Научная статья на тему '«Միջանկյալ» պատերազմ'

«Միջանկյալ» պատերազմ Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
113
24
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Գազիկ Հարությունյան

Մերձավոր և Միջին Արևելքի (ՄՄԱ) տարածաշրջանում տեղի ունեցած վերջին պատերազմն իր բովանդակությամբ որակվում է որպես միջանկյալ, քանի որ ենթարկվում է միաբևեռ աշխարհակարգից բազմաբևեռի վերափոխմանանցումային փուլին բնորոշ օրինաչափություններին։ Ներկայացվածեն այն ռազմավարական և տեղեկատվական դրդապատճառները, որոնք անխուսափելիորեն պետք է հանգեցնեին պատերազմական գործողություններիՄՄԱ տարածաշրջանում։ Վերլուծվել են պատերազմի հետևանքներըև ազդեցությունները ԱՄՆ-ի, Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Կատարվել են կանխատեսումներ ապագա հնարավոր զարգացումներիվերաբերյալ։ Քննարկվել են պատերազմում իրականացված տեղեկատ- վական-հոգեբանական գործողությունները և դրանց արդյունքները

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

«

Происходящие в регионе Ближнего и Среднего Востока (БСВ) развития подчинены логике «переходного периода», когда доминирование Соединенных Штатов уже не абсолютное, а потенциал их геополитических конкурентов еще недостаточен для формирования полноценной многополярной системы. Этим и обусловлена неопределенность результатов последней войны в БСВ: они отражают то нестабильное равновесие, которое установилось между США и «остальным миром». Примечательно, что по ходу США и их стратегический союзник Израиль впервые после Холодной войны столкнулись с системным сопротивлением стран, несогласных с их политикой. Похоже, что уровень этого сопротивления не был корректно учтен США при составлении максималистических стратегических проектов по БСВ. Возникшая в результате военных действий новая ситуация в регионе БСВ, с учетом известных достижений Ирана и Хизбаллы, не подразумевает новую войну в краткосрочной перспективе. Вместе с тем при сохранившемся противостоянии эта новая ситуация достаточно аморфна и нуждается в «кристаллизации», которая произойдет, скорее всего, в виде нового, возможно более масштабного конфликта. В этом контексте последнюю войну в регионе можно охарактеризовать как своего рода «промежуточную».

Текст научной работы на тему ««Միջանկյալ» պատերազմ»

«ՄԻՋԱՆԿՅԱԼ» ՊԱՏԵՐԱԶՄ

Գազիկ Հարությունյան

Մերձավոր և Միջին Արևելքի (ՄՄԱ) տարածաշրջանում տեղի ունեցած վերջին պատերազմն իր բովանդակությամբ որակվում է որպես միջանկյալ, քանի որ ենթարկվում է միաբևեռ աշխարհակարգից բազմաբևեռի վերափոխման անցումային փուլին բնորոշ օրինաչափություններին։ Ներկայացված են այն ռազմավարական և տեղեկատվական դրդապատճառները, որոնք անխուսափելիորեն պետք է հանգեցնեին պատերազմական գործողությունների ՄՄԱ տարածաշրջանում։ Վերլուծվել են պատերազմի հետևանքները և ազդեցությունները ԱՄՆ-ի, Իսրայելի, Իրանի, Ռուսաստանի, Հայաստանի, ինչպես նաև ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Կատարվել են կանխատեսումներ ապագա հնարավոր զարգացումների վերաբերյալ։ Քննարկվել են պատերազմում իրականացված տեղեկատ-վական-հոգեբանական գործողությունները և դրանց արդյունքները։

Ինչպես հայտնի է, նախորդ դարի 50-60-ական թվականներին Միացյալ Նահանգները խուսափում էր ակտիվ դերակատարում ունենալ Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում. համարվում էր, թե այդպիսով ԱՄՆ-ը կշարունակի իրեն չարդարացրած գաղութատիրական քաղաքականության եվրոպական ավանդույթը [1]։ Երկբևեռ աշխարհակարգի փլուզումը փոխեց այդ ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ, համակարգային փոփոխությունները ենթադրում են, այսպես կոչված, «անցումային» փուլ, երբ քաղաքական հարթությունում արդեն գործում է նոր մտածելակերպը, սակայն նախկինը դեռևս լիովին չի զիջել իր դիրքերը։ Այդ տեսանկյունից հատկանշական է Իրաքյան առաջին, այսպես կոչված Ծոցի պատերազմը. 1990թ. ԽՍՀՄ-ը կանգնած էր փլուզման եզրին և ՄՄԱ տարածաշրջանում այլևս էական դերակատարում չուներ, եվրոպական տերություններն ըստ ավանդույթի ներկայացնում էին միասնական և «հակասովետական» Արևմուտքի քաղաքականությունը, իսկ ԱՄՆ-ը դեռ վերջնականորեն չէր ձևավորել իր գերկայսրական ռազմավարությունը։ Նման իրավիճակը հանգեցրեց այն բանին, որ այդ պատերազմը տրամաբանական ավարտ չունեցավ, քանի որ «անցումային» ժամանակաշրջանում դեռևս գործում էր երկբևեռ աշխարհին հատուկ մտածո-

3

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ղությաե իեերցիաե և վերջնականապես չէիե ձևավորվել միաբևեռ համակարգի մոտեցումները: Այդ առումով իրաքյաե առաջին պատերազմը «միջանկյալ» տեղ է գրավում, քաեի որ այդ հակամարտությանը բնորոշ էիե և եախկիե, և եոր համակարգերին հատուկ ռազմավարությունները:

Իրավիճակը սկզբունքորեն փոխվեց միաբևեռ համակարգի հաստատվելուց հետո, որի սկիզբը վերագրում եե 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո ծայր առած «հակաահաբեկչական պատերազմին» և Աֆղաեստաեի ու Իրա-քի դեմ ԱՄՆ ծավալած գործողություններին: Սակայն բացարձակ «միաբևեռ» փուլը երկար չտևեց1: Ներկայումս տեղի է ունենում հերթական համակարգային փոփոխությունը, որը թույլ է տալիս ստեղծված իրավիճակը գեա-հատել որպես «անցումային», այսիեքե, երբ ԱՄՆ գերակայությունն արդեն բացարձակ չէ, իսկ երա մրցակիցների ներուժը դեռևս չի բավարարում լիարժեք բազմաբևեռություե ձևավորելու համար [2]: Այս համատեքստում, թերևս, պետք է դիտարկել եաև ՄՄԱ-ում տեղի ունեցած վերջին արաբա-իս-րայելակաե հակամարտությունը: Վերջինս, ինչպես և իրաքյաե առաջին պատերազմը (չնայած հայտեի տարբերություեեերիե) կիրառված մոտեցումներով, նույնպես ենթարկվում է «անցումային» փուլի տրամաբանությանը և այդ պատճառով կարելի է նույնպես բնութագրել որպես «միջանկյալ»: Հատկանշական է, որ այդ «միջանկյալ» պատերազմը դեռևս չունի իր միանշանակ ընդունված անվանումը, քաեի որ հիմնավորված չէ այե աեվաեել, ինչպես դա երբեմն անում եե, իսրայելա-լիբաեաեյաե պատերազմ. ռազմական գործողությունների մի մասե ըեթաեում էր Լիբանանի տարածքում, բայց այդ երկիրը պատերազմող կողմ չէր: Բացի Իսրայելից և շիակաե Հիզբալլահ կազմակերպությունից, պատերազմի լիարժեք կողմեր էիե ԱՄՆ-ը, Իրաեը և որոշ վերապահումներով' Սիրիան: Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրեերի քաղաքական մասնակցությունը թեև աեեուղղակի էր, սակայն ավելի քաե նկատելի: Օրինաչափ է եաև այե, որ զարգացումների հիմնական դերակատարը շարունակում էր մնալ ԱՄՆ-ը: 1 * * 4

1 Ա]ե, որ արդի դարաշրջանում կայսրությունների «կյանքի ցիկլը» կրճատվել է, նշում եե շատերը (այս և

կայսրությունների հետ կապված այլ խնդիրների մասին տե ս, մասնավորապես, վերջին հրապարա-

կումները Найэлл Фергюсон, «Империя: срок годности ограничен», Foreign Policy, http://www.inosmi.ru/ translation/230004html; Дж. Джон Икенберри, «Химеры империи: что такое новый американский империализм», Foreign Affairs, http://www.inosmi.ru/stories/01/06/28/3008/209587.html): Միևնույն ժամանակ, վերոեշյալ խնդրում պետք է հաշվի առնել որոշ կայսրությունների փոխակերպման և այդպիսով սեփական շարունակականության ապահովման կարողությունը, ինչն ակնառու է, օրինակ, Բրիտաեակաե-Ամերիկյաե, Ռուսաստաեյաե-Խորհրդայիե կայսրությունների, ինչպես եաև միջնադարյան եվրոպական առաջատար պետությունների էվոլյուցիան մինչև ԵՄ պարագաներում:

4

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

1. Միացյալ Նահանգների խնդիրները ՄՄԱ տարածաշրջանում

Համաձայն ԱՄՆ արդի քաղաքականությունն իրականացնող ^^^նացիոնալիստների (եզրաբանությունը «The National Interest» ամսագրի խմբագիր Դմիտրի Սայմսինն է [3]) և նեոկոնսերվատորների միջավայրում իշխող տեսլականի ԱՄՆ ազգային շահերը պահանջում են վերափոխել և վերաձևել ՄՄԱ տարածաշրջանը։ Այլ խոսքերով.

• նվաճել ԱՄՆ-ի համար շահեկան դիրքեր Եվրասիայում և այդպիսով աշխարհաքաղաքական գերակայության հասնել Չինաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև այլ քաղաքական դերակատարների հանդեպ,

• ապահովել ԱՄՆ էներգետիկ անվտանգությունը' սահմանելով ուժային վերահսկողություն ՄՄԱ Էներգետիկ ռեսուրսների վրա, և այդպիսով աշխարհատնտեսական առավելության հասնել էներգառեսուրսներով ոչ հարուստ Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև Եվրոպայի ու Ճապոնիայի նկատմամբ,

• երաշխավորել Իսրայելի անվտանգությունը նվազեցնելով Իրաքի, Իրանի Սիրիայի, Լիբիայի, իսկ հետագայում նաև Սաուդյան Արա-բիայի ու Եգիպտոսի ռազմաքաղաքական նշանակությունը և այդ երկրները մասնատել ըստ էթնոդավանական հատկանիշների. այս դրույթն առանցքային է հատկապես նեոկոնսերվատորների պատկերացումներում,

• փոխել ՄՄԱ երկրների վարչակարգերը և տարածաշրջանում ներդնել ամերիկյան պատկերացումներին համապատասխան ժողովրդավարական համակարգ. դա պետք է ապահովի ձեռքբերումների հարատևությունը։

ԱՄՆ—ը կարողացավ լուծել ՄՄԱ-ում իր առջև դրված խնդիրների մի մասը. Իրաքը կորցրել է իր ռազմաքաղաքական նշանակությունը և փաստորեն մասնատվել է1, Լիբիայի ղեկավարությունը, խուսափելով հնարավոր 1 * * * 5

1 Իրաքում ստեղծված քաոսային իրավիճակը կարելի է երկակի գնահատել։ Անվիճելի իրողություն է, որ

այն չի վերահսկվում ամերիկյան զինուժի կողմից, ինչը ԱՄՆ ռազմաքաղաքական անհաջողության վերա-

բերյալ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Սակայն եթե իրադրությունը դիտարկենք Իրաքի մասնատման և ստեղծված անկայունությունը տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու տեսանկյունից

(ինչը կարող է նախապայմաններ ստեղծել ամերիկյան ազդեցության տարածման համար), ապա չի կարելի բացառել, որ այս կերպ ամերիկացիները, ելնելով կաոավարելի քաոսի հայեցակարգի տրամաբանությունից, փորձում են ավելի բարձր մակարդակի ռազմավարական հարթությունում լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Միևնույն ժամանակ, այդ ռազմավարությունը պարունակում է հայտնի վտանգներ ԱՄՆ-ի (և Իսրայելի) համար։ Անկայունության «սփռումը» կարող է դուրս գալ անգամ հարաբերական բնույթ կրող վերահսկողության սահմաններից, իսկ չհամակարգված (և այդ պատճառով խոցելի) մահմեդական ծայրահեղականությունը, կարող է վերափոխվել ազգային գաղափարախոսական համակարգի, որի դեմ պայքարելն անհամեմատ դժվար է։ Նման մի օրինաչափություն նկատելի է Իրանի պարագայում. այդ երկիրն իր պատմության վերջին հեղափոխական-ծայրահեղական փուլից հետո ընտրեց ազգային զարգացման ուղին, ինչը և պայմանավորում է այդ երկրի «անխոցելիության» աստիճանի բարձրացումը։

5

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

աեցաեկալի զարգացումներից, գերադասեց փոխել կողմնորոշումները և այդպիսով դուրս եկավ «չարի առանցքից», Սիրիան ստիպված էր լքել դիրքերը Լիբանանում։ Միևնույն ժամանակ, ամերիկյան ռազմավարական ծրագրերն ունեն նաև թերացումներ, և հատկանշական է, որ ամերիկյան քաղա-քական-փորձագիտական հանրությունում այսօր հաճախ է արտահայտվում այն միտքը, թե այդ ծրագրերն ընդունվել են առանց անհրաժեշտ քննարկումների [3, 4]։ Հաշվի չեն առնվել, մասնավորապես, հետևյալ գործոնները.

• Գլոբալ հարթությունում ԱՄՆ գործողություններն ընկալվում են որպես բացարձակ միաբևեռ աշխարհակարգի հաստատման ձգտում։ Դա առաջացրել է «մնացյալ աշխարհի» դիմադրությունը և արտահայտվում է Չինաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի ու Հարավային Ամերիկայի որոշ երկրների ԱՄՆ մենատիրական հավակնությունների դեմ ուղղված քայլերով. նախնական փուլում այդ երկրների գործողություններն անկանոն էին և ինչ-որ տեղ նման էին «քաղաքացիական անհնազանդության» գործողություններին, սակայն հետզհետե ընդունում են ավելի համակարգված բնույթ [5]։

• Իրանի առաջընթացը ռազմաքաղաքական, տնտեսական-տեխնոլո-գիական և տեղեկատվական ոլորտներում փոխել է ուժերի հարաբերակցությունը ՄՄԱ տարածաշրջանում։ Այդ երկիրը մեծ ազդեցություն ունի ՄՄԱ երկրների (հատկապես Իրաքի, Սիրիայի և Լիբանանի) քաղաքական անցուդարձի վրա և այսօր' որպես տարածաշրջանի առաջատար, խորհրդանշում է իսլամական աշխարհի դիմադրությունն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Հատկանշական է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող զարգացումները հանգեցրին ոչ թե այդ երկրի մեկուսացմանը (ինչպես ենթադրվում էր), այլ որոշակիորեն նպաստեցին Ռուսաստանի, Չինաստանի, մասամբ նաև Ֆրանսիայի և Գերմանիայի համախմբմանը:

Վերոհիշյալ հանգամանքների արդյունքում ՄՄԱ-ում ձևավորվել է մի իրադրություն, երբ ԱՄՆ ծրագրերն անավարտ են մնացել, իսկ նրա դիրքերը գլոբալ և տարածաշրջանային հարթություններում վատթարացման միտում ունեն։ Ստեղծված իրավիճակում որոշ վերլուծաբաններ կանխատեսում էին տարածաշրջանում, այսպես կոչված ոչգծային զարգացումներ կամ այլ խոսքերով պատերազմական գործողություններ նկատի ունենալով ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը (տե ս, օրինակ [6])։ Սակայն ներկա փուլում Միացյալ Նահանգները, համարժեքորեն գնահատելով ստեղծված իրավիճակը, չդիմեց Իրանի դեմ ուղղակի հարձակման, այլ նպատակահարմար գտավ Իսրայելի միջոցով ձեռնարկել «հաղթական 6

6

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

փոքր պատերազմ»: Դա թույլ կտար ԱՄՆ-իե կասեցնել իր համար բացասական տարածաշրջաեայիե միտումները, բարելավել «գերտերության» երերացող իմիջը միջազգային հանրությունում, ինչպես եաև բարձրացնել հանրապետական վարչակազմի վարկը ներքին քաղաքական դաշտում:

Պատերազմ սկսելու նախաձեռնությունը պատկանում էր ԱՄՆ-իե, և դրա մասին վկայում եե մի շարք աղբյուրներ: Համաձայն ամերիկյան հեղինակավոր լրագրող Սեյմուր Հերշի հարձակումը Լիբանանի վրա ծրագրվել էր մինչև հուլիսի 12-ը, երբ Համասի գրոհայինները գերեվարեցին իսրայել-ցի եեթասպայիե [7]: Լիբանանի վրա հարձակումը և Հիզբալլահի հենակետերի ու ռազմական եեթակառուցվածքե օդահրթիռայիե հարվածներով ոչնչացնելը, ըստ Ս.Հերշի, Իրանի դեմ մշակված ընդհանուր ծրագրերի մի մասն էր1: Ենթադրվում էր եաև, որ պատերազմական գործողությունները պետք է ավարտվեին ոչ ավելի, քան 7 օրում1 2, այսինքն ամերիկյան պատկերացումներով դա, իրոք, պետք է լիներ «հաղթական փոքր պատերազմ», որի եշաեակություեե առանձնապես կարևոր է քաղաքակաե-տեղեկատ-վակաե հարթությունում:

2. ԱՍՆ քաղաքական-տեղեկատվական մարտավարությունը

Համաձայն Վաշիեգտոեի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Մերձավոր Արևելքի ծրագրի ղեկավար Ջոե Ալտերմաեի ՄՄԱ վերջին պատերազմի գլխավոր զենքը տեղեկատվությունը, քարոզչությունը և քաղաքական տեխնոլոգիաներն եե, ու այս ոլորտում Արևմուտքը կորցրել է արտոնյալ դիրքերը3: Նման պնդումը (որի հետ դժվար է չհամաձայնվել) ենթադրում է, որ քննարկել ՄՄԱ վերջին ռազմաքաղաքական զարգացումներն առանց տեղեկատվական գործողությունների վերլուծության նվազագույնը արդյունավետ չէ: Մասնավորապես, բաց տեղեկատվական աղբյուրներն անուղղակի վկայում եե, որ պատերազմը սկսելու ժամկետն արդեն պարունակում էր տեղեկատվակաե-դիվաեագի-տակաե իմաստ: Այդ վարկածի օգտիե է խոսում, օրինակ, Հիզբալլահի ղեկավարներից մեկի' Նաիմ Քասեմի հայտարարությունը, թե ըստ իրենց տեղեկատվության Իսրայելը պատրաստվում էր հարվածել սեպտեմբերին,

1 Ռազմական գործողությունների հատկապես սկզբնական փուլում ՑԱԽԱԼ-ը հիմնականում իրագործում էր օդահրթիռայիե հարվածներ, այսինքն կիրառում էր ոչ կոնտակտային մարտավարություն, որը նախկինում փորձարկվել էր Հարավսլավիայի դեմ, իսկ այժմ ենթադրվում է կիրառել Իրանին հարվածե-լու պարագայում: Այսպիսով, Ս.Հերշի տեղեկատվությունը համապատասխանում է Իրանի դեմ մշակված ծրագրերի տրամաբանությանը և վկայում է պատերազմի եաև «մարզչական» իմաստի մասին:

2 Мнения в США: семь дней на израильскую операцию, http://news.bbc.co.Uk/go/pr/fr/-/hi/russian/news/ newsid_5197000/5197134.stm

3 Ион Олтерман, Перевод как оружие пропагандистской войны, The Finacial Times, http://www.inosmi.ru/ print/229515.html

7

ԳՀարություեյաե

<21-րղ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

սակայն ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո ՑԱԽԱԼ-ը ակտիվ գործողությունները սկսեց 2 ամիս շուտ1։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ պատերազմի սկզբի և հուլիսի 15-17-ին Սանկտ Պետերբուրգում կայացած «ութնյակի» գագաթաժողովի ժամկետային համընկնումը պատահականություն չէր։ Նկատենք, որ գագաթաժողովներում ահաբեկչական սպառնալիքի ընդգծումը և այդպիսով ԱՄՆ հակաահաբեկչական ռազմավարության լեգիտի-մացումը դարձել են յուրօրինակ ավանդույթ. Շոտլանդիայում 2005թ. կայացած G-8-ի հանդիպումը սկսվեց Լոնդոնում կատարված ահաբեկչություններով, ինչը նույնպես անհրաժեշտ է մեկնաբանել քաղաքական-տեղեկատ-վական գոծողությունների համատեքստում։ Կարելի է կարծել, թե Իսրայելի Համասի և Հիզբալլահի դեմ ենթադրվող հաջող գործողությունները Պետերբուրգում ԱՄՆ նախագահի համար «դրական» քաղաքական և տեղեկատվական ֆոն պետք է ստեղծեին։

Արդեն պատերազմի ընթացքում' օգոստոսի 10-ին, ԱՄՆ-ը (Մեծ Բրի-տանիայի հետ համատեղ) ձեռնարկեց երկրորդ լայնածավալ «տեղեկատ-վական-քաղաքական» գործողությունը. բացահայտվեց «օդային ահաբեկիչների ցանցը»։ Չբացառելով նման ցանցի առկայությունը և ահաբեկչության հնարավորությունը անհրաժեշտ է արձանագրել, որ տեղեկատվության սփռումն այդ թեմայի շուրջ ընդունել էր տոտալ բնույթ և ընթանում էր որոշակի' Իսրայելի և ԱՄՆ-ի համար շահեկան համատեքստում1 2 * * * * * 8։ Ահաբեկիչների վերաբերյալ լրահոսը, ինչպես նաև ավիաչվերթների հետ կապված բազմաթիվ հարցերի քննարկումը տեղեկատվական դաշտից դուրս մղեցին ընթացող հակամարտության վերաբերյալ տեղեկությունները, որոնք այդ պահին արդեն անբարենպաստ էին Իսրայելի համար. Լիբանանում զոհվում էին կանայք և երեխաներ, իսկ մարտի դաշտում իսրայելական զրա-հատեխնիկան մեծ կորուստներ էր կրում։ Օդային ահաբեկիչների սյուժեն

1 «Хизбалла» удивилась отпору Израиля, http://lenta.ru/news/2006/08/26/surprise/

2 Նկատենք, որ այսօր միայն Միացյալ Նահանգներն ունի գլոբալ տեղեկատվական դաշտը տոտալ «լցնե-

լու» անհրաժեշտ ռեսուրսներ։ Մասնավորապես, Ազգային անվտանգության խորհրդին կից 1953-ից գոր-

ծում է ԱՄՆ Տեղեկատվական գործակալությունը (USIA), որի ղեկավարն է նախագահի Տեղեկատվական

հարցերով գլխավոր խորհրդականը։ Գործակալությունն ունի մոտ 10 հազար հաստիք, 200 բաժանմունք

աշխարհի 120 երկրներում և թողարկում է տեղեկատվական ծրագրեր ավելի քան 60 լեզվով։ ԱՄՆ նախա-

գահի հրամանով 1999թ. ստեղծվել է մեկ այլ կառույց' Միջազգային հասարակական տեղեկատվության խումբը ' IPI, որի խնդիրն է հատուկ ծառայություններից ստացված տեղեկությունների հիման վրա ներգործել օտարերկրյա կառավարությունների, կազմակերպությունների և առանձին անհատների «զգացմունքների ու վարքի» վրա [8]։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ տեղեկատվական գործողությունները ՄՄԱ-ում այնքան էլ արդյունավետ չեն ընթանում։ Դրա մասին է, մասնավորապես, վկայում այն փաստը, որ Իրաքի ամերիկյան հրամանատարությունը որոշում է ընդունել $20 մլն տրամադրել ԱՄՆ և ՄՄԱ ԶԼՄ-ում տարածաշրջանին վերաբերող տեղեկատվության ուսումնասիրության համար։ Մոնիթորինգի նպատակն է տվյալների միասնական շտեմարանի ստեղծումը և ԱՄՆ իմիջի բարելավումը ՄՄԱ-ում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել ամսական 4-8 «դրական» իրադարձություն և լուսաբանել դրանք ամերիկացիների համար շահեկան տեսանկյունից (http://lenta.ru/news/2006/08/31/positive/):

8

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

շեղեց միջազգային հանրության ուշադրությունը ՄՄԱ-ում տեղի ունեցող իրադարձություններից: Այդ միտումն իրեն զգալ տվեց հատկապես ամերիկյան ԶԼՄ-ում, որոնցում մերձավորարևելյան զարգացումների լուսաբանումը հասցվեց նվազագույնի։ Դա Վաշինգտոնում աննախադեպ բողոքի ցույցի առիթ հանդիսացավ ուղղված ԶԼՄ-ում ՄՄԱ պատերազմի վերաբերյալ տեղեկատվության պակասի դեմ։

3. Պատերազմի հետևանքները ԱՍՆ-ի համար

Պատերազմի հետ կապված ամերիկյան ծրագրերն իրականացվեցին մասամբ. ռազմական գործողությունները տևեցին ամսից ավելի, և դրանք դժվար է որակել որպես «հաղթական»: Արդյունքում ԱՄՆ դիրքերը տուժեցին և քաղաքական, և տեղեկատվական հարթություններում: Միջուկային ծրագրի խնդրում Իրանի դիրքորոշումը, չկորցնելով իր ճկունությունը, դարձավ ավելի հարձակողական, իսկ եվրոպական երկրների մոտեցումները մեղմվեցին և դարձան ավելի ճկուն, լրացուցիչ հիմնավորումներ ստացան Ռուսաստանը և Չինաստանը: Հատկանշական է, որ կարծես թե հետևելով Իրանի օրինակին սեփական միջուկային ծրագրերի վերաբերյալ սկսեցին ավելի ակտիվ արտահայտվել Եգիպտոսը, Թուրքիան, Հարավաֆ-րիկյան Հանրապետությունը և Արգենտինան: Որպես այդ ամենի հետևանք Միացյալ Նահանգները ստիպված էին փոքր-ինչ ընկրկել և նոր, ավելի դիվանագիտական դիրքորոշումներ գրավել Իրանի հանդեպ:

Չնայած տեղեկատվական ոլորտում ԱՄՆ ունեցած ներուժին և կիրառած հնարամտություններին միջազգային հանրությունը ՄՄԱ պատերազմն ընկալեց որպես Իրաքում վարվող ամերիկյան քաղաքականության շարունակություն, որի նկատմամբ արդեն իսկ ձևավորվել է կայուն բացասական վերաբերմունք: Պատերազմական գործողությունները միայն ամ-րապնդեցին այդ մոտեցումը: Տուժեց նաև հանրապետական վարչակազմի իմիջը. համաձայն American reasearch Group-ի ' սեպտեմբերին Բուշի վարկանիշը հասավ պատմական նվազագույնի' ԱՄՆ քաղաքացիների ընդամենը 35%-ն է համարում, որ Բուշը կարողանում է կատարել իր պարտականությունները: Այդպիսով, վարչակազմի ընդդիմադիրները, որոնց թվում և հանրապետականների մի մասը, ստացան ընթացիկ քաղաքականությունը քննադատելու լրացուցիչ հիմնավորումներ:

ԱՄՆ-ի համար դրական արդյունքներ կարելի է համարել.

• ՄԱԿ խաղաղարարար ուժերի տեղակայումը Լիբանանում. դրանց կազմում ՆԱՏՕ անդամ երկրների ներկայությունը Միացյալ Նահանգներին տարածաշրջանում գործելու լրացուցիչ հնարավորություններ է տալիս:

9

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

• Այն մարտական փորձը, որը ձեռք բերվեց Հիզբալլահի հետ հակամարտությունում. ներկայումս ամերիկյան ռազմական փորձագետները վերլուծում են ՑԱԽԱԼ-ի ռազմական գործողությունների արդյունավետությունը, ինչը թույլ կտա խուսափել սխալներից ապագայում։

4. Իսրայեփ մարտավարությունը

Իսրայելցիների անմիջական խնդիրներն էին Պաղեստինում իշխանության եկած Համասի հիմնովին կազմալուծումը և Հիզբալլահի ռազմական ենթա-կառուցվածքի' հատկապես հրթիռային կրակակետերի ոչնչացումը։ Որպես առավել հայեցակարգային հարց Իսրայելի ղեկավարությունը դիտարկում էր շիա և սուննի համայնքների առավելագույն պառակտումը։

Համասի դեմ գործողությունները կրեցին ավանդական պատժիչ բնույթ, և իսրայելցիներին հաջողվեց հասնել իրենց նպատակներին։ Սակայն Հիզբալլահի պարագայում նրանք ավելի քան լուրջ դիմադրության հանդիպեցին. բավական է նշել, որ Իսրայելը հրթիռակոծվում էր մինչև ռազմական գործողությունների վերջին օրը, իսկ մոտ մեկ միլիոն քաղաքացիներ ստիպված էին լքել իրենց բնակավայրերը կամ օրերով պատսպարվել ռմբապաստարաններում։ Իսրայելի տնտեսությունը, համաձայն ԶԼՄ-ում բերված գնահատականների, կրեց $2.6 մլրդ-ի վնաս։ Չլուծվեց նաև պատերազմի ռազմավարական խնդիրը. սուննի-շիա հարաբերությունները ոչ թե սրվեցին, այլ լիբանանցիները և պաղեստինցիները համախմբվեցին Հիզ՜ բալլահի շուրջ։ Բնորոշ է, որ արդյունքում ինչ-որ չափով նվազեցին նաև արաբական աշխարհում իշխող հակասությունները։ Պատերազմի հետևանքով զգալիորեն խաթարվեցին Իսրայելի դիրքերը միջազգային հանրությունում. բավական է նշել, որ Գերմանիան, Իտալիան, և Մեծ Բրիտա-նիան արգելել են EIAI ավիաընկերությանը, որը ԱՄՆ-ից բեռներ է տեղափոխում ՑԱԽԱԼ֊ի համար, օգտագործել իրենց օդանավակայանները1։

Միևնույն ժամանակ, պատերազմի քաղաքական-դիվանագիտական արդյունքներն իսրայելցիների համար դժվար է անբարենպաստ համարել. խաղաղապահ ուժերի տեղակայումը սահմանափակում է Հիզբալլահի հնարավորությունները և այդպիսով բարձրացնում Իսրայելի ռազմական անվտանգությունը։ Նկատենք, որ պատերազմի ընթացքում իսրայելական կողմն առաջարկում էր իր համար ավելի բարենպաստ տարբերակ' հակամարտության գոտում տեղակայել ոչ թե ՄԱԿ-ի, այլ ՆԱՏՕ-ի զորքերը։ Սակայն այդ տարբերակը չիրականացավ։

1 http://www.lenta.ru/news/2006/09/04/land1/

10

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

5. Իսրայեփ տեղեկատվական գործողությունները և պատերազմի հոգեբանական հետևանքները

Տեղեկատվական-հոգեբանական հարթությունում ենթադրվում էր կարճատև «հաղթական պատերազմ»1 11, որը պետք է ամրապնդեր Իսրայելի տա-րածաշրջանային «գերտերության» իմիջը և բարելավեր վարչապետ Օլմեր-տի դիրքերը երկրի ներսում։ Ռազմական գործողությունների սկիզբն արդեն պարունակում էր /’/Իային բաղադրիչ։ Ժողովրդականություն չվայելող Էհուդ Օլմերտը, գերեվարված զինծառայողներին ազատագրելու պատրվակով ծավալելով ռազմական գործողություններ, ուզում էր ցուցադրել իր վճռականությունը և իսրայելյան քաղաքացիներին «տեր կանգնելու» հաստատակամությունը։ «Կապրալ Գիլադ Շալիթի ազատագրման գործողություն» արտահայտությունը հավակնում էր վերածվելու հաղթական պատերազմի կարգախոսի և խորհրդանիշի։ Օլմերտի որոշումը որոշ փորձագետների կողմից մեկնաբանվում էր նաև որպես զուտ հոգեբանա-կան-«մարզչական» գործողություն, որի ընթացքում դեռևս պատերազմ չտեսած իսրայելցիների նոր սերունդը «պետք է սովորեր հաղթել արաբներին»։ Հետագա զարգացումներն արժեզրկեցին «կապրալի ազատագրման» և «հաղթել սովորելու» կարգախոսները, և դրանք կորցրին իրենց քարոզչական նշանակությունը։

Անմիջական հակառակորդների նկատմամբ Իսրայելի վարած տեղեկատվական մարտավարությունն ավելի քան ակտիվ էր։ Ռազմական գործողությունների առաջին օրը իսրայելական օդուժը փորձեց ոչնչացնել Հիզբալ֊ լահի Ալ֊Մանար հեռուստակայանի գլխավոր ալեհավաքը, սակայն չհասավ իր նպատակին։ Ռմբակոծման առիթով Լրագրողների համաշխարհային ֆեդերացիան քննադատության ենթարկեց և դատապարտեց Իսրայելին. վերջինս, ի նշան բողոքի, դուրս եկավ այդ ֆեդերացիայից, սակայն դադարեցրեց Ալ֊Մանարը ռմբակոծելու իր փորձերը։ Միևնույն ժամանակ, ՑԱԽԱԼ֊ը չէր դադարեցնում իր ջանքերը էլեկտրոնային միջոցներով խաթարելու այդ հեռուստակայանի բնականոն աշխատանքը, փորձելով խանգարել հատկապես հեռուստաեորութjուեեերի հեռարձակմանը։

Իսրայելցիներն ակտիվ էին նաև ինտերնետում։ Հրեական ուսանողների միջազգային միությունը մշակել էր հատուկ ծրագիր (տե ս www.giys.org), որը թույլ է տալիս ինտերնետի միջոցով կապել այդ միության բոլոր անդամներին մի ցանցում։ Այդպիսով, եթե միության անդամնե-

1 Սկսելով պատերազմը Թել Ավիվում, ինչպես և Чաշիեգտոեում շատերը համոզված էին, որ ռազմական գործողությունները կավարտվեն մի քանի օրում (Коммерсанту Власть, #32, (686) с.38, 2006). Էյֆորիան համակել էր անգամ զինվորականներին. գլխավոր շտաբի պետ Դան Հալուցը Իսրայելի օդուժի Հիզբալլա-հի դիրքերին հասցրած առաջին հարվածից հետո վարչապետ Օլմերտին զեկուցել էր. «Բոլոր հեռահար հրթիռները ոչնչացված են, մենք շահեցինք պատերազմը» (http:ZIenta.ru/articles/2006/08/28/halutz.Z)

11

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

րից մեկը որևէ կայքում նկատում է հակաիսրայելակաե հրապարակումներ կամ պատերազմի թեմային առնչվող հարցումներ, ապա դրա մասին անմիջապես տեղեկացվում են «ցանցի» մնացյալ անդամները (մոտ 15 հազար հոգի), որոնք և համապատասխան ձևով արձագանքում են: Պատերազմի ընթացքում իսրայելցիները լայնորեն օգտագործում էին սադրիչ-քարոզչական հեռախոսազանգերը և SMS հաղորդագրությունները, որոնց հիմնական նպատակն արաբների վրա հոգեբանական ճնշումն էր և Հիզբալլահի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորումը. վերջինս ներկայացվում էր որպես արաբների դժբախտության աղբյուր: Նկատենք, որ արաբական կողմն ինչ-որ պահից սկսեց նմանատիպ հեռախոսային տեխնոլոգիաներ կիրառել Իսրայելի դեմ:

Պատերազմի առաջին փուլում նախաձեռնությունը տեղեկատվական ոլորտում պատկանում էր իսրայելցիներին, սակայն հետագա զարգացումները փոխեցին իրադրությունը: Իսրայելի հանդեպ հանրային բացասական կարծիքի ձևավորմանը էապես նպաստեց զոհված խաղաղ բնակիչների, կանանց և երեխաների, ինչպես նաև ավերածությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը: Amnesty International կազմակերպությունն անգամ մեղադրեց Իսրայելին պատերազմական հանցագործությունների մեջ: Լրագրողները նշում են իսրայելական կոշտ ռազմական գրաքննության (արգելվում էր, մասնավորապես, հաղորդել Իսրայելի կորուստների և հրթիռա-կոծման հետևանքների վերաբերյալ) մասին, ինչը լրացուցիչ բացասական տեղեկատվական ֆոն էր ձևավորում այդ երկրի կերպարի շուրջ: Այդ հանգամանքը ձեռնտու էր Լիբանանի իշխանություններին և Հիզբալլահին, որոնք իրենց կողմից վերահսկվող տարածքներում լրագրողներին տվել էին գրեթե բացարձակ ազատություն և այդպիսով ձեռք էին բերել նրանց համակրանքը: Կարելի է փաստել, որ տեղեկատվական-հոգեբանական ոլորտում Իսրայելը ծանր պարտություն կրեց, և այն անհամեմատ ավելի ծանր էր, քան ռազմական անհաջողությունները: Դա հատկապես զգացվեց ներքին քաղաքական դաշտում. ռազմական անհաջողություններին անսովոր իսրայելական հանրությունում ծայր են առել դժգոհություններ և հոգեբանական հիմնախնդիրներ: Օլմերտի վարչակազմի, նախագահ Կացավի և ՑԱԽԱԼ-ի հրամանատարության դեմ ներկայացվել են տարաբնույթ մեղադրանքներ, հեղինակազրկվել են քաղաքական-պետական ինստիտուտները: Որոշ մեկնաբանների կարծիքով ստեղծված իրադրությունը կարելի է բնութագրել որպես համակարգային ճգնաժամ, որի հետևանքով մեծապես տուժում է Իսրայել պետության բուն գաղափարը1: Փորձագիտական շրջա-

1 Տե ս, օրինակ, «Кто проиграл эту войну», Эксперт, # 29(523), с. 13, 2006; Михаил Чернов, «Спасибо Хезболле за эту войну», Эксперт, # 32(526), с. 68, 2006.

12

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

եակեերում հեչում եե կարծիքներ, թե իսրայելցիեերի դեռևս նախորդ դարի երեսնականներին Պաղեստիեում ձևավորած զուտ հակամարտակաե մար-տավարություեը և քաղաքակրթական անհանդուրժողականությունը երկարաժամկետ հեռանկարում խոցելի եե և վերիմաստավորմաե կարիք ունեն:

6. Իրանի քաղաքականությունը

Ինչպես նշել ենք վերը, ԱՄՆ-ի (և Իսրայելի) համար պատերազմի հիմնական թիրախը Իրաեե էր իր հարաճուն հավակնություններով: Հատկանշական է, որ ընդհանուր լրահոսից կարելի է ենթադրել, թե պատերազմական գործողությունների ծավալումը համընկնում էր ոչ միայն ԱՄՆ-ի և Իսրայելի, այլև Իրանի ծրագրերի հետ: Հաշվի առնելով ամերիկյան հարձակման հնարավորությունը և ձևավորելով Լիբանանում Հիզբալլահի ռազմաքաղաքական զգալի ռեսուրսներ ունեցող ցաեցայիե կառույցը Իրանը պետք է ձգտեր հնարավոր իրադարձությունների էպիկենտրոնը «տե-ղափոխել» իր սահմաններից հեռու' Լիբանան և Պաղեստիե: Իրանը, թերևս, դեմ չէր և առնվազն պատրաստ էր, որպեսզի պատերազմական գործողություններ սկսվեն (գուցե և ոչ այն ծավալների, ինչը տեղի ունեցավ): Բոլոր պարագաներում «փոքր ռազմական հաջողությունը» եույեքաե անհրաժեշտ էր Իրանին, որքան ԱՄՆ-իե և Իսրայելին:

Պատերազմի ընթացքում Իրանը շատ եռանդուն էր գործում: Օգտագործելով Հիզբալլահի հնարավորությունները, համատեղելով դիվանագիտական խուսանավումները և ուժայիե-տետեսակաե սպառնալիքները (նոր զինատեսակների ցուցադրությամբ ընթացող զինավարժություններ, հնարավոր պատժամիջոցներին ի պատասխան նավթի արտահանումը դադարեցնելու և բարելի գինը մինչև $100-150-ի հասցնելու խոստումներ), այդ երկիրը հասավ տպավորիչ արդյունքների: Կարելի է պնդել, որ միջնաժամկետ հեռանկարում պատերազմի ամեեաշահող կողմը Թեհրաեե է: ՄՄԱ-ում ընթացող զարգացումների արդյունքում Իրանին հաջողվեց մասամբ լեգիտիմացեել իր միջուկային ծրագիրը (ինչպես արդեն նշել ենք, միջազգային հանրությունը զգալիորեն մեղմացրել է դիրքորոշումներն այդ ծրագրի նկատմամբ): Կարելի է մեծ հավանականությամբ ենթադրել, որ պատերազմի արդյունքներն էապես զսպեցիե Իրանի դեմ ԱՄՆ ուղղակի ռազմական հարձակում կատարելու մտադրությունները: Ի վերջո, պատերազմի արդյունքները նպաստեցին, որպեսզի Իրաեե առաջատար դիրքեր գրավի ՄՄԱ-ում և ողջ իսլամական աշխարհում:

Տեղեկատվական հարթությունում Իրանը գործում էր իսլամական աշխարհի լրատվամիջոցների հետ համատեղ: Այդ համագործակցության շնորհիվ լուծվեցին հետևյալ հիմնական խնդիրները.

13

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

• Իսլամական աշխարհին և մասամբ միջազգային հանրությանը ներշնչեցին պատերազմում արաբների տարած անվիճելի հաղթանակի պատրանքը և այդպիսով ցրեցին Իսրայելի անպարտելիության ավելի քան կեսդարյա առասպելը։

• Փոխեցին իսլամական աշխարհի իմիջը համաշխարհային հանրության պատկերացումներում. անկազմակերպ, բղավող ամբոխի փոխարեն ներկայացվեց համառ կռվող և նորագույն տեխնոլոգիաներ կիրառող հասարակություն։

Պատերազմի օրերին նախագահ Ահմադինեժադը բացեց իր անձնական կայքը (ֆարսի, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով), որտեղ հրապարակվում են նրա մոտեցումները քաղաքական և հասարակական երևույթների նկատմամբ։ Տեղեկատվական պատերազմների տրամաբանությանն է ենթարկվում նաև Իրանի նախագահի հեռուստաբանավեճ վարելու առաջարկությունը Ջորջ Բուշին։ Պատերազմական-քաղաքական հաջողությունները բարելավեցին Ահմադինեժադի դիրքերը նաև ներքին քաղաքական դաշտում, որտեղ նրա դեմ լուրջ ընդդիմություն էր ձևավորվում։ Վերլուծաբանական հանրությունում այդ գործչի վարկանիշի մասին են վկայում մոսկովյան Իսրայելի և Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկու խոսքերը, թե Ահմադինեժադը «սառնասիրտ և տաղանդավոր գործիչ է»։

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

ՄՄԱ-ում ընթացող զարգացումներն իրենց ազդեցությունն ունեցան նաև այլ երկրների վրա, որոնցից առանձնացնենք Իրանի «միջուկային» գործընկեր Ռուսաստանը և սահմանամերձ Հայաստանը։

7 Ռուսաստանը և պատերազմը ՄՄԱ տարածաշրջանում

Այս տերությունը հակամարտության ընթացքում դրսևորում էր վերջին տարիներին իր համար ավանդական դարձած զուսպ դիրքորոշում։ Միևնույն ժամանակ, տեղեկատվական հարթությունում ռուսաստանյան ԶԼՄ-ն ավելի բարյացակամ էր արաբների հանդեպ. համաձայն «Медиалогия» ծառայության տվյալների РТР, «Первый канал» և НТВ կայանները Հիզբալլահի քարոզչական նյութերը հեռարձակել են 253, իսկ Իսրայելինը' ընդամենը 36 անգամ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը դժգոհ չլինելու մերձավորարևելյան զարգացումներից, քանի որ.

1. Միացյալ Նահանգների հարաբերական անհաջողությունը բարելավեց Ռուսաստանի դիրքերը ԱՄՆ-ի հետ սառըպատերազմյան տրամաբանություն ձեռք բերած հարաբերություններում։ Բնորոշ է, որ Ալյասկայում (ԱՄՆ) տեղի ունեցած Սերգեյ Իվանով-Դոնալդ Ռամս-

14

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

ֆելդ հանդիպման ընթացքում, թերևս առաջին անգամ վերջին 15 տարիներին, ամերիկյան կողմը հանդուրժողականություն ցուցաբերեց և հնարավոր համարեց մեղմացնել Ռուսաստանի Ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկությունների դեմ ուղղված պատժամիջոցները։ Ռուսաստանը հավելյալ կոշտացրեց դիրքորոշումները նաև ԱՄՆ-ից գյուղապրանքների ներկրման և Առևտրի համաշխարհային կազմակերպություն ընդունվելու խնդիրներում։

2. Վերջին զարգացումները հիմք հանդիսացան ավելի սերտացնելու հարաբերությունները Իրանի, Սիրիայի և Լիբանանի հետ։ Այդպիսով Ռուսաստանն իր համար ՄՄԱ տարածաշրջանում վերահաստատվելու նախապայմաններ է ստեղծում։

3. Պատերազմը ռուսական զենքի (հատկապես РПГ-29 հակատանկային հրթիռների) համար ծառայեց որպես լավագույն գովազդ, և Ռուսաստանի ՌԱՀ ներկայացուցիչները կանխատեսում են շահավետ պայմանագրերի կնքում։

Միևնույն ժամանակ, պատերազմի բարենպաստ արդյունքները Ռուսաստանի ղեկավարության շրջանում կարող են զարգացնել Արևմուտքի հետ մրցակցությունում իսլամական գործոնի վրա հենվելու դեռևս ԽՍՀՄ-ից եկող միտումները։ Այս գործոնը հեռանկարում հայտնի վտանգների աղբյուր կարող է հանդիսանալ ոչ միայն Ռուսաստանի, այլև նրա ռազմավարական գործընկեր և, միևնույն ժամանակ, ՄՄԱ տարածաշրջանին սահմանամերձ Հայաստանի համար։

8 Պատերազմի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ւխա

Հայտնի է, որ ՀՀ-ն և հայությունը հստակ արտահայտված ազգային շահեր ունեն ՄՄԱ տարածաշրջանում։ Մինչդեռ այնտեղ բնակվող հայկական համայնքները մշտապես տուժում են շարունակական ռազմական գործողություններից, և այս առումով վերջին պատերազմը բացառություն չէ։

\ ռ ռ

Անկախ այն բանից ռմբակոծվե լ է, թե ոչ Բեյրութի հայկական թաղամասը, այդ երկրի ենթակառուցվածքների փլուզումը ստիպում է հայերին լքել այդ երկիրը, որտեղ նրանք կոմպակտ բնակվում են արդեն մոտ մեկ դար։ Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Երուսաղեմում, բացի հայկական համայնքից, տեղակայված է հայության ազգային հարստության մի զգալի մասը, և այդ առումով մոտեցումները ՄՄԱ զարգացումներին պետք է կրեն հավասարակշռված բնույթ։

ՀՀ հանրությունում քննարկվում է նաև Լիբանան խաղաղապահներ

15

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ուղարկելու գաղափարը: Նման տեսանկյունը զուրկ չէ հիմնավորումից. բոլոր պարագաներում այն պակաս արդարացված չէ, քան Իրաք զորամիավորում ուղարկելը։ Միևնույն ժամանակ, հայտնի է, որ այդ կարգի խնդիրները լուծվում են ելնելով նաև մեծ տերությունների դիրքորոշումներից։ Այդ առումով անհամեմատ ավելի հրատապ են ՄՄԱ-ում ՀՀ քաղաքական, տե-ղեկատվական-վերլուծաբանական ներկայության խնդիրները, որոնք բավարար լուծումներ չեն ստացել։ Մասնավորապես հակամարտության ընթացքում գործնականում բացակայում էր սեփական լրահոսը։

ՄՄԱ վերջին զարգացումներն անուղղակիորեն կապված են նաև ԼՂՀ հիմնախնդրի հետ, և այդ համատեքստում պետք է հաշվի առնել հետևյալ նկատառումները.

• Ինչպես նշել ենք վերը, կարճաժամկետ հեռանկարում Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններ կատարելու հավանականությունը նվազել է, ինչն իր հերթին կարող է փոքր-ինչ նվազեցնել Իրանի հետ սահմանամերձ ԼՂՀ ազատագրված տարածքներում միջազգային ուժերի տեղակայման հրատապությունը։

• Պատերազմի արդյունքում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդումը նպաստելու է այդ երկրների և ԱՄՆ-ի միջև ԼՂՀ խնդրում ուժերի հարաբերական հավասարակշռության հաստատմանը. նման իրավիճակը մեծացնում է պաշտոնական Երևանի դիվանագիտական խուսանավության հնարավորությունները։

• Պաշտոնական Բաքուն սկսել է ավելի եռանդուն օգտագործել իսլամական համերաշխության գործոնը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման խնդրում։ Այս հարթությունում պետք է դիտարկել նաև վերն արդեն հիշատակված միտումները ռուսաստանյան ղեկավարությունում։

Երկարաժամկետ հեռանկարում, հաշվի առնելով ՄՄԱ տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակը, հարկ է դիտարկել տարածա-շրջանային նոր հնարավոր զարգացումների խնդիրը։ Մասնավորապես, արժանի է քննարկման այն ծայրահեղ սցենարի հետևանքները ՀՀ-ի համար, երբ Միացյալ Նահանգները լքում է ՄՄԱ տարածաշրջանը, Ռուսաստանի քաղաքականության մեջ սկսում են գերակայել «արևելյան-իսլամա-կան» (մասնավորապես ադրբեջանական-թուրքական) կողմնորոշումները, իսկ Իրանը վերածվում է տարածաշրջանի միջուկային գերտերության։

Հետևություններ

ՄՄԱ տարածաշրջանում ծավալված «միջանկյալ» պատերազմի արդյունքները միանշանակ չեն և արտացոլում են ներկայիս «անցումային» փուլին հատուկ աշխարհաքաղաքական մրցակիցների միջև ստեղծված անկայուն

16

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

ԳՀարություեյաե

հավասարակշռությունը: Գլոբալ հարթությունում ԱՄՆ-ը դեռևս պահպանում է առաջատարությունը, սակայն արդեն զգալ են տալիս գործող և հատկապես ՄՄԱ-ին վերաբերող ռազմավարական ծրագրերի մաքսիմալիզմը և թերությունները։ Մասնավորապես, ԱՄՆ-ը և նրա ռազմավարական դաշնակից Իսրայելը տարածաշրջանում ծավալած իրենց գործողություններում սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ հանդիպեցին մնացյալ աշխարհի համակարգված դիմադրությանը։ Գործերի նման ընթացքը հանգեցնում է գերտերության «ռազմվարական հոգնածության» (համաձայն ԱՄՆ Հետախուզական ազգային խորհրդի նախկին նախագահ Գրեհեմ Ֆուլլերի եզրաբանության, տե ս [4]), քաղաքական կամքի նվազման և լոկալ անհաջողությունների։

Պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը (առաջին հերթին նկատի ունենալով Իրանի և Հիզբալլահի ձեռքբերումները) կարճաժամկետ հեռանկարում չի ենթադրում նոր լայնածավալ ռազմական գործողություններ։ Միևնույն ժամանակ, այդ նոր ձևավորված իրավիճակը դեռևս անկայուն է և կարիք ունի «բյուրեղացման», ինչը կարող է արտահայտվել նոր, ավելի ծավալուն հակամարտությունների տեսքով։

Սեպտեմբեր, 2006թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Генри Киссинджер, «Дипломатия», с.472-475, Научно-издательский центр «Ла-домир», Москва, 1997.

2. Гагик Арутюнян, «Переходное состояние. геоиделогический фактор в глобальных развитиях», 21 Век, # 2, с.3, 2005; Gagik Harutyunyan, «Geoideological factor in global and regional trends», Abstracts of 13th International Conference on Central Asia and Caucausus, The Institute of Political and International Staudies, November 7-8, p.5, 2005, Tehran.

3. Дмитри К Сайме, «Нереалисты», http://www.russ.ru/docs/125481293?user_ ses-sion=a4a4a8b6395cde95de935bf9c8340226

4. Graham E.Fuller, «Strategic Fatigue», The National Interest, #84, p.37, Summer, 2006.

5. Գագիկ Հարությունյան, «ԱՄՆ ռազմավարության որոշ դրույթները Ինքյան հիմեախեդրի համատեքստում», «21-րդ Դար», #3(5), էջ 105, 2004 (Гагик Арутюнян, «Некоторые установки стратегии США в контексте иракской проблемы», «21 Дар», #3(5), с. 105,2004).

6. Гагик Тер-Арутюнянц, «Кризис бренда "Америка": Вызов "исламского предводителя" Ахмадинежада "воинствующему евангелисту" Бушу», http:// www.regnum.ru/news/625523.html

17

ԳՀարություեյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (13), 2006թ.

7. Семур Херш, «Бомбить нельзя помиловать», http://lenta.ru/articles/2006/08/15/hersh/

8. Сергей Гриняев, Поле битвы - киберпространство, Харвест, Минск, 2004, с. 291; Игорь Панарин, Информационная война и дипломатия, Городец, Москва, с. 286.

«ПРОМЕЖУТОЧНАЯ» ВОИНА Гагик Арутюнян

Резюме

Происходящие в регионе Ближнего и Среднего Востока (БСВ) развития подчинены логике «переходного периода», когда доминирование Соединенных Штатов уже не абсолютное, а потенциал их геополитических конкурентов еще недостаточен для формирования полноценной многополярной системы. Этим и обусловлена неопределенность результатов последней войны в БСВ: они отражают то нестабильное равновесие, которое установилось между США и «остальным миром». Примечательно, что по ходу США и их стратегический союзник Израиль впервые после Холодной войны столкнулись с системным сопротивлением стран, несогласных с их политикой. Похоже, что уровень этого сопротивления не был корректно учтен США при составлении максималистических стратегических проектов по БСВ.

Возникшая в результате военных действий новая ситуация в регионе БСВ, с учетом известных достижений Ирана и Хизбаллы, не подразумевает новую войну в краткосрочной перспективе. Вместе с тем при сохранившемся противостоянии эта новая ситуация достаточно аморфна и нуждается в «кристаллизации», которая произойдет, скорее всего, в виде нового, возможно более масштабного конфликта. В этом контексте последнюю войну в регионе можно охарактеризовать как своего рода «промежуточную».

18

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.