Научная статья на тему 'Ժողովրդագրական Եվ միգրացիոն հիսնախնդիրները Հայաստանում'

Ժողովրդագրական Եվ միգրացիոն հիսնախնդիրները Հայաստանում Текст научной статьи по специальности «Экономика и бизнес»

CC BY
670
91
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ
Область наук

Аннотация научной статьи по экономике и бизнесу, автор научной работы — Արսեն Պեւորոպան

Անկախության ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթած բնակչության թիվը համարժեք է Մեծ եղեռնի զոհերի թվին՝ 1.500.000։ Նույն ժամանակահատվածում բնակչության բնական հավելաճը կազմել է շուրջ 450.000: 1990թ. 23,6-ի փոխարեն ամուսնության միջին տարիքը ներկայումս 26,4 է, իսկ պտղաբերության գործակիցը (մեկ կնոջ երեխաների միջին թիվը) 2,6-ից նվազել է 1,4-ի։ Ընդ որում, գյուղում պտղաբերության գործակիցը հավասարվել է քաղաքի ցուցանիշին՝ սկսած 2007 թվականից (1,4): Այս թվերից բացի, առավել մտահոգողն ընդհանուր ժողովրդագրական սոցիալական իրավիճակն է, մշտապես առկա արտագաղթը:

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

В период независимости из Армении мигрировало порядка 1.5 млн. человек. В тот же период естественный прирост населения составил около 450 тысяч. Демографическая и миграционная ситуация в Армении напряженная: страна на пороге демографического кризиса.Демографические показатели очень чувствительны к непосредственной среде, геополитическим изменениям, и можно с уверенностью утверждать, что упущение из поля зрения этих показателей даже на 1-2 квартала чревато тяжелейшими последствиями. Опыт разных стран и международных организаций показывает, что в условиях современных демографических тенденций, международного разделения труда, занятости, проблем квалификации кадров, настоятельной необходимости эффективного использования капитала перспективы конкретной страны и нации определяют национальные законодательства, политические программы и воля соответствующего государства.

Текст научной работы на тему «Ժողովրդագրական Եվ միգրացիոն հիսնախնդիրները Հայաստանում»

ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀԻՍՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արսեն Պեւորոպան'

1. Թեմայի հրատապությունը

1.1 Ժողովրդագրական լարվածություն

Անկախության ժամանակահատվածում Հայաստանից արտագաղթած բնակչության թիվը համարժեք է Մեծ եփոնի զոհերի թվին 1.500.000: Նույն ժամանակահատվածում բնակչության բնական հավելաճը կազմել է շուրջ 450.000: 1990թ. 23,6-ի փոխարեն ամուսնության միջին տարիքը ներկայումս 26,4 է, իսկ պտղաբերության գործակիցը (մեկ կնոջ երեխաների միջին թիվը) 2,6-ից նվազել է 1,4-ի: Ընդ որում, գյուղում պտղաբերության գործակիցը հավասարվել է քաղաքի ցուցանիշին սկսած 2007 թվականից (1,4)2: Այս թվերից բացի, աոավել մտահոգողն ընդհանուր ժողովրդագրական և սոցիալական իրավիճակն է, մշտապես աոկա արտագաղթը:

Աղյուսակ 1

Հիմնական ժողովրդագրական ցուցաեիշները 1990, 2004-2009թթ.

հազար մարդ * 1

Ցուցանիշ 1990 2004 2005 2006 2007 2008 2009

Բնակչություն, որից 3574,5 3215,8 3219,2 3222,9 3230,1 3238,0 3250,8

աշխատունակ տարիքից ցածր 1152,0 758,2 731,2 700,3 673,4 653,9 - - -

աշխատունակ տարիքի 1974,3 2036,9 2079,9 2119,1 2169,9 2198,6 - - -

Ծնվածներ 79,8 37,5 37,5 37,6 40,1 41,2 44,4

Մահացածներ 21,9 25,7 26,4 27,2 26,8 27,4 27,5

Ամուսնությ ուններ 28,2 17,0 16,6 16,9 18,1 18,5 18,7

Ամուսնալուծություններ 4,3 2,0 2,5 2,8 2,9 3,0 2,8

Միգրացիոն մնացորդ _- - - -7,7 -7,8 -6,7 -6,4 -5,4 -4,4

* Տնտեսագիտության թեկնածու:

1 Խոջաբեկյան Վ.Ե., «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում XXI դարի նախաշեմին», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2002, էջ 304-309: www.dmr.am,www.bachtoarmenia.am (ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծաոայություն):

2 Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2009, ՀՀ ԱՎԾ, էջ 19:

71

Ա. Պետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Բարձրանում է առաջին անգամ ամուսնացող թե տղամարդկանց և թե կաեաեց միջին տարիքը, ընդ որում, ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական վայրերում: Որպես այս երևույթի տրամաբանական շարունակություն առկա է երեխայի ծննդյան պահին մոր միջին տարիքի աճի միտումը, իսկ ծնելիության տարիքային գործակիցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին նվազում է առավել երիտասարդ տարիքի խմբի կանանց ծնելիությունը, փոխարենը աճում է 30-39 տարիքային խմբի կանանց ծնելիության գործակիցը: 2004-2009թթ. ունենք ինչպես ամուսնությունների, այնպես էլ ամուսնալուծությունների աճ, սակայն, ցավոք, ոչ համարժեք 40% ամուսնալուծությունների աճ ամուսնությունների 10% աճի դիմաց:

Աղյուսակ 1-ում բերված միգրացիայի մնացորդը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ամբողջական չէ, քանզի հիմնված լինելով ոստիկանության բաժիններում հաշվառվող և հաշվառումից դուրս եկող անձանց տվյալների վրա, չի արտացոլում միգրացիոն տեղաշարժերի իրական պատկերը: Փոխարենը ներկայացնում ենք արտաքին ուղևորաշրջանառության համախառն ծավալներն ըստ ՀՀ սահմանային անցման կետերում տարվող ուղևորների հաշվառման տվյալների: 1

Աղյուսակ 2

Ուղlшրաշրջաեաnութ]աե համախառն ծավալը1

հազար մարդ

Տարեթիվը Ժամանել են Մեկնելեն Հաշվեկշիռ

2000 399,7 457,2 -57,5

2001 508,2 568,6 -60,4

2002 590,7 593,4 -2,7

2003 618,3 628,5 -10,2

2004 739,9 737,8 2,1

2005 845,8 833,3 12,5

2006 983,7 962,0 21,8

2007 1293,6 1296,8 -3,2

2008 1397,2 1420,2 -23,1

2009 1431,9 1456,9 -25,0

Նախորդ 10 տարին 8809,0 8954,7 -145,7

1 ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն, http://backtoarmenia.am

72

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

Վերջին տասը տարիներին, աեկախացումից հետո տնտեսական առումով մեր լավագույն ժամանակաշրջանի յուրաքանչյուր տարում միջինը 15 հազար մարդ է հեռացել երկրից: Նշված ժամանակահատվածում պահպանվել է միտումը թե արտագաղթողների և թե ներգաղթողների ընդհանուր թվաքանակի ավելի քան կեսը բաժին է ընկնում 20-49 տարիքային խմբի բնակչությանը: Հայաստանից մեկնողների տարիքային երկրորդ մեծ խումբը մինչև 14 տարեկաններն են: Այն, որ արտագաղթողների մեծ մասը երիտասարդությունն է, վկայում են նաև այլ սոցիոլոգիական հետազոտություններ: Հարցման ենթարկված ընտանիքների 42,5%-ի երեխաները գտնվում են հայրենիքի սահմաններից դուրս: Ընտանիքների 5,7%-ին բաժին է ընկնում երկու երեխա, 13,1%-ին աղջիկներ, 18,8%-ին թոռներ, 11,3%-ին երկու թոռ: Սակայն, ինչպես հայտնի է, երիտասարդությունը ոչ միայն բնակչության, այլև հասարակության ներքին արդյունքի հիմնական վերարտադրողն է, ազգային եկամուտ արարողը1։ Արտերկիր մեկնողների թվաքանակի, մեկնման նպատակի, ժամկետների, մեկնողների կարգավիճակի, ինչպես նաև Հայաստան վերադարձողների հստակ հրապարակային հաշվառում չի վարվում: Ուղևորահոսքերի հաշվեկշիռները, ԱՎԾ ընտրանքային հետազոտությունների տվյալները և ոստիկանության տարածքային անձնագրային բաժինների հաշվառման տվյալները վկայում են, որ ժամանում են առավելապես Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, իսկ մեկնում են հիմնականում Ռուսաստան, Եվրոպա և ամերիկյան մայրցամաք: Ներգաղթողների մեջ կան ինչպես ժամանակավոր արտագաղթածներ, այնպես էլ Սփյուռքում ծնված հայրենակիցներ:

ՀՀ ԱՎԾ-ի կողմից 2007-ին իրականացված 7872 տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության ժամանակ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ տնտեսապես ակտիվ բնակչության 30,7%-ը եղել է գործազուրկ:

Աղյուսակ 4-ը ներկայացնում ենք, ինչպես ասում են, առանց մեկնաբա-նության: 1

1 Խոջաբեկյան Վ.Ե, «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում XXI դարի նախաշեմին», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2002, էջ 309:

73

Ա. Պետրոպաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Աղյուսակ 3

Աղքատությունը և բարեկեցությունը բնութագրող ցուցաեիշեեր

Ցուցանիշ 1990 1996 2004 2005 2006 2007 2008 2009

Աղքատության մակարդակը, % 9,3 34,6 29,8 26,5 25,0 23,5

1 շնչի եկամուտները, դրամ/ամիս, որից տրանս-ֆերտներ, % 9592 16,5% 14 450 12,6% 17 766 9,7% 18 446 9,2% 22 287 10,6% 26 866 10,0%

1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ, $ 25891 754 1113 1523 1982 2853 3685 2686

Գործազրկություն, % 9,3 9,6 8,2 7,5 7,0 6,3

Արտաքին առևտրի հաշվեկշիռ, $ մլն, FOB -643,4 -565,5 -450 -582 -899 -1593 -2644 -2070

1 շնչին բաժին ընկնող արտաքին պարտ ք, $ 368 341 374 448 487 913

Պարենամթերքի արտա քին առևտրի հաշվեկշիռ ($ մլն)1 2 -199,8 -201,8 -221,7 -368,8 -560,9 -428,6

Սղաճ, % (ժամանակաշրջանի վերջը նա խորդ տարվա դեկտեմբերի նկատ մամբ) 2,0 2,0 -0,2 5,2 6,6 5,2 6,5

Գրադարաններ/ գրքեր- մլն 1441/ 21 1248/ 20 1058/ 19,4 1051/ 19,3 1045/ 19,2 1038/ 19,2 1034/ 19,2

Թատրոններ/ հաճա խում- հազ. 19/ 1450 20/ 690 24/ 340 25/ 400 26/ 380 26/ 410 26/ 410

Նախադպրոցական Հիմնարկներ 1192 1037 653 645 645 637 628

Գողությ ուններ 4125 2945 2791 2463 3090 2712 3216 3961

1 Այս տարվա ցուցանիշն արտահայտված է ԽՍՀՄ ռուբլով:

2 Համաձայն 1996թ. Պարենի համաշխարհային գագաթաժողովի ընդունած Պարենի համաշխարհային ապահովության և գործողությունների պլանի Հռոմի հռչակագրի պարենային ապահովությունն առկա է, մարդկանց ֆիզիկապես, սոցիալապես և տնտեսապես մատչելի է իրենց կարիքներին և նախասիրություններին համապատասխան ակտիվ և առողջ կյանք վարելու համար բավարար քանակությամբ անվտանգ և սննդարար պարենամթերքը:

74

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոսյաե

Աղյուսակ 4

Տարածաշրջանի ժողովրդագրական միտումները1

Ց ու ց ա ն ի շ Ժամանա- կաշրջան Հայաստան Ադրբեջան Վրաստան Թուրքիա Իրան

Արտագաղթի գործակից, % ՚ 2000-2002 20,3 14,3 18,3 4,2 1,3

Բնական աճի տարեկան գործակից, % ** 1990-1995 1,1 1,8 0,6 1,8 2,2

2005-2010 0,7 1,2 0,1 1,2 1,3

ՊՏՂԱԲԵՐՈՒԹՅԱՆ ընդհանուր գործակից (1 կնոջ հաշվով ծնունդները) 1990-1995 2,4 2,9 2,1 2,9 4,0

2005-2010 1,7 2,2 1,6 2,1 1,8

Բնակչություն, մլն մարդ 2007 3,1 8,6 4,4 73,0 72,4

2020 3,2 9,8 4,0 83,9 83,7

Կախվածության գործակից, ծերեր 1990 8,8 6,9 14,1 6,8 6,2

2010 16,1 9,5 20,7 8,8 6,8

Կախվածության գործակից, երեխաներ **** 1990 47,4 55,7 37,2 60,5 86,7

2010 29,4 34,4 24,2 39,0 33,4

Ծանոթություն

* արտագաղթողների քանակն արտահայտված %-ով մայր երկրի բնակչության և արտագաղթածների թվաքանակի նկատմամբ

** բնակչության աճի չափը միայն ծնունդով և մահով որոշվող

*** 65 և բարձր տարիքի բնակչությունն աշխատունակ տարիքի բնակչության (15-64) նկատմամբ, %

**** մինչև 15 տարեկան բնակչությունն աշխատունակ տարիքի բնակչության (15-64) նկատմամբ, %

1.2 Սպասումներ

Մակրոտնտեսական կարգավորման փորձը զարգացած երկրներում ցույց է տալիս, որ «կանոններով խաղը» անվիճելի առավելություն ունի կամայական քաղաքականության նկատմամբ: Առաջին նվազում է ոչ իրավասու որոշումների ընդունման ռիսկը, երկրորդ նվազում է քաղաքական բիզնես-ցիկլի ազդեցությունը զբաղվածության մակարդակի ցիկլիկ տատանումների, արտադրության և ինֆլյացիայի վրա, երրորդ ձևավորվում են պայմաններ կառավարության և կենտրոնական բանկի քաղաքականության նկատմամբ վստահության աճի համար: Այս առիթով Ռ.Լուկասը նշում է. «...սպասումներն այսօր նույնքան կարևոր են տնտեսության համար, որքան կառավարության տնտեսական քաղաքականությունը»: Կառավարության անհետևողա-

1 Human Development Report 2009, UNDP.

75

Ա. Պետրոպան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

կան քաղաքականության արդյունքում որքան էլ բարի թվան հետապնդվող նպատակները, տնտեսությունն ընդհանուր առմամբ էականորեն տուժում է, քանզի տնտեսական աճի խթանները կապված են լինում վատատեսական սպասումներով1։

Մեր պետական-հասարակական կյանքի բոլոր բնագավառներում առկա անհետևողականությունն ու դրական միտումների բացակայությունն այսօր սպառնում են ազգային անվտանգությանը1 2:

Ազգային վիճակագրական ծառայության հետազոտության համաձայն, 2004 և 2008 թվականներին ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, հեռախոսի, էլեկտրաէներգիայի, փոստի, բանկի, ոռոգման, առողջապահության, կրթության, հասարակական տրանսպորտի ծառայությունների վատացման դեպքերում ծառայություն ստացողները չեն դիմել համապատասխան կազմակերպության ղեկավարությանը: Ընդ որում, այս «իներտ» ցուցանիշը բարելավման միտում չի ունեցել այդ ընթացքում. 2004-ին ծառայության որակի վատացման դեպքում չի դիմել ծառայություն ստացողների 98,4%-ը, 2008-ին 99,2%-ը: Նմանատիպ միտում առկա է նաև ոչ շատ մեծ չափի հանցագործությունների (կողոպուտ, գողություն) դեպքերում, երբ ոչ միշտ է տուժած կողմը դիմում իրավապահին: Կարծում ենք, որ այստեղ առկա են ինչպես պետական-հասարակական ինստիտուցիոնալ թուլության, ակնհայտ անվստահության, այնպես էլ ազգային խառնվածքի գործոններ:

Պետության ուժը

Աղյուսակ 5

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Ցուցանիշ 1990 1996 2004 2005 2006 2007 2008 2009

Հարկեր և տուրքեր/ՀՆԱ, % 14,0 9,1 14,1 14,5 14,2 16,1 17 16,5

Արտաքին պարտք/ՀՆԱ, % 33,3 22,4 18,9 15,8 13,2 34,0

Մարդասիրական օգնություն/ՀՆԱ, % 2,7 3,1 2,6 2,7 2,5 1,8 1,9

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որից Հրազենի և ռազմամթերքի կիրառմամբ 1443 1077 3669 95 3269 80 3774 85 3629 106 4276 84 5419 100

1 Манасерян Т, “Нобелевские лауреаты в области экономики”, Ереван, 2009, с. 125, 133-134.

2 Անցանկալի երևույթների առկայությունն այսօրվա հայոց զինուժում փաստ է (որպես դրա արդյունք ունենք խաղաղ պայմաններում մահացությունների և դասալիքների մեծ թիվ), իսկ դրանց արմատահանումը հրատապ անհրաժեշտություն: Մեր բանակի բարոյահոգեբանականը պետք է բարելավվի հիմնավորապես, այլապես այն շարունակելու է անցանկալի հետևանքներ ունենալ ոչ միայն զինվորական, այլև ՀՀ անվտանգության այլ ոլորտներում շարունակելով խրախուսել կործանարար չափերի հասնող արտագաղթը: Չէ որ բանակը և հասարակությունը խորապես փոխազդում են միմյանց վրա, հետևաբար շատ կարևոր է այստեղ արդարության, հավասարության և օրենքի կիրարկման ապահովումը (Արմեն Այվազյան, Հիմնատարրեր Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի, Երևան 2004, Հայաստանի պաշտպանական հայեցակարգը): Տե ս նաև COMMISSION OF THE EUROPEAN COMMUNITIES, Implementation of the European Neighborhood Policy in 2008, Progress Report Armenia (Աղյուսակ 5):

76

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

Հատկապես ծանր հանցագործությունների թվաքաեակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրական տվյալները ներառել ենք Աղյուսակ 5-ում, քանի որ անցումային տնտեսություն ունեցող երկրների պետական ինստիտուտների որակը բնորոշող ցուցանիշ է հանդիսանում նաև բնակչության թվաքանակի համեմատ կատարվող ծանր հանցագործությունների թիվը1:

Աղյուսակ 6-ում ներկայացված են Հայաստանից կանանց և տղամարդկանց մեկնելու հիմնական դրդապատճառները: Ի թիվս այլ պատճառների, որպես առանձին խմբեր առանձնացվում են սոցիալական, բարոյահոգեբանա-կան անառողջ մթնոլորտն ու Հայաստանում զարգացման հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունը: Համաձայն աղյուսակի, տարբեր տարիներին այս ցուցանիշները եղել են 1-20%-ի սահմաններում, սակայն կարծում ենք, որ հենց սրանք են, որ անկախ այլ դրդապատճառների առկայությունից, վերջին երկու տասնամյակում գրեթե միշտ ուղեկցել են Հայաստանից հեռացողին (օրինակ, 1990-ականներից սկսած աշխատանքի և գործազրկության խնդիրները, այնպես, ինչպես ձեռներեցությամբ զբաղվելու դժվարությունները մշտապես առաջնակարգ են եղել Հայաստանում, միևնույն ժամանակ քիչ չեն եղել աշխատանք չունեցող և երկրում մնացած ընտանիքները): Ավելին, կարծում ենք, որ հասարակության որոշ շերտերի համար (օրինակ, ինտելեկտուալ, ընդգծված ազգային դիմագծով ու պահպանողական անհատներ) հեռանալու որոշում կայացնելու համար «համբերության վերջին կաթիլը» հենց սոցիալական, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտն ու Հայաստանում զարգացման հեռանկարի նկատմամբ հավատի բացակայությունն է: Հետևաբար, հետագա հետազոտությունների և քաղաքականության մշակման ժամանակ, կարծում ենք, անհրաժեշտ է երկրից մեկնելու այս դրդապատճառներին առավել շատ ուշադրություն դարձնել:

Այս ամենին զուգահեռ, քաղաքակիրթ աշխարհն այնքան է առաջադիմել, որ անգամ անօրինական կարգավիճակով «եվրոպաներում» հայտնված ՀՀ քաղաքացիները տեղի պետական-հասարակական կառույցների կողմից հաճախ այնպիսի հոգածության են արժանանում, որ համեմատելի չէ նախկին «անսպասում» իրականության հետ:

1 Տե ս Гжегож В. Колодко, От шока к терапии. Политическая экономика постсоциалистических преобразований, М. 2000, с. 159:

77

Ա. Պետրոսյաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Աւյյռւսակ 6

Հայաստանից մեկնելու հիմնական դրդապատճառները1

Դրդապատճառները Ընդամենը 0-19 20-49 50 +

Կին Տղամ. Կ Տ Կ Տ Կ Տ

Աշխատատեղերի բացա-կայոնթյոննը 1991-1998ն 24 46 4 3 31 50 17 45

2001 34 58

Մասնագիտական աշխատանքի բացակայությունը 1991-1998 3 5 1 1 4 5 2 5

2001 3 5

Բավարար կենսամակարդակի համար վաստակելու անհնարինությունը 1991-1998 12 18 3 - 15 20 13 21

2001 29 30

Սոցիալական- բարոյահո-գեբանական անառողջ մթնոլորտը 1991-1998 6 5 5 3 8 5 3 7

2001 3 1

Աշխարհաքաղաքական անկայուն իրավիճակը 1991-1998 1 2 - - 1 2 - 1

2001 3 -

Հայաստանում զարգացման հեռանկարի նկատ մամբ հավատի բացակայությունը 1991-1998 3 5 - - 4 5 3 2

2001 20 4

Ձեռներեցությամբ զբաղվելու դժվարությունները 1991-1998 1 4 - - 1 4 - 4

2001 - 1

Ընտանիքի վերամիավորումը 2001 40 8 76 81 29 2 39 8

Այլ 1991-1998 10 7 11 12 7 7 23 7

2001 8 1

Արտագաղթի և ներգաղթի հարցերի շուրջ «հավասարակշռված» հրապարակային հետազոտություններից բացի, նշենք նախորդ երկու ամսվա անձնական դիտարկումներից սպասումներ ձևավորող օրինակներ.

• Գյումրու երիտասարդների շրջանում կատարված հարցման մասնակիցների 79%-ը դրական է պատասխանել հնարավորություն ունենալու դեպքում արտասահման մեկնելու կողմնորոշմանը (20.02.10, 16:15 ռադիո Երևան, FM 102)։

1 http://www.armstat.am/file/article/gender_99_arm_4.pdf /Source — 2001 migration Survey performed by NSS of the Republic of Armenia/, HOW TO REVERSE EMIGRATION? 2003, p. 8, A. Yegiazaryan, V. Avanesian, N. Shah-nazaryan, jointly with “Ameria” CJSC.

78

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

• Օտար լեզուների ուսուցման կեետրոեի տվյալներով ներկայումս անգլերեն սովորող 20-ից 12-ը և ֆրանսերեն սովորող 20-ից 15-ը պատրաստվում են փորձել մեկնել արտասահման (սեփական հարցում):

• Երիտասարդների նկատմամբ պետական հոգածություն չի նկատվում: Փոխարենն արտասահմանը հրապուրիչ ծրագրեր է առաջարկում երիտասարդ գիտնականներին: (Գիտության պետական կոմիտեի նախագահ, «ԱՐ» ՀԸ, Ազդարար, 14.02.10):

• «Տրանսֆերտների աճին ուղիղ համեմատական աճում են թմրամոլությունը, սեռական հիվանդությունները, հարբեցողությունն ու անբարոյականությունը: ...Սոցիալական իրավիճակը ծնում է անզորություն, անհանդուրժողականություն, չարություն իշխանության, նաև ընտանիքի անդամի, կնոջ նկատմամբ» (ազգագրագետ, «Շողակաթ» ՀԸ, 14.01.10):

Անտարբերությունը, սեփական շահերին հետամուտ չլինելը, արդարության հաղթանակի նկատմամբ հույսի անկումը, օրենքի ըստ պահանջի անտեսումը, բարոյականության անկումն ու հասարակության «վերարժևորումը», վերջապես անմիաբանությունը դարձել են հայաստանյան կյանքի ուղեկիցները1: Պետության շահի ու վաղվա օրվա նկատմամբ մեծամասնության անտարբերությունը չի կարելի դիտել որպես հասարակական համերաշխություն: Ցավոք, դժգոհությունն ու անընդունելիությունը հիմնականում անտարբերու-թյամբ և արտագաղթով են արտահայտվում:

2. Հիմնական խնդիրները

2.1 Արւռագադթը որպես հետևանք

Անգամ առանց խոր վերլուծության ակնհայտ է, որ մեր երկրի կարևոր և ահագնացող խնդիրն առաջիկայում կլինի ու կմնա արտագաղթը, եթե օր առաջ չսկսենք ըստ էության ու հետևողական զբաղվել դրանով, ինչպես նաև արտագաղթը ծնող, ժողովրդագրական ճգնաժամը պայմանավորող մյուս խնդիրներով: Ներկա փուլում արտագաղթը հետևանք է սոցիալ-տնտեսա-կան իրավիճակի, արժեքների բացակայության և թույլ պետական հաստա-

1 «... մեր տարեկան պետական բյուջեներն էլ ներառյալ վերջերս քվեարկված 2008-ինը, «սոցիալական» ՉԵՆ: «Սոցիալական» անվանում տալը ինքնին չի նշանակում, որ էապես սոցիալական քաղաքականություն և բյուջե է կազմվել և որդեգրվել: Այլապես, ինչպե ս է հնարավոր, որ սոցիալական կամ սոցիալական ուղղվածություն ունեցող պետության մեջ, այսինքն իրական պետական ազգային ծրագրեր ու բյուջեներ որդեգրած երկրում աղքատությունը կազմի 29,8% բնակչության 1/3-ը, և որ աղքատ լինելու սանդղակը պաշտոնապես համարվի 20.289 դրամ: .Տանջող ու ցավալի իրականություն է այս ու նաև զանգվածային աղքատացումը, արտագաղթը ժողովրդագրական և տնտեսության անկումը, անգրագիտության զարգացումը, որակյալ մարդուժի, այսինքն հայկական իրական կապիտալի արտահոսքը.», «Տեսակետ ՄԻԺԻ» N 24, դեկտեմբեր 2007, էջ 10-11:

79

Ա. Պետրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

տության: Ժողովրդագրության բնույթից ելնելով դրա և սոցիալ-տետեսակաե միջավայրի սերտ կապվածությամբ պայմանավորված, այսօր և հետայսու յուրաքանչյուր բավականաչափ չծրագրված միջոցառում, ազգի ու պետականության շահերով ու քաղաքականությամբ չպայմանավորված ցանկացած քայլ, լինի կենսաթոշակային բարեփոխումների1, առողջապահական կամ կրթական բնագավառներից, տնտեսական ու արդյունաբերական միջոցառումների շարքից, ինչպես նաև այլ ոլորտներում ծրագրված քաղաքականության չիրացումը, ամեն փուլի համար պահանջվող քայլեր չձեռնարկելն անխուսափելիորեն հանգեցնելու է ժողովրդագրական իրավիճակի վատթարացման և արտագաղթի միտումների պահպանման: Իսկ առաջիկա մարդահամարը, դրա պատշաճ կազմակերպման պարագայում, նոր աղետալի ցու-ցանիշներ է դնելու մեր առջև:

2.2 Ժողոէխդացրակաև ճգնաժամ

Տարբեր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներով մինչև այժմ իրականացված ժողովրդագրական բնույթի աշխատանքները չեն տվել էական դրական արդյունքներ, և մենք այսօր գտնվում ենք ժողովրդագրական ճգնաժամի մեջ: Ստորև առանձնացվել են այն խնդիրները, որոնք գուցե մասամբ կրկնեն միմյանց կամ պայմանավորված լինեն միմյանցով, սակայն ամբողջական պատկերացում են տալիս մեր գերխնդիրների վերաբերյալ.

1. Բնակչության բնական աճի ցածր ցուցանիշ

2. Բնակչության բացարձակ թվաքանակի ակնհայտ նվազման միտում

3. Բնակչության ծերացում և հասարակության գերբեռնվածություն

4. Աշխատուժի առաջարկի և պահանջարկի խիստ անհաշվեկշռվածություն

5. 2010-ականների ճգնաժամ

6. Բարձր վերարտադրողական պոտենցիալ և որակական ներուժ ունեցողների մեծ տեսակարար կշիռ արտագաղթող զանգվածում

7. Ժամանակավոր արտագաղթի ձևավորում (գենոֆոնդի մարում)1 2

8. Փոքր քաղաքները աղետի գոտու և սահմանամերձ շրջանների հետ միասին մնում են որպես արտագաղթի և ներքին միգրացիայի օջախներ

9. Հրապուրիչ Արևմուտք

10. Պատրաստ լինել աշխարհաքաղաքական և տնտեսական իրավիճակի կտրուկ և մասշտաբային փոփոխություններին:

1 Արա Նոանյան, <25 տարի հետո քաղաքացիները պարզելու են, որ չեն ստանում այն կենսաթոշակները, որ ակնկալում էին», http://hetq.am/am/society/a-nranyan-3/:

2 Ներքին և արտաքին միգրացիայի ընտրանքային հետազոտության զեկույց, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ՀՀ ԱՎԾ, Երևան-2008:

80

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

Մինչև հիմա ասվածից եզրակացնում եեք, որ Հայաստանը կաեգեած է բնակչության միգրացիայի սոցիալ-տետեսակաե ու ժողովրդագրական քաղաքականություն մշակելու հրատապության դեմ-հաեդիմաե:

3. Հեռանկար և աեեփքեեր

3.1 Միջազգային փորձ

Ուսումնասիրելով միգրացիայի բնագավառի ժամանակակից փորձը, գործող միջազգային համաձայեագրերը, առաեձիե երկրեերի միգրացիոն և ժողովրդագրական խնդիրների լուծման աեցած ճանապարհը գալիս եեք հետևության, որ համաշխարհային գլոբալ միտումները կարող եե ըեձեռել միանգամայն տարբեր հեարավորություեեեր իրեեց համապատասխան հետևանքներով ու արդյունքներով: Այսպես, ժամանակակից ժողովրդագրական, գեեդերայիե միտումները, աշխատանքի միջազգային բաժանման, զբաղվածության, կադրերի որակավորման խնդիրները, ինչպես նաև կապիտալի արդյունավետ օգտագործման հրամայականը միջազգային մակարդակով ընդհանուր լիբերալ մոտեցումներ եե մատնանշում աշխատուժի միջազգային միգրացիայի առումով հիմնականում շերտելով մարդու իրավունքների և ազատությունների չվնասմաե հարցը: Այս պայմաններում աոանձին երկրեերի ազգային օրենսդրությունները, պետական ծրագրերն ու քաղաքականություններն եե որոշիչ դարձնում համապատասխան երկրի ու ազգի հեռանկարը: Ու եթե 10, 20, 30 մլե և ավելի ազգաբնակչությամբ պետությունների համար նվազ կարևոր կարող եե լինել այս խնդիրները, ապա 3 միլիոնանոց ժամանակակից Հայաստանի համար այս բնագավառում քաղաքականություն վարել-չվարելե աներկբայորեն ճակատագրական է:

Անգամ այս բնագավառի միջազգային կազմակերպությունների խորհրդատվական փաստաթղթերը հորդորում եե, որ միգրացիոն հարցերին նվիրված առաջավոր պրակտիկան պետք է լինի նորարարական բնույթի, պարունակի ստեղծագործ մոտեցում միգրացիայի խնդիրների լուծման բնագավառում դրանով նպաստելով, մասնավորապես, աշխատուժի միգրացիայի կատարելագործմանը, ավելացնելով միգրացիայի օգուտը և կրճատելով դրա հետ կապված ծախքերը1: Վերոնշված մարտահրավերների և հնարավորությունների մասին եե վկայում նաև ստորև բերվող մասնավոր օրինակները որոշ երկրեերի փորձից, սակայն նախքան դրանք ներկայացնելը համառոտ թվարկենք աշխատուժի միջազգային միգրացիայի բնագավառում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) և Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) կողմից առաջ քաշվող հիմնական սկզբունքներից մի քանիսը.

1 ILO Multilateral Framework on Labour Migration, INTERNATIONAL LABOUR OFFICE, GENEVA, 2006:

81

Ա. Պետրոպաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

• հարկ է օժանդակել աշխատանքային տարիքի բոլոր տղամարդկանց և կանանց, այդ թվում միգրանտներին իրենց և իրենց ընտանիքների տնտեսական, սոցիալական կարիքները հոգալու նպատակով արժանապատիվ աշխատանք, կենսաթոշակային բավարարություն ազատորեն փնտրելուն և գտնելուն, պաշտպանելով մարդու անվտանգությունը, արժանապատվությունը, հիմնարար իրավունքներն ու ազատությունները,

• կառավարությունները, խորհրդակցելով գործատուների և աշխատավորների միությունների հետ, պետք է հաստատեն միջազգային հարաբերություններ ապահովելու և օժանդակելու համար զբաղվածության անհրաժեշտ մակարդակ,

• անհրաժեշտ է դիտարկել օրինական աշխատանքային միգրացիայի ուղիների ընդլայնման հարցը հաշվի առնելով աշխատուժի շուկաների պահանջարկը և ժողովրդագրական միտումները,

• անհրաժեշտ է ընդունել և առավելագույնս մեծացնել այն ներդրումը, որն աշխատանքային միգրացիան բերում է ծագման և նշանակման երկրնե-րի տնտեսությանը, աղքատության հաղթահարմանը և զարգացմանը:

Մալայզիա: ԱՄԿ օժանդակությամբ, Արհմիությունների կոնգրեսն աշխատանքային միգրանտների համար կազմակերպում է խոշոր սեմինար լուսաբանելու և աշխատանքային միգրանտների կարգավիճակը մասսայականացնելու համար: Սեմինարի նպատակներից է նաև արհմիությունների կողմից միգրանտներին ուղղված պաշտպանությունը մեծացնելը:

Կանադա: Միգրացիայի կանադական քաղաքականությունը ենթադրում է որակավորված աշխատուժի և ինտելեկտուալ աշխատանքի տեր անձանց ընդունելություն, համակարգն աշխատում է բալերի շնորհման միջոցով, հետևյալ բնութագրիչների հիման վրա. տարիք, կրթություն, անգլերենի և ֆրանսերենի իմացություն, երեխաների քանակ, աշխատանքային փորձ և այլն: Կանադան ունի նաև գյուղատնտեսական աշխատողների սեզոնային ներգրավման փորձ, որը հիմնականում իրացվում է Մեքսիկայի հետ ունեցած համա-ձայնագրի շրջանակներում (նմանատիպ համագործակցություն առկա է նաև Գերմանիայի և Լեհաստանի միջև):

Ֆիիպիններ: Ֆիլիպիններում իրականացվում է զբաղվածության կողմնորոշում ունեցող միգրացիոն քաղաքականություն աշխատուժի ժամանակավոր միգրացիայի, աշխատողների իրավունքների պաշտպանության և հայրենիք կատարվող դրամական փոխանցումների առավելացման շեշտադրումով: Կառավարությունն արտասահմանյան աշխատանքի շուկաներում բացահայտում է համապատասխան խորշեր և կազմակերպում է աշխատուժի պլանավորված արտահանում, վերահսկում արտասահմանյան գործատուների,

82

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

տեղական և արտասահմանյան աշխատանքի տեղավորման գործակալությունների աշխատանքը արտահանվող երկրների հետ ունեցած երկկողմանի պայմանագրերի հիման վրա: Ֆիլիպինները միջոցառումներ և խթանների համախումբ է նախատեսում նաև միգրանտների երկիր վերադառնալուց հետո: Որոշակի դեպքերում զբաղվածության գործակալությունները արտագաղթող աշխատուժ հավաքագրելիս սոցվճարումներ են կատարում կենսաթոշակային և սոցապահովագրության պետական հիմնադրամ:

Իսպանիա: Օտարերկրյա միգրանտների հետ աշխատանքի բազմակողմանի փորձին 2005-ին Իսպանիան ավելացրեց նաև, այսպես կորչված, օրինականացման ծրագիրը, որն իրացվեց գործատուների և վարձու աշխատողների կազմակերպությունների հետ լայն քննարկումների արդյունքում: Այն օտարերկրացիները, որոնք աշխատելով Իսպանիայում որոշակի ժամանակահատվածում չունեին իրավախախտումներ և համարվում էին որակյալ աշխատուժ, ստացան ռեզիդենտի կարգավիճակ:

Շրի Լանկա: 2008-ից սկսած ԱՄԿ օժանդակությամբ իրականացնում է լայնամասշտաբ Ազգային աշխատանքային միգրացիոն քաղաքականություն: Աշխատանքային հարաբերությունների և զբաղվածության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար այցելում են հիմնական ընդունող երկրներ, հանդիպումներ ունենում իրենց քաղաքացիների հետ:

Չինաստան: Իշխանության տարբեր մակարդակներով իրականացնում է «ուղեղների արտահոսք» գործընթացի շրջադարձ: Այն դեպքում, երբ կենտրոնական կառավարությունն իրացնում է լայնամասշտաբ քաղաքականություն և ապահովում է ընդհանուր հասարակական-քաղաքական մթնոլորտ գիտության և տեխնիկայի զարգացման ուղղությամբ, բազմաթիվ տեղական մարմիններ և կազմակերպություններ միջոցներ են ձեռնարկում որակյալ կադրերին երկիր վերադարձնելու ուղղությամբ:

Մեքսիկա: Արտասահմանում գտնվող մեքսիկացի աշխատանքային միգ-րանտները, հայրենիք դրամական միջոցներ ուղարկելիս համապատասխան երկրում մեքսիկական հյուպատոսություններին ներկայացնում են ներ-դրումային առաջարկություններ իրենց ծագման վայրում ենթակառուցվածք-ների զարգացման, պետության կողմից ծառայությունների մատուցման կամ աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ: Այն առաջարկները, որոնք որպես ներդրումային ծրագիր հաստատվում են կառավարության կողմից, միգրանտ-ների միության փոխանցած 1 դոլարին միացվում են համայնքային, մարզային և կենտրոնական իշխանությունների մեկական դոլարները (3X1 ծրագիր):

ՄԲ-ՀԱՀ: Փոխըմբռնման հուշագրի հիման վրա բժշկական կրթական համակարգերը փոխանակում են կադրեր և փորձ: Տեղի է ունենում բուհական փաստաթղթերի փոխադարձ ճանաչման գործընթաց, հարավաֆրիկյան մաս-

83

Ա. Պետրոպաե

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

եագետեերը ժամանակավոր աշխատում եե Բրիտաեիայի պետական առողջապահության ծրագրերի շրջանակներում ֆինանսավորվող հաստատություններում: Միացյալ Թագավորությունը եաև երկկողմանի պայմանագրեր է ստորագրել Իսպանիայի, Չինաստանի, Ֆիլիպիեեերի և Հնդկաստանի հետ առողջապահական կադրերի հավաքագրման նպատակով:

3.2 Սոցիալ-ժողովրդագրակաե միջոցառումների համախումբ

Բոլորիս քաջ հայտեի հիմեարար-բազիսայիե միջոցառումներից բացի, որոնք կազմելու եե մեր ազգային տնտեսության հիմքն ու հեռանկարը, եշեեք որոշակի առումով նոր, ոչ ավանդական կամ դեռևս հետևողականորեն չիրաց-ված միջացառումեերը, որոնց իրագործումը նպաստելու է վերն առանձնացված խնդիրների հաղթահարմանը:

Միգրացիայի կառավարման և ժողովրդագրական բարեփոխումներ ծրագրի իրացում: Ծրագիրը պետք է զերծ լինի ոչ գործունակ ու ոչ հեռանկարային դրույթներից: Դրույթների ակտուալացմաե ու մոեիթորիեգի առումով այն պետք է ունենա միջավայրին բազմակողմանիորեն և օպերատիվ արձագանքելու ունակություն: Միգրացիոն և ժողովրդագրական ծրագիրը պետք է ամբողջովին ներառի և ուղղորդի մինչև այժմ եղած և հետագայում հնարավոր բոլոր տեսակի մասնավոր և միջազգային կառույցների միջոցներն ու ներուժը: Այն իր կարևորության, բազմաշերտությաե և ազգային անվտանգության հայեցակարգի բոլոր դրույթների հետ առնվազն անուղղակի կապերով մի յուրօրինակ պետական գերփաստաթուղթ է հանդիսանալու: Ստորև ներկայացվելիք միջոցառումները դասակարգված եե Միգրացիոն և ժողովրդագրական ծրագրի Արտագաղթի կասեցում, Ներգաղթի խրախուսում, Ներքին միգրացիայի կանոնակարգում ու Սոցիալ֊ժողովրդագրակաե այլ միջոցառումներ բաժինների պայմանական դասակարգումով:

Արտագաղթի կասեցում.- Որակական և վերարտադրողակաե բարձր պոտենցիալով օժտված անձանց (երիտասարդ ուղեղներ) երկրում պահելու հատուկ մեխանիզմի ներդրում: Սա իրագործելու համար ունենք երկու գլոբալ

խեդիր.

ա) սահմաեել չափորոշիչեեր և «գույքագրել» Հայաստանում առկա ուղեղները,

բ) նյութական շահագրգռվածություն և բարոյական առումով պատվաբեր ու բավարարվածություե պատճառող զբաղվածության ապահովում:

84

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոսյաե

Առաջինի առումով կարծում ենք, որ առնվազն առաջիկա 15-25 տարվա ժամանակահատվածում մեզ համար առաջնային ուղղությունների համար ներուժ հանդիսացող մասնագիտությունների «ուղեղների» գույքագրումը պետք է արագ իրագործվի: Նման ինչ-որ հանձնառություն հնչել է բավական բարձր պետական մակարդակով, բայց, ցավոք, ընթացքից տեղյակ չենք: Առավել մանրամասն անդրադառնանք երկրորդ խնդրին: Միանգամայն արժանի տարբերակ ենք համարում ժողովրդագրական փորձաքննության ինստիտուտը կյանքի կոչելը, որը ցանկանում ենք պատկերացնել ոչ միայն միջոցառումների ու սկզբունքային մոտեցումների գործնական ներդրման համախումբ, այլ նաև իրավաբանական անձի կարգավիճակով պետական-հասարակական կազմակերպություն իր կառուցվածքով, խնդիրներով ու գործառույթներով, որի նպատակը ոչ միայն առանձին որոշումների, նախագծերի և իրավական ակտերի ժողովրդագրական հեռանկարի առումով փորձաքննության իրականացումը կլինի, այլ նաև այս բնագավառում քաղաքականությունների, կառու-ցակարգերի մշակումն ու տարբեր մարմիններին խորհրդատվությունների և քաղաքական հանձնարարականների ներկայացումը: Վերադառնալով «ուղեղները պահելու» հիմնախնդրին նշենք, որ գիտագործնական ուղղվածություն ունեցող այս հաստատությունն իր բուն գործառույթի առարկայի բերումով մասնագիտական առումով տարբեր ուղղվածություններ ունեցող կոլեկտիվ կհանդիսանա, որտեղ էլ կարող են գործի լծվել մեր «ուղեղներից» շատերը:

Աշխատանքային միջազգային գաղթին տալ բացահայտ, կազմակերպված և օրինական բնույթ: Կարծես ինչ-որ բարդույթ ենք ունեցել նախկինում կամ չենք նկատել սրա կարևորության հասունացումը: Միաժամանակ չոտ-նահարելով մարդու հիմնարար իրավունքները պետությունը պետք է ձգտի հարյուր տոկոսով վերահսկել ոլորտը: Հատկապես այս ասպարեզում պետք է որ պետությունն օտարված չլինի քաղաքացուց, իսկ կապը ոչ մի դեպքում չպետք է կրի ձևական բնույթ: Պետությունը պետք է հավաքագրի աշխատանքային պոտենցիալ միգրանտներին, տիրապետի նրանց որակական և քանակական կառուցվածքին: Սա որակյալ վիճակագրություն կապահովի տարբեր պետական կառույցների գործունեությանն օժանդակելու համար, ինչպես նաև մշտական հրատապ բազա կհանդիսանա Միգրացիոն պետական ծառայության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համար միջազգային հարաբերությունները կազմակերպելու և քաղաքականություններ մշակելու նպատակով: Մեր երկրում հավատարմագրված դեսպանատները լիովին տիրապետում են մեր քաղաքացիների արտերկիր մեկնելու առնվազն ֆորմալ նպատակներին (բացառությամբ, թերևս, ԱՊՀ երկրների): Պետք է գտնել մեխանիզմ, որ ՀՀ-ն ևս տիրապետի իր քաղաքացիների մեկնելու ման-

85

Ա. Պետրոպաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

րակրկիտ վիճակագրությանը: Սակայն դա պետք է անել նախապես, այսինքն պետք է ընդառաջ գնալ միգրանտին: Ահա այստեղ է, որ կարևորվում է մյուս միջոցառումների անհրաժեշտությունը: Որոշ քայլեր արվում են միջազգային կառույցների օժանդակությամբ, սակայն եթե մենք հստակ չպատկերացնենք ինչ է մեզ պետք, չվերցնենք իրավիճակը մեր ձեռքը ու չկառավարենք այն, արդյունք ակնկալել չենք կարող: Սկսած տուրիստական գործակալություններին և դեսպանատան միջնորդներին վճարվող ոչ ֆորմալ գումարների չափերից մինչև արտագաղթի տեսակների ու դրդապատճառների վիճակագրությունը լիազոր մարմինը պետք է տիրապետի, որպեսզի կարողանա ճիշտ քաղաքականություններով և լծակներով արձագանքել: Տարբերակ կարող է հանդիսանալ, օրինակ, աշխատանքի տեղավորման գործակալությունների պարզ լիցենզավորումը և/կամ հաշվետվությունների ներկայացման իմպերատիվ նորմի կիրառումը (պետք է նկատել, որ այս բնագավառի որոշ կազմակերպությունների կողմից հաճախ խախտվում են քաղաքացու իրավունքները, միջազգային կոնվենցիաների դրույթները)1: Նշված հաշվետվություններում առանձին տողով պետք է արտացոլված լինի պոտենցիալ աշխատանքային արտագաղթի կադրային ներուժը: Թվերը պետք է ուղիղ և հետադարձ կապի մեջ լինեն ՀՀ դեսպանատների հետ, իսկ դրանց ընդհանրացված տվյալները աշխատանքի և միգրացիայի միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների սեղանին: Աշխատանքային գաղթին պետք է տալ բացահայտ, կազմակերպված և օրինական բնույթ:

Աշխատուժի քաղաքակիրթ շուկայի ձևավորումը: Պետք է քննարկել այն պատճառներն ու նախադրյալները, որոնք չհասունացած են պահում արհմիությունների ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը: Պետք է գտնել հաջողված օրինակներ ՀՀ-ում և ուսումնասիրել անցումային երկրների հաջողված փորձը: Այս քաղաքականությանը պետք է ստորադասել նաև զբաղվածության ծառայության և աշխատանքի տեղավորման առևտրային գործակալությունների գործառույթները: Որոշակի ընդգծված վերաբերմունք և քաղաքականություն ձևավորել աշխատանքի տեղավորման գործակալությունների և արտասահմանյան ուղևորություններ կազմակերպող գրասենյակների գործունեության հանդեպ:

Ներգաղթի խրախուսում֊ Հայրենադարձությունն ապահովող միջոցառումների գրագետ նախապատրաստված մեկնարկ, Սփյուռքի ոգին ներկա Հայաստանում ունենալու անհրաժեշտության կարևորում: Աշխարհը «փոքրանում է», ու դրա անխուսափելի բացասական հետևանքներով հանդերձ պետք է

1 Տե ս 1997թ. Կոնվենցիա մասնավոր աշխատանքի գործակալությունների մասին (No. 181) և կից հանձնարարականը (No. 188):

86

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

ձգտել առավելագույնի հասցնել երկրի օգուտները: Այդ միջոցառումների առաեձիե տարրեր կարող են հանդիսանալ, օրինակ.

• Պետական մակարդակով արտասահմանում գտնվող հայրենակիցների նախապես առանձնացված խմբերում (օրինակ, երիտասարդներ, ԽՍՀՄ-ից հեռացածներ, արտասահմանում բնակվող և այլ երկրներում ներդրումներ կատարող հայ գործարարներ) իրականացնել վիճակագրական հարցում, դրանց արդյունքների շահագրգիռ և համակողմանի քննարկման և հեռանկարային որոշ կարևոր եզրակացությունների և քաղաքականությունների մշակման նպատակով: Առաջարկվող վիճակա-

ռ

գրական հարցերի օրինակներ կարող են հանդիսանալ. ի նչ պայմաննե֊

ռ

րի առկայության դեպքում կվերադառնայիք Հայաստան, ո ր երեք խնդիրները պետք է լուծի հայաստանյան հասարակությունն առաջիկա

ռ ռ

տարիներին.., երբ եք վերջին անգամ եղել Հայաստանում, խւչպե ս եք տեսնում երկքաղաքացիության և հայրենադարձության փոխկապվածու֊

ռ

թյունը, տեղյա կ եք հայերի աշխարհագրությանը և Հայաստանի ժողո-

ռ

վրդագրական ցուցանիշներին, որքա ն հաճախ եք այցելում հայկական էլեկտրոնային կայքեր և այլն...

• Երկու և ավելի անդամից բաղկացած հայրենադարձվող ընտանիքներին

պետական սեփականություն հանդիսացող բնակարանի համար հերթագրում, բնակարանի տրամադրում, որոշակի ժամանակահատված անց անհատույց սեփականության անցման հնարավորություն (շահերի կենտրոն, երեխաներ, ներդրումներ և այլն):

• Քայլեր երկրագնդի առկա և առաջացող թեժ կետերից մեր հայրենակիցներին ՀՀ տեղափոխվելու պետական առաջարկության ձևակերպման ուղղությամբ (նմանատիպ քաղաքականություն որդեգրելիս ընթացքում կարելի է փորձել ներգրավել նաև ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների ռեսուրսները):

• Հայաստանի գործարարների ներուժով բոլոր մարզերում միաժամանակ բնակշինարարության (սոցիալական-բարեգործական բնակարանաշինություն) մեկնարկի ազդարարում, որոնց շահառուները կարող են լինել, օրինակ, Սփյուռքի և Հայաստանի երիտասարդներով համատեղ ստեղծվող ընտանիքները:

• Հայրենադարձած ընտանիքներին արտոնյալ առևտրային և հիփոթեքա-յին վարկերի տրամադրում:

• Հայաստանում կրթություն ստանալու պայմանների որոշակի մեխանիզմների ներդրում: Միաժամանակ հաշվառման վարում դրսում սովորող ՀՀ քաղաքացիների մասով:

• Հատկապես սփյուռքահայերի ներդրումների պաշտպանություն:

87

Ա. Պետրոպաե

<21 րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Միգրացիայի կանոնակարգում.- Փոքր քաղաքներում ներդրումներ կատարողներին, որոնք ապահովելու են տեղի բնակչության համար, օրինակ, 40 և ավելի աշխատատեղ, գործունեության իրականացման տվյալ վայրում ստացվող շահութահարկի 100%-անոց արտոնություն որոշակի ոչ կարճ ժամանակահատվածում:

Հասարակական մոնիթորինգի ներքո սահմանել պլանային համակարգ պետական հետևյալ մարմինների առանձին գործառույթների գնահատման նկատմամբ; Մասնավորապես.

Սփյուռքի նախարարության աշխատանքի արդյունավետության գնահատման առաջնային ցուցանիշներից համարել հաշվետու տարում հայրենադարձվող ընտանիքների թվաքանակը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքի արդյունավետության առաջնային ցուցանիշներից համարել հաշվետու տարում ժողովրդագրական կոնկրետ միջոցառումների իրագործումն ու պրոպագանդումը:

Էկոնոմիկայի նախարարության աշխատանքի արդյունավետության առաջնային ցուցանիշներից համարել հաշվետու տարում օտարերկրյա ներդրումների ծավալը և առևտրային հաշվեկշռի բարելավումը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի արդյունավետության գնահատման առաջնային ցուցանիշներից համարել զբաղվածության պետական գործակալության միջոցով հաշվետու տարում աշխատանքի տեղավորված և մինչև տվյալ տարեվերջ աշխատատեղը չկորցրած անձանց թվաքանակը, կենսաթոշակի և նվազագույն ու միջին աշխատավարձերի որոշակի հարաբերակցությունները:

Քաղաքաշինության նախարարության աշխատանքի արդյունավետության գնահատման առաջնային ցուցանիշներից համարել հաշվետու տարում աղետի գոտու և հայրենադարձվող ընտանիքներին տրամադրվող բնակարանների քանակը:

Տարածքային կառավարման նախարարության աշխատանքի արդյունավետության գնահատման առաջնային ցուցանիշներից համարել հաշվետու տարում մարզերում ենթակառուցվածքային բնույթի աշխատանքների մեկնարկը և կոնկրետ ստեղծված աշխատատեղերի քանակները մարզերում, մարզերում գործող հարկատուներից մուտքերի դինամիկան, մարզերում գրանցվող նոր բիզնեսների թիվը:

Կրթության և գիտության նախարարության աշխատանքի արդյունավետության գնահատման առաջնային ցուցանիշներից համարել աշակերտների և ուսանողների ադապտացիոն ծրագրերի մշակումն ու ներդրումը:

88

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

Ա. Պետրոպաե

Սոցիալ-ժողովրդագրական այլ միջոցառումներ.- Աշխատանքի նկատմամբ նվիրվածությունը, արդյունավետ օգտագործված աշխատաժամանակը, որակյալ ծառայության, արտադրանքի թողարկումը (թե' մասնավոր, թե' պետական հատվածում) դարձնել հայրենասիրության արտահայտության չափանիշ: Մեզ ծանոթ են նման մոտեցումներ հատկապես արևելյան տերություններից, որոնք նույնիսկ ոչ թե մոտեցում, այլ ազգային դիմագիծ են հանդիսանում նրանցից շատերի համար: Ահա հաջողության պարզ գրավականներից կարևորը: Այսօր հասարակությունը չի ճանաչում իր աշխատավորին, բարեխիղճ ու նվիրված պետական ծառայողին, պետք է նրանց գտնել ու ճանաչելի դարձնել, բայց հնարավորինս օբյեկտիվ և նվազագույնս ձևական, որպեսզի այս միջոցառումը էություն ու հեռանկար ունենա:

«Ժողովրդագրություն» դասընթացի լայնամասշտաբ ներմուծում բուհա-կան լսարան, պարբերական մամուլում «Ժողովրդագրություն» սյունակի վարում: Այն հրատապ է մեզ համար: Այս դասաժամերին պետք է պարբերաբար լսարանում (ասել է թե աշխատանքային ու ամուսնական տարիքի լսարանում) գտնվեն պետական, հասարակական կառույցների հայտնի ներկայացուցիչները (ունկնդրի, բանավեճի մասնակիցների և մոնիթորինգ իրականացնողների կարգավիճակներով): Իսկ «Ժողովրդագրություն» սյունակը պարբերական մամուլում Հայաստանին ու Սփյուռքին առնչվող վիճակագրությամբ, օտարերկրյա փորձի ու համեմատությունների ներկայացումով, կարծում ենք, կարող է բարձրացնել նաև տվյալ ԶԼՄ հեղինակությունը:

Կանանց կենսաթոշակի հաշվարկման սանդղակներում մեծ դերի վերապահումով հաշվի առնել չափահասության տարիքի հասցրած նրանց երեխաների թիվը: Օրինակ, յուրաքանչյուր երեխան հավասար լինի 5 տարվա ստաժի, կամ բացարձակ չաշխատած, բայց 3 և ավելի չափահաս երեխա ունեցած կանայք ևս ունենան կենսաթոշակային մեծ հնարավորություններ: Եկամտահարկի գործուն արտոնություն սահմանել 3, 4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքի ծնողներին: Զուգահեռաբար կարելի է քննարկել որոշակի տարիքի հասած չամուսնացածների համար լրացուցիչ հարկի դրույքաչափ սահմանե-լու նպատակահարմարությունը (ԽՍՀՄ-ն ուներ նման նախադեպ):

Հաշվառման, վիճակագրության կատարելագործման և տեղեկացվածու-թյան բարելավում: Ունենք այսքան սուր խնդիրներ, մինչդեռ չունենք մեր պանդուխտների մասին ստույգ տեղեկություններ, թե թվային, թե որակական: Բացարձակ հավատ ընծայելով 1989, 2001 թվականների մարդահամարների արդյունքներին1, հետագա տարիներին դրանց մեխանիկական «հավելագրումներով» մենք վտանգում ենք մեր անգամ մոտ ապագան: Քաղաքականություն մշակողը և իրականացնողը պետք է սկզբունքային խնդիրներ դնի միգ-

1 Խոջաբեկյան Վ.Ե, «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը XIX-XX դարերում XXI դարի նախաշեմին», ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան, 2002, էջ 304, 308-309:

89

Ա. Պետրոպաե

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (32), 2010թ.

րացիոե և վիճակագրական ծառայությունների առջև, որպեսզի վերջիններիս աշխատանքները համապատասխան բնագավառներում լինեն նպատակային և ծառայեն ազգային ու պետական հիմնական խնդրի իրագործմանը:

Միջազգային կազմակերպությունների և ծրագրերի (այդ թվում մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի հարցերով զբաղվող) ռեսուրսների առավելագույնս կազմակերպված, արդյունավետ և ամբողջական օգտագործում դրանք ծառայեցնելով Միգրացիոն և ժողովրդագրական ծրագրի իրագործմանը:

Այսպիսով, ժողովրդագրական խնդիրները ցավոտ և ապագան վտանգող հարցերից են: Դրանց ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են1։ Սակայն հիմնական բացը պետության ամենաբարձր մակարդակներում հետևողական և ծրագրային աշխատանքի պակասն է, վեկտորի բացակայությունը:

Մայիս, 2010թ.

ДЕМОГРАФИЧЕСКИЕ И МИГРАЦИОННЫЕ ПРОБЛЕМЫ В АРМЕНИИ

Арсен Петросян

Резюме

В период независимости из Армении мигрировало порядка 1.5 млн. человек. В тот же период естественный прирост населения составил около 450 тысяч. Демографическая и миграционная ситуация в Армении напряженная: страна на пороге демографического кризиса.

Демографические показатели очень чувствительны к непосредственной среде, геополитическим изменениям, и можно с уверенностью утверждать, что упущение из поля зрения этих показателей даже на 1-2 квартала чревато тяжелейшими последствиями. Опыт разных стран и международных организаций показывает, что в условиях современных демографических тенденций, международного разделения труда, занятости, проблем квалификации кадров, настоятельной необходимости эффективного использования капитала перспективы конкретной страны и нации определяют национальные законодательства, политические программы и воля соответствующего государства.

1 ԱՎԾ-ի կողմից իրականացված, ինչպես նաև ՄԱԿ առանձին կառույցների հովանավորությամբ կատարված հետազոտությունները:

90

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.