ՓՆՋՈՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ՀՏԴ 301 : 159.9
ԱՂՋԻԿ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
Հասարակական-տնտեսական կացութաձևի փոփոխությունը և, դրանով պայմանավորված տնտեսական նոր հարաբերություններին անցնելը մեր իրականության մեջ առաջացրին բազմաթիվ կենսական, տնտեսական, սոցիալական, կրթական և այլաբնույթ դժվարություններ, հիմնախնդիրներ: Դրանց մի մասը բխում էր նոր կացութաձևի, մարդու նոր կենսակերպի բնականոն ընթացքից, քանի որ տնտեսական նոր պայմաններին և սոցիալական պահանջներին մարդու հարմարումը անպայմանորեն ուղեկցվում է տարաբնույթ բախումներով, հակադրումներով, հոգեբանական և կենսաֆիզիկական հարմարման դժվարություններով, ներանձնային փոփոխություններով:
Ժամանակակից կյանքի ինտենսիվ և լարված պայմաններում մարդը հաճախ ենթարկվում է միջավայրի բացասական ազդե-ցություններին: Այդ ազդեցությունները կարող են վերաբերել ֆիզիկական գործունեությանը, մտավոր աշխատունակությանը, կարող են հանգեցնել վարքային շեղումների: Միջավայրի անբարենպաստ ազդեցություններին առավել շատ ենթակա են անչափահասները: Սակայն հատկապես դեռահասու-թյան տարիքն այդ առումով առավել խոցելի է:
Անբարենպաստ, ոչ լիարժեք ընտանիքում երեխայի անձի ձևավորման վրա նրա ոչ բարերար ներգործությունը հրատապ սո-ցիալ-հոգեբանական հիմնարար հետազոտության կարևոր հիմնախնդիրներ են, որոնց նպատակը ոչ միայն երեխայի առողջ
հոգեկան զարգացման ապահովումն է, այլև նրա սոցիալական վարքի հնարավոր խաթարումների հոգեբանական պրոֆիլակտիկան (տե՛ս Արզումանյան 2007. 137-144):
Շեղվող (դևիանտ) վարքը' որպես սոցիալական նորմերի շեղում, վերջին տարիներին արմատական փոփոխությունների հետ մեկտեղ կրում է զանգվածային բնույթ: Այս խնդիրը դրվել է սոցիոլոգների, սոցիալական հոգեբանների, բժիշկների, իրավական համակարգում աշխատողների ուշադրության կենտրոնում:
Կան բազմաթիվ ուսումնասիրություններ դեռահասների շեղվող վարքի դրսևորման պատճառների և ձևերի վերաբերյալ, սակայն աղջիկ դեռահասների, նրանց վար-քային դրսևորումների, շեղումների և դրանց պատճառների մասին չկան բավարար գիտական և փորձարարական հետազոտութ-յուններ: Դրանից ելնելով էլ մեր թեմայի ուսումնասիրությունը հրատապ է և արդիա-կան:
«Վարքի շեղում» հասկացությունը երկար ժամանակ հուզել է տարբեր բնագավառների մասնագետների: Համաձայն հոգեբուժական գրականության վարքի շեղումը դիտարկվում է որպես կրկնվող, կայուն գործունեություն կամ արարքներ, որոնք իրենց մեջ ներառում են գլխավոր դեստրուկտիվ և ասոցիալ ագրեսիվության ուղղվածությունը:
Ելնելով վերը թվարկվածից' կարելի է տալ շեղվող վարքի հետևյալ բնորոշումը' անձնավորության կայուն վարքն է առավել կարևոր սոցիալական նորմերից շեղվող, հա-
սարակությանը կամ հենց անձնավորությանը իրական վնաս պատճառող, ինչպես նաև նրա սոցիալական դեզադապտացիայով ուղեկցվող (Змановская 2004: 288):
Այսպիսով, կատարելով հոգեբանական գրականության վերլուծություն, տեսնում ենք, որ գոյություն ունեն վարքագծային շեղումների մի քանի տեսակներ' հակասոցիալական (դելիկվենտ) վարք, ասոցիալ (անբա-րոյական) վարք, աուտոդեստրուկտիվ (ինք-նակործանիչ) վարք և վարքագծային խաթարումների դասակարգման երեք հիմնական մոտեցումներ' ասոցիալ-իրավական, կլինիկական, հոգեբանական:
Անձի ձևավորման գործընթացում հատուկ տեղ է գրավում դեռահասության տարիքը, որը պայմանավորված է 11-15 տարեկան երեխայի զարգացման ժամանակ ընթացող մի շարք փոփոխություններով: Այս տարիքային փուլի հիմնական նորագոյացությունը ինքնագիտակցության զարգացումն է: Այն հանգեցնում է ինքնագնահատականի և հավակնությունների որոշակի մակարդակի առաջացմանը: Հոգեկան զարգացման այդ մակարդակը դեռահասի մոտ առաջացնում է ինքնուրույնության, ինքնահաստատման
պահանջմունք: Կատարվող որակական փոփոխությունները հանգեցնում են դեռահասի գործունեության ոլորտի ընդլայնմանը, բնավորության փոփոխությունների:
Ոչ լիարժեք են կոչվում այն ընտանիքները, որտեղ ծերության, հիվանդության, սոցիալական անպաշտպանվածության պատճառով ծնողներն ի վիճակի չեն զբաղվելու երեխայի դաստիարակությամբ կամ ծնողները չկան (կամ մեկը չկա) և երեխաները մանկավարժորեն բարձիթողի են կամ ծնողների կրթական մակարդակը շատ ցածր է և պատկերացում չունեն երեխայի հոգեբանության և դաստիարակության մեթոդների մասին:
Պարզ է, որ այդպիսի ընտանիքում հոգեբանական մթնոլորտը և ստեղծված հարաբերություններն այնքան էլ նպաստավոր չեն կարող լինել երեխայի անձի և վարքի ձևավորման համար (Արզումանյան, Գրին 2001. 73-83, 73-83):
Այսպիսով, կարելի է ասել, որ ներընտա-նեկան հարաբերությունները կարևոր դաս-տիարակող գործոն են հանդիսանում և միևնույն ժամանակ' խոցելի «աքիլլեսյան գարշապար», եթե ընտանիքում հուզական կապերը դեստրուկտիվ են, կրում են բացասական բնույթ, և աղջիկ դեռահասների մոտ ձևավորվում են ապագա ընտանեկան կյանքի մասին աղավաղված պատկերացումներ: Նման ընտանիքը դառնում է այն միկրոմիջավայրը, որը փոխում, խեղաթյուրում է դեռահասի անձի ներդաշնակ զարգացումը:
Երեխայի հոգեկան զարգացման գործում իր անգնահատելի և նշանակալի դերը ստանձնում է մայրը, որի բացակայությունը, հուզական անհավասարակշռվածությունը կամ հուզական կապի բացակայությունը հանգեցնում է «մայրական զրկվածության», որի պայմաններում դեռահասն ունենում է վարքային շեղումների դրսևորումներ: Լիարժեք ընտանիքում երեխաներն ունենում են ընտանեկան առողջ հարաբերությունների մոդել, մինչդեռ ոչ լիարժեք ընտանիքներում այս տարբերակը չի գործում: Ընտանիքում ծնողական ֆունկցիաների խախտման արդյունքում առաջանում է հոգեբանական ճնշվածություն և ներընտանեկան հարաբերություններում կոնֆլիկտայնություն, նրանք հաճախ ընտրում են վարքի ագրեսիվ դրսևորում, կամ էլ երբեմն հանդես են գալիս «զոհի» կարգավիճակում: (Лангмейер, Матейчек 1984: 18):
Մեր ուսումնասիրությունների ընթացքում հարցարանների, թեստերի, դիտման և
զրույցի մեթոդների կիրառման արդյունքում ստացել ենք հետևյալ փորձարարական տվյալները: Զուգահեռներ ենք անցկացրել արդյունքների միջև, որն էլ հնարավորություն է տվել հանգել վերջնական եզրակա-ցությունների:
Առաջին փուլի ընթացքում կիրառել ենք համակարգված դիտում, որի ընթացքում պարզեցինք, թե ինչպիսի վարքային դրսևորումներ են ունենում անբարենպաստ ընտանիքում աղջիկ դեռահասները և ինչպիսի տարբերություններ կան լիարժեք ընտանիքի դեռահասների վարքային դրսևորումների միջև:
Ինչպես նշվել է, հետազոտությանը ընդգրկված են վարքային խաթարումներ ունեցող աղջիկ դեռահասները (11-14 տարեկան): Դիտման ընթացքում նկատվում էր, որ նրանք հետաքրքրություն չէին ցուցաբերում առարկաներից և ոչ մեկի հանդեպ, աչքի էին ընկնում ցածր առաջադիմությամբ: Հասակակիցների հետ շփման ընթացքում դրսևորում էին ագրեսիա, շուտ էին բռնկվում, միևնույն ժամանակ աշխույժ էին և շարժուն, որից մենք կարող ենք եզրակացնել, որ առկա էին բնավորության հիպերտիմ և գրգռվող տիպերը:
Երկրորդ փուլում կիրառել ենք զրույցի մեթոդը' ինչպես դեռահասների, այնպես էլ ուսուցիչների և ծնողների հետ նրանց միջև փոխհարաբերությունները պարզելու նպա-տակով:
Ուսուցիչների վկայությամբ նրանք անհանգիստ են, անհավասարակշիռ, հաճախակի վեճեր են ունենում հասակակիցների հետ հիմնականում հանդես գալով որպես հրահրող կողմ: Չեն դրսևորում հե-
տաքրքրություն որևէ ուսումնական առարկայի նկատմամբ: Այս ամենը հակասում էր ծնողների տված պատասխաններին: Ծնողները համարում էին, որ դեռահասները հանգիստ են, հավասարակշռված, լսում ու ենթարկվում են իրենց: Ծնողների մեծ մասը վկայում էր, որ դեռահասին ընձեռում են ազատություն, ինքնուրույնություն դրսևորելու հնարավորություն, խստորեն չեն վերահսկում նրանց արարքներն ու քայլերը: Ծնողների այս մեկնաբանությունները մեր փորձարարական հետազոտության ընթացքում հերքվեցին:
Փորձարկվող դեռահասների նկատմամբ ծնողական վերաբերմունքի բնույթի բացահայտման համար մենք հետազոտության ընթացքում կիրառել ենք Վարգա-Ստոլի-նի ծնողական վերաբերմունքի ախտորոշման մեթոդիկան, որը հնարավորություն է ընձեռում պարզելու դեռահասի նկատմամբ ծնողների վերաբերմունքի հինգ ձևերի դրսևորումը: Հետազոտական արդյունքները ներկայացվում են ստորև: (Տե'ս հիստոգրամ 1-ը):
ՀԻՍՏՈԳՐԱՄ 1
Դեռահասի նկատմամբ վերաբերմունքի ախտորոշման մեթոդիկա' Վարգա-Ստոլինի
(Ծնողական վերաբերմունքի թեստ)
Արդյունքներից պարզ է դառնում, որ շեղվող վարքով աղջիկ դեռահասների նկատմամբ ծնողների գերակշռող մասը' 57%-ը դրսևորում է «ավտորիտար հիպերսո-ցիալիզացիա» տիպի վերաբերմունք: Սա նշանակում է, որ ծնողը ավտորիտար վերաբերմունք է արտահայտում դեռահասի նկատմամբ, պահանջում է ենթարկվել իրեն, պարտադրում է իր կամքը, ամեն կերպ վերահսկում է նրա վարքը, հաշվի չի առնում նրա կարծիքը:
Նկատելի է նաև ծնողների վերաբերմունքը դեռահասի անհաջողությունների նկատմամբ' անբարենպաստ ընտանիքում 30%, բարենպաստ ընտանիքում' 7%: Այսինքն այս պարագայում ծնողը դեռահասին համարում է երեխա, մանկամիտ, երեխան նրան թվում է անլուրջ: Ծնողները չեն վստահում դեռահասին, փորձում են խիստ վերահսկել գործողությունները, վարքը:
Դիտման ընթացքում դեռահասների մոտ նկատվում էր տագնապայնություն, ինչը խոչընդոտում էր հասակակիցների հետ փոխհարաբերություններին: Ելնելով մեր
ունեցած նախնական տվյալներից' ուսումնասիրության ժամանակ կիրառել ենք Սպիլ-բերգ-Խանինի տագնապայնության մակարդակի ինքնագնահատման սանդղակավոր-ման թեստը, որը հնարավորություն է տալիս բացահայտելու անձի տագնապայնության մակարդակը' տվյալ պահին (այսինքն' ռեակտիվ տագնապայնությունը, որը հուզական վիճակ է) և անձնային տագնապայնութ-յան մակարդակը' որպես մարդու կայուն հատկություն: (Տե'ս հիստոգրամ 3-ը):
Ուսումնասիրության արդյունքում պազ-վեց, որ բարենպաստ ընտանիքի դեռահասների մոտ նկատելի է անձնային տագնապայնության ցածր մակարդակ՝ 22%, ռեակտիվ տագնապայնություն' 28%, իսկ անբարենպաստ ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ առկա է տագնապայնության բարձր մակարդակ. անձնային տագնապայնություն' 57%, ռեակտիվ տագնապայնություն' 62%: Նշենք, որ այս երեխաների մոտ նկատելի էր լարվածություն, անհանգստություն և նյար-դայնություն:
Ելնելով տոկոսային հարաբերություններից նկատելի է, որ ոչ լիարժեք ընտանիքներում աղջիկ դեռահասների մոտ գերիշխում է անձնային տագնապայնության բար-ձըր մակարդակը: Այս տվյալները համեմատելով Վարգա-Ստոլինի ծնողական վերաբերմունքի բացահայտման թեստ-հարցարա-
նի միջոցով ստացված տվյալների հետ' պարզվում է, որ անձնային տագնապայնութ-յան մակարդակը բարձր է այն դեռահասների մոտ, որոնց նկատմամբ ծնողները դրսևորել են «ավտորիտար հիպերսոցիալի-զացիա» և «փոքրիկ անհաջողակ» տիպի վե-րաբերմունք:
ՀԻՍՏՈԳՐԱՄ 3
Ռեակտիվ և անձնային տագնապայնության մակարդակի գնահատման սանդղակ
(Սպիլբերգ - Խանին)
Արդյունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ բարենպաստ ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ բավականին բարձր էր ինքնագնահատականը' մոտ 49%, միջին' 25%, ցածր' 24%, այլ էր պատկերը անբարենպաստ ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ' ինքնագնահատականի բարձր մակար-դակ' 25%, միջին 30%, ցածր մակարդակ' 45%: Արդյունքերը փորձել ենք ամփոփել և ավելի տեսանելի դարձնել հիստոգրամի օգնությամբ: (Տե'ս հիստոգրամ 4-ը):
Ըստ մեր ստացած տվյալների շեղվող վարքով աղջիկ դեռահասների մոտ գերակշռում է ինքնագնահատականի ցածր մակարդակը, նրանց մոտ ցածր է ներքին հնարավորություններին վստահելու մակարդակը, չեն վստահում սեփական ուժերին, այս ամենը հաճախ ուղեկցվում է թերարժեքության բարդույթով: Նշենք, որ ինք-նագնահատականի ձևավորման գործում չափազանց մեծ է ծնողների դերը, քանի որ
հենց նրանց վերաբերմունքով է պայմանավորված դեռահասների վերաբերմունքը սեփական անձի հանդեպ: Իսկ քանի որ այս ընտանիքներում դեռահասներն իրենց հարմարավետ չէին զգում, ծնողերն անընդհատ վերահսկողություն էին սահմանում' իրականացնելով դաստիարակության ավտորիտար ոճ, թերագնահատում էին նրանց ուժերը, չկար հարգանք ծնող-երեխա փոխհարաբերություններում, բացակայում էր հուզական կապը այդ դեռահասների և իրենց ծնողների միջև, բնականաբար մեծանում էր վարքային շեղումների հավանականությունը:
Մեթոդիկայից ստացված տվյալների ամփոփման արդյունքում լիարժեք ընտանիքի աղջիկ դեռահասների դեպքում ստացել ենք' հիպերտիմ տիպ' 17%, դիստեմիկ տիպ' 5%, ցիկլոտոմիկ տիպ' 8%, էմոցիոնալ տիպ' 12%, դեմոնստրատիվ տիպ' 10%, խցանվող տիպ' 9%, պեդանտ' 9%, գրգռվող տիպ' 10%, էկզալտացված տիպ' 20%:
Պատկերն այլ էր ոչ լիարժեք ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ' հիպերտիմ տիպ' 30%, դիստեմիկ տիպ' 3%, ցիկլոտոմիկ տիպ' 4%, էմոցիոնալ տիպ' 10%, դեմոնստրատիվ
տիպ' 3%, խցանվող տիպ' 4%, պեդանտ' 4%, գրգռվող տիպ' 35%, էկզալտացված տիպ' 7%: (Տե'ս հիստոգրամ 5-ը):
ՀԻՍՏՈԳՐԱՄ 5
Անձի բնավորության շեշտվածության մեթոդիկա' ըստ Շմիշեկի
Մեր ստացված տվյալները վկայում են, որ շեղվող վարքով աղջիկ դեռահասների մոտ գերակշռում է բնավորության շեշտվա-ծության գրգռվող և հիպերտիմ տիպերը: Բնավորության գրգռվող տիպին բնորոշ է հակումների և մղումների ոչ բավարար, թույլ վերահսկողությունը, բարձր իմպուլսիվութ-յունը, բնազդայնությունը, կոպտությունը, հակումը կոնֆլիկտների նկատմամբ, փոփոխականությունը, շարժողական ակտիվութ-յունը: Այս տիպը ավելի քիչ է բնորոշ լիարժեք ընտանիքի աղջիկ դեռահասներին:
Հաջորդ տիպը, որը բարձր տոկոսային հարաբերություն կազմեց, հիպերտիմ տիպն է, որն առանձնանում է մշտապես բարձր տրամադրությամբ, դրսևորում են լիդերության ձգտում, շփվող են, հետաքրքրությունները կայուն չեն, դժվար են տանում մենակությունը, չեն սիրում միօրինակությունը, կարգուկանոնը, միապաղաղ աշխատանքը, դեպքերին բուռն կերպով են արձագանքում, գրգռվող են: Նրանք ձգտում են ազատվել խնամքից և ընդգրկվել հասակակիցների խմբերի մեջ, հեշտությամբ են ծանոթանում
պատահական մարդկանց հետ: Ոչ բարենպաստ սոցիալական ազդեցության առկայության, դաստիարակության թերությունների դեպքում կարող են ընդգրկվել ռեֆերեն-տային խմբերում' իրականացնելով հակասոցիալական արարքներ: Նրանք առավել են հակված հակաօրինական վարքի խմբային ձևերին և հաճախ իրենք են դառնում օրինազանցությունների ոգեշնչողներ' ցանկանալով նաև ինքնահաստատվել հասակակիցների շրջանում:
Շեղվող վարքով աղջիկ դեռահասների մոտ չի նկատվել բնավորության շեշտվա-ծության դիստեմիկ տիպի վառ արտահայտվածություն: Այս տիպի շեշտվածությամբ անձանց մոտ նկատելի է դանդաղկոտությունը, թուլակամությունը, պարփակվածութ-յունը, քչախոսությունը: Քիչ տոկոս են կազմել նաև բնավորության շեշտվածության խցանվող և պեդանտ տիպեր ունեցող աղջիկ դեռահասները: Պեդանտ տիպին բնորոշ են ռիգիդության ճնշող գերակայություն, նրանք սիրում են կարգուկանոն, կարող են «ախտահարված» վիճակում դրսևորել մեծ ագրե-
սիա, իսկ խցանվող տիպին բնորոշ է հիշաչարությունը, կպչուն մտքերը, համառությունը, էմոցիոնալ առումով ռիգիդ են, երբեմն ունենում են աֆեկտիվ պայթյուններ' դրսևորելով ագրեսիա:
Բնավորության շեշտվածության էմոցիոնալ տիպը ոչ լիարժեք և լիարժեք ընտանիքի շեղվող վարքով աղջիկ դեռահասների մոտ կազմել է 10-12%, այս տիպին բնորոշ է չափազանց արտահայտված հուզականությունը, ապրումակցումը, խոցելի են և բարեսիրտ, պաթոլոգիայում հաճախ ձևավորվում է դեպրեսիա: Լիարժեք ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ բավականին բարձր էր բնավորության շեշտվածության էկզալտաց-ված տիպը, որը մոտ է դեմոնստրատիվ տիպին, նրանց բնորոշ է ուշադրության կենտրոնում լինելու բնական պահանջը, պաթոլո-գիայում կարող է առաջանալ հիստերիկ տիպի փսիխոպաթիա: Իսկ բնավորության
շեշտվածության ցիկլոտոմիկ տիպը ոչ լիարժեք ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ 4% է կազմել, իսկ լիարժեք ընտանիքի աղջիկ դեռահասների մոտ' 8%, այս տիպին յուրահատուկ են տրամադրության կտրուկ տատանումները, նրանք արագ են հոգնում, իսկ դեպրեսիայի ժամանակ իրենց դրսևորում են որպես տագնապայիններ:
ՄԵՋԲԵՐՎԱԾ ԵՎ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Արզումանյան, Ա., (2007). Անձի սոցիալական ախտահարման հոգեբանական նախադրյալները, Երևան:
2. Արզումանյան, Ս.; Գրին, Է. (2001). Իրավաբանական հոգեբանություն, Երևան:
Այսպիսով, Շմիշեկի մեթոդիկայի անցկացման արդյունքում պարզեցինք, որ դեռահասների մոտ վարքային շեղումների դրսևորմանն առավել նպաստում են բնավորության շեշտվածության հիպերտիմ և գրգռվող տիպերը: Դեռահասության տարիքում բնավորության առանձնահատկությունները հաճախ սրվում են և պսիխոգեն ազդեցությունների ժամանակ կարող են առաջանալ վարքային շեղումներ, ադապտացիայի ժամանակավոր խանգարումներ:
Ամփոփելով մեր փորձարարական հետազոտության միջոցով ստացված տվյալները կարելի է ասել, որ մեր առաջադրած հիպոթեզը հաստատվեց: Այսինքն' ծնողների վերաբերմունքը դեռահասի նկատմամբ, հի-պերավտորիտարիզմը, հուզական կապի սահմանափակվածությունը, դեռահասի անձի անտեսումը հանդիսանում է դեռահասի ցածր ինքնագնահատականի և տագնապայ-նության բարձր մակարդակի պատճառ: Մեկուսանալով ընտանիքից' դեռահասն ինք-նահաստատվում է' դրսևորելով վարքագծա-յին դրսևորման խաթարման ձևեր, որին նպաստում են նաև բնավորության շեշտվա-ծության առավել վառ ընդգծված տիպերը, մասնավորապես' գրգռվող և հիպերտիմ տի-պերը:
3. Змановская, Е.В., (2004). Девиантология: (Психология отклоняющегося поедения). Учеб. Пособие для студ. Высш. Учев. Заведения.-2-е изд., испр.-М.: Издательский центр Академия.
4. Лангмейер, Й.; Матейчек, З. (1984). Психология депривации в детском возрасте, Прага.
ՓՆՋՈՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ
ԱՂՋԻԿ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՇԵՂՎՈՂ ՎԱՐՔԻ ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, ծնողների վերաբերմունքը դեռահասի նկատմամբ, հիպերավտորիտա-րիզմը, հուզական կապի սահմանափակվածությունը, դեռահասի անձի անտեսումը հանդիսանում է դեռահասի ցածր ինքնա-գնահատականի և տագնապայնության բար-ձըր մակարդակի պատճառ: Մեկուսանալով ընտանիքից' դեռահասն ինքնահաստատ-վում է' ցուցաբերելով վարքագծային դրսևորման խաթարման ձևեր, որին նպաստում
են նաև բնավորության շեշտվածության առավել վառ ընդգծված տիպերը, մասնավո-րապես' գրգռվող և հիպերտիմ տիպերը:
Հանգուցային հասկացություններ, դեռահաս, շեղվող (դևիանտ) վարք, ռեակտիվ տագնապայնություն, անձնային տագնա-պայնություն, անբարենպաստ ընտանիք, բնավորության շեշտվածություն:
PNJOYAN ARUSYAK
REASONS FOR MANIFESTING TEENAGE GIRLS DEVIANT BEHAVIOR IN AN
INCOMPLETE FAMILY
SUMMERY
Parents' attitude towards teenagers, hyperauthoritarianism, restricted emotional bond, disregard of teenager's personality are the main causes for the low self-esteem and the high level of anxiety in teenagers. Being isolated from the family the teenager becomes self-asserted manifesting types of behavioral disruption to which
contribute the most pronounced types of character, particularly the irritative and hypertim types.
Key concepts: Teenager, deviate behavior, reactive anxiety, unfavorable family, character emphasis.