<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
ՍԱՐԳԻՆԱԼՈՒԹՅՈՒՆՆ ԻԲՐԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՍԱՑԻՈՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՍՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻՑ ՍԵԿԸ
Նաիրա Հակոբյան
Տնտեսական կյանքի սոցիալ-մշակութայիե, սոցիալ-քաղաքակաե ար-խայիզացիաե և անիշխանության տարածումը պայմաններ եե հանդիսանում զանգվածային մարգիեալացմաե համար: Մարգիեալացումը կապված է հասարակության մեջ տեղի ունեցող ճգեաժամերի, կառուցվածքային փոփոխությունների և սոցիալական շարժունակության գործընթացների հետ, որի արդյունքում փոխվում է քաղաքական մշակույթը, վարքագծի սոցիալ-մշակութայիե ձևերի ստերեոտիպերը, կազմավորվում եե վարքի եոր ձևեր:
Մարգիեալությաե երևույթները բնութագրական եե և կայուե, և անցումային հասարակություններին: Մարգիեալ գիտակցության դրսևորումներ եե հանդիսանում ապատիան, աբսեեթիզմը, նեղացկոտությունը, որոեք աեիշխաեությաե պայմաններում կարող եե ուեեեալ բացասական հետևանքներ թե հասարակության, թե աեհատի կյանքում:
Առաեց մարգիեալ երևույթեերի, մարգիեալ խմբերի ու մարդկանց, մարգիեալ սոցիալական դերերի, գիտակցության ու վարքագծի դրսևորումների դժվար է պատկերացեել որևէ սոցիում: Ամեե մի հասարակությաե մեջ որպես մարգիեալությաե հատկություեեերի կրողեեր հաեդես եե գալիս անհատները, սոցիալակաե ու էթեիկակաե խմբերը և սոցիալակաե շերտերը: Այլ կերպ ասած մարգիեալություեը սոցիոմշակութայիե և սոցիալ-հոգեբա-եակաե երևույթ է, որը մշտապես եղել է պատմական զաեազաե հասարակությունների, սոցիալակաեությաե տարբեր տիպերի աեբաժաե ուղեկիցը: Մարգիեալությաե երևույթի ուսումեասիրությաեը նվիրված գրականության մեջ սովորաբար տարբերակվում եե մարգիեալությաե տարբեր տիպեր էկոլոգիական (աշխարհագրական), սոցիալակաե, տետեսակաե, մշակութային, քաղաքական, կրոեակաե, գաղափարական, էկզիստեեցիալ և այլե, որոեք, հաշվի առնելով դրաեց էությունն ու գործառույթները, ընդգրկվում եե հետևյալ մեծ խմբերի մեջ
ա) կառուցվածքային (սոցիալակաե) մարգիեալություե, բ) մշակութային (էթեոմշակութայիե) մարգիեալություե, գ) սոցիալակաե դերերի մարգիեալություե:
Մասնագիտական գրականության մեջ գոյություն չուեի մարգիեալությաե միասնական սահմանում: Ինչպես եշում է Ի.Պոպովաե, մարգիեալու-
147
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
թյուն հասկացությամբ սովորաբար նշանակում եե հարաբերականորեն կայուն այն սոցիալական երևույթները, որոնք առաջանում են տարբեր մշակույթների, սոցիալական հանրույթների, կառուցվածքների փոխգործողության սահմանագծում, որի արդյունքում սոցիալական սուբյեկտների որոշակի մասը հայտնվում է դրանց սահմաններից դուրս: Ավելի հաճախ նկատի են առնվում մարգինալ, լուսանցքային սոցիալական խմբերը [1]: Օ.Օլ-շանսկու կարծիքով «Հաճախ մարգինալություն հասկացությունը նշանակում է սոցիալական ենթախմբերի ներկայացուցիչների գիտակցության և վարքագծի գծերի ընդհանրությունը, որոնք այս կամ այն հանգամանքի շնորհիվ ի վիճակի չեն ինտեգրվել մեծ ռեֆերենտային հանրույթներում» [2]: Հետազոտողների կարծիքով մարգինալություն հասկացության ոչ միանշանակ ըմբռնումը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
ա) հասկացությունը գործածվում է տարբեր գիտությունների (փիլիսոփայություն, սոցիոլոգիա, սոցիալական հոգեբանություն, մշակութաբանու-թյուն, քաղաքագիտություն, տնտեսագիտություն և այլն) կողմից տարբեր իմաստներով կամ տարբեր մոտեցումների տեսանկյունից,
բ) կապված մարգինալության տիպերի հետ այն օգտագործվում է տարբեր իմաստներով,
գ) հասկացության բովանդակության անորոշությունը դժվարացնում է բուն երևույթը սոցիոմշակութային գործընթացների համատեքստում ներ-կայացնելը:
Իզուր չէ, որ «մարգինալ անձ» հասկացությունը որոշ հետազոտողներ համարում են «սոցիոլոգիական ֆիկցիա»: Իսկ հետազոտողների մի մասը կարծում է, թե մարգինալությունն այնպիսի ընդհանուր հասկացություն է, որն ամեն ինչ ներառելով ոչինչ չի բացառում, ուստի այն պետք է գործածել զգուշությամբ և միայն այն բանից հետո, երբ սահմանված լինեն նրա չափանիշները:
Սոցիոլոգիական գրականության մեջ առանձնացվում է մարգինալու-թյան ուսումնասիրության երկու մոտեցում: Աոաջին դեպքումմարգինալու-թյան երևույթն ըմբռնվում է որպես հասարակության մեջ կառուցվածքային փոփոխության գործընթացում սոցիալական խմբերի և անհատների վիճակ (սոցիալական կարգավիճակների փոփոխություն, երբ խումբը կամ անհատը հայտնվում են երկու խմբերի կամ կառուցվածքների միջակայքում): Երկրորդ դեպքում մարգինալությունն ըմբռնվում է որպես սահմանային, լուսանցքային վիճակում գտնվող սոցիալական խմբերի բնութագիր:
Մարգինալության այսպիսի մեկնաբանության դեպքում որպես մարգի-նալներ հանդես են գալիս սոցիումի «հետնապահները» (աութսայդերները), հիմնականում «կյանքի հատակում» գտնվողները թափառաշրջիկները,
148
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
լյումպեն, գործազուրկ, հանցագործ տարրերը և սոցիալական կառուցվածքներում չներառված խմբերը: Խորհրդային շրջանում, երբ հասարակական երևույթների վերլուծությունն իրականացվում էր մենիշխան մարքսիստական փիլիսոփայության ու մեթոդաբանության դիրքերից, մարգինալու-թյունը հիմնականում համարվում էր կապիտալիստական երկրներին բնորոշ երևույթ: Մարգինալ էին համարվում սոցիալական այն խմբերը, որոնք «չեն մասնակցում արտադրական գործընթացին, չեն կատարում հասարակական գործառույթներ, չունեն սոցիալական կարգավիճակ և գոյատևում են այն միջոցների հաշվին, որոնք կամ ձեռք են բերվում ընդունված նորմերի շրջանցմամբ, կամ տրվում են հասարակական ֆոնդերից, ունևոր դասակարգերի կողմից հանուն քաղաքական կայունության» [3]: Այս դեպքում մենք գործ ունենք մարգինալության ֆունկցիոնալ կողմի հետ։
Տ.Պարսոնսը և Ռ.Մերտոնը փորձում էին մարգինալությունը կապել հանցավորության և սոցիալական կյանքի այլ բացասական երևույթների հետ: Հետևելով նրանց Վ.Սադկովը կարծում է, թե «մարգինալությունն, անկասկած, հանցագործության պատճառներից մեկն է: Մարգինալության և հանցագործության միջև եղած սերտ փոխկապակցվածությունը կասկածից վեր է և միանգամայն որոշակի: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ այնքան նշված երևույթների փոխկապակցվածության աստիճանի քանակական ցուցանիշներին, վիճակագրական (կորելյացիոն և գործառութային) կախվածությանը, որքան որակական բնութագրերին» [4]: Որոշ հետազո-տողներ մարգինալությունը համարում են քաղաքական ծայրահեղականության, արմատականության ակունք:
Ի տարբերություն սոցիոլոգիական մոտեցման, մարգինալության երևույթի փիլիսոփայական ըմբռնումը, կարելի է ասել, դեռևս մշակման փուլում է:
20-րդ դարի երկրորդ կեսից սկսած եվրոպական փիլիսոփայության մեջ ձևավորվում է հետմոդեռնիստական ուղղությունը, որը զբաղեցնում է գիտակցված մարգինալ դիրքորոշում դրանով իսկ հակադրելով իրեն տիրապետող դասական փիլիսոփայության դիսկուրսին: Հետմոդեռնիստ-ները ներմուծում են մարգինալ սուբյեկտ, մարգինալ գիտակցություն, մար-գինալ տարածություն, մարգինալ գոյություն հասկացությունները: Մարգի-նալ սուբյեկտի դերում հանդես են գալիս հեղափոխականը, խենթը, կախարդը, արվեստագետը, համասեռամոլը, շիզոֆրենիկը, այլ խոսքով բոլոր նրանք, ովքեր հետևողականորեն արժեզրկում են օրենքը, կառուցվածքը, տրամաբանությունը, կրոնը, բարոյականությունը, բանականությունը, այսինքն այն ամենը, ինչը կարող է հանդես գալ որպես ճնշման միջոց [5]:
Ռ.Փարկը, առաջադրելով «մարգինալ անձ» հասկացությունը, այն դի-
149
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
տում էր իբրև միջմշակութային գործընթացների արդյունք: Անձի այդ տիպը հանդես է գալիս այն ժամանակ և այնտեղ, որտեղ ռասաների և մշակույթների կոնֆլիկտից սկսում են ի հայտ գալ նոր հանրություններ: Մարգինալ անձը հայտնվում է երկու մշակութային աշխարհների միջակայքում: «Բարոյական և հոգեբանական խռովքը», որը մշակութային փոխշփումների արդյունք է, ավելի բացահայտ ձևերով է դրսևորվում մարգինալ անձի հոգեկանում: Փարկը մարգինալ անձին դիտում է որպես ակուլտուրացիայի (Ա.Նալչաջյանն առաջարկում է «ակուլտուրացիա» հասկացությունը թարգմանել «մշակութային սոցիալականացում») գործընթացի հավելյալ արդյունք, երբ տարբեր ռասաների ու մշակույթների միջև ստեղծվում են որոշակի փոխհարաբերություններ: Փարկը մարգինալությունը դիտարկում է ոչ միայն որպես անձի կարգավիճակ երկու սոցիալական կամ մշակութային խմբի միջակայքում, այլև որպես միաժամանակ երկու խմբին պատ-կանելու բնութագիր, որի հետևանքով տեղի է ունենում անձի կարգավիճակի փոփոխություն: Վերլուծելով միգրացիան' Փարկը վատատեսորեն է գնահատում մշակութային հիբրիդներին ոչ թե այն պատճառով, որ ներգաղթած մարգինալը չի կարող կտրվել իր անցյալից և հարմարվել նոր մշակութային միջավայրին, այլ որ մշակույթներն անթափանցելի ու անփո-խանցելի են և հնարավոր չէ մնալ դրանց սահմանագծում. մարգինալ մարդը հարկադրված է ընտրել դրանցից մեկը կամ ընթանալ երրորդ ճանապարհով: Մարգինալ անձի ձևավորման նախապայմանն անորոշ, ճգնաժամային վիճակի տևականությունն է: Որքան այդ վիճակը երկար է տևում, այսինքն անձը մնում է չհարմարվածության (դեզադապտացիայի) մեջ, այնքան կայունանում են այն գծերը, որոնք բնորոշ են մարգինալ անձին:
Զարգացնելով Փարկի հայացքները' Է.Սթոունքվիստը «Մարգինալ մարդ» աշխատության մեջ մարգինալ մարդուն համարում է սոցիալական սուբյեկտ, որը ներառված է մշակութային կոնֆլիկտում: Այդպիսի մարդը գտնվում է երկու մշակույթների սահմանագծում, բայց չի պատկանում դրան-ցից որևէ մեկին: Մարգինալ անձի երկփեղկվածությունը պայմանավորված է տվյալ հասարակության մեջ առկա սոցիալական և ռասայական, էթնիկական հակասություններով: Է.Սթոունքվիստը մարգինալ մարդուն համարում է «առանցքային անձ» (key-personality) մշակութային փոխշփումներում, որը, ձգտելով միավորվել հասարակության գերիշխող, ռեֆերենտային խմբին, հաղորդակցվում է դրա մշակութային արժեհամակարգի տարրերին և ընդունում այդ մշակույթի չափանիշները: Արդյունքում ձևավորվում է «մշակութային հիբրիդ», որը հայտնվում է մարգինալ վիճակում. մի կողմից գերիշխող խմբի սահմանագծում, որը նրան համարում է օտար, մյուս կողմից հին խմբի ծայրամասում (периферия), որն իրենից հեռացածին համարում է
150
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
«ուրացող»: Ի տարբերություն Ռ.Փարկի, Է.Սթոուեքվիստը ուշադրություն է դարձնում մարգիեալացմաե գործընթացի բացասական հետևանքներին:
Է.Սթոուեքվիստի կարծիքով անձի սոցիալական, հոգեկան, մտավոր ու զգացմունքային կողմերի փոխակերպման գործընթացը տևում է շուրջ 20 տարի: Նա առանձնացնում է մարգիեալ անձի էվոլյուցիայի երեք փուլ: Աոաջին փուլում մարդը դեռ չի գիտակցում, որ ինքը հայտնվել է մշակութային կոնֆլիկտի մեջ և չի նկատում, որ աստիճանաբար «յուրացնում» է գերիշխող խմբի մշակույթը: Երկրորդ փուլում կոնֆլիկտը գիտակցվում է, և հոգեբանական իմաստով մարդը վերածվում է «մարգիեալ անձի»: Երրորդ փուլում մարգիեալ անձը հաջող կամ անհաջող փորձեր է կատարում հարմարվելու կոնֆլիկտային իրավիճակին: Հաջող հարմարման դեպքում եա դուրս է գալիս մարգիեալ վիճակից, դառնում «նորմալ» մարդ, իսկ անհաջողության դեպքում մնում է չհարմարված (դեզադապտացված) վիճակում դրան բնորոշ հոգեախտաբաեակաե բարդույթեերով [6]:
Մարգիեալ անձի մասին Ռ.Փարկի և Է.Սթոուեքվիստի գաղափարները հիմք հանդիսացան նոր մեկեաբաեություեեերի, տեսական ու փորձարարական հետազոտությունների համար:
Այս կապակցությամբ ուշադրության է արժանի ամերիկացի հետազո-տող Բ.Ջ.Մաեչիեիի մոտեցումը, որում ոչ միայն համադրված եե մարգիեա-լությաե տարբեր տիպերի ուսումնասիրության սոցիոլոգիական և սոցիալ-հոգեբաեակաե կողմերը, այլև մարգիեալություեը բացատրելու համար օգտագործված եե հարմարման հոգեբանական տեսության դրույթները: Մար-գիեալությաե երևույթի բացատրմաե համար եա ներմուծում է էութեեա-կաե-գործըեթացայիե (essential/processual) հասկացությունը: Մարգիեալու-թյաե աստիճանը Մաեչիեիե կապում է անհատի կամ խմբի զբաղեցրած մարգիեալ դիրքի ստատիկ և դինամիկ վիճակների հետ: Մարգիեալությաե առաջին տիպը պայմանավորված է որոշակի կառուցվածքում զբաղեցրած դիրքով, երբ անհատը դառնում է մարգիեալ «ըստ սահմանման»:
Մաեչիեիե առաջարկում է մարգիեալությաե աստիճանի (խորության) որոշման հետևյալ չափորոշիչեերը.
ա) իրադրության փոփոխականությունը,
բ) իրադրության նշանակալիությունը,
գ) իրադրության տեսանելիությունը,
դ) մշակութային կոնֆլիկտը,
ե) խմբային կոնֆլիկտը,
զ) նախկին խմբի դիրքորոշումը,
է) «ընդունող խմբի» վերաբերմունքը,
ը) նույնացման ուղղվածությունը,
թ) կամավոր (գիտակցական) դիրքորոշումը [7]:
151
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Մարգինալության երևույթի համակողմանի, մասնավորապես հոգեբանական տեսանկյունից ուսումնասիրության նշանակությունը մեծանում է հատկապես փոխակերպվող հասարակություններում, որտեղ քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային վերակառուցումների հետևանքով կազմալուծվում են նախկինում կայուն հասարակական կառուցվածքները, սոցիալական հարաբերությունների համակարգը, և դրանց տարրերը սոցիալական ինստիտուտները, սոցիալական խմբերը և անհատները, հայտնվում են սահմանային, միջանկյալ, անցումային վիճակում: Որոշ իմաստով մարգինալությունը դառնում է փոխակերպվող հասարակության հիմնական բնութագրերից մեկը:
Կայուն հասարակություններում նույնպես գոյություն ունեն մարգինա-լության առաջացումը պայմանավորող նախադրյալներ: Այս իմաստով այն ամեն մի սոցիալական փոխակերպմանն ուղեկցող երևույթ է, հասարակության սոցիալական գործառույթներից մեկը, քանի որ հնարավոր չէ պատկերացնել հասարակություն, որում չեն կատարվում որոշակի փոփոխություններ: Սակայն համեմատաբար կայուն հասարակություններում առկա է սոցիալական հարաբերությունների կարգավորված ցանց, որն ապահովում է մարդկանց սոցիալ-մշակութային միավորվածության ու համագործակցության բարձր աստիճան: Նման դեպքերում մարդիկ իրենց զգում են հասարակական ամբողջի օրգանական մասը: Օրինակ, նախկին Խորհրդային Միությունում ստեղծվել էր միասնական սոցիալ-քաղաքական, սոցիալ-մշակու-թային և բարոյահոգեբանական դաշտ, որի արժեքները համընդհանուր բնույթ ունեին: Խորհրդային մարդկանց մեծամասնությունը, ընդհանուր առ-մամբ, իրեն մեկուսացած, հասարակությունից օտարված չէր զգում. բնակչության գերիշխող մասը ներառված էր գործող սոցիալ-տնտեսական կառույցների, աշխատանքային գործունեության տարբեր ոլորտների մեջ:
Խորհրդային շրջանում մարգինալության և մարգինալների առաջացման համար առկա էին հետևյալ նախադրյալները.
• բնակչության զանգվածային տեղափոխությունները (երկրի ինդուստրացման հետևանքով գյուղական բնակչության արտահոսք դեպի քաղաքներ, խոպան հողերի յուրացում, Սիբիրում նոր քաղաքների ու արտադրությունների հիմնում), որոնք չէին ապահովվում համապատասխան սոցիալական, կենցաղային ու մշակութային ենթակառուց-վածքներով,
• թաքնված սոցիալական շերտավորումը, էթնիկական հակասությունները,
• տոտալիտար գաղափարախոսության իշխող դերը, քաղաքացիական հասարակության տարրերի բացակայությունը, անձի և պետության միջև ձևական հարաբերությունները, օտարվածության առկայությունը։
152
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
Ինչպես հարաբերականորեն կայուն, այնպես էլ փոխակերպվող հասարակությունում մարգիեալությաե դրսևորմանը նպաստում են բազմաբնույթ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ: Հետխորհրդային անցումային հասարակություններում մարգինալության առաջացման օբյեկտիվ պատճառներից են. պետաքաղաքական, սոցիալ-տնտեսական, սոցիալական կապերի համակարգերի փլուզումը, սոցիալական և էթնիկական կոնֆլիկտները, պատերազմները, արտագաղթը և այլն:
Մարգինալության առաջացման համար առաջին և կարևորագույն գործոն է զանգվածային գործազրկությունը, ինչը սոցիալ-քաղաքական հարաբերությունների և հասարակական կապերի փլուզման ածանցյալ է: Վերջինիս հետևանքով ոչ միայն իջնում է հասարակության կենսամակարդակը, այլ նաև տեղի է ունենում բնակչության համատարած աղքատացում: Այսպիսի երկիմաստ, անորոշ ու անկայուն պայմաններում արագորեն ընթանում է հասարակության գրեթե բոլոր ոլորտների մարգինալաց-ման գործընթացը: Դրա առանձնահատկությունն այն է, որ մարգինալ խմբերը կամ մարգինալները գործում են ոչ թե սոցիալական գործունեության ծայրամասերում, այլ ամենուր ընդգրկելով կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Եթե կայուն հասարակություններում մարգինալացման երևույթները վերահսկվում են, ինչ-որ տեղ նույնիսկ կարգավորվում, ապա արագընթաց փոխակերպումների մեջ գտնվող անցումային հասարակություններում մարգինալացման գործընթացներն ունենում են տարերային, ան-կանխատեսելի ու անվերահսկելի բնույթ:
Անցումային հասարակություններում փոխվում են մարգինալության դրսևորման ծավալները, բովանդակությունը, որակները և ոլորտները: Բնակչության մեծամասնության վերածումը մարգինալ զանգվածի ստեղծում է սոցիալական իրականության որակապես նոր իրավիճակ: Ե.Ն.Ստա-րիկովի կարծիքով հետամբողջատիրական հասարակության սոցիալական կառուցվածքում գործնականում մարգինալացվում են սոցիալական բոլոր խմբերը, ինչի հետևանքով ջնջվում են մարգինալի և ոչ մարգինալի միջև եղած տարբերությունները [8]: Ըստ նրա, մարգինալությունը հասարակության սոցիալական կառուցվածքի շարժունության, անորոշության վիճակի արդյունք է: Այս տեսակետը վիճարկելի է, որովհետև մարգինալությունը միանշանակորեն նույնացվում է մոբիլության, անցումայնության հետ: Մինչդեռ մարգինալությունը ենթադրում է մոբիլության առկայություն, բայց ամեն մի մոբիլություն դեռևս մարգինալություն չէ:
Ամեն դեպքում, փոխակերպվող հասարակության մեջ մարգինալու-թյունն, իբրև երևույթ, լայն ընդգրկում է ունենում: Եթե մարգինալացումը ստանում է զանգվածային բնույթ, ապա դրա արժեքներն ու դիրքորոշումները
153
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
թափանցում եե նաև այնպիսի մարդկանց գիտակցության մեջ, որոնք սոցիալական կառուցվածքներում դեռ պահպանում են իրենց կարգավիճակը:
Անցումային հասարակությունը, որտեղ սոցիալական շարժունության տեմպերը բարձր են, իր իսկ բնույթով նպաստավոր միջավայր է ստեղծում մարգինալ երևույթների ինտենսիվ դրսևորումների համար: Անցումային հասարակության մեջ մարգինալության առաջացման ակնհայտ ցուցանիշը զուգահեռականության երևույթի դրսևորումն է. մի կողմից իներցիայի ուժով շարունակում են գործել հին ինստիտուտները և դրանց բնորոշ արժեքներն ու հարաբերությունները, մյուս կողմից փոխակերպման գործընթացների հրամայականով պայմանավորված սոցիալական նոր ինստիտուտները և միջանձնային նոր հարաբերությունները: Անկախ իրենց կամքից ու ցանկությունից օբյեկտիվ պատճառներով մարդիկ հայտնվում են երկու իրականության, երկու տարբեր սոցիալ-մշակութային աշխարհների հատման գոտում, և նոր իրողությունների ազդեցությամբ նրանց մեջ ձևավորվում է երկակի վերաբերմունք շրջապատող ամեն ինչի նկատմամբ: Ստեղծված իրադրությունները մարդկանց ստիպում են մտնել մինչ այդ իրենց անծանոթ սոցիալական կապերի ու դերերի մեջ: Սկսվում է զուգահեռաբար գոյատևող հին և նոր իրողությունները համատեղելու հոգեբանական տանջալից գործընթաց: Երկակի դերակատարումները նախադրյալներ են ստեղծում երկփեղկված աշխարհայացքի, երկակի սոցիալական դիրքորոշումների ձևավորման համար:
Փոխակերպվող հասարակությունում քաղաքական ու տնտեսական փոփոխություններն ուղեկցվում են սոցիալ-հոգեբանական բնույթի փոփոխություններով. տեղի են ունենում արժեքների վերաիմաստավորում, աշխարհայացքային դիրքորոշումների արժեզրկում, կարծրատիպերի փոխակերպումներ, կյանքի իմաստի փնտրտուք, սոցիալական կապերի խզում, միջանձնային հարաբերությունների ապամարդկայնացում, բարոյականության անկում, սոցիալական կարգավիճակի, դիրքի ու դերային վարքի փոփոխություններ: Արդյունքում մարդկանց մեծամասնության մոտ տեղի է ունենում սոցիալական նույնության ճգնաժամ, որն արտահայտվում է մարդու' սոցիալական պատկանելության դրական ընկալման կորստով:
Անցումային հասարակության մեջ մարգինալության դրսևորման մյուս առանձնահատկությունն այն է, որ սոցիալական շարժունության (թե ուղղահայաց և թե հորիզոնական) հետևանքով մարգինալի և ոչ մարգինա-լի սահմանները դառնում են հեղհեղուկ, վերանում է դրանց միջև գոյություն ունեցող տարածաժամանակային հեռավորությունը, կամ էլ մեծանում է ոչ մարգինալից մարգինալի վերածվելու հնարավորությունը: Բնակչության մեծ մասի մարգինալացումը նշանակում է նաև սոցիալական շեր-
154
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
տերի և խմբերի միջև սահմանների խառնում, միջանկյալ, դժվար նույնացվող խմբերի առաջացում: Սոցիալական շերտավորման գործընթացներն էական փոփոխություններ են առաջ բերում մարդկանց սոցիալական կարգավիճակներում' նոր պայմաններ ստեղծելով նրանց սոցիալական շարժունության համար:
Անցումային հասարակության մեջ մարգինալացման առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ավանդական մարգինալ խմբերի հետ միասին սոցիալական կառուցվածքների ծայրամասում են հայտնվում նոր մար-գինալներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, բարձր մասնագիտական որակավորում, պահանջմունքների զարգացած համակարգ, մեծ սոցիալական սպասումներ և քաղաքական ակտիվություն:
Չպետք է կարծել, թե մարգինալությունը դրսևորվում է միագիծ և հավասարաչափ: Եթե առանձնացնենք մարգինալության մի քանի մակարդակ (մակրո, միկրո և կոնկրետ իրավիճակների հանդեպ անձի վերաբերմունքի) և հաշվի առնենք տարածաժամանակային համատեքստը, ապա կարող ենք նշել, որ յուրաքանչյուր մակարդակում նկատվում են մարգինալության դրսևորման անհամաչափություն և հակասականություն:
Անցումային հասարակությունում ապրող մարդկանց սոցիալ-հոգե-բանական «հիվանդություններից» են դառնում անորոշությունը, անվստահությունը, հոռետեսությունը, ագրեսիան, տագնապն ու վախը: Տիրապետող է դառնում սոցիալ-հոգեբանական անբավարարվածության զգացումը: Ընկճված վիճակներ, անկումային տրամադրություններ, անվստահություն վաղվա օրվա նկատմամբ, սպասումների չիրականացում, ֆրուստրացիաներ, սթրեսներ ու կոնֆլիկտներ, նիհիլիստական վերաբերմունք ցանկացած գաղափարի և իրողությունների հանդեպ, վերակողմնորոշում դեպի արկածախնդրական, գործունեությունը' ահա անցումային հասարակության մարդկանց սոցիալ-հոգեբանական պատկերի ոչ լրիվ բնութագիրը:
Փոխակերպվող հասարակությունում մարգինալացման մակրոգործ-ընթացն անցնում է որոշակի փուլերով, որոնց ընթացքում ձևավորվում են տարբեր կարգի մարգինալ խմբեր, շերտեր և ստեղծվում են տարբեր մար-գինալ իրավիճակներ: Որոշ իմաստով մարգինալացման փուլերը համընկնում են անցումային հասարակության զարգացման փուլերին: Կարելի է առանձնացնել երեք փուլ:
Առաջին փուլում զարգացման նոր միտումները ծագում են հնի գերիշխանության պայմաններում: Այս փուլում հեղափոխականորեն մերժվում է հինը, ընթանում է հին կարգերի, սոցիալական կառուցվածքների ու հարաբերությունների հեղինակազրկման գործընթաց:
Երկրորդում առաջանում է զուգահեռականության երևույթը, այսինքն
155
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
ամենուր ընթանում է հեի և նորի պայքար, հասարակական կյանքն աչքի է ընկնում անկայունությամբ, սոցիալական ցնցումները հաջորդում են իրար:
Երրորդ փուլում զարգացման նոր միտումները դառնում են գերիշխող, նոր կառուցվածքներն սկսում են գործել, և կայունության միտումները դառնում են անշրջելի, սակայն հինը դեռևս շարունակում է իր գոյությունը:
Անցումային շրջանի առաջին փուլում մարգինալացման գործընթացում ներառվում են այն մարդիկ, ովքեր սոցիալական կառուցվածքների փոփոխության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքն ու սոցիալական կարգավիճակը, սակայն դեռ հույս ունեն, որ շուտով կգտնեն իրենց մասնագիտությանը համապատասխան նոր աշխատանք: Այս փուլում մարդիկ դեռ զբաղված են անցյալի քննադատությամբ, վստահ են, որ փոփոխությունները կբարելավեն իրենց վիճակը: Իդեալականացնելով ներկան (դրա զարգացման բացասական միտումները, որպես կանոն, կա մ չեն նկատվում, կա մ անտեսվում են)' նրանք դեռևս չունեն բացասական կանխատեսումներ: Ավելին, նրանք վստահ են, որ իրականացվող փոփոխությունները կբարելավեն իրենց վիճակը: Այսպիսի մարդիկ դեռևս պահպանում են իրենց նախկին արժեհամակարգն ու դիրքորոշումները: Իրենց կարգազուրկ և գործազուրկ լինելը նրանք հակված են բացատրել իբրև պատահականության, օբյեկտիվ հանգամանքների արդյունք, ժամանակավոր երևույթ, կամ անփորձության, սեփական թերությունների և սխալների, անհաշվենկատ գործունեության, անբավարար ակտիվության հետևանք: Այդ մարդիկ առաջնորդվում են «մեր փողոցում էլ շուտով գարուն կլինի» ասացվածքով, ինչը նշանակում է, որ նրանք, թեև հայտնվել են անորոշ իրավիճակում, սակայն չեն կորցրել հույսը վերագտնելու իրենց սոցիալական կարգավիճակը, դեռ վստահ են իրենց ուժերին, ինչպես նաև կյանքում կատարվող փոփոխությունների դրական արդյունքների հանդեպ:
Սակայն, հին կառուցվածքների ու կապերի փլուզումը, ժամանակավոր անորոշ ու անկայուն վիճակները չեն կարող չանդրադառնալ նրանց տրամադրության և ինքնազգացողության վրա: Վախը անհայտի, անորոշի հանդեպ ալեկոծում է նրանց հոգեկանը: Այդպիսի մարդկանց հոգեբանական վիճակի բնորոշ գծերից են դառնում սպասողականությունը, հուսահատությունը, անհանգստությունը, կասկածամտությունը և այլն: Այս վիճակի խորացման դեպքում կարող են առաջ գալ լուրջ հոգեբանական խախտումներ, որոնք կարող են հանգեցնել ինքնահարգանքի կորստի և հոգեկան ճգնաժամի: Համենայնդեպս, այս փուլում մարգինալացման միտումները հստակ չեն երևում' չգիտակցվելով արդեն մարգինալացման շրջապտույտի մեջ հայտնված մարդկանց կողմից:
Երկյտյւդ փուլում մարգինալացման գործընթացում ներառվում կամ,
156
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
ավելի ստույգ արդեն մարգիեալ եե դառնում այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ լինելով կարգազուրկ և գործազուրկ արդեն ճաշակել են գործազրկության բոլոր դառնությունները և գիտակցում են իրենց նոր կարգավիճակը: Տնտեսական ճգնաժամի և զանգվածային գործազրկության պայմաններում նկատելի է դառնում ուղղահայաց վարընթաց սոցիալական շարժունությունը, որը նշանակում է մարդկանց սոցիալական կարգավիճակների իջեցում: Օրինակ, մտավորականը, բարձր որակավորում ունեցող մասնագետը սոցիալական վարընթաց շարժունության պատճառով ստիպված զբաղվում են ավելի ցածր որակավորում պահանջող գործով: Եվ, հակառակը, տեղի է ունենում նաև ուղղահայաց վերընթաց շարժունություն, երբ նախկինում ցածր սոցիալական կարգավիճակ ունեցողները ձեռք են բերում բարձր սոցիալական կարգավիճակներ:
Ուղղահայաց վարընթաց շարժունության հետևանքով խորանում է հասարակության ֆրուստրացման և չհարմարվածության գործընթացը: Ավելի ցայտուն են դրսևորվում սոցիալական նույնության ճգնաժամի սոցիալ-հոգեբանական հետևանքները: Հօդս են ցնդում կյանքի վերաբերյալ նախկինում ձևավորված պատկերացումները, խառնաշփոթություն և հակասություն է առաջանում ես-ի անցյալի, ներկայի (Գործող ես-ի) և ապագայի (Իդեալական ես-ի) միջև: Մարդկանց մեջ նկատվում է նախկին սոցիալական կարգավիճակին բնորոշ արժեքների ու դիրքորոշումների միախառնում նոր արժեքների ու դիրքորոշումների հետ, ինչն էլ բարերար հող է ստեղծում տարբեր տիպի կոնֆլիկտների, հակասությունների առաջացման համար: Հուսահատության ու ճգնաժամային իրավիճակներն ուղեկցվում են միայնակության, օտարվածության, ավելորդության զգացումների սրմամբ:
Եթե չեն բավարարվում մարդու հիմնային, առաջնային պահանջմունքները, ապա մարդը չի էլ ձգտում իր առջև դնել ավելի բարձր նպատակներ:
Երկարատև գործազրկության պայմաններում մարդը հայտնվում է ձանձրույթի իշխանության տակ: Ինչպես նկատում է Է.Ֆրոմը, եթե մարդը չի կարողանում պաշտպանվել ձանձրույթից, ապա իրեն պիտի զգա ճնշված ու ընկճված: Իսկ ճնշված, ընկճված մարդն իր ներսում զգում է, որ իբր ինքը կաթվածահար է եղել, որ իբր իրեն չի բավարարում այն, ինչ անհրաժեշտ է գործելու համար: Իր ներքին դատարկությունը լցնելու համար նա օգտագործում է ամեն ինչ: Նա պասիվ է, զգում է, որ ինքը չնչին արժեք ունի և այդ զգացմունքները ճնշում է սպառմամբ վերածվելով սպառող մարդու [9]:
Նման մարդկանց մոտ ձևավորվում է մարգինալ արժեքների համակարգ, որին բնորոշ են ա) անհանդուրժողականությունը սոցիալական ինստիտուտների և մարդկանց հանդեպ, բ) հականորմատիվ վարքի դրսևորման ծայրահեղ ձևերը, գ) ապակառուցողականությունը, դ) անհատապաշտությունը, բարոյական ռելյատիվիզմը, նիհիլիզմը:
157
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Այդ ընթացքում հասարակության մեջ ավանդական մարգիեալ խմբերի կողքին ձևավորվում են տարբեր կարգի նոր մարգինալ կառուցվածքային խմբեր, որոնք «կենտրոնի» կամ սոցիալական նորմալի հանդեպ զբաղեցնում են «ծայրամասային, լուսանցքային» դիրք: Եթե նման մարդիկ քիչ թե շատ հարմարվում են իրենց վիճակին, ապա ձևավորվում է մարգինալ գիտակցություն դրան բնորոշ արժեքներով ու դիրքորոշումներով: Մարգի-նալ խմբերը և մարդիկ փոխում են իրենց արժեհամակարգը, սոցիալական դիրքորոշումները և հարմարման ձևերը: Մարգինալ խմբերի բազմացման հետևանքով հանդես են գալիս ենթամշակույթներ և «հակամշակույթներ», որոնք կարող են ձևավորել տարբեր բնույթի այլընտրանքային շարժումներ: Պատահական չէ, որ անցումային հասարակության պայմաններում առաջանում են բազմատեսակ մարգինալ գաղափարական հոսանքներ, որոնք ուշադրություն են դարձնում այնպիսի թեմաների, ինչպիսիք են մահը, ողբերգությունը, աղետները, աշխարհի վախճանը, հոգեկան շեղումները, միստիկան, էզոտերիկան, սեռական ազատությունը և այլն:
Մարգինալ այն խմբերը, որոնցում ընդգրկվում են աղքատացող և լյում-պենացվող մարդիկ, ձեռք են բերում որոշակի հատկություններ: Նման մարդկանց մոտ աստիճանաբար չքանում են աշխատանքային դրդապատճառայ-նությունը և բարոյականությունը, ձևավորվում է սպառողական հոգեբանություն: Աշխատանքը դադարում է պահանջմունք լինելուց: Եթե դեռևս մնում են նպատակային ինչ-ինչ դիրքորոշումներ, ապա դրանք անմիջականորեն կապվում են միայն սպառման, նյութական միջոցների հայթայթան հետ: Իսկ ընդլայնվող սպառումը, որն այլևս կապված չէ աշխատանքային գործառույթների հետ, ստանում է հախուռն, անկազմակերպ բնույթ: Աստիճանաբար «կյանքի հատակը» գլորվող լյումպենացված մարգինալ մարդը կորցնում է իր սոցիալական բոլոր կապերը: Ամբողջովին խզվում է կապը նախկին աշխատանքային կոլեկտիվի, ընկերական շրջապատի և ընտանիքի անդամների հետ: Մարգինալ անձը փնտրում է «իր նմաններին» ստեղծելու համար նոր սոցիալական միջավայր: Այս խմբի հոգեսոցիալական առանձնահատկություններից են տնտեսական ու քաղաքական պասիվությունը և գիտակցված համոզմունքն առ այն, որ պետությունը կամ հասարակությունը պարտավոր են հոգալ իրենց նյութական կարիքները: Այսպիսի մարգինալ մարդիկ ընտրում են հարմարման բացասական մոդել, որի բնորոշ կողմերից են ժամանակավոր զբաղվածությունը, պատահական ձևերով փող վաստակելը, մուրալու տարբեր ձևերի կիրառումը, ուրիշների հաշվին ապրելը և այլն: Բացասական հարմարման մեկ այլ մոդել սոցիալական պարազիտիզմի մոդելը, ընտրում են այն մարգինալները (հիմնականում խաբեբաները, հանցագործ խմբերի անդամները և այլն), որոնք իրենց պահանջմունքները բավարարում
158
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
եե միայն ուրիշների հաշվին, այն էլ բռնությամբ, սպանություններով, անօրինական և հակաիրավական գործողություններով: Նրանց կողմից ընտրված սոցիալական վարքի ռազմավարությունն ուղեկցվում է ապակառուցողական հետևանքներով:
Չընդունելով հասարակության նոր արժեքներն ու նորմերը և ցանկանալով միայն սպառել հասարակական (ուրիշների) հարստությունը' լյում-պենացված և հանցավորության ճանապարհն ընտրած մարգինալ մարդը հոգեբանորեն պատրաստ է դառնում ագրեսիվ, քայքայիչ, ապակառուցողական հակահասարակական գործողությունների: Այդպիսի մարգինալնե-րը հաճախ ներառվում են հակահասարակական և հակապետական շարժումների մեջ, օգտագործվում տարբեր քաղաքական ուժերի կողմից:
Իրենց չնույնացնելով սոցիալական որևէ ոչ մարգինալ խմբի հետ, չընդունելով դրանց նորմերը մարգինալները զրկում են իրենց հասարակա-կան-քաղաքական կյանքին լիարժեք մասնակցության հնարավորությունից: Գտնվելով անոմիայի վիճակում, չկարողանալով կամ չցանկանալով որոշել իրենց լուսանցքային կեցության պատճառները, համարժեք կերպով չգիտակցելով սեփական շահերը' մարգինալները վերածվում են քաղաքական օբյեկտների: Մարգինալն այլևս չունի իր սեփական ինքնատիպ արժե-համակարգը, ուստի հախուռն ձևով սկսում է նմանակել, ընդօրինակել (հիմնականում խեղաթյուրված կերպով) իրեն քիչ թե շատ հասկանալի սոցիալական ու մշակութային նորմերը:
Մարգինալ մեկ այլ շերտ են կազմում զարգացած սոցիալական պահանջմունքներ ու սպասումներ, հիմնականում բարձրագույն կրթություն, բարձր որակավորում ունեցող մարդիկ, որոնք ամբողջությամբ դուրս չեն մղվել սոցիալական կառուցվածքներից' չկարողանալով, սակայն, իրագործել իրենց սոցիալական սպասումները: Նրանց մի մասին բնորոշ է ոչ միայն մարգինալ արժեքներին հարմարվելը, այլև դրանք ձևափոխելը գաղափարա-կանացման միջոցով թե առօրյա գիտակցության և թե տեսության մակարդակում: Նրանք ընդվզում են, բողոքում «անարդար հասարակության» և «ոստիկանական պետության» դեմ, տեղի-անտեղի քննադատում են կատարվող բարեփոխումները, հոռետեսորեն տրամադրվում փոփոխությունների, դրանք իրականացնող վերնախավի և, առհասարակ, ապագայի հանդեպ: Նման վիճակում ես-ի և արտաքին աշխարհի միջև հաստատվում են թշնամական հարաբերություններ, և տարերային, հախուռն անհատապաշտության դիրքերից մարդը հակադրվում է հասարակությանը այդ ընթացքում կիրառելով պաշտպանական մի շարք հոգեբանական մեխանիզմներ:
Այդ կարգի մարգինալների մոտ ի հայտ են գալիս իմացական դեպրե-սիվ համախտանիշի հատկություններ, որոնցից են
159
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
• աեձեայիե բարձր սուբյեկտիվ նշանակություն ունեցող հատկությունների ցածր իեքեագեահատակաեը,
• ինքնամեղադրանքը և ինքնաքննադատությունը: Մարգինալ անձն իր անհաջողությունների համար նախևառաջ մեղադրում է իրեն,
• սեփական ուժերի հանդեպ հավատի կորուստը, բացասական սպասումները, անվճռականությունը կարևոր որոշումների ընդունման ժամանակ և այլն:
Արժեքային կողմնորոշումների փոփոխության հետ մեկտեղ ձևափոխվում են մարգինալ անձանց իմացական կարողությունները: Ուշադրության, ընկալման, հիշողության, մոռացման, մտածողության գործընթացները ձեռք են բերում բոլորովին այլ ուղղվածություն, որը պայմանավորված է նոր պահանջմունքների և նոր արժեքների բնույթով:
Հասարակական կյանքում տիրող քաոսը, անդեմությունը նպաստում են անհատի ներուժի անկմանը: Ինքնավստահությունը կորցրած, ապակողմնորոշված անհատները հոգեկան հանգստություն և որոշակիություն ձեռք բերելու նպատակով սկսում են փնտրել ուժեղ «մենք»' ձգտելով իրենց նույնացնել որևէ խմբի (շարժման, կուսակցության) հետ:
Մարգինալ մարդն օտարվում է հասարակության մեջ ընդունված ար-ժեքային նորմերից, մերժում գոյություն ունեցող սոցիալական կառուցվածքները, ամփոփվում իր ոլորտում, որն ընկալվում է իբրև իր կեցության տունը: Նա համակերպվում է իր մարգինալ կարգավիճակի ու դիրքի հետ, թաքնվում անտարբերության, անդեմության ու կրավորականության խրամատներում: Այդպիսի մարգինալ մարդկանց մի մասը, եթե խուսափում է մասնակցել հասարակական-քաղաքական գործընթացներին, ապա մյուս մասը մասնակցում է ընտրելով սոցիալական վարքի ապակառուցողական տարբերակը: Աբսենթիստական դիրքորոշումն առավելապես որդեգրում են մտավորական (մշակութային) մարգինալները, որոնք կամավոր կերպով հակադրվում, ձեռնոց են նետում հասարակությանը:
Եթե այս մարգինալ մարդը ցուցաբերում է հասարակական ակտիվություն, ապա բնորոշվում է չարացածությամբ, անարխիզմով, ծայրահեղականությամբ, անհանդուրժողականությամբ ու վրեժխնդրությամբ:
Մարգինալության հիմնախնդիրը սերտորեն կապված է հարմարման խնդրի հետ։ Գրականության մեջ տարբերակում են հարմարման երեք տիպեր.
• Հարմարում միջավայրի վերափոխման ճանապարհով. Հարմարվելու համար անձը ձգտում է ակտիվ կերպով վերափոխել իրականությունը, այն վերակառուցել իր պատկերացումներին և իդեալներին համապատասխան: Հարմարման գործընթացի մաս է կազմում ինքնանույ-
160
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
եացումը: Մարդու ակտիվությունը կարող է ուղղված լինել առավելագույնս շրջապատում հարմարվելուն ի հաշիվ սեփական և անձնային ռեսուրսների։
• Հարմարում ես-ի վերափոխման ճանապարհով. Երբ անհատը զգում է, որ ի վիճակի չէ վերափոխել իրականությունը, փոխում է ինքն իրեն։
• Հարմարում միջավայրից մեկուսանալու, «փախչելու» ճանապարհով
Զգալով, որ չի կարող փոխել ո չ իրականությունը և ոչ էլ ինքն իրեն, անհատն ընտրում է ինքնամեկուսացման ճանապարհը:
Ա.Նալչաջյանն առանձնացնում է սոցիալ-հոգեբանական հարմարման երեք խումբ ա) նորմալ հարմարում, բ) դեվիանտ, գ) ախտաբանական [10]։
Պետք է նկատել, որ հատկապես անցումային շրջաններում իշխանա-միտությունը կարող է հանդես գալ ոչ միայն բացահայտ, այլև գաղտնի, զարտուղի ձևերով:
Անցումային շրջանում հարմարման այդ տիպը մարգինալացվող մարդկանց մոտ դրսևորվում է տարբեր ձևերով, որոնցից ամենատարածվածը ագրեսիվությունն է: Մարգինալության պայմաններում ավելի հաճախ է կիրառվում ագրեսիայի հոգեբանական պաշտպանական մեխանիզմը: Ագրեսիվ վարքի առաջացման հիմքում ընկած են սոցիալական բնույթի ֆրուստրացիաները: Ընդ որում, ագրեսիվ վարքը դրսևորվում է ոչ միայն բացահայտորեն, այլև թաքնված, ծպտված կամ փոխարինված ձևերով: Մարգինալ անձն իր ագրեսիվությունն ուղղում է այնպիսի անձանց կամ օբյեկտների վրա, որոնք առհասարակ կապ չունեն նրա հոգեկանի ֆրուստրացման գործում: Այսինքն ագրեսիայի օբյեկտը փոխարինվում է այլ օբյեկտներով: Դա պատահում է հատկապես այն դեպքերում, երբ ֆրուստրացված անձն ի զորու չէ իր ագրեսիան բացահայտորեն ուղղելու անմիջական ֆրուստրատորին' զայրույթը թափելով պատահական մարդկանց վրա: Նա փնտրում է «քավության նոխազներ», որոնք լիցքաթափում են նրա լարվածությունը:
Ագրեսիվ վարքի դրսևորման ծայրահեղ ձևերից է խռովությունը, որը կապված է ոչ միայն գոյություն ունեցող հասարակական-քաղաքական իրողությունների չընդունման, այլև դրանց բռնի հեղաշրջման հետ: Հաշվի չառնելով օբյեկտիվ հանգամանքները' մարգինալ անձը կամ խմբերը, որոնցում, որպես կանոն, մեծ թիվ են կազմում երիտասարդ մարգինալնե-րը, հակահասարակական, հականորմատիվ և ահաբեկչական տարաբնույթ գործողությունների միջոցով փորձում են կազմալուծել հասարակական կառուցվածքները, վերափոխել իրականությունը: Խռովությունը մարգինալ անձանց բնորոշ արկածախնդրական ռազմավարության կիրառման ձև է: Վարքի միասնական դրդապատճառայնություն և արժեքների ընդհանուր
161
Ն.Հակոբյաե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
համակարգ ունեցող հասարակության համար հարմարման խռովարարական տիպն այնքան էլ բնորոշ չէ, մինչդեռ անցումային հասարակությունների համար, ուր անոմիան սովորական վիճակ է, հասարակական հարաբերությունների մեջ ներառման խռովարարական, ծայրահեղական եղանակը դառնում է բավականին տարածված սոցիալական երևույթ:
Թեև խռովությունը հարմարման զանգվածային ձև չէ, այնուհանդերձ, փաստ է, որ մարգինալ մարդիկ, հատկապես երիտասարդները, աչքի են ընկնում իրենց ագրեսիվ վարքով, հակված են դեպի բռնությունը: Ավելի ստույգ, նրանք հոգեբանորեն պատրաստ են բռնություն գործելու, թեև իրականում կարող են այդ քայլին չդիմել: Սոցիալական և միջէթնիկական լարվածության պայմաններում մեծանում է ագրեսիվության դրսևորման հնարավորությունը: Ինչպես նկատում է Լ.Յ.Գոզմանը, նման դեպքում կարևոր է ոչ թե մարդու' բռնություն գործելու պատրաստակամությունը, այլ նրա վերաբերմունքը բռնություն գործողների հանդեպ [11]:
Անցումային շրջանում լայն տարածում են գտնում նաև հարմարման մյուս տիպերը ինքնավերափոխումն ու փախուստը իրականությունից: Եթե մարդը չի կարողանում փոխել իրականությունը կամ հարմարվել իրականությանը, ապա մնում է վերջին տարբերակը ինքն իրեն փոխել: «Մարդն ի վիճակի չէ փոխել աշխարհը, բայց դա իրեն ձեռնտու չէ, և նա իր գլխում է փոխում աշխարհը» [12]: Նման դեպքում մարդը կարող է կորցնել սեփական արժեքի կամ իրեն շրջապատող աշխարհի արժեքի զգացողությունը:
Անցումային շրջանում մարգինալ գիտակցության ու վարքի դրսևորման ձևերից է դառնում անցյալի իդեալականացումը: Մարգինալ անձինք հաճախ են դիմում պաշտպանական այդ մեխանիզմին: Դա առավելապես բնորոշ է այն մարդկանց, ովքեր սոցիալականացման փուլերն անցել են նախկին հասարակարգում' նորում վերածվելով տարիքային մարգինալների: Որպես կանոն, մեծահասակները դժվարությամբ են հաշտվում իրենց նոր դերերի և կարգավիճակների, ավանդական նորմերի և արժեքների կորստի հետ: Նրանք հատկապես ծանր են տանում իրենց նկատմամբ հասարակական կարծիքի փոփոխությունը ձևավորվող անտարբեր վերաբերմունքը: Չկարողանալով հարմարվել նոր պայմաններին' տարիքային մարգինալներն իրենց զգում են ավելորդ և ոչ պիտանի: Միայնությունը, մեկուսացվածությունը, ավելորդության զգացումը, ցածր կենսամակարդակը ստեղծում են սթրե-սային ծանր իրավիճակներ, որոնց քչերն են կարողանում դիմակայել:
Այս խմբին պատկանող մարգինալը գունազարդում է ոչ վաղ անցյալի սոցիալական հարաբերությունները, նախորդ սոցիալ-քաղաքական համակարգին վերագրում է այնպիսի առաքինություններ ու արժանիքներ, որոնք իրականում չեն եղել կամ եղել են մասամբ: Մարգինալ մարդը տառապում է
162
<21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
Ն.Հակոբյաե
անցյալի կարոտախտով: Նմաե մարդիկ կիրառում եե այնպիսի հոգեբանական պաշտպանական մեխանիզմ, ինչպիսին է ռեգրեսիան (հոգեբանական նահանջը): Նրանց գիտակցության մեջ վերականգնվում կամ ակտիվանում են նախորդ շրջանում իրենց ապրած կյանքին բնորոշ կարծրատիպերը: Հոգեբանական նահանջն իրականությունից փախչելու մի ձև է, որը մասամբ մեղմում է մարգինալ անձանց հոգեկան լարվածությունը: Նման մարդիկ, որպես կանոն, համակրում են այն քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս անցյալին վերադառնալու, անցյալի համակարգը վերականգնելու կոչերով:
Ամփոփելով վերը շարադրվածը կարող ենք ասել, որ անցումային հասարակությունում մարգինալության զանգվածային դրսևորումների նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որոնք համընդհանուր անիշխանության պայմաններում կարող են բացասաբար ազդել ինչպես հասարակական կյանքի, այնպես էլ մարդկանց հոգեկանի զարգացման վրա: Նման վտանգավոր զարգացումները կանխելու, այսինքն մարգինալացման գործընթացները կարգավորելու և վերահսկելու, մարգինալացումը հաղթահարելու համար կարևոր է դառնում պետության ակտիվ և ճկուն սոցիալական քաղաքականությունը:
Ապրիլ, 2005թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Попова И.П, Новые маргинальные группы в Российском обществе (теоретические аспекты исследования), Социологические исследования, 1999, 7, с. 62.
2. Ольшанский О.В, Политическая психология, М., 2002, с. 310.
3. «На изломах социальной структуры», М., 1987, с. 7.
4. Садков Е.В, Маргинальность и преступность, Социологические исследования, 2000, 4, с. 43.
5. Закарян С., История философии, Ереван, 2000, с. 319-328.
6. Stonequist E.V, The marginal man. A study in Personality and Culture Conflict, N.Y., 1961, pp. 92-93.
7. Mancini B.J, No owner of soil: The concept of marginality revisited on its sixtieth birthday, International review of modern sociology, New Delhi, 1988, Vol. 18.
8. Стариков Е.Н, Социальная структура переходного общества (опыт инвентаризации), Полис, 1994, 4.
9. Фромм Э, Ради любви к жизни, М., 2000, с. 33.
10. Налчаджян А.А, Социально-психическая адаптация личности (формы, механизмы и стратегии), Ереван, 1988, с. 32-44.
11. ГозманЛЯ, Психология перехода, Вопросы философии, 1995, #5, с. 21.
12. Дерманова ИБ, Типы социально-психологической адаптации и комплекс неполноценности. //Вестник Санкт-Петербургского университета. Серия 6. Вып. 1, /6/, с. 65.
163
Ն.Հակոբ]աե
21-րդ ԴԱՐ», թիվ 2(8), 2005թ.
МАРГИНАЛЬНОСТЬ КАК ОДНА ИЗ ОСНОВНЫХ ХАРАКТЕРИСТИК ТРАНСФОРМИРУЮЩЕГОСЯ ОБЩЕСТВА
Наира Акопян
Резюме
Всестороннее изучение маргинальное™ как многослойного социокультурного и социально-психологического явления становится насущным и современным в преобразующихся обществах, где в результате проведения политических, экономических, социальных и культурных реформ распадаются все, в прошлом стабильные общественные структуры, система социальных отношений и их элементы: социальные институты, социальные группы и индивиды оказываются в пограничном, промежуточном, переходном состоянии. Разрушение социокультурных, идеологических, политических и экономических основ жизни, неопределенность и неизвестность создают благоприятную почву для возникновения явления массовой маргинализации. В определенном смысле маргинальность становится одной из основных характеристик преобразующегося общества. Один из важных, если не главный, фактор возникновения маргинальности в подобных обществах -массовая безработица. Вследствие безработицы не только снижается уровень жизни, но и возникает обнищание народа.
В таких условиях быстро протекает процесс маргинализации почти во всех сферах общества. Его особенностью является то, что маргинальные группы действуют не на периферии социальной деятельности, а повсюду, охватывая почти все сферы жизни. Если в стабильных обществах маргинальные явления контролируются, в какой-то мере даже регулируются, то в стремительно изменяющихся, переходных обществах процессы маргинализации носят стихийный, непрогнозируемый и неконтролируемый характер.
Во всех случаях в преобразующемся обществе маргинальность как явление имеет широкий охват. Если маргинальность приобретает массовый характер, то ее ценности и установки в той или иной мере проникают в сознание таких людей, которые еще сохраняют свой статус в социальных структурах, то есть еще не потеряли своей социальной идентификации.
Политические и экономические преобразования сопровождаются изменениями социально-психологического характера: происходит переоценка ценностей, обесцениваются мировоззренческие установки, меняются стереотипы, начинаются поиски смысла жизни, происходит дегуманизация межличностных отношений, изменение социального статуса, положения и поведенческой роли в обществе. В результате имеет место кризис социальной идентификации, проявляющийся в том, что человек утрачивает положительное восприятие своей социальной принадлежности.
164