ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ստալ Սարդարյաե'
Այսօր աշխարհի շատ երկրներում տեղաբնիկ, մեծամասնություն կազմող բնակչությունից զատ ապրում են տարբեր ժամանակներում և տարբեր պատճառներով ծննդյալ հայրենիքից ներգաղթած այլազգի-ներ' ազգային փոքրամասնություններ: Լինելով տվյալ պետության քաղաքացիներ' նրանք տեղաբնակ ժողովրդից որոշակիորեն տարբերվում են իրենց բնորոշ մշակութային, լեզվական, կրոնական և այլ առանձնահատկություններով: Ասենք, որ հայրենիքից զանգվածային արտագաղթը պայմանավորված է հիմնականում տնտեսական (գործազրկություն, ցածր կենսամակարդակ և այլն) գործոններով [1, с. 211]: Հայրենիքից հեռանում են նաև պատերազմների, հեղափոխությունների, քաղաքական ու կրոնական հալածանքների և այլ պատճառներով: Այս նույն գործոններով է պայմանավորված եղել հայ գաղթաշխարհի գոյացումը: Պատմությանը հայտնի է նաև հայրենիքից զանգվածային արտագաղթի ևս մեկ տեսակ, որը պայմանավորված է զուտ ազգային-կրոնական գործոնով: Նման արտագաղթը բնորոշ է պետականությունը կորցրած ժողովուրդներին, երբ նրանք ամբողջովին կամ նրանց հիմնական հատվածը բռնագաղթում են հայրենիքից, իշխող վարչակազմի կողմից: XX դարասկզբին պատմական դեպքերի նմանօրինակ ընթացքը հանգեցրեց հայահոծ զանգվածային սփյուռքի առաջացմանը: * 111
՚ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ։
111
Ս. Սարդարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.
Առաջին աշխարհամարտի տարիներին, զանգվածայնորեն 1915-ին, Օսմանյան կայսրության իշխանությունները երկրի ողջ տարածքով մեկ իրականացրին հայերի ցեղասպանություն և բռնագաղթ: Այդ ոճրագործ քաղաքականության հետևանքով հայությունը ֆիզիկապես կորցրեց շուրջ 1,5 մլն մարդ, իսկ ողջ մնացած հատվածը հարկադրված արտագաղթեց հայրենիքից:
Առաջին աշխարհամարտի նախօրեին մեծ թվով հայեր բնակվում էին Ռուսաստանում, Իրանում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, ԱՄՆում, Լիբանանում, Եգիպտոսում, Սիրիայում, Հնդկաստանում և այլուր: Տարբեր ժամանակներում հիմնված այս և ուրիշ համայնքներում առկա էին բազմապիսի կազմակերպություններ և հաստատություններ' կրոնական, մշակութային, բարեգործական, հայրենասիրական միություններ, մամուլ, դպրոցներ և այլն: Եվ բնական է, որ հայրենիքից բռնա-գաղթած հայությունը ձգտել է հաստատվել նախևառաջ այդ երկրնե-րում' ապավինելով ազգակիցների օժանդակությունը:
Ցեղասպանության հետևանք հանդիսացող հայկական սփյուռքը տասնամյակների ընթացքում ենթարկվել է որոշակի փոխակերպման' իր ներսում տեղի ունեցող «ժողովրդագրական» տեղաշարժերի հետ կապված: Այդ փոխակերպման ըմբռնումը կարևոր նշանակություն ունի ինչպես մարտահրավերներին դիմագրավելու, այնպես էլ ընձեռած հնարավորություններից առավելագույնս օգտվելու տեսանկյունից: Ցեղասպանության հետևանքով սփյուռքի հայկական համայնքներ ձևավորվեցին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում' Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Եգիպտոսում և այլուր: Եղեռնից փրկված հայերի խմբերը հաստատվեցին նաև եվրոպական երկրնե-րում' Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Ֆրանսիա և այլն, ինչպես նաև Ամերիկայում' ԱՄՆ, Կանադա և այլն [2, էջ 43]:
Այժմ, երբ հայ պետականությունն ապրում է ինքնիշխան և անկախ զարգացման շրջան, նոր, ավելի լայն հեռանկարներ են բացվում
112
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.
Ս. Սարդարյան
Սփյուռքի հետ կապերն ավելի սերտացնելու, Հայաստանում ստեղծվող հոգևոր արժեքները փոխանցելու և սփյուռքահայությանն ապրեցնելու, նրա ուծացման գործընթացը կասեցնող ներկայանալի գործոն դառնալու և դրանով այն քաղաքականությունը շարունակելու համար, որը ժամանակին իրականացնում էին Հայաստանի Կոմունիստական կուսակցությունն ու կառավարությունը հնարավորինս խրախուսելով սփյուռքահայության հետ հոգևոր-մշակութային կապերի ընդլայնումը [3, էջ 7]:
Արտասահմանյան համայնքներում, հիմնականում հասարակական կազմակերպությունների միջոցով, հայությունը հիմնում է դպրոցներ և վարժարաններ, վերականգնում կամ կառուցում եկեղեցիներ, որոնց միջոցով փորձում է պահպանել իր ինքնությունը: Սակայն սփյուռքահայության գոյատևման հիմնական երաշխիքը հայրենիքի' Հայաստանի Հանրապետության առկայությունն է: Հայրենիքում տեղի ունեցած սոցիալ-քաղաքական տեղաշարժերը անկախ Հայաստանի Հանրապետության և ազգային պետականության հաստատ-մամբ, վերացրին քաղաքական-գաղափարական շատ խոչընդոտներ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ոլորտում: Սփյուռքի և Հայրենիքի միջև կապերը գործնականում առավել իրատեսորեն դրսևորվեցին 1988թ. վերջերին Հայաստանում տեղի ունեցած աղետից հետո: ՀՀ պետական իշխանություններն սկսեցին Սփյուռքը դիտել նաև որպես ֆինանսական օգնություն հասցնող ռեսուրս: Հայրենիք-Սփյուռք հարաբերություններն է լ ավելի ամրապնդվեցին նաև Արցախյան պայքարով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցով: Այս բոլորը հզոր ազդակ հանդիսացան Հայրենիք-Սփյուռք հասարակական-քաղաքական տեսանելի հարաբերությունների ձևավորման համար, որն ունի իր նախապատմությունը:
1920-ական թթ. Սփյուռք-Հայրենիք կապերին բնութագրական էր Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) ստեղծումը: Հիմնադիր
113
Ս. Սարդարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.
անդամներից էին Ս.Կասյանը, Ս.Տեր-Գաբրիելյանը, Հովհ. Թուման-յանը, Դ.Դեմիրճյանը, Նար-Դոսը, Ռոմանոս Մելիքյանը և ուրիշներ [4, էջ 169]: Ցավալի էր, սակայն, որ ՀՕԿ մատուցած օգնությունը Հայաստանի վիթխարի կարիքների և պահանջների դիմաց չնչին էր: Եվ սա պատեհ առիթ էր Հայաստանից եկող քննադատությունների համար: Այս և քաղաքական հողի վրա տեղի ունեցող իրադարձությունները մեծ լարվածություն էին ստեղծում, և մի շարք քաղաքական ուժեր սկսեցին քննադատել ՀՕԿ գործունեությունը:
Սփյուռք-Հայրենիք կապերի սառեցման պատճառը հիմնականում հայ ազգային ավանդական կուսակցությունների նկատմամբ խորհրդային իշխանությունների թշնամական վերաբերմունքն էր: Միայն ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ անկախացումից հետո հնարավոր եղավ ավանդական կուսակցությունների վերադարձը Հայրենիք: Խոսքը, մասնավորապես, Ռամկավար ազատական (ՌԱԿ), Հայ Հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ), և Սոցիալ-դեմոկրատական հնչակյան (ՍԴՀԿ) կուսակցությունների մասին է:
Հայաստան-Սփյուռքի փոխհարաբերությունները բազմազան են, բայց հակված են դեպի անհատական, անձնավորված, հաստատություններում չներգրավված, ընդհանուր համաձայնության չեկած հարաբերությունների: Անգամ առկա տարաձայնությունների պարագայում, ժամանակակից փուլում Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում որպես անփոխարինելի ռեսուրս այսօր առավել կարևորվում է արտերկրյա մեր հայրենակիցների (հատկապես հայահոծ համայնքների) մտավոր քաղաքական-քարոզչական ներուժը Հայաստանի միջազգային դերի ամրապնդման և բարձրացման, ԼՂՀ միջազգային ճանաչման և ընդհանրապես Հայ դատի ու Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
ՀՀ-Սփյուռք հարաբերությունների ներկա փուլում, հայաստան-յան փորձագիտական հանրության ներկայացուցիչների կարծիքով,
114
■<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.
Ս. Սարդարան
արտերկրի հայության մտավոր ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է զգալի օգուտ բերել և Հայաստանին, և Սփյուռքին: Կազմելով աշխարհի առաջատար տերությունների գիտական և փորձագիտական հանրությունների մի մասը' արտերկրի հայերն ավելի լավ են տեղեկացված իրենց երկրներում տիրող քաղաքական իրավիճակին, ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին և դրանց միտումներին։ Բնակվելով ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս աշխարհի տարբեր երկրներում հայազգի մտավորականության ներկայացուցիչներն ընդգրկված են այդ երկրների գիտական և վերլուծական կառույցների գործունեության մեջ: Նրանք կարևոր դերակատարում ունեն ԱՄՆ, Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների հետազոտական և ակադեմիական կառույցներում, ինչպես նաև գործնական քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող վերլուծական կառույցներում [5, էջ 35-36]: Արտերկրի մեր հայրենակիցների մասին համակողմանի տվյալների բանկի ստեղծումը և պետական մակարդակով այդ գործի հովանավորումը կարևորագույն նշանակություն ունեն: Այդ ամենը հավաքելու, վերլուծելու և համակարգելու նպատակով, հատկապես երբ Սփյուռքի մտավոր ներուժի համախմբման համար քննարկվում են տարբեր ձևաչափեր, առանձնահատուկ շեշտվում է Հայկական հետազոտական ցանցային ինստիտուտ հիմնելու անհրաժեշտությունը [5, էջ 41]։
Հայ համայնքների գոյացման և կենսագործունեության մասին պատմական տեղեկությունից բացի տեղեկատվական բազան պետք է ընդգրկի ժողովրդագրական, ազգային ինքնությունն ու նույնականությունը հաստատող հայերի թվի, սոցիալ-տնտեսական վիճակի, ազգային-համայնքային կառույցի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին ճշգրտված տվյալներ, ինչպես նաև տվյալներ ազգային-մշակութային ռեսուրսի, ազգային լեզվով կրթություն ստանալու հնարավորությունների, կրոնադավանական պատ-
115
Ս. Սարդարյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.
կանելության, տեղական կառավարման և այլ մարմիններում ներ-կայացվածության և այլնի մասին:
Միայն այս տեղեկատվական հենքի վրա է հնարավոր կառուցել հայկական աշխարհի հետ կապերի, նրա հետ տարվող քաղաքականությունը, ակնկալել պետական-ազգային միաբանությանը միտված Հայրենիք-Սփյուռք կապերի արդյունավետություն:
Կարևոր է նաև կրոնական տեսանկյունը. սփյուռքահայերի համար Հայ Առաքելական եկեղեցին շարունակում է կատարել պետության փոխարինողի իր դերը, այն համարվում է ժողովրդի հավաքատեղի: Նույնիսկ այն սփյուռքահայերը, ովքեր քննադատական վերաբերմունք ունեն եկեղեցու հանդեպ, վերջինս դիտում են որպես ավանդական արժեք: Ռուսաստանում իրավիճակը նման է Հայաստանում առկա իրողություններին: Մինչև վերջերս եկեղեցին այստեղ չէր կարող հայի կյանքում հավաքատեղի լինել: Չնայած այն հպարտությանը, որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, խորհրդային ժամանակներում հայերի ազգային ինքնությունը պետականացված էր, և հաճախ հակակրանք կար քրիստոնեության հանդեպ։ Մինչդեռ հայկական մյուս համայնքներում (օրինակ' Մերձավոր Արևելքում, որտեղ մուսուլման-ոչ մուսուլման կրոնական տարբերությունները քաղաքական նշանակություն ունեն) ազգային ինքնության հոգևոր կողմը հիմնական և կենսական նշանակություն ուներ ազգային ինքնության պահպանման գործում։
Հաշվի առնելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը և վերո-նշյալ մի շարք հիմնահարցերը Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հարցում ակնկալվում են նոր մոտեցումներ: Ուստի, յուրաքանչյուր հայի համար Հայրենիքում թե Սփյուռքում, պետք է գերխնդիր լինի միասնական, ամուր և սերտ հարաբերությունների ձևավորումը:
Հոկտեմբ՛եր, 2014թ.
116
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (53), 2014թ.
Ս. Սարդարյան
Աղբյուրներ և գրականություն
1. А.И. Михайлушкин, Международная экономика, Санкт-Петербург, 2008.
2. Վ.Հովան, Հայկական սփյուռքի փոխակերպումը. մարտահրավերներ և հնարավորություններ, «Գլոբուս» վերլուծական հանդես, 2013, թիվ 5։
3. Ս Գասպարյաե, Սփյուռքահայ գաղթօջախներն այսօր, Երևան, 1962:
4. Դոլnւխաե]աե Լ Կ, Հայաստանի Օգնության կոմիտեի 1920-1930-ական թթ. շինարարական գործունեության մասին, ԼՀԳ, 2007, թիվ 2:
5. Այյիմավորյան, Վտավան, Սփյուռքի գիտական և փորձագիտական ներուժը. հաշվառման և կազմակերպական հարցեր, «Գլոբուս» վերլուծական հանդես, 2013, թիվ 2:
О НЫНЕШНИХ ПРОБЛЕМАХ АРМЯНСКОЙ ДИАСПОРЫ
Стал Сардарян
Резюме
В статье дается краткий экскурс в предысторию возникновения армянской диаспоры. Подчеркнута та важная роль, которую играют общественные, политические, культурные, образовательные структуры и Армянская Апостольская церковь в сохранении национальной идентичности армянской диаспоры. Особо отмечена необходимость укрепления связей Родина-Диаспора.
117