Научная статья на тему 'Ուղեղային կենտրոնների գլոբալ Եվ ազգային վարկանիշավորման միջազգային փորձը'

Ուղեղային կենտրոնների գլոբալ Եվ ազգային վարկանիշավորման միջազգային փորձը Текст научной статьи по специальности «СМИ (медиа) и массовые коммуникации»

CC BY
196
53
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Ключевые слова
ուղեղային կենտրոններ / հանրային քաղաքականություն / գլոբալ վարկանիշավորում / ազգային վարկանիշավորում / վարկանիշավորման մեթոդաբանություն:

Аннотация научной статьи по СМИ (медиа) и массовым коммуникациям, автор научной работы — Վարդան Աթոյան

Ժամանակակից ուղեղային կենտրոնների գործունեությունը դարձել է քաղաքագիտական ուսումնասիրությունների կարևոր օբյեկտներից մեկը: Բացի այդ, վերջին տասնամյակներում համացանցի, ինչպես նաև տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և փոխանցման տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը թույլ է տալիս ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մակարդակով իրականացնել տնտեսական, քաղաքական, սոցիոլոգիական ոլորտի հետազոտություններ, միաժամանակ՝ օգտագործելով առկա բաց աղբյուրների տվյալների բազաները և հայրենական ու արտերկրի փորձագետների կարողությունները: Վերոնշյալ գործընթացները հանգեցրել են գլոբալ և ազգային մակարդակով վարկանիշավորում իրականացնող տարբեր կազմակերպությունների ի հայտ գալուն: Մյուս կողմից, գլոբալ վարկանիշավորում իրականացնող կազմակերպությունների զեկույցների հիմքում ընկած մեթոդաբանությունը և զեկույցի պատրաստման գործում ներգրավված փորձագետների թերացումները և մի շարք այլ սուբյեկտիվ պատճառներ երբեմն հանգեցնում են ոչ օբյեկտիվ պատկերի ձևավորմանը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, այդ թվում Հայաստանում վերընթաց զարգացում ապրող ուղեղային կենտրոնների ոլորտի ուսումնասիրության, մշտադիտարկման և մասնագիտական գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ 21-րդ դարում ՈւԿ-ների ոլորտը համարվում է ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, հրատապ խնդիր է դառնում Հայաստանում միջազգային փորձի հիման վրա ազգային վարկանիշավորման համակարգի ստեղծումը: Աշխատանքում քննարկվում են նման համակարգերի ստեղծման միջազգային փորձը, հրապարակվող զեկույցների հիմքում ընկած մեթոդաբանությունները, թերությունները և Հայաստանում վարկանիշավորման ազգային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

INTERNATIONAL PRACTICE IN GLOBAL AND NATIONAL RANKING OF THINK THANKS

Modern think thank activities have become one of the most important subjects of political science research. In addition, rapid development of the Internet, technologies for collecting, processing, analyzing and transmitting information provides an opportunity to implement research in economic, political, sociological areas not only at national, but also international levels, by using open source databases and capacities of domestic and international experts. The above mentioned processes have led to emergence of various ranking organizations that perform ranking at international and national levels. On the other hand, the methodology applied in the reports by organizations that implement global ranking and faults of specialists involved in preparation of reports, as well as some other subjective reasons sometimes bring to forming a picture that is not objective. Emphasizing the importance of this issue, including the necessity of research, monitoring and professional evaluation of rapidly developing think thanks in Armenia, as well as considering that think thanks are considered one of the main components of national security system, the establishment of a national ranking system based on the international practices has become a pressing matter. The article discusses international practice of establishing such systems, methodology and shortcomings of published reports, necessity of having a national ranking system in Armenia.

Текст научной работы на тему «Ուղեղային կենտրոնների գլոբալ Եվ ազգային վարկանիշավորման միջազգային փորձը»

ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳԼՈԲԱԼ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ

Վարան Աթռյաե'

Բանալի բառեր ուղեղային կեետրոեեեր, հանրային քաղաքականություն, գլոբալ վարկանիշավորում, ազգային վարկանիշավորում, վարկանիշավորման մեթոդաբանություն:

21-րդ դարում հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում մշտապես մեծանում է «փափուկ ուժի» գործիքակազմի կիրառման անհրաժեշտությունը, և այդ անհրաժեշտությամբ պայմանավորված կատարելագործվում են նաև հասարակության «սրտերի և մտքերի» համար մղվող պայքարի մեթոդները: Այս համատեքստում հարկ է նշել, որ մեր օրերում ուղեղային կենտրոնները դարձել են ոչ միայն ինքնատիպ ինտելեկտուալ հարթակներ նման հարցերի ուսումնասիրության և այդ ոլորտում ռազմավարական մշակումներ իրականացնելու համար, այլ նաև շատ դեպքերում վեր են ածվել ներքին ու արտաքին քաղաքականության ակտիվ դերակատարների:

Փաստ է, որ վերջին տասնամյակներն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում մշտապես ուղեկցվել են ուղեղային կենտրոնների (ՈւԿ) քանակական աճով և հանրային քաղաքականության մեջ վերջիններիս դերակատարության մեծացմամբ: Ժամանակակից ՈւԿ-ների գործառույթներից են հետազոտությունների, վերլուծությունների, ռազմավարական նախագծերի, նորարարական գաղափարների, երաշխավորությունների ձևաչափով ինտելեկտուալ արտադրանքի թողարկումը, խորհրդատվությունը, տարբեր թիրա-խային խմբերին կրթական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև հաղորդակցային գործառույթի իրականացումը գիտության, կառավարության, քաղաքական վերնախավի, հասարակության և գործարար շրջանակների միջև: Պատահական չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ՈւԿ-ներն ստանձնել են ազգային շահ արտադրող հաստատությունների դերակատա-

՚ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ՀՊՏՀ քաղաքագիտության ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.:

րություն և քաղաքական համակարգում սեփական ազդեցության մեծացմանը զուգահեռ իշխանության առանձին բևեռ են ձևավորել:

Հենց վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված տարեցտարի ամբողջ աշխարհում հասարակության, քաղաքական վերնախավի և ակադեմիական շրջանակներում ավելանում է ՈւԿ-ների գործունեության նկատմամբ հետաքրքրությունը: Լույս են տեսնում ՈւԿ-ների սկզբնավորման պատմությանը, զարգացման փուլերին, շարժընթացին նվիրված բազմաթիվ գիտական աշխատանքներ, որտեղ ներկայացվում են տարբեր երկրներում գործող ՈւԿ-ների ծագումը, տիպաբանությունը, կառուցվածքը, զարգացման միտումները, հետազոտությունների ուղղվածությունը, գործառույթները, գաղափարախոսությունը, պետության, հասարակության և միմյանց միջև փոխգործակցության, համագործակցության առանձնահատկությունները, դերակատարությունը հանրային քաղաքականությունում, ազդեցությունը քաղաքական վերնախավի ու հասարակության վրա և այլն: Ուսումնասիրելով այս միտումները կարելի է արձանագրել, որ ժամանակակից ՈւԿ-ների գործունեությունը դարձել է քաղաքագիտական ուսումնասիրությունների կարևոր օբյեկտներից մեկը:

Ի տարբերություն արտերկրի և, առաջին հերթին, Արևմուտքի ակադեմիական և վերլուծաբանական շրջանակների Հայաստանում ՈւԿ-ներին նվիրված հայրենական մասնագիտական գրականության մեծ բաց կա, իսկ հայկական ՈւԿ-ների գործունեությանը նվիրված աշխատանքներ գրեթե բացակայում են: Չնայած դրան, պետք է արձանագրել, որ ՈւԿ-ների ոլորտը Հայաստանում ևս բավական ինստենսիվ զարգանում է, և մեզանում նույնպես արդեն իսկ առկա են ձևավորված ավանդույթներ, ուրույն ձեռագիր և հանրային քաղաքականության ոլորտում հստակ դերակատարություն ստանձնած ՈւԿ-ներ:

Հարկ է նաև նշել, որ ՈւԿ-ները հանրային քաղաքականության հաստատուն միավորներ չեն և, ինչպես ցանկացած այլ քաղաքական ինստիտուտ, անընդմեջ զարգացում են ապրում: Այդ ոլորտի զարգացման շարժընթացին համակարգված կերպով հետևելու նպատակով տարբեր երկրներում հաճախ կիրառվում են վարկանիշավորման համակարգեր, որոնց արդյունքներն արտացոլվում են համապատասխան կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում: Մյուս կողմից արտերկրի կամ տարբեր միջազգային կազմակերպությունների հրապարակած վարկանիշային զեկույցներն ազդե-

ցության գործուն գործիք են և երբեմն միտված են ոչ միայն կամ ոչ այնքան առկա օբյեկտիվ պատկերը ներկայացնելուն, որքան կազմակերպական կոնկրետ մոդել կամ գործունեության ձևաչափ ձևավորելուն, վարքաձև սահմա-նելուն, որոշ դեպքերում էլ կարող են ունենալ քողարկված գաղափարախո-սական կամ քաղաքական ուղղորդումներ:

Ակնհայտ է, որ վերջին տասնամյակներում համացանցի, ինչպես նաև տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և փոխանցման տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը թույլ է տալիս համաշխարհային մակարդակով իրականացնել տնտեսական, քաղաքական, սոցիոլոգիական ոլորտի հետազոտություններ, միաժամանակ օգտագործելով առկա բաց աղբյուրների տվյալների բազաները և հայրենական ու արտերկրի փորձագետների կարողությունները:

Վերոնշյալի համատեքստում նկատենք, որ ՈւԿ-ների վարկանիշավոր-ման գլոբալ շուկայում ամենահայտնի հաստատությունը ԱՄՆ Փենսիլվա-նիայի համալսարանի Լաուդերի ինստիտուտի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակության» ծրագիրն է, որը ղեկավարվում է ՈւԿ-ների ուսումնասիրության ոլորտի հայտնի փորձագետ Ջեյմս ՄաքԳանի (James McGann) կողմից:

Պետք է նշել, սակայն, որ վերոնշյալ վարկանիշավորման զեկույցը զերծ չէ մի շարք թերություններից, որոնք առանձին դեպքերում հանգեցնում են ոչ օբյեկտիվ պատկերի ձևավորմանը: Մասնավորապես, 2016թ. հունվարին հրապարակված զեկույցի համաձայն Հայաստանում գործում է 14 ՈւԿ1: Մյուս կողմից, մեր գնահատականներով Հայաստանում գործում է շուրջ 60 կազմակերպություն, որոնք այս կամ այն չափով կարելի է դասել ՈւԿ-ների շարքին: Ընդ որում, դրանցից ավելի քան 20-ը բավական ակտիվ գործունեություն է ծավալում: Նկատելի բացթողումներից է նաև այն, որ ընդհանրապես չեն հիշատակվել Հայաստանի ՈւԿ-ների ոլորտում այնպիսի կայացած կենտրոններ, ինչպիսիք են, օրինակ, ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, կամ ակտիվ գործող ոչ պետական և համալսարանական կենտրոններից Միջազ-

1 2015 Global Go To Think Tank Index Report, p. 32.

http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?art;icle=1009&context=think_tanks

գային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը, Տարածաշրջա-նային հետազոտությունների կենտրոնը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և այլն:

Բացի այդ, չնայած ըստ զեկույցի հեղինակների վերոնշյալ զեկույցի մեթոդաբանությունն ամեն տարի կատարելագործվում է, սակայն վերջինիս թերություններին պարբերաբար անդրադառնում են բազմաթիվ մասնագետներ: Այսպես, ոլորտի ճանաչված փորձագետ, պերուացի Է.Մենդիզաբալը (Enrique Mendizabal)), ի թիվս տարբեր թերությունների, նշում է, որ առանցքային խնդիր է մնում զեկույցի հեղինակների կողմից ՈւԿ սահմանման խնդիրը, քանի որ զեկույցում արտացոլվում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը և Transparency International-ը, որոնք կարելի է բնութագրել որպես միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, բայց ոչ ՈւԿ: Ավելին, նրա կարծիքով նման մեթոդով իրականացվող վարկանիշավո-րումը վտանգավոր է, քանի որ վերջինս խթանում է ներդրումներ իրականացնելուն առավելապես ՈւԿ տեսանելիության բարձրացման և պրոֆիլի զարգացման, քան բուն հետազոտության և հետազոտական ներուժի ուղղությամբ1:

Այս կապակցությամբ հետաքրքրական է նաև ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կրտսեր փորձագետ Շ.Մովսիսյանի դիտարկումը.

• վերոնշյալ զեկույցում ՈւԿ-ներին բավական լայն սահմանում է տրվում, ինչի արդյունքում որոշ կազմակերպություններ, որոնք փաստացի վերլուծական կենտրոն չեն, ներառվում են վարկանիշավորման տվյալների բազայում, իսկ որոշ ՈւԿ-ներ դուրս են մնում այդ ցուցակից: Օրինակ, «Համալսարանին կից գործող լավագույն ուղեղային կենտրոններ» կատեգորիայում ընդգրկված է Միջազգային հարաբերությունների Մոսկ-վայի պետական ինստիտուտ (MGIMO) համալսարանը: «Կրթական քաղաքականության ոլորտում լավագույն վերլուծական կենտրոն» կատեգորիայում ներկայացված Կրթության և վերապատրաստման բաժինը2 (Education and Training Unit (Armenia), ըստ էության, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) մի ստորաբաժանում է:

1 Mendizabal Enrique. Another year, another ranking of think tanks (and surprise surprise, Brookings is still the best), (21/01/2011). http://onthinktanks.org/2011/01/21/another-year-another-ranking-of-think-tanks-and-surprise-surprise-brookings-is-still-the-best/

2 2016թ. հունվարին հրապարակված զեկույցում այս կազմակերպությունը տեղ է գտել «Կրթական քաղաքականության ուղեղային կենտրոն» կատեգորիայի 44-րդ տեղում:

• Չկան կենտրոնների գնահատման քանակական չափորոշիչներ. զեկույցում ներկայացվում է 28 չափանիշ, որոնցով փորձագիտական խորհրդի անդամները պետք է առաջնորդվեն վարկանիշավորում իրականացնե-լիս: Տվյալ չափորոշիչների մեծ մասը օբյեկտիվ գնահատման ենթակա չէ (օրինակ, «քաղաքական իշխանության և հասարակության միջև խզումը հաղթահարելու կենտրոնի ունակությունը»): Բացակայում են խոր-հուրդներում փորձագետների ընդգրկման հստակ չափորոշիչներ. փորձագետների ընտրությունը կատարվում է վերլուծական կենտրոնների առաջարկությամբ:

• Յուրաքանչյուր կատեգորիայի համար փորձագետների առանձին խորհուրդ է կազմվում, արդյունքում նույն կենտրոնը զեկույցի տարբեր կատեգորիաներում երբեմն ստանում է իրար հակասող գնահատականներ: Օրինակ, 2014թ. Վրաստանի «Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման կովկասյան ինստիտուտը» (Caucasus Institute for Peace, Democracy and Development (CIPDD) աշխարհի լավագույն ուղեղային կենտրոնների շարքում զբաղեցնում է 150-րդ տեղը, այն դեպքում, երբ «Կենտրոնական Ասիայի առաջատար ուղեղային կենտրոններ» կատեգորիայում հետ է մնում լավագույն կենտրոնների ցանկում չներառված մի շարք այլ կենտրոններից, օրինակ, հայաստանյան «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական զարգացման կենտրոնից:

• Գնահատվում են ոչ թե որոշակի ժամանակահատվածում (օրինակ, 2014թ.) վերլուծական կենտրոնների գործունեության արդյունքները, այլ դրանց գործունեությունն ընդհանրապես: Վարկանիշավորման աղյուսակում նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր դիրքեր զբաղեցնելն ուղղակիորեն չի բխում տվյալ ժամանակահատվածում ավելի լավ արդյունքներ ցուցաբերելուց1:

Այնուամենայնիվ, մեր կարծիքով, զեկույցում հայտնաբերված բացթողումներն առավելապես պայմանավորված են ոչ այնքան վարկանիշավոր-ման հիմքում ընկած մեթոդաբանությամբ, թեև վերջինս նույնպես կատարելագործման կարիք ունի, որքան վարկանիշավորմանը մասնակցող փորձագետների գնահատման սուբյեկտիվությամբ և, հատկապես, տեղեկատվու-

1 Մովսիսյան Շ, Վերլուծական կենտրոնների վարկանիշավորման մեթոդաբանական հարցեր (Մայիս, 2015), էջ 2-3: http://media.asue.am/upload/TTmethodology.pdf

թյան հավաքման ու մշակման գործընթացում առկա թերություններով: Ինչ վերաբերում է կոնկրետ զեկույցի պատրաստման համար կիրառված մեթոդաբանությանը, ապա վերջինիս հիմքում ընկած են հետևյալ չափանիշները.

• ՈւԿ-ների ղեկավարության որակավորում և հանձնառություն. կազմակերպության առաքելության և ծրագրերի արդյունավետ կառավարում, առաքելության իրագործման համար անհրաժեշտ մարդկային և ֆինանսական ռեսուրսների համախմբում և որակի մշտադիտարկում, կազմակերպության անկախություն և ազդեցություն:

• ՈւԿ-ների աշխատակազմի որակավորում և հեղինակություն. համապատասխան հետազոտության ասպարեզում կայացած, ճանաչված, փորձառու, բարձրակարգ և արտադրունակ գիտնականների, վերլուծա-բանների և փորձագետների հավաքագրման կարողություն:

• Կատարած հետազոտության և վերլուծության որակ և հեղինակություն. քաղաքականություն մշակողների, մամուլի և հանրության համար հասանելի բարձրորակ, ճշգրիտ, քաղաքականության կոնկրետ ոլորտի վրա կենտրոնացած հետազոտություն իրականացնելու կարողություն:

• Բարձրակարգ գիտնականներ և վերլուծաբաններ ներգրավելու կարողություն:

• Ակադեմիական գործունեություն և հեղինակություն. իրականացվող հետազոտություններում ակադեմիական խստապահանջություն, գիտական հրապարակումների քանակ և տեսակ (գրքեր, թերթեր, կոնֆերանսի փաստաթղթեր, տարբեր մասնագիտական հանդիպումների ընթացքում ներկայացված զեկուցումներ և այլ գիտնականների աշխատանքներում տվյալ ՈւԿ մասնագետների հրապարակումներին արված հղումներ):

• Հրապարակումների որակ, քանակ և հասանելիություն:

• ՈւԿ-ների հետազոտությունների և ծրագրերի ազդեցությունը քաղաքականություն մշակողների և քաղաքականության այլ դերակատարների վրա. քաղաքականության երաշխավորություններ, որոնք դիտարկվել կամ պարզապես ընդունվել են քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության կամ քաղաքականության ոլորտի այլ դերակատարների կողմից:

• Քաղաքականություն մշակողների շրջանում ունեցած հեղինակություն. որևէ կոնկրետ հարցի կամ ծրագրերի առումով ճանաչելիություն, քա-

ղաքական համառոտագրերի, «սպիտակ գրքերի», ճեպազրույցների և գործադիր ու օրենսդիր մարմիններում պաշտոնական ընդունելությունների պարբերականություն և այլն:

• Անկախ հետազոտություն և վերլուծություն իրականացնելու հանձնառության ցուցաբերում. ճշգրիտ փաստերի վրա հիմնված հետազոտությունների և վերլուծությունների իրականացում, որոնք տեղադրվում և վերահսկվում են կազմակերպության, հետազոտական թիմերի և անհատ հե-տազոտողների կողմից: Սա նաև ընդգրկում է շահերի բախման բացահայտումը (ֆինանսական, ինստիտուցիոնալ կամ միջանձնային), ապա-կուսակցական հանձնառության և հասարակագիտական ոլորտում հետազոտության իրականացման համար մասնագիտական չափանիշները:

• Մուտքի հնարավորություն դեպի առանցքային կառույցներ. կապեր հաստատելու կարողություն և մուտք դեպի առանցքային լսարաններ ու աշխատակազմեր, ինչպիսիք են պետական պաշտոնյաներ (ընտրովի և նշանակովի), քաղաքացիական հասարակություն, ԶԼՄ և ակադեմիական հաստատություններ:

• Քաղաքական դերակատարներին հրավիրելու, ինչպես նաև վերջիններիս և այլ ՈւԿ-ների հետ արդյունավետ ցանցեր ու համագործակցություն հաստատելու կարողություն:

• Կազմակերպության գործունեության ընդհանուր արդյունք. քաղաքականության շուրջ առաջարկներ, ճեպազրույցներ, հրատարակումներ, հարցազրույցներ, կոնֆերանսներ, պետական և քաղաքական պաշտոններում նշանակումներ և այլն:

• Հետազոտությունների, քաղաքականության շուրջ առաջարկների և այլ արդյունքների կիրառում. Քաղաքականություն մշակողների և քաղաքական հանրության կողմից համապատասխան համառոտագրերի, զեկույցների, քաղաքական երաշխավորությունների փոխանցում և կիրառում: ՈւԿ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից նախկինում խորհրդատվական պաշտոններ զբաղեցնողների թվաքանակ, գիտական նվաճումների կամ հանրային ծառայությունների համար գիտնականներին տրված պարգևատրումներ:

• Հանրության հետ հաղորդակցության հարցում կազմակերպության տրամադրած տեղեկատվության օգտակարություն. շահապաշտպան

գործունեություն, օրինագծերի պատրաստում, ակադեմիական փաստաթղթերի կամ զեկուցումների պատրաստում, հետազոտությունների իրականացում կամ ուսուցում:

• Հետազոտության լսարանի հետ հաղորդակցվելու և հետազոտություն իրականացնելու համար էլեկտրոնային, տպագիր և մամուլի ժամանակակից միջոցներ կիրառելու ունակություն:

• Մամուլում ունեցած հեղինակություն. մամուլում հայտնվելու պարբերականություն, հարցազրույցներ, մեջբերումներ:

• Քաղաքականություն մշակողների, լրագրողների և հանրության հետ հաղորդակցվելու համար համացանցի և սոցիալական կայքերի գործիքների կիրառման ունակություն:

• Ցանցային և թվային ներկայություն. կազմակերպության հասանելի, որակյալ և արդյունավետ ցանցային ներկայություն, այդ թվում օգտվելու համար պաշտոնական կայքի հարմարավետություն, օգտատերերի այցելությունների, էջերի դիտումների, կայքում անցկացված ժամանակի, «հավանումների» և գրանցված «հետևորդների» թվաքանակ:

• Ֆինանսավորման բազմազանություն և կայունություն. գործունեության կայունության ապահովման նպատակով կազմակերպության կողմից անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ համախմբելու կարողություն (նվիրատվություններ, անդամավճարներ, պետական և մասնավոր պատվերներից եկամուտներ, շահույթ):

• Ֆինանսական և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարում և բաշխում. բարձրորակ ինտելեկտուալ արտադրանք թողարկելու և առավելագույն ազդեցություն ստանալու նպատակով ՈւԿ-ի կողմից իրենց գումարն ու աշխատակազմն արդյունավետ կառավարելու կարողություն:

• Կազմակերպության ունակությունն արդյունավետ իրականացնելու կառավարության, անհատների, կորպորացիաների և այլ հիմնադրամների կողմից ստացված նվիրատվությունների, դրամաշնորհների և կնքված պայմանագրերի պայմանները:

• Կազմակերպությունների կարողությունը ստեղծելու նոր գիտելիք, քաղաքականության նորարարական առաջարկություններ կամ այլընտրանքային գաղափարներ:

• Ակադեմիական և քաղաքականություն մշակող հանրությունների միջև առկա բացը կամրջելու ունակություն:

• Քաղաքականության ձևավորման գործընթացում «նոր ձայների» ներառման ունակություն:

• Քաղաքականության ձևավորման ցանցերի և տարբեր հարցերում ներգրավվելու կարողություն:

• Քաղաքականություն մշակողների ավանդական մտածողությանը մարտահրավեր նետելու նպատակով քաղաքականության նորարարական գաղափարների և ծրագրերի առաջքաշում:

• Հանրության վրա ունեցած ազդեցություն. ուղիղ կապ կազմակերպության որևէ ասպարեզում ջանքերի գործադրման և հասարակական արժեքներում նշանակալի դրական փոփոխության միջև, ինչպիսին է, օրինակ, կյանքի որակը (քաղաքացիներին հասանելի ապրանքներ և ծառայություններ, ֆիզիկական և մտավոր առողջություն, շրջակա միջավայր, իրավունքներ և այլն)1:

Հարկ է նշել, որ գլոբալ վարկանիշավորման համակարգի առկայության հետ մեկտեղ, որոշ երկրներ փորձ են անում ստեղծել վարկանիշավորման ազգային համակարգեր: Այսպես, 2006թ. Չինաստանում առաջին անգամ հրապարակվեց իրենց երկրի ՈւԿ-ների վարկանիշավորումը, որտեղ ներկայացված էին երկրի լավագույն 10 կենտրոնները2: Թեև կիրառվող մեթոդաբանության և վարկանիշավորման գործընթացի մասին տեղեկատվությունը բացակայում է, սակայն ազգային վարկանիշավորման համակարգի ստեղծման փորձն ինքնին խոսուն է:

Հետխորհրդային երկրներից վարկանիշավորման ազգային համակարգ ներդնելու փորձ 2015թ. իրականացվել է Բելառուսում: Այսպես, Pact միջազգային ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ Բելառուսի հետազոտական խորհուրդը (ԲՀԽ) իրականացրել է երկրում գործող ՈւԿ-ների վարկանիշավորում: Նշենք, որ ԲՀԽ-ն վերլուծական, հետազոտական կենտրոնների և դոնորների ցանց է, որոնք Բելառուսում աջակցում են հետազոտական նախագծերին:

1 Տե՛ս 2015 Global Go To Think Tank Index Report. PP. 26-28. http://repository.upenn.edu/cgi/viewcontent.cgi?article=1009&context=think_tanks

2 Տես Cheng Li, China's New Think Tanks: Where Officials, Enterpreneurs, and Scolars Interact. China Leadership Monitor N 29. P. 6. http://www.hoover.org/sites/default/files/uploads/documents/CLM29CL.pdf

ԲՀԽ-ի կողմից իրականացված վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնված է վերը հիշատակված ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Լաուդերի ինստիտուտի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակության» ծրագրի և աշխարհի ՈւԿ-ների վարկանիշավորման մեկ այլ համակարգի Գլոբալ զարգացման կենտրոնի Index of Public Profile1 փորձի ուսումնասիրության վրա: Վարկանիշավորման համակարգը մշակողների խոսքով հիմքում ընկած մեթոդաբանությունը կիրառական է ինչպես խոշոր կենտրոնների, այնպես էլ հետազոտական նախաձեռնությունների գործունեության գնահատման համար: Հետազոտության մասնակիցները ներկայացնում են տվյալներ իրենց հետազոտական կենտրոնների տեխնիկական և մեթոդական ներուժի, տեղեկատվական ընդգրկման և վերլուծական-հետազո-տական գործունեության վերաբերյալ: Ստացված տեղեկատվությունը մշակվում և գնահատվում է բալերով կիրառելով միասնական սանդղակ: Հետազոտական կենտրոնների տրամադրած տվյալների մշակման և գնահատման աշխատանքներն իրականացվում են անկախ արտաքին մասնագետի կողմից, այնուհետև բոլոր տվյալները ստուգվում և վարկանիշավորման արդյունքները հաստատվում են բելառուսական և միջազգային անկախ փորձագետներից ձևավորված կոմիտեի կողմից2:

Ամփոփելով նշենք, որ 21-րդ դարում ՈւԿ-ների ոլորտն իրավամբ համարվում է ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ վերջին տասնամյակներին Հայաստանում վերընթաց զարգացում ապրող ՈւԿ-ների ոլորտը հատուկ ուսումնասիրության, մշտադիտարկման և մասնագիտական գնահատման անհրաժեշտություն ունի, հրատապ խնդիր է դառնում այլ երկրների օրինակով և միջազգային փորձի հիման վրա Հայաստանում ազգային վարկանի-շավորման համակարգի ստեղծումը, համապատասխան մեթոդաբանության մշակումը և որևէ անկախ կազմակերպության կողմից նման հետազոտության անցկացումը հիմքում ունենալով հանրային քաղաքականությունում ՈւԿ-ների ոչ այնքան ներկայանալիության կամ տեսանելիության, որքան վերջիններիս գործունեության և ներուժի բազմակողմ ու բովանդակային գնահատ-

1 Տե ս Alan Gelb, Anna Diofasi, Nabil Hashmi, Lauren Post. Measuring Think Tank Performance: Updated with 2014 Data. http://www.cgdev.org/publication/ft/measuring֊think֊tank֊performance֊updated֊2014֊data

2 «В Беларуси впервые проведен рейтинг исследовательских центров» (01/10/2015). http:// thinktanks.by/publication/2015/10/01/v֊belarusi֊vpervye֊proveden֊reyting֊issledovatelskih֊tsentrov.html

ման իրականացումը: Նման համակարգի ստեղծումը կարող է նպաստել ինչպես Հայաստանի ՈւԿ-ների կողմից թողարկվող ինտելեկտուալ արտադրանքի որակի բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի խթանմանը, այնպես էլ ՈւԿ-ների գործունեության վերաբերյալ պետական մարմինների, ակադեմիական շրջանակների և հասարակության տեղեկացվածության բարձրացմանը: Բացի այդ, ՈւԿ-ների վարկանիշավորման արդյունքները, ստացված փաստական տվյալները և քանակական ցուցանիշները կարող են պետական կառավարման ոլորտի համապատասխան մասնագետների և ակադեմիական շրջանակների կողմից կիրառվել որպես տվյալների բազաներ հետագա առավել նեղ և խոր ուսումնասիրությունների համար, ինչպես նաև թույլ տալ առավել հիմնավորված պատկերացնել հայրենական ՈւԿ-ների առանձնահատկությունները, ոլորտի զարգացման շարժընթացը, ինտելեկտուալ, կազմակերպական և ֆինանսական ներուժն ու միտումները: Բնական է, որ նման գործընթաց իրականացնելու համար անհրաժեշտ կլինի ոչ միայն մշակել համապատասխան մեթոդաբանություն, այլ նաև ապահովել քանակական վիճակագրական և որակական փորձագիտական գնահատականներ, ինչի նպատակով տարբեր թիրախային խմբերում կարող է կիրառվել մասնագիտական հարցումների մեթոդը ներառելով փորձագետներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, լրագրողներ և այլն:

Մայիս, 2016թ.

ուղեղային կենտրոնների գլոբալ եվ ազգային վարկանիշավորման միջազգային փորձը

Վարան Աթոյան

Ամփոփագիր

Ժամանակակից ուղեղային կենտրոնների գործունեությունը դարձել է քաղաքագիտական ուսումնասիրությունների կարևոր օբյեկտներից մեկը: Բացի այդ, վերջին տասնամյակներում համացանցի, ինչպես նաև տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և փոխանցման տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը թույլ է տալիս ոչ միայն ազգային, այլև համաշխարհային մակարդակով իրականացնել տնտեսական, քաղաքական, սոցիոլոգիական ոլորտի հետազոտություններ, միաժամանակ օգտագործելով առկա բաց աղբյուրների տվյալների բազաները և հայրենական ու արտերկրի փորձագետների կարողությունները:

Վերոնշյալ գործընթացները հանգեցրել են գլոբալ և ազգային մակարդակով վարկանիշավորում իրականացնող տարբեր կազմակերպությունների ի հայտ գալուն: Մյուս կողմից, գլոբալ վարկանիշավորում իրականացնող կազմակերպությունների զեկույցների հիմքում ընկած մեթոդաբանությունը և զեկույցի պատրաստման գործում ներգրավված փորձագետների թերացումները և մի շարք այլ սուբյեկտիվ պատճառներ երբեմն հանգեցնում են ոչ օբյեկտիվ պատկերի ձևավորմանը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, այդ թվում Հայաստանում վերընթաց զարգացում ապրող ուղեղային կենտրոնների ոլորտի ուսումնասիրության, մշտադիտարկման և մասնագիտական գնահատման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ 21-րդ դարում ՈւԿ-ների ոլորտը համարվում է ազգային անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը, հրատապ խնդիր է դառնում Հայաստանում միջազգային փորձի հիման վրա ազգային վարկանիշավորման համակարգի ստեղծումը:

Աշխատանքում քննարկվում են նման համակարգերի ստեղծման միջազգային փորձը, հրապարակվող զեկույցների հիմքում ընկած մեթոդաբանությունները, թերությունները և Հայաստանում վարկանիշավորման ազգային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

международный опыт глобального и национального рейтинга мозговых центров

Вардан Атоян

Резюме

Современные мозговые центры стали одним из важных объектов политологических исследований. В последние десятилетия быстрое развитие интернета, а также технологий сбора, обработки, анализа и передачи данных позволяют проводить экономические, политические, социологические исследования не только на национальном, но и на международном уровне, используя открытые базы данных и вовлекая местных и зарубежных экспертов.

Данные процессы способствовали появлению глобальных и национальных рейтингов, которые составляются различными организациями. Важно отметить, что методология составления глобальных рейтингов, а также недоработки участвующих в подготовке докладов специалистов и ряд других субъективных причин иногда приводят к формированию искаженных результатов. Учитывая актуальность и важность этого вопроса, в том числе необходимость постоянных исследований, мониторинга, профессиональной оценки деятельности мозговых центров Армении, а также тот факт, что в XXI веке мозговые центры является важным компонентом системы национальной безопасности, возникает необходимость на примере других стран и на основе международного опыта разработать национальную систему рейтингования отечественных мозговых центров.

В данной работе автор обсуждает международный опыт создания глобальных и национальных рейтинговых систем, а также лежащие в основе подобных докладов методологии, недостатки и необходимость создания национальной рейтинговой системы.

international practice in global and national ranking of think thanks

Vardan Atoyan

Resume

Modern think thank activities have become one of the most important subjects of political science research. In addition, rapid development of the Internet, technologies for collecting, processing, analyzing and transmitting information provides an opportunity to implement research in economic, political, sociological areas not only at national, but also international levels, by using open source databases and capacities of domestic and international experts.

The above mentioned processes have led to emergence of various ranking organizations that perform ranking at international and national levels. On the other hand, the methodology applied in the reports by organizations that implement global ranking and faults of specialists involved in preparation of reports, as well as some other subjective reasons sometimes bring to forming a picture that is not objective. Emphasizing the importance of this issue, including the necessity of research, monitoring and professional evaluation of rapidly developing think thanks in Armenia, as well as considering that think thanks are considered one of the main components of national security system, the establishment of a national ranking system based on the international practices has become a pressing matter.

The article discusses international practice of establishing such systems, methodology and shortcomings of published reports, necessity of having a national ranking system in Armenia.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.