՍՆ

ԱՍՆ դոլար հազ. ԱՍՆ ԱՍՆ դոլար

դոլար դոլար

2000 300487.4 884733.2 -0.493 20551.6 10253.1 0.334

2003 685599.2 12779485.7 -0.898 4590.9 779.5 0.710

2011 1334338.8 4145332.0 -0.513 87514.5 9463.9 0.805

2012 1380199.2 4261232.7 -0.511 95223.9 3344.6 0.932

2013 1478748.6 4385865.9 -0.496 77962.3 4309.5 0.895

2014 1547286.6 4424424.5 -0.482 81292.1 9512.6 0.790

2015 1485331.9 3239238.7 -0.371 81211.9 7685.2 0.827

2016 1782924.7 3292425.3 -0.297 60991.1 13998.9 0.627

Աղբյուրը կազմվել և հաշվարկվել է ըստ [3, էջ 460; 4, էջ 446; 13, էջ 445; 14, էջ 118]:

Ինչպես հայտնի է, թե երկրի ամբողջ առևտրաշրջանառությունը և թե առանձին ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վիճակը բնութագրվում են համեմատական առավելությունների գործակցի (ՀԱԳ) միջոցով, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՀԱԳ = (Ա-Ն) / (Ա+Ն),

որտեղ Ա-ն արտահանումն է, Ն-ն ներմուծումը:

Այլ կերպ ասած, վերոգրյալ բանաձևի համարիչը ներկայացնում է զուտ արտահանումը, իսկ հայտարարը արտաքին ապրանքաշրջանառությունը: Նշված գործակցի մեծությունը գտնվում է [+1, -1] միջակայքում, ըստ որում, ՀԱԳ-ը ստանում է +1, արժեքը, երբ երկիրը միայն արտահանում է, և -1 արժեքը, երբ երկիրը միայն ներմուծում է [15, էջ 26]: Այսինքն, որքան մոտ է ՀԱԳ մեծությունը +1-ին, այնքան բարձր է երկրի արտահանման արդյունավետությունը, և ընդհակառակը: Բացասական մեծություն ունեցող ՀԱԳ-ը մեծացնում է երկրի վճարային հաշվեկշռի բացասական արժեքը, որի

հետևանքով երկիրը հայտնվում է արտաքին պարտքի ավելացման, փոխարժեքի վատթարացման և այլ հիմնախնդիրների առջև, մինչդեռ էլեկտրաէներգիայի արտահանումը ՀՀ-ից և տարածաշրջանի շուկայում հիմնական խաղացող լինելը կարող է զգալիորեն բարելավել երկրի վճարային հաշվեկշիռը: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի շուկայում իրականացվող և վարվող տնտեսական քաղաքականությունը կարող են նկատելիորեն բարձրացնել էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները և ավելացնել պետական բյուջեի եկամուտները:

Սեպտեմբեր, 2017թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր (2017-2022թթ.), հաստատվել է ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը ներկայացնելիս, 21 հունիսի 2017թ., http://www.gov.am/am/news/item/13047/:

3. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Եր., ՀՀ ԱՎԾ, 2004թ.:

4. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Եր., ՀՀ ԱՎԾ, 2016թ.:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2000 թվականին, Եր., ՀՀ ԱՎԾ, 2001թ.:

6. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2003 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացուցակի 8-նիշ դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2004թ.:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2011 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8-նիշ դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2012թ.:

8. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2012 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8-նիշ դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2013թ.:

9. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2013 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8-նիշ դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2014թ.:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

10. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2014 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8-նիշ դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2015թ.:

11. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2015 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 10-նիշ դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2016թ.:

12. Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2016 թվականին (ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 10-նիշ

դասակարգման), Եր., ՀՀ ԱՎԾ, 2017թ.:

13. Հայաստանի վիճակագրական տարեգիրք, Եր, ՀՀ ԱՎԾ, 2014թ.:

14. Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին, Եր, ՀՀ ԱՎԾ, 2017թ.:

15. ԱՄարկոպան, Գնազարյան, ԴՀախվերդյան, Միջազգային տնտեսական հարաբերություններ, ուսումնական ձեռնարկ, մաս I, Եր., ՀՊՃՀ, 2011թ.:

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ

Աշոտ Մարկոսյաե, էյյաեռրա Մաթևոսյան

Ամփոփագիր

Յուրաքանչյուր երկրի ՀՆԱ մեծության վրա զուտ արտահանումը (արտահանման և ներմուծման տարբերությունը) ունի անմիջական ազդեցություն. զուտ արտահանման բացասական մեծության դեպքում այդ նույն չափով նվազում է ՀՆԱ մեծությունը, և ընդհակառակը: Այստեղից հետևում է, որ երկրի արտաքին տնտեսական գործունեության հիմնական նպատակ պետք է հանդիսանա արտահանման ծավալների գերազանցումը ներմուծման ծավալների նկատմամբ: Այս խնդիրը հատկապես կարևոր է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ 1995-2016թթ. ժամանակահատվածի համար կատարված ուսումնասիրության արդյունքներով զուտ արտահանումը մշտապես բացասական մեծություն է եղել, թեև արտահանման ծավալների ավելացման հիմնախնդիրը մշտապես գտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում:

Հեղինակները, ելնելով ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման համեմատական վերլուծությունից, ցույց են տալիս, որ այն կարող է դառնալ արտահանման ավելացման կարևոր ուղի, ինչը նկատելիորեն կնվա-զեցնի զուտ արտահանման բացասական մեծությունը և դրանով իսկ իրական հնարավորություններ կստեղծի արտաքին առևտրի բարելավման գործում:

ВОЗМОЖНОСТИ ЭКСПОРТИРОВАНИЯ ЭЛЕКТРОЭНЕРГИИ В РА Ашот Маркосян, Элянора Матевосян

Резюме

На величину ВВП любой страны непосредственно влияет величина чистого экспорта (которая равна разнице объемов экспорта и импорта). Так, если чистый экспорт страны является отрицательной величиной, то ровно на эту величину

уменьшается и ВВП страны, и, наоборот, при положительном чистом экспорте на такую же величину увеличивается и ВВП. Нетрудно предположить, что основной целью внешнеэкономической деятельности страны должно стать превышение объемов экспорта по отношению к импорту. Такая задача наиболее остро стоит перед Республикой Армения, поскольку из анализа статистических данных о внешнеэкономической деятельности за 1995-2016гг. следует, что величина чистого экспорта в течение всего исследуемого периода оставалась отрицательной, хотя проблема увеличения экспорта неизменно находилась в центре внимания правительства РА.

Авторы статьи, исходя из результатов сравнительного анализа производства и экспорта электроэнергии в РА, показывают, что увеличение экспорта электроэнергии может стать одним из основных путей увеличения объемов экспорта из республики, что в свою очередь позволит значительно сократить отрицательное значение чистого экспорта и улучшить ситуацию, сложившуюся в сфере внешней торговли.

OPPORTUNITIES FOR EXPORTING ELECTRICITY FROM THE RA Ashot Markosyan, Elyanora Matevosyan

Resume

The amount of GDP of any country is directly affected by the value of its net exports (which is the difference between the volumes of exports and imports). Thus, if the net exports value for a country is negative, then exactly this amount decreases the country’s GDP, and vice versa, with a positive net export, GDP also increases by the same amount. It then follows that the main goal of foreign economic activity of the country should be the excess of exports in relation to imports. This issue is most acute for the Republic of Armenia, since the analysis of statistical data on foreign economic activity for 1995-2016 indicate that the value of net exports remained negative throughout the entire period under study, although the problem of increasing exports was constantly in the attention focus of the Government of the Republic of Armenia.

Based on the results of a comparative analysis of electricity production and exports in the Republic of Armenia, the authors show that an increase in electricity exports can become one of the main ways to increase exports from the country, which in turn will significantly reduce the negative value of net exports and improve the situation in the area of foreign trade.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.