ՏՊԱԳԻՐ ՆՅՈՒԹԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՄԱՆԻՊՈՒԼՑԱՑԻՈՆ ԱԶԳԵՑՈՒԹՑԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ
Վահրամ Միրաքյաե
Հոդվածում ներկայացված են տպագիր լրատվամիջոցներում կիրառվող տեղե-կատվա-հոգեբանական (մանիպույյացիոն) հնարքների առավել հաճախ կիրառվող օրինակները, որոնց նպատակն է ազդել մարդկանց կարծիքների և դիրքորոշումների վրա' շեղելով նրանց անհրաժեշտ ուղղությամբ: Տեղեկատ-վա-հոգեբանական ազդեցության մեթոդները ընդունված ձևակերպումներով ներկայացնելուց հետո կատարվել է ՀՀ տպագիր վեց լրատվամիջոցների մոնի-թորինգ, որի արդյունքում ընտրված թերթերը դասակարգվել են ըստ մանիպու-լյացիոն ազդեցության երեք աստիճանների' հիմնվելով նրանց մանիպու-լյացիոն հնարքների կիրառման հաճախակիության և հոգեբանական ազդեցության խորության վրա: Մոնիթորինգի համար ընտրվել է 2008թ. փետրվարը, որովհետև հաջորդելու էին նախագահական ընտրությունները, իսկ այդ շրջանում մամուլի մանիպույյացիոն հնարքներն ավելի ընդգծված են:
Մանիպուլյացիան տեղեկատվա-հոգեբանական ազդեցության ձևերից է, որն ուղղված է հոգեբանական ազդեցության միջոցով մարդկանց մտավոր ակտիվության ուղղությունն աննկատ փոխելուն [1, с. 180]:
Մանիպուլյացիան ազդում է հայացքների, կարծիքների, ստերեոտիպերի վրա, ինչն էլ իր հերթին ստեղծում է դիրքորոշում, ապա' վարք: Անհատի սոցիալականացման, անձնավորություն դառնալու ընթացքի հիմնական արդյունքներից մեկը, նրա ես-կոնցեպցիայի հետ միասին, սոցիալական դիրքորոշումների համակարգի ձևավորումն է: Սոցիալական դիրքորոշումներն անձի հոգեբանական կառուցվածքի կարևորագույն բաղադրիչներն են, միաժամանակ' նրան ակտիվացնող հիմնական պատճառը [2, էջ 241]:
Անձի սոցիալականացման, նրա սոցիալական ակտիվության ոչ մի գործընթաց հնարավոր չէ խոր վերլուծության ենթարկել' առանց դրանք շարժման մեջ դնող ուժերի, միտումների, դրդապատճառների տեսակներն ու բնույթը բացահայտելու: Իսկ տեղեկատվա-հոգեբանական ազդեցության հնարքները մարդկանց սոցիալական ակտիվության դրդող ուժերից մեկն են: Այս պատճառով նման ազդեցության հնարքների ուսումնասիրությունը կարևոր է նաև մարդ անհատի խմբային սոցիալականացման և հարմարման, սոցիալական ակտի-
95
Վ Միրաքյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
վության և պասիվության պատճառները հասկանալու համար:
Կա նաև որոշակի տարբերություն կարծիքի և դիրքորոշման միջև: Կարծիք ունենալ ենթադրում է ունենալ որոշակի գիտելիք և որոշակի արժեքային դատողություններ անել դրա մասին, իսկ դիրքորոշման մեջ տեսակետներն ու պատկերացումները զուգորդվում են հուզական լիցքերով: Եթե որևէ երևույթի մասին կարծիք հայտնելով մենք կարող ենք չհուզվել, ապա դիրքորոշման դեպքում անձն արդեն շահագրգռված է ու չեզոք դիրք ունենալ չի կարող:
Այս պատճառով տեղեկատվա-հոգեբանական ազդեցություն ծրագրավորելու համար անհրաժեշտ է սահմանել' նպատակը դիրքորոշումներ ձևավո-
ռ ռ
րե լն է, թե կարծիք ստեղծելը: Որպես կանոն, առաջինն ավելի բարդ է ու պահանջում է ավելի շատ ժամանակ, քան երկրորդը:
Տպագիր նյութերում մանիպուլյացիոն հնարքները բազմաթիվ են, և անընդհատ ստեղծվում են նորերը, այդ պատճառով դժվար է թվարկել բոլորը, ուստի կթվարկենք այն հիմնական մեթոդները, որոնք մանիպուլյացիայի միջուկն են ու կիրառվում են համեմատաբար ավելի հաճախ:
Պիտակների փակցնում, սա մարդկանց, կազմակերպությունների, գաղափարների, ցանկացած սոցիալական երևույթի պիտակ փակցնելն է [3, с. 195]: Պիտակներ փակցնելը լեզվահոգեբանական մանիպուլյացիոն հնարք է, երբ անձանց կամ գաղափարները վարկաբեկելու համար, նրանց' առանց ապացույցների և հիմնավորման, տրվում են «անբարենպաստ բնորոշումներ»: Օրինակ' ՀՀՇ-ական ընդդիմությունն իր մամուլի միջոցով ներմուծեց «ավա-զակապետություն» տերմինը, որով պիտակավորեց ՀՀ վարչակարգը:
Իդեալական կամ փայլուն ընդհանրացում, այս մեթոդի բնույթն այն է, որ փոխվում է սոցիալական երևույթի նշանակությունը' գաղափարին, երևույթին, մարդուն ավելի դրական վերաբերմունք առաջացնող ընդհանուր անուն տալու միջոցով: Այս մեթոդն ուղղված է դրական զգացմունքներ, ասոցիացիաներ առաջացնող բառերի ներմուծման միջոցով մարդկանց մեջ դրական վերաբերմունք առաջացնելուն: Նման բառ-ստերեոտիպերից են «հայրենասեր», «ազատություն», «խաղաղություն», «սեր», «հաղթանակ» բառերը:
Տեղափոխում (transfer), այս մեթոդի իմաստը գրագետ ու անտեսանելի ձևով, հարգված, սիրված երևույթների ասոցիացումն է այն օբյեկտի հետ, որն անհրաժեշտ է մանիպուլյատորին: Նույն եղանակով առաջացնում են նաև բացասական զգացումներ, երբ ասոցիացիաներն արվում են սոցիալապես չհանդուրժվող երևույթների հետ: Այս ձևն օգտագործվում է առանց փաստերի օբյեկտի վարկաբեկման դեպքում:
96
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Վ Միրաքյան
Հեղինակության վկայակոչում, այս հնարքի իմաստն այն է, որ մեջ է բերվում հեղինակությունների խոսքն ինչ-որ երևույթի, անձի նկատմամբ դրական վերաբերմունք առաջացնելու նպատակով: Կարելի է նաև հակառակ արդյունքը ստանալ' բացասական հեղինակություններից մեջբերումներ անելով: Ի դեպ, անպայման չէ, որ հեղինակությունը լինի այն ոլորտից և հասկանա այն խնդիրները, որի մասին նա կարծիք է հայտնում: Դրանով է պայմանավորված սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանի աջակցությունը ՀՅԴ-ին կամ դերասան Երվանդ Մանարյանի աջակցությունը ՀՀՇ-ին:
Այս մեթոդը հնարավոր է կիրառել նաև առանց հեղինակության վկայակոչման: Օրինակ' «գիտնականների հավաստմամբ», «բժիշկների խորհրդով», «ըստ հավաստի աղբյուրների» և այլն: Այս հնարքի արտահայտումներից մեկն է նաև անանուն աղբյուրը վկայակոչելը:
Խաղաթղթերի վերաղասավոյւում կամ փաստերի վերադասավորում.
այս դեպքում ընտրվում և մեկը մյուսի հետևից դասավորվում են միայն դրական կամ միայն բացասական փաստերը կամ կարծիքները' լռելով հակառակ կողմի տեսակետների կամ փաստերի մասին: Ծանրակշիռ փաստերի կամ կարծիքների շարադրանքը հնարավորություն է տալիս դրական կամ բացասական վերաբերմունք ստեղծել ընթերցողի մեջ, և եթե հաղորդվող փաստերն անհերքելի են, իսկ կարծիքները' հարգված, ընթերցողի մեջ հետագայում հակառակ կարծիք ձևավորելը շատ դժվար է լինում, որովհետև նա արդեն ունի տեղեկատվության անհրաժեշտ պաշար համապատասխան կարծիք ունենալու համար [2, էջ 392]:
Ընդհանուր վագոն կամ կադր' նվագախմբով, այս հնարքի ժամանակ հավաքվում են տարբեր դասի և կարգի մարդկանց կարծիքները' մեկ խնդրի աջակցության համար, և տպավորություն է ստեղծվում, թե բոլորի կարծիքը տվյալ հարցում համընկնում է: Նման հնարքի օգտագործման դեպքում նախադասությունը կարող է սկսվել այսպես. «Բոլոր նորմալ մարդիկ հասկանում են, որ...», «Ոչ մի խելամիտ մարդ չի հակաճառի, որ...» և այլն: Մանիպուլյացիայի ենթարկվողը, «սպիտակ ագռավ» չդիտվելու համար, ընդունում է մատուցվող թեզը' հաճախ' ենթագիտակցորեն: Բացի այդ, մարդիկ հակված են ընդունել մեծամասնության կարծիքը: Դրանով է պայմանավորված, օրինակ, այն, որ ընտրություններից առաջ բոլոր քաղաքական գործիչները պնդում են, թե իրենք են հավաքելու մեծամասնության ձայները: Այս միտումը սոցիալական հար-մարվողականության (կոնֆորմիզմի) արտահայտություններից մեկն է [4, էջ 44]:
Սաղր, այս դեպքում ծաղրի կարելի է ենթարկել ինչպես կոնկրետ անձանց, այնպես էլ հայացքներ, մարդկանց միավորումների, գաղափարներ և այլն: Այս հնարքի հզորությունն այն է, որ հումորը շրջանցում է այն հոգեբա-
97
Վ Միրաքյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
եակաե արգելքները, որոնք կարող էին առաջանալ նույն տեղեկատվության «չոր» մատուցման դեպքում: Այս պատճառով հումորն ամենաուժեղ քարոզչական հնարքներից է: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց մեջ դիրքորոշումների առաջացումն ու դրանց փոփոխությունները, հույզերի օգտագործման շնորհիվ, հեշտանում են [2, էջ 347]:
Օբյեկտիվ հոդված կամ խնդրի բազմակոդմանի դիտարկում, այս հնարքի ժամանակ ընթերցողին ներկայացվում են տարբեր կարծիքներ ինչ-որ խնդրի վերաբերյալ, միևնույն ժամանակ' կոմունիկատորին ցանկալի տեղեկատվությունը դիտարկվում է ավելի շահեկան տեսանկյունից: Հնարավոր է նաև անհրաժեշտ տեսակետը տեղադրել հակառակ տեսակետի հետ, միևնույն ժամանակ հակառակ տեսակետը պետք է լինի ավելի թույլ:
Բամբասանք, նախատեսված է հանրության մեջ կարծիք ձևավորող տեղեկատվության տարածման համար, որը չի համապատասխանում իրականությանը կամ հնարավոր չէ տարածել պաշտոնական աղբյուրներից: Բամբասանքի միջոցով կարելի է տարածել վարկաբեկող, ապակողմնորոշող տեղեկատվություն: Ապացուցված է, որ որքան ավելի անհավատալի է բամբասանքի բովանդակությունը, այնքան հեշտությամբ է այն տարածվում [5, էջ 499]: Այս հնարքի ժամանակ նյութում որպես աղբյուր գրվում է. «ինչպես ժողովուրդն է խոսում...», «ըստ վերջերս տարածված լուրերի...» և այլն: Այս մեթոդով հիմնականում աշխատում է «դեղին մամուլը»:
Տեղեկատվության բնույթից ելնելով' բամբասանքը լինում է չորս տեսակի.
• բացարձակ սուտ բամբասանք
• սուտ բամբասանք ճշմարտության տարրերով
• ճշմարտանման բամբասանք
• ճշմարիտ բամբասանք ստի տարրերով:
Պատճաոահետնանքային կապի մոլոյաւյթյուններ. մարդկանց մեծամասնությունը մտածում է «պատճառ-հետևանք» կառուցվածքով: Հաճախ մի իրադարձության պատճառահետևանքային կապն օգտագործվում է այլ' «օրիգինալի» հետ կապ չունեցող իրադարձությունը բացատրելու համար:
Արևմուտքում գոյություն ունեցող արժեքների կամ օրենքների վկայակոչումով քննադատվում են ներքին խնդիրներ, առանց որևէ ուսումնասիրության, թե համապատասխանում են դրանք արդյոք մեր կենսակերպին, մտածողությանը, ավանդույթներին:
Գովերգում, այս մեթոդն օգտագործվում է ինչ-որ երևույթի կամ անձի նկատմամբ բացասական վերաբերմունք ստեղծելու համար' տեղին ու որ ավելի կարևոր է' անտեղի գովերգության միջոցով: Շատ արագ դա բոլորին
98
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Վ Միրաքյան
ձանձրացնում է, և հասարակությունում գովերգվողի անունը սկսում է զայրույթ առաջացնել: Այս մեթոդը կիրառողներին մեղադրելը շատ դժվար է, որովհետև փաստացի վարկաբեկում տեղի չի ունենում:
Հակափատռարկ. «անցանկալի» թեկնածուի բարձրացրած թեման
«կոտրելու» հնարքներից է: Նյութի սկզբում հայտարարելով «հակառակորդ» թեկնածուի մեղադրանքները, թեմայի մեջ խորանալով և հակափաստարկներ ներկայացնելով' թերթը սկսում է կասկածել դրանց ճշմարտացիությանը, իսկ հոդվածի վերջում հանգում է «թշնամական» թեզի դատապարտմանը:
Լռության պարույր, սրա իմաստը հետևյալն է. հասարակական կարծիքի կեղծ հարցումներին հղում անելով' քաղաքացիներին համոզում են աջակցել «հասարակության մեծամասնության» համակրանքը վայելող քաղաքական դիրքորոշմանը: Դա ստիպում է այլ դիրքորոշում ունեցող մարդկանց փոխել այն' սոցիալ-հոգեբանական մեկուսացումից խուսափելու համար: Ընդդիմադիր կարծիքի լռության ֆոնն' «իրական կամ կարծեցյալ մեծամասնության» ձայնն առավել ուժեղ է հնչում, և սա ավելի է դրդում տատանվողներին համա-ձայնել «մեծամասնության կարծիքին»:
Լոեցում կամ տեղեկատվական շրջափակում, այս հնարքի միջոցով «թշնամուն» զրկում են իր տեսակետները հայտնելու հնարավորությունից: ԶԼՄ-ն տեղեկատվական շրջափակման են ենթարկում իրադարձությունը' նույնիսկ այն դեպքում, երբ անդրադառնում են դրան: Օրինակ' Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակումն արևմտյան մամուլում ներկայացվում է «փակ սահմաններ» չպարտավորեցնող արտահայտությամբ և այլն:
Կարծրաաիպերի օգտագործում, կարծրատիպը (ստերեոտիպ) որևէ երևույթի պարզեցված, սխեմայացված ընկալումն է: Միանգամայն բնական է նույնական հատկանիշներով մի խումբ անհատների որոշակի «սոցիալական տիպեր» վերագրելը: Ժամանակի ընթացքում այս պատկերը, ամրագրվելով մարդկային գիտակցության մեջ, կարծրատիպով համեմված տեղեկատվության հանդիպելիս, փորձնական ստուգման այլևս չի ենթարկվում և մարսվում է «հում»:
1. Մաեիպուլացիոն հնարքների կիրառումը հայկական տպագիր լրատվամիջոցների
Առանձնացվում է մանիպուլյացիոն ազդեցության երեք աստիճան.
• Մարդկանց ուղեղներում եղած գաղափարների, նորմերի, արժեքների խորացում:
99
Վ Միրաքյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
• Երկրորդ մակարդակը գործում է իեչ-որ իրադարձությունների, գործընթացների վերաբերյալ անհատների հայացքները փոքր փոփոխությունների ենթարկելու ուղղությամբ: Այն նաև ինչ-որ երևույթի նկատմամբ զգայական, պրակտիկ վերաբերմունք է առաջացնում:
• Մարդկանց ուղեղների, մտածելակերպի արմատական փոփոխում' սեն-սացիոն, անսովոր, նրանց համար կարևոր տեղեկատվություն հաղորդե-լու միջոցով [1, стр. 182]:
Մանիպուլյացիայի միջոցով կարելի է հասնել մտածելակերպի փոփոխության առաջին երկու մակարդակներում: Հայացքների, մտածելակերպի արմատական փոփոխության, որը երրորդ մակարդակի խնդիրն է, կարելի է հասնել երկարաժամկետ հատվածում, և պահանջվում են, բացի ԶԼՄ-ից, նաև այլ ոլորտների համատեղ գործողություններ:
2 Հայաստանի տպագիր յրատփսմիջոցների մոնիթորինգի հաշվետվություն
I Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի տպագիր լրատվամիջոցների մոնիթորինգն իրականացվել է մեկ ամսվա կտրվածքով' 2008թ. փետրվարի 1-28-ը: Մոնիթորինգը նպատակ ուներ քանակական տվյալներ ստանալու և վերլուծելու միջոցով պարզել'
• հայկական տպագիր լրատվամիջոցներում կիրառվող հիմնական մանի-պուլյացիոն հնարքները,
• դասակարգել դրանք' վերոնշյալ մանիպուլյացիոն երեք աստիճաններին համապատասխան, ըստ մանիպուլյացիոն հնարքների օգտագործման քանակի և մակարդակի:
Մոնիթորինգի են ենթարկվել Հայաստանի 6 տպագիր ԶԼՄ («Ազգ» օրաթերթ, տպաքանակը 3000 օրինակ, «Առավոտ» օրաթերթ, տպաքանակը 3000 օրինակ, «Հայկական ժամանակ» օրաթերթ, տպաքանակը 8000 օրինակ, «Հայք» օրաթերթ, տպաքանակը 3000 օրինակ, «Հայոց աշխարհ» օրաթերթ, տպաքանակը 3500 օրինակ) 2008թ. փետրվարի բոլոր համարների հոդվածներն ու վերլուծությունները: Ընտրվել են համեմատաբար մեծ լսարան ունեցող թերթեր:
II. Մեթոդաբան^անը
Մոնիթորիգի մեթոդաբանությունը ներկայացնում է ԶԼՄ-ից համապատասխան բովանդակությամբ հոդվածների դուրսբերում և դրանց դասակարգում' ըստ վերոնշյալ մանիպուլյացիոն ազդեցության երեք աստիճանների'
100
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Վ Միրաքյան
հիմնվելով նրանց մանիպուլյացիոն հնարքների կիրառման հաճախակիության և հոգեբանական ազդեցության խորության վրա:
Կանդրադառնանք 2008թ. Հայաստանի նախագահական ընտրարշավի ընթացքում, փետրվարի 1-28-ն ընկած հատվածում տպագիր մամուլում այդ հնարքների կիրառման օրինակներին' նշելով կիրառված մանիպուլյացիոն հնարքի անվանումը: Նշված ժամանակահատվածում ուսումնասիրվել են ընտրված պարբերականների բոլոր համարները և դուրս են բերվել ամենավառ և կրկնվող օրինակները: Գործնականում, նույն քարոզչական համատեքստում հաճախ կիրառվում է մեկից ավելի մեթոդ, կամ' մեթոդը կիրառվում է այլ մեթոդների համադրությամբ:
Յուրաքանչյուր թերթից կներկայացվեն ավելի հաճախ հանդիպող և տվյալ պարբերականին բնորոշ մանիպուլյացիոն հնարքների օրինակներ:
III. Մռնիթորինգ
«Հայք» օրաթերթ (փետրվար 2008)
Այս պարբերականում մանիպուլյացիոն հնարքների օրինակները բազմաթիվ են, ուստի ներկայացնում ենք ամենից հաճախ հանդիպող և վառ օրինակները:
Հեղինակության խոսք և հակափաստարկ. «Հայքի» փետրվարի 12-ի համարում տպագրված' «Երկրի նախագահը չպետք է լինի խաղամոլ կամ թմրամոլ» վերնագրով հոդվածում պարբերականը հակափաստարկներով է պատասխանում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարություններին, ըստ որոնց' Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրի նախագահ դառնալուց հետո, պատրաստվում է հանձնել ԼՂՀ-ն: Հոդվածում ներկայացված են այս հարցի վերաբերյալ Կարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող Կարդան Մալխասյանի' իբրև ռազմական հեղինակության, հայտնի ազատամարտիկի, դիտարկումները: Նա նշում է. «Բոլոր այն վայրահաչություններն ու բամբասանքները, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանքներ են և տգիտություն: Հակառակը, Սերժն է պատրաստ հանձնել Ղարաբաղը' բոլոր առումներով»: Այնուհետև «Հայքը» գրում է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը գալիս է ինչպես Ղարաբաղը, այնպես էլ ողջ Հայաստանը փրկելու վերահաս կործանումից: Ղարաբաղը ազատող նախագահը երբեք այն չի հանձնի»:
Մեծամասնության էֆեկտ կամ լռության պայտւյր. փետրվարի 12-ի «Ցածր վարկանիշ» վերնագրված լուրում «Հայքը» գրում է. «Լրագիր.8ա» կայքի տեղեկացմամբ' «Րօբս1ստ»-ի անցկացրած հարցման տվյալները Սերժ Սարգսյանի շտաբում ոգևորություն չեն առաջացրել: ՀՀԿ-ն ներքին օգտագործման
101
Վ Միրաքյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
համար նույնպես հարցում է անցկացնում, որի մասին հայտնել եե ՀՀԿ պատասխանատուները, և որի տվյալները մտահոգիչ են այդ կուսակցության համար: Ըստ դրանց' Երևանում Սերժ Սարգսյանն առաջատար եռյակում է, բայց ոչ առաջինը և ոչ ջախջախիչ առավելությամբ, ինչպես հայտարարում են ԶԼՄ-ները: ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները (Բամբասանք- Վ.Մ.) մեզ տեղեկացրին, որ Ս.Սարգսյանի իրական վարկանիշը Երևանում չի գերազանցում 15, իսկ մարզերում' 12 տոկոսը»:
Այստեղ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ներկայացվում է որպես փոքրամասնության ընտրյալ' հղում անելով սոցհարցմանը: Ըստ էության, թերթը փորձում է չեզոքացնել նույն «Րօբս1ստ»-ի հարցումների հիման վրա իշխանամետ ԶԼՄ-ի ստեղծած լռության պարույրի ազդեցությունը, որոնք Սերժ Սարգսյանի այլ վարկանիշ էին քարոզում' իբրև մեծամասնության թեկնածու: Ընդ որում' սոցհարցման տվյալները «Հայքի» հրապարակման պարագայում պաշտոնական չեն (ստացված են անհայտ, «ներքին» աղբյուրներից), ուստի ավելի քիչ վստահություն են ներշնչում:
Տեղեկատվության խլացում հակափաստարկնեյավ. փետրվարի 15-ի' «Աղքատներին խաբելու ժամանակը» վերնագրված հոդվածում «Հայքը» գրում է. «Երեկ նույնպես ՀՀ վարչապետ Ս.Սարգսյանը քարոզարշավի էր մեկնել: Հերթական անգամ նա ելույթներ է ունեցել և հերթական խոստումները տվել: Ասել է, որ աղքատությունը մեր թշնամին է, և ինքը կվերացնի այդ աղքատությունը: Բայց մինչ նա այդ մասին հերթական քարոզն էր կարդում մարզերում, աղքատությունը հերթական անգամ եկել չոքել էր կառավարության շենքի առջև: Դրանք պետական կարիքներից տուժած քաղաքացիներն են' Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Եզնիկ Կողբացու, Նորքի այգիների, Աղբյուր Սերո-բի և այլ փողոցների բնակիչները, Դալմայի այգիների սեփականատերերը»:
«Հայոց աշխարհ» օրաթերթ (փետրվար 2008)
Պիտակավոյւում և ծաղր. փետրվարի 22-ի «Լևոնի վկաներ» վերնագրով հոդվածում Գագիկ Մկրտչյանը գրում է. «Վերջերս հայոց աշխարհում հայտնվել է ծայրաստիճան ակտիվ ու ագրեսիվ քաղաքացիների մի խումբ, որին ժողովուրդը տվել է «Լևոնի վկաներ» անվանումը: Օգտագործելով «Լևոնի վկաներ» անունը' հեղինակը ցանկացել է ոչ միայն պիտակավորել, այլ նաև ծաղրել ու անլուրջ, ցնորական իմաստներ հաղորդել հասարակության այն զանգվածի գործողություններին, որոնք սատարում էին Լևոն Տեր-Պետրոսյա-նին: Գիտակցելով աղանդավորների հանդեպ ունեցած շատերի բացասական, նաև թշնամական վերաբերմունքը' «Հայոց աշխարհ»-ը, որն իր թերթի էջերում բազմիցս անդրադարձել է զանազան աղանդների վնասակար և հակապետական գործունեությանը, հանրահավաքի մասնակիցներին զուգորդում է «Եհո-վայի վկաներ» աղանդի հետ:
102
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Վ Միրաքյան
Փոխաբերություն կամծաղր. փետրվարի 26-ի համարում «Պայքար ոչ թե հանուն իշխանության, այլ իշխանության դեմ» վերնագրով հոդվածում Գ.Մկրտչյանը Թատերական հրապարակում հավաքված հանրությանը համեմատում է հրաշքների աշխարհում հայտնված Ալիսայի հետ: Նա գրում է, որ Ալիսան սկզբում զվարճանում էր, հետո, ինչպես վայել է անդաստիարակ աշխարհում հայտնված դաստիարակված մարդուն, փորձում է հարմարվել և խաղալ այդ խաղի կանոններով, մինչև տեսնում է, որ դրանք բացակայում են, այնուհետև' տեղի է ունենում զայրույթ և բաղձալի արթնացում. «....երեխային հիմարացնելն առավել դժվար է, նա ներզգացողաբար հասկանում է լավն ու
ռ
վատը, չէ որ հենց երեխան էր, որ բացականչեց' թագավորը մերկ է»:
Պիտակավորում, փետրվարի մի շարք համարներում այս պարբերականն առաջին նախագահի աջակիցներին անվանում է նեոբոլշևիկներ, ինչը պիտակավորման դասական օրինակ է և վարկաբեկման նպատակ ունի: Օրինակ' փետրվարի 16-ի համարում' «Ինչու է մեզանում անհնար գունավոր հեղափոխությունը» վերնագրով հոդվածում նշվում է. «.Նրանում, որ նեո-բոլշևիկները Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ջախջախիչ պարտություն կրելով ընտրություններում, կփորձեն ռևանշ վերցնել փողոցում, քչերն են կասկածում.»:
«Հայոց աշխարհ» օրաթերթը կարելի է դասակարգել մանիպուլյացիոն ազդեցության երրորդ մակարդակին համապատասխան, որը ենթադրում է ուղեղների, մտածելակերպի արմատական փոփոխում' սենսացիոն, անսովոր, նրանց համար կարևոր տեղեկատվություն հաղորդելու միջոցով:
«Ազգ» օրաթերթ (փետրվար 2008)
Հեիեակութաև վկայակոչում. Փետրվարի 15-ի համարում «Ժողովուրդը բախումների գնալու ցանկություն չունի. Տեր-Պետրոսյանն իր հետ վտանգ է բերում» նյութը անդրադառնում է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի խոսքերին. Ռ.Դավոյանը ընդդիմության թեկնածուին ենթարկում է ամենասուր քննադատությունների, որոնց շարքում «ամենաազդեցիկն» այն է, որ 1989թ. Լ.Տ.-Պետ-րոսյանը «250.000 մարդ զոհելով' ուզում էր գալ իշխանության»:
Կարծիքի առաջատարներ, այս մեթոդի կիրառման օրինակ է փետրվարի 27-ին հրապարակված «Լևոն Տեր-Պետրոսյանը 10 տարի ուսումնասիրել է հոգեբանական բոլոր հնարքները» նյութը, որում հեղինակը վկայակոչում է հայտնի հոգեբան Կարինե Նալչաջյանի խոսքերը: Համաձայն դրանց' «քարոզարշավի հենց սկզբից մարդկանց որպես գործիք օգտագործած» Լ.Տ.-Պետրո-սյանը հետընտրական հանրահավաքներում մարդկանց նկատմամբ կիրառել է «հասարակական մարդու», «պիտակներ փակցնելու», «փայլուն ընդհանրացումների», «տրանսֆերտի' փոխանցման» հոգեբանական հնարքները: Լրագրողը նյութը եզրափակում է հոգեբանի հոռետեսական կանխատեսումով. «Իր
103
Վ Միրաքյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
պարտության հետ հաշտվելուց համառորեն հրաժարվող լևոեակաե թևն այս պահին օգտագործում է երիտասարդների հուզական պոռթկումները' իրենց
ռ
ճանապարհին խոչընդոտող ամեն ինչ ավերելու, ջարդելու տենչով, իսկ ի նչ կլինի դրանից հետո այդ երիտասարդները չեն գիտակցում, որովհետև մի քանի ամսվա ընթացքում նրանց գիտակցությունը դարձրել են թունելային»:
«Ազգ» օրաթերթի հրապարակումների մեկամսյա ուսումնասիրության արդյունքից կարելի է ենթադրել, որ այն գործում է մանիպուլյացիոն ազդեցության առաջին մակարդակին համապատասխան' մարդկանց ուղեղներում եղած գաղափարների, նորմերի, արժեքների խորացում:
«Առավոտ» օրաթերթ (փետրվար 2008)
Բամբասաեք/երգիծաեք. նախատեսված է հանրության մեջ կարծիք ձևավորող այնպիսի տեղեկատվության տարածման համար, որը չի համապատասխանում իրականությանը կամ որը հնարավոր չէ (տարբեր պատճառներով) տարածել պաշտոնական աղբյուրներով:
Այս մեթոդը կիրառվել է փետրվարի 5-ի գլխավոր հոդվածում, որտեղ գրված է. «....Փետրվարի 3-ին Ազատության հրապարակում հավաքվածների համար Սանատրուկ Սահակյանն ընթերցեց իր այս ստեղծագործությունը.
\ ռ
«Դռները բացեք, Գարուն է գալիս: Գարուն է գալիս Սերժն է լալիս, Ինչո ւ է լալիս, Արթուրն է գալիս, Դռները բացեք, Արթո ւրն է գալիս»:
Հեղինակը գտել է տարբերակ ասելու համար, թե Արթուր Բաղդասարյանը միանալու է ընդդիմությանը, միևնույն ժամանակ խուսափելով պատասխանատվությունից ստի համար:
Նույն համարի խմբագրականում Արամ Աբրահամյանը (շարժվելով Գեբելսի օրինակով, ով ասում էր, որ քարոզչության արդյունքն ապահովված է միայն այն ժամանակ, երբ հանրությունը չի կասկածում, որ իրեն քարոզչության են ենթարկում) գրում է. «Ինչքան ուզում ես գրիր, հավաստիացրու (ուզում ես նույնիսկ երդվիր), որ «Առավոտը» ոչ մի բան և ոչ մեկին չի քարոզում կամ հակաքարոզում, որ մենք որևէ նյութ չենք տեղադրում որևէ անձին հաճույք կամ ցավ պատճառելու նպատակով, միևնույն է նման կասկածները չեն փարատվելու»: Սրանով հանդերձ' նույն համարի առաջին երկու մեծ հոդվածը նվիրում է նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի քարոզարշավի լուսաբանմանը:
Խաղաթղթերի վերադասավորում, այս հնարքի ժամանակ ընտրվում և մեկը մյուսի հետևից դասավորվում են միայն դրական կամ միայն բացասական փաստերը կամ կարծիքները' լռելով հակառակ կողմի տեսակետների կամ փաստերի մասին:
Փետրվարի 8-ի համարում նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի ելույթը լուսաբանող նյութը սկսվում էր շատ անորոշ ձևակերպումով. «ՀՀ վարչապետ,
104
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Վ Միրաքյան
նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Լոռու մարզում հայտարարեց, որ ինքը խոսում է և «հանուն», և «ընդդեմ», իսկ ողջ նյութում, որը հանրահա-վաքի լուսաբանման մասին է, բերվում են փաստեր այն մասին, թե ինչպես են մարդկանց ստիպելով բերել հանրահավաքի: Միայն բացասական փաստերի դասավորման միջոցով կարդացողի մեջ տպավորություն է ստեղծվում, թե բոլորին հանրահավաքի բերել են ստիպելով, և միևնույն ժամանակ լրագրողը ներկայացնում է իրական փաստեր:
Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը լուսաբանող նյութը, ի տարբերություն նախորդի, սկսվում է շատ կոնկրետ ձևակերպումով. «Մենք արդեն հաղթած ենք»։ Սրանք էին ՀՀ առաջին նախագահի պատգամները լոռեցիներին: Իսկ նյութում տեղադրված փաստերը մյուս թեկնածուին նվիրված նյութի հակապատկերն են ու ներկայացնում են, թե ինչպես են լոռեցիները ոգևորությամբ եկել ելույթը լսելու:
Պիտակների փակցնում, փետրվարի 13-ի համարում հանդիպում ենք «Գիտնականները գովեցին Սերժին» վերնագրով նյութին, որտեղ, ճիշտ է' պիտակներ չեն փակցվում, բայց երբ թեկնածու Սերժ Սարգսյանը կանոնավորապես անվանվում է Սերժ, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը' «ՀՀ առաջին նախագահ, նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյան», դա արդեն վերաբերմունք է ձևավորում ընթերցողների շրջանում։
Հաշվի առնելով մանիպուլյացիոն ազդեցության տեխնոլոգիաները' «Առավոտը» կդասվի մանիպուլյացիոն ազդեցության երկրորդ աստիճանում:
«Հայկական ժամանակ» օրաթերթ (փետրվար 2008)
Պատճաոահետեանքային կապի մոլորություններ, այս հնարքի օգտագործման փայլուն օրինակ է փետրվարի 5-ի' «Ով չգիտի աշխարհագրություն» նյութը: Այստեղ փաստերով նշվում է, թե Հայաստանը, Թուրքիայի և Ադրբեջա-նի տարածքով, արտաքին աշխարհի հետ կապվելու մեծ հնարավորություններ ունի, որոնք, սակայն, չի օգտագործում «քաղաքական դրդապատճառներով»' «մոռանալով» նշել, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենք են շրջափակել Հայաստանը, և որ այդ երկրները գործնականում թշնամական քաղաքականություն են վարում Հայաստանի դեմ: Այսինքն այդ հրապարակման մեջ թույլ է տրված տրամաբանական և փաստացի պատճառահետևանքային կապի սխալ, քանի որ այն ենթադրում է, թե Հայաստանը/հայ ժողովուրդը պատասխանատու է նշված երկրների կողմից շրջափակման մեջ գտնվելու համար, և շրջափակումը վերացնելը Հայաստանի/հայ ժողովրդի քաղաքական հնարավորությունների սահմաններում է, սակայն իրականում Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը Հայաստանի ոչնչացումն է, ինչն ապացուցվում է նրանց տասնամյակներ տևած և այժմ էլ շարունակվող քաղաքականությամբ:
«...Սրանք են մեր երկաթուղու հնարավորությունները, որոնք, սակայն, տեսական են դարձել միայն քաղաքական դրդապատճառներով: Այս ուղղու-
105
Վ Միրաքյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
թյուեեերը վերագործարկելու համար տեխնիկական որևէ դժվարություն չկա: Բայց նշված 4 ուղղություններից գործում է միայն մեկը' դեպի Վրաստան ուղղությունը, այն էլ' իր հնարավորությունների կեսով: Այսինքն' Հայաստանի արտաքին առևտրի համար գոյություն ունեցող երկաթուղային հնարավորությունների միայն ութերորդ մասն ենք օգտագործում կամ մի 12%-ը: Ավտոմոբիլային ճանապարհների պարագայում ևս վիճակը գրեթե նույնն է: Չեն գործում Ադրբեջանի տարածքով անցնող այն ավտոճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով...»:
Անանուն աղբյուրների վկայակոչում, փետրվարի 8-ի համարում կար այսպիսի նյութ. «Լոս Անջելեսի մեր աղբյուրները պնդում են, որ վերջին շրջանում ամերիկահայերով լեցուն այդ քաղաքում տարօրինակ բաներ են կատարվում: Ըստ այդմ, վերջին 15 օրերում Լոս Անջելես են տեղափոխվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ընտանիքներ»:
Այս հնարքը «Հայկական ժամանակ» օրաթերթում ամենաշատ կիրառվողներից է ու նկատվում է գրեթե բոլոր համարներում:
Խաղաթղթերի վերաղասավոյաւմ կամ փաստերի վերադասավորում.
փետրվարի 8-ի համարում կա Հայաստանի արդյունաբերությանը վերաբերող նյութ հետևյալ վերնագրով' «Հայաստանի արդյունաբերության անցած տարվա ցուցանիշներն ուսումնասիրելով' ակամա հանգում ես այն եզրակացության, որ Հայաստանում արդյունաբերության առանձին ոլորտներ, եթե այսպես շարունակվի, ընդհանրապես կվերանան», որտեղ բերվում են փաստեր միայն տնտեսական հետընթաց ապրած ճյուղերի մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը կարելի է դասել երրորդ մակարդակում, որը ենթադրում է մարդկանց ուղեղների, մտածելակերպի արմատական փոփոխում' սենսացիոն, անսովոր, կոշտ տեղեկատվություն հաղորդելու միջոցով:
Մեր ուսումնասիրած հայկական տպագիր լրատվամիջոցները դասակարգված են ստորև ' ըստ մաևիպnւլաgխlե ազդեցության մակարդակների
1-ին մակարդակ. մարդկանց ուղեղներում եղած գաղափարների, նորմերի, արժեքների խորացում 2-րդ մակարդակ. իրադարձությունների, գործընթացների վերաբերյալ անհատների հայացքներում փոքր փոփոխություններ: Այն նաև ինչ-որ երևույթի նկատմամբ զգայական վերաբերմունք է առաջացնում 3-րդ մակարդակ. մտածելակերպի արմատական փոփոխում' սենսա-ցիոն, անսովոր, լսարանի համար կարևոր տեղեկատվություն հաղորդելու միջոցոՎ
«Ազգ» օրաթերթ «Առավոտ» օրաթերթ «Հայկական ժամանակ» օրաթերթ
«Հայք» օրաթերթ «Հայոց աշխարհ» օրաթերթ
Ապրիլ, 2009թ.
106
<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (26), 2009թ.
Վ Միրաքյան
Աղբյուրներ և գրականություն
1. Вепринцев ВБ, Манойло АВ, Петренко АИ, Фролов ДБ, Операции информационно-психологической войны, Краткий энциклопедический словарь-справочник, М., 2005.
2. Նայչաջյան Ա, Սոցիալական հոգեբանություն, «Զանգակ», Երևան, 2004։
3. Панарин И.Н, Информационная война, PR и мировая политика, М., Горячая линия-Телеком,2006.
4. Նայչաջյան ԱԱ, Պրոպագանդիստական գործունեության հոգեբանական հարցերը, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1984:
5. «Հայրենիք և ծառայություն», ՀՀ ՊՆ, Երևան, 2001:
МАНИПУЛЯЦИОННЫЕ МЕТОДЫ ВОЗДЕЙСТВИЯ В ПЕЧАТНЫХ СМИ
Ваграм Миракян
Резюме
В настоящее время владение манипуляционными технологиями, а также эффективное и целенаправленное их использование стало одним из важнейших критериев воздействия на общество.
Мониторинг армянских СМИ показывает, что для правильного восприятия и владения ситуацией в деятельности общества необходимо также постоянно проводить мониторинги СМИ по информационно-психологическому, манипуляционному влиянию, которые дают возможность выявить информационные течения, вредные для душевной стабильности общества.
107