ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՎԱԶՈՂ ՏՈՂԻ» ՌԵԺԻՄՈՎ
Գացիկ Հարությունյան՛
Ցանկացած պաշտպանության նախարարի, որը նախագահին կրկին խորհուրդ կտա խոշոր ամերիկյան ցամաքային ուժեր ուղարկել Ասիա կամ Մերձավոր Արևելք, կամ Աֆրիկա, անհրաժեշտ է ուղարկել զննման հոգեբույժի մոտ։
Ռոբերտ Գեթս ԱՄՆ պաշտպանության նախարար 2006-2011թթ.
Այսօր դժվար է վիճել այն փաստի հետ, որ անցյալ դարավերջին միաբևեռ գերիշխանության հաստատումից հետո սկսված ազդեցության ոլորտների համատարած զավթումը փոխակերպվում է բազմավեկ-տոր համառ դիմակայության, որն ընթանում է բազմաբևեռ աշխարհակարգի նոր և ավելի քան հեղհեղուկ կանոններով, իսկ երբեմն էլ ընդհանրապես առանց դրանց [1]։ Այս նոր իրավիճակն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Միացյալ Նահանգները, համաշխարհային առաջատար մնալով, դադարել է հեգեմոն լինելուց։ Հետաքրքիր է, որ ոմանք կանխատեսում են անգամ գերտերության փլուզումը, և այդ կանխատեսողների մեջ են ոչ միայն փոքր-ինչ կտրուկ արտահայտվող Ռեյգանի վարչակազմի ֆինանսների փոխնախարար Փոլ Կրեյգ Ռոբերտսը կամ էլ «Թրենդների հետազոտությունների ինս- *
* «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն։
5
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
տիտուտի» տնօրեն Ջերալդ Սելենտեն, այլև հեղինակավոր համալսարանական պրոֆեսորներ (տե ս, օրինակ, [2])։ Անհանգստացնող են նաև այլախոհներ Ջ.Ասանժի և Էդ.Սնոուդենի հետապնդումները, որոնք հանդես են գալիս տեղեկատվական տոտալ վերահսկողության դեմ։ Այդ գործողություններն (ինչպես նաև շարքային Բ.Մենինգի «խղճի բանտարկյալի» կարգավիճակ ստանալը) աշխարհով մեկ ակտուալացրին Ջորջ Օրուելի հանճարեղ ստեղծագործությունները։
Բայց եթե հեռանանք կանխատեսումներից և ընդունենք Ֆարիդ Զաքարիայի The post-American World-ի ավելի իրատեսական եզրաբանությունը, ապա աշխարհաքաղաքական այլ դերակատարների հզորացումն էապես փոխել և շարունակում է փոխել ուժերի դասավորությունը համաշխարհային ասպարեզում [3]։ Այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները նկատելիորեն իջեցրել են գլոբալ անվտանգության ընդհանուր մակարդակը, և դա, առաջին հերթին, վերաբերում է միջուկային ոլորտին։ Նկատվող միտումը տարբերվում է փորձագետների՝ նախկինում ունեցած այն ենթադրություններից, թե բազմաբևեռությունը գլոբալ մակարդակով հանգեցնում է համեմատական կայունության, ինչպիսին էր այն, օրինակ, երկբևեռ Սառը պատերազմի դարաշրջանում։ Սակայն չի կարելի բացառել, որ բազմակենտրոն աշխարհի կայացման «անցումային շրջանից» հետո կնքվի մի նոր Վեստֆալյան պայմանագիր և հարաբերական կայունություն հաստատվի։
«Նոր ժամանակների» տրամաբանության առավել ցայտուն արտահայտությունն են Եվրասիայի և Աֆրիկայի մի ընդարձակ հատվածում՝ «Նոր Մերձավոր Արևելքում» (Մարոկոյից մինչև Պակիստան) ընթացող զարգացումները։ Հայտնի է, որ ամերիկացիները որոշել են կրճատել իրենց ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում՝ զորքերը դուրս բերելով Իրաքից և Աֆղանստանից, ինչը կապված է տնտեսական ռեսուրսների անբավարարության հետ։ Միևնույն ժամա-
6
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
նակ, ռազմական նահանջն ուղեկցվում է եվրոպական և տարածա-շրջանային գործընկերների աշխուժացմամբ և քաղաքականության վարման ավանդական, իսկ ավելի հաճախ՝ ոչ ավանդական մեթոդների սաստկացմամբ։ Բոլոր պարագաներում պետք է փաստել, որ ռազմաքաղաքական վայրիվերումների արդյունքում մասնավորապես Մերձավոր Արևելքը հայտնվել է ապակայունացած իրավիճակում։ Ավելին, այդ զարգացումները հանգեցրել են խոշոր հումանիտար աղետի, որը կարելի է բնութագրել որպես ցեղասպանություն։
Այսօր կարելի է հանդիպել «նոր ժամանակներում» ընթացող քաղաքական գործընթացների խիստ տարաբնույթ մեկնաբանու-թյունների։ Կարծում ենք, որ նման բազմազանությունը լոկ նպաստում է իրողությունների ավելի համարժեք ընկալմանը, ուստիև ներկայացնենք նաև այդ հիմնախնդիրների վերաբերյալ մեր տեսլականը։ Սակայն այս հարցերի քիչ թե շատ որոշակի քննարկման համար փորձենք հակիրճ ներկայացնել բազմաբևեռ աշխարհի որոշ բնութագրական գծերը։
«Այդ բազմաբևեո աշխարհը»
Քաղաքական եզրերի իմաստը ժամանակի ընթացքում փոփոխություններ է կրում, և դա վերաբերում է նաև «բազմաբևեռությանը»։ Այս հասկացության կոնտենտն այսօր նկատելիորեն ընդլայնվել է առաջին հերթին այն պատճառով, որ «բազմա-» («մուլտի») բառի մեջ, պայմանականորեն ասած, «մտել» են ոչ միայն ազգային պետությունները, այլև ոչպետական կառույցները (այս նոր աշխարհն առավել պատկերավոր նկարագրել է, թերևս, Պարագ Խաննան [4])։ Վերջինները պայմանականորեն կարելի է բաժանել հետևյալ կարգերի։
Համաշխարհային տնտեսությունում աճել է տրանսազգային կորպորացիաների (ՏԱԿ) դերը, որոնց ֆինանսական և կազմակերպչական հնարավորությունները համադրելի են, իսկ երբեմն էլ գերա-
7
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
զանցում են զարգացած պետություններին: Հայտնի է, որ ՏԱԿ-երի մի մասն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապակցված է այս կամ այն երկրի հետ, սակայն դրանց մի մասն արդեն գործում է բավական անկախ ելնելով բացառապես իր շահերից։
Ըստ շվեյցարացի հետազոտողների1 ՏԱԿ-երի միջուկն են կազմում 147 կորպորացիաներ, որոնք իրենց գործընկերների և մասնաճյուղերի հետ միասին վերահսկում են համաշխարհային ՀՆԱ 60%-ը։ Հատկանշական է, որ այս կոնսորցիումում պարահանդեսը ղեկավարում են ոչ թե արտադրական, այլ ֆինանսական կորպորացիաները Barclays, JP Morgan Chase, Merrill Lynch & Co Inc և այլն։ Նման իրավիճակում զարմանալի չէ, որ «գերՏԱԿ»-ն ի զորու է իր պայմանները թե-լադրել ազգային պետությունների կառավարություններին։ «Կառա-վարություն-ֆինանսական ոլորտ» հարաբերությունների համակարգում տեղի ունեցող էվոլյուցիան լիովին համապատասխանում է անգլիացի սոցիոլոգ Քոլին Քրաուչի «պոստդեմոկրատիկ հասարակության» հայեցակարգին, համաձայն որի պետական համակարգում գերիշխում է օլիգարխաթը, իսկ արևմտյան հասարակություններում տեղի է ունենում ժողովրդավարական նորմերի կազմալուծում [5]։
Վերջին տասնամյակներում էապես ավելացել է միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների կամ, այլ խոսքերով ՀԿ-ների թիվը (հիմնականում «տեղերում» դրանց բազմանալու արդյունքում)։ Մեծացել է նաև ցանցային ռեժիմում գործող այդ կազմակերպությունների ազդեցությունը. հիշենք, որ որոշ ՀԿ-ների ուղղակի աջակցությամբ են իրագործվել, օրինակ, «գունավոր հեղափոխությունները» նախկին խորհրդային հանրապետություններում և Մերձավոր Արևելքում։ Ավելի վաղ ՀԿ-ները, ինչպես և ՏԱԿ-երը, բացառապես ընկալվում էին որպես գործիքաշար խոշոր տերությունների
1 http://www.newscientist.com/article/mg21228354.500-revealed--the-capitalist-network-that-runs-the-world.html#.UfALvsCGiJd.
8
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
քաղաքական զինանոցում: Դա որոշ երկրների (մասնավորապես Ռուսաստանին) դրդեց օրենսդրորեն սահմանափակել նման ՀԿ-ների ազդեցությունը ներքին քաղաքական կյանքում։ Նշենք, որ նմանօրինակ գործողությունները հնարավոր էին դարձել սոսկ բազմաբևեռու-թյան շնորհիվ, քանի որ ավելի վաղ ՀԿ-ները «սրբազան կովերի» կարգավիճակ ունեին և անգամ քննադատությունը նրանց հասցեին ոտնձգություն էր համարվում ժողովրդավարության հիմքերի դեմ։
Սակայն ժամանակի ընթացքում ՀԿ-ները սկսեցին ձևափոխվել։ Տեղեկատվական հոսքերի խճանկարից այն տպավորությունն է ստեղծվում, թե «իրենց տեղն ամրացրած» որոշ ՀԿ-ներ (ոչ վերջին հերթին գաղափարախոսական ուղղվածության) սկսեցին ավելի ինքնուրույն գործել։ Այսօր դրանք կատարում են ոչ միայն որոշակի պետական կառույցների պատվերները, այլև սպասարկում են քաղաքական ու ֆինանսական խմբավորումների (օրինակ, այդ նույն ՏԱԿ-երին), ինչպես իրենց երկրի ներսում, այնպես էլ նրանից դուրս, իսկ հաճախ էլ գործում են ինքնուրույն, ըստ իրենց հայեցողության։ Դրան նպաստում է ՀԿ-ների գաղափարականացվածությունը, որոնց մի մասը հանդիսանում է Մ.Բետատիի և Բ.Քուշների հայեցակարգի հետևորդը, համաձայն որի անհրաժեշտ է «պաշտպանել մարդու իրավունքները առանց հաշվի առնելու ազգային ինքնիշխանությունը» (այս թեզը 2005-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվեց որպես միջազգային իրավաբանական նորմ1)։ Հայտնի է, որ ցանկացած գաղափարի բացարձակացումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, և ՀԿ-ների գործունեության արդյունքները Մերձավոր Արևելքում դրա վառ ապացույցն են։
Ազդեցիկ ոչկառավարական կազմակերպությունների կարգին պետք է դասել ավանդական և համեմատաբար վերջերս կազմավորված կրոնադավանաբանական (հաճախ որպես տարբեր տեսակի աղանդներ) կառույցները։ Նման կառույցների (որոնք վաղուց օգտա- * 9
1 http://www.un.org/en/preventgenocide/adviser/responsibility.shtml
9
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
գործում են, պայմանականորեն ասած, ցանցային կառավարման մեթոդները) դերն անշեղորեն աճում է ոչ միայն հանրային կյանքում, այլև միջազգային քաղաքականությունում։ Մասնավորապես, Մերձավոր Արևելքում քաղաքական դիմակայությունն ընդունեց դաժան առճակատման ձև սուննիականության և շիականության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների, իսլամիստների և հակաիսլամիստնե-րի միջև, և անհանդուրժողականության այս ֆոնին տարածաշրջանի քրիստոնեական համայնքները հայտնվեցին վերացման շեմին։
Տեղեկատվական բազմափուլ հեղափոխության դարաշրջանում ազդեցիկ ոչպետական դերակատարների խմբին պետք է դասել նաև զանգվածային խոշոր լրատվամիջոցները, Ինտերնետ կորպորացիաները և այլն։ Հատուկ նշանակություն են ձեռք բերել վիրտուալ սոցիալական ցանցերը, որոնք, մասնավորապես, կարևոր դեր խաղացին մերձավորարևելյան հեղափոխություններում։ Երկրագնդի համատարած «ֆեյսբուքացումը» լուրջ ազդեցություն է գործում մեր մոլորակի բոլոր երկրների հասարակությունների վրա [6]։ Նշենք, որ տեղեկատվական ոլորտում նույնպես տեղի է ունենում ռեսուրսների մոնոպոլացում և, ասենք, տպագիր ԶԼՄ-ի հանդեպ վերահսկողությունը կենտրոնացած է հինգ մեդիա-հսկաների ձեռքում1։ Այդ կառույցները գլոբալ տեղեկատվական քաղաքականություն են վարում, որը RAND-ի փորձագետներն անվանում են անգամ ոչ թե որպես քաղաքականությանն ուղեկցող և այն ուժեղացնող գործընթաց, այլ առանձնացնում են որպես ինքնուրույն ժանր նոոքաղաքականու-թյուն1 2 լիովին համապատասխան երկրորդ սերնդի տեղեկատվական պատերազմների հայեցակարգին [7]։
Տեղեկատվական հոսքերն այսօր ավելի, քան երբևէ, ձևավորում են ողջ համաշխարհային հանրության արժեհամակարգն ու մենթալի-
1 http://analitika-forex.ru/forum/5-1200.
2 Arquilla J, Rontfeldt D, The Emergence of Noopolitk: Toward an American Information Strategy, RAND Corporation, 1999, http:/www.washprofile.org/en/node/943.
10
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
տետը: Զարմանալի չէ, որ ոլորտի խոշոր դերակատարները հետապնդում են նաև սեփական շահերը և անտեսում պետական ու մանավանդ հանրային շահերը։ Հատկանշական է, որ ավելի վաղ տեղեկատվական հարթությունում լիովին գերիշխում էին արևմտյան լրատվամիջոցները։ Սակայն, շնորհիվ «բազմաբևեռ միտումների», այժմ դրանց հետ փորձում են մրցակցել այլ երկրների, առաջին հերթին չինական և ռուսական լրատվամիջոցները։ Արդյունքում փոքր-ինչ փոխվել է անգամ գլոբալ «նորալեզուն» «новояз-ը. օրինակ, Սիրիայի վերաբերյալ մեկնաբանություններում «ընդդիմադիրներ», ծայրահեղ դեպքում «ապստամբներ» կլիշեի կողքին սկսել են ի հայտ գալ նաև ավելի համարժեք մակդիրներ. ասենք «զինյալներ» և «վարձկաններ»։
Եվ վերջապես, միջազգային զարգացումներում էապես աճել է ահաբեկչական և հանցավոր այլ կազմավորումների դերը։ Այդ կառույցները միշտ ոչ միանշանակ և խճճված հարաբերություններ են ունեցել տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ և դրանց գործիքն են համարվել ստվերային քաղաքականությունում։ Բայց իրավիճակի փոփոխության հետ դրանց մի մասը, ինչպես ցույց են տալիս զարգացումները նույն Սիրիայում, դուրս է եկել վերահսկողությունից և իր ինքնուրույն խաղն է վարում, ինչն, ի դեպ, նախկինում էլ էր պատահում։
Ձևավորվող աշխարհակարգը, մեծ թվով դերակատարների «փոփոխականների» պատճառով, շատ ավելի բարդ համակարգ է, քան երկբևեռ կամ բազմաբևեռ աշխարհակարգի դարաշրջանում։ Որոշ իմաստով, աշխարհը հետ է գլորվել, ինչպես գրում են որոշ մեկնաբաններ, մինչվեստֆալյան դարաշրջան, որը, սակայն, ունի Ինտերնետ ու զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ)։ Նման իրավիճակն օբյեկտիվորեն դժվարացնում է շրջապատող աշխարհի արագ փոփոխվող բնութագրերի ընկալումն ու իմաստավորումը։ Բնական է, որ բարդանում է նաև այդ փոփոխություններին համապատասխան 11
11
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
արձագանքումը: Ներկա պայմաններում աճում է անգամ ԱՄՆ-ի առավել «ինտելեկտուալացված» տերության կողմից սխալներ թույլ տալու հավանականությունը, որի քաղաքականությունը ձևավորվում է բարձրակարգ բազմաթիվ think-tank-երի, համալսարանների և գիտական կենտրոնների հիմքի վրա։ Այս համատեքստում զարմանալի չէ, որ ԱՄՆ ռազմական փորձագետներն իրենց հետազոտություններում ընդգծում են պետական ինստիտուտների ամրապնդման կարևորությունը1։ Սակայն կոնկրետ պարագայում ԱՄՆ-ում, ներքին շահերի բախումներ են առաջանում. ազգային ռազմարդյունաբերական համալիրի ուժեղացումն, օրինակ, կարող է հանգեցնել այսպես կոչված «ներքին պետությունների» ստեղծմանը հենց պետության ներսում [8, с. 196]։
Այս բոլոր գործոնների ամբողջությունը հանգեցրել է նրան, որ ճգնաժամային երևույթները սկսել են զգացվել ոչ միայն գլոբալ տնտեսությունում, այլև հանրային և միջազգային կյանքի բոլոր ոլորտներում։ Պատահական չէ, որ այսօր կարելի է հանդիպել աշխարհում տեղի ունեցող գործընթացների հաճախ էսխատոլոգիական (վախճանաբանական) մեկնությունների։ Այս ամենն ընդհանուր առմամբ ավելի ցայտուն և, միևնույն ժամանակ, դրամատիկ դրսևորում է ունենում Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներում։
«Ողջ Մերձավոր Արևեյքում երկինքն անամպ է»
Մերձավորարևելյան գործընթացների հատկանշական գիծը, մեր կարծիքով, տեղի ունեցող իրադարձությունների դրդապատճառների և վերջնանպատակների բազմաթվությունն է։ Եթե փորձենք հիմնական հատկանիշներով ընդհանրացնել մեզ հայտնի հրապարակումներն այս հարցի վերաբերյալ, ապա արդյունքում կստանանք միմյանց չհակասող, ընդհակառակը փոխլրացնող հետևյալ վարկածները։
1 http://www.globalsecurity.org/miHtary/Hbrary/report/2008/joe2008_jfcom.htm.
12
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
Գ.Հարությունյան
«Արաբական գարուն» վարկած. Այս վարկածի հիմնական թեզիսն այն է, որ տարածաշրջանի երկրներում կուտակվել է սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, էթնիկական և կրոնադավանաբա-նական հիմնախնդիրների կրիտիկական զանգված։ Դա հանգեցրել է զանգվածային բողոքների արդի պատկերացումներին համապատասխան բարեփոխումների, արդիականացման և ժողովրդավարաց-ման պահանջներով։
Այն, որ հիմնախնդիրները Մերձավոր Արևելքում ավելի քան շատ էին, որևէ կասկած չի հարուցում։ Այս հարցը քննարկվում է հիմնարար շատ աշխատություններում1, այս մասին են վկայում նաև «հեղափոխական ներուժի» ինդեքսները (Revolting-Index2), որտեղ աղյուսակի առաջին 16 երկրների շարքում 5 տեղը զբաղեցնում են արաբական երկրները։ Բայց վարկանիշային թերթիկից երևում է նաև, որ հեղափոխական իմաստով շատ ավելի «առաջադեմ» այլ երկրներում մինչև այժմ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։ Հնարավոր է, որ արաբական հանրություններն ընտրեին էվոլյուցիոն զարգացման այլ ճանապարհ, եթե այդ օբյեկտիվ ներքին հանգամանքներին չգումարվեին արտաքին գործոնները գունավոր հեղափոխություններ կատարելու հայտնի տեխնոլոգիաների գործարկումը, այս անգամ «ուրբաթօրյա աղոթքների» շեշտադրմամբ։ Ընդ որում, կարևոր դեր խաղացին «Ապրիլի 6-ի շարժման» տիպի կազմակերպություններն իրենց «Քեֆայա» «Բավական է» կարգախոսով (հիշենք «Կմարան» Վրաստանում)։ Դրա հետ մեկտեղ, ապստամբական շարժման մեջ ի հայտ եկավ տեղեկատվական գործառնությունների այնպիսի արդյունավետ գործիք, ինչպիսին են սոցիալական ցանցերն ու բլոգոսֆերան1 2 3։
1 Տե ս, օրինակ, վերջերս հրապարակված «Ближний Восток, Арабское пробуждение и Россия: что дальше?». Сборник статей ժողովածուն (Պատ. խմբագիրներ В.В. Наумкин, В.В. Попов, В.А. Кузнецов /ИВ РАН; Факультет мировой политики и ИСАА МГУ им. М.В. Ломоносова, М., ИВ РАН, 2012).
2 http://blogs.wsj.com/source/2011/02/25/introducing-the-revolting-index/?KEYWORDS=azerbaijan.
3 Հարությունյան Գ, Գրինյաե Ս, Հեղափոխություններ. նոր աշխարհակարգի կերտման ավարտը և գլոբալ կառավարման սցենարները, http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=5617.
13
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
Օրինակ, դեռ 2010թ. հունիսին Google-ի մերձավորարևելյան բաժանմունքի մենեջեր Վաել Գոնիմը հակամուբարաքյան էջ բացեց Facebook-ում, որն օրական այցելում էր մինչև կես միլիոն մարդ։ Չի կարելի լիովին բացառել հնարավորությունը, որ սույն պարագայում գործում էր ոչ այնքան ԱՄՆ-ը կամ նրա դաշնակիցները, որքան ինքնուրույն գործող «ժողովրդավարացնող» ՀԿ-ները խոշոր ԶԼՄ-ի հետ մեկտեղ, որոնք մեծ խանդավառությամբ մեկնաբանում էին իրադարձություններն ու ամեն կերպ քաջալերում Թահրիր հրապարակի ցուցարարներին։
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ, իհարկե, դժվար է պատկերացնել հեղափոխական զարգացումներն առանց օբյեկտիվ նախադրյալների, բայց արդի աշխարհում նաև դժվար է պատկերացնել ծավալուն հասարակական շարժումներն առանց արտաքին ռեսուր-սային սնուցումների լինեն դրանք պետություններ, թե բազմաբևեռ աշխարհակարգի նոր սուբյեկտներ։ Եթե դա չի բավարարում, ապա կազմակերպվում է ռազմական միջամտություն, ինչպես տեղի ունեցավ Լիբիայում։ Բայց սա արդեն մեզ մոտեցնում է տեղի ունեցող դեպքերի աշխարհաքաղաքական դրդապատճառների վարկածին։
«Աշխարհաքաղաքականություն» վարկած. Այս մոտեցման համաձայն հեղափոխական շարժումները նախաձեռնվել էին ոչ թե հանուն արաբական երկրների արդիականացման և գլոբալ հանրությանը նրանց ինտեգրման (ինչպես հայտնի է, տեղի ունեցավ ուղիղ հակառակը), այլ որոշակի աշխարհաքաղաքական նպատակների հասնելու համար։ Նման հարցադրումն օրինաչափ է և այնքան էլ ինքնատիպ չէ, քանի որ դրսից հրահրվող հեղափոխություններն առնվազն վերջին տասնամյակներում (իսկ ոմանց կարծիքով վերջին հարյուրամյակում) հենց նման նպատակներ են հետապնդել։ Սակայն ավելի վաղ այդ վերջնանպատակները որոշ չափով միանշանակ էին և հատուկ գաղտնազերծման կարիք չունեին։ Իսկ արաբական աշխարհի գործընթացների պարագայում ինտրիգը շատ ավելի բարդ է, մանա-
14
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
վանդ եթե հաշվի առնենք հարցի նախապատմությունը, այն է ամերիկյան ներխուժումն Իրաք 2003թ.։
Այս ամենը լավ հասկանալու համար փորձենք գնահատել այսպես կոչված մերձավորարևելյան տուրբուլիզացիայի որոշ միջանկյալ արդյունքներ։
«Հետգար եաեայիե բնանկար»
Այսօր կարելի է փաստել, որ Արաբական աշխարհում զարգացումները դեռ հեռու են ավարտված լինելուց. Եգիպտոսում հեղափոխությունն ընդունում է շարունակական բնույթ, ինչպես երազում էին 20-րդ դարասկզբի հայտնի գաղափարախոսները, իսկ իսլամիստների ու նրանց հակառակորդների առճակատումը փոխանցվել է անգամ կայուն համարվող Թուրքիա: Հարկ է առանձին դիտարկել Սիրիան, որտեղ երրորդ տարին է պատերազմ է, և այս հարցին մենք դեռ կանդրադառնանք: Սակայն այսօր արդեն կարելի է որոշ նախնական ամփոփումներ անել: Եթե բաց թողնենք փոքր-ինչ առանձնահատուկ Թունի-սը, որտեղ գործընթացներն ընթանում են համեմատաբար մեղմ ձևով, ապա տարածաշրջանի երկրների համար առավել ընդհանուր արդյունքն ինքնատիպ «ապապետականացումն» է1: Օրինակ, նախկինում քաղաքական ազդեցության և տնտեսական զարգացման որոշակի աստիճան ունեցող Լիբիան փաստորեն պետությունից վերածվել է մի «տարածքի», որտեղ կան էներգակիրների պաշարներ և բնակչության միմյանց հետ հակամարտող խմբեր: Հատկանշական է, որ պատերազմի եզրափակիչ ակտից Քադաֆիի սպանությունից հետո Լիբիան (կամ, ինչպես գրում են որոշ մեկնաբաններ «նախկին Լիբիան») փոխադրվել է համաշխարհային լրահոսքերի «գորշ գոտի», և անգամ դիվանագետների դեմ իրականացվող ահաբեկչությունները լոկ թե-թևակի են աշխուժացնում այս երկիրը տեղեկատվական տարածքում:
1 Հարությունյան Գ, Նոր Մերձավոր Արևելք. իրողություններ և հեռանկարներ,
http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6352&sphrase_id=26012&print=Y.
15
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
Արաբական աշխարհի առաջատար համարվող Եգիպտոսում, ըստ էության, իշխում է ոչ լեգիտիմ ռազմական «խունտան», իսկ վերջին ընտրություններում հաղթանակած «մուսուլման եղբայրները» և նրանց հարող սալաֆիներն առայժմ անհաջող փորձում են վերականգնել պաշտոնազրկված Մուրսիին։ Անկախ այդ դիմակայության ելքից երկրի հասարակությունը, թերևս, անդառնալիորեն, դարձավ պառակտված ու լյումպենացված. սրընթաց աճեց հանցավորությունը (կողոպուտների թիվը վերջին տարվա ընթացքում աճել է 350%-ով)։ Բնական է, որ անկման մեջ հայտնվեց նաև տնտեսությունը. եթե մի կողմ թողնենք Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և միջազգային այլ կազմակերպությունների չոր թվերը, ապա այս մասին ավելի պերճախոս կերպով վկայում են 2011 թվականից երկրում 4500 ֆաբրիկաների փակման փաստը և այն, որ աղքատության եզրագիծը հատել է (եգիպտական չափանիշներով) բնակչության 25%-ը [9]։ Այս բոլոր հիմնախնդիրները Եգիպտոսին գրեթե զրկում են զարգացման որևէ հեռանկարից առնվազն տեսանելի ապագայում։
Անկախ ձևավորման մեխանիզմներից ավելի վաղ «տարածքի» կարգավիճակ» ստացել էր նաև Իրաքը։ Այդ երկիրն ամերիկյան ներխուժումից հետո բաժանվել է ըստ էթնիկական և դավանական հատկանիշների, պետական համակարգը գրեթե չի գործում, իսկ միջդա-վանական բախումներն ու ահաբեկչություններն ամենօրյա երևույթներ են դարձել։ Այսպիսով, Իրաքի զարգացման հեռանկարները նույնքան մշուշոտ են, որքան Լիբիայինն ու Եգիպտոսինը։
Տարածաշրջանում դիտվում է նաև մեկ այլ ընդհանրություն։ Այդ նույն Իրաքում, օրինակ, կառավարման պետական համակարգի բարեփոխման արդյունքում կառավարությունը գլխավորեցին շիա մեծամասնության ներկայացուցիչները, որոնք ամենևին էլ չեն պաշտպանում Սիրիայի հանդեպ վարվող ամերիկյան քաղաքականությունը և ավելի շուտ իրանամետ դիրքորոշում ունեն։ Մոտավորապես
16
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
նույն դրությունն է ստեղծվել Եգիպտոսում, որտեղ ԱՄՆ-ը չկարողացավ լիարժեք համագործակցություն հաստատել ինչպես իշխանության եկած «մուսուլման եղբայրների» (չնայած նախկին նախագահ Մուրսիի «ամերիկյան հետքի». նա ժամանակին աշխատել է Ամերի-կայում), այնպես էլ ներկայիս զինվորականների հետ (դատելով ռազմական ավիացիայի մատակարարումների դադարեցումից)։ Իսկ եթե խոսելու լինենք ինչ-որ օրինաչափության մասին «նոր իշխանությունների» համատեքստում, ապա կարելի է փաստել միայն տարածաշրջանի «վերաիսլամացման» մասին հավանաբար ներշնչված RAND-ի «չափավոր իսլամիզմի» մասին փոքր-ինչ հնացած գաղափարներից, որոնք ներկայացված են «Building Moderate Muslim Network» նախագծում1։
Այսպիսով, ստացվում է, որ չկատարվեց դրսից հարուցվող հեղափոխությունների կամ ուղղակի ներխուժումների ավանդաբար գլխավոր խնդիրը լոյալ իշխանությունների ձևավորումը (ինչպես տեղի ունեցավ, օրինակ, Ուկրաինայում, Վրաստանում կամ էլ Աֆղանստա-նում)։ Սրանից նաև հետևում է, որ իշխող վարչակարգերին «իրենց կադրերով» փոխելն ամենայն հավանականությամբ տեղի ունեցողի գլխավոր դրդապատճառը չէ։ Չի կարելի լիովին բացառել, որ կատարվել է վերը նշված ենթադրությունը ՀԿ, ԶԼՄ կամ էլ «ներքին պետությունների» ինքնուրույն գործողությունների մասին, իսկ ԱՄՆ վարչակազմը կանգնեցվել է փաստի առջև։ Բայց այս ոչկառավարական կազմակերպությունների և/կամ «ներքին պետությունների» գործողություններն ավելի շուտ ընդգծում են «ազգային շահ» հասկացության բարդ կառուցվածքն արդի աշխարհում և հատկապես Ամերիկայում։
Այս համատեքստում, մանավանդ հաշվի առնելով Սիրիայի և Իրաքի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանի երկր-ների փոխակերպման հիմնական դրդապատճառներից մեկը կարող
1 http://www.rand.org/pubs/monographs /2007/RAND_MG%&$.pdf.
17
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
էր լինել «թիվ 1» ռազմավարական գործընկերոջ Իսրայելի անվտան-
ռ
գության ապահովումը։ Չէ որ ակնհայտ է, որ որքան էլ ռազմատենչ լինի իշխանությունների հռետորաբանությունը, եթե նրանց երկրները գտնվում են փլուզված վիճակում, ապա հրեական պետության համար, որն ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի հաջող փորձ ունի, այն որևէ իրական վտանգ ներկայացնել չի կարող։ Իհարկե, այս պնդումն արդարացի է միայն կարճ ժամանակահատվածի համար. ստեղծված իրադրության հետագա էվոլյուցիան այնքան էլ միանշանակ չէ, և այս հարցին մենք դեռ կանդրադառնանք։
Միևնույն ժամանակ, «տարածաշրջանային նման սցենարի» լիակատար իրագործումն այսօր մեծ հարցականի տակ է։ Ներքին անկարգությունների հրահրման մեխանիզմը, իսկ եթե դա բավարար չլինի նաև ոչ մեծ ռազմական արշավի կազմակերպումը «ֆիզիկական հաշվեհարդարից ընդդիմության փրկության համար», արդյունքում ստանալով բոլոր իմաստներով անկում ապրող երկիր կամ էլ պարզապես տարածք պետության փոխարեն, չաշխատեց Սիրիայում։ Այդ երկրում արդեն երրորդ տարին է համառ պատերազմ է ընթանում1։
«Աոաջին բազմաբևեռ պատերազմը»
Մերձավորարևելյան գործընթացներն առաջին փուլում ընթանում էին միաբևեռ աշխարհի կանոններով. անգամ Իրաքի օկուպացիան կամ ռազմական միջամտությունը լիբիական գործերին լուրջ դիմադրության չհանդիպեց. առանձին երկրների (այդ թվում հյուսիսատ-լանտյան դաշինքի անդամ երկրների) առաջնորդների քննադատական արտահայտություններին կամ էլ ՄԱԿ արժեզրկված բանաձևերին միջազգային հանրությունն արդեն հասցրել է վարժվել։ Իրավիճակը փոխվեց Սիրիայում զարգացումներին համընթաց, որտեղ.
1 Հարությունյան Գ, Սիրիական պատերազմ. հնարավոր սցենարներ, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6768&print=Y.
18
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
• Բաշար Ասադի կառավարությունը, հենվելով իշխանությունների հանդեպ հիմնականում լոյալ բազմազգ բնակչության վրա (նշենք, որ Սիրիան առհասարակ չկար վերոնշյալ Revolting-Index-ում), քաղաքական կամք դրսևորեց և սկսեց կոշտ պատասխան տալ զինված վարձկանների գործողություններին, որոնք ուղղված էին ոչ միայն իշխանությունների, այլ նաև խաղաղ բնակչության և կրոնադավանական փոքրամասնությունների դեմ։
• Վարձկանները (տարբեր գնահատականներով զինյալների մեջ սիրիական քաղաքացիների թիվը մոտ 20% է) Սիրիա են գալիս տարածաշրջանային և անգամ ԱՊՀ երկրներից (մասնավորապես Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից և միջինասիական հանրապետություններից)։ Նրանց մեջ կան իսլամիստական տարբեր ահաբեկչական խմբավորումների (որոնցից առանձնանում են «Ալ-Քաիդան» և «Ջաբհաթ ան-Նուսրան») ներկայացուցիչներ։ Զինյալները սպառազինություն և նյութական օժանդակություն են ստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Առանձնապես զգալի է աջակցությունը տարածաշրջանային երկրներից, առաջին հերթին Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Կատարից։
• Իրադարձություններն Իրանի կարևոր դաշնակից Սիրիայում սկզբից ևեթ հստակ հակաիրանական ուղղվածություն են ունեցել և ընկալվել են որպես այդ երկրի դեմ պատժամիջոցների «ուժային հավելված»։ Բնական է, որ իրանական իշխանություններն սկսեցին ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային (ինչպես տեխնիկայով, այնպես էլ էլիտար զորամասերի կամավորներով)։ Հատկանշական է նաև, որ Սիրիան օգնություն է ստանում իր անմիջական հարևաններից Իրաքից (Իրաքի շիաների առաջնորդ Մոքթադա աս-Սադրի մարտական խմբավորումները) և լիբանանյան «Հիզբալլահից» (նրա հսկողության տակ գտնվող շրջաններից)։
19
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
• Իրանի հետ Սիրիայի տանդեմի գործունակությունը վստահություն հաղորդեց Ռուսաստանին և Չինաստանին ավելի համառորեն պաշտպանելու իրենց ազգային և դրանով իսկ սիրիա-մետ դիրքորոշումները միջազգային ասպարեզում։ Բայց գործը դիվանագիտությամբ չսահմանափակվեց. Ռուսաստանը և Չինաստանն օժանդակում են Սիրիային ինչպես ռազմատեխնի-կայի մատակարարմամբ (հիմնականում ռուսական, բավական է հիշել համեմատաբար վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը $4-5 մլրդ-ի ավիացիոն և հրթիռային տեխնիկայի տրամադրման մասին), այնպես էլ տնտեսական առումով։
Այսպիսով, Սիրիայի շուրջ ծավալվող գործընթացներում անմիջականորեն ներգրավված են բազմաթիվ երկրներ, այդ երկրների հետ կապված (երբեմն էլ ոչ այնքան) կրոնական, մարտական և ահաբեկչական կառույցներ։ Ներկա հակամարտությանը բնորոշ են Սառը պատերազմի տարիներին ընթացող լոկալ (տեղային) հակամարտությունների տարրերը. կողմերը լայնորեն կիրառում են դիվանագիտական, ռազմական, տեղեկատվա-հոգեբանական1, տնտեսական և ահաբեկչական ներգործության բոլոր հնարավոր միջոցները։ Սիրիայում առանձնապես ակտիվ են հատուկ ծառայությունները, որոնք իրենց առանձնահատուկ գործառույթները կատարում են տեղեկատվական-դիվերսիոն ոլորտում. մամուլում կարելի է հանդիպել տեղեկություններ մարտական գործողություններին թուրքական, ֆրանսիական և բրիտանական հատուկջոկատայինների և իրանական «հեղափոխության պահապանների» մասնակցության մասին վկայող բազմաթիվ փաստերի վերաբերյալ։
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ սիրիական ճգնաժամը «գլոբալ» կարգավիճակ է ձեռք բերել։ Սիրիական պատերազմում
1 Տես, օրինակ, Акопян А, Приемы и способы информационно-психологического воздействия в информационном противоборстве воююших сторон в Сирии. Центр стратегических оценок и прогнозов, М., 2013, http://www.csef.ru/files/csef/articles/4445/4445.pdf
20
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
պետք է կարևորել այն, որ Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԱՊՀ սահմաններից դուրս «թեժ պատերազմի» ռեժիմով բախվեցին Ռուսաստանի և, մասնավորապես, ՆԱՏՕ երկրների շահերը։ Առանձին տարրերով Վիետնամական պատերազմը հիշեցնող այս հակամարտությունը կարելի է համարձակորեն անվանել «Առաջին բազմաբևեռ պատերազմ»։ Այս առնչությամբ նշենք հետևյալ հանգամանքը։
Չնայած ԱՄՆ-ն այսօր իր ռազմական հզորությամբ գերազանցում է մնացած բոլորին, սակայն գերտերության քաղաքական և տնտեսական հնարավորությունները նկատելիորեն սահմանափակվել են։ Այս փաստը համարժեք է ընկալվում Միացյալ Նահանգներում, և այն կառույցները, որոնք մշակում են ամերիկյան քաղաքականությունը, փորձում են օգտագործել իրենց արդեն «ժամանակավոր» գերազանցությունը իրենց դիրքերը լավագույնս ամրապնդելու համար։ Սակայն վերջին հանգամանքը հաշվի են առնում նաև ԱՄՆ ընդդիմախոսները. նրանց ներկայիս «անհնազանդությունը» պայմանավորված է ոչ միայն գլոբալ բազմաբևեռ աշխարհակարգի փիլիսոփայությամբ, այլև որոշակի հաշվարկներով։ «Նոր Մերձավոր Արևելքը» «տուրբուլիզացված տարածքի» վերածելու ամերիկյան նախագիծը ենթադրում է ոչ միայն զրկել Ռուսաստանին և Չինաստանին կարևորագույն տարածաշրջաններից մեկում ռազմաքաղաքական ու տնտեսական լծակներից, այլև սպառնում է «վարակել» նաև այդ տերություններին։ Ուստի, նման պլաններին նրանց դիմակայությունն, ավելի շուտ, պայմանավորված է կենսական անհրաժեշտությամբ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստան-Չինաստան-Իրան հարաբերությունները դեռ չեն վերաճել լայն ռազմաքաղաքական համագործակցության։ Այս առումով շատ ավելի շահավետ են թվում ԱՄՆ, Իսրայելի, նրանց եվրոպական ու տարածաշրջանային գործընկերների դիրքորոշումները, որոնց միջև տասնամյակների
21
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ընթացքում ռազմավարական գործընկերության հարուստ փորձ է կուտակվել և ձևավորվել է ընդհանուր քաղաքական մշակույթ։
Սիրիական հակամարտությունում կարևոր դեր խաղացող վերը թվարկված գործոնների ցանկը կարելի է շարունակել։ Նման բազմաթիվ փոփոխականների պարագայում Սիրիայում պատերազմի հեռանկարների միանշանակ կանխատեսումը չափազանց դժվար է, գուցեև անհնար։ Ակնհայտ է, որ հակասիրիական բլոկի երկրների ենթադրած արագ ռազմական հաղթանակը պատրանք էր։ Ռազմական առումով, փաստերը խոսում են այն մասին, որ կառավարական զորքերը և նրանց աջակցող տարածաշրջանային ուժերն առայժմ տիրում են նախաձեռնությանը և վարձկանները ցավագին պարտություններ են կրում։ Ահաբեկիչների կողմից գերյալների հանդեպ ահավոր բռնությունների մասին տեղեկատվության տարածումից հետո փոխվել է նաև ընդհանուր տեղեկատվական մթնոլորտը Սիրիայի շուրջ։
Կասկած չի հարուցում այն, որ ռազմական պարտությունը Սիրիայում առաջին հերթին կհեղինակազրկի ԱՄՆ-ին։ Ելնելով այս հանգամանքից նախագահ Օբաման, գաղափարական առումով կրկնելով իրաքյան սադրանքային սցենարը, մեղադրել է սիրիական կառավարությանը քիմիական զենք կիրառելու մեջ և որոշում է ընդունել նվազագույնը «սահմանափակ հարվածներ» հասցնել Սիրիային։ Կանխատեսել այս նոր շրջադարձի բոլոր հետևանքները, մասնավորապես հաշվի առնելով պատերազմական գործողություններին Իրանի հնարավոր ներգրավումը, բավական բարդ է։ Նման պատերազմն, անշուշտ, կտրուկ կփոխի տարածաշրջանային (և գլոբալ) իրավիճակը։ Սակայն, անկախ այս կամ այն ռազմական սցենարից, սիրիական պատերազմի գլխավոր արդյունքն այն է, որ այդ հակամարտությունը կատալիզատոր հանդիսացավ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացում։ Սիրիան յուրովի նախազգուշացում է ոչ միայն Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին,
22
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
այլ նաև, հնարավոր է, այլ երկրներին: Եվ եթե այդ նախազգուշացումն ազդանշան հանդիսանա, օրինակ, Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցման համար (իսկ նման գործընթացի ուրվագծերն այսօր արդեն ինչ-որ չափով նկատվում են), ապա դա կասկածի տակ կդնի ԱՄՆ և նրա դաշնակիցների մեծ ռազմավարության կոռեկտությունը։ Բայց գործը դրանով չի սահմանափակվում։
Համաձայն որոշ սցենարային-կանխատեսական մշակումների1 ճգնաժամային երևույթները գլոբալ կառավարման արդի համակարգում կարող են հանգեցնել համաշխարհային տարածքի ֆրագմեն-տացման (հատվածայնացման) ըստ քաղաքակրթական կամ այլ հատկանիշների։ Ձևավորվող հատվածները երկրների և ժողովուրդ-ների ասոցիացիաները, փորձում են մեկուսանալ գլոբալացվող աշխարհից ու նրա կանոններից։ Ելնելով արդի իրողություններից, հաշվի առնելով վերաիսլամացման կայուն տարածաշրջանային միտումը չպետք է բացառել, որ Մերձավոր Արևելքի երկրների զարգացումը կարող է տեղի ունենալ այս ուղղությամբ։ Բնական է, որ նման ընդարձակ և ռադիկալ գաղափարականացված Իսլամական աշխարհի ձևավորումը կարող է հանգեցնել «աշխարհաքաղաքական ճեղքվածքների» և դրանով իսկ տարբեր տեսակի հակամարտությունների հավանականության աճի քաղաքակրթությունների բախման տեսության ոգուն համապատասխան։ Իհարկե, չպետք է լիովին բացառել, որ արդի գլոբալ քաղտեխնոլոգների վերջնանպատակը Ռուսաստանի և Չինաստանի հարևանությամբ հենց նման «ֆրագմենտի» ստեղծումն է եղել։ Սակայն նման կազմավորումը, հաշվի առնելով նրա հասարակություններում տիրող հակաարևմտյան տրամադրությունները, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների համեմատական հասանելիությունը, խիստ պայթյունավտանգ է և կարող է ծանր հե-
1 Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010,
http://www.iss.europa.eu/uploads/media/Global_Governance_2025.pdf.
23
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
տևանքների վերածվել այդ նույն ԱՄՆ-ի, իսկ առավել ևս նրա տարածաշրջանային դաշնակիցների համար։
Մինչդեռ, ապոկալիպտիկ սցենարներ սպասվում են ոչ միայն ապագայում։ Այսօր արդեն Մերձավոր Արևելքում տեղի է ունենում խոշոր հումանիտար աղետ։
Ցեղասպանության «վազող տողի» ոեժիմով
Մերձավոր Արևելքում խաղաղ բնակչության մեջ զոհերի և փախստականների թիվը հաշվելու փորձերը նախապես դատապարտված են անհաջողության. տարբեր աղբյուրների (ՄԱԿ, ՅՈԻՆԻՍԵՖ, տարածաշրջանի երկրների վիճակագրական ծառայություններ, խոշոր լրատվամիջոցներ, հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են Costs of War Project-ը, Business Survey-ը, Associated Press-ը և այլն) ներկայացրած տվյալները հաճախ էապես տարբերվում են միմյանցից: Եվ դա զարմանալի չէ. տարածաշրջանում տիրող քաոսում մարդկային կյանքը թանկ չի գնահատվում և հատուկ հաշվառման կարիք չունի: Բայց փորձենք, մի կողմ նետելով, մեր կարծիքով, չափազանցված տվյալները և հենվելով նվազագույն թվերի վրա, մոտավոր պատկերացում կազմել մերձավորարևելյան գործընթացների մարդկային չափման մասին այն երկրներում, որոնցում մարտական գործողություններ են տեղի ունեցել:
Աղյուսակ
Երկիրը Փախստականներ Կորուստներ
Իրաք (2003-ից) 2 400 000 1 000 000
Լիբիա (2011-ից) 600 000 20 000
Սիրիա (2011-ից) 2 000 000 100 000
Ընդհանուրը 5 000 000 1 120 000
24
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարությունյան
Այս տպավորիչ թվերը համեմատելի են Վիետնամում 1954-1975թթ. զոհված խաղաղ բնակիչների թվի հետ (մոտ 2 մլն մարդ), բայց այն տարբերությամբ, որ Հնդկաչինում որոշ իմաստով դասական պատերազմ էր ընթանում, որին մասնակցում էին նաև կանոնավոր զորքերը, իսկ ամերիկացիները քիմիական զենք էին կիրառում, զանգվածաբար ռմբակոծում էին բնակավայրերը և այլն։ Մինչդեռ Մերձավոր Արևելքում մարդիկ ոչնչանում են գլխավորապես տարածաշրջանի բնիկների գործողությունների հետևանքով։ Միևնույն ժամանակ, որակել այս իրողությունն իբրև քաղաքացիական պատերազմ ճիշտ չէ, քանի որ խիստ ակտիվ է օտարերկրյա միջամտությունը։ Ըստ մեզ, այս պարագայում մենք գործ ունենք ցեղասպանության նոր ձևի հետ1։
Ըստ ՄԱԿ կոնվենցիայի ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք «կատարվում են որևէ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»1 2։ Նման սահմանումը համապատասխանում է նաև նրան, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Սակայն, ի տարբերություն պատմությանը հայտնի այլ դեպքերի, օրինակ Թուրքիայում Հայոց ցեղասպանության կամ նացիստական Գերմանիայում հրեաների հոլոքոստի, սույն պարագայում խնդիրներ են ծագում կատարվող հանցագործության մեղավորների ինքնության հետ կապված։ Այստեղ ավելի շուտ հարկ է հիմք ընդունել ՄԱԿ կոնվենցիայի հետևյալ կետը, որի համաձայն ցեղասպանություն է համարվում նաև «որևէ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հաշվարկված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»։ Հնարավոր է, եթե հիմք ընդունենք արտաքին միջամտության վարկածը, ներկայիս մերձա-
1 Հարությունյան Գ, Մերձավոր Արևելքում իրականացվում է ցեղասպանության նոր ձև, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=7121
2 http://www.un.org/russian/documen/convents/genocide.htm.
25
ԳՀարո ւթյունյան
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
վորարևելյան քաղաքական ձևաչափի կոնստրուկտորներն ի սկզբա-նե նկատի չեն ունեցել մարդկանց զանգվածային ոչնչացումը։ Բայց երբեմն օգտակար է դատել ըստ արդյունքների։ Բնութագրական է նաև այս նոր ցեղասպանության «տեղեկատվական կերպարը»։ Երբ ահաբեկչական գործողության զոհ են դառնում մարաթոնյան վազքի մի քանի անմեղ վազորդներ և հանդիսատեսներ, դա գլոբալ քննարկումների թեմա է դառնում։ Իսկ Իրաքում կամ Սիրիայում ամեն օր տեղի ունեցող ահաբեկչությունները, որոնք ամեն օր հարյուրավոր մարդկանց կյանք են խլում, այսօր տեղեկատվական առումով հայտնվել են «վազող տողի» կարգավիճակում։
Օգոստոս, 2013թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Тер-Арутюнянц Г., Многополярная и асимметричная Холодная война. Вестник Академии Военных наук, #4(21), с. 23, 2007.
2. ДерлугьянГ., Внезапны, но иногда предсказуемы, Эксперт, #29(859), с. 60, 2013.
3. Zakaria F, The post-American World, N.Y.-L., W.W.Norton, 2008.
4. ПарагХанна, Второй мир, М., Изд-во «Европа», 2010.
5. Колин Крауч, «Пост - демократия», М., Издательский дом Государственного университета — Высшей школы экономики, 2010. Колин Крауч, Странная не -смерть неолиберализма, М., Издательский дом «Дело», 2012.
6. Арутюнян Г., Интернет структуры в контексте «постдемократии» и информационной безопасности, 21-й ВЕК, #4(16), с. 3, 2010.
7. Гриняев С, Поле битвы — киберпространство, Минск, Харвест, 2004.
8. Арутюнян Г., Распад «системы» и формирование будущего, Ереван: НОФ «Нораванк», 2011.
9. МирзаянГ., Революция пошла вразнос, Эксперт, #27(858), с. 54, 2013.
26
<21֊րդ ԴԱՐ», թիվ 4 (50), 2013թ.
ԳՀարաթյանյան
МУЛЬТИПОЛЯРНЫЕ РЕАЛИИ,
ближный восток и геноцид
В РЕЖИМЕ «БЕГУЩЕЙ СТРОКИ»
Гагик Арутюнян
Резюме
Захват сфер влияния, начавшийся с установлением в конце прошлого века монополярной гегемонии, сегодня трансформируется в упорное многовекторное противостояние. Характерной чертой мультиполярного миропорядка является участие в глобальных процессах влиятельных неправительственных - финансовых, общественных, религиозных и других - структур. Подобный рост «числа переменных», а также высокая частота изменения этих переменных затрудняет адекватное восприятие и реагирование на происходящие политические процессы. Такое положение увеличивает вероятность принятия не совсем корректных решений со стороны ведущих геополитических акторов и тем самым заметно снижает общий уровень глобальной безопасности.
Мультиполярные реалии наиболее характерны для Ближнего Востока, где происходящие вперемежку интервенции и революции привели регион в хаотичное состояние. Итогом этих процессов в геополитическом контексте является война в Сирии, которую по всем признакам можно назвать мультиполярной. В гуманитарном же плане ситуация в регионе катастрофична: погибло более миллиона человек мирного населения, а число беженцев перевалило за 4 млн. Анализ ситуации позволяет утверждать, что там происходит геноцид, соответствующий критериям конвенции ООН.
27