ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 1(8), 2021
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, HISTORY, ИСТОРИЯ
ՀԱՅԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՓՈՒԼԵՐՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՅՍՐԿՈՎԿԱՍՈՒՄ (XI-XX ԴԴ.) (ՄԱՍ 1)*
ՀՏԴ 94 (479.25) ; 343.4 12 DOI: 10.52063/25792652-2021.1-9
ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն [email protected]
Հոդվածի նպատակն է տարաբնույթ սկզբնաղբյուրների (արխիվային փաստաթղթեր, վիճակագրական նյութեր, պարբերական մամուլ, թեմային առնչվող գրականության) հենքի վրա ներկայացնել Արևելյան Այսրկովկասում' Կուրի դաշտավայրից մինչև Ապշերոն թերակղզի ընկած տարածքում, XI-XX դարերի ընթացքում տեղաբնիկ հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական քաղաքականության պատճառներն ու իրագործման փուլերը:
Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական ու պատմահամեմատական վերլուծության սկզբունքների կիրառմամբ: Աղբյուրների հավաստիության ու վավերականության աստիճանը ճշտել ենք դրանց համակողմանի ուսումնասիրության միջոցով:
Փաստերի համադրմամբ տրվում է հիմնահարցի պատմության հետևյալ փուլայնացումը. Արևելյան Այսրկովկասում տեղաբնիկ հայերի էթնիկ զտումներն ու կոտորածները տակավին իրականացվել են XI-XVIII դարերում, երբ երկրամասը պարբերաբար հայտնվում էր այլևայլ նվաճող, վաչկատուն ցեղերի ու պետությունների արշավանքների և տիրապետության տակ (թուրք-սելջուկներ, մոնղոլ-թաթարներ, Լանկ-Թեմուր, կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղեր և ղզլբաշների արշավանքներ, դրանց հաջորդած թուրք-պարսկական պատերազմներ, սուննի լեզգիներ, Նադիր շահի ու Աղա Մուհամմադ խանի արշավանքներ): Դրա հետևանքով հայ բնակչության մի որոշ մասը բռնատեղափոխվեց և լքեց հայրենի տարածքները կամ հարկադրաբար ընդունեց նվաճողների մահմեդական դավանանքը: Էթնիկ զտումների ու կոտորածների հաջորդ փուլը հայ-թաթարական ընդհարումների շրջանն էր (1905-1906 թթ.):
Հետագայում ցեղասպանական քաղաքականությունը պետական մակարդակով է իրականացվել' արդեն արհեստածին «Ադրբեջան» կազմավորման մուսավաթական (1918-1920 թթ.) և վերջում' Ադրբեջանի խորհրդային վարչակարգերի ժամանակաշրջաններում (1920-1990 թթ.):
* Հոդվածը ներկայացվել է 02.03.2021թ., գրախոսվել' 10.03.2021թ., տպագրության ընդունվել' 30.03.2021թ.:
9
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Հոդվածում հիմնավորված է այն իրողությունը, որ երկրամասի տեղաբնիկ հայ բնակչությունը էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկվեց իր բնօրրանում, այնպես, ինչպես երիտթուրքերն իրագործեցին արևմտահայերի բնաջնջումը 1915-1916 թթ-ին. Արևմտյան Հայաստանում։ Հետևաբար այդ քաղաքականությունը պետք է որակել որպես հայերի ցեղասպանության շարունակություն և բաղկացուցիչ մաս, քանզի Հայոց ցեղասպանությունն իր աշխարհագրական ընդգրկմամբ (Կիլիկիայից մինչև Բաքու) համաթուրքականության ամբողջական ծրագրի իրականացման հետևանք էր:
Պատմագիտական գրականության մեջ թեև խնդրո առարկա հարցի վերաբերյալ անդրադարձերը բազմաթիվ են, սակայն առանձին քննության առարկա չի դարձել Արևելյան Այսրկովկասում' Կուրի դաշտավայրից ներառյալ Ապշերոն թերակղզի ընկած տարածքում հայերի էթնիկ զտումների ու ցեղասպանական քաղաքականության ամբողջական ուսումնասիրությունը:
Հիմնաբառեր' Արևելյան Այսրկովկաս, Բաքվի նահանգ, Կուրի ձախափնյակ, համաթուրքականություն, էթնիկ զտումներ, այլատյացություն, ցեղասպանություն, բռնագաղթ:
Դիտարկելով Արևե|յան Այսրկովկասի (ներառում է Կուրից հյուսիս պատմական Բուն Աղվանքի1 և նրանից հյուսիս-արևելք տարածվող մերձկասպյան, ինչպես նաև Կուրի աջափնյա դաշտավայրը և Երասխ/Արաքսի ստորին հոսանքից հարավ գտնվող՝ Մեծ Հայքի Փայտակարան2 աշխարհի արևելյան՝ Կասպից ծովի առափնյա շրջանները),
1 Բուն Աղվանքի աշխարհագրական սահմանների և առընթեր հարցերի մանրամասն քննությունը տե'ս Акопян А. А., Албания-Алуанк в греко-латинских и древнеармянских источниках, Ереван, 1987; Սվազյան Հ., Աղվանից աշխարհի պատմություն (հնագույն շրջանից VIII դարը ներառյալ), Երեւան, 2006; Վարդանյան Ա., Աղվանքի պատմաաշխարհագրական քննություն, Երևան, 2013; Յակոբեան Ա. Ա., Արքայատոհմերն ու իշխանատոհմերը Բուն Աղուանքում եւ Հայոց Արեւելից կողմանքում անտիկից մինչեւ ԺԳ դար, Երեւան, 2020:
2 Մեծ Հայքի 11-րդ' Փայտակարան աշխարհը Հայաստանում Արշակունյաց թագավորության վերացումից (428 թ.) հետո տարբեր ժամանակներում մտել է այլևայլ պետությունների կազմի մեջ: Թուրքմենչայի 1828 թ.-ի փետրվարի 10-ի հաշտության պայմանագրով Այսրկովկասում Ռուսական կայսրության տիրապետության հաստատումից հետո անցկացվեցին վարչատարածքային բաժանումներ: Ցարական կառավարությունը նախ' Կասպիական մարզի (1840 թ.), ապա' Շամախու նահանգի (1846 թ.), իսկ այնուհետև' Բաքվի նահանգում (1867 թ.) Շիրվանի, Բաքվի և Ղուբայի պրովինցիաներից բացի ընդգրկեց նաև Փայտակարանի (ունեցել է 12 գավառ) արևելյան շրջանները. հյուսիսում Մուղանի դաշտի մեծ մասը (հետագայի' Ջավատի գավառը), հարավ-արևելքում' Կասպից ծովի առափնյա շրջանը' Լենքորանի ցածրավայրը և Թալիշի լեռնային շրջանը (հետագայի' Լենքորանի գավառը): 1920 թ.-ի ապրիլի վերջերին Փայտակարանի արևելյան շրջանները բռնակցվել են Ադրբեջանական ԽՍՀ-ին (տե'ս Աբրահամյան Ա., Անանիա Շիրակացու մատենագրությունը, Երևան, 1944, էջ 350; Հարությունյան Բ., Փայտակարան, ՀՍՀ, հ. 12, Երևան, 1986, էջ 301-302; նույնի' Մեծ Հայքի թագավորության հյուսիս-արևեԱան մարզերի վարչա-քաղաքական կացությունը 387-451 թթ., ԲԵՀ, Երևան, 1976, էջ 7795; նույնի' Փայտակարան քաղաքը և նրա տեղադրությունը, ԼՀԳ, Երևան, 1981, № 12, էջ 61-76; նույնի' Հայաստանն ըստ «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների (քարտեզ), Երևան, 2001); Амбарцумян А., Область Пайтакаран и гора Сабалан. Филологические и этимологические очерки (этимология названий и происхождение традиций). Международная конференция по арменоведению «Письменные памятники армянского наследия», Сб. докладов и тезисов. Ред. составитель Д. С. Мкртчян, СПб., 2017, С. 21-40); Յակոբեան Ա. Ա., Աշխարհացոյցեան Փայտակարան նահանգի գաւառների տեղորոշման նոր փորձ («Հայաստանը եւ արեւելաքրիստոնեական քաղաքակրթությունը. Գ»: Ճանաչված հայագետ-կովկասագետ Պավել Չոբանյանի (1948-2017) ծննդյան 70-ամյակին նվիրված Հանրապետական գիտաժողով (մայիսի 17-18, 2018): Զեկուցումներ եւ զեկուցումների դրույթներ, Երևան, 2018, էջ 236-246; նույնի' Локализация кантонов (гаваров) прови-
10
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
տեղաբնիկ հայերի3 կոտորածների, էթնիկ զտումների, հետագայում նաև ցեղասպանության վերածված քաղաքականության հիմնահարցը' ժամանակագրական առումով
нции Пайтакаран Великой Армении по «Ашхарhацойц»-у («Армянской географии» VII века), «Anatolia – The Caucasus – Iran: Ethnic and Linguistic Contacts» (ACIC), 10-12 May, 2018, Yerevan, Institute of Oriental Studies, Russian-Armenian University, Armenia in Cooperation with the Institute of Empirical Linguistics Goethe University of Frankfurt am Main, Abstracts. Yerevan, 2018, p. 19-20.
3 Պատմական հավաստի հիշատակությունները վկայում են, որ Կուրի ձախափնյակի և մերձկասպյան շրջանների տարէթնիկ տարածքում վաղ ժամանակներից բնակվել են ոչ միայն աղվաններ, այլև որոշակի հայկական էթնիկ տարր, որն ուրույն դերակատարություն է ունեցել երկրամասի մշակութային ու քաղաքական զարգացումներում (տե'ս Գալստյան Հ., Հակոբյան Ա., Էթնալեզվական գործընթացները Բուն Աղվանքում (Գալստյան Հ., Հոդվածներ, հուշագրություններ, հարցազրույցներ (ժողովածու): Կազմ.' Մարության Հ., Երևան, 2003, էջ 91-92): Հայկական լեռնաշխարհից արևելք' Կուրի ձախափնյակում, հայ էթնիկ տարրի վաղեմությունը փաստող բազմաթիվ ապացույցներ կան հայկական աղբյուրներում: Ինչպես, օրինակ, Սիմեոն Ա Երևանցի պատմագիր կաթողիկոսը հիշատակարանում գրում է. «Իսկ բազմութիւնք հայալեզու և հայակրօն ժողովրդոցն, որք այժմ գոն ի յերկիրն Աղուանից, հայք են ի բնէ» (ընդգծումը մերն է - Գ. Ս.): Դիւան Հայոց պատմութեան, Գ գիրք, մասն Բ, Սիմէոն կաթուղիկոսի յիշատակարանը, հրատարակեց Գիւտ քահանայ Աղանեանց, Թիֆլիս, 1894, էջ 417-418): Նշենք, որ երկրամասում հայերի տեղաբնիկ լինելը փաստում են նաև օտար աղբյուրները: Այդ իմաստով հատկապես ակնառու է կովկասագետ Յու. Գագեմեյստերի տեղեկությունը. «Նախկին Կասպիական մարզի ամբողջ բնակչությունից իրենց նախաբնակությունը կարող են ապացուցել միայն հայերն ու ուդիները» (Гагемейстер Ю., Хозяйственный очерк Закавказскаго края: народонаселение (Сборник газеты «Кавказ»), первое полугодие 1847 года. Изд. О. Н. Константиновым, Тифлис, 1847, С. 58. Ըստ որոշ տեղեկությունների՝ միջնադարում երկրամասի ողջ տարածքում՝ Կուրից մինչև Կասպից ծով, բնակվում էին մեծ թվով հայեր. հայաբնակ բնակավայրերի թիվը հասնում էր ավելի քան 200—ի (տե'ս Կարապետյան Ս., Շամախու գավառի գյուղերի պատմությունից, ԼՀԳ, Երևան, 1989, № 2, էջ 57):
Բաքվի շրջակայքում գոյություն ունեցած հայկական գյուղական համայնքների մասին ուշագրավ տեղեկություն է հաղորդում XV դ. սկզբի տեղացի արաբ աշխարհագրագետ ու ճանապարհորդ Աբդ ար-Ռաշիդ ալ Բաքուվին' ավանդաբար նրանց բնակիչներին կոչելով քրիստոնյաներ: «Բաքուի... մերձակայքում,- գրում էր Բաքուվին,- կան շատ գյուղեր և յուրաքանչյուրն ունի ամրացված միջնաբերդ ամրապինդ պատերով: Այդ գյուղերի բոլոր բնակիչները քրիստոնյաներ են (իմա' հայեր - Գ. Ս.)...» (Абд ар-Рашид ал-Бакуви, Китаб талхис ад-асар ва аджа’иб ал-малик ал-Кахар («Сокращение [книги о] «Памятниках» и чудеса царя могучего»). Издание текста, перевод, предсловие, примечания и приложения З. Буниатова, Москва, 1971, С. 89-90). Այստեղ հարկ է նշել, որ աշխատության հրատարակիչ, հայտնի պատմակեղծարար Զիա Բունիաթովը, որին հատուկ է պատմական անցանկալի փաստերի նենգափոխումն ու աղավաղումը, կասկածի տակ դնելով այդ հաղորդման հավաստիությունը, հանիրավի միջամտել է պատմիչի շարադրանքին և բնօրինակի այդ հատվածում դրել հարցական նշան:
Ի լրումն վերոնշյալի' ավելացնենք, որ 1683 թ.-ի հունվարի 6-8-ը Բաքու այցելած գերմանացի բնագետ ու բժիշկ Էնգելբերտ Կեմպֆերը քաղաքի բազմակողմանի նկարագրությունից բացի ուշագրավ տեղեկություններ է թողել նաև «Կույսի աշտարակի» ու ամրոցի գլխավոր մուտքի' «Շա-մախիի» դարպասների մոտ գտնվող հայկական երկհարկանի քարավանատան մասին (տե'ս -Kempfer E., Amoenitatum Exoticarum Politico-Phisico-Medicarum Fasciculi, Lemgoviae, 1712, p. 264286).
Կուրի ձախափնյակի մշակութային զարգացումներում հայկական ազդեցությունն առավելապես դրսևորվել է քրիստոնեության և դպրության տարածման ու հաստատման գործում: Ագա-թանգեղոսի հաղորդմամբ' Գրիգոր Լուսավորիչը և Հայոց թագավոր Տրդատ III Մեծը (298-330 թթ.) քրիստոնեության քարոզչությունը տարածեցին «...մինչ ի սպառ ի սահմանս Մասքթաց, մինչև ի դրունս Ալանաց, մինչ ի սահմանս Կասպից.» (Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, աշխա-տութեամբ Գ. Տէր-Մկրտչեան եւ Ստ. Կանայեանց, Տփխիս, 1909, էջ 439): Պատմականորեն հավաստի է, որ IV դ. 30-ական թվականների սկզբներին երկրամասում քրիստոնեություն է քարոզել Բուն Աղվանքի և Վիրքի համար եպիսկոպոս կարգված Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի երեց որդի Գրիգորիսը, որը Մասքթաց հեթանոս Սասեսան թագավորի հրամանով նահատակվել է
11
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
SCIENTIFIC ARTSAKH
научный арцах
№ 1(8), 2021
Դերբենդից հարավ' Կասպից ծովի ափին գտնվող Վատնյա դաշտում (ներկայիս Խաչմասի շրջանում): Տե'ս Փաւստոսի Բիւզանդացւոյ Պատմութիւն Հայոց, բնագիրը Ք. Պատկանեանի, թարգմ. և ծանոթ. Ստ. Մալխասեանի, Երեւան, 1987, էջ 26; Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, Կ. Պոլիս, 1912, Հ 99, էջ 138-139; Հարությունյան Բ., Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքը, ԼՀԳ, Երևան, 1981, N 6, էջ 76-77; Мурадян П., Кавказский культурный мир и культ Григория Просветителя, «Кавказ и Византия», вып. 3, Ереван, 1982, С. 5-20; Акопян А., Албания-Алуанк, С. 124-145; Սվազյան Հ., Աղվանից կաթողիկոս Մանուկ Գրիգորիս, «Էջմիածին», 2003, N Զ, էջ 39-46:
Բուն Աղվանքում գրի, լուսավորության ու քրիստոնեության հետագա տարածումը սերտորեն կապված է Մեսրոպ Մաշտոցի կրթալուսավորական գործունեության հետ, որը Հայաստանում նորաստեղծ գրի ամրապնդումն ու լուսավորական գործը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո' V դ. սկզբներին, նույն առաքելությամբ անցել է Բուն Աղվանք և Եսվաղեն թագավորի, Երեմիա եպիսկոպոսի ու Բենիամին երեցի օգնությամբ տարածել իր ստեղծած աղվաներեն գիրը (Կորյուն, Վարք Մաշտոցի: Բնագիրը, ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով և ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. դ-ր Մ. Աբեղյանի, Երևան, 1941, էջ 70; Ակինեան Ն., Ս. Մաշտոց վարդապետ. Կեանքն եւ գործունէութիւնը, հանդերձ կենսագրութեամբ Ս. Սահակայ, Վիեննա, 1949, էջ 295-319; Абрамян А., Дешифровка надписей Кавказских агван, Ереван, 1964, С. 73; Յակոբեան Ա., Մաշտոցի երկրորդ հիւսիսային ուղեւորու-թեան ժամանակը եւ խնդիրները, Միջազգային գիտաժողով' նվիրված Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին (Երեւան, 12-17 Սեպտեմբերի, 2005 թ.): Զեկուցումների ժողովածո, Երեւան, 2006, էջ 122-131):
Բուն Աղվանքը հնուց գտնվել է հայկական պետականության ու Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր ու քաղաքակրթական ազդեցության ներքո: Այն, որ վաղ միջնադարից մինչև Հայոց թագավորության անկումը (428 թ.) Աղվանից թագավորությունը որոշ ընդհատումներով գտնվում էր հայկական թագավորության քաղաքական ու մշակութային ազդեցության ներքո, խոսուն վկայությանն ենք հանդիպում Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկում. «Սկիզբն առաջնոյ պատմութեանն եդաք զսուրբ Լուսավորիչն Հայոց... զսուրբն Գրիգորիոս... Իսկ երկրորդ հատուածիս դիցուք գլուխ զլուսաւո-րիչս կողմանցն Աղուանից, որպէս զազգայնոց և զհաւատակցաց մերոց, մանաւանդ զի և առաջնորդք նոցա հայալեզուք, հայերէնախօսք յոլովք էին. թագաւորքն' հնազանդք' թագաւորացն հայոց, ընդ ձե-ռամբ նոցա լեալք, և եպիսկոպոսքն' ձեռնադրեալք ի սրբոյն Գրիգորէ և յաթոռակալաց նորա, և ազգն ուղղափառութեամբ ընդ մեզ կացեալ ի կրօնս, վասն այնորիկ արժան է ի միասին յինել յիշատակ երկուց ազգացս» (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհան-ջանյանի, Երևան, 1961, էջ 192). Հայր Ներսես Ակինյանի դիտարկմամբ' «...Աղուանից աշխարհը ոչ միայն ... Մեծ Հայաստանի հովանւոյն տակ ապրած էր եւ անոր մշակոյթով սնած, այլ եւ. կրօնքով եղբայրացած. թէպէտ յետոյ քաղաքականապէս անկէ բաժանուած, բայց եղած է. անոր հետ դաշնակից եւ դրացիութեամբ» (Ակինեան Ն., Ս. Նշվ. աշխ., էջ 315): Հ. Աճառյանը, բարձր գնահատելով Հայոց քաղաքակրթական նշանակությունը երկրամասում, գրել է. «Աղուանից երկրին մէջ գտնո-ւէին հայկական ծագում ունեցող ցեղեր... Ասոնք այնպէս ուժեղ էին և այնպէս հաստատուն կերպով տեղաւորուած երկրին մէջ, որ ոչ թէ միայն իրենց ինքնուրոյնութիւնը կորցրած չէին, այլ և ընդհակառակը, զանազան յաջող հանգամանքներու պատճառաւ... ազդեր էին երկրի վրայ...» (Աճառյան Հ., Հայ գաղթականության պատմություն, Երևան, 2002, էջ 44): Շիրվանում հայ բնակչության' հնուց և վաղ միջնադարից եկող մշակութակերտ գործունեության շարունակականության վերաբերյալ ուշագրավ դիտարկում է արել Լեոն' նշելով, որ «Հայերը Շիրվանում բնակութիւն են հաստատել շատ հին ժամանակներից: Բացի դրանից, չը պէտք է մոռանալ, որ Շիրվանը հին Աղուանից երկրի մի մասն է, իսկ Աղուանից երկիրը, երկար դարերի ընթացքում եղել է հայերի կուլտուրական եւ քաղաքական խիստ ազդեցութեան տակ» (Լ [Լեո], Շամախի, «Մշակ», Թիֆլիս, 1902, փետրվարի 7, № 28):
Երկրամասի էթնոմշակութային պատմության մեջ հայոց էթնոհոգևոր ու քաղաքակրթական ակունքների ու հայաբնակ գյուղերի մշակութային գործունեության անվիճելի վկայություններն են հայ ճարտարապետության հորինվածքներով կառուցված միջնադարյան բազմաթիվ եկեղեցիները, վանքերը (Քիշի Ս. Եղիշա Առաքյալ Ճալեթի Ս. Աստվածածին, Սաղիանի Ս. Ստեփաննոս Նախավկա, Մեյ-սարիի Ս. Աստվածածին և այլն) և մատուռները, հնավայրերի հայերեն արձանագրված հարյուրավոր խաչքարերն ու տապանաքարերը, որոնցով հարուստ են Նիժ, Վարդաշեն, Ճալեթ, Ամուրավան, Գանձակ, Ղալակա, Վանք, Ռուշանաշեն, Հնղար, Սաղիան, Մատրասա և այլ գյուղերի գերեզմանատները (տե'ս Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997):
12
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
դրանք պայմանականորեն բաժանել ենք չորս հիմնական փու[ի' սկսած XI դարից' ներառյալ վաչկատուն թյուրքալեզու մահմեդական եկվորների հիմքի վրա 1918 թ.-ին ստեղծված արհեստածին «Ադրբեջան» կազմավորման խորհրդային ժամանակաշրջանը' 1920-1990 թթ.:
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ (XI-XVIII ԴԴ.): Պատմական Առանի և Շիրվանի տարածքն ընդ-գրկող Արևեյյան Այսրկովկասն իր աշխարհագրական դիրքով վաղ ժամանակներից եղել է տարբեր ժողովուրդների ու մշակույթների ակտիվ փոխազդեցության, հյուսիսից' Ճորա կամ Դերբենդի լեռնանցքով պարբերաբար ասպատակող վաչկատուն խազարների, Արևելքի ու Արևմուտքի հզոր տերությունների' Պարթևական թագավորության և Հռոմեական կայսրության, Սասանյանների ու Բյուզանդիայի մրցակցության ու ռազմական բախումների թատերաբեմ' մեծապես տուժելով ավերիչ պատերազմներից ու տիրապետություններից: Ինչպես իրավամբ գրում է Մակար եպս. Բարխուտարյանցը. «Ոչ մի երկիր ենթակայ եղած չէ վերջին աստիճան ճնշման, սրածութեան, արիւնահեղութեան, սովի և գերեվարութեան, որքան Աղուանից երկիրն: Աղուանից երկիրն, լինելով հիւսիսից հարաւ և հարաւից հիւսիս անցուդարձ անելու միակ ճանապարհն կամ դուռնն, բազմիցս ոտնակոխ է լինում յաճախակի անցուդարձ անող բռնաւորների հրոսակներից մանա-ւանդ քրիստոնէութիւնը ընդունելուց յետոյ»* 4:
Հայկական լեռնաշխարհից արևելք' Կուրի ձախափնյակի էթնոմշակութային պատկերում, դեռևս պարսկական (V-VI դդ.) տիրապետության, ապա արաբական արշավանքների ու նվաճումների շրջանում (VII-IX դդ.) սկսված մշակութային, քաղաքական ու էթնիկական փոփոխություններն ավելի մեծ ու լուրջ բնույթ ստացան XI-XVIII դդ. ընթացքում, երբ երկրամասը պարբերաբար հայտնվեց այլևայլ նվաճող, վաչկատուն ցեղերի ու պետությունների տիրապետության տակ5:
Այսպես' 1066 թ.-ին Ատրպատականից եկող սելջուկ-թյուրքերը Կարա-Տեկին ամիրայի առաջնորդությամբ արշավում են Շիրվան6: XI դ. 70-ական թվականներին Շիրվանի
Կուրի ձախափնյակում հայերեն խոսքն ամրապնդվում ու տարածվում էր նաև հայերեն գրով: Այս առումով պատմական բացառիկ արժեք ունեն նաև երկրամասի տասնյակ գրչօջախնե-րում (Բաքու, Շամախի, Սաղիան, Մեյսարի, Ճալեթ, Մատրասա և այլն) XIV-XVIII դդ. ընթացքում ընդօրինակված հայերեն ձեռագիր բազմաթիվ մատյանները (Ավետարաններ, սաղմոսարաններ, քարոզգրքեր, Ճաշոցներ, եկեղեցական-ծիսական այլ ժողովածուներ' մաշտոցներ, ժամագրքեր, խորհրդատետրեր և այլն) (տե'ս Եգանյան Օ., Մեսրոպ արքեպ. Սմբատյանի «Նկարագիր Շամախւոյ թեմի» գրքում հիշատակված ձեռագրերը, «Էջմիածին», Ս. Էջմիածին, 1970, № Ա, էջ 45-48, տե'ս նաև նույնի' Աշխատութիւններ: Հրատարակութեան պատրաստեց' Գ. Տէր-Վարդանեան, Երեւան, 2014, էջ 72-75): Երկրամասի գրչության կենտրոններում ոչ միայն ընդօրինակվել են մատյաններ, այլև գրատներում պահվել, կորստից փրկվել և մեզ են հասել այլ վայրերում (Սպահան, Թիֆլիս, Բա-բերդ, Արցախ, Գողթան, Նոր Ջուղա, Սյունիք, Մոկս, Կաֆա և այլն) XIV-XIX դդ. ընդօրինակված, նվիրատվությունների կամ այլ ճանապարհներով ձեռք բերված մեծաքանակ արժեքավոր ձեռագրեր, որոնց մի մասն այժմ պահպանվում է Մաշտոցյան Մատենադարանում և Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի գրատանը (տե'ս Ստեփանյան Գ., Շամախու Հայոց թեմի գրչության այլ վայրերում գրչա-գրված եկեղեցապատկան և վանքապատկան մատյանները (XIV-XIX դդ.), «Էջմիածին», Ս. Էջմիածին, 2005, № ԺԲ, էջ 67-73):
4 Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին Դաղստան), Թիֆլիս, 1893, էջ
88-89:
5 Տե'ս Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. II, Երևան, 2016, էջ 489-513:
6 X դարից Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծով և Ապշերոնի թերակղզուց հյուսիս-արևմուտք' ընդհուպ մինչև Դերբենդի ամիրայություն ընկած ողջ մերձկասպյան տարածքը Շամախի կենտրոնով սկզբնաղբյուրներում առավելապես հայտնի էր «Շիրուանայ երկիր» անունով, որի հիմքում ընկած էր վաղմիջնադարյան Ճիղբքի բուն-աղվանական թագավորությունը: Մ. Չամչյանն այդ մասին գրում է. «Աղուանից աշխարհ..., որ է ընդ մէջ Կուր գետոյ և Կասպից ծովու' մինչև ի Դարբանդ. և սա կոչի Աղուանք Շիրուանայ, կամ Շիրուան...» (Միքայել Չամչյանց, Հայոց պատմություն (սկզբից մինչև 1784 թվականը), հ. Գ, Երևան, 1984, հավելված, էջ 131): «Շիրվան» երկրանվան
13
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
լեռնահովիտները ողողվեցին օղուզա-թյուրքական քոչվոր ցեղերի կողմից7: Այդ ամենն ուղեկցվում էին անլուր ջարդերով, անասեյի դաժանությամբ ու բռնությամբ, թալանով ու կողոպուտով։ Սելջուկյան աշխարհակալ տերության թուլացմանը զուգընթաց' Վրաստանի թագավոր Դավիթ Դ Շինարար թագավորը, 1124 թ.-ին առանց նկատելի դիմադրության հանդիպելու, տերության կազմի մեջ մտցրեց նաև Շիրվանը8:
Շիրվանահայության համար դաժան փորձությունների ժամանակներ սկսվեցին մոնղոլ-թաթարական ավերիչ արշավանքների հետևանքով: 1222 թ.-ի սկզբներին մոնղոլական զորաբանակը, հյուսիս-արևելյան Հայաստանից շարժվելով Շիրվան, պաշարեց Շիրվանի երբեմնի մայրաքաղաք Շամախին9: Քաղաքի բնակիչները դիմում են ինքնապաշտպանության։ Սակայն եռօրյա համառ մարտերից հետո մոնղոլները գրավում են քաղաքը և դաժան հաշվեհարդար տեսնում ազգաբնակչության հետ10: Հայ և օտար աղբյուրներն իրար լրացնող տեղեկություններ են հաղորդում մոնղոլական արշավանքների ու չարագործությունների մասին: Զորօրինակ' XIII դ. արաբ պատմիչ Իբն Ալ-Ասիրի վկայությամբ' «Բնակիչները հոգնած, ուժասպառ ու թուլացած էին, ուստի ընկճվեցին, իսկ թաթարները գրավեցին քաղաքը, շատերին կոտորեցին, ունեցվածքը կողոպտեցին և այլանդակություններ գործեցին»11: Շիրվանահայության հետագա վիճակն էլ ավելի ծանրացավ մոնղոլ-թաթարների' Ճարմաղանի (1236 թ.), ապա 1318-19 թթ.-ին Ոսկե Հորդայի խան Ուզբեկի արշավանքների ժամանակ12:
1387 թ.-ից Շիրվանը ենթարկվեց նաև Լանկ-Թամուրի ամայացնող արշավանքներին13: Վերջինիս բանակները ավերեցին իրենց ճանապարհին ընկած քաղաքները, բերդերն ու եկեղեցիները: «Շրվանայ երկրի» Մատրասա հայկական գյուղում Թումա Թավրիզեցի գրչի 1403 թ.-ին ընդօրինակած «Մեկնութիւնք եւ քարոզք Մատթէոսի վարդապետի, աշակերտի Գրիգորի Տաթեւացւոյ» ձեռագրի հիշատակարանում Լանկ-Թեմու-րի չարագործությունների մասին դառնությամբ արձանագրված է հետևյալը. «...ի նեղ և ի դառն և ի յանծկացեալ ժամանակիս, զի հէնք և երկիւղ և սասանումն և դողումն թշուա-ռականին և նեռին կարապետին' Թամուրին, որ թարքմանի դա մուր, զի ուր և հասանէ մթնատեսակ և մրրատեսակ առնէ, զոմն կողոպտելով, զոմն չարչարելով, զոմն սպանելով,
ստուգաբանման և հարակից հարցերի մանրամասն քննությունը տե'ս Минорский В., История Шир-вана и Дербента X-XI вв., Москва, 1963, С. 85, 106-119; Փափազյան Հ., Անանուն տաջիկ աշխարհագիրը Հայաստանի, Ադրբեջանի և Արևեյյան Վրաստանի աշխարհագրության և տնտեսական հարաբերությունների մասին (X դ.), «Տեղեկագիր» Հսսհ ԳԱ (հաս. գիտ.), Երևան, 1953, № 5, էջ 80, 86; Акопян А. А., Албания-Алуанк, С. 90; Դալալեան Տ., Շիրուան տեղանուան ստուգաբանութեան շուրջ, «Հայկազեան հայագիտական հանդէս», Պէյրութ, 2006, հ. ԻԶ, էջ 17-28; Հակոբյան Ար., «Շիրվան» երկրանվան ծագման հարցի շուրջ, «Մերձավոր Արևելք», հ. IV, Երևան, 2007, էջ 61-65:
7 Տե'ս Բոռնազյան Ս., Հայաստանը և սելջուկները (XI-XII դդ.), Երևան, 1980, էջ 135, 175,
200:
8 Տե'ս Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. II, էջ 319:
9 1192 թ., Շամախիում տեղի ունեցած ահեղ երկրաշարժի պատճառով Շիրվանշահ Ախ-սիտան I-ը (մոտ 1160-1196/7 թթ.) մայրաքաղաքը ժամանակավորապես տեղափոխել է Բաքու (տե'ս Джидди Г., Средневековой город Шемаха (IX-XVII вв.): историко-археологическое исследование, Баку, 1981, С. 39-40):
10 Տե'ս Ալթունեան Գ., Մոնղոլները եւ նրանց արշաւանքները ԺԳ դարում, Վաղարշապատ, 1913, էջ 19, տե'ս նաև Ստեփանյան Հ., Հայ ժողովրդի պայքարը թաթար-մոնղոլների լծի դեմ, Երևան,1990, էջ 41:
11 Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, արաբական աղբյուրներ, Բ, Իբն Ալ-Ասիր: Թարգմանություն բնագրից, առաջաբան և ծանոթագրություններ' Ա. Տեր-Ղևոնդյանի, Երևան, 1981, էջ 305:
12 Տե'ս Վրաց ժամանակագրություն (1207-1318): Թարգմանությունը հին վրացերենից, առաջաբանը և ծանոթագրությունները' Պ. Մուրադյանի, Երևան, 1971, էջ 72:
13 Տե'ս Կիրակոսյան Գ., Հայաստանը Լանկ-Թամուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում, Երևան, 1997, էջ 52:
14
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
զոմն գերելով, զհայր ի յորդւոյ բաժանելով և զորդի ի հօրէ և այլն: Եւ ոմանք մազապուրծ լինելով ի յայրս և ի ծերպս և յամրոցս և ի դղեակս, և ոչ լինէին ազատեալք, զի ոմանք ի սո-վոյ մեռանէին և այլք ի տօթոյ և ի ծարաւոյ, կէսք ի յահէ և յերկիւղէ զինքեանս քարավէժ առնէին, և այլ բազում չարիս...»14:
Լանկ-Թամուրի տիրապետությունը նվաճյալ երկրների համար ունեցավ ծանր ու աղետալի հետևանքներ: Ավերածություններից ու կոտորածներից զատ' Լանկ-Թամուրը Արևելւան Այսրկովկասի մի շարք գավառներում բնակեցրեց Խորասանից բերված թյուրքական ցեղեր' այս կերպ հետզհետե փոխակերպելով երկրամասի էթնիկ պատկերը15: Լանկ-Թամուրի մահից հետո (1405 թ.) նրա որդի Շահռուխի և Իսքանդար կարա-կոյուն-լուի միջև իշխանության համար մղվող տևական բախումների ժամանակաշրջանում ամայացան բազմաթիվ գյուղեր, հրի ու սրի ճարակ դարձան հազարավոր բնակիչներ: Հերթական անգամ Իսքանդարը 1434 թ.-ին մեծ բանակով արշավելով Շիրվան' քարուքանդ է անում գյուղերն ու ավանները, բարբարոսաբար կտրել տալիս այգիները, անողոքաբար սրի քաշում ազգաբնակչությանը16:
Շիրվանը զերծ չմնաց նաև Այսրկովկասում իրենց տիրապետությունը հաստատելու նպատակով XV դարի սկզբից կարա-կոյունլու և նրանց ցեղակից ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղերի միջև սկսված հակամարտությունից ու արշավանքներից: Կարա-կոյունլուների առաջնորդ Կարա-Յուսուֆը 1411 թ.-ի աշնանը ավերում է Շա-մախին և Շիրվանի գյուղերը' անլուր զրկանքներ պատճառելով ազգաբնակչությանը17:
Քրիստոնյա, այդ թվում նաև հայ բնակչությունը մեծապես տուժեց նաև XV դարի վերջին Արդաբիլի շեյխերի և Շամախիի Շիրվանշահերի միջև գերիշխանության համար տևական պայքարի ընթացքում: Պատերազմական գործողություններից ու արշավանքներից տուժեց հատկապես քրիստոնյա ազգաբնակչությունը, որի մեծ մասը սպանվեց, գերեվարվեց կամ դարձավ բնավեր: Պատմությունը բազում հիշատակություններ է թողել Արդաբիլի շեյխերի տրամադրության տակ գտնվող Սեֆյանների հիմնական հենարան դարձած թյուրքական քոչվոր ցեղերի' ղզլբաշների18' Շիրվանում և հատկապես Շամախի քաղաքում գործած ոճրագործությունների մասին: Նկատենք, որ նախքան ղզլբաշների արշավանքները Շիրվան, Շամախի քաղաքն ուներ հոծ հայ բնակչություն: Այս առումով փաստագրական տեղեկություններ են արձանագրել եվրոպացի բազմաթիվ ճանապար-հորդներ: Ինչպես, օրինակ, XV դարի երկրորդ կեսի իտալացի դիվանագետ, ճանապարհորդ ու վաճառական Ջոզեֆո Բարբարոն, որը 1471-1473 թթ.-ին եղել է Վենետիկի դեսպանը Պարսկաստանի այդ ժամանակվա տիրակալ ակ-կոյունլու Ուզուն-Հասանի արքունիքում, Վենետիկ վերադառնալու ճանապարհին Թավրիզից հետո լինելով նաև Շամ-ախիում' հետևյալ տեղեկությունն է հայտնում. «Այս [Շամախի] շատ լավ քաղաք է, ունի չորս հազարից հինգ հազար տուն եւ շինում է մետաքս, կտավ և ուրիշ բաներ իրենց ե-
14 ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ: Մասն առաջին (1401-1450 թթ.): Կազմեց' Լ. Խաչիկյան, Երևան, 1955, էջ 31:
5 Տե'ս Մանանդյան Հ., Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության, հ. Գ (XI դարից մինչև XV դարի սկիզբը), Երևան, 1952, էջ 347, 352:
16 Տե'ս Թովմա Մեծոփեցի, Պատմագրություն: Աշխատասիրությամբ Լ. Խաչիկյանի, Երևան, 1999, էջ 100, տե'ս նաև Կիրակոսյան Գ., նշվ. աշխ., էջ 95:
17 Տե'ս Կիրակոսյան Գ., նշվ. աշխ., էջ 80-81:
18 XV դարում Սեֆյանների գլխավոր հենարան դարձած թյուրքական վաչկատուն ցեղերը, որոնց մի մասն ուներ բուն օղուզական ծագում, իսկ մյուսը մասը սերում էր միջինասիական թյուրքերից, XV դ. երկրորդ կեսին ստացան «ղզլբաշներ» անունը (թյուրքերեն' «կարմրագլուխներ»), քանի որ այդ ռազմիկ քոչվորները որպես տարբերանշան սկսեցին կրել տասներկու ալ երիզներով չալմա: Հենց սրանց անունով Սեֆյանների պետությունը հաճախ անվանվում է «ղզլբաշական» (տե'ս Петрушевский И., Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI-начале XIX вв., Ленинград 1949, С. 18, տե'ս նաև Բայբուրդյան Վ., Իրանի պատմություն (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը), Երևան, 2005, էջ 296):
15
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
դանակով: Գտնվում է Մեծ Հայաստանում19, և բնակիչների մեծ մասը հայ են»
(ընդգծումը մերն է - Գ. Ս.)20:
Այսպես, դզլբաշները, շեյխ Հեյդարի գլխավորությամբ 1488 թ.-ին մտնելով Շիրվան, անողոքաբար, առանց սեռի ու տարիքի խտրության կոտորում են Շամախիի քրիստոնյա ազգաբնակչությանը, այդ թվում նաև' հայերին: Մշո Առաքելոց վանքի Ճառընտիրի հիշատակագրությունն այդ իրադարձության վերաբերյալ հետևյալ հաղորդումն է թողել. «Որ եւ ժոդովեաց (շեյխ Հեյդարը - Գ. Ս.) յայսմ ամի արս իբրև ԽՌ. (40.000), եւ գնացեալ խա-բեութեամբ եմուտ ի Շամախի, եւ զամենեսեան, որ ի ձեռն էած ի քրիստոնէից... զարս եւ զկանայս' սրով կոտորեաց, և զքադաքն ամենայն հրով այրեաց...»21: Շեյխ Հեյդարի հրամանով գազանաբար սրի են քաշվում նաև մանկահասակ երեխաները' աննկարագրելի տանջանքով. «.և զմանր տդայքն ժոդովեալ առ ինքն և դիզեալ ի վերայ միմեանց հինգ և վեց, և ինքն ի վերուստ նիզակաւ անցուցանէր մինչև ի ներքին տդայն. և վերացուցեալ նիզակաւն կանգնէր, և տդայքն ադիոդորմն թալկանային ոտիւք և ձեռօք ի ծայրս նիզա-կացն...»22:
Հեյդարի գազանությունները շարունակում է որդին' շեյխ Իսմայիլը, որը 1501 թ.-ին 7000-անոց բանակով գրավում է Շամախին ու Բաքուն23: Շիրվանում գործած նրա հրե-շավոր ոճիրների մասին, որ տեդ է գտել մի Հայսմավուրքում, ասվում է. «...և եկեալ յան-կարծակի, մտեալ ի մէջ Շարուանայ տանս... և բազում քրիստոնայք յանկան ի ձեռն անաւրինին և մաշեցան ի սուր սուսերի, և դիակունք ի յերկիր անկան և կերակուր եդան թռչնոց և գազանաց...»24: Այս առումով նկատենք, որ Լեոյի տված մի տեդեկության համաձայն, որ վերաբերում է XVI դարի սկզբին, այդ դաժան ու արյունալի իրադարձությունների շրջանում Շամախիի շրջակայքում' Շիրվանի սահմաններում կային 60 հայաբնակ գյու-դեր25:
Շարունակվոդ թուրք-պարսկական պատերազմների ընթացքում Պարսկաստանի շահ Թահմասպը 1538 թ.-ին գրավեց Շիրվանը, իսկ 1551 թ.-ին' Շաքին (Նուխի)26:
Այսպիսով' մահմեդական վերաբնակիչների, մասնավորապես օդուզ-թյուրքական և թուրքմենական քոչվոր ցեդերի հայտնվելուն զուգընթաց' հետզհետե փոխվեց Բուն Ադվանքի և մերձկասպյան մարզերի' առանց այն էլ ոչ միատարր էթնիկական կազմը27։ Նկատենք սակայն, որ էթնիկական բարդ խճանկար ունեցոդ Արևեյյան Այսրկովկասում
19 Կասկածից վեր է, որ Շամախին գտնվում է Կուրի միջին հոսանքի ձախափնյակում և, բնականաբար, չէր կարոդ լինել Մեծ Հայքի սահմաններում: Ենթադրեյի է, որ Ջ. Բարբարոյին շփոթեցրել է Շամախի քադաքում ստվար հայության առկայությունը, ուստի և քադաքը ներկայացրել է Մեծ Հայքում: Ի դեպ, նշենք, որ Ջ. Բարբարոյի տեքստի այդ հատվածը ադրբեջանական կեդծարար «պատմաբանները» միտումնավոր կերպով դուրս են թոդել «Путешественники об Азербайджане. Под ред. Э. Шахмалиева, т. I, сост. З. Ямпольский, Баку, 1961, С. 74» գրքից:
20 Հակոբյան Հ., Ուդեգրություններ: Ադբյուրներ Հայաստանի և Անդրկովկասի պատմության, հ. Ա, ԺԳ-ԺԶ դդ., Երևան, 1932, էջ 199:
21 Սարգիսեան Բ., Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. Բ, Վենետիկ, 1924, էջ 1159-1160, տե'ս նաև ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ: Մասն երրորդ (1481-1500 թթ.): Կազմեց' Լ. Խաչիկյան, Երևան, 1967, էջ 107:
22 Նույն տեդում:
23 Տե'ս Մանր ժամանակագրություններ (XMI-XVIII դդ.), հ. I: Կազմեց' Վ. Հակոբյան, Երևան, 1951, էջ 144, տե'ս նաև Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, գիրք Ա, Երևան, 1969, էջ 170:
ԺԵ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ: Մասն երկրորդ (1451-1480 թթ.): Կազմեց' Լ. Խաչիկյան, Երևան, 1958, էջ LII:
5 Տե'ս Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, գիրք Ա, էջ 169:
26 Տե'ս Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. II, էջ 76:
27 Տե'ս Խառատեան Հ., «Ադրբեջանցիները», «կովկասալեզուները» եւ «իրանալեզուները». ինքնութեան զարգացումներն Ադրբեջանում, «Հանդէս ամսօրեայ», Վիեննա-Երեւան, 2012, ՃԻԶ տարի, էջ 273:
16
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
զգալիորեն առկա էր էթնիկ լայն ներկայությամբ ու քաղաքական իշխանությամբ օժտված իրանական շերտը: Վերջինս մեծ դեր ունեցավ Արևեյյան Այսրկովկասի էթնո-մշակութային ու էթնոդավանական զարգացումներում, որն ընդհուպ մինչև XV-XVI դդ. արտահայտվեց իրանական մշակույթի, մասնավորապես պարսկերենի (միջին պարսկերենի կամ պահլավերենի, հետագայում նաև նոր պարսկերենի) տարածմամբ28: «Ըստ էության,- գրում է ազգագրագետ, պ.գ.թ. Արսեն Հակոբյանը,- 5-6-րդ-16-րդ դդ. Արևեյյան Այսրկովկասում, չնայած տարաբնույթ քաղաքական, դավանական փոփոխություններին, գերակայում էր իրանական ազդեցությունը: Երկրամասը կառավարում էր և սոցիալական վերնախավը կազմում էր իրանական տարրը, գոյություն ուներ նաև էթնիկական իրանական հոծ զանգված»29:
Տեղին նշենք, որ թեև պարբերաբար կրկնվող արշավանքներից զգալիորեն կրճատվել էր հայ բնակչության թիվը, այսուհանդերձ Շամախի քաղաքի օրինակով փաստվում է, որ հայերը Շիրվանում տակավին կազմում էին ազգաբնակչության զգալի հատվածը: Այս առումով ուշադրության արժանի են նշանավոր ճանապարհորդ ու վաճառական Անթոնի Ջենկինսոնի' Շամախիում 1563 թ.-ի ապրիլի 10-ին կատարած գրառումներից հայերին վերաբերող տեղեկությունները: Ըստ նրա' «...այս քաղաքը ծովից ուղտով յոթը օրվան ճանապարհ հեռու է, բայց հիմա շատ ավերակ է, բնակված գլխավորապես հայերից. (ընդգծումը մերն է - Գ. Ս.)»30:
XVI-XVII դդ. Շիրվանը գտնվել է մե'րթ Սեֆյան Պարսկաստանի, մե'րթ Օսմանյան կայսրության տիրապետության ներքո31: Երկրամասի նվաճման համար երեք տասնամյակ տևած թուրք-պարսկական տևական արյունահեղ պատերազմները քրիստոնյա ազգաբնակչության, այդ թվում նաև' հայերի համար մեծ փորձությունների, աննկարագրելի կողոպուտի, կոտորածների, կրոնական ու տնտեսական հալածանքների ու գերեվարության մի սոսկալի ժամանակաշրջան էին: Ընդսմին, մարտնչող կողմերը ռազմական գործողությունների թատերաբեմ դարձած վայրերի ազգաբնակչությանը ենթարկում էին զանգվածային տեղահանության: Ամասիայում 1555 թ.-ի մայիսի 29-ին կնքված հաշտության պայմանագիրը, որը ավարտին հասցրեց թուրք-պարսկական պատերազմների առաջին փուլը, դեռևս չէր նշանակում հարատև խաղաղություն արևելյան երկու պետությունների միջև: Օսմանյան կայսրությունը ակնհայտորեն ձգտում էր ներթափանցել Կենտրոնական Ասիա: Ինչպես նշում է թուրք ժամանակակից պատմաբան Ի. Հ. Դանիշմենդը. «...դուրս գալով Կասպիական (Խազարական) ծով' թուրք նվաճողները հնարավորություն կունենային անմիջական շփման մեջ մտնել միջինասիական թուրքերի հետ...»32:
Պատերազմական գործողությունները վերսկսվեցին 1578 թ.-ին: Խախտելով Ամա-սիայի պայմանագիրը' օսմանյան 100.000-անոց բանակը Մուստաֆա Լալա փաշայի գլխավորությամբ ներխուժեց Արևեյյան Հայաստան' հասնելով մինչև «ի Շրուան և մինչ ի
28 Տե'ս Минорский В., նշվ. աշխ., С. 30-35, տե'ս նաև Մարգարյան Հ., Հայաստան, Իրան, Կովկաս (տարածաշրջանային խնդիրներ), «Գիտության գլոբուս», Երևան, 2001, № 1, էջ 65-66, տե'ս նաև Հակոբյան Ար., Արևելյան Այսրկովկասում հայկական և իրանական էթնոմշակութային ներդրումների շուրջ (մի խմբի ձևավորման օրինակով), «Մերձավոր Արևելք», հ. Ա, Երևան, 2002, էջ 26-31:
29 Հակոբյան Ա., Արևելյան Այսրկովկասում..., էջ 30:
30 Հակոբյան Հ., Ուղեգրություններ, էջ 372:
31 Մանրամասն տե'ս Նաջարյան Հ., Թուրք-իրանական հարաբերությունները XVI դ. ու XVII դ. առաջին կեսին և Հայաստանը, Երևան, 1961; Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. II, էջ 513-516:
32 Տե'ս Զուլալյան Մ., Թուրք-պարսկական պատերազմները Հայաստանի տերիտորիայի վրա և նրանց հետևանքները (1555-1595), «Տեղեկագիր», 1961, № 3, էջ 45:
17
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
թագաւորական մեծ քաղաքն Տփղիս»33: Մուստաֆա Լալա փաշան, Չըլդըր լճի մոտ 1578 թ.-ի օգոստոսի 9-ին հաղթանակ տանելով պարսիկների նկատմամբ, օգոստոսի 24-ին գրավում է Թիֆլիսը, այնուհետև առանց լուրջ ընդհարումների տիրում պարսկական ռազմակալման ենթարկված Շամախիի, Արեշի, Բաքվի և այլ բերդերին, ինչպես նաև գրավում Շիրվանի մյուս քաղաքները34:
Չըլդըրի ճակատամարտից հետո օսմանյան մեկ ուրիշ բանակ արյունարբու զորավար Ուզդեմիր Օսման փաշայի գլխավորությամբ ասպատակում է Շիրվանը35: Թուրքական զորքերը մեծ ավերածություներ գործեցին Շիրվանում: Օսմանցի նվաճողները էթնիկ զտումների, բռնագաղթերի, գերեվարումների և ջարդերի ճանապարհով երկրամասի մի զգայի տարածքում' Շաքի-Շիրվան գոտում, տեղահանեցին ազգաբնակչությանը: Այդ չարաբաստիկ իրադարձությունները ոչ միայն մարդկային մեծ զոհեր պատճառեցին, այլև գրեթե ավերակների վերածեցին երբեմնի շեն ու ծաղկուն բնակավայրերը: Համընդհանուր թոհուբոհի մեջ անողոք դաժանությամբ
տեղահանվեցին ու գերեվարվեցին նաև հայերը, որոնց թվում' ծերեր ու փոքրահասակ երեխաներ: Ընդհանրապես հիշյալ պատմական ժամանակաշրջանում հայ բնակչության զանգվածային բռնագաղթերի ու գերեվարումների մասին քանիցս հիշատակվում են 1580-ական թվականների ձեռագիր մի շարք հիշատակարաններում: Այդ տեղեկությունները շատ հաճախ տրված են այնպիսի մանրամասներով, երբեմն այնպիսի մանրունքներով, որ թվում է, թե հեղինակն իր նկարագրած դեպքերին ոչ միայն ժամանակակից է, այլև ականատես: Ինչպես, օրինակ, Արճեշում գրիչ Զաքարիա սարկավագի գրչագրած «Աւետարան»-ի36 հիշատակարանում Առաքել գրիչը 1584 թ.-ին որոշակի տեղեկություններ է հաղորդում օսմանյան բանակի կողմից Շիրվանը գրավելու տարում (1578 թ.) անօրինակ դաժան եղանակներով հայ գերեվարվածների զգալի թվի մասին: Հիշատակարանում կարդում ենք. «Զի արդ ես անկեալ հող անկար և անկարէ, որ և բարթամ մեղաւք և յունայն բարո չեմ արժան. Առաքելս վ^ստահացա և առի սուրբ Աւետարանս կապելո, որ եւթն ամ էր սասանում եղաւ յաշխարհիս վասն ծովացեալ մեղաց իմոց...: Մտաւ ի տամուրղաբն և ելաւ զթաթարն ի ալ պաւզեա, անց զծովն և հա-սեալ ի մոտս Շարվանա և գերեաց զազգս<ս> Հակազանց եւթանասուն ԲՌ (72.000) գերի տարան այր ու կին, ծեր եւ տղա, եւ այլթիւն միայն Հայրն գիտի...»37: Այս տողերից կարելի է եզրակացնել, որ գերիների ու զոհվածների թիվը նշվածից ավելի մեծ է եղել: Գերեվարվածներից շատերը, հատկապես ծերերն ու մանկահասկակ երեխաները ոչնչացան ճանապարհներին:
Ուզդեմիր Օսման փաշայի ասպատակությունները Շիրվանում կրկնվեցին նաև 1580 թ.-ի ամռանը38: Ի դեպ, նշենք, որ թուրքական արշավանքներին մասնակցում էր
3 Մանր ժամանակագրություններ (XIII-XVIII դդ.), հ. II: Կազմեց' Վ. Հակոբյան, Երևան, 1956, էջ 241-242, 252:
34 Տե'ս Մանր ժամանակագրություններ (XIII-XVIII դդ.), հ. I: Կազմեց' Վ. Հակոբյան, Երևան, 1951, էջ 145, տե'ս նաև Փափազյան Հ., Օտար տիրապետությունը Արարատյան երկրում (ԺԶ դ.), «Տեղեկագիր» ՀՍՍՀ ԳԱ (հաս. գիտ.), Երևան, 1973, № 6, էջ 31
5 Տե'ս Զուլալյան Մ., նշվ. աշխ., էջ 47, տե'ս նաև Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. II, էջ 107:
36 Տե'ս Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Բ: Կազմողներ' Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1970, էջ 602:
37 Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարան, ձեռ. Հմր 7745, էջ 248բ-249ա: Հմմտ.Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 253: Ի դեպ, նշենք, որ «Մանր ժամանակագրություններում նշված է ձեռագրի հին համարը (9323):
38 Տե'ս Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 252, տե'ս նաև Զուլալյան Մ., նշվ. աշխ., էջ 47:
18
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
նաև Օսմանյան կայսրությունից կախում ունեցող Ղրիմի խանը39, որը Շիրվանից մեծաթիվ գերի է տանում իր հետ, որոնց թվում և' շատ հայերի40; Այսպիսով' չընդհատվող պատերազմական գործողությունները, ասպատակությունները և որպես դրանց անմիջական հետևանք' բռնագաղթերն ու գերեվարումները կործանիչ ազդեցություն ունեցան երկրամասի համար; Թե ինչպիսի ծանր հարված էր հասցված շիրվանահա-յությանը նվաճողների բարբարոսական քաղաքականության հետևանքով, վառ ու կենդանի լեզվով նկարագրված է Կարնո գավառի Սալաձոր գյուղում 1586 թ.-ին Առաքել սարկավագի ընդօրինակած «Աւետարան»-ի հիշատակարանում; Շիրվանում գործած սոսկալի ոճիրների և զանգվածային տեղահանության ու գերեվարության մասին ասված է. «Ետոյ ելաւ Խան թաթար (իմա՜ Մուհամեդ-Գիրեյ II-ը - Գ. Ս.) յերկրէն Քաֆայու (այժմ' Թեոդոսիա - Գ. Ս) և անցաւ ի լեառն Ալսըռղայ (?)41, և մտաւ երկիրն Շարվանայ, շատ աւեր էած, գերեաց զազգքս Հայկազանց (ընդգծումը մերն է - Գ. Ս.), քակեցին ծառն ապրիշումի39 40 41 42 43 * 45 46: Յետո թիւ եղաւ ՃԿՌ. (160.000) գերինք ին տարել' ծովն Քափայու վերայ տարան, ի Մսր (իմա՜ Եգիպտոս - Գ. Ս.) վաճառէին' հաւու պէս' այր ու կին, ծեր ու տղայքն ի ձեռն այլազգի»43: Եվ այսպես տասնյակ վկայություններ;
Ի հավելումն այս ամենի' աղետների, արշավանքների և դրանց հետ կապված կողոպուտների հետևանքով 1579-1580 թթ.-ին սկսեցին մոլեգնել սոսկալի սովն ու համաճարակները; Անողորմ էր հատկապես պարբերաբար կրկնվող «մահտարաժամը» (ժանտախտը կամ խոլերան), որին զոհ գնացին մեծ թվով մարդիկ; Ձեռագիր հիշատակարաններում բավական տեղեկություններ են պահպանվել Շիրվանում տարածված համաճարակների մասին; Հովհանիսիկ Ծարեցին «Ժամանակագրության» (XVI դ.) մեջ արձանագրել է 1579 թ.-ին մոլեգնած համաճարակի փաստը. «Իսկ ի թվականիս ՌԻԸ (1579) եղև սաստիկ և մեծ տարաժամ մահ ի Յատրպատական և ամենայն Յաղւանից և կոտորէր զբազումս ի յամենայն ազգեաց, մինչ բազում տունք անտէրունջք և բազում հայրք և մայրք անզաւակ մնացին»44:
Այստեղ նշենք, որ 1578-1588 թթ.-ի պատերազմների ընթացքում, երբ Օսմանյան կայսրությունը Պարսկաստանից խլեց Շիրվանը, օսմանցիների սահմանած ծանր հարկապահանջության, հալածանքների, սոցիալական, ազգային ճնշման ու հարստահարությունների հետևանքով շատ հայերի ստիպել է լքել հայրենիքը և տեղափոխվել Պարսկաստան45: Հ. Առաքեյյանը իրանահայերի պատմությանը նվիրված աշխատությունում հարկադրված այդպիսի գաղթի մասին գրում է. «...Ուտէացւոց աշխարհից, Շամա-խու եւ Գանձակի կողմերից բազմաթիւ հայեր գաղթեցին Պարսկաստան: Դրանք բոլորը գնացին Ասպահան քաղաքը, որտեղ Շահաբբաս բնակեցրեց նրանց; Այդ եղաւ 1586 թուին»46:
39 Տե'ս Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, հ. Բ, Երևան, 1959, էջ 62, տե'ս նաև Զուլալյան Մ., նշվ. աշխ., էջ 47;
40 Տե'ս Զուլալյան Մ., նշվ. աշխ., էջ 47;
41 Հարցականը Բ. Սարգիսյանինն է: Հայր Ղևոնդ Ա[իշանը նշում է Ալպուղայ ձևով; Ըստ նրա' խոսքն այստեղ Մեծ Կովկաս լեռնահամակարգի ամենաբարձր լեռնազանգվածի' Էլբրուսի մասին է (տե'ս Ալիշան Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901, էջ 599);
42 Մետաքսի:
43 Սարգիսեան Բ., Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, հ. Ա, Վենետիկ, 1914, էջ 667; Հմմտ. Ալիշան Ղ., Հայապատում, էջ 598; Հովհաննիսյան Աշ., Դրվագներ, հ. Բ, էջ 63;
4 Մանր ժամանակագրություններ, հ. II, էջ 242;
45 Տե'ս Բայբուրդյան Վ., Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ, Երևան, 2013, էջ 17:
46 Առաքելեան Հ., Պարսկաստանի հայերը (նրանց անցեալը, ներկան եւ ապագան); Մասն Ա, Վիեննա, 1911, էջ 42:
19
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
Պարսկաստանում գահ բարձրացած Շահ Աբբաս I-ը (1587-1629 թթ.), ռազմական գործողություններ ծավալելով Օսմանյան կայսրության դեմ, 1605 թ.-ին գրավում է Շիր-վանը, 1607 թ.-ին' Շամախին47: Հարկ է նշել, որ հաճախակի կրկնվող թուրք-պարսկական պատերազմների հետևանքով, երբ քաղաքական անապահովությունից դրդված' Շիրվա-նից ու Արցախ հայաշխարհից որոշ թվով հայեր ինքնակամ տեղափոխվել էին Արևելյան Վրաստան' Կախեթ, Շահ Աբբաս I-ի արձակած հատուկ հրամանով նրանց թույլատրվեց գաղթել Պարսկաստան և հաստատվել Մազանդարանում, ինչը տեղի ունեցավ 16141615 թթ.-ին48: Թուրք-պարսկական պատերազմներն ավարտվեցին 1639 թ.-ի մայիսի
17- ին Կասրե-Շիրինի կամ Զոհաբի պայմանագրով, որով Այսրկովկասն ու Ատրպատա-կանը մնացին Սեֆյան Պարսկաստանին49:
Պարսկական տիրապետության շրջանում (XVI-XVIII դդ.) Շիրվանի հայ բնակչությունը ենթարկվեց ոչ միայն տնտեսական, սոցիալական ու հարկային ճնշման, այլև ազգային ու կրոնական հալածանքների: Բապտիստ միսիոներ, Հիսուսյան միաբանության անդամ Յոհան Լամացը, անդրադառնալով շամախահայությանը պարտադրվող տուրքերին, Շամախիից Մոսկվայի իր հավատակից' Ֆրանցիսկ Էմիլիանիին 1702 թ.-ի մայիսի
18- ին հասցեագրած նամակում գրում է. «Վերջին ամսվա ընթացքում մեզ մոտ այստեղ տեղի էր ունենում բավականին ուժեղ երկրաշարժ, որը յուրաքանչյուր գիշեր երեք-չորս անգամ ցնցում էր տները: Քանի որ հայերն այդ կապակցությամբ հանդիսավոր կերպով բարձրացել էին սարի գագաթը, որպեսզի քաղաքն (Շամախին - Գ. Ս.)50 աղետից ազատելու համար աղոթեն Աստծուն, հարկադրված եղան դրա համար մոտ 200 թուման տուգանք վճարել»51: Յ. Լամացը, Ֆ. Էմիլիանիին 1702 թ.-ի սեպտեմբերի 1-ին ուղարկած մեկ այլ նամակում դարձյալ անդրադառնալով Շիրվանում հայերի իրավական վիճակին, պարսից իշխողների դաժան ճնշումներին և հարկահանների տնտեսական հարկադրանքներին, գրում է. «...Շամախիում հայերին կործանելու զարմանալի միջոցների են դիմում նրանք: Անհիմն տանջանքներ են բարդում նրանց վրա, իսկ գյուղացիներն այն աստիճանի են ճնշված, որ գրեթե բոլորն էլ մտածում են իրենց երկրից հեռանալու մասին և եթե ունենային ապահով ապաստան, այստեղ չէր մնա ոչ ոք»52:
Ասվածին անմիջականորեն առնչվում են Պետրոս Ա-ի կողմից հետախուզական նպատակով Պարսկաստան ուղևորվելու ճանապարհին 1716 թ.-ի սեպտեմբեր-դեկտեմ-բերին Շամախիում հանգրվանած դեսպան Արտեմի Վոլինսկու լայն իրազեկությամբ առանձնացող փաստագրական հագեցած տվյալները, որոնք հավաստում է նաև Յ. Լամ-ացի վերոհիշյալ տեղեկությունները: Մասնավորապես Ա. Վոլնսկին իր տեղեկագրում վկայություն է թողել տեղի Խոսրով խանի հրամանով մեհմանդար Ալլա Կուլի-բեկի կողմից Շամախիի գավառի Քարխան (Քալախան՞ - Գ. Ս.) հայկական գյուղի բնակիչներին դա-
47 Տե'ս Մանր ժամանակագրություններ (XIII-XVIII դդ.), հ. I, էջ 145, տե'ս նաև Петрушевскй И., նշվ. աշխ., С. 55, 82.
48 Տե'սնույն տեղում, С. 252-253.
49 Տե'ս Նաջարյան Հ., նշվ. աշխ., էջ 263-264:
50 Շամախիի XVII դարավերջի ազգաբնակչության թվաքանակի, էթնիկական և դավանական կազմի վերաբերյալ ուշագրավ հիշատակություն է թողել 1686 թ.-ին այդտեղ այցելած ֆրանսիացի Հիսուսյան քարոզիչ Ֆիլիպ Ավրիլը: Ըստ նրա' մոտ 50-60-հազարանոց բնակչություն ունեցող Շամախիում' «Բացի հայերի մեծ թուից, որ կարելի է հասցնել 30.000-ի, կան նաեւ հնդիկներ, մոսկովիտներ, վրացիներ, յոյներ, թուրքեր, չերքեզներ եւ բազմաթիւ այլ ժողովուրդները» (Philippe Avril, Voyage en divers etats d’Europe et d’Asie. Paris, 1962, p. 114, տե'ս նաև Թաջիրյան Է., Կոռնելի լը Բրյուինի «Ուղեգրությունը» որպես աղբյուր հայ գաղթօջախների պատմության, «Իրան-նամէ», Երեւան, 1993, սեպտեմբեր, № 4, էջ 21):
51 Письма и донесения иезуитовь о России конца XVII и начала XVIII века, СПб., 1904, С. 104, տե'ս նաև Հովհաննիսյան Աշ., Դրվագներ, հ. Բ, էջ 542:
52 Письма и донесения иезуитовь о России, С. 107, տե'ս նաև Հովհաննիսյան Աշ., Դրվագներ, հ. Բ , էջ 543:
20
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ժան ծեծի ենթարկելու մասին53: Ուշադրություն են գրավում նաև Ա. Վոլինսկիի' Շիրվանի խանությունում տեղական բեկլարբեկին ենթարկված քաղաքների' Աղդաշի, Շամախիի, Բաքվի, Ղուբայի և Դերբենդի նկարագրություններն ու տեղի հայերի իրավական վիճակի մասին տեղեկությունները: «Թեպետ մահմեդականները,- գրում է Ա. Վոլնսկին,- նրանց (իմա' հայերին - Գ. Ս.) կրոնին մեծ խոչընդոտներ չեն ստեղծում, այնուամենայնիվ, այդ քրիստոնյանները մեծ հարկերի ու տուրքերի հետևանքով նեղվում են նրանց կողմից և այդ պատճառով շատերը ստիպված են մահմեդական կրոն ընդունել կամովին» 54:
XVIII դարը երկրամասի հայ ազգաբնակչության համար մեծ փորձությունների, էթնիկ ինքնությունը պահպանելու երկարատև ու համառ պայքարի ժամանակաշրջան էր: Դարի առաջին տասնամյակների ընթացքում Շիրվանը մեծապես տուժեց հյուսիսկով-կասյան լեռնականների' սուննի լեզգիների կրկնվող ասպատակություններից ու արշավանքներից, որոնք ուղեկցվում էին հազարավոր մարդկանց գերեվարումով: Այդ արշավանքները դեպի Պարսկաստանին ենթակա տարածքներ հրահրվում էին Օսմանյան պետության կողմից55, որը Այսրկովկասում իր տնտեսական ու քաղաքական գերիշխանությունը հաստատելու հեռահար նպատակով լեզգիների միջոցով ձգտեց թուլացնել Պարսկաստանի ու Ռուսաստանի ազդեցությունը երկրամասում56:
Լեզգիների' իրար հաջորդող արշավանքները գլխավորում էին Սուրխայը, Շամ-խալը, Իսմինը, Ալի Սուլթանը և Հաջի Դավուդը, որոնց' 1712, 1716, 1720, 1721 թվականներին Շիրվանի հայաբնակ գյուղերում ձեռնարկած ավերիչ արշավանքների հետևանքով հրո ճարակի մատնվեցին և հիմնահատակ ավերվեցին բազմաթիվ գյուղեր, կոտորվեցին, կողոպտվեցին ու գերեվարվեցին անպաշտպան վիճակում հայտնված բազմաթիվ բնակիչներ57 *: Սուննի լեզգիներն իսկական պատուհաս դարձան Շիրվանի համար և գործիք' օսմանների ձեռքին:
Այդ ասպատակությունների հետևանքով Շաքի-Շիրվան գոտում տեղաբնիկ հայերի և Բուն Աղվանքի հնագույն' լեզգիական խմբի լեզուներով խոսող ժողովուրդներից մեկի' քրիստոնեությունը դավանած ուդիների բնակավայրերից շատերը դարձան սակավամարդ կամ ամբողջովին դատարկվեցին: Զորօրինակ' լեզգիների 1712 թ. արշավանքից հատկապես տուժեց Արեշ գավառի հայկական հնագույն գյուղերից Քանդակը,
Տե'ս Бушев П., Посольство Артемия Волынского в Иран в 1715-1718 гг. (по русским архивам), Москва, 1978, С. 72.
54 Հովհաննիսյան Ա., Դրվագներ, հ. Բ, էջ 543:
55 Ի դեպ, նշենք, որ իսլամի ձևավորման ժամանակից սկսած քաղաքական ղեկավարության խնդիրը սուր կերպով կանգնած է մահմեդական հասարակական-քաղաքական օրակարգում: Արևելւան Այսրկովկասի պարագայում սուննիների ու շիաների միջև կրոնական ու քաղաքական տարաձայնությունները դրսևորվել են տակավին XVI դարից սկսած: Շիաներն ավելի կողմնորոշված էին իրանական մշակույթի կողմը և գերադասում էին պարսկերեն գրական լեզուն, իսկ սուննիներն ավելի հակված էին սուննիական Օսմանյան պետության և թուրքերենի կողմը (տե'ս Խառատյան Հ., Հայատեացութիւնը որպէս թուրքական ինքնութեան կառուցման գործօն: Գաւառահայերը Թուրքիայի Հանրապետութիւնում 20-րդ դարի միջնադարում, Երևան, 2018, էջ 487494): Սուննի և շիա մահմեդականների միջև իշխանության առաջնության և սոցիալական գերակա դիրքի հակադրության պայքարը սուր բնույթ ընդունեց հատկապես XVIII դարի սկզբներին:
Տե'ս Лысцов В., Персидский поход Петра I. 1722-1723, Москва, 1951, С. 130, տե'ս նաև Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 146, տե'ս նաև Очерки истории Дагестана: отв. ред. М. О. Косвен, т. I, Махачкала, 1957, С. 161, տե'ս նաև Հակոբյան Ա., Հարավարևելյան Կովկասի դերը միջազգային հարաբերություններում 18-րդ դ. 1-ին քառորդում, «Տարա-ծաշրջանային խնդիրներ», Երևան, 2014, № 4, էջ 99-101:
57 Եսայի Հասան-Ջալալեանց, Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի, Յերուսաղէմ,
1868, էջ 23, 30-31:
21
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
որը նախքան այդ ուներ 500 տուն հայ բնակչություն58: Եսայի Հասան-Ջալալւանցի վկայությամբ' «Այժմս եկեալ (լեզգիները - Գ. Ս.) ի Քանտաք անուն գիւղօրայս՝ իսպառ տարան»59։ Դավանական հողի վրա հայ բնակչության նկատմամբ լեզգիների՝ 1721 թ.-ին իրագործած կոտորածի պերճախոս վկայությունն է XVIII դ. առաջին կեսի հասարակական ու գրական գործիչ Եղիա Մուշեղյան Կարնեցու «Պատմութիւն իմն կարճառօտ ի վե-րայ անձկութեանց...» ինքնակենսագրական բնույթի երկում հիշատակված հետևյալ տեղեկությունը. «Ընդէ՞ր յորժամ, որ Սուրխայն լազկոց տիրեց Շամախու, 75 հոգի ի հայոց սպաննեց, վասն քրիստոնէականի հաւատոյ»60:
Պարսկական պետության թուլացումը նպաստավոր պայմաններ ստեղծեց Ռուսաստանի և Օսմանյան պետության համար' Այսրկովկասի ու Պարսկաստանի արևմտյան նահանգներին տիրանալու համար: Կայսր Պետրոս Ա-ն Հյուսիսային պատերազմի ավարտից հետո' 1722 թ.-ի գարնանը, ձեռնամուխ եղավ Կասպից ծովի արևմտյան երկրամասերի գրավմանը: Կասպիական արշավանքի ընթացքում թեև ռուսները 1722 թ.-ի օգոստոսին գրավեցին Դերբենդը, սակայն արշավանքի անակնկալ դադարեցման և Պետրոս Ա-ի' Պետերբուրգ մեկնելու պատճառով հետաձգվում է Շամախու և Բաքվի գրավումը: Վերջինս գրավվեց 1723 թ.-ի հուլիսի 26-ին' Կասպյան երկրորդ արշավանքի ժամանակ61: Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում խիստ անհանգստացրեց Օսմանյան կայսրությանը62, որը դարձյալ Դաղստանի սուննի լեզգիների միջոցով փորձեց հակազդել Ռուսաստանի հիմնավորմանը երկրամասում:
Քրիստոնյաններին կոտորելու և կողոպտելու նպատակով լեզգիները 1724 թ.-ի երկրորդ կեսին հերթական անգամ ասպատակության ենթարկեցին Շամախիի, Շաքիի և Ղուբայի գավառների հայաշատ բնակավայրերը: Լեոյի բնորոշմամբ' «Այս մի սարսափելի աղետ էր ամբողջ հայ ազգաբնակչության համար, որ ապրում էր Կովկասյան լեռնաշղթայի հարավային ստորոտներում՜ մինչև Կուր գետը և արևեւյան ստորոտներում՜ մինչև Կասպից ծովը»63: Այդ ավերիչ արշավանքի մասին ուշագրավ վկայություն է թողել Մեյսարիի վանքի վանահայր Մարտիրոս եպս. Մեսիրյանը' Աստրախանում գտնվող Վրաստանի Վախթանգ Գ թագավորին օգնության հասնելու նպատակով 1725 թ. փետրվարի 5-ին դիմած նամակ-խնդրագրում. «.Վա՜յ մեզ, վա՜յ մեր Հայոց գլխին, որ վասն մեր մեղաց Աստուած բարկացել է մեզ վերայ որ փուչանանք. առաջ Շամախին Ղասանին ժօղօուրդ չափմիշ64 արարին. Ղափալաւ ԼԷ (37) գեղ չափմիշ արարին. Ղարասովի գեղերանք թուրքացրին. Շաքուայ երկրի գեղերանք ևս թուրքացրին...»65:
Լեզգիներն իրենց ասպատակությունների ընթացքում ավերակ դարձրին շեն ու ծաղկուն հայկական գյուղերը, կողոպուտի ենթարկեցին անպաշտպան մնացած հայ և
8 Տե'ս Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Բ, Տփխիս, 1858, Բ մաս, էջ 383:
9 Եսայի Հասան-Ջալալեանց, էջ 23: Բ. Ուլուբաբյանը ենթադրել է, որ Քանդակը եղել է հարակից գյուղերի ընդհանուր անունը (տե'ս Համառոտ պատմություն Աղվանից երկրի: Թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները Բ. Ուլուբաբյանի, Երեւան, 1997, էջ 42):
60 Կարապետեան Մ., ԺԸ դարի առաջին քառորդի մի երկխօսութիւն, «Հանդէս ամսօրեայ», Վիեննա-Երեւան, 2009, ՃԻԳ տարի, էջ 430:
61 Տե'ս Лысцов В., նշվ. աշխ., С. 123-124.
62 Տե'ս Միրզաբեկյան Գ., Այսրկովկասի քաղաքական իրավիճակը 1720-ական թվականներին, «Հայագիտության հարցեր», Երևան, 2017, № 2, էջ 62:
63 Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, գիրք Բ, Երևան, 1973, էջ 213:
64 Ասպատակել, արշավել:
65 Эзов Г., Сношения Петра Великого с армянским народом (документы), СПб., 1898, С. 416, տե'ս նաև Армяно-русские отношения в I-ой трети XVIII века. Сборник документов, т. II, ч. II, под редакцией А. Иоаннисяна, Ереван, 1967, док. 308, С. 230-233.
22
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ուդի բնակչությանը66' ստրկության տանելով կանանց ու երեխաներին: Օրհասական էր նաև կոտորածից փրկված հայերի դրությունը, որոնք ապրում էին սոսկումի մեջ, թեև նրանց մի մասը տեղահան եղավ և գաղթեց լեռնային շրջաններ: Այս առիթով հայերի մասին ավելի ուշ շրջանում՝ 1843-1844 թթ.-ին, բավականաչափ տեղեկություններ է հաղորդում երկրամասում ճանապարհորդած պրուսացի նշանավոր գիտնական ու գրող բարոն Ավգուստ Ֆոն Հաքստհաուզենը: Ըստ նրա' «...Բոս-Դաղի լեռնաշղթայի ամբողջ գծով և Շամախու լեռներում գտնվում են հայկական բնակավայրեր և գյուղեր: Բոս-Դաղում և Շաքիի պրովինցիայում սկսած Նուխիից մինչև Չատմաս (Խաչմաս՞ - Գ. Ս.)67 ամենուր հանդիպում են քրիստոնեական եկեղեցիների ավերակներ, որոնք պատկանում են անհետացող հայկական բնակավայրերին»68:
Երկրամասի քրիստոնյա ազգաբնակչության համար ռազմաքաղաքական անբարենպաստ պայմաններում 1724 թ.-ի հունիսի 12-ին, Կ. Պոլսում կնքվեց ռուս-թուրքական պայմանագիրը: Պայմանագրի համաձայն' Օսմանյան կայսրությունը ճանաչեց Ռուսաստանի իրավունքները Պարսկաստանի մերձկասպյան շրջաններում, այն է' Դերբենդի, Ղուբայի, Բաքվի, Սասանի, Լենքորանի, Ռեշտի և Էնզեյիի անցումը Ռուսաստանին, իսկ Ռուսաստանը փոխադարձաբար ճանաչեց Օսմանյան կայսրության իրավունքները Պարսկաստանի այսրկովկասյան տիրույթների նկատմամբ69:
Նկատենք, որ պայմանագրի կնքումից հետո Օսմանյան կայսրությունը չհրաժարվեց մերձկասպյան շրջաններում հեռահար նպատակներով հաստատվելու մտա-դրությունից: Այն հանգամանքը, որ Օսմանյան կայսրությունն անթաքույց կերպով «ի-րենն» էր համարում Բաքուն ու Դերբենդը և դրան հասնելու համար ձգտում էր վերացնել հայկական սեպը, վկայում է հետևյալ փաստարկը: 1725 թ.-ի մարտի 1-ին Վարանդայի ճակատամարտում գերի ընկած Սալահ փաշան, պատասխանելով այն հարցին, թե դուք
66 Տես История, география и этнография Дагестана XVni-XIX вв. Архивные материалы, под ред. М. Косвена и Х. Хашаева, Москва, 1958, С. 116-117.
67 Խաչմասը եղել է Ղուբայի գավառի իրանալեզու (թաթախոս) հայերի հնավանդ հայկական բնակավայրերից: Գտնվել է Վատնյան դաշտի շարունակության վրա' մի գեղեցիկ դաշտահովտում (տե'ս Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք, էջ 130): Դեռևս XVIII դարավերջին և XIX դարասկզբին 52 տուն հայ բնակչությամբ Մուշկուրի շրջանում գոյություն են ունեցել Մեծ և Փոքր Խաչմաս հայկական գյուղերը (տե'ս Броневский С., Новейшая географическая и историческая известия о Кавказе, ч. II, отд. VI, гл. III, Ширван, § I (Ханство Кубинское), Москва, 1823, С. 383, տես նաև Бутков П., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 год, ч. I, СПб., 1869, С. 94, տե'ս նաև ч. III, СПб., 1869, С. 424, տես նաև Յակոբեան Ա., Հայ-թաթերի տարաբաշխվածութեան ու տեղահանութիւնների պատմութիւնից (ԺԸ դարի սկիզբ-ԺԹ դարի վերջ), Հահկազեան Հայագիտական Հանդէս, Պէյրութ, 2001, հ. ԻԱ, էջ 131-132), որոնք, հարակից լինելով, կազմել են քաղաքավան: Ըստ Հայր Ս. Էփրիկյանի' «Ի հնումն հայաբնակ քաղաքաւան Աղուանից, և այժմ փոքրիկ գիւղ Հայոց և Մահմէտականաց» (տե'ս Էփրիկեան Ս., Պատկերազարդ Բնաշխարհիկ բառարան, հ. Բ, գիրք Ա, Վենետիկ-Ս. Ղազար, 1907, էջ 149):
Ղազար քհն. Հովսեփյանցը Խաչմաս տեղանունը ստուգաբանում է իբրև հայերեն «խաչ» և «մասունք» բառերից կազմված. «Խաչ-մաս, որ նշանակում է խաչի մասունք կրող» (Ղազար քհյ Յովսէփեան, Նուխուայ գաւառի մահմեդական հայերը (տե'ս Թոփչեան Ե., Լոյս պատկերազարդ օրացոյց հանդէս 1905 թ., Թիֆլիս, 1904, էջ 194): Ըստ Մեսրոպ արքեպ. Սմբատյանցի' «Խաչմաս բառը պարզ հայերէն է, և նշանակում է այստեղ Խաչի մասն լինել, և գուցէ Աղուանից պատմութեան մէջ յիշուած խաչն լինի.» (Սմբատեանց Մ., Նկարագիր Սուրբ Ստեփաննոսի վանաց Սաղիանի եւ միւս վանօրէից եւ ուխտատեղեաց եւս եւ քաղաքացն եւ գիւղօրէից որք ի Շամախւոյ թեմի, Տփխիս, 1896, էջ 544): Տեղացի հայերն անվանել են Խտչմազ (տե'ս Кавказский Календар на 1852 г., Тифлис, 1856, С. 382).
68 Закавказский край. Путевые впечатления и воспомонания Барона Август-Фон-Гакстгаузена, ч. I, СПб., 1857, С. 2о8-209.
9 Տե'ս Армяно-русские отношения в I-ой трети XVIII века. Сборник документов, т. II, ч. II, док. 266, С. 136-143, տե'ս նաև Лысцов В., նշվ. աշխ., С. 237-238.
23
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ինչպե՞ս եք եկել այս երկիրը, առանց թաքցնելու ասել էր. «...Մեր թագաւորն հրաման է արարեալ, որ պիտի մեք այս երկիրներիս Հայն և ղզլպաշն փչացնեմք. չուն որ Ըռուս թա-գաւորի զօրքն ծովի այս կողմս են անցել, մեք նոցա վերա պիտի գնամք. Հայն այս մէջս չպիտի և այս երկրներս խարապ պիտի լինիլ, որ մեր ճանապարհն բացուի. նաև ասաց այս փաշաս, թէ Դուք չէիք այս միջումս, մեք հիմա Դարպանտու և Պաքու վերա էինք գնացել, որ ղատիմի70 մերն է (sic!)» (ընդգծումը մերն է- Գ. Ս.)71:
Թուրք փաշայի վկայությունից դժվար չէ եզրակացնել, որ արդեն XVIII դ. 20-ական թվականներին Օսմանյան կայսրության կողմից Կովկասում տարվող քաղաքականության մեջ որոշակիորեն ուրվագծվում էին համաթուրքականության (պանթուրքիզմ) նկրտումները, և առաջին քայլերն էին կատարվում դրա իրականացման ուղղությամբ: Հայկական լեռնաշխարհի արևելքում Արցախի, Սյունիքի և Արևելւան Այսրկովկասի հոծ հայ բնակչությունն էր, որ, սեպի պես խրված լինելով դեպի Դերբենդ ու Բաքու տանող ճանապարհին, թույլ չէր տալիս Օսմանյան կայսրությանը' իրականացնելու իր ոճրագործ ծրագիրը72: Միակ միջոցը վերջինս համարում էր հայերի ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, տեղահանությունը, հայրենազրկումը, էթնիկ զտումներն ու հայկական քաղաքակրթական ժառանգության ոչնչացումը:
Պետք է արձանագրենք, որ այդ շրջանում Այսրկովկասի քրիստոնյա ժողովուրդնե-րի քաղաքական կողմնորոշումը Ռուսաստանի կողմն էր: Ռուսաստանը, որի օգնության հետ մեծ հույսեր էր կապում նաև Կուրի ձախափնյակի քրիստոնյա' հայ և ուդի բնակչությունը, ճակատագրական պահին վերջիններիս թողեց թուրք ու իրանցի բռնակալների ո-ղորմածությանը: Վերահաս վտանգը ժամանակին կանխազգացել էր Մեյսարիի վանքի վանահայր Մարտիրոս եպս. Մեսիրյանը, որը դեռևս 1724 թ.-ի փետրվարի 24-ին Դերբեն-դի պարետ Ա. Յունգերին հղած նամակում զգուշացրել էր թուրքերի' դեպի մերձկասպյան շրջաններ նախապատրաստվող հարձակման մասին: Նամակում ասվում էր նաև, որ թուրքերը պատրաստվում են հաշվեհարդար տեսնել Շամախիի և հարևան շրջանների հայ բնակչության հետ, և այդ նպատակով խնդրում էր շուտափույթ ռուսական զորք ուղարկել Շամախի և Նիյազաբադ73' խոստանալով տեղի հայ մարտիկների օժանդակությունը74: Մարտիրոս եպիսկոպոսը նույն թվականի փետրվարի 24-ին գրած նամակում տեղեկացնում էր, որ Շամախիում արդեն 50 օսմանցիներ կան, որոնցից մեկը «պոլուքպաշի75 են ասում. համիշա76 ձի կուհեծնի, մեյդանում ջիլիթ77 կուխաղա, մէջլիս կուդանեն»78: Մարտիրոս եպիսկոպոսը Ա. Յունգերին մարտի 6-ի գրած մեկ այլ նամակում տագնապով ուղղակի հայտնում էր հայերին սպառնացող վտանգների մասին, որ թուրքերը նախապատրաստվում են կազմակերպել կոտորած և այդ մասին անթաքույց հայտարարում են հետևյալը. «Այ կաւուր պատլ79 փիրսուսզ80 Ուռուս գալիս է, ուրախացէլ էք, ձեզ յենց կոտորենք, որ նոցա երես չի գեսնուք: Ամէն օր մասլահաթ են անում, որ
70 Հնուց ի վեր, մշտական:
71 Эзов Г., նշվ. աշխ., С. 422, տե'ս նաև Армяно-русские отношения в I-ой трети XVIII века, док. № 315, С. 249.
72 Տե'ս Aivazian A., The Armenian Rebellion of the 1720s and the Threat of Genocidal Reprisal, Yerevan, 1997, p. 40.
73 Ծովեզրյա Նիյազաբադ քաղաքը գտնվում էր Ղուբա քաղաքից 45 վերստ հեռավորության վրա (տե'ս Вейденбаум Е., Путеводитель по Кавказу, Тифлис, 1888, С. 341):
74 Տե'ս Армяно-русские отношения в I-ой трети XVIII века, док. № 214, С. 72-73.
75 Զորապետ, զորագլուխ:
76 Միշտ:
77 Ձիավարժություն:
78 Նույն տեղում, док. № 214, С. 73 :
79 Անպիտան, փչացած:
80 Անտեր:
24
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
հայեր կոտորեն»81: Դառնալով հայերի հուսահատ վիճակին' Մարտիրոս եպիսկոպոսը շարունակում է. «...մեք մնացել ենք ի մէջ դարակուսանաց, չենք գիտում թէ ինչպէս անա-
նեք»82:
Հարկ է նշել, որ թուրքերի հնարավոր վրեժխնդրության մասին հայկական բնակչության մտավախություններն անհիմն չէին: Այսպես' Օսմանյան տիրապետությունը և նրանց կողմից Շիրվանում տեղական կառավարիչներ նշանակված Հաջի Դավուդն ու Սուրխայ խանը, որոնք գործիք էին դարձել օսմանների ձեռքին, ծանր իրավիճակ էին ստեղծել քրիստոնյա ազգաբնակչության համար: Վերջիններս պարբերաբար հարձակումներ էին գործում Սասանի, Ղուբայի, Դերբենդի և ռուսական տիրապետության այլ բնակավայրերի վրա83: Ընդսմին, երկրամասում հաստատված ղզլբաշ վաչկատուն ցեղերը պարբերաբար բռնություններ էին գործադրում տեղաբնիկ ազգաբնակչության, հատկապես' քրիստոնյանների նկատմամբ' հարկադրելով նրանց մահմեդական դառնալ84: Հուսահատությունն ու հուսալքությունն իրենց արտահայտությունն են գտել հայկական վեց գյուղերի ավագների' Պետրոս Ա-ին 1724 թ.-ի հոկտեմբերի 28-ին օգնության ակնկալիքով գրած նամակ-խնդրագրում, որում մասնավորապես ասվում էր, որ ղզլբաշները «Մեր գեղերանքն թամամ և Շաքու երկիրն թուրքացրէլ էն ուժով: Մեր գիր գրանքն և եկեղեցիքն այրեցին, մեր քահանայքն կոտորեցին, շատ մարտ վասն հաւատոյ խաթրին սուրով գնացին: Հիմայ ցերեկն թուրքութիւնն էնք անում, գիշերն հայութիւնն, այլ ջար չի ունեմք, մեր ջարն հրամանքտ էս»85:
Շամախիի խանությունում, որը 1724 թ.-ի հունիսի 12-ի ռուս-թուրքական պայմանագրով հայտնվել էր Օսմանյան հովանավորչության տակ86, հայերը ստիպված էին միայնակ պայքարել թուրքական զորքերի դեմ: Հուսալքված Ռուսաստանից սպասվող օգնությունից' շամախահայերը, հանուն ազատության և ազգային արժանապատվության, 1725 թ.-ի օգոստոսին ապստամբություն բարձրացրին Օսմանյան բռնակալների դեմ: Ապստամբությունը ճնշելու նպատակով թուրքական հրամանատարությունը Շամախի ուղարկեց հիմնական բանակից առանձնացված 6000-անոց զորք, սակայն ապստամբներին հաջողվեց պարտության մատնել թուրքերին: Կանգ չառնելով ապստամբության մանրամասների վրա' միայն նշենք, որ եվրոպացի մի հեղինակի վկայության համաձայն' «...վեց հազար հոգուց բաղկացած և հիմնական բանակից առանձնացված (թուրքական) զորքերը, որոնք ուղարկվել էին Շամախիի մերձակայքում գտնվող ապստամբ հայերին հնազանդեցնելու համար, պարտություն էին կրել նրանցից.»87:
Շարունակվող հայահալած քաղաքականության մասին բավականաչափ տեղեկություններ է հաղորդում Սանկտ-Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի անդամ, գերմանացի աշխարհագրագետ ու ազգագրագետ, Պետրոս Ա-ի Կասպիական արշավանքի մասնակից Յոհան Գուստավ Գերբերը, որ փոքր-ինչ ուշ' 1728 թ.-ին, քարտեզագրել է մերձկասպյան մարզերը: Ուշադրության են արժանի Գերբերի գրառումները լեզգիների կողմից 1727-1728 թթ.-ին հայկական գյուղերի թալանման, կանանց ու երեխաներին ստրկության տանելու, հայերի նկատմամբ ամեն տեսակի անսանձ հալածանքների ու ստորացումների վերաբերյալ: Տնտեսական բազմաբնույթ ճնշումները
81 Նույն տեղում, док. № 223, С. 81.
82 Նույն տեղում:
83 Տե'ս Հայաստանի հարակից երկրների պատմություն, հ. II, էջ 519:
84 Տե'ս Aivazian A., նշվ. աշխ., p. 39-4օ, տե'ս նաև Խառատեան Հ., «Ադրբեջանցիները», «կովկասալեզուները» եւ «իրանալեզուները». ինքնութեան զարգացումներն Ադրբեջանում, էջ 274:
85 Армяно-русские отношения в I-ой трети ХУШ века, док. 324, С. 264.
86 Տե'ս Лысцов В., նշվ. աշխ., С. 238.
87 Տե'ս Զուլալյան Մ., Հայ ժողովրդի պատմության հարցերը ըստ եվրոպացի հեղինակների. XIII- XVIII դարեր, գիրք Ա (քաղաքական պատմություն), Երևան, 1990, էջ 207:
25
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
զուգակցվում էին կրոնական հալածանքներով ու հետապնդումներով: Հայերը, որպես «անհավատներ», Շամախի քաղաքում ապրում էին առանձին թաղամասում, որպեսզի չխառնվեին մահմեդականների հետ։ Օսմանների կողմից Շիրվանի կառավարիչ նշանակված Հաջի Դավուդի հրամանով հայերն ու հրեաները մահմեդականներից տարբերվելու համար նույնիսկ հագուստի վրա' կրծքի շրջանում, կրում էին տարբերակիչ նշան' դեղին մահուդից լաթիկ: Ըստ Գերբերի' այդ արվում էր նրա համար, որպեսզի «մահմեդականը նրանց բարևեր առանց դիպչելու՝ խուսափելով մեղք գործելուց»։ Գերբերը վկայում է, որ շատ հայեր կրոնական հալածանքերից փրկվելու միակ ճանապարհը տեսնում էին մահմեդականություն ընդունելու մեջ, որի հետևանքով «քրիստոնյա հայերի թիվը բավական քչացել էր»88:
Շիրվանի հայությանը մեծ զրկանքներ պատճառեցին նաև Իրանի Նադիր շահի արշավանքները: Թուրքական նվաճումներին դիմագրավելու նպատակով Նադիրը 1734 թ.-ի մայիսին Մուղանի վրայով շարժվում է Շամախի, հիմնովին ավերում ու հրդեհում քաղաքը և մեծ թվով գերիներ վերցնում քրիստոնյաներից89: Աբրահամ Երևանցու հա-ղորդմամբ' «Ի Գանջայոյ ելեալ Ղուլի խանն (իմա՜ Նադիր շահը - Գ. Ս.) գնաց ի վերայ Շա-մախու և էառ զնա, նոյնպէս և զՇիրուան»90: Նադիրի հրամանով հրդեհվեցին նաև Շա-մախու շրջակայքի մի շարք գյուղեր, ապա ասպատակության ենթարկվեցին դաշտավայրի բնակավայրերը: Շամախին ավերելուց հետո Նադիր շահը կենդանի մնացածներին վերաբնակեցրեց հին Շամախիից հարավ-արևմուտք' 26 կմ հեռու' Աղսուի մոտակայքում: Նոր բնակավայրը ևս ստացավ Շամախի անունը91: Թե' բնակլիմայական պայմաններով և թե' ապահովության տեսակետից նոր բնակատեղին խիստ աննպաստ էր շամախահա-յերի համար, դեռևս շարունակվում էին լեզգիների ասպատակությունները: Աբրահամ Գ Կրետացի պատմագիր կաթողիկոսը հաղորդում է. «Այլ և վասն բնակութեան, զի զՇամա-խին աւերեալ էր և քակեալ Վայինամաթն, յորժամ էառ՝ յառաջ քան զգալն ի Կէնճէ, և Ը. ժամու ճանապարհ հեռու ի Շամախուցն' հողէ բերդ մի շինեալ' հրամայեաց զմնացեալ Շամախեցիքն անդ բնակեցուցանել. և զի էր օդն ապականեալ, և տեղն շողային, և ջուրն պակաս, և տաճկունք' որք են Լազկիք եւ Սուննիք' վշտացուցանէին և զտառապեցու-ցանէին զԱզգն մեր (ընդգծումը մերն է - Գ, Ս,)»92: Այդտեղ հաստատված հայերը հին Շամախի վերադարձան միայն Նադիր շահի մահվանից (1747 թ. մայիսի 9) երեք տարի անց' 1750 թ.-ին: Նադիր շահի մահից հետո Պարսկաստանում ծայր առած գահակալական կռիվների պատճառով Շիրվանի բեկլարբեկության տարածքում XVIII դ. 40-ականների սկզբներին ձևավորվում են Շաքիի, Դերբենդի, Ղուբայի (1765 թ. հետո վերջինիս է միացվում նաև Դերբենդի խանությունը), Շամախիի, Բաքվի, Թալիշի, կիսանկախ խանությունները93:
88 Гербер И., Известия о находящихся с западной стороны Каспийского моря между Астраханью и рекой Курой народах и землях и о их состоянии в 1728 г., «Сочинения и переводы к пользе и увеселению служащих», СПб., 1760, Октябрь, c. 304-305, տե'ս նաև Гербер И., Описание стран и народов вдоль западного берега Каспийского моря. 1728 г. (История, география и этнография Дагестана XVHI-XIX вв. Архивные материалы, под ред. М. Косвена и Х. Хашаева, Москва, 1958, С. 116).
9 Աբրահամ կաթողիկոսի Կրետացւոյ Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից, Վաղարշապատ, 1870, էջ 65:
Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն 1721-1736 թ., պատ խմբագիր' պրոֆ. Ս. Վ. Տեր-Ավետիսյան, Երեւան, 1938, էջ 87:
91 Арунова М., Ашрафян К., Государство Надир-Шаха Афшара. Очерки общественных отношений в Иране 30-40-х годов XVIII века), Москва, 1958, С. 187.
92 Աբրահամ Կրետացի, էջ 65-66:
93 XVIII դարի երկրորդ կեսի Արևեյյան Այսրկովկասի խանությունների ձևավորման գործընթացի և էթնոդավանական պատկերի մասին մանրամասն տե'ս Մխիթարյան Գ., Արևեյյան Այսրկովկասի վարչաքաղաքական կազմավորումները ԺԸ դարի երկրորդ կեսին, Երևան, 2018:
26
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
XVIII դարը և հատկապես դարի երկրորդ կեսը Շաքի-Շիրվան գոտում տեղաբնիկ ազգաբնակչության' հայերի ու քրիստոնեությունը պահպանած ուդիների համար մեծ փորձությունների, էթնիկ ինքնությունը պահպանելու երկարատև ու համառ պայքարի ժամանակաշրջան էր։ Բռնի մահմեդականացման, թրքալեզվացման ու ապազգայնացման քաղաքականությունը հատկապես գործադրվեց Շաքիի ու Արեշի գավառներում94: Դավանափոխված հայերն իրենց հերթին աստիճանաբար դարձան թրքախոս: Դրանում բացասական դերակատարություն ունեցավ հատկապես Շաքիի մահմեդականացած հայկական ընտանիքից սերած Հաջի Չելեբի խանը95, որը «...ի նմին ժամանակի (1740- 1750-ական թվականներ - Գ. Ս.) բոլոր Շիրուանայ տիրէր»96: Դավա-նափոխվածների թիվը Սարգիս արքեպ. Ջալալյանցը նշում է 14.00097, Մակար եպս. Բարխուտարյանցը «տաճկացեալ հայոց» թիվը նշում է 15.480 ծուխ98, իսկ Ղազար քհն. Հովսեփյանցը' 100.000 մարդ99: Ծնունդով Արեշի գավառի հայկական Դաշբուլաղ100 գյուղից մանկավարժ Գարեգին Սեյրանյանը, անդրադառնալով ավելի ուշ շրջանում' 1917-1918 թթ.-ին շարունակվող հայատյաց քաղաքականությանը, Բաքվում լույս տեսնող «Արեւ» լրագրում հայտնում էր հետևյալը. «...Աղւանից երկրի հայութեան վերջին մնացորդները անդնդի եզերքին են կանգնած: Նուխւայ և Արէշի գաւառներում քրիստոնէայ ուտէացիներին և հայերին սրի ուժով Մահմեդի կրօնին հաղորդակից անելը նոր երևոյթ չէ: Դեռ 17-18 դարերում թուրք անգիտակից խուժանը, իր ապիկար և մոլեռանդ հովիւների առաջարկութեամբ շատ գիւղեր մահմեդականացրել են: Նուխւայ գաւառի Քիշ (Գիս), Կօխմուխ, Բդէզ, Վարդանլու և այլն թրքաբնակ գիւղեր (17-18
94 Մանրամասն տե'ս Առաքելյան (Խառատյան) Հ., Եղիշե առաքյայի պաշտամունքն ուդիների մեջ և Ուտի գավառի հարցի շուրջ, ԼՀԳ, Երևան, 1991, № 6, էջ 69; նույնի'
Этноконфессиональные процесы в зоне Шеки-Кабала (XVID-XX вв.), С. 83-84; նույնի' Ուդիների կրօնը եւ հաւատալիքները ԺԹ.-Ի. դարերում, «Հանդէս ամսօրեայ», Վիեննա-Երեւան, 2010, ՃԻԴ տարի, էջ 436-494; նույնի' Кавказско-албанский фактор в процессе формирования азербайджанской этнической идентичности (Народы Кавказа в цивилизационном пространстве России.Материалы VI международного форума историков-кавказоведов, г. Ростов-на-Дону, 13-15 ноября, 2019 г.), Ростов-на-Дону, 2019, С. 505-506.
95 Տե'ս Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք, էջ 291-292: Ըստ վրաց
Անանուն աշխարհագրի (1769 թ.)' Հաջի-Չելեբի խանի հայրը եղել է դավանափոխված հայ երեց (տե'ս Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ (ԺԸ-ԺԹ դդ.): Քաղվածքներ վրացերեն բնագրերից հայերեն թարգմանությամբ, առաջաբանով, ներածություններով և
ծանոթագրություններով' Լ. Մելիքսեթ-Բեկ, Երևան, 1955, էջ 151, 154, տե'ս նաև Абдул-Латиф-эфенди, История Шекинских ханов, Баку,1926, С. 5).
96 Միրզա Ադիգեոզալ-Բէկ, Ղարաբաղ-նամէ: Աշխատասիրությամբ' Ա. Մաղալյանի, Երևան, 2016, էջ 42: Հաջի Չելեբի խանը Շաքին և Շամախին գրավել էր 1753 թ.-ին (տե'ս Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 225):
97 Տե'ս Ջալալեանց Ս., նշվ. աշխ., Բ մաս, էջ 368:
98 Տե'ս Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք, էջ 291-292:
99 Տե'ս Ղազար քահանայ Յովսէփեան, Նուխուայ գաւառի մահմեդական հայերը (Թոփչեան Ե., Լոյս պատկերազարդ օրացոյց հանդէս 1905 թ., էջ 193):
100 Ըստ Րաֆֆիի' Դաշբուլաղ գյուղը հիմնադրել էր Արցախի Գյուլաթաղի Մելիք-Ռուստամ Մելիք-Ալլահվերդյանը (տե'ս Րաֆֆի, Խամսայի մելիքութիւնները (1600-1827): Նիւթեր Հայոց պատմութեան համար, Վիեննա, 1906, էջ 134, 221): Մակար եպս. Բարխուտարյանցը, երկրամասում ճանապարհորդելու ժամանակ (1890 թ.) լինելով Դաշբուլաղում, գյուղի մասին թողել է հետևյալ նկարագրությունը. «...շինւած է 3 ձորակների և սեռերի վերայ. քառաժայռ լեռներ բարձրացած են գիւղի արևմտեան կողմում: Գիւղիս դիրքն արևելահայեաց է, տեսարանն դուրեկան, օդն ու կլիման և ջուրն պատուական: ...բնակչաց նախնիքն գաղթած են Ջրաբերդ և Խաչեն գաւառներից» (Բարխուտարեանց Մ., Աղուանից երկիր եւ դրացիք, էջ 236-237):
27
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
դարերում այս գիւղերում հայեր ու աղւաներ էին ապրում) միջնադարեան ինկւիզի-տորների գործած «քաջագործութեան» կենդանի վկաներ են»101:
Նկատենք, որ երկրամասով մեկ ընթացող բռնի մահմեդականացման և ուծացման աղետաբեր գործընթացներից անզիջում պայքարի գնով հաջողվել է խույս տալ Գյոքչայի, Շամախիի և Ղուբայի գավառների հայերին։ Ինչպես գրում է երկրամասի հայերի պատմությանը քաջածանոթ շամախեցի հասարակական-քաղաքական գործիչ, տնտեսագետ Ներսես Աբելւանը. «Շիրվանի բնակչութիւնը, որի մէջ արմատացած է լինում Զէնգավեստի (իմա' զրադաշտականության - Գ. Ս.) կրօնը և քրիստոնեութիւնը (լուսաւորչական դաւանութեամբ, ըստ որում տեղական քրիստոնեաների յարաբերութիւնները լինում են Աղուանից կաթողիկոսարանի հետ, ինչպէս երևում է մեր պատմագիրների վկայութիւններից), մեծ ընդդիմադրութիւն է ցոյց տալիս իսլամի տարածուելուն: ...Մա-համմէդականութեան ահեղ հոսանքից Շիրվանում զերծ են մնում Ղուբի (իմա' Ղուբայի -Գ. Ս.), Գէօգչայի և Շամախիի գաւառների քրիստոնեաները, մինչդեռ Բաքուի գաւա-ռում102 քրիստոնեայ հայերը սպառվում են՝ թողնելով մի քանի աննշան հետքեր»103:
Ոչ նպաստավոր էթնոգործընթացների կիզակետում հայտնված Շաքիի հայ բնակչության մի հատվածը այդ և հետագա տարիներին, թեև մահմեդական և թյուրքալեզու տարրերով շրջապատված' հարկադրաբար ընդունել էր մահմեդականություն և դարձել թրքախոս, այդուհանդերձ, հիմնականում պահպանել էր ազգային նկարագիրը104: Իրենց իսկ խոստովանությամբ' «...Մենք' մի բուռ թրքախօս հայերս, թէև անօրէն լեռնականներին և արիւնարբու մահմեդականներին զոհ տուինք մեր թանկագին մայրենի լեզուն, մեր կեանքն ու հարստութիւնը, բայց մեր կրօնքն ու հաւատը, մեր ազգութիւնն ու մեր ս. եկեղեցին արեան գնով անխախտ ու հաստատ պահեցինք»105: Ընդսմին, չնայած այդ քաղաքականությունը հանգեցրել էր բազմաթիվ գյուղերի քայքայմանը, այսուհանդերձ, հայերն ու քրիստոնեություն դավանող ուդիները շարունակում էին մնալ երկրամասի
101 Սէյրանեան Գ., Խանաբադ, «Արեւ», Բագու, 1918, յունիսի 2 (20) մայիսի, № 103:
102 Պատմական աղբյուրները վկայում են, որ Բաքվի գավառը ներառնող Ապշերոն թերակղ-զում հայաբնակ գյուղեր են եղել Բալախանը, Սաբունչին, Մաշթաղան, Շաղանը, Սուրախանին, Բուզովնան և Մարդաքյանը: «Մշակ» թերթի խմբագիր Ալ. Քալանթարյանը «Նամակ Բուզովնայից» հոդվածում գրում է. «Պետք է նկատել, որ այդ գիւղերը առաջուց (180-200 տարի սրանից առաջ) բնակեցուած են եղել հայերով: Դրա ապացոյց կարող են համարուել եկեղեցիները թէ ամբողջ (Բու-զովնայում) թէ անհետացած (Բալախանում) և զանազան գերեզմանաքարերը որոնցից մէկը մի հայ կնկայ է, որ մօտ 400 տարի սրանից յառաջ մեռած է եղել» (Քալանթարեանց Աղ., Նամակ Բուզովնայից, «Մշակ», Թիֆլիս, 1874, սեպտեմբերի 19, № 37):
103 Աբէլիան Ն., Արքունական հայ գիւղացին Անդրկովկասում (II): Բաքուի նահանգ, «Արձագանք», Թիֆլիս, 1887, օգոստոսի 16, № 30, էջ 487:
104 Հակառակ բռնի մահմեդականացումներին' դավանափոխ ու թրքալեզու հայերից շատերը կենցաղում շարունակում էին պահպանել քրիստոնեական մի շարք սովորույթներ ու ավանդություններ: Ինչպես, օրինակ, խմորին խաչի նշան դնելը և այլն: Սիմեոն կաթողիկոսն իր հիշատակարանում այդ մասին թողել է հետևյալ վկայակոչումը. «...որք այժմ կան անդ տաճկական հաւատով (իմա' դավանափոխ շիրվանահայերը - Գ. Ս.) զորոց բազումք վկայեն թէ՝ ունին տակաւին յարարո-ղութիւնս իւրեանց զոմանս նշանս քրիստոնէական, զի առնեն ի վերայ խմորոյ զԽաչ և զայլս այս-պիսիս ունիլ ասեն» (Դիւան հայոց պատմութեան, Գ գիրք, մասն Բ, էջ 417): Ի հաստատումն վերը նշվածի' ծառայում է նաև Ղազար քհն. Հովսեփյանի հետևյալ վկայակոչումը: «Քանիցս անգամ ես հարցրել եմ թրքացած կանանցից շատերին թէ «ինչու՞ էք խաչ քաշում նոր հունցած խմորի վրա»: Միշտ պատասխանել են ինձ, միայն «խաչ» բառից խուսափելով թէ. մեր հօրից և պապերից մնացած մեր հին սովորութիւնն է, այդ «նշանը» քաշում ենք, որ մեր խմորը ամեն ժամանակ անհատ ու անպակաս լինի» (Ղազար քահանայ Յովսէփեան, Նուխուայ գաւառի մահմեդական հայերը (տե'ս Թոփչեան Ե., Լոյս պատկերազարդ օրացոյց հանդէս 1905 թ., էջ 195-196):
105 Ղազար քահանայ Յովսէփեան, Ակնարկներ ուտիացի և մահմեդական հայերի մասին, Թիֆլիս, 1904, էջ 31:
28
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ստվարաթիվ էթնիկ ներկայություններից մեկը106: Վրաց Անանուն աշխարհագրի 1769 թ.-ին հեղինակած «Վրաստանին կից երկրների նկարագրությունը» երկում ասված է. «...Այս երկրում (իմա' Շաքիում - Գ. Ս.) բնակվում են շատ քրիստոնյաներ... հայեր' բացահայտ.»107: Ականավոր բանասեր-պատմաբան Արշակ Ալպոյաճյանի դիպուկ բնո-րոշմամբ' «Հարուստ երկիր մըն էր Շիրուան, որուն բնակչութեան կարեւոր մասը կը կազ-մէին Հայերը, հակառակ հալածանքներուն եւ բռնի իսլամացումներուն»108: Նկատենք, որ երկրամասում այլազգի և այլադավան հանրությունների մեջ ազգապահպանության հարցում հայերի հարատևման տեսակետից մեծ դեր էր վերապահված ազգային եկեղեցուն109 ու դպրոցին, որոնք ուսուցանում և գործածական էին դարձնում հայերենը: Կովկասագետ Պ. Բուտկովի վկայակոչած տվյալների համաձայն' 1783 թ.-ի սկզբներին Շիրվանում կար 2000, Շաքիում 1000 ծուխ հայ բնակիչ110:
Շիրվանի ազգաբնակչությունը, այդ թվում' հայերը մեծապես տուժեցին նաև Պարսկաստանի Աղա Մուհամմադ խանի' 1795 թ.-ի արշավանքի հետևանքով: Երբ Թիֆ-լիսն ավերելուց հետո նա վերադարձավ Մուղանի դաշտ' ձմեռելու, զգալի ավերածությունների ենթարկեց նաև Շիրվանը: Վավերագրի վկայությամբ' «Ի բանակիլ Մհամմադ շահին ի Մուղան, տարածեաց զձեռն իւր ի վերայ Շամախու և Նուխուայ' որ ասի Շաքի Շիրուան...: Ապա սփռեալ ի գիւղօրայս նոցա այրեցին զամենայն շինուածս...»111:
XVIII դ. վերջերին Ռուսաստանը վերստին ձեռնամուխ եղավ նվաճելու Այսրկովկա-սը և մասնավորապես իր դիրքերն ամրապնդելու մերձկասպյան շրջաններում: Կոմս Վ. Զուբովի հրամանատարությամբ 1796 թ.-ի ապրիլի 30-ին սկսված ռազմական ակտիվ գործողությունների արդյունքում մայիսի 10-ին գրավվեցին Դերբենդը, այնուհետև' Բաքուն, Լենքորանը, Ղուբան, Շամախին, Ջավատը և Շաքին112: Չնայած ռազմական հաջողություններին' Եկատերինա Բ-ի անակնկալ մահվան և ծագած բազում դժվարությունների պատճառով նոր կայսր Պավել Ա-ն 1796 թ.-ի նոյեմբերին ռուսական զորքերին հետ քաշվելու հրաման է տալիս, որով և Այսրկովկասում ժամանակավորապես դադարեցվում են ռազմական գործողությունները113: Ռուսների հեռանալը դարձյալ վտանգավոր դրություն ստեղծեց երկրամասի հայ բնակչության համար: Ռուսական կողմնորոշում ունենալու պատճառաբանությամբ արյունարբու տիրակալ սուննի Մեհտի բեկը մեծաքանակ զորքով հարձակումներ գործեց հայկական բնակավայրերի վրա114: Մեհտի բեկի կազմակերպած կոտորածներից հատկապես տուժում է Շամախիի գավառի Զարգարան
106 Տե'ս Харатян Г., Этноконфессиональные процесы в зоне Шеки-Кабала (XVIII-XX вв.), «Научная мысль Кавказа», Ростов-на-Дону, 2003, № 3, С. 85-86.
107 Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Գ, էջ 154:
108 Ալպօյաճեան Ա., Պատմական Հայաստանի սահմանները, Գահիրէ, 1950, էջ 386:
109 Մատենագրական աղբյուրներում V դարից հիշատակվող Կապաղակի, Բաղասականի, Հաշուի, Ցրիի, Բախաղատի և Շաքիի եպիսկոպոսական թեմերի հենքի վրա X դ. վերջերին XI դ. սկզբներին Աղվանից կաթողիկոսության ենթակայությամբ կազմավորվել են Շամախիի (Շիրվանի) և Շաքիի հայոց թեմերը: Մանրամասն տե'ս Ստեփանյան Գ., Շամախու հայոց թեմի սկզբնավորման հարցի շուրջ (Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան: Տարեկան գիտա-ժողովի նյութերի ժողովածու), Երևան, 2005, № 3, էջ 870-873:
0 Տե'ս Бутков П., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 год, ч. II, СПб., 1869,
С. 142.
111 Հայկական աղբյուրները Աղա Մուհամմադ խանի Անդրկովկասյան արշավանքների մասին (1795-1797 թթ.): Աշխատասիրությամբ Ռ. Տ. Տիտանյանի, Երևան, 1981, էջ 190:
12 Տե'ս Հայ ժողովրդի պատմություն, հ. IV, ՀՍՍՀ ԳԱ հրատ., էջ 240:
113 Չոբանյան Պ., Հայ-ռուս-պարսկական կապերի պատմությունից (XVIII դարի վերջ), ՊԲՀ, Երևան, 1991, № 2, էջ 62-63:
114 Фитуни А., История последней столицы Ширвана (историко-этнографический очерк), «Известия Азербаджанского комитета охраны памятников старины, искуства и природы», вып. 3, Баку, 1927, С. 125.
29
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
հայկական գյուղը, որտեղ «պարսիկները մի օրուայ մէջ, բացի ծերերից, երիտասարդներից, 100 մանր երեխաներ մորթեցին, իրանց վրէժը լուծելու համար»115: Ծանր էր նաև Շամախիի հայ բնակչության վիճակը: Շամախիի Մուստաֆա խանը սպանել տվեց նույնիսկ Հովհաննես վարդապետին, որն իբր «գրգռում էր հայերին խանի դէմ՜ յօգուտ ռուսների»116:
Ռուսական կողմնորոշում ունենալու պատճառով վախենալով խաների վրեժ-խնդրությունից' Բաքվի, Ղուբայի, Դերբենդի և Մուշկուրի խանությունների շրջակայքում գտնվող հնուց անտի հայաբնակ գյուղերի հարյուրավոր ընտանիքներ ռուսական կառավարության թույլտվությամբ 1796-1797 թթ.-ին գաղթեցին Հյուսիսային Կովկաս: Ըստ Պ. Բուտկովի' այդ շրջաններից գաղթեց ավելի քան 500 հայ ընտանիք117: Հովսեփ արքեպ. Արղությանի կազմած տեղեկագրի համաձայն' Դերբենդից և Մուշկուրից գաղթածների թիվը 610 ընտանիք' 5212 շունչ էր118: Նրանց մի մասին ցարական իշխանությունները բնակեցրին Ղզլարում և նրա շրջակայքում՜ Մոզդոկում, Հին և Նոր Մաճառում կամ Սուրբ Խաչում (հետագայում՜ Պրիկումսկ, Բուդյոնովսկ)119: XIX դ. երկրորդ կեսի պատմագիր Վարդան Օձնեցին, անդրադառնալով այդ գաղթերին, գրում է. «Բազումք ի Հայոց և սա-կաւք ի տաճկաց անցին ի Վրաստան, ի Սօմխեթ, յԵրևան, ի Կարս և յաշխարհն Սարմա-տացւոց' ի Մոզդօք և ի Ղզլար»120: «Ղարաջալլեցի» ծածկանունով հեղինակը գրում է. «Մաջառը, որ բովանդակվում է երկու միմեանցից կէս վերստաչափ հեռի գիւղի մէջ Հին և Նոր: Երկու գիւղի բնակիչները ևս... գաղթած են Դարբանդի և Ղուբայի շրջակայքում գտնուող Խաչմազ, Մօլլախալիլ, Քիլվար, Ղարաջալյի... գիւղերից...»121:
Այսպիսով' XI-XVIII դդ. ընթացքում՜ գլխավորապես տարածքի զավթման բնույթ կրող արշավանքների շրջանում, Արևելյան Այսրկովկասի էթնոմշակութային պատկերում դեռևս պարսկական տիրապետության (V-VI դդ.), ապա արաբական արշավանքների ու նվաճումների շրջանում (VII-IX դդ.) սկսված էթնո-մշակութային և ժողովրդագրական փոփոխություններն ավելի մեծ ու լուրջ բնույթ ստացան XI-XV դդ. ընթացքում՜ վաչկատուն սելջուկ-թուրքերի, մոնղոլ-թաթարների, Լանկ-Թեմուրի, կարա-կոյունլու և ակ-կոյունլու թուրքմենական քոչվոր ցեղերի, ապա' ղզլբաշների ասպատակությունների շրջանում: Այնուհետև XVI-XVI11 դարերի ընթացքում, երբ երկրամասը հայտնվեց երեք հզոր պետութ-յունների' Պարսկաստանի, Օսմանյան կայսրության ու Ռուսաստանի ռազմաքաղաքական բախման կիզակետում, տևական պատերազմների, պարբերաբար կրկնվող ամայացնող արշավանքների, ասպատակությունների, շարունակվող էթնիկ զտումների, կոտորածների, բռնագաղթերի ու գերեվարումների պատճառով հայաբնակ մի շարք գյուղեր վերածվեցին ավերակների, զգայի չափով նվազեց հայ բնակչության թիվը, ոչնչացվեցին հոգևոր ու մշակութային ժառանգության վկայությունները. ավերվեցին, թալանվեցին վանքերն ու եկեղեցիները, մանրանկարչության բարձրարվեստ
օրինակներով զարդարված ձեռագիր մատյանները: Նստակյաց զարգացած հողագոր-
115 Փարոս (Սմբատ Գարագաշյան), Զարդարան, «Նոր-դար», Թիֆյիս, 1898, սեպտեմբերի 17, № 167:
116 Րաֆֆի, նշվ. աշխ., էջ 153:
117 Տե'ս Бутков П., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 год, ч. I, СПб., 1869,
С. 94.
118 Տե'ս Չոբանյան Պ., Ռուսահայոց գաղթօջախի բնակչության քանակական կազմը (XVIII դ. վերջին քառորդ), ՊԲՀ, Երևան, 1998, № 3, էջ 64:
19 Տե'ս Յակոբեան Ա., Հայ-թաթերի տարաբաշխվածութեան ու տեղահանութիւնների պատմութիւնից (ԺԸ դարի սկիզբ-ժԹ դարի վերջ), «Հայկազեան հայագիտական հանդէս», հ. ԻԱ, Պէյրութ, 2001, էջ 131:
120 Վարդան Օձնեցի, Նոր քաղաքական և եկեղեցական պատմութիւն Հայաստան աշխարհի Մեծի և Փոքու, Մատենադարան, ձեռ. № 4331, թ. 91բ-92ա:
12 Ղարաջալլեցի, Մաջառ (Սուրբ Խաչ քաղաք), «Մեղու Հայաստանի», Թիֆյիս, 1879, հուլիսի 7, № 51:
30
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ծությունը շատ տեղերում տեղի տվեց քոչվորների անասնապահական տնտեսությանը, ինչը անվերականգնե[ի հարված էր երկրամասի քաղաքակրթական արժեքներին: Ընդսմին, հայ բնակչության նկատմամբ հալածական քաղաքականությունն ուղեկցվում էր նաև բռնի մահմեդականացմամբ ու թրքալեզվացմամբ: Ըստ ազգագրագետ, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանի' այդ քաղաքականությունը «օրինաչափորեն համապատասխանում էր թրքալեզու-մահմեդական միասնական ժողովուրդ ձևավորվելու գործընթացին»122: Հարկ ենք համարում նշել, որ անկախ ոչ հայանպաստ ժողովրդագրական, մշակութային ու դավանական գործընթացներից, համատարած քայքայման ու ավերումների այս ողբերգական ժամանակաշրջանում Կուրի ստորին հոսանքից մինչև Կասպից ծով և Ապշերոնի թերակղզուց հյուսիս-արևմուտք ընկած ողջ մերձկասպյան տարածքը շարունակում էր բնակեցված մնալ տեղաբնիկ հայ էթնիկ տարրով: Շաքի-Շիրվան գոտում բնակվող հայերը եկվոր թյուրքական ցեղերի կազմակերպած կոտորածներից ու հալածանքներից փրկվելու նպատակով բնակություն էին հաստատում նաև լեռնալանջերում, ձորերով ու կիրճերով մեկուսացված վայրերում, որտեղ պաշտպանվելու տեսակետից տեղանքն ավելի ապահով էր123:
Արևելյան Այսրկովկասի հայերի' վերոնշյալ ժամանակաշրջանի տարեգրությունը եզրափակելիս հարկ է նկատել, որ Շաքի-Շիրվան գոտին նորից հայաշատ դարձավ, երբ XVIII դ. վերջերին զգալի չափով համալրվեց Արցախից տեղափոխված հայերով: Այսպես' Իրանի Աղա Մուհամմադ խանի' 1795 և 1797 թթ.-ի ավերիչ արշավանքների և ավարառությունների պատճառած սովի ու համաճարակների հետևանքով հուսահատության եզրին հասած արցախահայության մի ստվար զանգված 1797-1798 թթ.-ին հարկադրված տեղափոխվեց Վրաստան ու Շիրվան124: Ընդ որում, իրենց պապենական օջախներից հեռանում էին բնակչության բոլոր խավերը125: Հայրենակիցներին պատուհասած դառը
2 Խառատյան (Առաքե|յան) Հ., Ուդիներ (Աղվանների առասպելը), «Իրան-նամէ», 1994, № 2, էջ 14: Կովկասագետ Սեմյոն Բրոնևսկու տեղեկացմամբ' 1796-1897 թթ.-ին Հյուսիսային Կովկաս գաղթից հետո XIX դարի սկզբներին Ղուբայի պրովինցիայում Հին և Նոր Խաչմաս և Քիլվար գյուղերից բացի դեռևս հայաբնակ էին Բարախում (I), Բարախում (II), Ղարաջալի և Ղարաղուրտ գյուղերը (տե'ս Броневский С., նշվ. աշխ., ч. II, отд. VI, гл. III, Ширван, § I (Ханство Кубинское), С. 383):
123 Տե'ս Списки населенных мест Российской империи по Кавказскому краю. LXV-Бакинская губерния. Список населенных мест по сведениям 1859 по 1864 г. Сост. глав. ред. ком. Н. Зейдлицем, Тифлис, 1870, С. 89.
124 Տե'ս Րաֆֆի, նշվ. աշխ., էջ 177, 212, 246, տե'ս նաև Լեո, Հայոց պատմություն, հ. Գ, գիրք Բ, էջ 405:
125 1805 թ. մայիսի 14-ի Քյուրակչայի պայմանագրով, երբ Արցախն անցավ Ռուսաստանի հպատակության տակ, 1798-1799 թթ.-ին այդտեղ բռնկված սովի ու ժանտախտի պատճառով հեռացած մելիքներից ոմանք սկսեցին վերադառնալ հայրենիք և զբաղվել Շիրվանում ու Վրաստա-նում ցրված արցախցի հայրենակիցներին հայրենի եզերք վերադարձնելու գործով: Այդ նպատակով Վարանդայի տիրակալ Մելիք-Ջումշուդը 1806 թ.-ի դեկտեմբերի 2-ին խնդրագրով դիմում է Սանկտ Պետերբուրգի Լազարյան հռչակավոր գերդաստանի ներկայացուցիչ Մինաս աղա Լազարյանին' հայցելով նրա միջնորդությունը ցարին' Շիրվան տեղափոխված հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու թուլտվություն ստանալու համար: Մելիք-Ջումշուդն այդ քայլը հիմնավորում էր Արցախում կանոնավոր զորագնդեր ստեղծելու և ռուսական զորքերին աջակցելու գործոնով (տե'ս Րաֆֆի, նշվ. աշխ., էջ 208-213): Նույն թվականին Մ. Լազարյանին համանման բովանդակությամբ նամակ են հղում նաև Արցախի հինգ մելիքները, որպեսզի «...թոյլ տրուի նրանց հաւաքել իրանց զանազան երկրներում ցրիւ եկած ժողովուրդը Ղարաբաղում, իրանց' մելիքների կառավարութեան ներքոյ...» (նույն տեղում, էջ 214): Կովկասի կառավարչապետ Ի. Գուդովիչը, ընդառաջելով մելիքների խնդրանքին, 1807 թ.-ի դեկտեմբերի 14-ի հրամանագրով հանձնարարում է փոխգնդապետ Տի-խոնովսկուն Շիրվանի խանությունից վերադարձնել Արցախի բնակիչներին (տե'ս Մաղա|յան Ա., Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIX դդ., Երևան, 2007, էջ 230): Սակայն հետագա վավերագրերը փաստում են, որ զանգվածային վերադարձ, որպես այդպիսին, տեղի չի ունե-
31
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ճակատագիրը խորապես հուզել է Մակար եպս. Բարխուտարյանցին126, որը ցավով գրել է. «Ցրուած եւ գերուած հայեր... մի[իօնաւոր (նկատի է ունի մեծ քանակությունը - Գ. Ս.) հայ բնակիչներով հարուստ Արցախն իսպառ դատարկուած: ...Մի մասն կերակուր եղաւ 1798-1799 թուի սովին եւ ժանտախտին. մի մասն գերի գնաց Պարսկաստան, մի մասն գաղթեց Տաճկահայաստան, մի մասն Պարսկաստան, մի մասն Շաքի եւ Շամախի, մի մասն Կախեթ եւ Վրաստան, մի մասն Բագու, Ղուբա, Դարբանդ եւ Ռուսիա»127: Փոքր-ինչ առաջ անցնելով' նշենք, որ այս դեպքերն իրենց արձագանքն են գտել նաև XIX դ. պատմագիր Միրզա Յուսուֆ Ներսեսովի (Հովսեփ Հովսեփյանց) «Թարիխ-ե Սաֆի» («Ճշմարտացի պատմություն») պարսկերեն պատմագրական երկում, որում հեղինակը գրում է. «Երեք տարի Ղարաբաղում երկնային ու երկրային աղետի' [երաշտի] հետևանքով անբերրիություն ու սով էր: Այնտեղի բնակչության մեծ մասը իր օրվա հացն ապահովելու համար ցրվել էր Շաքիի, Շիրվանի, Ղարադաղի և [հարևան] մյուս երկրները»128: Գեն. Պավել Ցիցիանովի' 1805 թ.-ի մայիսի 12-ին Ալեքսանդր I-ին հղած զեկուցագրում Շիրվան տեղափոխված հայերի թիվը նշվում է 8000 տուն129: Ըստ մեկ այլ աղբյուրի' Շիրվանի վիճակում հաստատվել էր շուրջ 12.000 տուն130:
Հաստատվելով Շիրվանում' արցախահայերը համալրել են հնաբնակ հայերի թիվը' երկրամասում հետզհետե կազմավորելով ստվար բնակչությամբ հայաբնակ գոտի: Եսայի Հասան-Ջալալւանցը հավաստում է. «Եւ երկիրն էր (իմա՜ Բուն Աղվանքը - Գ. Ս.) բարելի և շէն և մարդաշատ, թէ հայ ազգօք, որ ի Ղարաբաղու երկրէն ժողովուրդք յոլովք անցեալ էին յերկիրն այն աւելի քան զտեղականսն. (ընդգծումը մերն է - Գ. Ս.) և եթէ այլ ազգօք' որ բնիկ ի յերկրէն են...»131: Արցախահայերը Շաքի-Շիրվանում հիմնադրեցին շուրջ հարյուր գյուղ132: Իրենց համար բնակության նոր վայրեր ընտրեցին նախկինում հայաբնակ և այժմ դատարկված կամ մասամբ բնակեցված հնավանդ գյուղերը, որտեղ գրեթե առանց բացառության պահպանվել էին բնիկ հայերից մնացած բազմաթիվ եկեղեցիներ, արձանագիր խաչքարերով ու տապանաքարերով գերեզմանոցներ: Գյուղերի մեծ մասը վերականգնվեց նույն տեղում և շատ դեպքերում նույն անվան տակ շարունակեց պահպանել իր գոյությունը133:
Արցախահայերն իրենց գործիմացությամբ և անսպառ եռանդի շնորհիվ էապես նպաստեցին երկրամասի հայերի սոցիալ-տնտեսական ու կրթամշակութային կյանքի
ցել: Այն մասամբ կատարվել է Վրաստանից ու Շաքիից: Այսպես' 1817 թ.-ի կեսերին 187 ընտանիք Շաքիից վերադարձել էր Արցախ (տե'ս Акты, собранные Кавказской археологической комиссией (այսուհետ' АкАк), т. VI, Тифлис, 1874, ч. I, док. № 1081, С. 721), իսկ 1820 թ. Կախեթից որոշ ընտանիքներ վերադարձել էին ոչ թե Արցախ, այլ' Շիրվան (տե'ս Սմբատեանց Մ., նշվ. աշխ., էջ 140): Րաֆֆին այդ առիթով գրում է. «Թէեւ Ղարաբաղի գաղթականների մի մասը Վրաստանից տեղա-փոխուեցաւ իւր հայրենիքը, բայց դարձեալ դեռ բաւական թուով մնացել էին այնտեղ: Շամախու գաւառը գաղթողներից դեռ ոչ ոք չէր վերադարձել» (Րաֆֆի, նշվ. աշխ., էջ 216):
6 Երախտաշատ հոգևորական Մակար եպս. Բարխուտարյանցը ծննդյամբ Արցախի Խանածախ գյուղից էր և խորապես իրազեկ հայրենի Արցախի ժողովրդագրական տեղաշարժերին:
127 Բարխռւտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ Ը:
128 Միրզա Յուսուֆ Ներսեսով, Ճշմարտացի պատմություն: Թարգմանությունը բնագրից, ներածությունը և ծանոթագրությունները Ք. Կոստիկյանի, Երևան, 2000, էջ 73:
129 Տե'ս АКАК, т. II, Тифлис, 1866, док. № 1436, С. 703, տե'ս նաև Լեո, Հայոց պատմություն, հ. Դ, Երևան, 1984, էջ 252:
130 Տե'ս Բէկնազարեանց Ա., Գաղտնիք Ղարաբաղի, Ս. Պետերբուրգ, 1886, էջ 242:
131 Եսայի Հասան-Ջալալեանց, էջ 26:
132 Տե'ս Կարապետյան Ս., Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում, Երևան, 1999, էջ 12:
33 Տե'ս Կարապետյան Ս., Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, էջ 4:
32
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
հետագա առաջընթացին: Նրանց ջանքերով նորահիմն գյուղերում կառուցվեցին ու վերականգնվեցին եկեղեցիներ, բացվեցին եկեղեցական-ծխական դպրոցներ և այլն134։
THE STAGES OF IMPLEMENTATION OF THE POLICY OF ETHNIC CLEANSING AND GENOCIDE OF ARMENIANS IN THE EASTERN CIS-CAUCASUS (11TH-20TH CC.) (PART 1)
GEVORG STEPANYAN
NAS RA Institute of History, Department of History of Armenian Colonies and Diaspora, Head, Doctor of Sciences in History, Professor,
Yerevan, Republic of Armenia
The aim of the article is to present the motives and implementation stages of ethnic cleansing and genocidal policy perpetrated towards the indigenous Armenian population during the 11th-20th centuries in the Eastern Cis-Caucasus - in the territory stretching from the Kur Valley to the Apsheron Peninsula, on the basis of various primary sources (archival documents, statistical materials, periodical press, theme related literature).
The work is written by a combined examination of facts, applying the principles of historical investigation and historical-comparative analysis. The level of reliability and validity of the sources through their comprehensive study have been verified.
Through the combination of facts the following phases of the history of the main issue are presented: the policy of ethnic cleansing and genocide of Armenians in the Eastern Cis-Caucasus were still implemented in the 11th-18th centuries when the region regularly appeared under the invasions and dominion of various conquering nomadic tribes (Turk-Seljuks, Mongol-Tatars, Tamerlane, nomadic Turkmen tribes of Kara-Koyunlu and Ak-Koyunlu, Kizilbash invasions followed by the Turkish-Persian wars, Sunni Lezgins, invasions of Nader Shah and Agha Mohammad Khan). As a result, some part of the Armenian population was deported and left native lands or forcedly accepted the Muslim religion of the conquerers. The next phase of ethnic cleansing and atrocities was the period of the Armenian-Tatar clashes (1905-1906). Later, the policy of ethnic cleansing and genocide was implemented at state level already during the Musavat regime of the artificial “Azerbaijan” formation (1918-1920), and finally during the Soviet regime (1920-1990).
The article substantiates the fact that the indigenous Armenian population of the region was subjected to ethnic cleansing and genocide in its cradle, just as the Young Turks carried out the extermination of the Western Armenians in 1915-1916 in Western Armenia. Therefore, this policy should be described as a continuation and an integral part of the Genocide of Armenians, as the Armenian Genocide with its geographical coverage (from Cilicia to Baku), was a consequence of the implementation of a comprehensive pan-Turkic program.
There are numerous references to the issue in the historical literature, though the comprehensive study of ethnic cleansing and genocidal policies of Armenians in the Eastern Cis-Caucasus - in the territory stretching from the Kur Valley to the Apsheron Peninsula, has not been the subject of a separate study.
Keywords: Eastern Cis-Caucasus, Baku province, left bank of Kur, Pan-Turkism, ethnic cleansing, xenophobia, genocide, deportation.
134 Մանրամասն տե'ս Ստեփանյան Գ., Արցախահայերի քաղաքակրթական ավանդը Շիրվանի և Ապշերոնի զարգացման գործում (համառոտ ակնարկ): Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2019, էջ 2657:
33
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ SCIENTIFIC ARTSAKH НАУЧНЫЙ АРЦАХ № 1(8), 2021
ЭТАПЫ ОСУЩЕСТВЛЕНИЯ ЭТНИЧЕСКИХ ЧИСТОК АРМЯН И ГЕНОЦИДАЛЬНОЙ ПОЛИТИКИ В ВОСТОЧНОМ ЗАКАВКАЗЬЕ (XI-XX ВВ.)
(ЧАСТЬ 1)
ГЕВОРГ СТЕПАНЯН
заведующий отделом истории армянских колоний и Диаспоры Института истории НАН РА, доктор исторических наук, профессор, г. Ереван, Республика Армении
Цель статьи - на основе разнообразных источников (архивные документы, статистические материалы, периодическая печать, тематическая литература) представить причины и этапы осуществления этнических чисток и геноцидальной политики по отношению к коренному армянскому населению Восточного Закавказья в течение XI-XX вв., на территории, простирающейся от долины р. Куры до Апшеронского полуострова.
Работа изложена с применением принципов сравнительно-исторического анализа, сопоставительного изучения фактов. Степень достоверности и подлинности источников уточнена нами путем их всестороннего исследования.
На основе сопоставления фактов история проблемы представляется следующими этапами: политика этнических чистки и погромы по отношению к армянам Восточного Закавказья в XI-XVIII вв., когда регион подвергался захватническим набегам и установлению господства турок-сельджуков, монголо-татар, Тамерлана, кочевых туркменских племен кара-коюнлу и ак-коюнлу, кзлбашей, а также последовавшими за всем этим турецко-персидским войнами, походам суннитов лезгинов, Надир-шаха и Ага-Могамед-хана. Вследствие всего этого определенная часть армянского населения была насильственно депортирована из родных очагов или вынужденно приняла веру мусульманских захватчиков. Следующий этап этнических чисток и погромов армянского населения происходил в период армяно-татарских столкновений 1905-1906 гг. Затем политика этнических чисток и геноцида осуществлялась уже на государственном уровне мусаватистским режимом искусственного образования, именуемого «Азербайджан», в 1918-1920 гг., и наконец – в период советского периода в 1920-1990 гг.
В статье обосновывается тот факт, что коренное армянское население края было подвергнуто этническим чисткам и геноциду на своей родине, так же, как младотурки осуществили геноцид западных армян в 1915-1916 гг. в Западной Армении. Следовательно, эту политику следует квалифицировать как продолжение и составную часть политики геноцида армян, так как геноцид армян в своем географическом охвате (от Киликии до Баку) был следствием реализации единой программы пантюркизма.
Хотя в исторической литературе неоднократно обращались к рассматриваемой проблеме, однако она не становилась предметом отдельного всеобъемлющего исследования.
Ключевые слова: Восточное Закавказье, Бакинская губерния, левобережье Куры, пантюркизм, этнические чистки, геноцид, депортация.
34