Научная статья на тему 'Թուրքիայի ազգային անվտանգության խորհրգի ռեֆորմները եվրաինտեգրման քաղաքականության համատեքստում'

Թուրքիայի ազգային անվտանգության խորհրգի ռեֆորմները եվրաինտեգրման քաղաքականության համատեքստում Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
197
44
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Լևռե Հովսեփյան

ԵՄ-ին անդամակցության համատեքստում իրականացվող ռեֆորմների տեսակետից առավել զգայուն են երկրի ազգային անվտանգության, զինվորական ոլորտին վերաբերող ռեֆորմները, որոնք նպատակ ունեն սահմանափակել զինվորականների դերը հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներում ժողովրդավարական վերահսկողություն սահմանել անվտանգության բնագավառում: Օրենսդրական կառուցվածքային ռեֆորմների տեսակետից Թուրքիայի անվտանգության համակարգում առավել կարևոր էական տեղաշարժեր գրանցվեցին այդ երկրի ռազմաքաղաքական ոլորտի ամենաազդեցիկ մարմնում` ԱԱԽ-ում: Սակայն, չնայած օրենսդրական կառուցվածքային փոփոխություններին, թուրքական զինվորական վերնախավը դեռ պահպանում է առաջատար դիրքերը ներքաղաքական արտաքին քաղաքական ոլորտներում:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В аспекте реформ, осуществляемых в контексте членства в ЕС, наиболее чувствительно протекает реформирование сферы военной и национальной безопасности страны, нацеленное на ограничение роли военных в различных общественно-политических сферах и установление демократического контроля над областью безопасности. С точки зрения законодательных и структурных реформ, наиболее важные и существенные подвижки были зафиксированы в самом влиятельном органе военно-политической сферы данной страны – СНБ. Несмотря на законодательные и структурные реформы, имеющие отношение к СНБ, турецкая военная элита все еще сохраняет за собой ведущие позиции во внутрии внешнеполитической сфере.

Текст научной работы на тему «Թուրքիայի ազգային անվտանգության խորհրգի ռեֆորմները եվրաինտեգրման քաղաքականության համատեքստում»

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԳԻ ՌԵՖՈՐՄՆԵՐԸ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Լևռե Հովսեփյան

ԵՄ-ին անդամակցության համատեքստում իրականացվող ռեֆորմների տեսակետից առավել զգայուն են երկրի ազգային անվտանգության, զինվորական ոլորտին վերաբերող ռեֆորմները, որոնք նպատակ ունեն սահմանափակել զինվորականների դերը հասարակական-քաղաքական տարբեր ոլորտներում և ժողովրդավարական վերահսկողություն սահմանել անվտանգության բնագավառում: Օրենսդրական և կառուցվածքային ռեֆորմների տեսակետից Թուրքիայի անվտանգության համակարգում առավել կարևոր և էական տեղաշարժեր գրանցվեցին այդ երկրի ռազմաքաղաքական ոլորտի ամենաազդեցիկ մարմնում' ԱԱԽ-ում: Սակայն, չնայած օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններին, թուրքական զինվորական վերնախավը դեռ պահպանում է առաջատար դիրքերը ներքաղաքական և արտաքին քաղաքական ոլորտներում:

Ներածություն

Թուրքիայում ներքաղաքական գործընթացների և երկրի' ԵՄ-ին անդամակցության համատեքստում իրականացվող բարեփոխումների տեսակետից չափազանց մեծ կարևորություն է տրվում երկրի անվտանգության հետ կապված և սոցիալ-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում զինվորականների դերի սահմանափակմանն ու անվտանգության ոլորտի հանդեպ ժողովրդավարական վերահսկողություն սահմանելուն նպատակաուղղված ռեֆորմներին: Այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (Milli Guvenlik Kurulu) բարեփոխման հետ կապված գործընթացն է: Հայտնի է, որ թուրք զինվորականներն էական դեր են խաղացել երկրի հասարակական-քաղաքական կյանքում, ինչն իրականացվում էր գլխավորապես ԱԱԽ ակտիվ միջամտության միջոցով: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շրջանակներում պայման առաջադրվեց, որպեսզի ռազմական անվտանգության համակարգը համապատասխանեցվի ժողովրդավարական չափանիշներին, քանի որ երկրում արմատացած ռազմաքաղաքական փոխհարաբերությունները միանգամայն անհամարժեք էին ԵՄ իրողություն- * 111

* ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ ՊՈԱԿ ավագ փորձագետ, թուրքագետ։

111

ԼՀովսեփյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ներին: Ուստի, երկրի իշխանությունները ձեռնամուխ եղան ոլորտի օրենսդրական և կառուցվածքային փոփոխություններին: Հոդվածում անվտանգության ոլորտի բարեփոխումները հիմնականում ներկայացված են ԱԱԽ օրինակով, անդրադարձ է կատարվում նաև ԵՄ համապատասխան գնահատականներին ու Թուրքիայի զինվորական-քաղաքացիական վերջին ժամանակների հարաբերություններին և զարգացումներին:

ԵՄ-ին լիարժեք անդամակցության ճանապարհին թուրքական կառավարությունը սահմանադրական և օրենսդրական բարեփոխումների անցկացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումներ է ձեռնարկել, որոնք վերաբերում են քաղաքական համակարգի տարբեր ոլորտներին' մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ազգային փոքրամասնությունների իրավունքներ և այլն: Այս առումով առավել խնդրահարույց է երկրի անվտանգության մարմինների հանդեպ վերահսկողության սահմանման և իշխանության ու զինվորականների միջև 1960-ականներից արմատացած կոշտ քաղաքական փոխհարաբերությունների բարեփոխման գործընթացը [1]:

2003թ. հուլիսին Թուրքիայի Ազգային մեծ ժողովն (ԹԱՄԺ) ընդունեց, այսպես կոչված, «բարեփոխումների 7-րդ փաթեթը», որը ԵՄ անդամության նախապայման էր համարվում և ենթադրում էր երկրի քաղաքական կյանքում զինվորականների դերի սահմանափակում ԱԱԽ բարեփոխումների միջոցով, ինչը որոշ հեղինակների տեղի ունեցածը «թավշյա հեղափոխություն» բնութագրելու առիթ տվեց: Որոշ վերլուծաբաններ էլ դա գնահատեցին որպես իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ոչ մեծ հաղթանակ զինվորականների դեմ մղվող պայքարում [տե 'ս, օրինակ, 2]:

Ակնհայտ է, որ ԱԱԽ-ի միջոցով ազդեցության հատուկ լծակներ ունեցող զինվորականների դերը չէր համապատասխանում «ժողովրդավարություն երաշխավորող կառույցների կայունության» և «օրենքի գերակայության» Կոպենհագենին չափանիշներին [3, p. 12]: Դրա համար էլ ռազմական անվտանգության ոլորտում իրականացվող ռեֆորմներն առաջադրվեցին որպես առաջնահերթ նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության ճանապարհին:

1. ԱԱԽդերը հանրապետական Բուրքիայում մինչև բարեփոխումների իրականացումը

ԱԱԽ նախատիպ կարելի է դիտարկել 1933թ. ապրիլին հիմնված Պաշտպանության բարձրագույն խորհուրդը, որը ենթադրում էր խորհրդակցություններ անցկացնել պաշտպանական ոլորտի խնդիրների առնչությամբ, նախագահի կամ վարչապետի գլխավորությամբ, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի և նախարարների խորհրդի անդամների մասնակցությամբ [4, s. 32]:

Այս կառույցին 1949թ. փոխարինեց Ազգային պաշտպանության բարձրա-

112

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

գույն խորհուրդը, որին տրվեցին ազգային պաշտպանության ոլորտում և դրա հետ կապված տարբեր ճյուղերում որոշումներ կայացնելու և իրականացնելու լիազորություններ: Կառույցի պարտականությունների մեջ, մասնավորապես, մտնում էին. ազգային պաշտպանական քաղաքականության մշակումը, դրա դրույթների իրականացման գործընթացի վերահսկողությունը, ազգային համընդհանուր մոբիլիզացիայի պլանի կազմակերպումն ու, անհրաժեշտության դեպքում, իրականացումը, նախարարների խորհրդին ազգային պաշտպանության վերաբերյալ տեսակետներ ներկայացնելը1:

Այն բանից հետո, երբ 1960թ. զինվորական վերնախավը հեղաշրջման միջոցով զավթեց իշխանությունը, որպես հաջորդող քայլ, արդեն օրինական հիմքերի վրա, ստեղծվեց սահմանադրորեն ամրապնդված արդի ԱԱԽ-ն, որի միջոցով հետագայում սկսեց զարգանալ զինվորականների իշխանությունը երկ-րում [5, с. 181]: Սա էլ դարձավ այն գործուն մեխանիզմը, որի շնորհիվ զինվորական վերնախավը և, հատկապես, ԶՈւ Գլխավոր շտաբի պետը, «ամրագրեցին իրենց առաջնահերթ և անվիճելի դերը» քաղաքական համակարգում: 1961թ. ընդունված Սահմանադրությունը դրեց, այսպես կոչված, երկգլուխ քաղաքական համակարգի հիմքերը' Նախարարների խորհրդի (որը գործում էր ԱԱԽ-ի կողքին) և զինվորական արդարադատության տեսքով (որն անկախ էր և գործում էր քաղաքացիական արդարադատության հետ կողք կողքի), ինչը մշտապես վնասում էր երկրի քաղաքական կառավարմանը [3, с. 7]:

1960թ. իրադարձություններից հետո զինվորականների դերը' որպես երկրի անսխալական և անվտանգ պահապանների, արմատավորվեց ինչպես քաղաքական ավանդույթում, այնպես էլ հանրային ընկալման համատեքստում: Եվ որպես այս դերի հիմնավորում զինվորական վերնախավն անվստահություն հայտնեց քաղաքական իշխանությանը' ելնելով վերջինիս' երկրի առջև ծագող խնդիրները լուծելու և անվտանգության սպառնալիքներին դիմակայելու անկարողությունից, ինչը հետագայում, ԱԱԽ ակտիվ մասնակցությամբ և կայացրած որոշումներով, հանգեցրեց մի շարք հեղաշրջումների և իշ-խանափոխությունների [6, p. 79]: Երկրի քաղաքական գործընթացներում զինվորականների, այդ թվում և ԱԱԽ-ի, դերի պահպանման և հզորացման կողմնակիցները վերջիններին դիտարկում էին որպես «քաղաքական չափավորության ամրոց և քաղաքական կայունության ամուր ձեռք» [1]:

1961թ. Սահմանադրությունը, փաստորեն, ամրագրեց ԱԱԽ ստեղծումը. 1962թ. ապրիլին ընդունված օրենքը (111-րդ հոդվածով) խորհրդի ստեղծման իրավական հիմքը դրեց: Նորաստեղծ խորհրդի գլխավոր պարտականությունն այն էր, որ նախարարների խորհուրդ ներկայացնի երկրի անվտանգության հետ կապված որոշումների ընդունման և դրանց համակարգման հարցերի

1 Տե ս ԱԱԽ պաշտոնական կայքը, http://www.mgk.gov.tr/Turkce/tarihke_2.html

113

ԼՀովսեփյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

վերաբերյալ հիմնական տեսակետեերը [1]:

1971թ. սեպտեմբերի սահմանադրական փոփոխությունների համապատասխան անվտանգության խորհրդում ուժային գերատեսչությունների անդամի կարգավիճակով մասնակցող ներկայացուցիչներին գումարվեցին նաև տարբեր զորատեսակների ներկայացուցիչներ, իսկ խորհրդի կողմից կառավարությանը ներկայացվող որոշումները ստացան «հարկադիր խորհրդակցական» բնույթ, ինչն էլ ավելի ուժեղացրեց ողջ ԱԱԽ-ն [4, s. 32]: Բացի այդ, ինչպես նշել է դանիացի հետազոտող Բերթիլ Կնուդսենը, իշխանափոխության հետ կապված 1971թ. իրադարձություններն էլ հենց ԱԱԽ-ին էլ ավելի մեծ ուժ տվեցին, որն օգտագործվում էր որպես «թուրքական քաղաքականության հանդեպ կոշտ վերահսկողության միջոց» [3, с. 8]:

ԱԱԽ լիազորությունների ընդլայնումը և կառուցվածքային փոփոխություններն ավելի նշանակալի դարձան 1980թ. սեպտեմբերյան զինվորական հեղաշրջումից հետո, երբ, փաստորեն, այդ մարմինն ամբողջովին իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը: Իշխանությունը քաղաքական գործիչներին հանձնելուց առաջ զինվորականներն օրենսդրական և սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին: Թուրքիայի նոր Սահմանադրության (1982թ.) 118-րդ հոդվածի համապատասխան ընդունվեց նոր օրենք ԱԱԽ-ի մասին, ըստ որի այդ կառույցը վերակառուցվեց ստանալով էլ ավելի մեծ լիազորություններ: Նախ խորհրդում ավելացվեց ուժային կառույցների ներկայացուցիչ զինվորականների թիվը, ինչը, բնականաբար, ընդլայնեց զինվորականների ազդեցությունը և նրանց վերահսկողությունն ընդունվող որոշումների գործընթացի վրա: 1983թ. ընդունված օրենքը ԱԱԽ-ի մասին դրույթ էր նախատեսում այն մասին, որ նախարարների խորհրդի օրակարգում «առաջնահերթ ուշադրություն» դարձվի» ԱԱԽ որոշումներին, ինչը հետագայում վերածվեց անվերապահ կատարման ենթակա ավանդույթի1: Այդ օրենքի համաձայն ստեղծվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետի վերահսկողության ներքո գտնվող և մեծաթիվ անձնակազմ ու լայն լիազորություններ ունեցող քարտուղարություն [4, s. 33]: Այսպիսով, անվտանգության և ազգային պաշտպանության ապահովման նպատակով ստեղծված ԱԱԽ-ն, լայն իրավասություններ ունենալով, ժամանակի ընթացքում վերածվեց քաղաքական վարչակազմի և ընդհանրապես պետական-քաղաքական գործընթացների նկատմամբ զինվորական վերահսկողության բարձրագույն մարմնի:

1 Տե ս ԱԱԽ պաշտոնական կայքը, http://www.mgk.gov.tr

114

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

2. ԱԱԽ օրենսդրական ևինստիտուցիոնալ բարեփոխումները Թուրքիայի եվրաինտեգրման քաղաքականության համատեքստում

Թուրքական կառավարությունը Արդարություն և զարգացում կուսակցության գլխավորությամբ, որը 2002թ. նոյեմբերին խորհրդարանական ընտրություններից հետո մեծամասնություն է կազմում ԹԱՄԺ-ում, սկսեց զինվորականների և քաղաքական շրջանակների, ինչպես նաև անվտանգության մարմինների միջև հարաբերությունները ԵՄ չափորոշիչներին մոտեցնելու գործընթացը: Անվտանգության ոլորտի ժողովրդայնացումը ենթադրում է զինվորականների դերի սահմանափակում երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Հենց այս պատճառով էլ Թուրքիայում անվստահություն կար այդ բարեփոխումների առնչությամբ, և երբեմն թվում էր, թե դրանք անհնար են: Բարեփոխումների գործընթացը դժվարիրականանալի էին համարում, քանի որ այն նախաձեռնել էր իսլամական արմատներ ունեցող և զինվորական վերնախավի վստահությունը չվայելող ԱԶԿ-ն [3, с. 12]: Սակայն հարկ է նշել, որ կառավարությունը և հատկապես իշխող կուսակցությունը չէին կարող սկսել բարեփոխումների գործընթացն առանց զինվորական վերնախավի համաձայնության: Ճիշտ է թուրք վերլուծաբան Էրսել Այդընլըն, որն իր հոդվածում հավաստիացնում է, որ Անկարան բարեփոխումներ չէր անցկացնի առանց զինվորական շրջանակների համաձայնության և աջակցության, քանի որ հենց նրանք են Թուրքիայի անդամությունը ԵՄ-ին համարում երկրի վերջնական «մոդեռնիզացիա» [7]: Մեկ այլ թուրք վերլուծաբան' Սոներ Չաղափթայը, որպես ապացույց այն բանի, որ իշխանությունները և զինվորականները համաձայնության են եկել այս հարցում, վկայակոչում է ԱԱԽ գլխավոր քարտուղարի պաշտոնին բարձրաստիճան զինվորականի նշանակումը (մեկ տարի ժամկետով), թեև արդեն գործում է նոր, բարեփոխված կարգը, համաձայն որի' այդ պաշտոնը պետք է զբաղեցնի քաղաքացիական անձ [8]: Այս առումով միանգամայն բնութագրական են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողա-նի' ԵՄ ներկայացրած փաստարկները, թե, իբր, թուրքական պետության արդիականացման գործընթացն առաջ են մղում հենց զինվորականները1: Էրդո-ղանի այդ հայտարարությունն առաջին հերթին նպատակ էր հետապնդում հանգստացնել բարձրագույն սպայակազմին, քանի որ առանց այդ էլ իր գլխավորած կառավարությունը վստահություն չէր ներշնչում զինվորականությանը: Բացի այդ, չնայած հակասական է հնչում, բայց երկրի բարձրագույն զինվորականությունը, քեմալիզմի գաղափարախոսության երաշխավորն ու պահապանը հանդիսանալով, հանրապետական Թուրքիայի աշխարհիկ կարգի պահ-

1 Erdogan: “The TSK is Leading Turkey’s Modernization Process”, http://www.hri.Org/news/turkey/trkpr/2003/03-06-06.trkpr.html#07

115

ԼՀովսեփյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

պաեմաե, քաղաքական արդիականացման ու արևմտակաեացմաե ուղեգիծը վերագրում է իրեե:

Աեվտաեգությաե թուրքակաե համակարգի ժողովրդայեացմաե կարևոր ազդաեշաե հաեդիսացավ Հելսիեկյաե գագաթաժողովը1, որիե հաջորդեցիե ոլորտի որոշակի բարեփոխումեեր: Առաջիե հիմեակաե փոփոխություեեերը վերաբերում էիե Սահմաեադրությաե 118-րդ հոդվածիե: Դրաեց համապա-տասխաե' Ազգայիե աեվտաեգությաե խորհուրդը դարձավ խորհրդատվակաե մարմիե: 2001թ. հոկտեմբերիե մտցված այդ փոփոխություեեերից հետո խորհրդի աեդամեերի մեծ մասը ոչ թե զիեվորակաե շրջաեակեերի, այլ կառա-վարությաե եերկայացուցիչեերե էիե կազմում: Խորհրդի առաջարկած որո-շումեերը կրելու էիե խորհրդատվակաե բեույթ և եախարարեերի խորհրդում «առաջեահերթ քեեարկում» չէիե եեթադրելու, իեչպես եախկիեում էր [10, s. 78]: Եվ այեուամեեայեիվ, խորհրդի կառուցվածքայիե և կադրայիե առաեձեա-հատկություեը, երա գործուեեությաե կարգը, պարտակաեություեեերի և իրա-վասություեեերի շրջաեակը չէիե համապատասխաեում ԵՄ առաջադրած չա-փաեիշեերիե, և այդ բացը լրացեելու համար թուրքակաե խորհրդարաեը 2003թ. ըեդուեեց «բարեփոխումեերի 7-րդ փաթեթը»1 2: Այս փաստաթուղթե էակաե եշաեակություե ուեեցավ խորհրդի պարտակաեություեեերի և իրավա-սություեեերի սահմաեափակմաե, իեչպես եաև կառուցվածքայիե-կազմա-կերպակաե վերափոխումեերի իրակաեացմաե առումով:

Առաջիե քայլը դարձաե 2003թ. օգոստոսիե Ազգայիե աեվտաեգությաե խորհրդի և գլխավոր քարտուղարությաե մասիե օրեեքում մտցված փոփոխություեեերը' դրաեք երկրի Հիմեակաե օրեեքիե համապատասխաեեցեելու եպատակով: Այդ փոփոխություեեերը զգալի չափով եեղացրիե ԱԱԽ իրավա-սություեեերի շրջաեակը և եվազեցրիե երա ազդեցությաե աստիճաեը: Բարեփոխված օրեեքի համաձայե' ԱԱԽ գլխավոր քարտուղարիե եշաեակում է վարչապետը, իեչե իր հերթիե եեթադրում է այդ պաշտոեիե քաղաքացիակաե աեձի եշաեակում: Այսուհետ խորհրդի եիստերը գումարվում եե երկու ամիսը

1 1999թ. դեկտեմբերիե Եվրամիությաե երկրեերի եախագահեերի և վարչապետերի գագաթաժողովում ըե-դուեվեց ԵՄ ըեդլայեմաե մասիե որոշումը: Թուրքիաե պաշտոեապես ստացավ ԵՄ աեդամակցությաե թեկ-եածու երկրի կարգավիճակ և պարտավորություեեեր ստաեձեեց ժողովրդավարակաե բարեփոխումեեր իրակաեացեել հասարակակաե-քաղաքակաե և սոցիալ-տետեսակաե ոլորտեերում: Մաերամասե տես [9,

pp. 15-63]:

2 «Բարեփոխումեերի 7-րդ փաթեթը» ԵՄ չափաեիշեերիե համապատասխաե օրեեսդրակաե փոփոխություե-եերի համալիր ծրագիր էր, որե ուժի մեջ մտավ 2003թ. օգոստոսի 7-իե' եախագահի կողմից վավերացվելուց հետո: Այդ փաթեթը եախատեսում էր մի շարք օրեեսդրակաե փոփոխություեեեր, որոեք ըեդլայեելու էիե խոսքի, կրոեի ու տարբեր միություեեերի ազատությաե շրջաեակեերը, մշակութայիե իրավուեքեերը, բարեփոխելու էիե ռազմակաե դատարաեեերի, իեչպես եաև բաեակ-քաղաքակաեություե հարաբերություեեերի օրեեսդրակաե դաշտը' ռազմակաե ծախսերի եկատմամբ վերահսկողությաե սահմաեմաե ու ԱԱԽ-ի մասիե օրեեքեերի բարեփոխումեերի միջոցով: Տես 7. UYUM YASALARI..., http://www.belgenet.com/yasa/ k4963.html; 7. Uyum Paketi TBMM'den ge£ti, Radikal, 30.07.2003.

116

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

մեկ անգամ, մինչ այդ դա կատարվում էր ամիսը մեկ [4, s. 33-34]: Օրենքում կատարված փոփոխություններով վերանայվեց և ավելի հակիրճ վերախմբագրվեց խորհրդի լիազորությունների շրջանակը: Ըստ օրենքի 4-րդ հոդվածի' «ԱԱԽ-ն երկրի ազգային անվտանգության սահմանման ու պետության անվտանգության քաղաքականության շրջանակում ընդունում է խորհրդատվական որոշումներ պետության ազգային անվտանգության քաղաքականության սահմանման, հաստատման ու իրականացման խնդիրների հետ կապված, իրականացման ոլորտում ապահովում է անհրաժեշտ համակարգումը, կառավարությանն է ներկայացնում խորհրդատվական որոշումներն ու տեսա-կետները, իրականացնում օրենքով վերապահված գործառույթներ»1:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործում առաջընթացի վերաբերյալ 2003թ. զեկույցում ընդգծվում էր, որ իրականացվող բարեփոխումներով արմատական փոփոխություններ են մտցվում ԱԱԽ իրավասություններում, պարտավորություններում և գործունեության կազմակերպման մեջ: Մասնավորապես, ԱԱԽ-ի մասին օրենքի փոփոխությունները նեղացնում են խորհրդի գլխավոր քարտուղարի գործադիր և վերահսկողական գործառույթները: Այսպես, նա այլևս չի կարող նախագահի կամ վարչապետի անունից իրականացնել խորհրդի որոշումների և կարգադրությունների կատարման վերահսկողությունը1 2: Գլխավոր քարտուղարի իրավասությունների սահմանափակման առումով կարևոր քայլ էր քարտուղարության պարտականությունների և աշխատանքի սկզբունքների «գաղտնի կարգի» վերացումը: Այդ կարգը նախկինում թույլ էր տալիս ԱԱԽ գլխավոր քարտուղարությանը գործել որպես «ինքնավար գործադիր իշխանություն»: Կառավարության ընդունած նոր կարգին համապատասխան նեղացվեցին քարտուղարության իրավասությունների շրջանակները, խստացվեց կապը շտաբի հետ: Բացի այդ, վերացվեցին միջնորդական գործառույթներ իրականացնող մի շարք ստորաբաժանումներ, դրանց թիվը, նախկին 11-ի փոխարեն, հասցվեց 6-ի: Դրանց շարքում էր նաև հասարակայնության հետ կապերի նախագահությունը, որը պատասխանատու էր տեղեկատվական-հոգեբանական բնույթի գործողությունների անցկացման համար [4, s. 34]:

Բարեփոխումները նվազեցրին նաև ԱԱԽ ազդեցությունը հասարակա-կան-քաղաքական տարբեր կառույցների վրա, սահմանափակեցին դրանց գործերին նրա մասնակցության հնարավորությունը: Լուծարվեցին խորհրդի

1 Տե ս MGK ve MGK Genel Sekreterligi Kanunu, http://www.mgk.gov.tr/Turkce/kanun.html. Մինչև օրենքի փոփոխությունները, ԱԱԽ գլխավոր քարտուղարության լիազորությունների շրջանակը բավական մեծ էր և առնչվում էր երկրի քաղաքական, հասարակական, սոցիալ-տնտեսական տարբեր ոլորտներին, ինչը հնարավորություն էր տալիս միջամտել քաղաքական կյանքին:

2 Տե ս 2003 regular report on Turkey,s progress toward EU accession,

http://www.ec.europa.eu/enlargement/archives/pdf/key_documents/2003/rr_tk_final_en.pdf

117

ԼՀովսեփյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ներկայացուցչությունները կինո-, տեսա- և երաժշտական արտադրանքի վերահսկողության վարչությունում, թեև ԱԱԽ-ն ներկայացված էր Հեռուստա-ռադիոհեռարձակման բարձրագույն վարչությունում և Կրթության բարձրագույն հանձնաժողովում1: 2004թ., Եվրահանձնաժողովի սուր քննադատությունից հետո, խորհրդի' այս հաստատությունների ներկայացուցիչները հետ կանչվեցին [3, с. 13]:

2004թ. ԱԱԽ գլխավոր քարտուղարի պաշտոնին քաղաքացիական անձի նշանակումն էական առաջընթաց էր ժողովրդավարական չափանիշների հաստատման գործում, զինվորական շրջանակների հետ ԱԱԽ և ընդհանրապես քաղաքական ոլորտի փոխհարաբերություններում1 2: Նախագահը վարչապետի ներկայացրած թեկնածուների ցուցակից հաստատում է խորհրդի գլխավոր քարտուղարին, ընդ որում' նախարարների կաբինետի ղեկավարը կարող է ներկայացնել միայն քաղաքացիական անձանց թեկնածություններ: Դա թույլ է տալիս իրականացնել քարտուղարության և Անվտանգության ազգային խորհրդի գործունեության քաղաքացիական վերահսկողություն [1]: Բացի այդ, զգալիորեն կրճատվեց քարտուղարությունում աշխատող զինվորականների թիվը (294 աշխատակցից զինվորական են միայն 15-ը)3: Նախկինում գլխավոր քարտուղարության' որպես զինվորական մարմնի, մշտական ապարատը բաղկացած էր 350 գործող և պաշտոնաթող զինվորականներից, ղեկավարում էր ԶՈւ Գլխավոր շտաբի կողմից նշանակվող զինվորական պաշտոնյան: ԱԱԽ «ապառազմականացման» և ժողովրդավարացման ճանապարհին կարևոր քայլ էր դիվանագետների նշանակումը գլխավոր քարտուղարի երկու գլխավոր խորհրդականների պաշտոնին, ինչպես նաև այն փաստը, որ 2005թ. չերկարացվեցին քարտուղարության 20 զինվորական աշխատակիցների պայմանագրերը, որոնց իրավասությունների ժամկետն այդ ժամանակ արդեն լրացել էր [4, s. 43]:

Ներկայումս Թուրքիայի ԱԱԽ-ն կարող է այս կամ այն միջոցառումն ընդունել միայն վարչապետի նախաձեռնությամբ: Նա է համակարգելու խորհրդի աշխատանքը և լուծելու ԱԱԽ և դատական համակարգի առաջադ-րած խնդիրները: Բացի այդ, վարչապետի օգնականն իրավունք է ստանում հետևել խորհրդի որոշումների իրականացմանը [2]: ԱԱԽ-ի և գլխավոր քարտուղարության մասին օրենքի 4-րդ հոդվածում 2003թ. օգոստոսին մտցված փոփոխություններին համապատասխան' վարչապետը կարող է հանձնարա-րել իր օգնականին նախարարների կաբինետ ներկայացնել ԱԱԽ խորհրդատվական որոշումներն ու կարծիքը, ինչպես նաև կառավարության անունից համակարգել աշխատանքը և հետևել կաբինետի հավանությանն արժանացած

1 Տե ս 2003 regular report on Turkey,s progress toward EU accession

2 Տե ս Turkey puts civilian over its National Security Council, reduce role, www.worldtribune.com, Dec. 3, 2004

3 Նույն տեղում:

118

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

որոշումների կատարման ընթացքին1: Այսպիսով, գործադիր իշխանության գործառույթներ իրականացնող մարմինը, որում գերակշռում էին զինվորականները, դարձավ խորհրդատվական բնույթի կառույց, որը կոչված է խորհրդատվական որոշումներով օգնելու նախարարների կաբինետին և վարչապե-տի աշխատակազմին: Ինչպես մամուլի ասուլիսում հայտարարել է կադրային դիվանագետ, ԱԱԽ գլխավոր քարտուղարի պաշտոնն ընդունած առաջին քաղաքացիական անձը' Յիղիթ Ալփոհանը, «իրավասությունների փոխանցումն արդեն կատարված է, և այսօր խորհուրդը ոչ թե գործադիր, այլ խորհրդատվական մարմին է»: Ըստ նրա' Թուրքիայում արդեն որոշված է զինվորական և քաղաքացիական իշխանության կարգավիճակը, ինչը վկայում է այն մասին, որ երկիրը շարժվում է ԵՄ չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, և եթե բարեփոխումները չլինեին, չէր լինի նաև առաջընթաց եվրոպական այդ կազմակերպությանն անդամակցելու ճանապարհին1 2:

Բարեփոխումների ֆոնին առավել ակնհայտ դարձավ քաղաքական իշխանության և հատկապես կառավարության մասնակցությունը Թուրքիայի ազգային անվտանգության հայեցակարգի (Milli Guvenlik Siyaset Belgesi) մշակման և հաստատման' 2005 թ. հոկտեմբերի 24-ին սկսված գործընթացին: Կառավարությունը' իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գլխավորությամբ, հստակորեն ընդգծում էր իր առավելությունը գաղտնի փաստաթղթի մշակման գործում' դրանով իսկ հասկացնելով, որ վճռական խոսքը պետք է պատկանի քաղաքական իշխանությանը: Սա նույնպես համապատասխանում է ԵՄ' երկրի քաղաքական կյանքին զինվորական շրջանակների դերի սահմանափակման պահանջներին [11]: Մինչ այդ անվտանգության հայեցակարգի մշակումը և հաստատումը զինվորական վերնախավի արտոնությունն էր' ԱԱԽ գլխավորությամբ:

Եվրամիությունը դրական գնահատական է տվել այս բարեփոխումներին, սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում առաջընթացի վերաբերյալ 2004թ., ինչպես և նախորդ զեկույցում ընդգծվում էր, որ «զինվորականները, նախկինի պես, ազդեցություն են գործում զանազան ոչ պաշտոնական մեխանիզմների օգնությամբ. իրենց հրապարակային հայտարարություններում և ելույթներում, ինչպես նաև ԶԼՄ միջոցով ԱԱԽ անդամ զինվորականները հայտնում են իրենց տեսակետը սոցիալ-քաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ»3:

Միևնույն ժամանակ, 2004թ. զեկույցում նշվում էր, որ, օրենսդրական և

1 Տե ս Թուրքիայի ԱԱԽ և գլխավոր քարտուղարության մասին օրենքը, http://www.mgk.gov.tr

2 Տե ս Turkey puts civilian over its National Security Council:

3 Տես 2003 regular report on Turkey,s progress toward EU accession, 2004 regular report on Turkey,s progress toward EU accession; Commission of the European Communities Brussels, 06.10.2004, p. 23, http://www.foreigntrade.gov.tr

119

ԼՀովսեփյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ, քաղաքական իշխանությունը պետք է գործնականում կատարի վերահսկողական գործառույթներ, հատկապես ազգային անվտանգության ռազմավարության ձևավորման և իրականացման, մասնավորապես' հարևան երկրների հետ հարաբերությունների, ինչպես նաև զինվորական բյուջեն վերահսկելու հարցերում1:

Եվրահանձնաժողովի 2008թ. զեկույցում Թուրքիան լուրջ քննադատության է ենթարկվել անվտանգության ոլորտի բարեփոխումների անբավարար որակի պատճառով: Անվտանգության ոլորտի հանդեպ քաղաքացիական վերահսկողության հաստատման հարցը դեռ բաց է մնում: Թուրքիայի զինված ուժերը նախկինի պես զգալի դեր են խաղում քաղաքական գործընթացներում' կիրառելով ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական մեխանիզմներ: Բարձրաստիճան զինվորականները բացահայտ ներկայացնում են իրենց դիրքորոշումը ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև կյանքի աշխարհիկ դրվածքի, քաղաքական կուսակցությունների և այլ հարցերի վերաբերյալ, որոնք նրանց իրավասության տակ չեն գտնվում1 2:

Առայժմ անհրաժեշտ փոփոխություններ չեն կատարվել բանակի և Ազգային անվտանգության խորհրդի մասին օրենքներում, դրանք պետք է կատարվեն եվրոպական չափորոշիչների համապատասխան: Գործող օրենքները զինված ուժերի ներկայացուցիչներին հնարավորություն են տալիս տարբեր մանևրների ճանապարհով լայն լիազորություններ ստանալ ազգային անվտանգության հարցերում: Ոչ մի առաջխաղացում չկա ժանդարմերիայի վրա քաղաքացիական վերահսկողություն սահմանելու առումով:

Առաջխաղացում չկա նաև զինվորական բյուջեի հանդեպ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման հարցում: Մեջլիսի համապատասխան հանձնաժողովը դիտարկում է միայն պաշտպանության նախարարության բյուջեն, այնինչ կան արտաբյուջետային կառույցներ, որոնք վերահսկողությունից դուրս են մնում: Խոսքը Ռազմական արդյունաբերության աջակցության հիմնադրամի մասին է, որի օգնությամբ էլ ստացվում է ռազմատեխնիկական միջոցների հիմնական մասը3:

Հատկապես անհանգստացնող են թուրքական սպայակույտի' մամուլի և քաղաքացիական հասարակության ինստիտուտների հանդեպ վերահսկողություն սահմանելու փորձերը: Անցած տարվա հունիսին թուրքական Tarafթերթում հրապարակվեց Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի գաղտնի պլանի մասին նյութը: Հրապարակումը տեղեկացնում էր, որ մշակվել էր երկրի քաղաքական և հասարակական կյանքում զինվորական շրջանակների նախաձեռնություն-

1 Տե 'ս 2004 regular report on Turkey,s progress toward EU accession, p. 23.

2 Տե 'ս Turkey 2008 Progress Report,

http://' ec.europa.eu/enlargement/pdf/press_corner/key-documents/reports_nov_2008/turkey_progress_report_en.pdf

3 Նույն տեղում:

120

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

ներին վերաբերող գործողությունների պլան: Փաստաթղթի նպատակը համապատասխան հանրային կարծիքի ձևավորումն էր մի շարք հարցերի շուրջ, որոնց հանդեպ թուրքական սպայակույտը խիստ «զգայուն» էր: Ինչպես հավաստիացնում են որոշ աղբյուրներ, թուրքական Գլխավոր շտաբը նույնիսկ «սև ցուցակ» էր կազմել, որտեղ հայտնվել էին երկրում հայտնի մարդիկ, այդ թվում և ներկայիս նախագահ Ա.Գյուլը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները: Նրանց մեղադրում էին «ԱՄՆ և ԵՄ տարբեր հիմնադրամներից (որոնք ցանկանում են մասնատել Թուրքիան) ֆինանսական միջոցներ ստանալու և երկրի ներսում նրանց պլաններն իրականացնելու մեջ»: Ի դեպ, վերջին տարիներին Թուրքիայի հա-սարակական-քաղաքական, գիտական և զինվորական որոշ շրջանակներում ակտիվացել են արտաքին ուժերի' թուրքական պետությունը մասնատելու մտադրության մասին խոսակցությունները: Այս համատեքստում հատկանշական էին 2007թ. Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ (1990-1994թթ.) Դ.Գյուրեշի խոսքերը, թե «Թուրքիայի համար առկա է մասնատման վտանգը, ինչը ցանկանում են թե ԱՄՆ-ը, թե Եվրամիությունը: Նրանց նպատակը Թուրքիայի փոքրացումն է»1: 2006թ. ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ ունեցած ելույթում նորանշանակ Յ.Բյույու-քանըթը, անդրադառնալով Թուրքիայի համար առկա մարտահրավերներին ու հիմնախնդիրներին, նշել էր, որ «աշխարհում չկա և չի էլ կարող լինել այնպիսի ուժ, որը Թուրքիային կանգնեցնի մի նոր Սևրի առաջ»1 2: Գրեթե նմանատիպ արտահայտություններ էլ հնչեցվել էին 2007թ. փետրվարին Վաշինգտոն կատարած նրա այցի ընթացքում: Այս երևույթը կարելի է անվանել «Սևրաֆոբիա» կամ «մասնատման սինդրոմ»3: Թուրքական ընկալմամբ' դա ինչ-ոչ հաղթաթուղթ է, որն արտաքին ուժերն օգտագործում են այն նպատակով, որ հասնեն ամեն տեսակ զիջումների Թուրքիայի կողմից: Այլ խոսքերով' Թուրքիան «համատարած» վախենում է տարածքներ կորցնելուց, դրա համար էլ, դիմակայելով արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին, այդ նույն ընթացքում լուծում է նաև ներքաղաքական խնդիրներ:

2009թ. հոկտեմբերին Եվրահանձնաժողովը հրապարակեց հերթական զեկույցը, որը նույնպես անդրադառնում էր Թուրքիայի անվտանգության ոլորտում առկա հիմնախնդիրներին և հետագա բարեփոխումների անհրաժեշտությանը: Զեկույցի համաձայն' թուրքական ԶՈւ բարձրագույն հրամանատա-

1 Gure^: Hakkari bir gun Barzaninin olursa, http://www.haber7.com, 04.11.2007; ABD-AB, Turkiye'nin bolunmesini istiyor, Milliyet, 04.11.2007.

2 Buyukanit gorevi devraldi, Sabah, 28.08.2006.

3 Եզրույթն առաջացել է Առաջին աշխարհամարտի դաշնակից պետությունների և Օսմանյան Թուրքիայի միջև 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրված Սևրի պայմանագրից, ըստ որի Թուրքիան կորցնում էր Արևմտյան Հայաստանի պատմական տարածքների նկատմամբ վերահսկողությունն ու ճանաչում ՀՀ-ին դրանց պատկանելու իրավունքը:

121

ԼՀովսեփյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

րությունը շարունակում է տարբեր պատրվակներով միջամտել երկրի հասա-րակակաե-քաղաքակաե կյանքին: Այս ամենից զատ, զեկույցում նշվում էր, որ ԶՈւ և ԱԱԽ ներծառայողական ոլորտին վերաբերող օրենքներում այդպես էլ լիարժեք բարեփոխումներ չեն իրականացվել, ինչը մանևրելու հնարավորություն է տալիս ԶՈւ ղեկավարությանը: Առաջընթաց չի գրանցվել նաև անվտանգության ուժերի, ինչպես նաև ռազմական ծախսերի ու պաշտպանության բյուջեի թափանցիկության հանդեպ քաղաքացիական վերահսկողություն սահմանելու հարցում1:

Թուրքիայի անվտանգության ոլորտի բարեփոխումների ու քաղաքացիական վերահսկողության հաստատման ջանքերի շրջանակում իրականացվում են փոփոխություններ, որոնք վերաբերում են անվտանգության տարբեր ոլորտներին: 2010թ. սկզբներին Թուրքիայի նախագահ Ա.Գյուլն ու վարչապետ Ռ.Թ. Էրդողանը հայտարարեցին անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության հաստատման անհրաժեշտության մասին նշելով, որ «Անվտանգության ու հասարակական կարգի ոլորտում համագործակցության մասին» արձանագրությունը (EMASYA) հնարավորություն է տալիս ԶՈւին ճգնաժամային իրավիճակներում միջամտել հասարակական-քաղաքական կյանքին: Հայտարարությունից ընդամենը մի քանի օր հետո փետրվարի 4-ին արդեն այդ արձանագրությունը չեղյալ հայտարարվեց1 2: Դրա վերացման հետ կապված Թուրքիայի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնությամբ հանդես եկավ այն բանից հետո, երբ թուրքական Taraf թերթը հունվարին հրա-պարակեց մանրամասներ 2003թ. ծրագրված ռազմական հեղաշրջման պլանի (Balyoz) մասին3: EMASYA արձանագրության չեղյալ հայտարարումից որոշ ժամանակ անց թուրքական մամուլում աղմկահարույց հրապարակում հայտնվեց, թե թուրքական բոլոր հրամանատարություններին ու զորամիավորումներին է ուղարկվել գաղտնի մի հրահանգ, որում հայտնվում է, որ զանգվածային ու հասարակական իրադարձություններին միջամտության պլանավորման ու գործողությունների առումով արձանագրության վերացմամբ ոչ մի փոփոխություն չի կատարվել, և զինվորականությունն իր այդ պարտականությունները շարունա-

1 Turkey 2009 Progress Report, Brussels, 14.10.2009, p. 10-11,

http://www.abgs.gov.tr/files/AB_Iliskileri/Tur_En_Realitons/Progress/turkey_progress_report_2009.pdf

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

2 EMASYA Protokolu kaldirldi, Huriyet, 04.02.2010. Արձանագրությունն ստորագրվել է 1997թ. ԶՈւ ԳՇ-ի և ՆԳՆ-ի միջև և լիազորում էր ԶՈւ-ին միջամտել քաղաքական կյանքին, իրականացնել ներքաղաքական հետախուզական գործողություններ: Տե ս Erdogan vows to abolish EMASYA protocol, revise security priorities, Today' Zaman, 01.02.2010. Նշենք նաև, որ արձանագրությունն ստորագրվել է 1997թ. փետրվարի 28-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ ԶՈւ բարձրագույն հրամանատարության վերջնագրի արդյունքում հրաժարական տվեց իսլամիստական «Բարօրություն» (Refah) կուսակցության կառավարությունը վարչապետ Ն.Էրբաքա-նի գլխավորությամբ: Ի դեպ, ժամանակին այդ արձանագրությունն ստորագրել է Առաջին բանակի հրամանատար Չ.Դողանը, որը ներկայումս Balyoz հեղաշրջման պլանի գործով թիվ 1 մեղադրյալն է: Տե 'ս EMASYA hakkinda her^ey, Yeni §afak, 25.01.2010.

3 Darbenin adi Balyoz, Taraf 20.01.2010.

122

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

կելու է գործադրել նահանգային կառավարման մասին օրենքի ու ԶՈւ գլխավոր շտաբի հրամանների համաձայն1: Իր հարցազրույցներից մեկում գլխավոր շտաբի պետ Ի.Բաշբուղը իրենց (զինվորականության) համար ոչ էական էր համարել այդ արձանագրության վերացումը' փաստելով, որ զինվորականության համար դեռևս առկա են նման միջամտության լիազորություններ: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ բանակի հրամանատարության ու քաղաքական իշխանությունների միջև սկսված դիմակայության պայմաններում զինվորականությունը հեշտությամբ չի ցանկանում վայր դնել ունեցած լայն լիազորությունները և վերադառնալ զորանոցներ:

3. Բանակ - քաղաքականություն փոխհարաբերությունների շուրջ

Չնայած ԱԱԽ-ին վերաբերող օրենսդրական և կառուցվածքային բարեփոխումներին, թուրքական զինվորական վերնախավը շարունակում է լուրջ ազդեցություն պահպանել: ԵՄ-ը դրական է գնահատում արված աշխատանքը, բայց, այնուամենայնիվ, հատուկ նշանակություն է տալիս մտցված փոփոխությունների գործնական կիրառմանը, բանակի և քաղաքական գործիչների հարաբերությունների կարգավորմանը և դրանց ժողովրդավարական բնույթ հաղորդելուն: Ներքին և արտաքին քաղաքականության որոշման, տարածաշրջանա-յին խնդիրներում երկրի դիրքորոշումների որոշակիացման հետ կապված հարցերն ավանդաբար գտնվել են ոչ թե քաղաքական, այլ զինվորական վերնախավի իրավասության ներքո: Եվ մի շարք խնդիրների առկայությունը, որոնք սպայակույտը դիտարկում է որպես սպառնալիք Թուրքիայի համար, թույլ չի տա նրան թողնել թուրքական քաղաքականության առաջավոր գիծը և «ստվերի» տակ անցնել: Բացի այդ, իսլամամետ Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալուց հետո քաղաքական և զինվորական վերնախավերի միջև բավական լարված հարաբերություններ են հաստատվել, ինչի մասին կարող են վկայել բազմիցս հնչեցված մեղադրանքներն Էրդողանի կառավարության հասցեին' երկրում ռեակցիոն տրամադրությունների աճի առումով, ինչպես նաև զգոն լինելու նախազգուշացումներն ու հորդորները: Այսպես, 2007թ. Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յաշար Բյույուքանըթը հանդես եկավ կոշտ և կտրուկ հայտարարությամբ և նախազգուշացրեց երկրում գլուխ բարձրացնող ընդվզման և դրան ամեն գնով խոչընդոտելու անհրաժեշտության մասին2: Սպայակույտի ներկայացուցիչները և հատկապես ԶՈւ Գլխավոր շտաբի պետը խիստ կտրուկ արձագանքեցին քաղաքական գործընթացներին զինվորականների միջամտության մասին ԵՄ հայտարա-

Askerden £ok EMASYA karari, Bugun, 16.04.2010. Տե 'ս http://www.aa.com.tr, 02.10.2006

123

ԼՀովսեփյաե

21 ֊րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

րություեեերիե: Նրանք ընդգծում էին, որ պաշտպանում եե Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանն ուղղված ջաեքերը, սակայն բանակը պետք է վճռական ձայնի իրավունք ունենա ազգային անվտանգության և պետության աշխարհիկ կարգի պահպանման հարցերում: Թուրքիայի «ազգային անվտանգության մասին քաղաքական փաստաթղթում» սպայակույտն ամրագրեց թեզիսն այն մասին, որ կարվի ամեն ինչ երկրում հետադիմական տրամադրությունների աճը կաեխելու համար1: Բարձրագույն սպայակազմի այսօրինակ հայտարարությունները ԵՄ-ը գեահատեց որպես զինվորական շրջանակների ուղղակի միջամտություն քաղաքական կյանքին: Թուրքական սպայակույտի արձագանքն ավելի քան կտրուկ էր: Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Եեեր Քարահաեօղլուե, 2006թ. հոկտեմբերին ելույթ ունենալով Թուզլի ռազմական դպրոցում, հայտարարեց, որ «թուրքական զինված ուժերը, որոնք հատուկ դեր են խաղում երկրի արդիականացման գործում, երբեք չեն զիջի ԵՄ-իե»: Նա նշեց եաև, որ բանակը ոչ մի կերպ չի հրաժարվի այդ դերից հանուն այն բանի, որ Թուրքիան ԵՄ մտնի1 2: Որոշ հեղինակավոր լրատվամիջոցներ զինվորականների նման հայտարարությունները Եվրամիությանը Թուրքիայի կողմից նետված մարտահրավեր անվանեցին և նշեցին, որ սպայակույտի միջամտությունը քաղաքական գործերին բացասաբար կանդրադառնա եվրոպական այդ կազմակերպությանն անդամակցելուն ուղղված թուրքական կողմի ջաեքերի վրա3:

Ըստ էության, անվտանգության և բանակի ու քաղաքական իշխանության հարաբերությունների ոլորտներում ձեռնարկված փոփոխությունները, ավելի կամ պակաս չափով դրանց համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին չվերացրիե զինվորականների ազդեցությունը քաղաքական գործընթացներում:

Զինվորականների և քաղաքական իշխանության փոխհարաբերությունների ներկա փուլում որոշակի երկվություն է նկատվում: Թուրքական սպայակույտը քեմալակաեությաե գաղափարակիրն է, որի համաձայն' Թուրքիայի' որպես արևմտյան տիպի աշխարհիկ պետության, տեղը Եվրոպայում է: Այս առումով ԵՄ-իե երկրի անդամակցության գործընթացը լրիվ տեղավորվում է քեմալակաե գաղափարախոսության շրջանակներում: Թուրք զինվորականները հիանալի հասկանում եե, որ այդ պարագայում կպակասեցվեն բանակի իրավասությունները: Սակայն բանն այն է, որ զինվորական վերնախավը մեծ կասկածանքով է վերաբերվում ներկայիս իշխանություններին և չի ուզում թողնել քաղաքական ասպարեզը, հատկապես այն պայմաններում, երբ երկրում սուր է դրված Քրդական հարցը, տարածաշրջանում կարող եե տեղի ունենալ աեկաեխատեսելի իրադարձություններ, որոնք կշոշափեն Թուրքիայի

1 Տե ս Turkish army rejects EU criticism of political meddling, http://www.turkishpress.com, 02.10.2006

2 Տե ս Turkish General Challenged the EU; http://www.turkishweekley.net, 03.10.2006.

3 Տե 'ս http://www.ankaajansi.com, 28.09.2006; http://www.turkishweekley.net, 30.09.2006.

124

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

ազգային անվտանգության շահերը:

2009թ. ապրիլին ելույթ ունենալով Ստամբուլի ռազմական ակադեմիայում' Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի ներկայիս պետ Ի. Բաշբուղը հիմնական շեշտադրումները կատարեց այն հարցերի վրա, որոնք առնչվում էին բանակի ու կառավարության հարաբերություններին, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև կյանքի աշխարհիկ դրվածքին: Նա, մասնավորապես, նշեց, որ կառավարությունը պետք է լսի բանակի խորհուրդները և հաշվի նստի նրա հետ, հակառակ պարագայում քաղաքական գործիչները պատասխանատվություն կկրեն անհաջողությունների համար1:

Բարձրաստիճան զինվորականը հերթական անգամ հասկացրեց, որ բանակի բարձրագույն հրամանատարությունն ուշադիր հետևում է ներքաղաքական գործընթացներին, և կառավարությունը պետք է հաշվի առնի դա: Թեև Թուրքիայում բարեփոխումներ իրականացվել են, դրանք, այնուամենայնիվ, դեռ լիարժեք չեն ապահովում անվտանգության մարմինների և զինված ուժերի հանդեպ ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ստեղծումը, և զինվորական շրջանակները, ինչպես և առաջ, միջամտում են երկրի հասարակական-քաղաքական կյանքին:

Ընդհանուր առմամբ, իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տարիներին անվտանգության ոլորտի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սահմանման բավական լուրջ քայլեր իրականացվեցին, որոնք աննախադեպ էին հանրապետական Թուրքիայի ողջ պատմության մեջ: Նույնիսկ ոչ վաղ անցյալում հնարավոր չէր պատկերացնել, որ ինչ-որ կերպ, այն էլ իսլամիստական ուղղվածության քաղաքական որևէ կուսակցություն, կարող է այդքան ամուր պահել իշխանությունն իր ձեռքում և աստիճանաբար հաշվեհարդար տեսնել բարձրագույն սպայակազմի հետ: Թե ինչով էր ավարտվում Թուրքիայում զինվորականության հասցեին կամ քեմա-լիզմի գաղափարախոսության ու արժեհամակարգի դեմ արված որևէ հայտարարություն, առավել ևս բարձրաստիճան զինվորականի ձերբակալության անգամ փորձն իշխանությունների կողմից, հայտնի է ոչ վաղ անցյալից. 1998թ. Էրդողանն իր իսկ կրոնական մոլեռանդ հայտարարությունների համար պետ-անվտանգության դատարանի կողմից դատապարտվեց և 4 ամիս պատիժ կրեց բանտում:

Թուրքիայում ներկայումս շարունակվում է երկու բևեռների դիմակայությունը, ինչը նաև երկու տարբեր արժեհամակարգերի բախման հետևանք է։ Թե ինչով կավարտվի դա, դժվար է ասել, սակայն բարձրագույն զինվորականությունն ինքն էլ հասկանում է, որ փոխակերպվող աշխարհում և դեպի եվրոպական արժեհամակարգ ձգտող Թուրքիայում իր դիրքերն աստիճանաբար պետք է վերանայվեն:

1 Տե ս Ba^bug'dan 90k kritik a^klamalar, http://www.haber3.com, 14.04.2009.

125

ԼՀովսեփյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

ԱԱԽ բարեփոխումների շրջանակում նվազագույնի է հասցվել զինվորականության դերակատարությունն այդ մարմնում, ինչի մասին արդեն իսկ հստակ նշում են թուրք վերլուծաբաններն ու մամուլը: Սակայն իրականում զինված ուժերը ներքին անվտանգության բնագավառում դեռ լուրջ դիրքեր ունեն, ինչը հնարավորություն է տալիս նաև որոշ առումներով ազդեցություն ունենալ ներքաղաքական հարցերում [12]: ԱԱԽ-ի հետ կապված բարեփոխումներից հետո ներկայումս օրակարգային խնդիր է ողջ ռազմական-ան-վտանգության համակարգի բարեփոխումների իրականացումը, որով նախատեսվում է մեծացնել քաղաքացիական վերահսկողությունը. ներքին անվտանգության մարմինների ու ծառայությունների, ռազմական բյուջեի ու ծախսերի թափանցիկություն և վերահսկելիություն, ռազմական դատական համակարգի վերափոխումներ, բարձրաստիճան զինվորականների պատասխանատվության նոր մեխանիզմներ և այլն: Այս ամենը լայնամասշտաբ բարեփոխումների փաթեթ է, ինչը նախատեսում է հաստատել ժողովրդավարական վերահսկման մեխանիզմներ անվտանգային-ռազմական համակարգի նկատմամբ և երկրի ներսում ձևավորել հավասարակշռություն անվտանգության ու ժողովրդավարության միջև [13]:

Այսպիսով, գլխավոր և առավել վիճելի հարցն է մնում մտցված փոփոխությունների գործնական կիրառությունը, ինչը ներկա պայմաններում բավական դժվարամարս կլինի, հատկապես եթե հաշվի առնենք Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիր-ները, որոնց հանդեպ զինվորականներն ավելի կոշտ դիրքորոշում ունեն, քան երկրի քաղաքական իշխանությունները:

Ապրիլ 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Barak Salmoni, Turkeys Summer 2003 Legislative Reforms: EU Avalanche, Civil-Military Revolution, or Islamist Assertion?, Strategic Insight, Vol.3, issue 9 (Sept. 2003), http://www.ccc.nps.navy.mil

2. Justus Leicht, Turkey: Reform limits some military powers; http://www.wsws. org / articles/2003/aug2003/turk-a19.shtml

3. Bertil V Knudsen, The role of the military in Turkish politics, Copenhagen Un., Jan. 2005, http://www.videt.dk/miliduty.pdf

4. Almanak Turkiye 2005, Guvenlik Sektoru ve Demokratik Gozetim, Tesev Guvenlik Sektoru Galijmalari Dizisi Ozel Yayin -2006, www.tesev.org.tr

5. Удо Штайнбах, История Турции, М., 2006.

6. Mehmet Ali Birand, Shirts of Steel, An Anatomy of the Turkish Armed Forces. London-New York, 1991.

7. Ersel Aydinli, Nihat Ali Ozcan, Dogan Akyaz, The Turkish Military's March Toward Europe, Foreign Affairs, January/February 2006, http://www.foreignaffairs.

126

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (31), 2010թ.

Լ .Հովսեփյան

org/20060101faessay85108/ersel-aydinli-nihat-ali-ozcan-dogan-akyaz/the-turkish-

military-s-march-toward-europe.html

8. Soner Gagaptay, European Union Reforms Diminish the Role of the Turkish Military:

Ankara Knocking on Brussels' Door, The Washington Institute of Near East Policy, PolicyWatch#781, August 12, 2003, http://www.ciaonet.org/pbei/winep/

policy_2003/2003_781 .html. http://www.hri.org/news/turkey/trkpr/2003/ 03-06-06.trkpr.html#07

9. Dr. Sanem Baykal, Turkey-EU Relations in the Aftermath of the Helsinki summit: An Analysis of Copenhagen Political Criteria in Light of the Accesion Partnership, National program and the Regular Reports, Ankara Review of European Studies, vol. 2, No3, 2002.

10. Turkiye Cumhuriyeti Anayasasi, Yasa Kitaplari Dizisi:1, instanbul, 2003.

11. А.Гуръев, Новая концепция национальной безопасности Турции. http:// www.noravank.am, 2005-11-17.

12. Sariibrahimoglu L, Central role of Turkey s National Security Council fades away, Today’s Zaman, 01.12.2008; նայեի Turkish Almanac Promotes Security Sector Reform, Eurasia Daily Monitor Volume: 6 Issue: 137, July 17, 2009, The Jamestown Foundation.

13. Davutoglu A., Turkey’s Foreign Policy Vision: An Assessment of 2007, Insight Turkey Vol. 10, No. 1, 2008, pp. 77-96.

РЕФОРМЫ СОВЕТА НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ ТУРЦИИ В КОНТЕКСТЕ ЕЕ ПОЛИТИКИ ПО ЕВРОИНТЕГРАЦИИ

Левон Овсепян

Резюме

В аспекте реформ, осуществляемых в контексте членства в ЕС, наиболее чувствительно протекает реформирование сферы военной и национальной безопасности страны, нацеленное на ограничение роли военных в различных общественно-политических сферах и установление демократического контроля над областью безопасности. С точки зрения законодательных и структурных реформ, наиболее важные и существенные подвижки были зафиксированы в самом влиятельном органе военно-политической сферы данной страны — СНБ. Несмотря на законодательные и структурные реформы, имеющие отношение к СНБ, турецкая военная элита все еще сохраняет за собой ведущие позиции во внутри- и внешнеполитической сфере.

127

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.