Научная статья на тему 'Հետխորհրդացին երկրների երիտասարդ հացերի ինքնության խնդիրները'

Հետխորհրդացին երկրների երիտասարդ հացերի ինքնության խնդիրները Текст научной статьи по специальности «Социологические науки»

CC BY
293
36
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по социологическим наукам, автор научной работы — Սոեա Մանուսյան

Վերջին տարիներին Հայության խնդիրների շուրջ քննարկումներն ակտիվացել են թե՛ հասարակագիտության մեջ, թե՛ ազգային հարցերի շուրջ անհատական մտորումների մակարդակում, այդ քննարկումների առանցքում հայտնվել է ինքնության եզրը` սերտորեն կապվելով կազմակերպման զարգացման տեսլականների հետ։ Մտահոգությունները հիմնականում հայ ինքնության պահպանման, դրանցում առկա սպառնալիքների հնարավորությունների շուրջ են: Սակայն այս հարցերի շուրջ սոցիալ-հոգեբանական գիտելիքը մտահոգությունների ծավալին համաչափ չի ավելացել` մնալով խնդիրների գոյության փաստն արձանագրելու շրջանակում։ Չնայած ինքնության հարցերի կարևորմանը, իրականում բացակայում է այն հետազոտական հենքը, որը թույլ կտա հստակեցնել ուշադրության առարկան որպես այդպիսին, այսինքն` հայերի ազգային ինքնությունն իր ներկայիս բովանդակությամբ, Հայության տարբեր խմբերի մոտ այդ բովանդակության միտումների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով: Այս համատեքստում այժմեական է դառնում Սփյուռքի տարբեր հատվածների, հատկապես` երիտասարդության ներքին բնութագրերի մասին խորքային տեղեկատվության տիրապետումը, առանց որի դժվար է պատկերացնել համատեղ պլատֆորմի, կազմակերպման արդյունավետ ուղիների ձևավորումը։

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В статье рассмотрены вопросы идентичности армянской молодежи в постсоветских странах в контексте перспектив и проблем организации армянских общин на современном этапе. Анализируются результаты социально-психологического исследования некоторых особенностей национальной идентичности, а также взаимоотношений молодежи с армянскими общинами постсоветских стран и с Арменией. На основе анализа представляется возможным говорить о позитивной этнической идентичности и достаточной привязанности к родине на уровне представлений и эмоций. Одновременно результаты выявляют недостаточность внутриобщинных связей и связей с родиной на уровне действий. На основе анализа сформулированы предварительные рекомендации.

Текст научной работы на тему «Հետխորհրդացին երկրների երիտասարդ հացերի ինքնության խնդիրները»

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՑԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՑԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սոեա Մանուսյան'

Իրավիճակի ընդհանուր նկարագրություն

Վերջին տարիներին Հայության խնդիրների շուրջ քննարկումներն ակտիվացել են թե հասարակագիտության մեջ, թե ազգային հարցերի շուրջ անհատական մտորումների մակարդակում, և այդ քննարկումների առանցքում հայտնվել է ինքնության եզրը' սերտորեն կապվելով կազմակերպման և զարգացման տեսլականների հետ։ Մտահոգությունները հիմնականում հայ ինքնության պահպանման, դրանցում առկա սպառնալիքների և հնարավորությունների շուրջ են: Սակայն այս հարցերի շուրջ սոցիալ-հոգեբանական գիտելիքը մտահոգությունների ծավալին համաչափ չի ավելացել' մնալով խնդիրների գոյության փաստն արձանագրելու շրջանակում։ Չնայած ինքնության հարցերի կարևորմանը, իրականում բացակայում է այն հետազոտական հենքը, որը թույլ կտա հստակեցնել ուշադրության առարկան որպես այդպիսին, այսինքն' հայերի ազգային ինքնությունն իր ներկայիս բովանդակությամբ, Հայության տարբեր խմբերի մոտ այդ բովանդակության և միտումների սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններով: Այս համատեքստում այժմեական է դառնում Սփյուռքի տարբեր հատվածների, հատկապես' երիտասարդության ներքին բնութագրերի մասին խորքային տեղեկատվության տիրապետումը, առանց որի դժվար է պատկերացնել համատեղ պլատֆորմի, կազմակերպման արդյունավետ ուղիների ձևավորումը։

Հայության հարցերի բազմաշերտությունը պայմանավորված է ոչ միայն տարբեր համայնքների առկայությամբ և Հայաստանից հեռավորությամբ, այլև արտաքին գլոբալ կարգի մի շարք գործոններով։ Խնդիրները մեկուսացված չեն համաշխարհային զարգացումներից, գտնվում են դրանց համատեքստում և զգայուն են դրանց հանդեպ։ Իսկ այդ զարգացումներն այնպիսին են, որ ինքնության եզրը հետզհետե սկսել է բնութագրվել փոփոխականության, հիբ- *

* ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի դասախոս, «Նորավանք» ԳԿՀ փորձագետ։

89

Ս. Մաեուսյաե

21 րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

րիդությաե, բազմակիության հասկացություններով' դրվելով աեդրազգայիե և գլոբալացմաե համատեքստերում: Սա հատկապես վերաբերում է կոլեկտիվ իեքեություեեերիե, առաեձեապես դրա սփյուռքյաե ձևերիե [1-3]:

Հայություեե, այսպիսով, կարելի է դիտարկել որպես ըեդհաերություեեե-րի և տարբերություեեերի բազմաբարդ ամբողջություե, որը տեղիե չէ եկարագ-րել միատեսակ իեքեությամբ, տիպակաե ու կարծր բեութագրերով: Տարա-բեույթ է իեչպես Հայությաե քաղաքակրթակաե, քաղաքակաե և մշակութայիե աշխարհագրություեը, այեպես էլ այդ տարբեր հաերույթեերի խեդիրեերը: Աե-շուշտ, մի շարք միտումեեր ըեդհաեուր եե գրեթե բոլոր համայեքեերի համար (օրիեակ' ասիմիլյացիայի միտումեեր, հայկակաե դպրոցեերի գործառմաե և մայրեեի լեզվի ուսուցմաե, օգտագործմաե և պահպաեմաե խեդիր, մշտակաե բեակությաե երկրում սոցիալակաե կարգավիճակի խեդիրեեր և այլե): Նշեեք եաև, որ ըեդհաերություեեերի շարքում կարող եե լիեել ոչ միայե խեդիրեեր, այլև ռեսուրսեեր, և դրաեք եույեպես պարզաբաեմաե կարիք ուեեե:

Հայությաե ազգայիե իեքեությաե և համախմբմաե հարցերի առեչությամբ կարևոր եեք համարում աեել ևս երկու ըեդհաեուր եկատառում.

1. Մի կողմից' հայերի իեքեավերագրումեերում բավակաե տարածված է պատկերացումը կոլեկտիվիզմի և համերաշխությաե պակասի մասիե: Իեդիվիդուալիզմը հայիե' որպես աեհատի, դարձեում է գործուեյա, եա-խաձեռեող և ադապտիվ փոխարեեը խոչըեդոտելով հեարավորություե-եերի միավորմաեե ու կոլեկտիվ արդյուեավետությամբ գործելուե: Թեև այս պատկերացումը հաճախ հաեիրավի գերըեդհաերացվում է' դառ-եալով Հայությաեե առեչվող ցաեկացած խեդրի վերլուծությաե կամ հո-ռետեսակաե կաեխատեսմաե հիմք, այե որոշակի ճշմարտություե է պա-րուեակում և աետեսվել չի կարող:

2. Մյուս կողմից' Հայություեը սփյուռքյաե երկարամյա կեցությաե հաշվիե ուեի հեռավորությաե վրա համագործակցելու լուրջ փորձ և հմտություե-եեր: Սոցիալակաե կապերի ցաեցեր, իեչպես եաև հայրեեիքիե երևակա-յակաե պատկաեելություե ստեղծելու երկարամյա սփյուռքյաե փորձը եերկայիս աեդրազգայիե գործըեթացեերի և ցաեցայիե հաղորդակցմաե ժամաեակաշրջաեում կարելի է գեահատել որպես կարևոր ուեակու-թյուե: Այե կարող է, համապատասխաե ուղղորդմաե դեպքում, լիեել ռեսուրս վերոհիշյալ «կոլեկտիվ ծուլությաե» հաղթահարմաե համար: Առավել ևս այե դեպքում, երբ ժամաեակակից տեխեոլոգիակաե հեարա-վորություեեերը դա լիովիե թույլ եե տալիս:

Այսպիսով, կարող եեք խոսել «կեեցաղայիե իեդիվիդուալիզմի» ու «վիր-տուալ կոլեկտիվիզմի» յուրահատուկ համադրությաե մասիե, որտեղ հարկ է

90

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մաեուսյաե

չգերագնահատել մեկ կամ մյուս գործոնը, քանի որ դա կարող է ազդել համագործակցության մեթոդաբանական մշակումների որակի վրա:

Հետխոյւհյւդային հայ համայնքների1 ընդհանուր և տարբերակիչ բնութագրերը

ՀՀ և հետխորհրդային մյուս երկրների հայության միջև հիմնարար ընդհանրություն է հայկական քաղաքակրթությանը և մշակույթին պատկանելության սուբյեկտիվ ապրումը: Հետխորհրդային երկրների հայության համար էական ընդհանրություններից մեկը, ի լրումն նշվածի, նաև նախկին խորհրդային տարածքում ապրելու հանգամանքն է: Այս գործոնը որոշակի ընդհանուր դաշտ է ստեղծում, թելադրում վարքի և մտածողության մոդելներ, հաղորդակցման ընդհանուր տարածք և այլն: Համայնքներն այստեղ բնութագրվում են ռուսա-լեզու մշակույթի ազդեցությամբ և խորհրդային մշակութային շերտի առկայությամբ ինչպես սոցիալ-տնտեսական կյանքում, այնպես էլ հանրության սո-ցիալ-հոգեբանական նկարագրում: Իհարկե, հետխորհրդային տարածքն այս երկրների երիտասարդ հայերի համար ընդհանուր պլատֆորմ է արդեն ոչ թե ընդհանուր կոլեկտիվ հիշողության, այլ այդ բազայի վրա ստեղծված հաղորդակցման դաշտի և լեզվի առումով: Ելնելով համայնքների և տեղեկատվական աղբյուրների գործունեության հիմնական ուղղություններից և նպատակների ինքնաներկայացումից' հետխորհրդային սփյուռքի գրեթե բոլոր համայնքներն ունեն նաև մի շարք ընդհանուր թեմաներ և գերակայություններ (ազգապահպանում, մշակութային ինքնաներկայացում, կապ Հայաստանի հետ, Ցեղասպանության ճանաչում, ԼՂՀ խնդիր և այլն): Այս թեմաների շնորհիվ նրանք պահպանում են հաղորդակից լինելու զգացումը, հայկականության նվազագույն «ֆոնը», սակայն դժվար է դրանք գնահատել որպես համատեղ գործողության բավարար հիմք:

Հայաստանից դուրս հաստատված համայնքներն այլ մշակույթում ապրելու և կենսագործելու, փոքրամասնություն լինելու հաշվին արդեն իսկ ունեն մի շարք սոցիալ-հոգեբանական առանձնահատկություններ. նրանք, ի տարբերություն հայրենաբնակ հայերի, երկմշակութային իրադրության մեջ են և ունեն առնվազն երկու խնդիր-առաջադրանք.

1. ինտեգրվել բնակության երկրի սոցիալական ու մշակութային իրականությանը,

2. նույնականանալ սեփական էթնիկ հանրույթին, պահպանել այդ ինքնությունը:

Այդպիսով, նրանց խնդիրն է ինքնագիտակցության մեջ համադրել և հաշտեցնել իրենց երկու հաճախ խիստ տարբերվող պատկանելությունները

1 Հոդվածում համայնք հասկացությունն առավելապես կկիրառվի ոչ թե որպես ինստիտուտ, այլ վերապահումով որպես ընդհանրացված հասկացություն տվյալ երկրում ներկայացված հայերի համար, քանի որ վերջիններս հաճախ դուրս են բուն համայնքային ձևաչափից:

91

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

կամ ընտրել դրանց միջև: Միգրաետեերի ինքնության այս յուրահատուկ վիճակը վերջին շրջանում հայտնվել է միգրացիայի, մշակույթի և սփյուռքերի հետազոտությունների կենտրոնում' բնութագրվելով ինքնության բանակցում (identity negotiation) և համանման այլ հասկացություններով [4-6]: Բերին (Berry, 1997) երկմշակութային իրադրությունից հնարավոր է համարում մի քանի ելք ինքնության համար: Երբ երկու ինքնությունների ինտեգրումը կամ դրանցից որևէ մեկի հստակ ձևավորումը չի հաջողվում, գործ ենք ունենում այլ մարգինալ անձի հետ, որն ունի ինքնության շփոթ, «ոչ այստեղ է, ոչ այնտեղ», դառնում է սոցիալապես և հոգեբանորեն խոցելի, չի կարողանում արդյունավետ գործել խմբերից որևէ մեկի անունից: Չհաջողված համադրման մյուս հնարավոր զարգացումը ձուլումն է, երբ անհատն այս կամ այն պատճառներով նախընտրում է չտարբերվելու, դոմինանտ մշակույթին ձուլվելու տարբերակը: Միայն սեփական էթնիկական խումբը որպես մշակութային ինքնության հիմք վերցնելու դեպքում գործ ենք ունենում էթնոմեկուսացման հետ, որը ևս սահմանափակող է' դոմինանտ մշակույթում լիարժեք կենսագործունեության և մասնակցության հնարավորություն չտալով: Երկմշակութային լինելը' էթնիկական և դոմինանտ մշակութային հիմքերի համադրումը, համարվում է դրական ռեսուրս, քանի որ հարստացնում է տվյալ անձին, նրա աշխարհայացքը: Սակայն իրականում այսպիսի հաջող համադրման դեպքերն ավելի քիչ են, քան խնդրահարույց ելքերը, մարգինալությունը [4, 5]: Այսպիսով, հետխորհրդային տարածքի հայ համայնքների խնդիրն առնչվում է նաև մշակութային ասիմիլյացիայի խնդրին, որն, ինչպես վկայում են տարբեր հասարակագիտական աղբյուրներ, Արևմուտքի կամ իսլամական երկրների հայ համայնքների համեմատ, հետխորհրդային երկրներում ավելի արագ է ընթանում: Սա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով: Մասնավորապես, օրինակ, ռուսերենը շատ հայերի կողմից չի դիտվում որպես օտար լեզու, ինչն արագ հանգեցում է համատարած ռուսախոսության և հայերենի արտամղման: Այս հանգամանքին նպաստում է այն, որ ռուսական միջավայրը չի ընկալվում որպես հակադիր մշակույթ, և դրա հաշվին ձուլվելուն դիմադրե-լու հստակ էթնոտարբերակիչ մեխանիզմներ, սահմանագծեր չեն հաստատվում: Բացի այդ, նաև հարցազրույցներով է հավաստվում, որ Ռուսաստանի պարագայում ոչ ռուս անբարենպաստ դիրքորոշումը և դրանով իսկ' չտարբերվելու և ռուսականանալու անուղղակի խրախուսումը բերում են նրան, որ կաշկանդվածի, խտրականություն զգացողի կարգավիճակից խուսափելու համար արտագաղթած հայերն արագ կոնֆորմացվում են բնակության երկրին: Ուշագրավ է, սակայն, որ նույն ռուսախոսությունը միջինասիական ու Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպես նաև թբիլիսահայերի պարագայում գործում է որպես էթնոտարբերակիչ հատկանիշ, որով տեղի հայերը, ունենալով այլընտրանք բնակության երկրի լեզվին, իրենց կարողանում են առանձնացնել դոմինանտ մշակույթից և այդպիսով չասիմիլացվել:

Միևնույն ժամանակ, ասիմիլյացիան' ուծացումը, հարկ է իմաստային առումով տարանջատել ակուլտուրացիայից' մշակույթի ներքնայնացումից:

92

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մաեուսյաե

Ասիմիլյացիան ակուլտուրացիայի հնարավոր հետևանքներից մեկն է միայն, և ակուլտուրացիայի գործընթացները մեքենայաբար չեն բերում սեփական մշակույթի կորստին կամ օտարի ընդունմանը: Դոմինանտ մշակույթում ապրող էթնիկ մշակույթը կարող է ասիմիլյացիային զգալի չափով արդյունավետ դիմակայել'պահպանելով էթնիկ հիմքերի տարրը, և սրա հիմքում ընկած է ձգտումը իրենց մշակութապես և էթնիկապես տարանջատել, պահպանել սահմանագիծը: Ընդ որում, այսպիսի դիմադրությունը չի ենթադրում մեկուսացում և փոխգործողության բացակայություն երկրի հիմնական ազգության քաղաքացիների հետ [7]։

Համայնքի արդի սոցիալ-հոգեբանական ըմբռնումը. Ավանդաբար «համայնք» հասկացությունը նշանակում է ընդհանուր տեղանքում բնակվող, փոխգործակցող մարդկանց խումբ: Համայնք հասկացությունը հաճախ

ենթադրում է նաև կազմակերպում ընդհանուր արժեքների շուրջ և սոցիալական համերաշխություն: Համացանցի ի հայտ գալուց ի վեր համայնքի հայեցակարգը վերանայվել է և չի ենթադրում ֆիզիկական համակեցություն, քանի որ մարդիկ այժմ կարող են վիրտուալ կերպով «հավաքվել», կիսել ընդհանուր շահեր և գործել դրանց իրականացմանը հետամուտ' անկախ իրենց տեղակայումից: Հայության տարբեր համայնքների միջև հաղորդակցումն այսօր մեծ չափով իրականացվում է սոցիալական ցանցերում ներգրավման միջոցով: Բացի այդ, վերջին շրջանում արտերկրում բնակություն հաստատող հայերի շրջանում համայնքային կյանքի դասական կենսաձևին փոխարինելու են եկել ավելի անհատականացված ձևեր, ուստի համայնք հասկացությունն առավելապես կիրառում ենք որպես տվյալ բնակության վայրի քիչ թե շատ ակտիվ ներքին կապերով և հայրենիքի հետ կապերով բնութագրվող մարդկանց հավաքական խումբը, որի «անդամներն» իրականում կարող են և ոչ մի անգամ հանդիպած չլինել։ Այս իմաստով թույլ համայնքային կապերը կնշանակեն առաջին տեղեկատվության փոխանակման և համատեղ գործողությունների ցածր մակարդակ և ոչ թե' հաճախակի հանդիպումների բացակայություն։

Համայնքային ինքնության, պատկանելության զգացումի և ներգրավ-վածության հոգեբանական ուսումնասիրման շրջանակներում օգտակար է դիմել ՄաքՄիլանի (McMillan,) ու Չավիսի (Chavis) մոտեցմանը [8]։ Մասնավորապես, այդ մոտեցման շրջանակներում նրանք առաջ են քաշում համայնքի հոգեբանական զգացում հասկացությունը, որը ներառում է 4 հիմնական բաղադրիչ.

• Անդամություն, որը ենթադրում է խմբային նույնականացո^, պատկանելության զգացում, այլ խմբերի հետ սահմանների առկայություն, ներառյալ' սիմվոլիկ միջոցներով:

• Ազդեցություն. համայնքի անդամները կարիք ունեն զգալու իրենց որոշակի ազդեցությունը խմբում և խմբի համար, ինչպես նաև խմբի ազդեցությունն իրենց վրա:

93

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

• Ներգրավվւսծություե և պահանջմունքների իրագործում. համայնքային հստակ զգացումի համար էական է անդամների մասնակցային դիրքորոշումը, և այդ մասնակցության համար որևէ կերպ պարգևատրված զգալը (ոչ հենց նյութական իմաստով):

• Հուզական կապ. սա համայնքի արդյունավետ գործառության համար վճռորոշ տարր է համարվում և ենթադրում է արդյունավետ փոխգոր-ծակցություն: Վերջինս առավել հաջողված է, եթե անդամները մասնակցում են իրենց համար նշանակալի, հասկանալի, քիչ թե շատ կաեխատե֊ սեի արդյունք ունեցող իրադարձությունների, մինչդեռ անորոշ հիմքով փոխգործակցությունը խոչընդոտում է խմբային համախմբվածությանը:

Կոլեկտիվ ինքնության քննարկված ձևերը որոշակիորեն հիմք են հանդիսացել ստորև ներկայացվող' հետխորհրդային երկրների հայ երիտասարդների շրջանում կատարված սոցիալ-հոգեբանական հետազոտության արդյունքների մեկնաբանման համար:

Հոգեբանական տեսանկյունից Հայության հարցերի ուղղությամբ աշխատելը ենթադրում է համայնքները ներկայացնող կոնկրետ անհատի որպես այդ համայնքի միավորի ուսումնասիրում, քանի որ կրողը ցանկացած ինքնության, որը պահպանման և զարգացման կարիք ունի, անհատն է' իր ակտիվության և ներգրավման աստիճանով, սեփական ազգային ինքնության հստակությամբ կամ անորոշությամբ, ազգային պատկանելության և բնակության երկրի հետ կապված զգացումների ու պատկերացումների համակարգով: Նրանում են «տեղակայված» և ոչ թե վերացականորեն հայությանն են բնորոշ խնդիրները կամ ռեսուրսները։

Հայ երիտասայւդեեբը հետխորհրդայիհ երկրներում. սոցիալ-հոգեբանական հետազոտության արդյունքներ

Հոդվածում ներկայացված են արդյունքներ հետխորհրդային երկրների հայ երիտասարդների շրջանում իրականացված սոցիալ-հոգեբանական ուսումնասիրությունից, որտեղ նպատակ ենք ունեցել հայ երիտասարդների շրջանում հարցումների միջոցով առավել ճշգրիտ տվյալներ ստանալ վերոհիշյալ ասպեկտների շուրջ:

Հետազոտության մեթոդները և կազմակերպումը. Ելնելով հետազոտության նպատակից ու յուրահատուկ խնդիրներից' մշակվել և կիրառվել են հետևյալ մեթոդները.

• Մշակվել է համակցված սոցիալ-հոգեբանական կիսաստանդարտաց-ված հարցաթերթ, որի մշակման համար մասամբ հիմք է ծառայել «Հա-

94

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

Ս. Մաեուսյաե

մայեքի զգացումի ինդեքս» մեթոդիկան (McMillan և Chavis) և դրա հիմքում ընկած տեսական մոտեցումը համայնքային զգացումի բաղադրիչների վերաբերյալ (աեդամnւթյnւե/եույեակաեացnւմ, ազդեցություն, ներ֊ գրավվածություն, հուզական կապ) հարմարեցված հայության և հայ համայնքների համատեքստին։ Հարցաթերթն ուղղված է եղել Հայաստանի և բնակության երկրի հետ հուզական կապերի և իրական փոխգործողությունների մակարդակի, ինչպես նաև տեղեկատվական ակտիվության դուրսբերմանը: Մշտական բնակության երկրի հետ առնչություններին վերաբերող հարցերի ներառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք ևս որոշակի համատեքստ են, որում ձևավորվում են հայրենակիցների և հայրենիքի հետ հարաբերությունները։

• Ուսումնասիրվող խմբում էթնիկական ինքնության միտումներն ավելի հստակ պատկերացնելու կողմնորոշիչ նպատակով կիրառվել է «էթնիկ եույեակաեացմաե տիպեր» հոգեբանական թեսթային մեթոդիկան' Գ.Ու. Սոլդատովայի հեղինակմամբ [9]: Մեթոդիկան դուրս է բերում էթնիկ նույնականության հետևյալ տիպերից մեկի գերակշռումը պոզիտիվ էթնիկ նույնականություն (իր ազգային պատկանելության հանդեպ դրական վերաբերմունք' համադրված այլ ազգերի հանդեպ բարձր հանդուրժողությամբ), էթնոանտարբերություն (սեփական էթնիկ պատկանելությանը), էթնոնիհիլիզմ (մերժողական վերաբերմունք սեփական էթնիկու-թյանը), էթնոէգոիզմ (էթնոցենտրիկ սեփական ազգին ընդգծված գերապատվություն տվող դիրքորոշում), էթնոմեկուսացում (իր ազգն այլ էթնոսների հետ «չխառնվելու» դիրքորոշում, այլ էթնիկ խուսափում խմբերի հետ հաղորդակցումից) և էթնոֆանատիզմ (սեփական ազգի հանդեպ ֆանատիկ վերաբերմունք, նրա առավելության և դրական հատկանիշների բացարձակացում)։ Ըստ մեթոդիկայի արդյունքի' ամեն տիպ ստանում է բարձր, միջին և ցածր միավոր, և ըստ ամենաբարձր միավորի դուրս է բերվում գերակշիռ տիպը։

Հարցմանը մասնակցած հայ երիտասարդների խումբը ներառել է հետ-խորհրդային երկրներից Հայաստան ժամանած ուսանողների, ինչպես նաև երիտասարդների, ովքեր լրացրել են համացանցի միջոցով տարածված հարցաթերթերի էլեկտրոնային տարբերակները։ Հարցմանը մասնակցել է 18-35 տարեկան 31 հայ երիտասարդ (18 արական և 13 իգական սեռի) Ռուսաստանից (23 հոգի), Վրաստանից (6 հոգի), մեկական հոգի Ուկրաինայից և Մոլդո-վայից: Հաշվի առնելով հարցվողների խմբի հիմնական կազմը' հետազոտության արդյունքները և դրանց հիման վրա արվող մեկնաբանությունները կոնկրետ իմաստով վերաբերում են ՌԴ հայ երիտասարդությանը, սակայն միտում-

95

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

եեր արձանագրելու մակարդակում կիրառելի եե եաև հետխորհրդայիե այլ երկրեերի հայությաե մասիե պատկերացումեեր կազմելու համար: Հարկ է եշել եաև, որ հետազոտվողեերի մեծ մասը հայկակաե ուղղվածությաե սոցիա-լակաե ցաեցերում և բլոգեերում ակտիվ երիտասարդեերե եե: Հաշվի առեելով հարցվողեերի խմբի արձագաեքեերի հիմաե վրա ձևավորված լիեելը, կարելի է եշել, որ հետազոտությաե արդյուեքեերե առաջիե հերթիե եերկայացեում եե երիտասարդեերի այե հատվածը, ովքեր որոշակիորեե զգայուե եե Հայությաե հարցերի հաեդեպ: Նրաեք հետևում եե Հայությաեե առեչվող զարգացումեերիե և տեղեկատվակաե հոսքերիե, իեչպես եաև ակտիվությաե և տեղեկացվածու-թյաե ըեդհաեուր առմամբ բարձր մակարդակի հաշվիե իեֆորմատիվ եե' տեղի հայությաե խեդիրեերը փոխաեցելու առումով: Մասեակիցեերի մեծ մասը բեակությաե երկրեերում ապրում է 10—ից ավելի տարի, այսիեքե իրեեց գի-տակցակաե կյաեքի հիմեակաե մասե աեցկացրել է այետեղ և մեծ հավաեա-կաեությամբ արդեե իետեգրված է տվյալ երկրի սոցիալակաե միջավայրիե ավելի, քաե հայաստաեյաե հասարակությաեը:

Առեչությռւեեերը մշտակաեբեակությաե երկրի հետ

Բեակությաե երկրում ապրելու տեսակետից դրակաե գործոեեերի շարքում եշվել եե աշխատանքի տեղավորմաե և աճի հեարավորություեեերը, և հարա-զատեերիե ու բարեկամեերիե մոտ լիեելու հաեգամաեքը: Նշաեակությամբ երկրորդ տեղում եե կյանքի որակի, սոցիալակաե ապահովվածությաե և աեձ֊ եայիե ազատությաե գործոեեերը:

Աղյուսակ 1

Բեակությաե երկրում ապրելու տեսակետից եշվող դրակաե գործոեեերը

թիվը տոկոսը*1

1 Աշխատաեք գտեելու հեարավորություեեերը 15 48.4%

2 Մասեագիտակաե աճի հեարավորություեեերը 15 48.4%

3 Մոտ լիեելը հարազատեերիե/ըետաեիքիե/ըեկերեերիե 15 48.4%

4 Կյաեքի որակը/կեեսամակարդակը 10 32.3%

5 Սոց. ապահովվածություեը, տետես. հեարավորություեեերը 10 32.3%

6 Աեձեայիե ազատություեը 9 29.0%

7 Կրթություե ստաեալու հեարավորություեեերը 6 19.4%

8 Բեակությաե վայրում հայրեեակիցեերի մեծ թիվը 6 19.4%

9 Բեակությաե երկրի մշակույթը և մարդիկ 5 16.1%

10 Աեվտաեգությաե զգացումը 1 3.2%

11 Այլ պատասխաեեեր 1 3.2%

1 Այս և մյուս աստղաեիշով աղյուսակեերում եեկայացված եե բազմակի ըետրությամբ տվյալեեր, երբ հարց-վողեերիե հեարավորություե է տրվում պատասխաեեերի ցաեկից ըետրել ոչ թե 1, այլ միեչև 3 պատասխաե: Հետևաբար, այդպիսի պատասխաեեերի հաերագումարե այստեղ և մյուս աստղաեիշով աղյուսակեերում տատաեվում է 100-300%-ի միջակայքում:

96

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

Ս. Մաեուպաե

Նշված ոլորտները Հայաստանում ապրելու տեսակետից մատնանշվել եե որպես խնդիրներ. այդպիսիք են, մասնավորապես, աշխատանքի տեղավորման հարցերը, կյանքի որակը, նյութական/սոցիալական անապահովությունը, ինչպես նաև մասնագիտական և անձնային աճի, անձնային ազատության սահմանափակումները: Այս առումով կարելի է փաստել, որ բնակության երկրում հայերին «պահող» գործոնները միաժամանակ Հայաստանից «հետ պահող» գործոններ են: Ի լրումն, այդ գործոնները ներառում են ոչ միայն նյութական, այլև հոգեբանական' ներքին պայմանավորվածություն ունեցող պահանջմունքների (օրինակ' հաղորդակցման, զարգացման) բավարարումը կամ չբավարարումը։

Բնակության երկրում ապրելու տեսակետից առկա խնդիրների հարցին ամենահաճախ հնչած պատասխաններն են' Հայաստանից հեռու լինելը, Հայաստանի հետ ոչ բավարար կապերը և հայերեն կրթության/դպրոցների սահմանափակ հնարավորությունները, ինչպես նաև տվյալ երկրի հիմնական բնակչության անբարեհաճ վերաբերմունքը: Պատասխանների այսպիսի ուղղվածությունը մատնանշում է, որ Հայաստանը' որպես գործոն, պահպանում է իր նշանակալիությունը: Պատասխանները նաև հուշում են, որ հայրենիքից դուրս ապրելու խնդիրներն առաջին հերթին գիտակցվում են որպես ինքնության և դրա պահպանման հարցեր:

Աղյուսակ 2

Բնակության երկյաւմ ապրելու տեսակետից նշվող բացասական գործոնները

թիվը տոկոսը*

1 Հայկական կրթության/դպրոցում ուսման սահմանափակ հնարավորությ ունները 12 42.9%

2 Հեռու լինելը Հայաստանից 12 42.9%

3 Հայաստանի հետ ոչ բավարար կապերը 10 35.7%

4 Բնակության երկրի մարդկանց բացասական վերաբերմունքը 8 28.6%

5 Հեռավորությունն ընտանիքից/ընկերներից 6 21.4%

6 Մասնագիտական աճի և իեքեաիրակաեացմաե սահմանափակ հնարավորությ ունները 6 21.4%

7 Սոցիալական և տնտեսական խնդիրները 5 17.9%

8 Անվտանգության հարցերը 4 14.3%

9 Հեռանկարային աշխատանք գտնելու սահմանափակ հնարավորությունները (հիմնական բնակչության համեմատ) 4 14.3%

10 Անձնային ազատության սահմանափակումները 1 3.6%

11 Հասարակության մեջ անբավարար սոցիալական կարգավիճակը 1 3.6%

12 Տեղի հայերը, նրանց հետ հարաբերությունները 0 0%

13 Այլ պատասխաններ 3 10.7%

97

Ս. Մաեուսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Հատուկ ուշադրության արժանի հանգամանք է այե, որ բնակության երկ-րում ապրելու դրական գործոնները զգալիորեն ավելի մեծ թվով են նշվել, քան խոչընդոտող գործոնները1: Սա հուշում է, որ շարունակում են գերակշռել բնակության երկրում «պահող» գործոնները: Այսպիսի եզրահանգմանն օգնում է նաև այն, որ հարցվածների մեծ մասը հակված է հաստատական պատասխանել «բնակության երկրում ինչպես տանը» պնդմանը: Ընդ որում, սա հարկ է մեկնաբանել առաջին հերթին ոչ թե որպես բացասական ցուցանիշ' հայրենիքի հետ թույլ կապերի տեսակետից, այլ որպես դրական ցուցանիշ, որը վկայում է ուսումնասիրված խմբում բնակության երկրին ինտեգրման բարձր մակարդակի, մարգինալ չլինելու մասին:

Բացասական գործոնների վերաբերյալ առավել հաճախ նշված պատասխաններին ավելի հանգամանորեն կարելի է ծանոթանալ Աղյուսակ 2-ում:

Հարցվածների մոտավորապես կեսը նշել է բնակության վայրից տեսանելի ապագայում տեղափոխվելու մտադրության մասին:

Պատկեր 1

Բնակության երկրից աեղաւիոխվելու հնարավոր ոսլրլությ ուևևերր

■ ձՀև/կամ Լ՛՜Ա

■ ԼկւLititiijvuli Ււ]1 ԼլլւԱկւ

■ U4iniujJiji չհև

г1 [ ևլ

0% 50% 100%

Ինչպես երևում է Պատկեր 1-ում, տեղափոխվելու դեպքում որպես նպատակակետ երկրներ գրեթե նույն քանակով նշվում են և Արևմուտքի ԱՄՆ կամ Եվրամիության երկրները, և Հայաստանը (ՀՀ կամ Արցախ որպես վերադարձի բնօրրաններ): Այնուհանդերձ, Հայաստանը շատ դեպքերում նշվել է վերապահումներով «հեռավոր պլաններում», «հեռանկարում», «ոչ հիմա, բայց

1 Այսպես, օրինակ, հարցվողներն օգտագործել են բոլոր 3 պատասխանի տարբերակ ընտրելու հնարավորությունը դրական գործոններ նշելիս, մինչդեռ բացասական գործոնների դեպքում երրորդ պատասխանի հնարավորությունը հաճախ մնացել է չօգտագործված:

98

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մաեուսյաե

մի օր»1, ինչը հուշում է, որ հարցին նման պատասխանն առավելապես ցանկալի պատկերների, քան մտադրության մակարդակում է։ Միևնույն ժամանակ, տվյալ երկրում պահող գործոններն այս փուլում առավել արդիական են, և Հայաստան գալը, փաստորեն, մտովի հետաձգված է անորոշ կետի, ուստի և կարող է իրականում տեղ չգտնել։

Ավելացնենք նաև, որ հարցվածների շրջանում ընդհանուր առմամբ բավական բարձր են բնակության երկրի հիմնական քաղաքացիների հետ շփման և հարաբերությունների մակարդակի, նրանց հանդեպ վստահության աստիճանի ցուցանիշները (տե ս Պատկեր 3, Պատկեր 5) Հարցման մասնակիցների գերակշիռ մասը նշել է բնակության երկրի տիտղոսակիր ազգի քաղաքացիների հետ հաղորդակցման միջին կամ բարձր մակարդակը։

Ներհամայնքային առնչություններ, համայնքի զգացում, մասնակցություն, փոխգործողություն

Նշենք, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը չի հանդիսանում հայ համայնքային կառույցի կամ հայկական այլ հասարակական-մշակութային որևէ կազմակերպության անդամ, չի մասնակցում բնակավայրի հայ համայնքի միջոցառումներին։ Ներգրավվածությունը Հայության խնդիրներում ստանում է այլ համայնքային ձևաչափից դուրս ձևեր առավելապես իրականանալով Հայաստանի և Հայության հետ տեղեկատվության փոխանակմամբ և Հայության իրադարձություններին ցանցային մասնակցությամբ։

Բնակության երկրներում հայ համայնքի խնդիրների պարզաբանման համար տրվել են ոչ թե պատասխանի տարբերակներ, այլ բաց հարցեր, այսինքն հարցվողներին խնդրվել է ինքնուրույնաբար նշել այդպիսի խնդիրները։ Խմբավորելով այդ պատասխանները կարող ենք նշել, որ գերակա են համարվում էթեիկ հիմքովխտրակաեությաե/քuեեnֆnբիայի դրսևորումներն ընդունող երկրի բնակիչների կողմից (այդպիսի խնդիր է մատնանշել հարցվածների մոտ 35%-ը), սոցիալական և բնակարանային պայմանները (24%), սոցիալական և իրավական կարգավիճակի խնդիրները, ընդունող պետության միգրացիոն քաղաքականությունն ու վերաբերմունքը, հայկական դպրոցի և հայերենի պահպանման խնդիրները։ Հատուկ ուշադրության են արժանի նաև առանձին դեպքերում մատնանշված հայերի մեկուսացվածության (ոչ թե բնակության երկրի հանրությունից, այլ առաջին հերթին միմյանցից), համայնքային կազմակերպման պակասը մատնանշող պատասխանները: Ուշադրության է արժանի նաև այն, որ հաճախակի պատասխանների շարքում են տեղի հա-

1 Ի լրումն տեղափոխելու մտադրության վերաբերյալ «այո/ոչ» փակ երկընտրական հարցի, հարցաթերթը ներառել է լրացուցիչ բաց հարցեր, որտեղ հարցվողները մանրամասնել են տեղափոխվելու նախընտրելի ուղղությունները, տեղափոխվելու կամ երկրում մնալու շարժառիթները։

99

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

յությաե սևեռվածությունը նյութական արժեքների, դրանց ցուցադրման վրա, սահմանափակ լինելը, զարգանալու ցածր ձգտումը, այսինքն հոգևոր և ինտե-լեկտուալ ոլորտի հիմնախնդիրներ։

Չնայած բազմաթիվ խնդիրներ նշելուն տեղի հայ համայնքի խնդիրների համար անձնական ներգրավման պատրաստակամությունը շատ ավելի համեստ է դրսևորվել. հարցվածների մոտ 33%-ը հետաքրքրված չէ անձնական ներդրում ունենալ նշված խնդիրների լուծման համար։

Պատկեր 2

Կապվածության զգացումը

■ Բ1սսկա.թ]աԱ կմլլւիԱ ■ ShiQi lmi] 1ւսէւհս]ևքիև ■ Հտյտտւ imliJiU

55.2%

Րււլււլւա.լ[ւԱ Գթհթնկսւսլւիէւծ UYitimtdp Լիւււկւհ կսւսլւիսծ կապված չեւ [ չեւ [ կապված եւ [ եւ [

Ինչպես նշել ենք, համայնքը բնութագրող կարևոր բաղադրիչներից մեկը դրա հետ անդամների հուզական կապն է։ Հարցվածներին խնդրվել է գնահա-տել ոչ միայն տեղի հայ համայնքին, այլև բնակության վայրին և Հայաստանին իրենց կապվածությունը։ Այդ գնահատականները համեմատության մեջ ներկայացված են Պատկեր 2-ում և արտացոլում են, որ տեղի հայ համայնքին կապվածության զգացումը ցածր է, և ընդհանուր առմամբ զգալիորեն զիջում է և Հայաստանին, և առհասարակ բնակության երկրին կապվածության զգա-ցումին։ Պատասխանողների կեսից ավելին՝ մոտ 55%-ը, նշել է համայնքին կապված չլինելու մասին (բոլորովին կամ գրեթե), իսկ լիակատար կապվածու-

100

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մաեուսյաե

թյաե զգացումի մասին եշել է հարցվածների միայն փոքր մասը 10,3%-ը: Համեմատելու համար նկատենք, որ և հայրենիքի, և բնակության վայրի հանդեպ մասնակի կամ լիակատար կապվածության մասին նշել է հարցվածների գերակշիռ մասը. 79,3%-ը նշել է հայրենիքին և 86,2%-ը տեղի բնակավայրին մասամբ կամ լիովին կապված լինելու մասին։ Ընդ որում բնակության վայրին բարձր կապվածություն են նշում և համայնքին կապվածություն ունեցողները, և չունեցողները։ Այսպիսով, հայ համայնքին կապված զգալը կամ չզգալը գործոն չէ բնակության վայրին հարմարվելուն նպաստելու կամ խոչընդոտելու առումով։ Գրեթե նույն պատկերն է Հայաստանին և տեղի հայ համայնքին կապվածության զգացումի համադրված տվյալները դիտարկելիս. հայրենիքի հետ կապի սուբյեկտիվ զգացումը տեղի հայ համայնքի համեմատ շատ ավելի բարձր է գնահատվում։

Հուզական կապի գնահատականն ունենալը կարևոր է նրանով, որ այդպիսի կապը ենթադրում է արդյունավետ փոխգործողություն: Կապի բացակայությունը, հետևաբար, որոշակի ցուցանիշ է նաև այդ գործակցության պակասի: Տվյալ դեպքում հայ համայնքին ցածր կապվածությունը անուղղակիո-րեն վկայում է թույլ կապերի մասին նաև գործողությունների մակարդակում։

Դիտարկելով շփումների և հարաբերությունների վերաբերյալ համադրված տվյալները (տե ս Պատկեր 3) նշենք, որ տեղի հայության հետ շփումների և կապերի մակարդակն ընդհանուր առմամբ բարձր է, հարցվածների մոտ 77%-ը նշում է տեղաբնակ հայերի հետ միջին կամ լայն շփումների մասին: Այսպիսով, կարելի է ասել, որ տեղի հայության հետ կապն ակտիվ է, սակայն հիմնականում զուտ հաղորդակցական մակարդակում, և չի շաղկապվում համայնքին կապվածության զգացումի հետ գուցե այն պատճառով, որ այդ շփումները տեղի են ունենում ավելի շատ անհատականացված ձևերով, քան համայնքային համախմբման մակարդակում։

Պատկեր 3

101

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Համայնքի իմաստավորումը և դրա դերի գնահատումն էլ ավելի անմիջականորեն դուրս են բերվում ազդեցությանը վերաբերող հարցերի միջոցով։ Ազդեցության գործոնը ներառում է մի քանի ասպեկտ. անդամի ազդեցությունը համայնքի վրա, համայնքի ազդեցությունն անդամի վրա և համայնքի ազդեցությունն ավելի լայն հանրության, տվյալ երկրում բնակության երկրի/ շրջանի վրա։ Այս առումով արձանագրվել են ցածր ցուցանիշներ։ Այսպես, համայնքն ունի զրոյական ազդեցություն հարցվողների մոտ 58%-ի համար և մասնակի ազդեցություն միայն 16%-ի համար։ Սեփական ազդեցությունը համայնքի վրա զրոյական է գնահատել հարցվածների 61%-ը, իրենց մասնակի ազդեցության մասին նշել է հարցվածների մոտ 19%-ը, մեծ ազդեցություն չի նշել ոչ ոք։ Փոքր-ինչ ավելի բարձր է գնահատվել համայնքի դերն ու կշիռը բնակության երկրում/քաղաքում (մանրամասն տե ս Աղյուսակ 3):

Աղյուսակ 3

Համայնքի ազդեցության և համայնքի վրա սեփական ազդեցության գնահատումը

Ազդեցության աստիճանը Համայնքի ազդեց. բնակության երկրի վրա Համայնքի ազդեց. հարցվողի վրա Սեփական ազդեց. համայնքի վրա

Չի ազդում 35.5% 58% 61,3%

Նվազագույն ազդ. ունի 32.3% 16,1% 13%

Որոշ չափով ազդում է 19.3% 16,1% 19,4%

Ունի մեծ ազդեցություն 9.7% 3,2% 0%

Չպատասխ. թիվը 3,25% 6.5% 6.5%

Ներհամայնքային կապերը հասկանալու համար ներառվել են նաև փոխօգնության վերաբերյալ հարցեր։ Հարցվածների մեծ մասը մոտ 56%-ը, համայնքի հայերին օգնության համար երբեք չի դիմել, մոտ 14%-ը դիմել է շատ հազվադեպ, 30%-ը երբեմն։ Համանման են իրենց կողմից համայնքի անդամներին օգնության պատասխանները։

Օգնությանը դիմելուն վերաբերող հարցերով հնարավոր է լինում նաև անուղղակի տեղեկատվություն ստանալ փոխադարձ վստահության մակարդակի մասին։

Այսպես, «Ո ւմ կդիմեին օգնության համար առաջին հերթին» հարցին պատասխանելիս (տե ս Աղյուսակ 4) հարցվածների կեսից ավելին նշել է «տեղաբնակ ծանոթ/բարեկամ հայերին» և 22.2%-ը «տեղաբնակ ոչ հայ ընկերնե-րին/ծանոթներին» տարբերակները, մինչդեռ տեղի հայ համայնքին որպես համայնքային կառույցին դիմելու պատրաստակամությունն ամենացածրն է գրանցվել (ընդամենը մեկ հոգի)։ Ավելին, հարցվածների մեծ մասը 54.5%-ը, համայնքային կառույցին կդիմեր որպես վերջին տարբերակ։ Այսպիսով, ցու-ցանիշները բարենպաստ են տեղաբնակ հայերի միջև պահպանվող համագոր-ծակցային կապերի առումով։ Այնուհանդերձ, ցուցանիշները վկայում են, որ համայնքային կառույցների ֆունկցիոնալությունը և վստահելիությունը ցածր

102

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մաեուսյաե

եե գնահատվում: Հայերի միջև համագործակցությունը կրկիե մնում է առավելապես միջաեձեայիե մակարդակում, իսկ կազմակերպման իեստիտուցիոեալ ձևաչափե արտամղված դեր ուեի: Տեղի հայերի շրջանում որոշակի միկրոմիջավայր ստեղծված է, սակայն խոսքը ոչ թե համայնքային կազմակերպվածության, այլ բարեկամակաե-ըեկերակաե ամուր կապերի մասին է: Այս պատկերին միանշանակ գնահատական դժվար է տալ:

Պատկեր 4

Վստահության մակարդակի առումով ավելացնենք եաև, որ հարցվածների գերակշիռ մասը 80%-ը, հակված է վստահել տեղի մյուս հայերին, սակայն ուշագրավ է, որ դա արտահայտվել է «մասամբ վստահում եմ» փոքր-իեչ զգուշավոր պատասխանով, մինչդեռ լիովին վստահություն տեղի հայրենակիցների հանդեպ չի եշել ոչ ոք: Վստահության վերաբերյալ գնահատականները համեմատության մեջ ավելի մանրամասն տրված եե Պատկեր 5-ում:

Պատկեր 5

Վստահությաև ասաիճաևը

ԲււլււլւււՀիիւհ. չեւէ Zjix [1гггг1]ггг1гл.11-г [ Т_Г'ггггггггг[р

г]гггixvuliaiviC չէււ[ г]гггւидлЬанд.է г]гггւxtuluivi[Ъл[ г]гггւiwilmvi[ եւ[

103

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Փոխադարձ վստահության բավարար մակարդակի մասին լրացուցիչ վկայում են նաև պատասխանները ենթադրական նախընտրելի գործընկերոջ մասին հարցին։ Տարբերակների շարքում ամենից հաճախ որպես նախընտրելի գործընկեր նշվել են տեղի հայերը. այդպիսի նախապատվություն է ունեցել հարցվածների 63%-ը (մանրամասն տե ս Աղյուսակ 4):

Անդրադառնալով հաղորդակցման կարևոր ասպեկտներից մեկին հաղորդակցման լեզվին, կարելի է նշել, որ հարցվածների միայն 33,3%-ի համար է հայերենը հիմնական կիրառման լեզու, մնացած 66,7%-ի համար այն ռուսերենն է, ինչն ըստ էության օրինաչափ է: Օգտագործվող հիմնական լեզուն ռուսերենն է անգամ թբիլիսահայերի շրջանում, ինչը հաստատում է, որ այս երկրում հայերի կողմից ռուսերենն օգտագործվում է որպես էթնոտարբերակ-ման միջոց։

Հարցաթերթում ներառվել են նաև լեզվի վերաբերյալ տարբերակված հարցեր ըստ աշխատավայր/ուսման վայր, ընկերական շրջապատ և տուն/ընտանիք ոլորտներում կիրառման։ Միանգամայն բնականորեն, աշխատավայրում օգտագործվող լեզուն ռուսերենն է։ Որոշ չափով հուսադրող է այն, որ հայերեն լեզվի կիրառումը մասամբ պահպանվում է որպես շփման լեզու ընկերական միջավայրում (այդպես է նշել հարցվածների 25,5%-ը) և ընտանիքում (51,5%-ը)։

ռ

Ուշադրության են արժանի <<Ո րն է Ձեր մայրենի լեզուն» հարցին ոչ միանշանակ պատասխանները։ Որպես մայրենի լեզու հայերենն է ընտրել մեծ մասը (66,7%), սակայն ոչ բոլորը։ 23%-ի դեպքում մայրենի լեզու նշվել է ռուսերենը, ևս մի քանի հոգի 10%—ը, դժվարացել է միանշանակ պատասխանել նշելով ռուսերենի ու հայերենի համադրությունը։

Հարցվողներին նաև տրվել է հարց մոտավորապես տոկոսային արտա-հայտմամբ նշել իրենց մտերիմների և շփումների դաշտում հետևյալ 4 խմբերի համամասնությունը. Հայաստանի հայեր, տեղի հայ համայնքի հայեր, այլ երկրներում բնակվող հայեր և այլազգիներ։ Հարկ է նշել, որ որպես իրենց շփման դաշտում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող խումբ նշվել են առաջին հերթին Հայաստանի հայերը, երկրորդ հերթին տեղի հայերը և երրորդ հերթին տեղի հիմնական ազգության քաղաքացիները։ Հիմնական հետևությունն այս դասավորումից այն է, որ չնայած հազվադեպ այցերին հայրենիք Հայաստանը և Հայաստանի հայերը շարունակում են մնալ նրանց շփման դաշտում էական հատվածը' գերազանցելով տեղի հայերի հետ շփման շրջանակին։ Սա ևս մեկ առումով թույլ է տալիս փաստել, որ հայ համայնքների կազմակերպման և կոնսոլիդացման ծրագրերում հիմնական առանցքը, թեման, որի շուրջ հարկ է կառուցել համախմբման գործողությունների տեսլականները, Հայաստանն է և ոչ թե զուտ համայնքը ներհամայնքային խնդիրների հաղթահարման ջանքերով։ Սա անգամ ուղիղ ձևակերպում է ստացել որոշ

104

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

Ս. Մաեուսյաե

հարցվողների կողմից, օրինակ «Ես անհրաժեշտ չեմ համարում որևէ բան ա-եել համայնքի համար, եթե արժե ինչ-որ բան անել, ապա Հայրենիքի համար»։

Ամփոփելով վերլուծության այս բաժինը կարելի է նշել, որ հետխորհր-դային երկրների հայ համայնքները չեն համապատասխանում կազմակերպված համայնքների դասական ըմբռնմանը: Համայնքի մաս լինելու գիտակցումը, համայնքային ինքնությունը թե հուզական, թե գործողությունների մակարդակում բավարար չէ: Որպես իրական «հայկական» գործողությունների դաշտ շարունակում է ընկալվել Հայաստանը, որի հետ առնչություններին անդրադարձել ենք հաջորդիվ:

Համայեք-Հայաստաև առնչություններ, փոխգործողություն և ներգրավման նախաղրյաչներ

Ընդհանուր գծերով կարելի է ասել, որ հետազոտության մասնակիցների շրջանում (հիմնականում Ռուսաստանում) ապրող հայ երիտասարդներին բնորոշ է այդ երկրի հասարակությանը հարմարվածության և ինտեգրված լինելու բարձր մակարդակը միևնույն ժամանակ Հայաստանի հետ կապերի և Հայաստանի նշանակալիության պահպանմամբ: Դա առավելապես արտացոլվում է հայրենիքին կապվածության, խնդիրների նշանակալիության, հայրենակիցների հետ շփմանը վերաբերող ուղղակի հարցերին տրված պատասխաններում: Սակայն այդ պատասխանները նույն ոլորտներին անուղղակիորեն առնչվող հարցերի դեպքում որոշակիորեն տարբերվում են: Այսպես, հայրենիքին կապվածության զգացումի վերաբերյալ հարցին մասնակիցների մեծ մասը մոտ 80%-ը, նշել է մասնակի կամ լիարժեք կապվածություն (տե ս Պատկեր 2): Սակայն այս պատասխանները հարաբերելով Հայաստան վերադառնալու պատ-րաստակամության աստիճանի հետ արդեն պետք է խոսենք ավելի մեծ վերապահումով: Հայաստան այցելելու հիմնական նպատակը, ըստ գերակշռող պատասխանների, շարունակում է մնալ կարճատև արձակուրդը: Այսպիսով, դրական ուղղվածության պատասխաններն ավելի հաճախ վկայում են հայրենիքի ցանկալի մտապատկերների, քան իրական մտադրությունների և գործողությունների մասին: Նման կերպ կարելի է համեմատել նաև վստահության մակարդակին վերաբերող ուղղակի և միջնորդավորված հարցերը: Ինչպես արդեն նշվել է նախորդ բաժնում, գնահատվող վստահության աստիճանը Հայաստանում ապրող հայրենակիցների հանդեպ բարձր է (տե ս Պատկեր 5): Այնուհանդերձ, անուղղակի հարցի դեպքում, երբ մասնակիցներին առաջադրվել է հնարավոր 4 խմբերում1 նախընտրության նվազման կարգով նշել համատեղ գործի համար գործընկեր ընտրելու պատրաստակամության աստիճանը,

1 Այդ խմբերն են 1. հայաստանաբնակ հայեր, 2. տեղի հայ համայնքի հայեր, 3. մշտական բնակության երկրի տիտղոսակիր ազգության ներկայացուցիչներ, 4. այլ ազգի ներկայացուցիչներ:

105

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

հայաստաեաբեակեերը կտրուկ զիջել եե իրեեց տեղերը ոչ միայն տեղի հայերին, այլև բնակության երկրի հիմնական ազգությանը (տե ս Աղյուսակ 4):

Աղյուսակ 4

Համատեղ գործում որպես գործընկեր ըետրեչու նախապատվությունները

Առաջին հերթին Վերջին հերթին

1 Տեղի հայ ծաեոթեերիե/բարեկամեերիե 63% 7.7%

2 Բնակության երկրի ծաեոթ ոչ հայերին 22.2% 3.8%

3 Այլ ազգերի ներկայացուցիչների 11.1% 57.7%

4 Հայաստանում բնակվող ծաեոթեերիե 3.7% 30.8%

5 Ըեդամեեը 100% 100%

Այսպիսով, գործընկերոջ մասին հարցը, լինելով ավելի պրագմատիկ և կոնկրետ, որոշ առումով «ստուգում» է վստահության մասին վերացական հարցը արձանագրելով ավելի համեստ ցուցաեիշեեր և հոգեբանական հեռավորության առկայություն: Ասել է թե հայրենիքի վերաբերյալ դրական գնահատականներն ուղղակիորեն չեե ենթադրում իեքեակազմակերպմաե և հայրենակիցների հետ իրական կապերի բարձր հավանականություն, թեև հանդիսանում եե նախադրյալ. այս հարցերն առաեձիե դիտարկման, ճշգրտման կարիք ուեեե:

Ինչպես երևում է Պատկեր 6-ի համեմատական տվյալներից, ինչպես բնակության երկրում, այնպես էլ Հայաստանում հարցվածների մեծ մասը հակված է համարել, որ իրեե զգում է, ինչպես տաեը (մասամբ կամ լիովին), այսիեքե' համարում է իրեե հարազատ, սովոր, հոգեբանորեն հարմարավետ վայր: Եվս մեկ ընդհանուր միտում է այե, որ և բնակության երկրում իրեեց ինտեգրված, հարմարավետ զգալու, և չզգալու դեպքում երիտասարդները հակված եե եղել եշել Հայաստանում իրեեց «ինչպես տաեը» զգալու մասին (համապատասխանաբար 64,7%-ով և 85,7%-ով): Այսիեքե' իետեգրվածություեը մշտական երկրի հասարակությանը չի խանգարում Հայաստանին կապված զգալուն: Հայրենիքը, աեկախ բնակության երկրում հարմարվածությաե աստիճանից, շարունակում է մեալ կարևորվող:

Հայաստանում առկա խնդիրների մասին ընկալումները և դրանց նշանակությունը ևս էակաե եե հայրենիքի հետ առնչությունները և գործակցության պատրաստակամություեե ավելի հստակ պատկերացնելու համար: Հայաստանում ապրելու տեսակետից եշվել եե հիմնականում սոցիալ-տետեսա-կաե հիմք ունեցող պատճառները, մասնավորապես աշխատանքի տեղավորման, գործազրկության խնդիրները (ըեդ որում ոչ թե աշխատատեղերի բացակայությունը, այլ հատկապես նորմալ վաստակելու, գործարարություն ձեռնարկելու սուղ հնարավորությունները, բիզնես ոլորտի չզարգացածություեը և այլե), կյանքի որակը և սոցիալ-տետեսակաե պայմանները: Այս խնդիրների կողքին առաեձիե, ոչ պակաս կարևորվող խնդիրներ եե սոցիալ-հոգեբաեա-

106

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մաեուսյաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

կաե, աեձեայիե կարգի գործոնները, մասնավորապես մասնագիտական աճի սահմանափակումները, դաստիարակությաե/սոցիալակաեացմաե և մտածելակերպի տարբերությունները, որի արդյունքում հայրենակիցների հետ շփմաե դժվարությունները, այդ շփմաե մեջ լեզվական պատնեշի առկայությունը, ինչպես եաև ավելի լայե քաղաքական և եերքիե, և արտաքին մի շարք գործոններ: Այսպիսով, կարելի է նկատել, որ խնդիրների մի մասը ներկայացնում է Հայաստանը լքելու, իսկ մյուս խումբը Հայաստան չվերադառնալու գործոններ: Երկրորդի շարքում շատ եե հոգեբանական պայմանավորվածություն ունեցող գործոնները' զարգացման, աճի, հաղորդակցման պահանջմունքների բավարարման խնդիրներից բխող:

Իեչևէ, Հայաստանի խնդիրները պահպանում եե իրեեց նշանակալիությունը հարցվածների շրջանում, որը դրսևորվում է եաև այդ խնդիրների լուծման գործում աեձեակաե ներդրումի, ներգրավման բարձր պատրաստակա-մությամբ (տե ս Պատկեր 7):

Պատկեր 6

107

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Համայեք-Հայաստաե աոեչություեեերի տեղեկատվական ասպեկտը

Ինչպես արդեն մասամբ անդրադարձել ենք, Հայաստանի հետ կապերը նաև դրսևորվում են Հայաստանին առնչվող տեղեկատվական հոսքի հանդեպ բարձր հետաքրքրությամբ։ Պատկեր «^-ոճմներկայացված տվյալների համեմատումից պարզ է դառնում, որ հայրենիքին և Հայությանն առնչվող լուրերի կարևորումը նկատելիորեն ավելի մեծ է տեղի հայության իրադարձություններին վերաբերող լուրերի համեմատ։ Այս իմաստով հետխորհրդային տարածքի հայ երիտասարդները մնում են ինֆորմացիոն առումով ավելի շատ կապված Հայաստանին, քան տեղի հայ համայնքին, ինչը մի կողմից դրական է ցույց տալով հայրենիքի հետ կապերի պահպանման միտումը և հայկական իրողությունների հանդեպ ոչ անտարբեր վերաբերմունքը։ Մյուս կողմից, փաստորեն, համայնքում տեղի ունեցող, զուտ համայնքին վերաբերող հարցերը որպես այդպիսին, չեն ընկալվում իրենց բնույթով ազգային նշանակություն ունեցող։

Պատկեր 8

Հետաբրբրությ ուեը լրատվության նկատմամբ

■ Հստււտւաւևին ևաաւթյաե յայւեյփԱ ■ Հտւ tun եք] ւ ] ւպ ւե| ij ւև

90%

ՀԽ ilium ПтЬ Ձհհ Minimi if

Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության ոլորտներից կարևորվել են առաջին հերթին ներքին քաղաքականությունը/պետությունը, գրեթե հավասարապես Հայաստանի արտաքին քաղաքականությունը, այնուհետև ոչ մեծ տարբերությամբ մշակույթի/երիտասարդության հարցերը։ Հետաքրքրության ոլորտներից վերջին տեղում է երկրի տնտեսությունը։

108

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

Ս. Մաեուսյաե

Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության գերակա աղբյուրներ եե հանդիսանում առաջին հերթին հայկական տեղեկատվական իետերեետ կայքերը, այնուհետև փոքր-իեչ զիջում եե ոչ ֆորմալ տեղեկատվական աղբյուրեե-րը/բլոգեերը և ռուսական տեղեկատվական իետերեետ կայքերը: Մանրամասն տե ս Աղյուսակ 5-ում.

Աղյուսակ 5

Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության հիմնական աղբյուրները

թիվը տոկոսը*

1 Հայկական տեղեկատվական կայքեր 19 65.5%

2 Ոչ ֆորմալ տեղեկատվական աղբյուրներ, բլոգեեր 11 37.9%

3 Ռուսական տեղեկատվական կայքերը 9 31.0%

4 Բնակության երկրի/շրջաեի հեոուստաալիքեեր 6 20.7%

5 Հայկական արբաեյակայիե հեոուստաալիքեեր 5 17.2%

6 Միջազգային հեռուստ., մամուլ, կայքեր 5 17.2%

7 Բնակության երկրի մամուլ 3 10.3%

8 Տեղի հայկական ԶԼՄ 3 10.3%

Ինքնության և պատկանելության հարցեր

Հայտեի է, որ դրական խմբային իեքեությաե համար էական է պատկանելության խմբի դրական բնութագրերի գերակայումը գոնե անհատի գնահատման սուբյեկտիվ համակարգի տեսակետից: Այլ կերպ ասած' եույեակաեացմաե խումբը, հանրույթը պետք է բնութագրվի մի շարք հատկանիշներով, որոնց շնորհիվ անհատը մոտիվացված լինի իրեն դասել (կատեգորիզացեել) այդ խմբում: Այս տեսակետից ազգային ինքնության որոշ խնդիրներ բնորոշ եե ոչ միայն սփյուռքահայերիե, այլև հայաստաեաբեակ հայերին. առօրյա խոսքում Հայաստանը հաճախ նկարագրվում է դժվարության, այդ դժվարություններից ելքեր փետրելու հասկացություններով. Իեքեություեը սուբյեկտիվ պատկանելություն է, որը պետք է ունենա դրական բնութագրեր և մարդու համար լինի ավելի շատ ռեսուրսայիե, քան խնդրահարույց, մղի գործել խմբի համար և նրա անունից, չառաջացեի խուսափումի միտում: Այնուհանդերձ, պարզունակ կլինի մտածել, որ հենց հարմարավետությունն է խմբի, ազգի հետ եույեակաեացմաե հիմնական գործոնը: Ազգային խնդիրների գոյությունը որպես այդ-պիսիե չի պայմանավորում խմբային ինքնության անմիջապես վերանայում և այլ ինքնության ընտրություն անգամ այլ մշակույթում ինտեգրված անձանց համար: Փաստ է, որ չնայած այսօր ինքնությանը վերապահվող մեծ ճկունությանը և գիտական դիսկուրսում, և ԶԼՄ-ում, էթնիկ ինքնությունից հրաժարվելը ամենևին հեշտ չէ, և մարդու հիմնարար պահանջմունքներից մեկը շարունակում է մնալ արմատներ ունենալը: Ամենուր նկատում ենք, որ չնայած լայնորեն քննարկվող խոչընդոտներին ու գանգատներին, դեռևս հայ երիտա-

109

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

սարդի ազգային ինքնությունը ելքեր է «փետրում» ուժեղանալու համար:

Ըստ «էթնիկ նույնականության տիպ» մեթոդիկայի' ստացված պատկերը բարենպաստ է ուսումնասիրված խմբում. մեծ մասի մոտ (26 հոգի) որպես էթնիկ ինքնության տիպ է դրսևորվել պոզիտիվ ինքնությունը, որը հենց համարվում է նորմա, առողջ դիրքորոշում: Ցածր ցուցանիշներ են գրանցվել մյուս տիպերի համար. էթնոֆանատիզմը որպես ինքնության գերակա տիպ դրսևորվել է միայն 3 հոգու մոտ, էթնոմեկուսացումը 1-ի, իսկ այն տիպերը, որոնք ներառված չեն պատկերում, առհասարակ խմբում չեն դրսևորվել: Էթնոֆանա-տիզմը և էթնոմեկուսացումը հանդիպել են նաև որպես գերակա տիպի համեմատ ավելի ցածր, բայց միջին ցուցանիշներով արտահայտված (մանրամասն տե ս Պատկեր 9):

Պատկեր 9

Դուրս բերված դրական էթնիկ ինքնությունը չի ենթադրում Հայրենիքի միանշանակ ոչ պրոբլեմատիկ ընկալում, այլ ընդհանուր առմամբ ուրվագծում է դրական վերաբերմունքը սեփական պատկանելությանը: Ավելի կոնկրետ զգացումները հայրենիքի հետ կապված կարող են լինել խառը և հակասականություն պարունակել: Այսպես, մեր կողմից մշակված հարցաթերթում ներառ-

ռ

ված «Ի նչ եք զգում/մտածում ձեր ազգային պատկանելության հետ կապված» հարցին հաճախ հանդիպող պատասխանն է երկարժեք դրական և բացասական գնահատականի համադրությունը, օրինակ «հպարտություն և տխրություն», «հպարտություն և ցավ (обида)», «ուրախություն և մտահոգություն» և այլն: Այսպիսի ձևակերպումները տալիս են ինչպես մտահոգվելու առիթ, այնպես էլ հուսադրում, որ իրենց երկրի պրոբլեմատիկ կողմերն այս մարդկանց համար չեն կորցրել իրենց նշանակությունը:

110

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35) 2011թ.

Ս. Մանուպաև

Ամփոփում.

Հնարավորությունները և ռիսկերը հայրենիք երիտասայւդ սփյուոքահայեր հարաբեյաւթյուննեյաւմ

Տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով հետխորհրդայիև տարածքի հայ երիտասարդների առնչությունները Հայության, տեղի հայ համայնքի և բնակության երկրի հետ կարող ենք փաստել, որ հետխորհրդային երկրների հայության երիտասարդ հատվածի մեջ պահպանված են հայրենիքի խնդիրների սուբյեկտիվ կարևորումը, հայրենիքի գործերին ներդրում ունենալու պատ-րաստակամությունը, դրական էթնիկական ինքնությունը, բարենպաստ են նաև մի շարք այլ ցուցանիշներ: Այս գործոնները կարելի է դիտել որպես մեկ-նարկային բավարար հիմք կոնկրետ համատեղ գործողությունների պլատֆորմի ձևավորման համար: Միևնույն ժամանակ, տվյալները պահանջում են գնահատականներ և կանխատեսումներ անելիս տարբերակված դիտարկել զգացումների, պատկերացումների և գործողությունների մակարդակները: Վերջինիս առումով խնդիրներն ավելի հոծ ուրվագծեր են ստանում, և համապատասխանաբար' ծրագրային մակարդակում անելիքներն ավելի շատ են: Ուրվագծվում է նաև, որ համայնքների միավորմանն ուղղված աշխատանքի երկու ճակատներից մեկը պասիվ հատվածին ակտիվացնելու, մյուսը ակտիվ հատվածի հետ համագործակցությունը լայնացնելու և ճշգրտելու հարցերն են: Որպես կողմնորոշիչ վերցնելով այն, որ հետազոտությանը մասնակցելու արագ արձագանքն ու գերակշիռ թիվը հենց Ռուսաստանի հայերից է, կարելի է փաստել, որ հետխորհրդային տարածքի հայ համայնքներում առավել ակտիվ է մնում հենց ՌԴ հայությունը: Սա նաև հիմք է պնդելու, որ այս հատվածը կարելի է դիտարկել որպես առաջատար ոչ միայն թվային գերակշռման, այլև համայնքների կազմակերպման և ակտիվության խթանման գործընթացներում լոկոմոտիվի, կոորդինացնողի դեր տանելու առումով: Ընդ որում, Հայաստանի հետ կապը միջնորդավորված չէ համայնքային կառույցներով: Վերոհիշյալը հաշվի առնելով կարելի է արձանագրել, որ ներհամայնքա-յին համախմբումն ու կազմակերպումն արդյունավետ չեն ընթանա հիմնված լինելով զուտ ներհամայնքային զարգացման ծրագրերի վրա: Փոխարենը, կազմակերպման ավելի մեծ արդյունավետություն կարելի է կանխատեսել այն դեպքում, երբ կազմակերպական ջանքերն ուղղված լինեն հայրենիքի համար իրականացվող գործողությունների շուրջ միավորելուն:

Հոնիս, 2010թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Աբրահամյան Լ, Ազգային ինքնությունը որպես պրոցես /«Ինքնություն», Երևան, 1995:

2. Борисова О.А, Ускользающая идентичность или анализ категории «идентичность» в рамках структурно-конструктивисткого подхода, http://vestnik.udsu.ru/2006/2006-03/vuu_06_03_15.pdf 111

111

Ս. Մաեուսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (35), 2011թ.

3. Hall, S. (2003). Cultural Identity and Diaspora. // Mannur, A.; Evans, J. (eds.) Theorizing Diaspora. A Reader. Blackwell Publishing.

4. Berry, J.W, Poortinga, Y.H, Pandey J. (Eds.). Handbook of cross-cultural psychology, Vol.1, Theory and Method, Boston: Allyn and Bacon, 1997.

5. Cheung B.Y, Chudek M, Heine S.J,. Evidence for a Sensitive Period for Acculturation: Younger immigrants report acculturating at a faster rate. Psychological Science.

6. Kitayama Sh, Cohen D. (eds) Handbook of cultural psychology. Guilford Press, NY, 2007.

7. Bolz P, Ethnische Identitat und kultureller Widerstand. Frankfurt, Campus Verlag, 1986.

8. Chavis, DM, & Pretty, G. (1999). Sense of community: Advances in measurement and application. Journal of Community Psychology, 27(6).

9. Почебут Л.Г., Взаимопонимание культур. Методология и методы этнической и кросс-культурной психологии, СПб, 2007.

10. Մանուսյան Ս, Ազգային ինքնության պահպանման խնդիրները սփյուռքահայ երիտասարդների շրջանում. սոցիալ-հոգեբանական տեսանկյուն// «Հոգեբանությունը և կյանքը», #1-2, 2010, Եր., «Զանգակ-97»։

11. Бунаков М.Ю, Лукин В.Н., Национализм и национальная идентичность в условиях глобализации: проблемы концептуализации, http://credonew.ru/content/view/553/58

12. Грачева А.М., Психологический анализ особенностей становления на-

циональной идентичности подростков: Автореф. дисс. канд. пс. наук, М., 1996.

13. Стефаненко Т.Г., Социально-психологические аспекты изучения этнической идентичности http://flogiston.ru/articles/social/etnic, 1999.

14. Barth Fredrik, Ethnic groups and boundaries. The social organization of culture difference. Oslo, 1969.

15. Chipuer, H M, & Pretty, G. M. H. (1999). A review of the Sense of Community Index: Current uses, factor structure, reliability, and further development. Journal of Community Psychology, 27(6).

ПРОБЛЕМЫ ИДЕНТИЧНОСТИ АРМЯНСКОЙ МОЛОДЕЖИ ПОСТСОВЕСТКИХ СТРАН

Сона Манусян

Резюме

В статье рассмотрены вопросы идентичности армянской молодежи в постсоветских странах в контексте перспектив и проблем организации армянских общин на современном этапе. Анализируются результаты социально-психологического исследования некоторых особенностей национальной идентичности, а также взаимоотношений молодежи с армянскими общинами постсоветских стран и с Арменией. На основе анализа представляется возможным говорить о позитивной этнической идентичности и достаточной привязанности к родине на уровне представлений и эмоций. Одновременно результаты выявляют недостаточность внутриобщинных связей и связей с родиной на уровне действий. На основе анализа сформулированы предварительные рекомендации.

112

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.