ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐՁՐԱԴԻՐ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Վլադիմիր Խոջաբեկյաե, Խաչիկ ՓաՓազան Ամայյա Գալստյաե, Մարիա Պետրոսյաե Կարչեե ՍտեՓաեյաե, Մերուժաե Մարկռսյաե
Հոդվածում աեդրադարձ է կատարվում Հայաստաեի Հաերապետությաե լեռ-եայիե, եախալեռեայիե, այսիեքե' բարձրադիր գոտիեերի և ծայրամասայիե սահ-մաեամերձ բեակավայրերի բեակչությաեը տեղում պահելու և արտագաղթը չխրախուսող սոցիալ-տետեսակաե միջոցառումեերի կազմակերպմաե քեեակաե վերլուծությաեը և զբաղվածությաե բարելավմաեը: Ուշաղրություե է դարձվել հիշյալ գոտիեերի փոքր քաղաքեերի, քաղաքատիպ ավաեեերի որոշ արղյուեաբե-րակաե, սոցիալ-տետեսակաե պայմաեեերի և զբաղվածությաե ապահովմաե հիմեախեղիրեերիե, քաեի որ ժողովրղագրությաե (միգրացիա գաղթ, եերգաղթ, ծեուեղ և այլե), արղյուեաբերությաե հեռաեկարայիե զարգացմաե բազմաբեույթ հարցերե արղեե մաերամասե լուսաբաեված եե «Նորավաեք» ԳԿՀ «21-րղ ԴԱՐ» հաեղեսի առաեձիե համարեերում1: Ներկայացվում եե եաև խորհրղայիե տարի-եերի գյուղատետեսությաե հակիրճ պատկերը, ապա' եերկա իրավիճակը, ավելի հաեգամաեորեե' հիշյալ գոտիեերում զարգացմաե ապագա միտումեերը մասամբ զուգակցելով հաերապետությաե ըեղհաեուր պայմաեեերի հետ:
1. Զբաղվածությաե հիմեախեդիրեերը բարձրադիր գոտիեերի քաղաքայիե բեակավայրերում
Լեռեայիե, եախալեռեայիե, սահմաեամերձ և աղետի գոտիեերի քաղաքեերի ու գյուղակաե բեակավայրերի բեակչությաե բեակաե աճե աշխուժացեելու և իրեեց բեակավայրերում ամրացեելու, արտագաղթը մեղմելու հիմեախեղիր-եերում վճռակաե ղեր է պատկաեում զբաղվածությաե և սոցիալ-տետեսակաե հիմեախեղիրեերի լուծմաեը:
Այղ գոտիեերում, երկրի սոցիալ-տետեսակաե առաջըեթացի շեորհիվ, աեհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաեեեր եերգաղթի ավելացմաե և արտագաղթի կրճատմաե, աշխատուժի հավաքագրմաե և օգտագործմաե համար: Հա- * 99
1 Մաերամասե տես «Նորավաեք» ԳԿՀ 21-րղ ԴԱՐ, հաեղեսի «Արղյուեաբերություեը և երա զարգացմաե հեռաեկարեերը», Ե., 2006, №4, էջ 140-155, Ժողովրղագրակաե գործըեթացեերը Հայաստաեում, 2007, №2, էջ 117-139: Տե ս եաև «Общество и экономика», Մ., 2008, №1, էջ 166-173:
99
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
յաստանում խնդիրը բարդանում է երանով, որ բացակայում է պետական հսկողությունը գաղթողների ընդունման և բնակեցման, ներքին միջոցների ձևերի և մեթոդների մշակման, ինչպես նաև զբաղվածության ցածր հնարավորություններ ունեցող բնակավայրերից զբաղվածության կարիք ունեցող վայրեր գաղթը խրախուսելու գործում: Ինքը գաղթը, ընդհանուր առմամբ, պետք է կրի կամավոր բնույթ, բայց դա չի նշանակում, որ ներգաղթի և արտագաղթի համար պետությունը չպետք է ստեղծի բացառիկ պայմաններ: Ուստի, որպես արտագաղթը մեղմելու և ներգաղթն ավելացնելու և զբաղվածությունը բարելավելու կռվան' առաջին պլան են մղվում նոր աշխատատեղերի ստեղծումը հիմնավորելու խնդիրները1 դրանք դիտելով որպես բանական զբաղվածության և երկրի տնտեսական անվտանգության ապահովման կարևոր ռազմավարություն:
Հայաստանում բնակչությունը թերզբաղված է: Հանրապետության աշխատանքային ներուժն անցյալ տարիներին գերազանցապես նվազել է նաև աշխատանքային ներուժի լրիվ չօգտագործման և թերօգտագործման պատճառով: Գաղտնիք չէ, որ հատկապես այդ գոտիներում աշխատունակ բնակչության մի մասը չի աշխատում, որոշ մասն աշխատունակությունը թերի է գործադրում: Սովորական է դարձել գործազուրկների, աշխատանք չունեցողների, աշխատատեղերում թերզբաղված բնակչության ստվարացող զանգվածների գոյությունը: Հայաստանում դա առանձնապես հատուկ է ծայրամասային բարձրադիր փոքր քաղաքներին և գյուղական շրջաններին:
Ներկա պայմաններում հիշյալ գոտիներում բնակչության թերզբաղվա-ծությունը պայմանավորված է ծանր և թեթև արդյունաբերական շատ ձեռնարկությունների լուծարումով: Լուծարվեցին Գյումրիի, Վանաձորի, Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Ալավերդու, Կապանի, Գորիսի, Քաջարանի, մասամբ Սոդքի ծանր արդյունաբերական շատ ձեռնարկություններ: Այդ ձեռնարկությունների մի մասի գործունեությունը հիմնված էր բերովի հումքի օգտագործման վրա: Այդ հումքը ներկրելը այժմ աննպատակահարմար է, իսկ արտադրված արդյունքների արտահանումը ճանապարհների շրջափակման հետևանքով դարձել է անհնար:
Առկա է նաև թաքնված գործազրկություն, որը հատկապես բնորոշ է գյուղատնտեսությանը, քանի որ հողասեփականատեր գյուղացիների այն մասը, որը հողը մշակելու կարողություն չունի, որպես գործազուրկ հաշվառման չի վերցվում: Ուստի, գյուղատնտեսության մեջ զբաղվածությունն արհես-տականորեն ուռճանում է:
Ներկրվող հումքի հետ միասին քաղաքներին և քաղաքատիպ ավաններին բնորոշ էին նաև տեղական գյուղատնտեսական հումքի վրա խարսխված 100
1 Մանրամասն տես ՎԵԽոջաբեկյան, Հայաստանի բնակչության արտագաղթը և միտումները մոտ ապագայում, «Նորավանք» ԳԿՀ 21-րդ ԴԱՐ հանդես, Ե., 2006, №3 (13), էջ 78-111:
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎիԽոջաբեկյաե
սննդի ու թեթև արդյունաբերական ձեռնարկությունների առկայությունը, որոնց մեծ մասն այսօր չի գործում, գործողներն էլ շատ տկար են։ Խոսքը կոշիկի, տեքստիլ և տրիկոտաժի արդյունաբերության մասին է, որոնց արտադրության մեջ եղանակ էին ստեղծում նաև տեղական կաշին, բուրդը։
Արտադրության անկման մասշտաբներն այս ճյուղերում աննախադեպ են։
Թեթև և սննդի արդյունաբերության համար ներկրովի հումքի մասշտաբներն աստիճանաբար չափավորելու և ցանկալի մակարդակի հասցնելու ամենահուսալի երաշխիքը բարձրադիր բնակավայրերի տեղական գյուղատնտեսական հումքային ռեսուրսների մի զգալի մասն արդյունաբերական վերամշակման մեջ ընդգրկելն է։ Ինչ վերաբերում է բերովի հումքի օգտագործմամբ ձեռնարկությունները վերափոխելու, վերազինելու կամ ուղղակի փակելու հարցերին, ապա դա կարգավորում են շուկայական հարաբերությունները, դրանցից բխող շահութաբերության ապահովման սկզբունքները և ինքը կյանքը։
Թաքնված գործազրկության հետ միասին Հայաստանին յուրահատուկ է նաև թաքնված զբաղվածությունը' ստվերային տնտեսության օղակներում: Մեծ տոկոս են կազմում առք ու վաճառքով զբաղվող վերավաճառողները, մանրավաճառները և մանր արտադրողները: Նրանք ընդգրկված են նաև գյուղատնտեսական մթերքների վերավաճառման օղակներում, որոնց մի զգալի մասը, մասնավոր գյուղացու նման, ինքն է գործադրում իր աշխատուժը, այսինքն' այն չի դառնում առք ու վաճառքի օբյեկտ։ Այսինքն' Հայաստանում աշխատանքի շուկան դեռևս քաղաքակրթության կնիք չի կրում։ Նրանք ստացած եկամուտներից պետական գանձարանին բաժին չեն հանում։
Սահմանամերձ, բարձրադիր վայրերից և աղետի գոտուց արտագաղթը մեղմելու համար առանձին քաղաքներ կառուցելու անհրաժեշտություն չկա։ Այդպիսի քաղաքներ կառուցելը պահանջում է մեծ միջոցներ և երկար ժամանակ։ Խնդիրը կարելի է լուծել գերազանցապես քաղաքատիպ ավաններում և գյուղերում վարկերի օգնությամբ նոր թաղամասեր կառուցելով։ Նման մոտեցումն ավելի նպատակահարմար է համեմատաբար կարճ ժամկետում մարդկանց բնակարանով և զբաղմունքով ապահովելու տեսակետից, քան նոր քաղաք կամ բանավան կառուցելը։ Նոր քաղաքների կառուցումը, բացի բնակարանաշինությունից, կպահանջի վիթխարի կապիտալ ներդրումներ նաև ենթա-կառուցվածքի նոր համակարգ ձևավորելու համար։ Մինչդեռ գոյություն ունեցող քաղաքներում ավելի քիչ կապիտալ ներդրումներով հնարավոր կլինի ընդլայնել աշխատատեղերի ցանցը, բարեկարգել ենթակառուցվածքային օջախները:
Միջպետական գաղթը մեղմելու համար, ընդհանուր առմամբ, նպատակահարմար է խորհել նաև մարզերից յուրաքանչյուրում որոշ քաղաքներ հզորացնելու, դրանք սոցիալական համակարգի իրական կենտրոն դարձնելու մասին։ Այդպիսի քաղաքը միջմարզային տրանսպորտային կանոնավոր 101
101
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ցանցի պայմաններում մերձակա գյուղական բնակչության կենտրոնաձիգ գործընթացը կզուգակցի կենտրոնախույսի հետ։ Կենտրոնաձիգ' այն իմաստով, որ հարևան գյուղերի բնակչությունը կապահովվի համապատասխան զբաղմունքով և դրանով իսկ խիստ կմեղմացնի բնակչության արտագաղթը դեպի խոշոր քաղաքներ, այլ երկրներ։ Կենտրոնախույս' այն իմաստով, որ քաղաքի շրջակայքում ապրող գյուղական բնակչությունը ճոճանակային գաղթի միջոցով կընդգրկվի ոչ գյուղատնտեսական բնույթի աշխատանքներում։ Գյուղական բնակիչը, աշխատելով հարևան քաղաքում, հաճույքով կապրի իր բնակավայրում, իր տանը, որն ունի տնամերձ հողամաս, ուր կան պայմաններ հանգստի, գյուղատնտեսական բնույթի աշխատանքը ոչ գյուղատնտեսականի հետ զուգակցելու համար։
Այս առումով նպատակահարմար է ներդրումային և հարկային քաղաքականությամբ ինչպես այդ, այնպես էլ բարձրադիր գոտիների փոքր քաղաքներում նպաստել բնակվելու և աշխատանքի այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք դեպի իրենց կձգեն խոշոր և միջին քաղաքների ու գյուղական գոտիների աշխատանքային տարիք մտնող երիտասարդության որոշ մասին:
Հարկավոր է նպաստել տրանսպորտային ցանցի զարգացմանը գյուղատնտեսական մթերքների պետական գնումները իրացման վայրեր, արտադրված ավելցուկը շուկա փոխադրելու համար1։
Չնչին ծանրաբեռնվածությամբ են գործում խաղողի և այլ մրգերի, լոլիկի, կաթի վերամշակման ձեռնարկությունները։ Վերջիններս գտնվում են հանրապետության փոքր քաղաքներում և գրեթե բոլոր շրջաններում։ Հայտնի է, որ կոնյակը, գինին, լոլիկի մածուկը, ծիրանի հյութը մեծ պահանջարկ են վայելում աշխարհի շատ երկրներում։ Երևանի կոնյակի գործարանի հետ միասին կոնյակ են արտադրում նաև հանրապետության այլ մարզերում, ինչպես նաև նախալեռնային շրջաններում։ Հենց այդ արտադրություններն էլ արժանի են անհրաժեշտ ուշադրության։
Հիշյալ քաղաքներում պետք է մտահոգվել նոր աշխատատեղերի ստեղծման պետական ազգային քաղաքականության մշակմամբ և առաջին պլան մղել աշխատանքի շուկայի ձևավորման պետական ռազմավարական քաղաքականությունը: Օրինակ, պետք է խորհել հանրապետության լեռնային բնակավայրերում քաղաքներում և գյուղերում հանքահումքային ռեսուրսները հարատև օգտագործելու մասին։ Հանքահումքային ռեսուրսները չվերարտադրվող և սպառվող ռեսուրսներ են, կոչված են հոգալու ոչ թե մի քանի, այլ շատ ու շատ սերունդների կարիքները: Ուստի, խելամիտ կլինի, որ զարգացումն ընթանա ոչ թե այդ ռեսուրսների արդյունահանության տեմպերն ու չափերն 102
1 Տես Общество и экономика, М.,2007, №4, (Ходжабекяан В., Папазян Х., Транспортный комплекс Республики Армения, с. 150-158)։
102
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
անընդհատ ավելացնելու ուղիով, ինչը կատարվել է մինչև այժմ, այլ մի կողմից' հանքանյութի կորզման օգտակար գործողության գործակիցը բարձրացնելու, իսկ մյուս կողմից' այդ հումքատեսակներից վերջնական պատրաստի արդյունք ստանալու համար արտադրության հաջորդական տեխնոլոգիական ցիկլեր ստեղծելու ճանապարհով: Դա կապահովի հանրապետությունում արտադրվող հումքատեսակների ելքը արտաքին շուկա շատ ավելի բարձր գներով, քան ներկայումս է, երբ դրանք արտահանում են որպես կիսաֆաբրիկատներ կամ որպես խտանյութ: Այդ տեսակետից ներկայումս հավանաբար նպաստավոր չէր Թեղուտի հանքավայրերում պղնձամոլիբդենային կոմբինատ կառուցելու որոշումը։ Սակայն գործընթացը սկսվել է, և այն կանգնեցնելն անիմաստ է, չնայած մեծ վնաս կպատճառվի բնությանը։ 357 հա տարածության վրա կհատվեն յուրահատուկ ծառատեսակներ, կանհետանան բուսական աշխարհի շատ նմուշներ, կոչնչացվեն շատ կենդանիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում։ Բայց լավ է, որ կառավարությունը մտահոգված է տարածքում անտառային նոր գոտիներ հիմնելու հարցով։ Կոմբինատի կառուց-
ռ
ման նպատակով հիմնավորվում է տնտեսական գործոնը, բայց չէ որ այդ հարստությունը ոչ թե պատմական ակնթարթում, այլ դարերով ու հազարամյակներով է ծառայելու հայ ժողովրդին։ Անշուշտ, հիմնավորվում է նաև աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությունը (շուրջ 1700 աշխատատեղ), որով կմեղմանա գործազրկությունը տարածաշրջանում, բայց պետք է նախապես առաջնայինը ջոկել երկրորդայինից և մտածել բնակչությանն այլ զբաղմունքով ապահովելու մասին։ Չվարվենք այնպես, ինչպես վարվեցինք Եղվարդի ջրամբարի հետ։ Շուրջ 20 տարի առաջ անտեղի դադարեցվեց Եղվարդի ջրամբարի շինարարությունը, որը ներկայումս մեծ օգուտ կապահովեր գյուղատնտեսական հողերի ոռոգմանը։ Այն ժամանակ ոմանք, ելնելով իրենց շահերից, դադարեցրին շինարարությունը «հիմնավորելով», որ ջրամբարի պատնեշը կարող է չդիմանալ։ Ոմանք ելնում էին իրենց ամառանոցներում մլակներից պաշտպանվելու հոգսերից։ Ավարտվող ջրամբարն իշխանությունների ձեռքերով քարուքանդ արվեց, երկաթե կառույցները, կայքը մասնավոր կարգով արտահանվեց Իրան և Թուրքիա առանձին մարդկանց ապահովելով միլիոնավոր շահույթներ։
Հանքերը կարելի է շահագործել տասնամյակներ, նույնիսկ հարյուրամյակներ անց, երբ համաշխարհային գիտությունը հայտնաբերի հանքերի շահագործման նոր մեթոդներ, որոնք վնաս չեն պատճառի շրջակա միջավայրին:
Տրանսպորտի և հաղորդակցության ուղիների զարգացումը լեռնային և նախալեռնային շրջաններում վճռական նշանակություն է ձեռք բերում հանրապետության շինանյութերի արտադրության բնագավառում։ Այդ տեսակետից չափազանց կարևոր է նաև ազատվող աշխատողներին շինանյութերի հումքի 103
103
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
արդյունահանման և վերամշակման մեջ ըեդգրկելը: Որոշիչ նշանակություն է ստանում որոշ գոտիներում շինանյութերի հազվագյուտ տեսակների հարուստ հանքավայրերի, բարձրորակ մասնագետ կադրերի առկայությունը և նրանց նկատմամբ արտերկրի ներկայացրած պահանջները: Շատ երկրներ պեռլիտների, գիպսի, կավագիպսի, բնական երեսպատման քարերի, գունագեղ քարատեսակների (ագաթ, ծիածանվող օբսիդիան, օնիքսանման մարմարներ և այլն) մեծ պահանջարկ ունեն: Տեխնիկայի պակասը, աշխատանքի կազմակերպման իրենց չարդարացնող ձևերն այս բնագավառում նույնպես հանգեցնում են թանկարժեք շինանյութերի ավելորդ թափոնների գոյացմանը, մյուս կողմից աշխատուժի անարդյունավետ օգտագործմանը: Արտաքին աշխարհի համար հետաքրքրություն ներկայացնող շինանյութերի հազվագյուտ տեսակներն արտահանվում են որպես հումքային ռեսուրսներ: Դրանց հետագա վերամշակման և պատրաստի արտադրանք ստանալու նպատակով նոր արտադրությունների և դրանց ավարտուն փուլերի ստեղծումը որակավորում ունեցող մասնագիտական կադրերի և աշխատատեղերի նոր պահանջ կառաջադրեն: Այդ բնագավառում ներդրված միջոցների փոխհատուցումը կապված չէ մեծ վտանգի հետ: Փոխհատուցումը շատ արագ կլինի, մանավանդ, եթե հումքի փոխարեն արտահանվի պատրաստի արտադրանք, որը կստեղծի զբաղվածության նոր բնագավառ, կապահովի կայուն տարադրամի մուտքը Հայաստան և, իր հերթին, կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատանքի արդյունավետության և աշխատուժի արժեքի բարձրացմանը:
Աշխատանքային ներուժի որակական մեծությունն արտահայտվում է երկրի աշխատանքային ռեսուրսների առողջական վիճակով, ֆիզիկական և հոգևոր զարգացման աստիճանով, նրանց գործունակությամբ, կրթական, պրոֆեսիոնալ-մասնագիտական որակավորման և ընդհանուր գաղափարական զարգացման մակարդակով: Դա աշխատանքային ներուժի մեծությունն արտահայտող ինտենսիվ ցուցանիշն է:
Այսպիսով, երկրի գլխավոր շարժիչ ուժը պետական ազգային շահերն են, հայրենական արտադրողների շահերի պաշտպանությունը։ Նման քաղաքականության կարիք են զգում նաև գյուղատնտեսության այն ճյուղերը, որոնց արդյունքների արտադրությունը, դրանց արդյունաբերական վերամշակման կազմակերպումը պետք է առժամանակ զերծ պահել արտաքին աշխարհի մրցունակությունից։ Այլապես հնարավոր են վտանգավոր հետևանքներ։
2 Գյուղատնտեսությունը խոյւհյւդային տարիներին
Ի տարբերություն արտադրական ոլորտի շատ այլ ճյուղերի, Հայաստանի գյուղատնտեսության մեջ խորհրդային վերջին տարիներին զբաղվածությունն անընդհատ կրճատվում էր։ Գյուղատնտեսությունից ազատվող աշխատան- 104
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
քայիե ռեսուրսները ոչ միայն վերաբաշխվում էին տնտեսության այլ ճյուղերում, այլև զբաղմունք էին գտնում ավելի եկամտաբեր և աշխատատար ճյուղերում: Նրա կրճատման միտումների բացահայտումը կարևոր նշանակություն ուներ ոչ միայն գյուղատնտեսության մեջ աշխատանքային ռեսուրսների մեծությունը բացահայտելու, այլև ի հաշիվ գյուղատնտեսության զբաղվածության կրճատման հանրային տնտեսության այլ ճյուղերին աշխատանքային ռեսուրսներ մատակարարելու նրա հնարավորությունները պարզելու տեսակետից: Այդ ընթացքում արդյունաբերական տեսակետից զարգացած շատ երկրներում գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը խիստ նվազել էր Հայաստանի համեմատ' ապահովելով մեկ հեկտարից ստացվող բերքատվության խիստ բարձրացում: Ինչ վերաբերում է աշխատանքային տարիքը համալրող գյուղական բնակչությանը Հայաստանում, ապա նրա մեծ մասը տնտեսության ճյուղեր մուտք էր գործում բուհերում, տեխնիկումներում և պրոֆտեխնիկական ուսումնարաններում կրթություն ստանալու և համապատասխան որակավորում ձեռք բերելու միջոցով: Դրան էր գումարվում Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթված, ինչպես նաև Վրացական ԽՍՀ-ից արտագաղթած հայ երիտասարդությունը, որոնց թիվը խորհրդային տարիներին շատ մեծ էր։ Նրանց որոշ մասը' որպես մասնագետ, վերադառնում էր գյուղատնտեսություն, որոշ մասն էլ ընդգրկվում էր տնտեսության այլ բնագավառներ: Իսկ Ադրբեջանից և Վրաստանից գաղթած երիտասարդությունը կրթություն ստանալուց հետո մնում էր Հայաստանում' բերելով նաև ծնողներին։ Հայկական ԽՍՀ գյուղատնտեսության մեջ զբաղված աշխատուժի կրճատման հարաբերական մեծությունն ավելի ինտենսիվ բնույթ կրեց, քան ԽՍՀՄ-ում ամբողջությամբ վերցրած: Պատճառը գլխավորապես Հայաստանում գյուղատնտեսական նոր հողեր յուրացնելու սահմանափակ հնարավորություններն էին: Մինչդեռ մի շարք աշխատատար ճյուղեր մեքենայացնելու անհնարինության հետևանքով զբաղվածությունն ուներ բարձր տեսակարար կշիռ: Բանը, սակայն, միայն դա չէր: ՀԽՍՀ գյուղատնտեսությունն իր ֆոնդային և էներգա-զինվածության մակարդակով ընդհանրապես շատ էր զիջում ԽՍՀՄ միջին ցուցանիշին: Վերջինս, իր հերթին, չէր բնութագրվում բարձր մակարդակով և հետ էր մնում տնտեսության մյուս ճյուղերից:
Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղվածության և աշխատուժի օգտագործման արդյունավետության կարևոր պայմանը նրա ճյուղային կառուցվածքի հետագա կատարելագործումն էր: Դա կապված էր նրա մասնագիտացման անհրաժեշտության հետ: Խոսքը վերաբերում էր Հայաստանի գյուղատնտեսության մեջ առավել բարձր եկամտաբերությունը և ԽՍՀՄ գյուղատնտեսական արտադրության մեջ նրա մասնագիտական ուղղությունը բնորոշող այնպիսի ճյուղերի ընդլայնմանը և զարգացմանը, որ ներկայացնում էին 105
105
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
խաղողի արդյունաբերական նշանակություն ունեցող բազմաթիվ տեսակները, մի շարք բանջարաբոստանային մշակաբույսեր, խորդենին, ծիրանը, ծխախոտը և այլն: Դրանք, իհարկե, բավարարում էին ոչ միայն տեղական պահանջները, այլև իրենց արդյունաբերական նշանակությամբ դուրս էին գալիս տեղական սահմաններից, ստանում համամիութենական նշանակություն, մտնում միջազգային առևտրի ասպարեզ: Բայց քանի որ գյուղատնտեսության այդ ճյուղերի համալիր մեքենայացման հնարավորությունները սահմանափակ էին, ազդեցին հանրապետության գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության աճի ընթացքի վրա: Ի հաշիվ սակավեկամտաբեր ճյուղերի արտադրության, հիշյալ ճյուղերի ընդլայնումը զգալիորեն մեղմացրեց հողասակավության պրոբլեմը: Միևնույն հողակտորի առավել ինտենսիվ օգտագործումը միաժամանակ մեծացրեց միավոր հողակտորի վրա կատարվող նյութական և աշխատանքային ծախսումների բացարձակ չափը: Այդպի-սով ԽՍՀՄ գյուղատնտեսական արտադրության մեջ Հայաստանի մասնագիտացումը հանգեցրեց հասարակական աշխատանքի տնտեսմանը:
Մինչև 1950-ական թթ., համեմատաբար բարձր բերքատու հողերում հացահատիկի արտադրության մասշտաբների կայուն պահպանման պայմաններում, ավելացան խաղողի և բանջարեղենի ցանքատարածությունները։ Հացահատիկի ցանքատարածությունների կրճատման և հետագայում բամբակի մշակումը հարթավայրային շրջաններում վերացնելու հետևանքով հետպատերազմյան տարիներին նախալեռնային, լեռնային և ծայրամասային շրջաններում, մասնավորապես Սևանի ավազանում, կարտոֆիլի փոխարեն ընդարձակվեցին մրգատու տնկիների, կերային մշակաբույսերի հողատարածությունները, որի հիման վրա բարելավվեց և ավելացավ անասունների հոտը, իսկ համեմատաբար ցածրադիր վայրերում ավելացան խաղողի և բանջարեղենի ցանքատարածությունները1 (տե'ս Աղյուսակ 1):
Հողասակավությունն էլ ավելի սրեց Հայաստանի գյուղատնտեսության ճյուղային կառուցվածքը կատարելագործելու և մասնագիտացումը խորացնելու անհրաժեշտությունը: Բայց հենց այդ հնարավորությունները ևս բավարար չէին օգտագործվում: Մինչև 1950-60-ական թթ. խաղողը մշակվում էր միայն Արարատյան հարթավայրում և մասամբ Ազիզբեկովի ու Եղեգնաձորի շրջաններում: Հետագայում Թալինի, Աբովյանի և Աշտարակի համեմատաբար բարձրադիր վայրերում նրա մշակության փորձերը հիանալի արդյունքներ տվեցին: Սակայն, ինչպես Արարատյան հարթավայրում, այնպես էլ Երևան-Աբովյան-Աշտարակ-Թալին-Հոկտեմբերյան օղակում խաղողագործությունն ուներ ընդարձակվելու ավելի մեծ հնարավորություններ: 106
1 Народное хозяйство Армянской ССР, юбилейный статистический ежегодник к 60-летию Великого октября, Ե, 1977, էջ 62-63։
106
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
Աղյուսակ 1
Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները ՀԽՍՀ-ում1913-1990թթ. (հազ. հեկտար)
1913 1950 1960 1965 1970 1975 1980 1985 1990
Ամբողջ ցանքատարածու- թյունները 345,7 471,2 414,9 430,0 408,8 425,0 442,0 446,1 437,1
Հացահատիկ բոլոր տեսակի 308,5 318,9 222,3 219,2 186,4 173,8 157,9 135,6 138,2
Կերային մշակաբույսեր 4,4 76,7 139,1 128,4 173,7 184,2 228,7 257,9 251,7
Խաղողի այգիներ 19,2 30,9 36,1 36,0 34,8 35,8 35,1 31,7
այդ թվում բերքատու 12,8 17,1 24,8 29,1 29,2
Պտուղներ և հատապտուղներ 15,5 24,3 36,2 53,4 52,1
այդ թվում բերքատու 8,5 11,0 13,9 26,4 29,4
Կարտոֆիլ 7,0 22,8 16,0 16,8 17,8 18,6 20,0 19,9 22,6
Բանջարեղեն (առանց սերմադաշտերի) 3,3 8,0 8,3 11,1 13,5 15,7 18,1 18,0 17,9
Ծխախոտ 10,0 7,8 7,9 6,5 6,6 6,9 4,8 0,7
Շաքարի ճակնդեղ 4,0 3,7 4,2 4,0 4,5 4,1 4,2 -
Բամբակ 17,0 13,9 3,5 - - - - -
Հայաստանի լեռնային և նախալեռնային շրջաններում աշխատուժը, մասնավորապես կանանց աշխատուժը, կենտրոնացված էր ծխախոտի մշակության վրա: Տեխնիկական մշակաբույսերից Հայաստանում ծխախոտին էր պատկանում առաջատար դերը: Բայց չնայած ծխախոտի բարձր եկամտաբերությանը, նրա մշակումը հիմնականում կատարվում էր ձեռքով և կապված էր նախապատրաստական և եզրափակիչ մի շարք աշխատատար գործընթացների հետ, որոնք աշխատուժը զբաղեցնում էին գրեթե տարին բոլոր, բացի ձմռան 2-3 ամիսներից: Օրինակ, ծխախոտի սածիլներ աճեցնելու համար ջերմոցների նախապատրաստումը, նրանց խնամքը, հողի մշակումը, սածիլներ տնկելը, հողը փխրեցնելը, մոլախոտերից մաքրելը, ջրելը, տերևաքաղը, շարելը, չորացնելը, խոնավացնելը, հակավորումը և այլ աշխատանքներ, որոնք 107
1 Աղյուսակը կազմված է «Սովետական Հայաստանը 50 տարում» (էջ 116, 117, 133, 134), Народное хозяйство Армянской ССР за 1973г. (1974, Ե., էջ 85, 99) աղբյուրների տվյալների հիման վրա:
107
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
սկսվում էին վաղ գարնանից և ավարտվում խոր աշնանը: Նկատենք նաև, որ ծխախոտի բերքը Հայաստանում բարձր էր, իսկ տեսակներն արժեքավոր էին և ունեին կարևոր համախորհրդային արդյունաբերական նշանակություն:
Կարտոֆիլի ցանքատարածությունների խիստ կրճատումը բացատրվում էր անձնական օժանդակ տնտեսություններում, կարտոֆիլի փոխարեն բարձր եկամտաբերություն ապահովող մրգատու այգեգործության մասշտաբների ընդարձակումով:
Հետպատերազմյան տարիներին զարկ տրվեց շաքարի ճակնդեղի ցանքատարածությունների ավելացմանը: Դրա հիման վրա գործում էր Սպիտակի շաքարի գործարանը:
Այնուհանդերձ, Հայաստանի գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը համախառն արտադրանքի ավելացման և ճյուղային կառուցվածքի առաջադիմական փոփոխությունների պայմաններում խստորեն նվազում էր: Օրինակ, եթե 1960թ. գյուղատնտեսության մեջ ընդգրկված էր զբաղվածների 44%-ը, ապա այն 1975թ. իջավ 22, իսկ 1990թ. 17,7%-ի: Դա առաջադիմական երևույթ էր։ Բայց ներկայումս, չհաշված Երևանի ագլոմերացիան, բազմաթիվ գյուղեր Հայաստանի մնացած վայրերում անմարդաբնակ են, հողերը չեն մշակվում։ Սահմանամերձ և լեռնային բնակավայրերում շատ քաղաքների և գյուղական շրջանների բնակչությունը խիստ նվազել է, շատ գյուղեր վերամիավորվել են ու ասպարեզից վերացել։ Խորհրդային տարիներին ասպարեզից վերացան 157 գյուղական բնակավայրեր, գործընթացը շարունակվեց անկախության տարիներին։
Հասարակական աշխատանքի տարածքային բաժանման վրա հիմնված գյուղատնտեսական արտադրության տնտեսապես նպատակահարմար մասնագիտացումը, տեղական բնական ռեսուրսների լրիվ և բանական օգտագործումը, Հայաստանի գյուղատնտեսության մասնագիտացման հիմնական ուղղությունը ներկայացնող ճյուղերի հետագա զարգացման հնարավորությունների ապահովումն ու լրիվ օգտագործումը, քաղաքների և արդյունաբերական կենտրոնների մերձքաղաքային տնտեսության զարգացումը կապահովեին գյուղատնտեսության մեջ աշխատուժի ինչպես էքստենսիվ, այնպես էլ ինտենսիվ օգտագործման բարձրացումը:
3. Իրավիճակն անկախության տարիներին
Գյուղատնտեսության մեջ աշխատողների թվի կրճատումը տևեց մինչև անկախության տարիները: Հողի և անասունների սեփականաշնորհման մասին ՀՀ Գերագույն խորհրդի և կառավարության 1991թ. ընդունած որոշումներով, Հայաստանում մասնավորեցումներն առաջինը կենսագործվեցին գյուղատնտեսության բնագավառում: Այդ որոշումներով վճիռը թողնվում էր գյուղացիա- 108
108
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
կան տնտեսությունների «կոլեկտիվներին»: Բայց մամուլում, քարոզչության բազմազան ձևերով հրամցվում էր հողի և անասունների անհապաղ մասնա-վորեցման անհրաժեշտությունը, հիմնավորվում դրա «օգտավետությունը»: Գաղափարն ինքնին գայթակղիչ էր: Տասնամյակներ շարունակ գյուղացին թալանվել է, հողից օտարվել, ծուլացել, և այժմ եկել է հողի տեր դառնալու փափագն իրականացնելու պահը: Կարթը գցված էր, հետևանքը անկանխա-տեսելի: Երկար-բարակ չմտածելով ոմանք գայթակղվեցին և «խայծը» կուլ տվեցին, չխորհելով գյուղատնտեսական մեքենայական պարկի անզորության պայմաններում իրենց դարանակալ սպասող հողը մշակելու բարդությունների, մթերքներն իրացնելու դժվարությունների, մեն-մենակ ցանքաշրջանառություն կիրառելու, հողի պարարտացման, վնասատուների դեմ պայքարի, սպասարկման բարձր գների ու անմատչելիության և այլ խնդիրների մասին: Կոլեկտիվ տնտեսությունները փոշիացվեցին, հողի մեծ մասը մնաց անմշակ։
Հողի, անասունների և արտադրության այլ միջոցների մասնավորեցումները հանգեցրին գյուղում փոշիացած մանր ապրանքային և, նույնիսկ, բնամթերային տնտեսաձևի հանդես գալուն։ Կիրառվող անհեռատես և քմահաճ քաղաքականությունը, կամայականությունն ու սխալները, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման խիստ ցածր մակարդակի պայմաններում, գյուղատնտեսութան մեջ աշխատուժի էքստենսիվ օգտագործման հիմք դրեցին, որը գնալով դարձավ գերիշխող։ Այստեղ մեղքի իր բաժինն ունի նաև մեքենայական պարկի անիմաստ մասնավորեցումը։ Ըստ որում, եթե հարթավայրային շրջաններում ընտանիքներին հատկացված քիչ հողաբաժինները, մեծ մասամբ, հնարավոր է մշակել, ապա լեռնային և նախալեռնային շրջաններում հողատարածքներն ամբողջությամբ շրջանառության մեջ ընդգրկելն առժամանակ կմնա մեծագույն պրոբլեմ։ Նման պայմաններում գյուղացու աշխատանքն ինչքան էլ լարված ու նպատակամղված լինի, հիմնականում կբավարարի իր հանապազօրյա պահանջները, ցածր կլինի գյուղատնտեսական մթերքների ապրանքայնությունը։ Ուստի գյուղատնտեսության չնախապատրաստված և հապշտապ սեփականաշնորհումն իր բացասական հետևանքներն ունեցավ գյուղատնտեսության զարգացման գործում, քանզի այն, աստիճանաբար սեփականաշնորհելու փոխարեն, կատարվեց միանգամից և իրականացվեց անժամանակ, հապճեպ, հախուռն ու անկազմակերպ: Մեր հանրապետությունը ԽՍՀՄ-ում առաջինն էր, որ ձեռնարկեց սեփականա-շնորհումը, և մենք փորձադաշտ դարձանք' բավական մեծ վնաս կրելով:
Հողասակավ հանրապետությունում, երբ մի թիզ հողակտոր յուրացնելու համար աշխատավոր մարդը նախկինում կռիվ էր տալիս բնության հետ, այսօր, հանգիստ խղճով, հազարավոր հեկտարներ հողը թողնում է բերանքսիվայր, անմշակ։ Արդյունքում' երկիրը կորցրեց նյութական, հոգևոր ու բարոյական արժեքներ։
109
ՎլԽոջաբեկյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
Անկախության տարիներին որոշակի փոփոխությունների ենթարկվեցին եաև գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները, ինչի մասին առավել պատկերավոր ներկայացված է Աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2
Գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի ցանքատարածությունները1
1990 2002 2003 2004 2005 2006
Ամբողջ ցանքատարածությունները 437.1 305.7 314.6 325.2 331.8 310.2
Հացահատիկային մշակաբույսեր 138.2 191.9 200.8 206.8 209.6 182.4
Տեխնիկական մշակաբույսեր 0.7 1.4 1.3 1.2 0.5 0.8
Կարտոֆիլ 22.6 30.5 32.3 35.7 34.4 33.0
Բանջարեղեն 17.9 20.2 23.1 22.2 22.5 24.4
Բոստանային - 3.9 4.1 4.0 3.9 4.0
Կերային մշակաբույսեր 251.7 57.8 53.0 55.3 60.9 65.6
Գյուղացին, չկարողանալով մշակել իր սեփական հողակտորը, լքում է գյուղը, արտագաղթում հանրապետության միջին և խոշոր քաղաքներ և արտերկիր: Գործընթացն ուղեկցվեց ագրարային ոլորտում զբաղվածության կառուցվածքի ձևախեղումով, որն արգելակեց գյուղատնտեսության մեջ աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Լեռնային շրջանների հետ տնտեսական կոոպերացիայի ջլատման, տրանսպորտային փոխադրումների դժվարությունների հետևանքով հատվեցին մրգատու խնձորի, տանձի, սալորի, կեռասի, նռան (վերջիններս Նոյեմբերյանում, Կապանում) և սերկևելի այգիները բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում: Հարթավայրային շրջաններում խաղողի, ծիրանի և մրգատու այգիների զգալի մասը վերածվեց հացահատիկի ցանքատարածությունների ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, երբ գյուղական ամեն մի ընտանիք ինքն էր հոգում ամենօրյա հացահատիկի հոգսը:
Արարատյան հարթավայրի բարեբեր հողերի զգալի մասը վերածվեց հացահատիկային և բնակելի զանգվածների:
Ըստ պաշտոնական տվյալների' 1991թ. մինչ օրս 332,6 հազ. ֆերմերային և կոլեկտիվ տնտեսություններին բաժին էր ընկնում շատ քիչ գյուղատնտեսական մեքենա տրակտոր, կոմբայն, շարքացան, խոտհնձիչ, տրանսպորտային կցորդ, կուլտիվատոր, բեռնատար ավտոմեքենա և այլն: Իրավիճակն ավելի սրեց գյուղատնտեսական մեքենաների մասնավորեցումը, քանի որ այն բաժին * 110
1 Հայաստանի վիճակագրական տարեգիրք 2007, տարեկան զեկույց, ՀՀ ԱՎԾ, Երևան, 2007, էջ 277:
110
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
հասավ հատուկենտ մարդկանց նախկին մեքենավարներին: Գյուղացին հիմնականում կանգնեց աշխատանքը ձեռքով կատարելու անխուսափելիության առջև, ինչպես նախնադարում։ Աշխատանքները մեծ մասամբ կատարվում էին պապենական եղանակներով գերիշխում էր ձեռքի ֆիզիկական աշխատանքը։ Աշխատօրվա տևողությունը խիստ երկարեց անցնելով մարդկային կարողությունների բնական սահմանը։ Բայց միևնույն է, այդ պայմաններում անգամ հնարավոր չեղավ շրջանառության մեջ մտցնել ընտանիքին պատկանող հողատարածքը, ինչպես նաև փոխհատուցել նախկին մեքենայացված աշխատանքը։ Այդ պատճառով էլ հողասակավ երկրում պիտանի հողատարածքների մի զգալի մասը չի մշակվում (հատկապես լեռնային և նախալեռնային շրջաններում)։ 1990-2006թթ. զբաղվածների թվաքանակի զգալի ավելացման պայմաններում (գյուղատնտեսության մեջ էր ընդգրկված հանրապետության ընդհանուր զբաղվածների 45-46%-ը) կրճատվեցին ինչպես մշակվող հողատարածությունները, այնպես էլ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)։ Ժամանակի ընթացքում գյուղատնտեսության մեջ աշխատանքային ներուժի քանակական աճը չուղեկցվեց նրա որակական բնութագրությամբ։ Հետազոտություններից բխում է, որ աշխատուժի օգտագործման էքստենսիվ բնույթն ամենուրեք արտահայտվում է էքստենսիվ մշակաբույսերի խիստ ավելացմամբ և ինտենսիվ մշակաբույսերի ցանքատարածությունների կրճատմամբ ու դրանց վերամշակման աշխատանքներում ընդգրկվածների նվազմամբ։ Գյուղացիական փոքր տնտեսություններն իրենք նույնպես ի վիճակի չեն գյուղատնտեսական տեխնիկա ձեռք բերել, մթերքների իրացումը կազմակերպելու համար մարդիկ առանձնացնել։ Դա որոշակիորեն թուլացրել է գյուղացիների շահագրգռվածությունը հավելյալ արդյունք ստանալու հարցում։ ՀՀ գյուղատնտեսությունում զբաղվածների թիվն ավելանալու պայմաններում 2000թ. համախառն ներքին արդյունքը 1990թ. համեմատությամբ ավելի քիչ է եղել։
Այսպիսով, 1980-ական թվականների վերջերին և 1990-ականների սկզբներին իսպառ վերացան ծխախոտագործությունը, շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, նվազեցին խաղողի, մրգատու այգիները, պտուղների և հատապտուղների մշակումը, պակասեցին ոչխարներն ու խոզերը, մասամբ խոշոր եղջերավոր անասունները և այլն:
Ի լրումն' վերջին տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքն ավելանում է։ 2005թ. նկատմամբ 2006թ. համախառն արդյունքը ավելացել է 0,4%-ով1 * 111, և հանրապետության ՀՆԱ-ի մեջ գյուղատնտեսության բաժինը կազմել է 18,1%։ Այդ նպատակով հարկավոր էր միավորել գյուղացիական 20-30,
1 Տե ս Հայաստանի տնտեսական զարգացումներ, 2006 տարեկան զեկույց, Ե., Տնտեսական քաղաքականության խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն Aeplac, Ե., 2006, էջ 36։ Նման բարձր աճը նաև
վիճակագրական անճշտությունների հետևանք է։ Աճ, իհարկե, կա, բայց ոչ այդչափ։
111
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
գուցե և ավելի տնտեսություններ: Բացառությամբ Արարատյան հարթավայրի, քննարկվող գոտիներում գրեթե ամբողջությամբ մեկ գյուղացուն սեփականա-շնորհման արդյունքում բաժին ընկնող հողատարածքները գտնվում են 7-10 կմ իրարից հեռու ընկած տեղամասերում, և գյուղտեխնիկան յուրաքանչյուր տնտեսություն հասցնելը լրացուցիչ ծախսերի հետ է կապված։ Ֆերմերային կոլեկտիվ տնտեսությունների պայմաններում իրավիճակը կդյուրանա ամեն հողամաս կմշակվի միանգամից։ Դա հնարավորություն կտա, ի թիվս այլ հարցերի, դյուրացնել տեխնիկա և թունաքիմիկատներ ձեռք բերելու, վնասատուների դեմ պայքարի և իրացման հարցերը։
4. Գյուղատնտեսության և գյուղի զարգացման վերաբերյալ մտահղացումներ
Վերոհիշյալ թերությունների բացահայտումը կանխորոշում է դրանք արմատախիլ անելու և գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության օպտիմալ մակարդակի ապահովման ուղիները։ Կարևոր դեր է պատկանում այդ գոտիներում գյուղատնտեսական արտադրության կազմակերպումը նոր հիմունքներով ընդլայնելուն և հետագա զարգացմանը։
Նման բարդություններ ծագել են շուկայական հարաբերություններին անցնող շատ երկրներում։ Աշխատուժի առաջարկի անընդհատ աճի պայմաններում դրա պահանջարկը կրճատվում է1: Բայց այդ երկրներում, մասնավոր տևական կապիտալ ներդրումներ կատարողների նկատմամբ, պետությունը կիրառել է տնտեսական խրախուսման տարբեր մեթոդներ, հատկապես հարկային արտոնություններ։ Շատ երկրներում գործադրվել է նաև վարչական հարկադրանք։ Օրինակ, գյուղական բնակավայրերում կառուցվում են գյուղատնտեսական մթերքների արդյունաբերական վերամշակման փոքր ձեռնարկություններ, ստեղծվում են ագրոարդյունաբերական համալիրներ։ Պետությունը, տնտեսական լծակների օգնությամբ, սահմանափակում է բնակչության արտագաղթը գյուղական վայրերից դեպի քաղաքներ և խրախուսում է նրանց շարժը խոշոր և միջին քաղաքներից դեպի քիչ բնակեցված և փոքր քաղաքներ։
Ներպետական տնտեսական փոխսերտաճումն անհրաժեշտ նախապայման է աշխատանքի միջազգային բաժանման մեջ Հայաստանի մասնակցությունը որոշակի դարձնելու և արտաքին աշխարհի հետ փոխշահավետ տնտեսական փոխսերտաճման կապեր ծավալելու համար։ Այլ երկրների հետ
1 Տե ս Ходжабекян В, Республика Армения: формирование рыночных отношений и роль государства, Проблемы теории и практики управления, М.,2000, №1, стр. 15-20; «Աշխատանքի շուկայի ձևավորումը և զբաղվածության քաղաքականության հիմնահարցերը անցման շրջանում, Լրաբեր հաս. գիտ., ՀՀ ԳԱԱ, 1997, №1, էջ 22-35; «Չոտնահարել պետության որոշակի ֆունկցիաները», Կառավարում ամսագիր, Ե., 2001, № 2, էջ 12-20:
112
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
Հայաստանի արտադրակաե-տետեսակաե ինտեգրումը պետք է բխի փոխշահավետության սկզբունքներից և ձերբազատվի այլ երկրների հետ միակողմանի սերտաճումից ու ավելորդ կախվածությունից։ Նման պայմաններում հասկանալի է, որ իր արտաքին տնտեսական քաղաքականությամբ Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի համաշխարհային շուկա, դիմանա նրա մրցակցությանն ինչպես արժեքային, այնպես էլ որակական ցուցանիշների առումով։
Այդ նպատակով, համապատասխան տնտեսական լծակների օգնությամբ, պետությունը պետք է նպաստի.
• միջազգային մասշտաբով արտահանման և ներմուծման այնպիսի խելամիտ ռազմավարական ծրագրի մշակմանը, որը բացառիկ պայմաններ ստեղծի այլ երկրների հետ հնարավոր, նպատակամետ և փոխշահավետ տնտեսական փոխսերտաճման համար, աստիճանաբար ավելացնելով բարձրադիր գոտիներից արտահանման, նվազեցնելով ներմուծման բաժինը, որպեսզի հնարավոր լինի արտաքին առևտրի մնացորդի դրական հաշվեկշիռ ապահովել,
• հանրապետության գյուղատնտեսական մթերքների արդյունաբերական վերամշակման ավարտուն փուլերի ստեղծմանը' դրանով իսկ խթանե-լով հումքատեսակների և խտանյութերի փոխարեն առավելապես պատրաստի արտադրանքի արտահանումը։
Խոսքը տվյալ դեպքում վերաբերում է մաքսային քաղաքականությամբ դրսից ներմուծվող որոշ գյուղատնտեսական մթերքների չափերի կարգավորմանը և դրանով իսկ Հայաստանում, մասնավորապես բարձրադիր գոտինե-րում, արտադրվող այդ մթերքների վերարտադրության հետագա ընթացքը սպառնացող վտանգից վնասազերծելուն և զբաղվածությանը։ Իրանից ճակնդեղի սպիրտի, չամիչի, բանջարաբոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ, վարունգ, լոլիկ, կարտոֆիլ, սխտոր և այլն), մրգերի (խնձոր, դեղձ, նուռ, տանձ, կեռաս և այլն), ժամանակին այլ երկրներից, բացառապես Թուրքիայից և Իրանից, հավի մսի և ձվի անարգել ներմուծումը հանգեցրել էր և ժամանակի ընթացքում կհանգեցնի հանրապետությունում այդ մթերքների արտադրության ոլորտում զբաղվածության կրճատմանը։ Բանն այն է, որ ներմուծվող այդ մթերքներն ավելի էժան են, քան Հայաստանում արտադրվող համանուն արտադրատեսակները։
Պայմանների փոփոխության դեպքում ներմուծվող ապրանքների գները կբարձրանան։ Հայաստանում պատրաստվող մսամթերքների մեծ մասի հումքը Հնդկաստանից ներմուծվող գոմեշի միսն է, որն ամենևին էլ չի փայլում իր որակով։ Սա խստագույնս կվտանգի այդ գոտիներում անասնապահության զարգացումը։
113
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
Խնդիրը, իհարկե, միայն բնակչության զբաղվածությունը չէ, թեև դա նույնպես չափազանց կարևոր է, այլև մի շարք այլ խնդիրներ, այդ թվում
ռ
բնակչության արտագաղթը և տնտեսական անվտանգությունը։ Չէ որ հանրապետության զբաղված բնակչության մի վիթխարի զանգված ընդգրկված է խաղողի, կարտոֆիլի, մրգերի, բանջարաբոստանային մշակաբույսերի արտադրության մեջ։
Լեռնային, նախալեռնային, որոշ սամանամերձ (բացառությամբ Արարատյան հարթավայրի) և աղետի գոտու շրջանների գյուղացին, ի վիճակի չլինելով վերականգնել նույնիսկ գյուղատնտեսական մթերքների ինքնարժեքը, շատ դեպքերում ձեռնպահ է այն մշակելուց։ Դրանք հիմնականում էժան գներով վաճառում են վերավաճառողներին, որոնք քաղաքներում վաճառում են բարձր գներով։
Բայց շուկայական հարաբերությունների ծավալման պայմաններում գյուղատնտեսական մթերքների նկատմամբ պահանջարկի աճը կշահագրգռի արտադրողներին։ Մրցակցությունը նրանց կստիպի անընդհատ մտահոգվել արտադրության տեխնիկական զինվածության, ուստի և աշխատանքի արտադրողականության բարձրացման բոլոր հնարավորություններն օգտագործելու ուղղությամբ։
Հայտնի է, որ բնության մեջ գոյություն ունեցող որոշակի ռեսուրսներ բնական հանքավայրեր, առանձին տարածքների բնակլիմայական պայմաններում աճող բույսերի զանազան տեսակներ, իրենց յուրահատկությունների շնորհիվ օժտված են բնական մենաշնորհով։ Շուկայական ապրանքադրամա-կան հարաբերությունների պայմաններում դրանք կամ դրանցից ստացվող արդյունքները գնվում և վաճառվում են մենաշնորհային բարձր գներով, քանզի իրենց անփոխարինելի հատկությունների շնորհիվ ապահովում են մենաշնորհային բարձր շահույթ։ Եթե առաջնակարգ տեխնիկայի կիրառման, տնտեսական գործունեության գերազանց կազմակերպման շնորհիվ տեղ գտած բազմազան մենաշնորհներ ժամանակի ընթացքում իրենց այդ ուժը կորցնում և դառնում են ընդհանուր սեփականություն, ապա բնական մենաշնորհը մշտապես պահպանում է իր դերը։
Այս կամ այն տարածքին հատուկ եզակի մշակաբույսերի զանգվածային մշակումը մեկ այլ տարածքում բացառվում է (ցիտրուսային մշակաբույսեր, բանան, խաղողի, թեյի, ծխախոտի, բամբակի, ծաղիկների որոշակի տեսակներ և այլն), այն մնում է այդ տարածքի բնական մենաշնորհը։ Դրանք իրենց համով, որոշակի տեսքով, տեխնիկական նշանակությամբ հատուկ են միայն այդ տարածքին։ Խոսքը Հայաստանի հարթավայրային և որոշ նախալեռնային գոտի-ներում աճող մի շարք մրգերի մասին է։ Այդ մրգերը և բանջարեղենը տարածված են աշխարհի շատ երկրներում։ Բայց Հայաստանի այդ տարածքին հատուկ
114
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
հողի բաղադրության, ջրի, արևի ու ընդհանուր մթնոլորտային պայմաններում բնությունն արարում է խաղողի, ծիրանի, դեղձի, լոլիկի այնպիսի տեսակներ, որոնցից թորվող սպիրտը, հյութը կամ մածուկն իրենց հատկանիշներով, համով ու որակով տարբերվում են մի այլ վայրում այդ կարգի մշակաբույսերից ստացվող արդյունքներից։ Եթե դրանք պատվաստվում և աճեցվում են այլ հողում, ստացվում է միանգամայն այլ որակի արդյունք։ Արարատյան հարթավայրի նուռը այն չէ, ինչ Գանձակի կամ Նոյեմբերյանի նուռը, որ հայտնի է աշխարհին։ Հայաստանի խաղողն ունի բարձր շաքարայնություն, դրա որոշ տեսակներից ստացվող կոնյակի սպիրտը, հյութը գրեթե անմրցելի են։ Խաղողի «Խարջի» և «Մսխալի», ծիրանի «Շալախ», «Աղջանաբադ» և «Թափարզա» տեսակները Հայաստանի մենաշնորհն են, նրա արևից, հողից, ջրից, մթնոլորտային ողջ համակարգից սինթեզվող բնական և անփոխարինելի մենաշնորհը։
Այդ առումով չափազանց կարևոր է նաև Հայաստանում մեկ այլ մենաշնորհի առկայությունը։
ռ
Ո վ չգիտե, որ կոնյակը նաև ջրի խառնուրդ է։ Ուրիշ երկրներում կոնյակագործները կոնյակի սպիրտին խառնում են թորած ջուր։ Հայաստանի կոնյակի որակն առանձնանում է նաև քաղցրահամ մաքուր և զուլալ լեռնային սառնաղբյուրների և կրխբուլաղյան ջրի խառնուրդով։ Թորած ջուրը Կրխբուլաղի ջրով փոխարինելու համար հայ կոնյակագործները անհիմն դատի տրվեցին, պատիժ կրեցին, արդարացվեցին համաշխարհային շուկայի մրցությունում շահած դուրս գալու շնորհիվ։
Արևի, հողի, ջրի, բնական հանքավայրերի մենաշնորհը երկրի բնական հարստությունն է: Դրանով պայմանավորված մենաշնորհային շահույթը այլ երկրի քաղաքացիներին նվիրելը հավասարազոր է մայրադավության, քանզի դրանով իսկ մենք մեզ հավերժ զրկում ենք շահույթի այդ աղբյուրից, ինչպես դա կատարվեց Երևանի կոնյակի գործարանի հետ, որը չափազանց էժան, նույնիսկ չնչին գներով նվիրաբերվեց ֆրանսիացիներին։
Հայաստանի կոնյակի մենաշնորհը շատ հաճախ բացատրում են նաև նրա պատրաստման տեխնոլոգիայով։ Դա անհերքելի ճշմարտություն է։ Այսօր, սակայն, տասնամյակների ընթացքում կուտակված գիտական նվաճումները, ինտելեկտուալ ներուժը, ողջ գործարանի հետ միասին, նվիրում ենք ուրիշների։ Դա նույնպես մենաշնորհը ուրիշներին բաշխելու անհեռատես և դատապարտելի քայլ է։ Չմոռանանք, որ նոր տեխնոլոգիան նույնպես մենաշնորհ է, նրա գաղտնիքը ուրիշներին նվիրելը հանցագործություն։
Ի տարբերություն բնական մենաշնորհի, տնտեսական, տեխնոլոգիական մենաշնորհը, ժամանակի ընթացքում, հնանում է, գաղտնիքը դառնում է համընդհանուր։ Եվ եթե այսօր հայկական կոնյակը քննություն է բռնում միջազգային շուկայում, դիմանում նրա մրցունակությանը, հաճախ առաջնակարգ
115
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
տեղեր է շահում ոչ միայն բնական մենաշնորհի, այլև տեխնոլոգիական գաղտնիքները պահելու շնորհիվ, որով պետք է արժանին հատուցվի հայ կոնյակագործության ռահվիրաներին։
Հայկական կոնյակը միջազգային շուկայում Հայաստանի արտադրանքի եզակի մրցունակ նմուշներից է, աշխատանքի միջազգային բաժանման ասպարեզում Հայաստանի մասնակցությունն ապահովող արժեքավոր և անփոխարինելի արտադրանք, հանրապետության տնտեսական ինտեգրման կարևոր չափանիշ։ Համաշխարհային շուկայի մրցունակությանն անվերապահորեն դիմանալու հետ մեկտեղ, այն լայն սպառում ունի։ Տասնամյակներ ի վեր նվաճել է Ռուսաստանի, ՆԽՄ շուկաները, օժտված է Չինաստան, Ճապոնիա, Հեռավոր Արևելք և այլ երկրներ արտահանվելու մեծ հեռանկարով։
Այսօր Հայաստանին անհրաժեշտ է լեռնային, նախալեռնային, սահմանամերձ և աղետի գոտիների գյուղատնտեսության և գյուղի հեռանկարը կանխատեսող և աշխատանքի արդյունավետության բարձրացման սոցիալական զարգացման ծրագիր։ Այն պետք է ուղղվի հետևյալ հիմնախնդիրների լուծմանը1.
1. Փոշիացած մանր տնտեսությունների փոխարեն նպաստել գյուղում խմբային սեփականության հիման վրա խոշոր ֆերմերային տնտեսությունների կազմավորման, այսինքն գյուղատնտեսության կենտրոնացման ընթացքին։ Ֆերմերային խոշոր տնտեսությունների առկայությունն ինչ-որ չափով կարող է հանգեցնել գյուղատնտեսության մեջ աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և ապահովել տնտեսության եկամուտների ու ծախսերի ճիշտ հաշվապահական հաշվառում։ Դա որոշակիորեն կհանգեցնի գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և աշխատանքի կոոպերացման, կդյուրացնի պետության կողմից գյուղատնտեսական մթերքների նախնական պատվերների, դրանց գնումների, ճկուն հարկային և ռենտային քաղաքականություն մշակելու և կենսագործելու միջոցով հավելյալ արդյունքի որոշ մասը բնեղենով պետության ձեռքում կենտրոնացնելու, ավելցուկը շուկայում իրացնելու գործընթացին։ Ներկայումս անհրաժեշտ է նպաստել գյուղատնտեսական արտադրության այնպիսի մեթոդների արագ արմատավորմանը, որոնք խրախուսելով արտադրողին' կնպաստեն աշխատանքի մեքենայացման մակարդակի բարձրացմանը և մեքենայական պարկի նպատակամետ օգտագործմանը արգելակելով նրա փոշիացումը։
2. Խրախուսել հողակլիմայական առանձնահատկություններից բխող գյուղատնտեսության տնտեսապես գերադասելի մասնագիտացումը, կոոպերացումը և տեղաբաշխումը։ Նման քաղաքականությունը պայմաններ կստեղծի.
1 Տե ս Ходжабекян В, Управление занятостью в сельском хозяйстве Республики Армения: состояние и перспективы // Проблемы теории и практики управления, М., №1, 2003, стр. 75-80.
116
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
• գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և աշխատանքի կոոպերացման միջոցով աշխատուժի գործադրման էքստենսիվ եղանակից ինտեսնսիվին անցման, հետևաբար աշխատանքի արտադրողականության բարձրացման,
• գյուղատնտեսության զարգացման առաջնահերթային ուղղությունը ներկայացնող բարձր եկամտաբեր և աշխատատար մշակաբույսերի արտադրության մասշտաբների ընդլայնման, արդյունավետ մասնագիտացման և տեղաբաշխման,
• ցածր եկամտաբեր ճյուղերից դեպի բարձր եկամտաբեր ճյուղեր աշխատուժի հոսքի ուղղվածության կողմնորոշման։
3. Գյուղատնտեսության ասպարեզում գործուն հարկային և ռենտային քաղաքականությամբ և այլ աղբյուրների հաշվին պետական բյուջե մուտքագրվող միջոցներով, ինչպես նաև արժութային հիմնադրամի և արտերկրի ձեռներեցների օգնությամբ իրականացնել հանրապետության գյուղատնտեսության լայնամասշտաբ և տևական կապիտալ ներդրումների պետական քաղաքականություն: Առանձնահատուկ ուշադրություն նվիրել նոր հիմունքներով գյուղատնտեսության պետական ապահովագրության կազմակերպմանը:
4. Պետական պատվերների միջոցով նպաստել աշխատուժի միջմար-զային և միջճյուղային բաշխմանը, իրականացնել նպատակային տարաբնակեցումներ։ Ներդրումային քաղաքականությամբ նպաստել գյուղական վայրերում սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, որը կարևոր երաշխիք կդառնա ապագայում գյուղատնտեսական արտադրությունից ազատվող աշխատանքային ռեսուրսների և աշխատանքային տարիք մուտք գործող բնակչության մի զգալի մասին հենց գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական զբաղմունքներում ընդգրկելու համար: Այդ գործընթացը կմեղմի արտագնացությունը գյուղից:
Ուստի, պետությունը, ինչպես վերը նկատեցինք, պետք է մտահոգվի այդ գոտիների գյուղատնտեսական հումքի արտադրության, հատկապես վերամշակման, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման հարցերով։ Անհրաժեշտություն է դառնում վարկ չտրամադրելու, հարկային, վարչական և այլ սահմանափակող քաղաքականությամբ չխրախուսել խոշոր և միջին քաղաքներում գյուղատնտեսական հումքի վերամշակման և, ընդհակառակը, գյուղական շրջաններում նպաստավոր պայմաններով վարկեր տրամադրելու, հարկային և այլ հովանավորչական քաղաքականությամբ խրախուսել արտահանման մեծ պահանջարկ վայելող գյուղատնտեսական մթերքների արդյունաբերական վերամշակման բոլոր տեսակների փոքր ձեռնարկություններ (կաթնավերամշակման, կոնյակի, գինիների բազմաթիվ տեսակների, խորդե-
117
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
եու, փշարմավի եթերայուղերի, լոլիկի մածուկի և հյութի, ծիրանի, խնձորի, դեղձի հյութի, կոմպոտների և այլն) և ագրոարդյունաբերական համալիրներ ստեղծելու համար:
Այդ գոտիներում ապագայում երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացի շնորհիվ անհրաժեշտ է ստեղծել որոշակի պայմաններ ներգաղթի ավելացման և արտագաղթի կրճատման, աշխատուժի հավաքագրման և օգտագործման համար: Այդ տեսակետից հարկավոր է ձեռնարկել միջոցառումներ, որոնք կօժանդակեն.
• գյուղատնտեսական արտադրության մեջ չընդգրկվածների զբաղվածության կարգավորմանը,
• բնակչության սպասարկման և ծառայությունների ոլորտների աշխուժացմանը,
• նույն տրանսպորտային ցանցի զարգացմանը, որը հնարավորություն կընձեռի գյուղական բնակավայրերի բնակիչներին օգտվել մոտակա քաղաքների ծառայությունների օբյեկտներից, այդ քաղաքներում աշխատանքի տեղավորվել,
• կազմակերպել մի քանի գյուղերի դպրոցական տարիքի երեխաների ուսուցման գործը դրանցից մեկում, քանի որ լեռնային շրջաններում մի գյուղում դպրոցական խմբեր չեն համալրվում,
• կազմակերպել տարբեր գյուղերից վերամշակման ենթակա հումքը (մասնավորապես' կաթը) հավաքելու և կենտրոնացած կարգով մշակե-լու համար,
• ծայրամասային և բարձրադիր գոտիների փոքր գյուղերի բնակիչներին տեղում պահելու նպատակով տրանսպորտային ցանցի առկայության պայմաններում կազմակերպել կոշիկի արտադրության, գորգագործության և փայտամշակման արհեստանոցներ, մրգերի մթերման կետեր, դրանք վերամշակելու և չորացնելու, հյութեր պատրաստելու, գինեգործության և այլ նպատակներով։ 5 6
5. Լեռնային տարածքներում գործադրել ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու, համեմատաբար էժան գներով մեքենաներ, սարքավորումներ, պահեստամասեր, գյուղգործիքներ, վառելիք, սերմերի լավ տեսակներ, անասունների մատղաշ, պարարտանյութ, տնկիներ վաճառելու ընթացքը կարգավորող հստակ քաղաքականություն։
6. Պետության ակտիվ միջամտությամբ հիշյալ գոտիներում խրախուսել մերձքաղաքային ջերմոցային տնտեսության զարգացումը քաղաքային բնակչությանը գյուղատնտեսական մթերքներով և, առաջին հերթին, վաղահաս ու ջերմոցային բանջարաբոստանային մշակաբույսերով, արագ արժեզրկվող մթերքներով, հատկապես մրգերով, ծաղիկներով բավարարելու համար։
118
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ՎլԽոջաբեկյաե
7. Հատուկ նշանակություն է ստանում անասնապահության տարածքային տեղաբաշխումը: Լեռնային, նախալեռնային շրջաններում խոշոր եղջերավոր անասունների զարգացման հետ միասին հարկավոր է զարգացնել նաև ոչխարաբուծությունը, խոզաբուծությունը և թռչնաբուծությունը։
8. Հանրապետության այս շրջաններում աշխատանքի արտադրողականության, արդյունավետության բարձրացման տեսանկյունից մեծ հնարավորություններով է օժտված մեղվաբուծությունը, որը պետք է դառնա գյուղատնտեսության զարգացման առաջատար ճյուղերից մեկը։
9. Առաջիկա տարիներին հիշյալ շրջաններում պայմաններ ստեղծել ձեռքի որակյալ աշխատանքի ոլորտի ընդլայնման համար' խթանելով կոոպերատիվների, մասնավոր ձեռներեցության, խառը, համատեղ և փոքր ձեռնարկությունների (ընդհուպ մի քանի աշխատատեղերով) շուկայական կառուցվածքների գործունեության ծավալումը, ստեղծելով իրավական օրենսդրական դաշտ դրանց անկաշկանդ գործունեության և հստակ ու ճկուն հարկային քաղաքականության կենսագործման համար:
10. Հարկավոր է իրական կապեր ստեղծել ծայրամասային և բարձրադիր գոտիների գյուղի և քաղաքի միջև, զարգացնել գյուղատնտեսական մթերքների բոլոր տեսակների արդյունաբերական վերամշակումը, ինչպես նաև նորմալ տեսքի բերել մթերումների գործընթացը։ Գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ արժանի տեղ զբաղեցնելը հնարավոր է շուկայում մրցունակ դառնալով։
11. Այս վայրերում անհատական աշխատանքային գործունեությամբ զբաղվողներին և կոոպերատիվներին վարձակալության համար հող տրամադրել ավելի արտոնյալ պայմաններով, այսինքն' հողօգտագործմամբ, անասնապահությամբ զբաղվելու համար սահմանել եկամտահարկ և ռենտա-վճար նվազագույն չափերով:
12. Լեռնային շրջաններում գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ զբաղվող ընտանիքներին հարկային քաղաքականությամբ արտոնել զեղչված չափերով ռենտավճար և եկամտահարկ վճարելու իրավունք: Նպատակային վարկ հատկացնելիս նվազեցնել մարման տոկոսադրույքը, երկարացնել ժամկետները նկատի առնելով յուրաքանչյուր նոր երեխայի ծնունդը:
13. Հաշվի առնելով սահմանամերձ շրջաններում Ադրբեջանից բռնա-գաղթած հայերի և աղետի գոտու բնակիչների ապրելակերպը, հարկավոր է պետական բյուջեի հաշվին բարելավել բռնագաղթածների, պատերազմական գործողությունների և աղետի հետևանքով բնակարաններից զրկվածներին անհատական կամ կոոպերատիվ բնակարանաշինությամբ զբաղվածներին հատկացնել վարկ երկարատև մարման ժամկետով, հնարավորություն տալ ցածր գներով ձեռք բերել վառելիք, այլ բնակավայրերի համեմատ բերքի մթեր-
119
ՎլԽոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
ման և իրացման համար սահմաեել արտոնյալ պայմաններ, պետությանը բնեղենով գյուղմթերք հանձնելու դիմաց ցածր գներով տրամադրել գյուղմեքե-նաներ և վառելիք։ Բարձրադիր և սահմանամերձ գոտիներում անհատական բնակարանային շինարարություն իրականացնող ընտանիքներին տրամադրել հիպոթեկային վարկ ցածր տոկոսադրույքներով։ Առաջին երեխան ծնվելիս վճարվող միանվագ վարկի տոկոսը նվազեցնել 30, երկրորդ երեխան ծնվելիս 60, երրորդ երեխան ծնվելիս 80%-ով, չորրորդ երեխան ծնվելիս ոչինչ չվճարել։
14. Վերոհիշյալ շրջաններից արտագաղթի չափերի նվազման և գաղթի գործընթացների կարգավորման առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև նյութատեխնիկական մատակարարման, տրանսպորտի, կապի, առևտրի կազմակերպման բարելավումը: Դրանք այն բնագավառներն են, որոնց զարգացումը բնականոն ընթացքի մեջ մտնելու պայմաններում, իր հերթին, լրջորեն կնպաստի այդ գոտիներում արդյունաբերության, շինարարության, ինչպես նաև բնակչության սպասարկման բարելավմանը:
15. Հանրապետության հիշյալ մարզերի բարձրադիր գոտիների շատ վայրերում ներկայումս չկան մսուր-մանկապարտեզներ, ծննդատներ, նվազել են ակումբ-գրադարանների ցանցերը, մարզադահլիճները, ինչը կարելի է կազմակերպել մոտ ընկած մի քանի գյուղերի համար, ինչպես նաև հասանելի չեն ռադիոյի և հեռուստատեսության հաղորդումները։ Էլ չենք խոսում կարևոր թերթերի, լրագրերի, գրքերի և այլ հանդեսների ու պարբերականների մասին։
Հետ1աւթ]ուևևեր
Հայաստանի բարձրադիր և ծայրամասային գոտիներում որպես զբաղվածությունը բարելավելու, արտագաղթը մեղմելու և ներգաղթն ավելացնելու կռվան' առաջին պլան են մղվում նոր աշխատատեղերի ստեղծումը հիմնավորելու խնդիրները դրանք դիտելով որպես բանական զբաղվածության և երկրի տնտեսական անվտանգության ապահովման կարևոր ռազմավարություն:
Վարկ չտրամադրելու սպառնալիքով պետք է նպաստել փոքր արդյունաբերական ձեռնարկությունները համեմատաբար խոշոր քաղաքների արվարձաններ փոխադրելու և դրանցում բնակչության զբաղվածությունն ավելացնելու գործընթացին: Ծայրամասային և բարձրադիր գոտիների փոքր և արբանյակ քաղաքներում փոքր արդյունաբերական ձեռնարկություններ ստեղծելու նպատակով մասնավոր ձեռնարկատերերին հնարավորին չափ շատ արտոնություններ տալու հետ միասին երկարատև կապիտալ ներդրումների քաղաքականությամբ պետք է աջակցել լավ ենթակառուցվածք ձևավորելու գործընթացին: Մինչդեռ բարձրադիր և ծայրամասային առկա փոքր քաղաքներում ավելի քիչ կապիտալ ներդրումներով հնարավոր կլինի ընդլայնել աշխատա-
120
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
Վլ.Խոջաբեկյաե
տեղերի ցաեցը, բարեկարգել ենթակաոուցվածքը:
Միջպետական գաղթը մեղմելու համար նպատակահարմար է խորհել նաև մարզերից յուրաքանչյուրում որոշ քաղաքներ հզորացնելու, դրանք սոցիալական համակարգի իրական կենտրոն դարձնելու մասին։ Այդպիսի քաղաքը, միջմարզային տրանսպորտային կանոնավոր ցանցի պայմաններում, մերձակա գյուղական բնակչության կենտրոնաձիգ գործընթացը կզուգակցի կենտրոնախույսի հետ։ Այս առումով նպատակահարմար է հիշյալ գոտիների փոքր քաղաքներում նպաստել բնակվելու և աշխատանքի այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք դեպի իրենց կձգեն խոշոր և միջին քաղաքների ու գյուղական գոտիների աշխատանքային տարիք մտնող երիտասարդության որոշ մասին։
Հունիս, 2008թ.
ПРОБЛЕМЫ ЗАНЯТОСТИ НАСЕЛЕНИЯ
высокогорных регионов Армении
Владимир Ходжабекян, Хачик Папазяи Амалия Галстян, Мария Петросян Карлен Стенали, Меружан Маркосян
Резюме
В качестве основного фактора улучшения занятости, смягчения эмиграции и увеличения иммиграции в высокогорных и приграничных регионах Армении рассматривается создание рабочих мест — важная стратегия обеспечения занятости и экономической безопасности страны.
Необходимо посредством непредоставления кредита способствовать перемещению малых предприятий в пригороды крупных городов. В целях создания малых промышленных предприятий в малых городах и городах-спутниках высокогорных и приграничных регионов наряду с предоставлением предприятиям по возможности больших льгот посредством политики долгосрочного инвестирования содействовать созданию развитой инфраструктуры. В высокогорных и приграничных малых городах с меньшими инвестициями станет возможным расширить структуру рабочих мест, усовершенствовать инфраструктуру.
С целью смягчения межгосударственной миграции необходимо «усилить» определенные города регионов, превратив их в реальные центры социальной
121
Վլ.Խոջաբեկյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 3 (21), 2008թ.
инфраструктуры. Такой город в условиях развитой межрегиональной транспортной сети будет совмещать центростремительный процесс населения близлежащих сел с центробежным. Центростремительный обеспечит занятость сельского населения, тем самым смягчив миграцию в крупные города и эмиграцию. Центробежный посредством маятниковой миграции будет способствовать вовлечению сельского населения в занятость несельскохозяйственного характера. Сельчанин с удовольствием будет совмещать работу в городе с сельской жизнью, где есть условия для отдыха и ведения хозяйства.
В этом смысле целесообразно в малых городах упомянутых регионов способствовать созданию таких условий труда и отдыха, которые привлекут не только часть населения, вступающего в трудоспособный возраст в малых городах, но и из зоны бедствия и депортантов.
Движущая сила страны — это национальные интересы, защита прав отечественных производителей. Подобная политика должна претворяться также в тех отраслях сельского хозяйства высокогорных и приграничных регионов, продукция которых должна быть защищена от иностранной конкуренции. Сегодня Армении необходима программа социального развития сел этих регионов и, в частности, повышения производительности труда в сельском хозяйстве. С этой целью необходимо;
• содействовать формированию крупных фермерских хозяйств на месте мелких, распыленных, на основе коллективной собственности, т.е. процессу централизации сельского хозяйства;
• поощрять экономически целесообразную специализацию, кооперацию и размещение сельского хозяйства, исходя из почвенно-климатических условий;
• при условии развития транспортной сети высокогорных и приграничных регионов организовать малые предприятия молочной промышленности, обувные, ковровые, деревообрабатывающие цеха, пункты реализации фруктов с целью их переработки и сушки, производства соков, виноделия и др.
122