ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կարեն Վերաեյաե'
Բանալի բաոեր գիտահետազոտական, վիճակագրություն, գիտատեխնիկական, ծախսեր, ցուցանիշներ, մշակումներ, կազմակերպություններ։
Հետազոտությունը նվիրված է վերջին տասնամյակում հարավկովկասյան տարածաշրջանի երկրների գիտության ոլորտին առնչվող քանակական վիճակագրության համեմատական վերլուծությանը։ Առկա տեղեկատվությունը հիմնվում է գերազանցապես հարավկովկասյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։ Ժամանակագրական տեսանկյունից ուսումնասիրությունը բաժանվում է երկու հիմնական մասերի. առաջին հատվածում տեղ են գտել 2002-2007թթ. ժամանակահատվածին վերաբերող վիճակագրական տվյալները, իսկ երկրորդ մասը վերաբերում է գլխավորապես վերջին տարիներին (2009-2013թթ.) արձանագրված տեղեկատվությանը։
Ուսումնասիրության նման ժամանակագրական տարանջատման նպատակահարմարությունը պայմանավորված է առկա տեղեկատվության անլիար-ժեքությամբ։ Խնդիրն այն է, որ ի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի, Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում գրեթե հիմնովին բացակայում են գիտությանը վերաբերող վիճակագրական տվյալները։ Ի դեպ, սա նոր միտում է և դրսևորվել է հատկապես վերջին 3-4 տարիներին, քանզի նախկինում ևս մեր իրականացրած նմանատիպ ուսումնասիրություններում կրկին օգտվել ենք Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում զետեղված համապատասխան տեղեկատվությունից։ Մնում է միայն ենթադրել, որ այս միտումը, թերևս, պայմանավորված է Վրաս-
՚ «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ։
97
ԿՎերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
տանի եվրաինտեգրման և այս ուղղությամբ տարվող բարեփոխումների գործընթացով: Միևնույն ժամանակ, չպետք է բացառել, որ Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում գիտության ոլորտին վերաբերող տեղեկատվության բացակայությունը խոսում է կա մ տվյալ ոլորտի թերի գործունակության, կա մ պետական մակարդակով այն համարժեք չարժևորելու, կա մ էլ արձանագրվող «չարդարացված» ցուցանիշների մասին։
Նկատենք, որ ներկայում Վրաստանի ազգային վիճակագրական բյուրոյի էլեկտրոնային կայքում առկա են այլ ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալներ, օրինակ կրթության ոլորտինը, սակայն բացակայում է գիտությանն առնչվող վիճակագրական տեղեկատվությունը։ Լավագույն դեպքում, «Կրթություն և մշակույթ» բաժնում տվյալներ կան սոսկ բուհական համակարգում դա-սախոսա-պրոֆեսորական կազմի թվաքանակի վերաբերյալ։ Մենք, բարեբախտաբար, իրականացրել և պահպանել ենք նմանատիպ հետազոտությունները, որտեղ առկա են Հարավային Կովկասի երկրների, այդ թվում և Վրաստանի 2002-2007թթ. գիտության վերաբերյալ համեմատական վիճակագրական տվյալները։ Ուստի, հետազոտությունում առանձնացված երկրների վերաբերյալ ամբողջական պատկեր և համեմատելի տեղեկատվություն ներկայացնելու առումով նպատակահարմար ենք համարել ներառել նշյալ ժամանակահատվածին վերաբերող վիճակագրական տվյալները ևս։
Սույն վիճակագրությունը լուսաբանում է զուտ քանակական վերլուծության հարցերը և ամենևին էլ չի արտացոլում նշյալ երկրներում գիտության որակական առանձնահատկությունները։ Նշյալ երկրների գիտության ոլորտի որակական վերլուծությունն առանձին և խոր ուսումնասիրության թեմա է, ինչը չի մտնում սույն վերլուծության բովանդակային շրջանակի մեջ։
Հարավային Կովկասի երկրների գիտահետազոտական գործունեության վիճակագյաւթյունը 2003-2007թթ.1
Ինչպես վերը նշեցինք, կանդրադառնանք նաև 2003-2007թթ. հարավկովկասյան երկրների գիտության քանակական վիճակագրությանը հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների և դրանցում ներգրավված անձնակազմին, հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին 1
1 Վիճակագրությունը հիմնված է երեք երկրների ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների վրա։
98
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԿՎերանյան
ծախսերին, գիտատեխնիկական աշխատանքների ծավալին վերաբերող վիճակագրական տվյալներին (տե ս Աղյուսակ 1).
Աղյուսակ 1
Հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների քանակն ըստ երկրների1, 2002-2007թթ.
Երկիրը 20021 2 2003 2004 2005 2006 2007
Հայաստան 96 99 93 102 101 89
Ադրբեջան 131 138 139 146 145 146
Վրաստան 99 97 97 80 -
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php, http://www.geostat.ge/index,php?action=0&lang=eng
Աղյուսակից հստակ երևում է, որ հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների թվաքանակով հիմնականում համեմատելի են Հայաստանի և Վրաստանի տվյալները, որոնք զիջում են Ադրբեջանի համապատասխան ցուցանիշներին։ Նշված ժամանակահատվածում կրկին Հայաստանի ու Վրաստանի պարագայում նկատվում է այդ կազմակերպությունների թվաքանակի նվազման միտում։ Սակայն, ի տարբերություն Վրաստանի, որտեղ 2002-2005թթ. արձանագրվել է կայուն նվազում, Հայաստանի դեպքում 2002-2004թթ. գրանցված կայուն նվազման միտմանը հաջորդել է 2005թ. արձանագրված թվաքանակի կտրուկ աճը, որը, սակայն, հաջորդ տարիներին կրկին պահպանել է կայուն նվազման միտում։ Ի տարբերություն այդ երկրների, Ադրբեջանի պարագայում նկատվում է կազմակերպությունների թվաքանակի կայուն աճման միտում, որը որոշակի «լճացման» փուլ է անցել 2006-2007թթ.։
Հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպություններում ներգրավված անձանց թվաքանակում (տե ս Աղուսակ 2) Հայաստանի մասով նկատվել են փոփոխական միտումներ աճի և նվազման դինամիկաներ։ Նույն միտումները տեսանելի են նաև Վրաստանի վիճակագրությունում, սակայն այն տարբերությամբ, որ այստեղ թվաքանակի նվազման միտումները բավական կտրուկ են եղել։ Ադրբեջանի հետազոտություններ և մշակումներ կատարող
1 Տվյալներն ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի, Վրաստանի ազգային վիճակագրական գրասենյակի։
2 Հայաստանի գիտակրթական վիճակագրության տվյալները վերցված են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2008թ. տարեգրքից, որի յուրաքանչյուր նշված տարվա տեղեկատվությունը վերաբերում է նախորդ տարվան։
99
4.Վերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
կազմակերպություններում ներգրավված անձանց թվաքանակի վիճակագրությունում, ինչպես և կազմակերպությունների քանակի դեպքում, արձանագրվել է կայուն աճ, որը «լճացման» փուլ է անցել 2006-2007թթ.։
Աղյուսակ 2
Հետազոտություններ և մշակումներ կատարող անձանց թվաքանակը 2002-2007թթ.
Երկիրը 2002 2003 2004 2005 2006 2007
Հայաստան 6737 6277 6685 6892 6723 5669
Ադրբեջան 16019 17190 17712 18164 17973 18079
Վրաստան 15200 16100 13300 9200 -
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php, http://www.geostat.ge/index,php?action=0&lang=eng
Աղյուսակ 3
Գիտատեխնիկական աշխատանքների ծավալ}, $մլն
Երկիրը 20031 2004 2005 2006 2007
Հայաստան *$12.8մլն *$12.7մլն »$15.1մլն $16,8 մլն $18 մլն
Ադրբեջան «$21,6մլն *$23,7մլն *$27,8մլն $35,4մլն $55,1 մլն
Վրաստան «$11,6մլն *$14,9մլն *$12,8մլն - -
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php, http://www,geostat.ge/index.php?action=0&lang=eng
Հարավային Կովկասի երկրների ազգային վիճակագրական ծառայությունները տվյալներ են պարունակում նաև այդ երկրներում տարեկան հիմունքներով իրականացված գիտատեխնիկական աշխատանքների ընդհանուր ծավալների վերաբերյալ (Աղյուսակ 3): 2003-2007թթ. Հայաստանում իրականացված գիտատեխնիկական աշխատանքների ծավալը հիմնականում պահպանել է կայուն զարգացման միտում: Նշյալ ժամանակահատվածում Հայաստանում իրականացված տարեկան գիտատեխնիկական աշխատանքների ծավալով լավագույն ցուցանիշը գրանցվել է 2007թ. մոտ $18 մլն: Հայաստանի հետ գրեթե համեմատելի են Վրաստանում իրականացված տարեկան գիտատեխնիկական աշխատանքների ծավալների ցուցանիշները: 2003-2005թթ. Վրաստանի բարձրագույն արդյունքն արձանագրվել է 2004թ. շուրջ $14,9 մլն: Ադրբեջանի պարագայում 2003-2007թթ. նկատվել է իրականացված գիտատեխնիկական աշխատանքների 1
1 2007թ. տվյալները կազմվել են երեք երկրների ազգային արժույթների 2009թ. սեպտեմբեր-նոյեմբերի փոխարժեքով:
100
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Կ.Վերանյան
ծավալի կայուն աճի միտում: Ընդ որում, 2007թ. արձանագրված կտրուկ աճի արդյունքում այդ ցուցանիշը եղել է շուրջ $55,1 մլն։
Ուսումնասիրության շրջանակում առանձնացված երկրների վերաբերյալ համեմատականներ անցկացնելիս անհրաժեշտ է խնդիրը դիտարկել այդ երկրների ինչպես բնակչության թվաքանակի, այնպես էլ ՀՆԱ-ի և բյուջետային եկամուտների հետ հարաբերակցության համատեքստում։ Դա վերաբերում է ինչպես հարավկովկասյան երկրներում հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների և դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակ-ների, այնպես էլ ստորև ներկայացված վիճակագրական տվյալներին։ Հարցն այն է, որ հետազոտությունում տեղ գտած քանակական վիճակագրության հիման վրա հնարավորինս օբյեկտիվ համեմատականներ անցկացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ երկրների առանձնահատկությունները, որոնք կարող են այս կամ այն չափով, ուղղակի թե անուղղակի ազդեցություն ունենալ տեղեկատվության ձևավորման վրա։ Այս իրողությունը շոշափելի է հատկապես քանակական վիճակագրական հետազոտությունների մասով, ինչն այնքան էլ տեղին չէ որակական վիճակագրության պարագայում։
Այդ նկատառումներից ելնելով հարկ ենք համարում տարածաշրջանի երկրների գիտության վերաբերյալ տեղեկատվությունն ուսումնասիրել այդ երկրների ՀՆԱ-ի, բյուջետային եկամուտների տվյալների հետ հարաբերակցության շրջանակում, ինչն առավել հստակ պատկերացում կտա ոլորտի մասին։ Ըստ Համաշխարհային բանկի տեղեկատվության 2008-2011թթ. գիտահետազոտական ուսումնասիրությունները (Research and Development expenditure), որպես կանոն, տատանվել են Հայաստանի ՀՆԱ 0,2-0,3%-ի սահմաններում։ Մասնավորապես, 2009թ. գիտահետազոտական աշխատանքներին հատկացված ծախսերը կազմել են Հայաստանի ՀՆԱ 0,3%-ը, 2010թ. 0,2%-ը, իսկ 2011թ. կրկին ՀՆԱ 0,3%-ը1։ 2011թ. դրությամբ, ըստ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԱՄՆ ԿՀՎ) տվյալների, Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է $18,38 մլրդ1 2 (հեղ. GDP-purchasing power party-գնողունակության հավասարություն, այն է միջազգային շուկայական գնային արժեքով)։ 2012թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր $19,7 մլրդ, 2013թ. շուրջ $20,61 մլրդ։ 2006թ. դրությամբ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր ընդամենը $6,6 մլրդ։
1 The World Bank, http://data.worldbank.org/
2 U.S. CIA, The World Factbook, https://www.cia.gov/Hbrary/pubHcations/the-world-factbook/geos/am.html
101
4.Վերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, Համաշխարհային բանկի տվյալների համաձայն, 2009-2011 թթ. այդ երկիրը գիտահետազոտական գործունեությանը տարեկան հատկացրել է իր ՀՆԱ 0,2%-ը1։ ԱՄՆ ԿՀՎ տվյալներով, 2011թ. Ադրբեջանի ՀՆԱ-ն կազմում էր $94,98 մլրդ (միջազգային շուկայական գնային արժեքով), 2012թ. $97,04 մլրդ, իսկ 2013թ. $102,7 մլրդ1 2։
Թեմայի շրջանակում կարևոր են նաև առանձնացված երկրներում հետազոտությունների և մշակումների վրա կատարված տարեկան ներքին ծախսերին վերաբերող վիճակագրական տվյալները։ Ցավոք, Վրաստանի վերաբերյալ համապատասխան տվյալների բացակայության պատճառով հնարավոր չի եղել համեմատել տարածաշրջանի 3 երկրները, ուստի կսահմանափակվենք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները համեմատելով։
Ինչպես երևում է Աղյուսակ 4-ից, 2002-2007թթ. Հայաստանում հետազոտությունների և մշակումների իրականացմանն ուղղված ներքին ծախսերը կայուն աճի դինամիկա են ունեցել, լավագույն արդյունքն արձանագրվել է 2007թ. կազմելով շուրջ $15,5 մլն։ Հայաստանի համեմատ զգալի բարձր են Ադրբեջանում հետազոտությունների և մշակումների վրա կատարված ծախսերը, որոնք նույնպես ունեցել են զարգացման կայուն դինամիկա։ Եթե 2002թ. այդ երկրի համապատասխան ցուցանիշը կազմում էր մոտ $22,8 մլն, ապա 2007թ. այն կազմում էր շուրջ $60,2 մլն։ Ադրբեջանի վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացնում նաև երկրում գիտությանն արվող բյուջետային հատկացումների վերաբերյալ, որոնք ևս ներկայացվում են Աղուսակ 4-ում։
Հարկ է հստակեցնել, որ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներում, հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերից զատ, ներկայացված է նաև գիտությանը տրվող բյուջետային հատկացումների մասին տեղեկատվությունը։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության էլեկտրոնային կայքում հրապարակված տարեգրքերի «Գիտություն» մասնաբաժնում գիտությանը հատկացված բյուջետային միջոցների վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Այնուհանդերձ, փորձենք ներկայացնել նման տեղեկատվություն։ 2013թ. հոկտեմբերին Հայաստանի 2014թ. պետական բյուջեի վերաբերյալ կառավարության քննարկումներում առաջարկվում էր նույն տարի
1 The World Bank, http://data.worldbank.org/
2 U.S. CIA, The World Factbook, https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/aj.html
102
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԿՎերանյան
բյուջետային միջոցներից գիտությանը հատկացնել շուրջ $12.789 մլրդ դրամ1, ինչը կազմում էր շուրջ $32 մլն ($1=400 դրամ)։
Աղյուսակ 4
Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսեր, $մլն
Երկիրը 20021 2 2003 2004 2005 2006 2007
Հայաստան, ներքին ծախսեր 48,9մլն 410մլն 410,4մլն 412,4մլն $14,7մլն $15.5
որից՝ բյուջե- տային ծախսեր =44,9 =$4,9 =$5,4 =$6,7 =$7,9 =$8,6
Ադրբեջան, ներքին ծախսեր 422,8մլն 429մլն 431,8մլն 434,4մլն $40,2մլն $60,2
Ադրբեջան, գիտությանը հատկացվող բյուջետային միջոցներ 414,2 =$20,7 =$25 =$36 =$40 =$54,8
Վրաստան3 - - - - -
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php
1 U.S. = 386,19 դրամ (2009թ. նոյեմբերի փոխարժեքով)
1 U.S. = 1,6757 լարի (2009թ. նոյեմբերի փոխարժեքով)
1 U.S. = 0,8033 մանաթ (2009թ. սեպտեմբերի փոխարժեքով)
Հայաստանի և Ադրբեջաեի գիտահետազոտական գործունեության փճակագրությունը 2009-2013թթ.
Ներկայացնենք վերջին տարիներին Հայաստանի ու Ադրբեջանի գիտության ոլորտի վիճակագրական ցուցանիշների համեմատականը հիմնականում գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների վերաբերյալ, կներկայացվեն տվյալներ գիտության ոլորտում ներգրավված և հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների ու դրանցում ներգրավված գիտաշխատողներին, գիտատեխնիկական աշխատանքների ծավալներին առնչվող հարցեր և այլն։
Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկատվության, 2009թ. հետազոտությունների և մշակումների վրա
1 http://www.resource.am/arm/69209.html
2 2007թ. տվյալները կազմվել են երեք երկրների ազգային արժույթների 2009թ. սեպտեմբեր-նոյեմբերի փոխարժեքով։
3 Տվյալներ չկան։
103
ԿՎերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
կատարված ներքին ծախսերն ընդհանուր առմամբ կազմել են շուրջ $21,9 մլն (2009թ. 1$=386 դրամ փոխարժեքով), 2010թ. որոշակի նվազում է արձանագրվել շուրջ $20.6 մլն։ Նշենք նաև, որ 2009թ. ներքին ծախսերից բյուջետային միջոցները կազմել են $13.1 մլն, իսկ 2010թ. ներքին ծախսերից $14,4 մլն1։
Ավելի հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ոլորտում իրականացված ծախսերը դիտարկել Հայաստանի ընդհանուր բյուջետային հաշվարկի հետ հարաբերակցության հարթությունում (Աղյուսակ 5)։ Այսպես, 2009թ. դրությամբ, համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները կազմել են 711 մլրդ դրամ $1.841 մլրդ։ Ինչպես տեսնում ենք, երկրի ընդհանուր բյուջետային եկամուտների համեմատ հետազոտություններին և մշակումներին ուղղված ներքին ծախսերը բավական ցածր են։ 2011թ., 2010թ. համեմատ, ոլորտում ներդրված ծախսերը զգալիորեն աճել են կազմելով $24.2 մլն (1$=382,98 փոխարժեքով)1 2։ 2011թ. գիտությանը հատկացված ներքին ծախսերից բյուջետային միջոցները կազմել են 6.066 մլն դրամ։ Մյուս կողմից, Հայաստանում (նաև Ադրբե-ջանում) հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերը կարելի է դիտարկել նաև երկրի ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ, ինչի վերաբերյալ որոշ տվյալներ վերն արդեն ներկայացվեցին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, նշյալ ժամանակահատվածում վերջինիս ցուցանիշները, որպես կանոն, ավելի քան 5 անգամ գերազանցել են Հայաստանի համապատասխան արդյունքներին։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, 2009թ. հետազոտություններին և զարգացման աշխատանքներին հատկացված ֆինանսական միջոցներն ընդհանուր առմամբ կազմել են 89 մլն մանաթ $111 մլն3, երկրի ՀՆԱ 0,3%-ը։ Եթե համեմատենք 2009թ. Հայաստանի ցուցանիշի հետ, ապա վերջինս զիջում է հարևան երկրի համապատասխան արդյունքին մոտ 5 անգամ։ Ինչպես նախորդ ժամանակահատվածի, այնպես էլ վերջին տարիների համար Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեում տվյալներ կան գիտությանը հատկացված ֆինանսական միջոցների վերաբերյալ։ Այսպես, 2009թ. երկրի բյուջեից գիտությանը
1 2010թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 366,71 դրամ։
2 2011թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382,98 դրամ։
3 2013թ. դրությամբ 1$=0.8 մանաթ։
104
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
4.Վերանյան
հատկացվել է $104,1 մլն1, ինչը կազմում էր երկրի ՀՆԱ 0,2%-ը1 2: 2010թ. հետազոտությունների և մշակումների վրա ծախսված ֆինանսական միջոցները գնահատվել են $115 մլն ՀՆԱ 0,2%-ը3։ Նույն տարի գիտությանը հատկացված բյուջե-տային միջոցները կազմել են $116 մլն։
Աղյուսակ 5
Հետազոտությունների և մշակումների վրա կատարված ներքին ծախսերն ըստ երկրների, 2009-2012թթ., $մլն
Երկիրը 2009 2010 2011 20124
Հայաստան 21,9 20.6 24.2 24
Ադրբեջան 111 115 137,5 146,6
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php
Ինչ վերաբերում է 2011թ., ապա հետազոտություններին և գիտական աշխատանքներին հատկացված տարեկան ֆինանսական միջոցները կազմել են $137,5 մլն, իսկ գիտության ոլորտին բյուջետային հատկացումները $132,6 մլն։ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2012թ. հետազոտություններին և գիտական աշխատանքներին հատկացվել է $146,6 մլն։ Նույն տարի գիտությանը տրամադրված բյուջետային ծախսերը կազմել են $145,8 երկրի ՀՆԱ 0,2%-ը5։
Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կայքը տվյալներ է ներկայացնում նաև հետազոտությունների ու գիտական աշխատանքների ծախսերի վերաբերյալ ըստ սեկտորների։ Նշենք, որ ոլորտին հատկացվող ֆինանսների զգալի հատվածն ուղղվում է պետական սեկտորին։ 2010թ. հետազոտություններին ուղղված $115 մլն-ից պետական սեկտորին հատկացվել է շուրջ $85 մլն, իսկ 2011թ. $137,5 մլն-ից $100 մլն։
Անդրադառնանք 2008-2012թթ. Հայաստանում և Ադրբեջանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների և դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակների համեմատականներին (Աղյուսակ
1 2013թ. դրությամբ 1$=0.8 մանաթ։
2 Ոչ պաշտոնական տվյալներով, 2009թ. Ադրբեջանի պետբյուջեի եկամուտները կազմել են $12,4 մլրդ։
3 The State Statistical Committee of the Republic of Azerbaijan, http://www.stat.gov.az/
4 2012թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 403,2 դրամ։
5 The State Statistical Committee of the Republic of Azerbaijan ,http://www.stat.gov.az/
105
ԿՎերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
6) Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նշված ժամանակաշրջանում Հայաստանում գործող նման կազմակերպությունների թվաքանակը կայուն նվազման միտում է արձանագրել։ Եթե 2008թ. Հայաստանում գործում էր 83 գիտահետազոտական կազմակերպություն, ապա 2012թ. դրանց թվաքանակը կազմել է 72-ը։ Ադրբեջանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունները, որոնց թվաքանակը, որպես կանոն, գերազանցում է Հայաստանին, նույնպես նվազել են. 2008թ. 146, 2012թ. 140 կազմակերպություն։
Աղյուսակ 6
Հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների քանակը Հայաստանում և Ադրբեջանում, 2008-2012թթ.
Երկիրը 2008 2009 2010 2011 2012
Հայաստան 83 83 81 72 72
Ադրբեջան 146 148 145 143 140
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php
Ադրբեջանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների մեծ մասը գիտահետազոտական կազմակեպություններ են, գործում են նաև նախագծային և բուհական ինստիտուտներ ու կենտրոններ։ 2012թ. այդ երկրում հաշվառված 140 հետազոտական կազմակերպություններից 90-ը գիտահետազոտական է եղել, 3-ը նախագծային, 37-ը բուհական, 10-ը այլ ուղղվածության (տե ս Աղյուսակ 7)։ Հայաստանի վերաբերյալ մեր երկրի ազգային վիճակագրական ծառայության կայքում նման տեղեկատվություն չկա։
Աղուսակ 7
Հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպություններն ըստ գործունեության տեսակի, 2009-2012թթ.
Երկիրը 2000 2005 2009 2010 2011 2012
Ադրբեջան 137 146 148 145 143 140
որից՝
գիտահետազոտական 95 97 95 93 92 90
նախագծային 12 6 5 5 5 3
բուհական 25 33 39 37 36 37
ամ 5 10 9 10 10 10
Աղբյուրը www.stat.gov.az/indexen.php
106
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
4.Վերանյան
Ադրբեջանի ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացնում նաև այդ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ըստ սեկտորների (Աղյուսակ 8)։ Վիճակագրության համաձայն, դրանց զգալի մասը պետական սեկտորում է, որոնց հաջորդում են այն կազմակերպությունները, որոնք գործել են բուհական համակարգում, մնացյալը գործարար շրջանակներում։ 2012թ. երկրում գրանցված 140 հետազոտական կազմակերպություններից 90-ը ներգրավված է եղել պետական սեկտորում, 11-ը գործարարության, իսկ 39-ը բուհական համակարգում։ Հայաստանի վերաբերյալ մեր երկրի ազգային վիճակագրական ծառայության կայքում նման տեղեկատվություն չկա։
Աղուսակ 8
Հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպություններն ըստ սեկտորների, 2009-2012թթ.
Երկիրը 2000 2005 2009 2010 2011 2012
Ադրբեջան 137 146 148 145 143 140
որից՝
պետական սեկտոր 90 93 92 93 92 90
գործարարություն 19 17 14 13 13 11
բուհական 28 36 42 39 38 39
Աղբյուրը www.stat.gov.az/indexen.php
Ադրբեջանի ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղեկատվություն կա նաև հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների քանակի վերաբերյալ ըստ դրանց աշխարհագրական տեղակայման։ 2005թ. երկրում գործող 146 կազմակերպությունների զգալի մասը 118, գործել է Բաքվում, որին հաջորդել է Գանձակ-Ղազախի շրջանը 9, 6-ական կենտրոն Ափշերոնի շրջանում և Նախիջևանում (մնացյալը այլ շրջաններում)։ 2012թ. պատկերը հետևյալն էր. Բաքվում 140 կազմակերպությունից 105-ը, Ափշերոնում 6-ի փոխարեն 11, Գանձակ-Ղազախի շրջանում թիվը պահպանվել է 9, թիվը պահպանվել է նաև Նախիջևանում 6։
Հայաստանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպություններում, դրանց թվաքանակի նվազմանը զուգահեռ, նվազման միտում է արձանագրվել նաև ներգրավված անձնակազմի թվաքանակում։ Միակ դրական միտումը նկատվել է 2009թ., հետագա տարիներին նկատվել է գիտաշխատողների նվազման կայուն միտում։ 2009թ. Հայաստանում գիտական հետա-
107
ԿՎերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
զոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը կազմել է 6926, 2010թ. 6558, 2012թ. 5598 գիտաշխատող։
Ադրբեջանում, ընդհակառակը, նշված ժամանակահատվածում բացասական միտում գրանցվել է միայն 2009թ., իսկ հաջորդ տարիներին այդ երկրում արձանագրվել է գիտաշխատողների թվաքանակի կայուն աճ։ Եթե 2009թ. հաշվվում էր 17.401 գիտաշխատող, ապա 2012թ. 21.573 (Աղյուսակ 9).
Աղյուսակ 9
Գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող անձանց քանակն ըստ երկրների, 2008-2012թթ, հազ. մարդ
Երկիրը 2008 2009 2010 2011 2012
Հայաստան 6899 6926 6558 5718 5598
Ադրբեջան 17942 17401 17924 18687 21573
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացվող գիտատեխնիկական աշխատանքների տարեկան ծավալները, ինչպես նախորդ տարիներին, շարունակում են զիջել Ադրբեջանի համապատասխան ցուցանիշներին։ Սակայն այն տարբերությամբ, որ եթե 2003-2007թթ. այդ ցուցանիշները հնարավորինս մոտ էին միմյանց, ապա վերջին շրջանում Ադրբեջանում իրականացվող գիտատեխնիկական աշխատանքների տարեկան ծավալներն անհամեմատ գերազանցում են մեր երկրի ցուցանիշները։ 2011թ. Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է $24,1 մլն, Ադրբեջանում $142,9 մլն, 2012թ. Հայաստանում այն կազմում էր $25,4 մլն, Ադրբեջանում մոտավոր հաշվարկով $160 մլն (Աղյուսակ 10).
Աղուսակ 10
Գիտատեխնիկական աշխատանքների ծավալը, $-ով
Երկիր 2009 2010 2011 2012
Հայաստան1 *$24,6մլն *$22,7մլն ~$24,1մլն »$25,4մլն
Ադրբեջան2 ~$109մլն *$123,3մլն *$142,9մլն ~$160մլն
Աղբյուրը http://www.armstat.am/am/, www.stat.gov.az/indexen.php
1 Հայկական դրամը դոլարի վերածելու համար ընտրվել է օպտիմալ փոխարժեք 2011թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382,98 դրամ։
2 Ադրբեջանական մանաթը դոլարի վերածելու համար ընտրվել է օպտիմալ փոխարժեք 2013թ. դրությամբ 1$=0.8 մանաթ։
108
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Կ.Վերանյան
«Ռենդ» կորպորացիա. «Գլորալ տեխնոլոգիական հեղաւիոխություն2020թ.» հետազոտությունը
2006թ. «Ռենդ» հեղինակավոր կորպորացիան հրատարակեց «Գլոբալ տեխնոլոգիական հեղափոխություն 2020թ.» հետազոտությունը նվիրված աշխարհում գիտության և տեխնոլոգիաների զարգացումը կանխատեսող հեռանկարներին մինչև 2020թ.1։ Այս ակտուալ և կարևոր հետազոտությունը հովանավորել է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհուրդը (Nation Intelligence Council-NIC), որը միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների կենտրոն է և գործում է ԱՄՆ Հետախուզության հանրույթի (United States Intelligence Community-IC)2 ենթակայության ներքո։ Հետազոտական նախագծի իրականացման համար հավելյալ ֆինանսական միջոցներ են հատկացվել նաև ԱՄՆ Հետախուզության նորարարական տեխնոլոգիական կենտրոնի (Intelligence Technology Innovation Center) և ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից։
«Ռենդ» կորպորացիայի փորձագետների և վերլուծաբանների գնահատականներով, մինչև 2020թ. առանձնացվել է գիտատեխնոլոգիական զարգացման 16 ուղղություն, որոնցից են մատչելի արևային էներգետիկա, հեռահաղոր-դակցության տեխնոլոգիաներ, գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր, ջրի մաքրման մեթոդներ, էկոլոգիապես մաքուր սննդի արդյունաբերություն, հիբրիդային ավտոմեքենաներ և այլն1 2 3։
Փորձագիտական կանխատեսումների համաձայն, մինչև 2020թ. նախատեսվում է համաշխարհային գիտատեխնոլոգիական առաջընթացի տեմպերի աճ, որտեղ աչքի են ընկնելու Հյուսիսային Ամերիկայի, Արևմտյան Եվրոպայի, ինչպես նաև Արևելյան Ասիայի երկրները։ Նշվում է, որ գիտատեխնոլոգիական շոշափելի առաջընթաց են արձանագրելու Չինաստանը, Հնդկաստանը և Արևելյան Եվրոպայի երկրները։
Կազմվել է նաև աշխարհի երկրների ժամանակակից գիտատեխնոլոգիական պոտենցիալի վարկանիշը 1992-2004թ. վիճակագրական տեղեկատվության հիման վրա։ Վարկանիշային այս հետազոտության (Index of Science and Techno-
1 RAND Corporation. http://www.rand.org/pubs/technical_reports/TR303.html, http://www.rand.org/pubs/monographs/MG475.html
2 ԱՄՆ Հետախուզության հանրույթը ներառում է տեղեկատվության հավաքմամբ զբաղվող և հետախուզական գործունեություն իրականացնող ԱՄՆ 17 առանձին կառավարական հաստատություն։
3 RAND Corporation. http://www.rand.org/pubs/technical_reports/TR303.html
109
4.Վերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
logy Capacity) մեթոդաբանությունում կիրառվել է 7 չափորոշիչ, որոնցից առանձնացնենք ՀԱԱ-ն մեկ շնչի հաշվով, 1 մլն բնակչության հաշվով գիտահետազոտական ոլորտի գիտնականների և ինժեներների թվաքանակը, գիտության և տեխնոլոգիաների թեմայով հրատարակված գիտական հոդվածների քանակը, գիտահետազոտական ոլորտին ֆինանսական հատկացումները ՀԱԱ տոկոսային հարաբերակցությամբ, գիտահետազոտական ինստիտուտների թվաքանակը և այլն։
Վարկանիշային հետազոտությունում լավագույն արդյունքը ԱՄՆ-ինն է 5,03 ամփոփ միավոր, հաջորդում են Ճապոնիան (3,08 միավոր) և Գերմանիան (2,12)։ Լավագույն տասնյակը եզրափակում է Իսրայելը 1,53 միավոր։ ԱՊՀ երկրներից առաջատարը Ռուսաստանն է, որը 0,89 ամփոփ միավորով զբաղեցնում է վարկանիշային ցուցակի 19-րդ հորիզոնականը1։ Ռուսաստանին հաջորդում են Ուկրաինան և Բելառուսը, որոնք համապատասխանաբար գտնվում են 29 և 30-րդ դիրքերում։ Զեկույցի գնահատականներով, բարձր են եղել նաև Ադրբեջանի ցուցանիշները, որը զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը։ ԱՊՀ անդամ երկրներից Ադրբեջանին հաջորդում են Ուզբեկստանը (47), Մոլդովան (52)։ Հայաստանը զբաղեցրել է 55-րդ դիրքը 1 միավորով զիջելով Թուրքիային (54)։ Իրանն աղյուսակի 60-րդ դիրքում է։ Բավական ցածր էր Ղազախստանի ցուցանիշը 82-րդ դիրք։ Տարածաշրջանի երկրներից ցածրագույն ցուցանիշը Վրաստանինն է եղել 97-րդ հորիզոնական։
«Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» զեկույցը
2014թ. հրապարակվեց Քորնել համալսարանի (Cornell University), INSEAD գործարարության դպրոցի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (The World Intellectual Property Organization) «Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» զեկույցը։ Զեկույցում կարևորվում են համաշխարհային նորարարության պոտենցիալն ու ընթացիկ ձեռքբերումները որպես տարբեր երկրների տնտեսությունների շարժիչ ուժ և մարդկության բարեկեցության ապահովման գրավական։ Ինչպես վստահեցնում են զեկույցի կազմակերպիչներն ու հեղինակները, հետազոտության կանխատեսումները և գնահատականները հնարավորություն են տալիս առավել խորքային մոտեցումներով ընկալել ներկայիս համաշխարհային նորարարության միտումներն ու հեռա- 1
1 Նույն տեղում։
110
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԿՎերանյան
նկարները: Զեկույցի նպատակն է աջակցել տարբեր երկրների քաղաքական որոշումներ կայացնող գործիչներին և գործարար շրջանակների ղեկավարներին առավել ճկուն և համատեղ քաղաքականություն որդեգրել համաշխարհային նորարարության պոտենցիալի զարգացման ուղղությամբ1 * 111։
Աղյուսակ 11
Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ., Հայաստան և այլ երկրներ
Դիրքը Երկիրը Ամփոփ միավորը (0-100) Արդյունավետության ցուցիչը
1 Շվեյցարիա 64,78 0,95
2 Մեծ Բրիտանիա 62,37 0,83
6 ԱՄՆ 60,09 0,77
15 Իսրայել 55,46 0,79
ԱՊՀ երկրներ
43 Մոլդովա 40,74 1,07
49 Ռուսաստան 39,14 0,79
58 Բելառուս 37,10 0,83
63 Ուկրաինա 36,26 0,90
65 Հայաստան 36,06 0,83
79 Ղազախստան 32,75 0,59
101 Ադրբեջան 29,60 0,58
112 Ղրղզստան 27,75 0,46
128 Ուզբեկստան 25,20 0,61
137 Տաջիկստան 23,73 0,45
Այլ երկրներ
54 Թուրքիա 38,20 0,93
74 Վրաստան 34,53 0,68
120 Իրան 26,14 0,57
Աղբյորը '
http://www.uis.unesco.org/Library/Documents/global-innovation-index-2014-human-factor-in-innovation-en.pdf
1 The Global Innovation Index 2014. http://www.uis.unesco.org/Library/Documents/global-innovation-index-
2014-human-factor-in-innovation-en.pdf
111
4.Վերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
«Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» զեկույցը տալիս է աշխարհի շուրջ 143 երկրների տնտեսությունների նորարարական պոտենցիալի վարկանիշը։ Զեկույցի մեթոդաբանությունում կիրառվել է 81 չափորոշիչ։ Երկրների նորարարության վարկանիշավորումն իրականացվում է 0-100 միավորների սանդղակի դասակարգման համաձայն, որտեղ բարձրագույն արդյունքը բնորոշում է տվյալ երկրի նորարարության բարձր պոտենցիալը, ցածրագույն միավորը երկրի նորարարական պոտենցիալի ցածր ցուցանիշը (տե ս Աղյուսակ 11)։
«Գլոբալ նորարարության ինդեքսը 2014թ.» վարկանիշային հետազոտությունում լավագույն ցուցանիշը Շվեյցարիայինն է 64,78, հաջորդը Մեծ Բրիտա-նիան և Շվեդիան են։ Միացյալ Նահանգները զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը 1 դիրքային միավորով առաջ անցնելով Սինգապուրից։ Լավագույն տասնյակը եզրափակում է Հոնկոնգը 56,82 ամփոփ միավոր։
ԱՊՀ անդամ երկրներից առաջատարը Մոլդովան է 43-րդ հորիզոնական, 40,74 ամփոփ միավոր։ Ի դեպ, Մոլդովան նորարարության արդյունավետության ցուցչով զեկույցի 143 պետությունների շարքում լավագույն արդյունքն արձանագրած երկիրն է 1,07 միավոր։ ԱՊՀ երկրներից հաջորդաբար բարձր են նաև Ռուսաստանի (49-րդ դիրք), Բելառուսի (58) և Ուկրաինայի (63) ցուցանիշ-ները։ ԱՊՀ տարածքում Հայաստանը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, 143 երկրների ցուցակում 65-րդը (36,06 ամփոփ միավորով)։ Նորարարության արդյունավետության ցուցչով Հայաստանն արձանագրել է բավական բարձր արդյունք 0,83 միավոր, 143 երկրների շարքում 28-րդ դիրք։ Ի դեպ, Հայաստանը նորարարության պոտենցիալի վարկանիշով, ըստ զեկույցի գնահատականների, լավագույնն է Հարավային Կովկասի երկրների շարքում։ Վրաստանը 34,53 ամփոփ միավորով զբաղեցնում է 74-րդ դիրքը։ Տարածաշրջանի երկրներից ցածրագույն արդյունքն Ադրբեջանինն է 143 պետությունների ցուցակում 101-րդ հորիզոնական։ Ընդ որում, նորարարության արդյունավետության ցուցչով նույնպես Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում1։ 1
1 The Global Innovation Index 2014. http://www.uis.unesco.org/Library/Documents/global-innovation-index-2014-human-factor-in-innovation-en.pdf
112
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Կ.Վերանյան
ԱՍՆ ազգային գիտական հիմնադրամ, գիտահետազոտական ակտիվության վարկանիշային զեկույցը 2014թ.
Երկու խոսք այս վարկանիշային ուսումնասիրությունն իրականացրած ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի մասին. հիմնադրամը ԱՄՆ կառավարությանն առընթեր անկախ գործակալություն է։ Գործունեություն է ծավալում գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում ժամանակավոր դրամաշնորհներ հատկացնելով անհատ կամ խմբային հետազոտողներին։ Հիմնադրամի բյուջեի զգալի մասը (ավելի քան 75%-ը) ծախսվում է գիտական հետազոտությունների աջակցման վրա։ Ազգային հիմնադրամի անմիջական կառավարումն իրականացնում են հիմնադրամի գործադիր ղեկավարության անդամները տնօրենի գլխավորությամբ, որոնք նշանակվում են ԱՄՆ նախագահի և տվյալ պաշտոնին են հաստատվում ԱՄՆ Սենատի կողմից։ 2014թ. վիճակագրությամբ, հիմնադրամի տարեկան բյուջեն կազմել է $7,2 մլրդ։
Գիտահետազոտական վարկանիշային զեկույցի (Scientific and Technical Activity) մեթոդաբանությունը հիմնվում է գիտական գրախոսվող հրատարակչություններում հրապարակված և գիտական հղումների ինդեքսի համակարգում (Science Citation Index (SCI) և Social Sciences Citation Index-SSCI) ընդգրկված գիտահետազոտական հոդվածների վարկանիշավորման քանակական հաշվարկի վրա։ Վարկանիշային զեկույցի պատրաստման տեղեկատվությունը վերցվում է Thomson Reuters ընկերության, ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի և միջազգային գիտական կազմակերպությունների գիտական վիճակագրության տվյալների շտեմարանից։ Աշխարհի տարբեր երկրների գիտահետազոտական ակտիվության վարկանիշավորման արդյունքները հրատարակվում են ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի հատուկ հաշվետվության տեսքով Science and Engineering Indicators խորագրով։ 2014թ. վարկանիշային զեկույցի տեղեկատվությունը հիմնվում է 2011թ. վիճակագրության վրա։
Աղյուսակ 12-ում ներկայացվում են տվյալներ Հայաստանի և հարակից երկրների, ինչպես նաև մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշ-ների վերաբերյալ։ Գիտահետազոտական ակտիվության վարկանիշով աշխարհում լավագույն արդյունքը, ըստ հիմնադրամի զեկույցի տվյալների, Միացյալ Նահանգներինն է 212.394,2 հոդվածով։ Վերջինիս անմիջապես հաջորդում են Չինաստանն ու Ճապոնիան համապատասխանաբար 89.894,4 և 47.105,7 ցուցանիշներով։
113
4.Վերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Աղյուսակ 12
Աշխարհի երկրների (195 երկիր) վտրկաեիշավորումն ըստ գիտահետազոտական ակտիվության, Հայաստան և այլ երկրներ 2014թ.
Դիրքը Երկիրը Հոդվածների քանակը
Ընդամենը (ողջ աշխարհում) 827 704,9
1. ԱՄՆ 212 394,2
2. Չինաստան 89 894,4
3. Ճապոնիա 47 105,7
4. Գերմանիա 46 258,8
23. Իսրայեյ 6 096,0
Հայաստան և հարակից երկրներ (նաև ԱՊՀ)
15. ՌԴ 14 150,9
19. Թուրքիա 8 328,4
20. Իրան 8 175,5
42. Ուկրաինա 1726,9
60. Բելառուս 341,6
75. Հայաստան 184,6
80. Ադրբեջան 148,7
82. Ուզբեկստան 140,9
86. Վրաստան 117,6
91. Ղազախստան 87,4
94. Մոյդովա 76,2
128. Տաջիկստան 18,4
131. Ղրղզստան 17,2
179. Թուրքմենստան 0,5
Աղբյուրը http://gtmarket.ru/ratings/scientific-and-technical-activity/info
ԱՊՀ երկրների ցանկում բարձր ցուցանիշներ են արձանագրել ՌԴ-ն, Ուկրաինան և Բելառուսը, որոնց հաջորդում է Հայաստանը։ Ի դեպ, վերը հիշատակված երկրների հետ Հայաստանի վարկանիշը համեմատելիս անհրաժեշտ է հաշվի առնել, առաջին հերթին, Հայաստանի և այդ երկրների բնակչության թվաքանակների տարբերության հանգամանքը (խոսքը հատկապես վերաբերում է ՌԴ-ին և Ուկրաինային, որոնց բնակչությունն անհամեմատ գերազանցում է Հայաստանի բնակչության թվաքանակը)։ Ասել է թե այլոց նկատմամբ տվյալ երկրի բնակչության քանակական առավելությունն ուղղակիորեն փոխպայմանավորված է այդ պետության գիտահետազոտական պոտենցիալի քանակական (սակայն ոչ միշտ որակական) բաղադրիչով։ Ուստի, եթե հիմնա-
114
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
Կ.Վերանյան
դրամի պատրաստած զեկույցի վարկանիշավորման մեթոդաբանությունում, որը հիմնվում է վարկանիշավորման քանակական գործոնի վրա, առաջնորդվեին առանձնացված երկրների բնակչության թվաքանակների քանակական տարբերությունների հաշվարկով, ապա Հայաստանի դեպքում, թերևս, կունենայինք անհամեմատ ավելի բարձր վարկանիշային արդյունք։
Ինչևէ, Հարավային Կովկասի երկրներից լավագույն արդյունքը Հայաստա-նինն է 184,6 ցուցանիշ, 75-րդ դիրք։ Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը 80-րդ դիրք (148,7 ցուցանիշ)։ Վրաստանն արձանագրել է Հարավային Կովկասի ցածրագույն արդյունքը (117,6) և զբաղեցրել 86-րդ հորիզոնականը։
Հայաստանի հարակից երկրներից բավական բարձր են եղել Թուրքիայի և Իրանի ցուցանիշները, որոնք զեկույցում ներառված 195 երկրների շարքում համապատասխանաբար զբաղեցրել են 19 և 20-րդ դիրքերը։
Գրաֆիկ 1
Գիտահետազոտական ակտիվությամբ երկրների վարկանիշավորումը 2014թ., Հարավային Կովկաս (ըստ երկրի դիրքի հաշվարկի, որտեղ որքան ցածր է երկրի դիրքը,
այնքան բարձր է նրա վարկանիշը)
86 84 82 80 78 76 74 72 70 68
Հայաստան Ադրբեջան Վրաստան
Գրաֆիկը ստեղծվեշ է հիմնադրամի տեղեկատվության մշակման արդյունքում
Ըստ երկրների համեմատության առկա վարկանիշային տեղեկատվությունն առավել մատչելի ներկայացված է նաև գրաֆիկական պատկերներով (Գրաֆիկ 1 և 2)։ Գրաֆիկ 1-ում ներկայացված տեղեկատվությունը վերաբերում է Հարավային Կովկասի երկրների վարկանիշային համեմատականին, իսկ Գրաֆիկ 2-ում ներկայացված է ԱՊՀ անդամ երկրների համապատասխան վիճակագրությունը։ Նշենք նաև, որ գրաֆիկական պատկերներում երկրների վար-
115
ԿՎերանյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
կանիշների համեմատությունն իրականացվել է ըստ զեկույցում տվյալ երկրի զբաղեցրած դիրքային միավորի հաշվարկի։
Գրաֆիկ 2
Գիտահետազոտական ակտիվությամբ երկրների վարկանիշավորումը 2014թ, ԱՊՀ (ըստ երկրի դիրքի հաշվարկի, որտեղ որքան ցածր է երկրի դիրքը, այնքան բարձր է նրա վարկանիշը)
Գրաֆիկը ստեղծվել է հիմնադրամի տեղեկատվության մշակման արդյունքում
Հիմեակաե եզրահանգումներ
Առկա վիճակագրության վերլուծությունից կարելի է կատարել մի քանի հիմնական եզրահանգում.
Վրաստանում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների, դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակի նվազման միտումները, գիտահետազոտական ոլորտի ֆինանսավորման ցածր ցու-
116
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԿՎերանյան
ցանիշները խոսում են առհասարակ երկրի գիտության զարգացման հարցում առկա հիմնախնդիրների մասին։ Մյուս կողմից, դժվար չէ նկատել Վրաստանում գիտության «եվրոպականացման» երևույթի արմատացման և այդ ֆոնին «խիստ նեղ» նախագծային-դրամաշնորհային ուղղությունների (ժողովրդավարություն, գենդերային հիմնահարց և այլն) առաջմղման միտումները։
Ադրբեջաեում գիտահետազոտական գործունեությունը գտնվում է պետական, իսկ վերջին շրջանում նաև գործարար շահագրգիռ շրջանակների ուշադրության ներքո: Դա են հաստատում հետազոտություններ և մշակումներ իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների, դրանցում ներգրավված անձնակազմի թվաքանակների աճի միտումները, ինչպես նաև հատկապես վերջին տարիներին գիտահետազոտական աշխատանքներին հատկացվող «երկրաչափական պրոգրեսիայով» աճող ֆինանսական միջոցների ծավալները: Ի դեպ, գիտահետազոտական ոլորտի ֆինանսավորման ծավալների կտրուկ աճի միտումը բավական նոր երևույթ է, որը, թերևս, ունի խորանալու լուրջ հավակնություններ:
Հայաստանում գիտահետազոտական ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալները բավական մտահոգիչ են: Գիտահետազոտական կազմակերպությունների և կենտրոնների, դրանցում ներգրավված գիտաշխատողների թվաքանակների նվազման, ոլորտի ոչ բավարար ֆինանսավորման պայմաններում երկրի գիտահետազոտական ասպարեզն ունի հայեցակարգային, ոչ ստանդարտ բարեփոխումների կարիք: Հարցի ակտուալությունն էլ ավելի է շեշտադրվում հատկապես վերջին տարիներին Ադրբեջանի համապատասխան քանակական ցուցանիշների հետ համադրության համատեքստում: Ոլորտի զարգացման կարևոր նախագծերից մեկը կարող է լինել գիտահետազոտական գործունեությանը Հայաստանի և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայկական (նաև արտերկրյա) գործարար շրջանակների ու տնտեսական կապիտալի ներգրավումը:
Դեկտեմբեր, 2014թ.
117
4.Վերահյահ
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կարեն Վերաեյաե
Ամփոփագիր
Գիտական, գիտատեխնոլոգիական առաջընթացը հանդիսանում է յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման, տվյալ հասարակության բարեկեցության ապահովման կարևորագույն նախադրյալներից մեկը, եթե ոչ կարևորագույնը: Հետազոտության նպատակն է քանակական-վիճակագրական տեղեկատվության վերլուծության հիման վրա համեմատականներ անցկացնել հարավկովկասյան տարածաշրջանի երկրների գիտահետազոտական գործունեության միջև, լուսաբանել վերջին տարիների կտրվածքով ոլորտում արձանագրված հիմնական միտումները, վերհանել մեր երկրում գիտահետազոտական, գիտատեխնոլոգիական ոլորտում առկա հիմնախնդիրները Հայաստանում գիտությանն ու դրա զարգացման հեռանկարներին առավել խորքային ուշադրություն հրավիրելու ակնկալիքներով:
НАУЧНО-ИССЛЕДОВАТЕЛЬСКАЯ ДЕЯТЕЛЬНОСТЬ СТРАН ЮЖНОГО КАВКАЗА.
СТАТИСТИЧЕСКИЙ АНАЛИЗ
Карен Веранян
Резюме
Научный, научно-технический прогресс выступает одной из важнейших, если не важнейшей предпосылкой развития экономики государства, обеспечения благополучия данного социума. Цель исследования — на основе анализа количественно-статистической информации сопоставить научно-исследовательскую деятельность стран Южного Кавказа, высветив основные тенденции последних лет, выявив основные проблемы научно-исследовательской, научно-технологической сферы нашей страны, обращая более серьезное внимание на уровень науки и перспективы ее развития в Армении.
118
«21-րդ ԴԱՐ», թիվ 1 (59), 2015թ.
ԿՎերանյան
RESEARCH AND DEVELOPMENT ACTIVITIES IN THE SOUTH CAUCASUS COUNTRIES:
A STATISTICAL ANALYSIS
Karen Veranyan
Resume
The scientific and technological progress is an important, if not the most important prerequisite for economic development of any country. This objective of this study is to compare research and development activities of South Caucasus countries, explicate the major trends of the recent years and uncover the main problems in the area of research, development and technologies in our country based on analysis of quantitative and statistical data. It is expected to invite a deeper attention on prospects of science and its development in Armenia.
119