ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ (հնարավոր իրավիճակների կանխատեսումը)
Սյունիք Թադեոսյան
Քաղաքակրթությունների գոյատևման բոլոր փուլերում կյանքի, բարօրության և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը կարևորագույն նպատակ է հանդիսացել: Հոդվածում փորձ է արվել ներկայացնել ազգային անվտանգության ապահովման գործընթացում մեծ կարևորություն ունեցող վերահսկողության և հնարավոր իրավիճակների կանխատեսման իրականացման հայեցակարգային դրույթները:
Աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում առաջ են գալիս յուրաքանչյուր ազգի ու պետականության գոյատևմանը և մրցունակ զարգացմանը խոչընդոտող բազմաթիվ վտանգներ և սպառնալիքներ։ Դա ստիպում է հասարակական կյանքի կենսագործունեության կառավարման հիմքում դնել այդ սպառնալիքների բացահայտման, կանխման և այդ ընթացքում առաջացող հնարավոր բացասական ազդեցությունների ու հետևանքների վերացման խնդիրների լուծումը և առաջադրում է այնպիսի կառուցվածքային հիմնախնդիրներ, ինչպիսիք են տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում ազգային համակարգերի տեղի ու դերի որոշումը և պահպանումը: Նշված վտանգների և սպառնալիքների դիմակայման համար ազգը պետք է ունենա իր կենսաձևին համապատասխան ազգային անվտանգության (ԱԱ) ապահովման արդյունավետ համակարգ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱ ապահովման հիմնական պատասխանատվությունը դրված է պետության' որպես քաղաքական համակարգի կենտրոնական ինստիտուտի վրա, ակնհայտ է, որ ազգային անվտանգության առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձր արդյունավետությամբ և արհեստավարժությամբ աչքի ընկնող պետական կառավարման համակարգ' օժտված պետական կառավարչական որոշումների ընդունման, գործարկման և վերահսկման արդյունավետ մեխանիզմներով:
79
Ս.Թադեոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
ԱԱ ապահովման գործընթացը դիտարկելով որպես կառավարման գործընթաց նախ խնդիր է առաջանում ապահովել վերջինիս իրականացմանն անհրաժեշտ հիմնական գործառույթների առաջնահերթությունն ու ամբողջականությունը: Հիմք ընդունելով կառավարման գործառույթների տարանջատման դասական մոտեցումը' ԱԱ կառավարման հիմնական փուլերը կարելի է ներկայացնել հետևյալ կերպ [1]'
• ԱԱ հիմնարար արժեքների և նրա դեմ ուղղված սպառնալիքների բացահայտում ու հստակեցում,
• ԱԱ համակարգի բաղադրամասերի առանձնահատկությունների և դրանց միջև առկա կապերի բացահայտում,
• ԱԱ ապահովման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ համակարգի և գործունեության ուղղությունների հստակեցում,
• ԱԱ ապահովման գործընթացի վերահսկողություն և իրավիճակի կանխատեսում:
Այսպիսով, վերահսկողությունն ու կանխատեսումը ԱԱ իրականացման գործընթացի եզրափակիչ գործառույթներն են, և հենց դրանք էլ պարբերականություն են հաղորդում ԱԱ կառավարման ողջ գործընթացին: Այս փուլն առավել մեծ կարևորություն է ձեռք բերում հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԱ ապահովումը պետք է իրականացվի առաջին հերթին բոլոր սպառնալիքների, նպատակների ու առաջեայեություեեերի վերհանման և հստակեցման, ինչպես նաև դրանց վրա հիմնված ԱԱ ռազմավարության մշակման և համապատասխան գործառույթների հետևողական իրականացման միջոցով ու կրի ցիկլիկ բնույթ:
Այսինքն նշված գործառույթների ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել ԱԱ համակարգի վրա ազդող գործոնների շարունակական (պարբերական) մոնիթորինգ, որը վերլուծության ձևերի և ընթացակարգերի համալիր է, ինչն ապահովում է կանխորոշված, սահմանափակ քանակի ցուցանիշների պարբերական դիտարկում, ամրագրում և վերլուծություն:
Ուսումնասիրության օբյեկտի բնույթից կախված մոնիթորինգի իրականացման համար հիմք են հանդիսանում սոցիալական կառավարման, ինֆորմատիկայի, մաթեմատիկական և տնտեսագիտական վիճակագրության, կանխատեսման և վերլուծության տեսությունների հիմնադրույթները [2, с. 481]: Մոնիթորինգային հետազոտություններն առավել հաճախ օգտագործվում են բաղադրամասերի ներքին կապերի և հարաբերությունների մեծ բարդությամբ աչքի ընկնող համակարգերի ուսումնասիրության ժամանակ:
80
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Ս.Թադևոսյաե
ԱԱ-ե հենց այդպիսի համակարգ է, որն իր վրա է կրում արտաքին և ներքին միջավայրերի բազմաթիվ գործոնների ազդեցությունը' պայմանավորված հասարակական և պետական ինստիտուտների, ինչպես նաև մարդկային գործունեության հետ: ԱԱ մոնիթորինգը պետք է ուղղված լինի ԱԱ ապահովման գործնական նպատակների, սպառնալիքների և փոփոխությունների ընթացիկ, միջին և հեռանկարային կանխատեսումների իրականացմանը, ինչպես նաև առաջարկի մեթոդներ դրանց դիմակայելու և հօգուտ երկրի օգտագործելու համար: Փաստորեն, ԱԱ ապահովման գործընթացի մոնիթորինգը ոչ միայն գործիք է ազգի և պետության արտաքին ու ներքին սպառնալիքներից ու վտանգներից պաշտպանվածության ուսումնասիրության և գնահատման համար, այլ նաև ազգային անվտանգության ապահովմանն ուղղված որոշումների կայացման գիտական հիմք: ԱԱ մոնիթորինգի հիմնական մեթոդներն են'
• գործոնային վերլուծությունը,
• համակարգային վերլուծությունը,
• բովանդակային վերլուծությունը,
• ԱԱ մոնիթորինգի ցուցանիշների ներառումը գործադիր իշխանության մարմինների վիճակագրական և այլ հաշվետվություններում,
• պետական կառավարման մարմիններում մշակված ԱԱ-ին վերաբերող տեղեկատվական-վերլուծական տվյալների օգտագործումը:
ՀՀ ԱԱ մոնիթորինգի միջոցով պետք է իրականացվի ՀՀ ԱԱ-ի վրա ազդող հիմնական գործոնների ուսումնասիրություն և վերլուծություն' ԱԱ ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական ենթահամակարգերի վրա ազդող կառավարչական որոշումների հետևանքների կանխատեսման և ԱԱ տեսանկյունից պետական կառավարման համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակման նպատակով: Այսպիսով, ԱԱ մոնիթորինգի արդյունքները պետք է ծառայեն'
• ԱԱ սպառնալիքների և վտանգների վերհանմանը, դրանց աճի և ոչ ցանկալի փոփոխությունների միտումների կանխորոշմանն ու դրանց դիմակայման և չեզոքացման միջոցների որոշմանը,
• երկրի պետական քաղաքական ղեկավարության կողմից տարբեր ոլորտներում ընդունվող ԱԱ ապահովմանն ուղղված որոշումների հիմնավորմանը,
• ԱԱ ապահովման ինստիտուցիոնալ-գործառութային մոդելի և ԱԱ ապահովման համակարգի կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակմանը,
81
Ս.Թադեոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
• ԱԱ ոլորտում ընդունված որոշումների սոցիալական հետևանքների կանխատեսումների իրականացմանը' հասարակական գիտակցության կառավարման արդյունավետության տեսանկյունից:
Կապված 2007թ. ընդունված ԱԱ ռազմավարության ընդունման հետ ՀՀ ԱԱ ապահովման գործընթացը տեղափոխվել է որակապես նոր հարթություն: Ի կատարումն «ԱԱ ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի (ՆՀ-37-Ն) ՀՀ կառավարությունը սկսել է ԱԱ ռազմավարության ապահովմանն ուղղված պետական գերատեսչությունների իրականացնելիք գործողությունների ծրագրերի մշակման և հաստատման գործընթացը [3]:
Ներկայումս ՀՀ ԱԱ ապահովման տեսանկյունից կարելի է բացթողում համարել այն, որ ԱԱ ապահովման գործընթացի մոնիթորինգը դրված չէ համակարգային հիմքերի վրա: Այսինքն դեռևս չի ստեղծվել ԱԱ մոնիթո-րինգ իրականացնող մարմին' համապատասխան ռեսուրսներով ու լիազորություններով, որը կկարողանա համակարգել ԱԱ-ին վերաբերող տեղեկատվության հավաքագրման գործընթացը և դրանց վերլուծության արդյունքները ներկայացնել ԱԱ ապահովմանն ուղղված կառավարչական որոշումների ընդունման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձանց: Հաշվի առնելով ԱԱ ապահովման համար անհրաժեշտ ռեսուրսների սահմանափակ լինելը կարելի է ասել, որ այս խնդիրն առավել մեծ կարևորություն ունի նշված ռեսուրսների խնայողության և արդյունավետ օգտագործման տեսանկյունից: ԱԱ մոնիթորինգը հնարավորություն կտա հստակեցնել տվյալ ժամանակահատվածում ԱԱ ապահովման առաջնահերթու-թյունները և ըստ այդմ կատարել ռեսուրսների համապատասխան բաշխում: ԱԱ մոնիթորինգի վերահսկողական գործառույթները թույլ կտան նաև հնարավորինս խուսափելով ԱԱ ապահովման գործընթացում առկա գործառութային կրկնություններից' բարձրացնել դրանց արդյունավետությունը և ապահովելով այդ գործառույթների լիարժեք իրականացում' բարձրացնել ԱԱ ապահովման մակարդակը:
Այսպիսով, մոնիթորինգը, ԱԱ ապահովման գործընթացի ուսումնասիրության մեթոդ լինելով, ժամանակի պահանջ է: Մոնիթորինգի իրականացումը տեղեկատվական տեխնոլոգիաների և մաթեմատիկական, համակարգային ու գործոնային մոդելավորման կիրառման հիման վրա կտրուկ կբարձրացնի ԱԱ մակարդակը:
ԱԱ ապահովման մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ
82
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Ս.Թադևոսյաե
է կատարել մի շարք կազմակերպչական և գիտամեթոդական քայլեր, մասնավորապես.
• իրականացնել գիտահետազոտական աշխատանքների համալիր' ուղղված անվտանգության միջավայրի հնարավոր փոփոխությունների սցենարների մշակմանը և կուտակմանը,
• անվտանգության միջավայրի հնարավոր փոփոխությունների սցենարների շրջանակներում իրականացնել տարբեր մակարդակի անվտանգության ապահովման մաթեմատիկական մոդելների մշակում և կուտակում,
• իրականացնել իմիտացիոն մոդելավորման գործիքային համալիրի շրջանակներում տարբեր մոդելների կիրառման համար անհրաժեշտ ծրագրերի մշակում և կուտակում,
• մշակել ԱԱ տարբեր ոլորտների անվտանգության ապահովման մակարդակը բնութագրող քանակական և որակական ցուցանիշների համակարգ:
Նշված քայլերի իրականացման համար, անկասկած, անհրաժեշտ է միջգերատեսչական կոորդինացնող մարմին, որպիսին, մեր կարծիքով, կարող է հանդես գալ ՀՀ նախագահին առընթեր ԱԱ խորհուրդը' իր աշխա-տակազմով: Դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է ԱԱ խորհրդի աշխա-տակազմին, բացի ԱԱ խորհրդի աշխատանքների կազմակերպման գործառույթներից, օրենսդրորեն վերապահել նաև ԱԱ ապահովման գործընթացի մոնիթորինգի իրականացման լիազորություններ և որպես գործունեության հիմնական նպատակ ամրագրել ԱԱ ապահովմանն ուղղված տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացումը:
Այսինքն կարելի է ասել, որ ԱԱ ապահովման համար անհրաժեշտ կառավարչական ներգործությունը, հիմնված լինելով պետական իշխանության վրա, պետք է ապահովված լինի տեղեկատվական-վերլուծական աշխատանքով, որն էլ, մեր կարծիքով, պետք է իրականացնի ԱԱ խորհուրդը: ԱԱ ապահովման մոնիթորինգի իրականացման գործառույթի պատվիրակումը ԱԱ խորհրդին գիտական և համակարգային հիմքերի վրա կդնի պետական կառավարման գործընթացը տարբեր ոլորտներում ընդունվող կառավարչական որոշումների արդյունավետության տեսանկյունից և հնարավորություն կընձեռի համաձայնեցնել, համակարգել և իրականացնել դրանք' ԱԱ համակարգի առավել արդյունավետ պաշտպանության նպատակով:
83
Ս.Թադեոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
ԱԱ մոեիթորիեգը պետք է իրականացվի հետևյալ հիմնական ուղղություններով'
• ԱԱ ապահովման գործընթացի զարգացման սցենարների մշակում և կանխատեսումների իրականացում,
• ԱԱ վտանգների ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված արդյունավետ առաջարկությունների մշակում,
• ժամանակի իրական ռեժիմում ԱԱ ապահովման մակարդակի գնահատում,
• ՀՀ ազգային շահերի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների շահերի համադրման տեսանկյունից ընթացիկ տեղեկատվության վերլուծություն և մշակում,
• իրավաօրենսդրական ակտերի, նախագծերի փորձաքննություն ԱԱ տեսանկյունից:
Արդյունքում ԱԱ մոնիթորինգի սխեման կարելի է ներկայացնել որպես հիերարխիկ կառուցվածք, որի բարձրագույն օղակը վերահսկողա-կան-խորհրդատվական մարմինն է, որին ԱԱ ապահովման գործընթացում ներգրավված պետական ինստիտուտները պետք է տրամադրեն համապատասխան տեղեկատվություն ԱԱ համակարգի վիճակի վերաբերյալ: Այդ տեղեկատվության վերլուծությունը թույլ կտա գնահատել, կանխատե-սել և համակարգել ԱԱ ապահովման գործընթացը և ընդհանուր առմամբ մշակել ԱԱ համակարգի զարգացման ռազմավարություն:
Այսպիսով, մոնիթորինգի ուսումնասիրության առարկա են հանդիսանում ԱԱ գործոնները, դրանց վերաբերյալ տեղեկատվությունը և փորձագիտական գնահատականները, ինչը նպատակ ունի բացահայտել ԱԱ սպառնալիքների ու վտանգների առաջնահերթությունները, ինչպես նաև կատարել ԱԱ վիճակի փոփոխությունների կանխատեսումներ: Նշված տեղեկատվական վերլուծական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվական բազա, որը պետք է ներառի'
• ընթացիկ տեղեկատվություն ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, ինչպես նաև միջազգային անվտանգության վերաբերյալ,
• Ազգային վիճակագրական ծառայության կողմից մշակվող տեղեկատվությունը,
• ԱԱ հիմեախեդիրեերիե վերաբերող գիտահետազոտական աշխատանքների արդյունքները,
• ԱԱ-ի վրա ազդող գործոնների վերաբերյալ տրված փորձագիտական գնահատականներն ու վերլուծությունները,
84
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Ս.Թադևոսյաե
• ԱԱ ապահովման գործընթացի գործոնային մոդելի միջոցով ստացված արդյունքների մեկնաբանում:
Արդյունքում' ԱԱ խորհրդի կողմից իրականացվող ԱԱ ապահովման գործընթացի մոնիթորինգի հիմնական խնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով'
• ԱԱ հիմեախեդիրեերիե վերաբերող տեղեկատվության հոսքերի համակարգման միջոցով տեղեկատվության վերլուծություն և պահպանում,
• ԱԱ հիմնական գործոնների ու ցուցանիշների փորձագիտական գնահատում և ԱԱ ապահովման ինստիտուցիոնալ-գործառութային մոդելի ստեղծում և օպտիմալացում,
• ԱԱ ապահովման գործընթացի տարբեր սցենարների մշակում,
• ԱԱ ապահովման գործընթացի վրա ազդող հիմնական գործոնների, ցուցանիշների բազայի ստեղծում և պարբերական թարմացում,
• ԱԱ ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկների մշակում և այդ ուղղությամբ կանխատեսումների իրականացում,
• ԱԱ ապահովման առաջնահերթությունների սահմանման հիման վրա սպառնալիքների և վտանգների փոփոխության բացասական միտումների հայտնաբերում և նախազգուշացում,
• ԱԱ-ին վերաբերող որոշումների սոցիալական հետևանքների վերհանում:
Նշված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է ունենալ ԱԱ խորհրդի աշխատակազմ համապատասխան կազմով և կառուցվածքով, որը հիմք ստեղծելով ԱԱ ապահովմանն ուղղված որոշումների կայաց-ման համար ԱԱ խորհրդին թույլ կտա համակարգել ԱԱ կառավարման գործընթացը: ԱԱ խորհրդի աշխատակազմի կառուցվածքի սխեման կունենա հետևյալ տեսքը'
85
00
Ծտ
Ս.Թադևոսյաե «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Ս.Թադևոսյաե
ՀՀ ԱԱխորհրդի աշխատակազմի հնարավոր կաոուցվածքը
ԱԱ խորհրդի աշխատակազմի կառուցվածքում ներառված են կառուցվածքային ստորաբաժանումներ' վարչություններ, բաժիններ և քարտուղարություն, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարին կից գիտական-խորհր-դատվական խորհուրդ:
Աշխատակազմը ղեկավարում է խորհրդի քարտուղարը, որն ունի երկու տեղակալ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ նախագահը' ԱԱ խորհրդի քարտուղարի առաջարկությամբ: Աշխատակազմի ղեկավարի տեղակալները համակարգում են աշխատակազմի աշխատանքները, խորհրդի առջև դրված խնդիրների լուծման նպատակով' իրենց հանձնարարված բնագավառներում:
ԱԱ յուրաքանչյուր ենթահամակարգին (ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և տեղեկատվական անվտանգություն) վերաբերող տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և պահպանման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև ԱԱ ապահովման գործընթացի վրա ազդող հիմնական գործոնների բացահայտման, ցուցանիշների բազայի ստեղծման և պարբերական թարմացման համար աշխատակազմի կառուցվածքում ներառված են համապատասխանաբար ռազմաքաղաքական անվտանգության, սոցիալ-տնտեսական անվտանգության և տեղեկատվական անվտանգության վարչություններ:
Ռազմաքաղաքական վարչության մեջ ընդգրկված են արտաքին քաղաքականության և անվտանգության, պետական կառավարման ու ՏԻ և ռազմական անվտանգության բաժինները: Սոցիալ-տնտեսական վարչությունը ներառում է սոցիալական անվտանգության, տնտեսական անվտանգության և էներգետիկ անվտանգության բաժինները: Իսկ տեղեկատվական անվտանգության վարչության կազմում ընդգրկված են տեղեկատվական անվտանգության, գիտակրթական անվտանգության և հոգևոր-մշակու-թային անվտանգության բաժինները:
ԱԱ հիմնական գործոնների ու ցուցանիշների փորձագիտական գնահատման և ԱԱ ապահովման մոդելի մշակման ու օպտիմալացման, առաջ-նահերթությունների սահմանման հիման վրա ԱԱ ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված առաջարկների մշակման և այդ ուղղությամբ գիտական հիմքի վրա կատարվող կանխատեսումների իրականացման համար աշխատակազմի կառուցվածքում ընդգրկված է նաև ռազմավարական պլանավորման և կանխատեսումների վարչություն: Այն ներառում է կանխատեսումների և վերլուծության, պլանավորման և մոդելավորման բաժինները:
87
Ս.Թադեոսյաե
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
ԱԱ ապահովման գործընթացը համապատասխան օրենսդրական դաշտով ապահովելու, ինչպես նաև առկա օրենսդրությունը ԱԱ ապահովման գործընթացի առաջեայեություեեերիե և նպատակներին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկությունների մշակման և ԱԱ խորհրդի որոշումների կիրարկումն ապահովելու համար աշխատակազմի կառուցվածքում ներառված է իրավաբանական վարչությունը, որի կազմում առկա են օրենսդրական բարեփոխումների և վերահսկողության ու իրավաօրենսդրական ակտերի փորձաքննության բաժինները:
Աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքային պայմանների ու փաստաթղթաշրջանառու-թյան ապահովման, ԱԱ խորհրդի նիստերի կազմակերպման աշխատանքների իրականացման համար աշխատակազմն ունի նաև քարտուղարություն, որը գտնվում է աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայության տակ:
Աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած հարցերի քննարկման և աշխատանքների գիտամեթոդական ապահովման համար աշխատակազմի ղեկավարին կից գործում է գիտական-խորհրդատվական խորհուրդ: Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Բացի խորհրդի մշտական անդամներից, որոնք ներկայացնում են ՀՀ նախագահի աշխա-տակազմը, ՀՀ ԱԺ-ը, ՀՀ կառավարությունը, ՀՀ ԳԱԱ-ն, քննարկվող հարցի առանձնահատկություններից կախված աշխատակազմի ղեկավարի առաջարկով գիտական-խորհրդատվական խորհրդի նիստերին կարող են հրավիրվել նաև տվյալ հարցին քաջատեղյակ այլ մասնագետներ:
Այսպիսով, մեր կողմից առաջարկված կառույցի ստեղծումը և հետագա զարգացումը պետք է հանդիսանա ՀՀ ԱԱ կառավարման համակարգի ձևավորման գործընթացի եզրափակիչ փուլը, որը նաև ցիկլայնություն կհաղորդի ԱԱ կառավարման ողջ գործընթացին:
Փետրվար, 2008թ.
88
<21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008թ.
Ս.Թադևոսյաե
Աղբյուրներ և գրականություն
1. «Մենեջմենթ» // Յու. Մ. Սուվարյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ, «Տնտեսագետ», Ե., 2002։
2. Курдюмов С.П, Малинецкий Г.Г, Медведев ИГ, Митин НА, Нелинейная динамика и проблемы прогноза// Безопасность Евразии, №2, 2001.
3. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն», «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի հատուկ թողարկում, 2007։
КОНТРОЛЬ ЗА ПРОЦЕССОМ ОБЕСПЕЧЕНИЯ НАЦИОНАЛЬНОЙ БЕЗОПАСНОСТИ (прогноз возможных ситуаций)
Сюник Тадевосян
Резюме
Любая страна должна иметь современную и гибкую систему национальной безопасности, которая позволит эффективно реализовать процесс обеспечения национальной безопасности (НБ). Эта система должна вовремя реагировать на новые вызовы с помощью использования мониторинговых исследований.
Мониторинг обеспечения НБ, по сути, является не только инструментом по изучению и оценке состояния защищенности жизненно важных интересов личности, общества и государства от внутренних и внешних вызовов, но и научной основой для принятия оптимальных решений по приоритетным направлениям обеспечения НБ страны.
89