Научная статья на тему 'Մերձավոր արեվելքի հայ ավետարանական համայնքները '

Մերձավոր արեվելքի հայ ավետարանական համայնքները Текст научной статьи по специальности «Политологические науки»

CC BY
412
47
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
Журнал
21-րդ ԴԱՐ

Аннотация научной статьи по политологическим наукам, автор научной работы — Վահրամ Հովյան

Ներկայումս հայ ավետարանական համայնքներ կան Մերձավոր Արևելքի 6 երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում Եգիպտոսում։ Կիրառական տեսանկյունից դրանց ուսումնասիրությունը կարևորվում է հետևյալ նկատառումներով.

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.
iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.
i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.

По своему потенциалу армянские евангелические общины Ближнего Востока делятся на три типа: большие, средние и маленькие. К евангелическим общинам с большим потенциалом относятся общины Ливана и Сирии, средним – Ирана и Турции, маленьким – Ирака и Египта. Находясь в сложном регионе, армянские евангелические общины подвергаются разным положительным и отрицательным воздействиям. В качестве негативных факторов особенно значимы армянофобия (Турция), исламский радикализм (Ирак, Иран), противодействие миссионерству (Турция, Иран), внутренние и внешние войны (Ливан, Сирия, Ирак, Иран, Египет).В качестве положительных факторов выступают миссионерство, помощь, получаемая из-за рубежа или от всемирных армянских евангелических организаций, и самое главное – межконфессиональное сотрудничество с армянскими апостольскими и католическими общинами.Армянские евангелические общины выступают на Ближнем Востоке в политической (озвучивание вопроса о Геноциде армян, обращение к своим национальным истокам), цивилизационной (сохранение и развитие армянской и мировой цивилизации) и национальной (сохранение армянства, национальная консолидация) сферах.

Текст научной работы на тему «Մերձավոր արեվելքի հայ ավետարանական համայնքները »

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

ՎահրամՀովան՛

Ներկայումս հայ ավետարանական համայնքներ կան Մերձավոր Արևելքի 6 երկրներում Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Իրանում, Իրաքում և Եգիպտոսում* 1։ Կիրառական տեսանկյունից դրանց ուսումնասիրությունը կարևորվում է հետևյալ նկատառումներով.

• Մերձավոր Արևելքը փոթորկահույզ տարածաշրջան է։ Նորագույն պատմության ընթացքում ներքին և արտաքին պատերազմները գրեթե միշտ ուղեկցել են այս տարածաշրջանի երկրներին արաբա-իս-րայելական հակամարտություն, լիբանանյան քաղաքացիական պատերազմ (1975-90թթ.), իրաք-իրանական պատերազմ (1980-88թթ.), Ծոցի պատերազմ (1991թ.), 2003թ. իրաքյան պատերազմ, «արաբական գարուն» (2011թ.) և այլն։ Այս իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում տեղի հայ համայնքների վրա, որոնց մի մասն են կազմում հայ ավետարանականները։

• Մերձավոր Արևելքն աշխարհագրորեն խիստ մոտ է Հայաստանին, իսկ վերը թվարկված երկրներից երկուսը Թուրքիան և Իրանը, անմիջականորեն սահմանակից են վերջինիս։ Հետևաբար, այդ տարածաշրջանում կատարվող իրադարձություններն իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են թողնում ոչ միայն տեղի հայ համայնքների, այլև Հայաստանի վրա։ Իսկ հայ ավետարանական համայնքները որոշակի գործոն են առանձին երկրների, ինչպես նաև տարածա-

* «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ։

1 Թեև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունն ընդգրկում է նաև Հունաստանի և Ավստրալիայի հայ ավետարանական համայնքները (տե ս http://www.uaecne.org/index.php?option=com_ content&view=section&layout=blog&id=3&Itemid=6), սակայն սույն հետազոտության մեջ մենք առաջնորդվել ենք զուտ աշխարհագրական սկզբունքով դիտարկման ծիրում ներառելով միայն մերձավորարևելյան տարածաշրջանում գտնվող երկրների հայ ավետարանական համայնքները։

91

ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

շրջանային քաղաքականության մեջ, որի ճիշտ և նպատակային օգտագործումը կարող է բավական արդյունավետ լինել։

Ներուժի գնահատման փորձ

Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների ներուժն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար նախ անհրաժեշտ է գնա-հատել այն, ինչն իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ։ Առանձնացվել են երկու չափորոշիչ մարդկային և կազմակերպչական, որոնք էլ իրենց հերթին բաժանվել են ենթաչափորոշիչների։ Դրանց հիման վրա Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, ըստ ներուժի, դասակարգվել են երեք խմբի մեծ, միջին և փոքր ներուժ ունեցող համայնքներ։ Յուրաքանչյուր ենթաչափորոշիչի պարագայում կիրառվել է դրան համապատասխան չափանիշ։

1. Մարդկային չափորոշիչի շրջանակներում առանձնացվում են հետևյալ երկու ենթաչափորոշիչները.

Քանակը: Սույն ենթաչափանիշով համայնքների դիտարկման դեպքում որպես մեծ ներուժ ունեցող համայնքներ առանձնացվել են նրանք, որոնց թվաքանակը գերազանցում է 2000-ը։ Միջին ներուժ ունեցող համայնքներ են համարվել նրանք, որոնց թվաքանակը գտնվում է 1000-2000-ի սահմաններում։ Եվ վերջապես այն համայնքները, որոնց թվաքանակը ցածր է 1000-ից, համարվել են փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Ըստ այդմ Լիբանանի, Սիրիայի և Թուրքիայի հայ ավետարանական համայնքները հանդիսանում են մեծ ներուժ ունեցող։ Լիբանանում և Սի-րիայում հայ ավետարանականների թվաքանակը կազմում է 4-5 հազարական մարդ։

Մարդկային թվաքանակի առումով հետաքրքիր է Թուրքիան, որտեղ, հայ ավետարանականների թվաքանակի հետ կապված, տեղի են ունենում հակոտնյա գործընթացներ։ Մի կողմից տիրող կրոնական և ազգային անհանդուրժողականության մթնոլորտը հանգեցնում է նրանց թվաքանակի նվազմանը։ Ներկայումս, ըստ որոշ տվյալների հայ ավետարանականների թվաքանակը Թուրքիայում կազմում է մոտ 500 մարդ [1, էջ 185; 2, p. 9]։

92

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովան

Մյուս կողմից, սակայն, վերջին շրջանում Թուրքիայում կրկին լայն թափ է ստացել քրիստոնեական միսիոներությունը, որի արդյունքում տեղի է ունենում այդ երկրի քրիստոնեացման գործընթաց։ Գերմանական և այլ միսիոներական կառույցների գործունեության հետևանքով Թուրքիայում տարածում է ստանում նաև բողոքականությունը, որի ալիքն ընդգրկում է նաև նախկինում իսլամացված հայերի սերունդներին։ Օրինակ, ըստ Թուրքիայի բողոքական կազմակերպությունների տվյալների Ադանայի բողոքականների մեջ մեծ թիվ են կազմում հայկական ծագում ունեցողները [3]։ Իսկ իսլամացված հայերի սերունդների մեջ կրոնադարձությունը (վերա-քրիստոնեացումը բողոքականացումը) զուգորդվում է նաև ազգային ինքնագիտակցության վերազարթոնքով, ինչը նպաստում է հայ ավետարանականների թվաքանակի ավելացմանը։

Թե որքան է ներկայումս բողոքականություն ընդունած նախկինում իսլամացված հայերի սերունդների թվաքանակը, դժվար է ասել, քանի որ նրանք բավական խայտաբղետ մարդկային հանրույթ են ներկայացնում։ Նրանց թվաքանակի հստակ որոշման հետ կապված դժվարություններն էլ առկախում են Թուրքիայում հայ ավետարանականների թվաքանակի հստակեցման հարցը։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով նախկինում մեծ թվով իսլամացված հայերի սերունդների բողոքականացումը կարելի է ենթադրել, որ այդ երկրում հայ ավետարանականների ընդհանուր թվաքա-նակն անցնում է 2 հազարից։

Իրանի հայ ավետարանական համայնքը, որի անդամների թիվը, մեր գնահատմամբ, կազմում է 1-2 հազ. մարդ, սույն ենթաչափորոշիչով դասակարգվում է որպես միջին ներուժ ունեցող համայնք։ Իսկ Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքները, որոնցից յուրաքանչյուրի թվաքանակը ցածր է 1000-ից, համարվում են փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Սփռվածությռւեը: Համաձայն սույն ենթաչափորոշիչի մեծ ներուժ ունեցող համայնքների շարքն են դասվում նրանք, որոնք բնակվում են տվյալ երկրի 2-ից ավելի շրջաններում։ Երկու շրջաններում սփռված համայնքները դիտվում են որպես միջին, իսկ մեկ շրջանում կենտրոնացվածները փոքր ներուժ ունեցող համայնքներ։

93

ՎՀո վյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ սփռվածության, մեծ ներուժ ունեցող համայնքներ են Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի հայ ավետարանական համայնքները։ Վերջիններս սփռված են այդ երկր-ների հայաշատ բնակավայրերում։ Լիբանանում հայ ավետարանականները բնակվում են մայրաքաղաք Բեյրութում, Բուրջ Համուդում, Էշրեֆիե-ում, Այնճարում և այլն։ Սիրիայում նրանք թեև կենտրոնացած են հիմնականում Հալեպում, որտեղ էլ ապրում է ընդհանուր սիրիահայության մեծ մասը, սակայն հայ ավետարանական համայնքներ կան նաև Քեսապում, մայրաքաղաք Դամասկոսում, Հոմսում։

Սույն ենթաչափորոշիչով կրկին յուրահատուկ է Թուրքիան։ 500 հայ ավետարանականները կենտրոնացած են Ստամբուլում։ Իսկ միսիոներական գործունեության հետևանքով բողոքականություն ընդունած նախկինում իսլամացված հայերի սերունդները սփռված կերպով բնակվում են հիմնականում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարբեր շրջաններում։ Այդպիսի խմբեր կան, օրինակ, Մալաթիայում (Արևմտյան Հայաստան), Ադանայում (Կիլիկիա) և այլն։

Իրանում հայ ավետարանականները սփռված են մայրաքաղաք Թեհ-րանում, Նոր Ջուղայում, Թավրիզում, Արալում, Համադանում [4, էջ 40]։ Այնուամենայնիվ, նրանց գերակշիռ մեծամասնությունը կենտրոնացած է Թեհրանում [մանրամասն տե ս 5, էջ 33]։

Իսկ Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքները կարելի է անգամ անվանել համապատասխանաբար Ալեքսանդրիայի և Բաղդադի հայ ավետարանական համայնքներ, քանի որ, բացի այդ բնակավայրերից, հայ ավետարանականների այլ բնակավայրեր այդ երկրներում չկան։ Ասվածը թույլ է տալիս այդ համայնքները համարել փոքր ներուժ ունեցող։ 2

2. Կազմակերպչական չափորոշիչի շրջանակներում առանձնացվում են հետևյալ չորս ենթաչափորոշիչները.

Քանակը: Սույն ենթաչափորոշիչով գնահատելիս որպես մեծ ներուժ ունեցող համայնքներ են գնահատվում 10-ից ավելի կազմակերպչական կառույցներ ունեցողները։ Որպես միջին ներուժ ունեցող համայնքներ գնա-

94

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովյան

հատվում են նրանք, որոնց կազմակերպչական կառույցների թվաքանակը տատանվում է 5-10-ի սահմաններում։ Եվ վերջապես փոքր ներուժ ունեցող համայնքներ են դիտվում նրանք, որոնց կազմակերպչական կառույցների թիվը փոքր է 5-ից։

Սույն ենթաչափորոշիչի տեսանկյունից Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքները, ունենալով համապատասխանաբար 24 և 281 կազմակերպչական կառույցներ, դիտվում են որպես ուժեղ համայնքներ։

Նրանց 7 կազմակերպչական կառույցով2 հաջորդում է Իրանի հայ ավետարանական համայնքը գնահատվելով որպես միջին ներուժ ունեցող համայնք։

Թուրքիայում երբեմնի բազմաթիվ եկեղեցիների, ինչպես նաև հարուստ կալվածքների (դպրոցներ, որբանոցներ և այլն) փոխարեն, ներկայումս գործում են ընդամենը երկու հայ ավետարանական կառույցներ Ստամբուլի Գեդիքփաշա և Բեյօղլու թաղամասերի Հայ Ավետարանական եկեղեցիները1 2 3։

Ինչ վերաբերում է Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքներին, ապա Ալեքսանդրիայում գործում է մեկ (Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցին), իսկ Բաղդադում երկու (Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին և Բաղդադի հայ ավետարանական ռադիոժամը) կազմակերպչական կառույց։ Այսպիսով, Թուրքիայի, Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքները, ըստ կազմակերպչական չափորոշի-չի քանակական ենթաչափորոշիչի, գնահատվում են որպես փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Բազմազանությունը: Այս ենթաչափորոշիչով դիտարկելիս մեծ ներուժ ունեցող համայնքներ են համարվում նրանք, որոնք ունեն երկու տեսակից ավելի կազմակերպչական կառույցներ։ Երկու տեսակ կազմակերպչական կառույցներ ունեցող համայնքները համարվում են միջին, իսկ ընդամենը մեկ տեսակի կազմակերպչական կառույց ունեցողները փոքր ներուժ ունեցող համայնքներ։

1 Տես AMAA Directory 2012: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf

2 Նույն տեղում։

3 Նույն տեղում։

95

ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Ըստ այդմ Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայ ավետարանական համայնքները, ունենալով 4-5 տեսակի ղեկավար, եկեղեցական, կրթական, սոցիալական, տեղեկատվական կառույցներ1, համարվում են մեծ ներուժ ունեցող համայնքներ։ Հատկանշական է, որ Իրանի հայ ավետարանական համայնքը, թեև կազմակերպչական կառույցների թվաքանակի առումով էապես զիջում է Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքներին, սակայն տեսակային բազմազանությամբ հավասարվում է նրանց։

Իրաքի հայ ավետարանական համայնքը, ունենալով երկու տեսակի կազմակերպչական կառույց եկեղեցական (Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին) և տեղեկատվական (Բաղդադի հայ ավետարանական հոգևոր ռադիոժամը), սույն ենթաչափորոշիչով համարվում է միջին ներուժ ունեցող համայնք։

Իսկ Թուրքիայի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքները, որոնցում գործում են միայն մեկ տեսակի (եկեղեցական) կառույցներ, գնահատվում են որպես փոքր ներուժ ունեցող։

Սփռվածոտյուեը: Այս ենթաչափորոշիչով հարցը դիտարկելիս որպես մեծ ներուժ ունեցող համայնքներ են գնահատվում նրանք, որոնց կազմակերպչական կառույցները սփռված են տվյալ երկրի երկուսից ավելի բնակավայրերում։ Երկու բնակավայրերում սփռված կազմակերպչական կառույցներ ունեցող համայնքները համարվում են միջին, իսկ մեկ բնակավայրում կենտրոնացված կազմակերպչական կառույց(ներ) ունեցողները փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Սույն ենթաչափորոշիչով մեծ ներուժ ունեն Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքները, որտեղ կառույցների աշխարհագրական սփռվածությունը հիմնականում համընկնում է համայնքների աշխարհագրական սփռվածությանը։ Լիբանանում հայ ավետարանական կազմակերպչական կառույցները սփռված են Բեյրութում, Բուրջ Համու-դում, Էշրեֆիեում, Այնճարում և այլուր, իսկ Սիրիայում Հալեպում, Քեսա-պում, մայրաքաղաք Դամասկոսում, Հոմսում1 2։ Մյուս երկրների Թուրքիա-

1 Նույն տեղում։

2 Նույն տեղում։

96

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովյան

յի, Իրանի, Իրաքի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքներում կազմակերպչական կառույցները կենտրոնացած են մեկ բնակավայրում, համապատասխանաբար Ստամբուլում, Թեհրանում, Բաղդադում և Ալեք-սանդրիայում։

Գործունեության նշանակայխոթյունը: Սույն ենթաչափորոշիչով մեծ ներուժ ունեցող համայնքներ են համարվում նրանք, որոնք ունեն այնպիսի կազմակերպչական կառույցներ, որոնց գործունեությունը չի սահմանափակվում զուտ տեղական համայնքային նշանակությամբ, այլ ունեն տա-րածաշրջանային և անգամ համազգային նշանակություն: Այն համայնքները, որոնց կազմակերպչական կառույցների գործունեությունը սահմանափակվում է զուտ տվյալ համայնքի շրջանակներում, դիտվել են որպես փոքր ներուժ ունեցողներ1:

Սույն ենթաչափորոշիչով դասակարգելու պարագայում տեսնում ենք, որ միայն Լիբանանի հայ ավետարանական համայնքն է համապատասխանում մեծ ներուժ ունեցող համայնքի չափանիշներին: Բեյրութում է գտնվում Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակը: Ելնելով այս հանգամանքից կարելի է ասել, որ Լիբանանի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքի հայ ավետարանականության կենտրոնն է:

Բեյրութում է գործում նաև Սփյուռքի միակ բուհը Հայկազյան համալսարանը: Չնայած այն ավետարանական կառույց է, սակայն այնտեղ, անկախ իրենց դավանանքային պատկանելությունից, ուսանելու են գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Լիբանանից, այլև աշխարհի գրեթե 20 երկր-ներից: Ավելին, համալսարանը, բացի համազգային նշանակությունից, ունի նաև միջազգային կրթական հաստատության կարգավիճակ, քանի որ այստեղ ուսանելու են գալիս նաև այլազգի երիտասարդներ, որոնք կազմում են բուհի ուսանողության մոտ կեսը: Իսկ համալսարանի կողմից հրատարակվող Հայկազյան հայագիտական հանդեսը բարձր հեղինակություն վայելող հայագիտական պարբերականներից է:

Տարածաշրջանային նշանակություն ունեցող կառույցներ են նաև Բեյրութում գտնվող Սիրիայի և Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցի-

Այս ենթաչափորոշիչով դասակարգման պարագայում միջին տարբերակ (միջին ներուժ ունեցող համայնք) չկա:

97

ՎՀովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ների քրիստոնեական ջանից միությունը և Մերձավոր Արևելքի աստվածաբանական ճեմարանը:

Հանրագումարի բերելով առանձին ենթաչափորոշիչներով Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների վերլուծությունը կարող ենք դրանք ըստ ներուժի վարկանիշավորել։ Յուրաքանչյուր ենթաչափորո-շիչով որպես մեծ ներուժ ունեցող համայնք գնահատվածներին կարելի է տալ 3, միջին ներուժ ունեցողներին 2 և փոքր ներուժ ունեցողներին 1 միավոր։ Այս տրամաբանությամբ առանձին երկրների հայ ավետարանական համայնքների ներուժի հանրագումարային միավորը կգտնվի 6-18-ի սահմաններում, որում 18 միավորը ցույց է տալիս համայնքների առավելագույն ներուժը (բոլոր 6 ենթաչափանիշներով մեծ ներուժ ունեցող համայնքներ 6 x 3 տրամաբանությամբ), իսկ 6 միավորը համայնքների նվազագույն ներուժը (բոլոր 6 ենթաչափորոշիչներով փոքր ներուժ ունեցող համայնքներ 6 x 1 տրամաբանությամբ)։

Աղյուսակ 1

Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների վարկանիշավորումը և դասակարգումն ըստ ներուժի

Երկիր Մարդկային չափորոշիչ Կազմակերպչական չափորոշիչ Հանրագ. միավոր

Քանակ 3 If or 3 *5 3 г1 з" Քանակ Ъ 6 1* 6 СГ 3 Г1 э 3 3" 3 If or 3 *5 3 г1 3" з" ԻՕ 6 3" 6 ff Чг г1 э 3 пз

Մեծ ներուժ Լիբանան 3 3 3 3 3 3 18

Սիրիա 3 3 3 3 3 1 16

Միջին ներուժ Իրան 2 3 2 3 1 1 12

Թուրքիա 3 3 1 1 1 1 10

Փոքր ներուժ Իրաք 1 1 2 2 1 1 8

Եգիպտոս 1 1 1 1 1 1 6

98

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Վ.Հովյան

Ըստ այդմ 6-18 միավորանոց սանդղակում 6-9 միավորի միջակայքում գտնվող համայնքները համարվում են փոքր, 10-15 միավորի միջակայքում գտնվողները միջին և 16-18 միավորի միջակայքում գտնվողները մեծ ներուժ ունեցող համայնքներ։

Ինչպես ցույց է տալիս վարկանիշավորումը, մեծ ներուժ ունեցող համայնքներն են Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքները համապատասխանաբար 18 և 16 միավորներով։ Իրանի և Թուրքիայի հայ ավետարանական համայնքները համապատասխանաբար 12 և 10 միավորներով, համարվում են միջին, իսկ Իրաքի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքները համապատասխանաբար 8 և 6 միավորներով, փոքր ներուժ ունեցող համայնքներ (Աղյուսակ 1)։

Համայնքների վրա ազդող գործոնները

Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, գտնվելով բարդ և փոթորկահույզ տարածաշրջանում, իրենց վրա կրում են տարատեսակ գործոնների ազդեցությունը։ Դրանք կարելի է բաժանել երկու մասի բացասական և դրական։

Բացասական գործոնների ազդեցությունը թուլացնում է համայնքները հանգեցնելով անգամ դրանց կազմալուծմանը։ Որպես այդպիսիք կարելի է առանձնացնել 4-ը.

1. Հայաւոյացություն: Այս գործոնն ամենաակտիվ կերպով դրսևորվում է Թուրքիայում։ Դեռևս հայկական կոտորածների և Ցեղասպանության տարիներին «...գրեթէ առանց խտրականութեան ոչնչացւել են ինչպէս հայ առաքելականները, այնպէս էլ հայ կաթոլիկներն ու աւետարանականները» [6]։

Ցեղասպանությունից հետո էլ հայատյացության քաղաքականությունը շարունակեց տարածվել Հայության բոլոր դավանանքային հատվածների վրա, և հայ ավետարանականները Թուրքիայում ներկայումս էլ շարունակում են հալածանքների ենթարկվել իրենց հայ լինելու համար։ Բազմաթիվ հայ ավետարանական գործիչներ, ինչպիսիք են, օրինակ, Հրանտ Դինքը, Հրանտ Գուզելյանը և այլք, ենթարկվել են հալածանքների (սպանություններ, դատական հետապնդումներ, սպառնալիքներ, ֆիզիկական

99

ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

բռնություններ և այլն) իրենց ազգային գործունեության համար: Մասնավորապես, <<Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանա Դինքի սպանությունը 2007թ. հունվարի 19-ին կապված էր զուա իր մասնագիտության ոլորտում (լրագրություն) նրա ազգային գործունեության հեա: Ինչ վերաբերում է մեկ այլ ավետարանական գործչի Հրանա Գուզելյանի նկատմամբ ծավալված ազգային հալածանքներին, ապա դրա դրսևորումն էր այն, որ վերջինս 1982թ. մարտին 16-ամսյա բանտարկության դատապարտվեց «հակաթուրքական քարոզչության» և «թուրք երեխաներին հայացնելու» մեղադրանքներով [2, p. 19]:

2. Իսլամական արմատականություն: Վերջին շրջանում Մերձավոր Արևելքի երկրներում, կապված կրոնի դերի մեծացման հետ, վերելք է ապրում իսլամական արմատականությունը: Այն առավելապես դրսևորվում է հակաքրիստոնեական պայքարի տեսքով աստիճանաբար ավելի հակաքրիստոնեական երանգավորում ստանալով: Իսլամական արմատականությունն առավել մեծ թափով դրսևորվում է այն երկրներում, որոնք սուր հակադրության մեջ են Արևմուտքի հետ (Իրան, Իրաք): Այս դեպքում արդեն կրոնական պայքարը համեմվում է քաղաքական բովանդակությամբ ստանալով քաղաքական երանգավորում ու մոտիվացիա:

Իսլամական արմատականության վերելքը զգալիորեն վատթարացնում է քրիստոնյա փոքրամասնությունների դրությունը: Այն դրսևորվում է պետական և ոչ պետական մակարդակներում քրիստոնյաների նկատմամբ հալածանքների և հետապնդումների տեսքով հարձակումներ, սպանություններ, գույքի թալան և այլն: Այս պայմաններում լրջորեն վտանգվում է անգամ նրանց ֆիզիկական անվտանգությունը: Թե ինչպիսին է իսլամական արմատականության վերելքի պայմաններում քրիստոնյաների դրությունը, ցցուն կերպով նկարագրել է Դ.Ուրուշևը. «Հուսեյնի վարչակարգի անկումից հետո քրիստոնյաների դրությունը (Իրաքում- Վ.Հ.) նկատելիորեն վատացել է: Այժմ նրանք դարձել են Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության պատանդները, նրանց դիտում են որպես Արևմուտքի դաշնակիցներ, Իրաքի և իսլամի թշնամիներ: Ծայրահեղականները հաճախ հարձակվում են քրիստոնյաների տների ու խանութների վրա: Հատուկ խտրա-

100

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովյան

կաեությաե են ենթարկվում այն քրիստոնյա կանայք, որոնք փողոց են դուրս ղալիս աոանց մուսուլմանական ղլխաշորեքի, և դաոնում են ծաղրի ու սպառնալիքների օբյեկտ: Շատ հիվանդանոցներում հրաժարվում են բուժել հիջաբչհագած կանանց»1:

Ներկայումս Մերձավոր Արևելքում շարունակվում է իսլամական արմատականության վերելքի միտումը: Մասնագետների գնահատմամբ 2011թ. «արաբական գարունը» իսլամի վերելքի արդյունք էր, քանի որ արաբական որոշ երկրներում աշխարհիկ վարչակարգերը տապալվեցին փոխարինվելով իսլամիստական ուղղվածությամբ վարչակարգերով [7, էջ 8]:

3. Հակազդեցություն միսիոներական գործունեությանը: Այս գործոնը հատկապես ակտիվ է դրսևորվում Թուրքիայում և Իրանում, որտեղ ակտիվ կերպով ծավալվում է միսիոներական գործունեություն: Համաձայն Թուրքիայի հատուկ ծառայությունների կանխատեսումների միսիոներական գործունեության արդյունքում 2020թ. Թուրքիայում քրիստոնեություն ընդունածների քանակը կկազմի բնակչության 10%-ը [8, էջ 39]: Իսկ ըստ Միջազգային անտիոքյան հովվություն (International Antioch Ministries) միսիոներական կազմակերպության, որը նպատակ ունի Իրանում քրիստոնյաների թվաքանակը հասցնել նույնպես բնակչության 10%-ի, այդ երկրռւմ քրիստոնյաների թվաքանակն արդեն կազմում է 500 հազարից 1 մլն մարդ1 2:

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

Միսիոներական ակտիվ գործունեությունը թե Թուրքիայում և թե Իրանում ծնում է կոշտ հակազդեցություն թե պետության և թե իսլամական ծայրահեղականների կողմից, քանի որ երկու երկրներում էլ այն դիտվում է որպես սպառնալիք պետության անվտանգությանը: Պետական մակարդակով հակազդեցությունը դրսևորվում է նրանով, որ, օրինակ, Իրանում պետականորեն արգելված է միսիոներությունը, իսկ կրոնափոխության համար նախատեսված է մահապատիժ: Իսկ ոչ պետական մակարդակով հակազդեցությունը դրսևորվում է իսլամիստ ծայրահեղականների կողմից քրիստոնյա միսիոներների նկատմամբ իրականացված բռնու-

1 Дмитрий Урушев, Заложники политики Хусейна и Буша: Христианам нет места в «свободном» Ираке http://rusk.ru/st.php?idar=710130

2 В Иране начинается христианское пробуждение? http://www.invictory.org/news/story-11884.html

101

ՎՀովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

թյուններով (սպառնալիքներից ընդհուպ մինչև սպանություններ), որը զուգորդվում է իրավապահ մարմինների կողմից այդ հանցագործությունները բացահայտելու «անկարողությամբ» կամ դատարանների կողմից հանցագործների նկատմամբ մեղմ վճիռներով [տե ս, օրինակ, 8, էջ 39-44]։

Ե վ Թուրքիայում, և Իրանում միսիոներական գործունեության նկատմամբ հակազդեցությունից տուժում են նաև տեղի հայ ավետարանականները։ Մասնավորապես, ըստ որոշ ենթադրությունների 2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատանը թուրք ազգայնամոլների կողմից դաժանաբար սպանված երեք բողոքականներից երկուսը վերա-քրիստոնեացած, նախկինում բռնի իսլամացված հայերի սերունդներ էին [տե ս 9, էջ 12-13]։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա այստեղ նույնպես հայ ավետարանականները որոշակիորեն ներգրավված են միսիոներական գործունեության մեջ, քանի որ միսիոներությունը ենթադրում է նաև տեղական կադրերի (միսիոներների, քարոզիչների) «արտադրություն» և գործարկում։ Հետևաբար, նրանք նույնպես հայտնվում են միսիոներության դեմ պայքարի թիրախում։ Մասնավորապես, 1994թ. սպանվել են երկու հայ ավետարանական գործիչներ Հայկ Հովսեփյան Մեհրը և Թաթեոս Միքայեյյանը1։ Չի բացառվում, որ սպանություններն իրականացվել են իսլամիստ ծայրահեղականների կողմից կապված նրանց կրոնական գործունեության հետ։

Ներկայումս էլ վտանգը շարունակվում է։ Հետևաբար, Իրանի հայ ավետարանականներից պահանջվում է առավելագույն զգոնություն և շրջահայացություն։ Խնդիրը չի վերաբերում միայն վերջիններիս անվտանգությանը։ Բանն այն է, որ հայ ավետարանականների նկատմամբ իսլամիստ ծայրահեղականների ատելությունն ու թշնամանքը կարող են տարածվել ընդհանուր հայ համայնքի վրա վտանգելով նաև հայ-իրանական հարաբերությունները։

4. Քաոսային իրավիճակ: Ինչպես արդեն նշվել է, ներքին և արտաքին պատերազմները գրեթե մշտական երևույթ են Մերձավոր Արևելքի երկրնե-

1 Minority Rights Group International, World Directory of Minorities and Indigenous Peoples - Iran: Christians, 2008 http://www.unhcr.org/refworld/docid/49749d0b2d.html

102

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

Վ.Հովյան

րի համար: Դրանք թեև անմիջականորեն չեն հարվածում հայ ավետարանական համայնքներին, սակայն իրենց բացասական ազդեցությունը թողնում են անուղղակիորեն։ Այդ փոթորկահույզ իրադարձությունները ծնում են քաոս, որն էլ հանգեցնում է հանցագործությունների աճի, միջէթնիկ բախումների, ահաբեկչության աճի, բախումների պետական անվտանգության ուժերի և տարատեսակ զինված խմբավորումների միջև և այլն։ Այս ամենի հետևանքով էլ տարածաշրջանի երկրների ընդհանուր բնակչության հետ մեկտեղ տուժում են նաև հայ ավետարանական համայնքները։ Օրինակ, Բաղդադում 2008թ. սեպտեմբերի 28-ին Իրաքի անվտանգության ուժերի և մի խումբ զինյալների միջև բախման հետևանքով հրդեհվել է տեղի Հայ Ավետարանական եկեղեցին, որի հետևանքով այն մեծ վնասներ է կրել1։

Այս բոլոր բացասական գործոնների ազդեցության գլխավոր հետևանքը արտագաղթն է, որը հանգեցնում է հայ ավետարանական համայնքների թուլացմանը և անգամ կազմալուծմանը։ Օրինակ, նախկինում Եգիպտոսում հայ ավետարանական համայնքներ եղել են մայրաքաղաք Կահիրե-ում և Ալեքսանդրիայում։ Արտագաղթի հետևանքով Կահիրեի հայ ավետարանական համայնքը սպառվել է, և ներկայումս Եգիպտոսում առկա է միայն Ալեքսանդրիայի խիստ սահմանափակ թվով հայ ավետարանական համայնքը [մանրամասն տե ս 10, էջ 44-45]։

Դրական գործոնները, ի տարբերություն բացասականների, նպաստում են համայնքների կյանքի աշխուժացմանը բարձրացնելով նրանց կենսունակությունը։ Որպես այդպիսիք կարելի է առանձնացնել հետևյալները.

1. Միսիոներությունը: Մերձավոր Արևելքում վերջին շրջանում լայն թափ ստացած բողոքական միսիոներությունը, նպաստելով տարածաշրջանում ընդհանրապես ավետարանականության տարածմանն ու ամրապնդմանը, դրանով իսկ նպաստում է նաև հայ ավետարանական համայնքների կենսունակության ամրապնդմանը։ Միսիոներական կառույցների հետ համագործակցությունը, նրանց կողմից ստացված օգնությունը դրական ազդեցություն են ունենում հատկապես փոքր ներուժ ունե-

1 Պաղտատի Հայ Աւետարանական եկեղեցին հրոյ ճարակ, http://asbarez.com/arm/54093/

103

ՎՀովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ցող և խոցելի համայնքների վրա: Այդպիսի համագործակցության օրինակ է 2008թ. փետրվարին Բաղդադի արաբալեզու մկրտական ռադիոկայանով հայ ավետարանական հոգևոր ռադիոծրագրի հիմնումը, որը հայերենով եթեր է հեռարձակվում օրական 30 րոպե տևողությամբ։ Ռադիոծրագրի հիմնումը իրադարձություն էր Իրաքի հայ համայնքի համար ընդհանրապես, քանի որ այն առաջին հայալեզու հեռարձակումն էր Իրաքում1։

2. Արտերկրի կամ համաշխարհային հայ ավետարանական կազմակերպությունների կողմից ստացված օգնությունը: Այս տեսակետից անգնահատելի են Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության դերն ու նշանակությունը մերձավորարևեյյան հայ ավետարանական համայնքների պահպանման և ամրապնդման գործում: Մասնավորապես, ընկերակցությունն է հոգում Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու շենքի վարձակալության ծախսերը: Իսկ 2008թ. սեպտեմբերին եկեղեցում բռնկված հրդեհից հետո ընկերակցությունը կազմակերպեց հանգանակություն այն վերանորոգելու համար1 2:

3. Համագործակցությունը հայ առաքելական և կաթողիկե համայնքների հետ: Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների կյանքում ամենադրական գործոնը, որը նպաստում է բարդագույն իրավիճակում հայտնված համայնքների կենսունակությանը, միջդավանական համագործակցությունն է ինչպես հայ առաքելական, այնպես էլ հայ կաթողիկե համայնքների հետ: Հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքների միջև միջդավանական համագործակցությունը ոչ միայն օգնում է համատեղ ուժերով լուծելու ընդհանուր խնդիրները, փոխօգնության գնալու միմյանց տարբեր հարցերում, այլև Սփյուռքում ազգային համախմբման լավագույն դրսևորում է:

1 Տե ս First Anniversary for the Daily Armenian Radio Program in Iraq

http://www.chanitz.org/2009/03/first-anniversary-for-daily-armenian.html; Իրաքի Հայ Անետ. Եկեղեցիի Հոգենոր Րատիոյ Ժամի Ծարայութիննը http://www.chanitz.org/2011/05/radio-service-of-armenian-evangelical.html? utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+ArmenianEvangelicalEmmanuelChurch-ChanitzYouth+%28ARMENIAN+EVANGELICAL+EMMANUEL+CHURCH+-+CHANITZ+YOUTH%29

2 Պաղտատի Հայ Աէետարանական եկեղեցին հրոյ ճարակ, http://asbarez.com/arm/54093/

104

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովան

Միջդավանակաե համագործակցության մակարդակները և ձևերը

Մերձավոր Արևելքի հայ համայնքներում միջդավանական համագործակցությունը ծավալվում է հասարակական կյանքի ամենատարբեր բնագավառներում քաղաքական, սոցիալական, գիտամշակութային և այլն։ Այն դրսևորվում է երկու մակարդակով անհատական և ինստիտուցիոնալ։

1. Անհատական մակարդակով միմյանց հետ ակտիվ շփումների և համագործակցության մեջ են գտնվում տարբեր դավանական շերտերին պատկանող անհատ հայեր։ Այս մակարդակով միջդավանական համագործակցությունը դրսևորվում է հետևյալ հիմնական ձևերով.

Աշխայւհիկ կառույցներում տարրեր դավանական շերտեր ներկայացնող անհատ հայերի ընդդրկվածություն: Աշխարհիկ կառույցները, ինչպիսիք են հայ քաղաքական կուսակցությունները, բարեգործական, մշակութային, կրթական և մարզական հաստատությունները, իրենց գործունեությամբ իրականացնում են ազգային համախմբման գործառույթ, քանի որ նրանց գործունեության մեջ ընդգրկվում են հայ համայնքների բոլոր, այդ թվում նաև դավանական շերտերը: «Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան ներկայութիւնը,- գրում է Հ. Չոլաքյանը,- Անտիոքի շրջանի միւս գիւղերուն պարագային, ինչպէս Քեսապ, բարերար դեր ունեցած է տարբեր համայնքներու զաւակները նոյն մասնաճիւղին մէջ առնելու եւ անոնց մէջ ազգային դաստիարակութեան ընդհանուր նկրտումներ ապահովելու տեսակէտէն: Հայ լուսաւորչականին հետ նոյն մասնաճիւղին մէջ մտած են նաեւ բողոքականը, կաթողիկէն եւ նոյնիսկ լատինը» [11, էջ 187]: Աշխայմւիկ միջոցառումներին համատեղ մասնակցություն: Այդպիսի միջոցառումներ են գիտաժողովները, ցուցահանդեսները, համերգները, բողոքի ակցիաները և այլն: Օրինակ, Դամասկոսում ՌԱԿ կլոր տարեդարձե-րին նվիրված միջոցառումներին, որպես կանոն, հրավիրվում են «...անձ-նավորություններ, որոնք հայ ազգին մատուցել են գնահատելի ծառայություններ առանց նկատի ունենալու նրանց կուսակցական պատկանելությունը կամ դավանանքը» [12, էջ 49]:

105

ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

2. Ինսւռիւռուցիոնալ մակարդակով միջդավանական համագործակցությունը ծավալվում է Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների որպես ինստիտուտների, կամ նրանց առանձին կառույցների միջև։ Այն դրսևորվում է հետևյալ հիմնական ձևերով.

Համատեղ կառույցների ստեղծում և տնօրինում: Համագործակցության սույն ձևը բնորոշ է հատկապես սոցիալական ոլորտին, որը միշտ էլ նշանակալից, եթե ոչ առաջնային տեղ է ունեցել Մերձավոր Արևելքի հայ համայնքներում միջդավանական համագործակցության ասպարեզում։ Շատ սոցիալական կառույցներ (Ազունիեի առողջարանը Լիբանանում, Հովարդ Կարա-գյոզյան հաստատության Սիրիայի մասնաճյուղը և այլն) ստեղծվել և կառավարվում են համատեղ [մանրամասն տե ս 13, էջ 56-57; 14, էջ 50]։

Համատեղ միջոցառումների կազմակերպում: Համագործակցության այս ձևն ակտիվ դրսևորվում է տարբեր բնագավառներում։ Օրինակ, քաղաքական բնագավառում ամեն տարի ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունները կազմակերպվում և իրականացվում են հայկական երեք դավանական համայնքների կողմից համատեղ։

Գիտամշակութային ոլորտում նման համագործակցության ուշագրավ օրինակ է Սիրիայի հայ համայնքում հայ գրերի ստեղծման 1600-ամ-յակի, Հայաստանում քրիստոնեության պետական կրոն ընդունման 1700-ամյակի և այլ կարևոր տարեդարձերի համատեղ նշումը [12, էջ 24]։

Սեկ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին մյուսների մասնակցություն:Համագործակցության սույն ձևը փաստող օրինակներ են.

• 2005թ. Հայկազյան համալսարանի 50-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցեցին նաև Հայ Առաքելական և Կաթողիկե եկեղեցիները ի դեմս Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերյանի և Հայ կաթողիկե պատրիարքության ընդհանուր փոխանորդ Վարդան եպս. Աշգարյանի [15]։

• 2009թ. հոկտեմբերի վերջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունում կազմակերպված համագումարին նվիրված Ադանայի ջարդերի 100-ամյակին, զեկույցներով հանդես եկան Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները ի դեմս, համապատաս-

106

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովյան

խանաբար, Անդրանիկ վարդապետ Կռանյանի և Սիրիայի հայ ավետարանականների համայնքապետ, վերապատվելի Հարություն Սե-լիմյանի [տե ս 6]։

Համազգային միջոցառումներին հայկական երեք հարանվանությունների մասնակցություն: Համազգային միջոցառումները նույնպես ազգային համախմբման ներուժ ունեն։ Այդ միջոցառումներին մասնակցում են Մերձավոր Արևելքի հայ համայնքների երեք դավանանքային շերտերն էլ ի դեմս իրենց ինստիտուցիոնալ կառույցների։ Օրինակ, 2010թ. մարտի 22-24-ը ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի Սիրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում տեղի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների առաջնորդներն ուղեկցում էին նրան և համատեղ մասնակցում նախատեսված միջոցառումներին [մանրամասն տե ս 14, էջ 50]։

Համատեղ պայքար ընղհանուր խնդիրների լուծման համար: Փորձը ցույց է տվել, որ Հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական համայնքների միջև սերտ համագործակցությունն ընդհանուր խնդիրների լուծման ուղղությամբ տալիս է ցանկալի արդյունք։ Օրինակ, Սիրիայում 1970-ական թթ. Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիները համատեղ պայքարի միջոցով կարողացան հայկական դպրոցների համար ձեռք բերել մայրենի լեզվի ուսուցման, ինչպես նաև կրոնագիտության դասընթացները հայերենով անցկացնելու բացառիկ իրավունքը [տե ս 14, էջ 51; 12, էջ 15]։

Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև միջդավանական համագործակցության նոր հորիզոն է բացում Թուր-քիայում պետության կողմից բռնագրավված քրիստոնեական փոքրամասնություններին պատկանող գույքի վերադարձի հարցը։ 2011թ. հունիսի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունեց 306-րդ բանաձևը, որը կոչ է անում Թուրքիային «իրենց օրինական տերերին վերադարձնել բոլոր քրիստոնեական եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը, վանքերը, դպրոցները, հիվանդանոցները, հուշարձանները, մասունքները, սրբավայրերը և այլ կրոնական գույքը, ներաոյալ շարժական գույքը, ինչ-

107

ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

պիսիք են արվեստի գործերը, ձեռագրերը, զգեստները, անոթները և այլ իրերը» [16]։ Նույն թվականին Թուրքիայում նույնպես կայացվեց որոշում բռնագրավված եկեղեցապատկան գույքի վերադարձի մասին։

Եկեղեցապատկան գույքի հետ ստացումը բարդ գործընթաց է և պահանջում է ջանքերի համատեղում։ Եվ պատահական չէր 2012թ. փետրվարի 23-26-ը Անթիլիասում «Հայկական ցեղասպանությունը ճանաչումից հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովի փակման խոսքում այս առնչությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հայտարարությունը, որ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Հայ Կաթողիկէ ու Բողոքական եկեղեցիներուն եւ մեր կուսակցութիւններուն հետ գործակցաբար յառաջիկային պիտի պատրաստէ աշխատանքային ծրագիր» [17, էջ 116]։

Հայ ավետարանականները ՝ քաղաքական, քաղաքակրթական և ազգային գործոն

Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, հաշվի առնելով նրանց ներուժը և գործունեության ուղղությունները, կարելի է դիտել որպես քաղաքական, քաղաքակրթական և ազգային գործոն, որոնցից յուրաքանչյուրում նրանք գործում են կոնկրետ ուղղություններով որոշակի խնդիրների լուծման համար։

Քաղաքական բնագավառում նրանց գործունեության ուղղությունները հետևյալն են.

1. Հայոց ցեղասպանության հարցի արծարծում: Այս խնդրի ուղղությամբ հայ ավետարանականների գործունեությունը հատկապես աչքի է զարնում Թուրքիայում, որտեղ, չնայած համատարած վախի և հալածանքների մթնոլորտին, հայ ավետարանականներն աչքի են ընկնում ազգային հարցերի արծարծման բնագավառում առավել նախանձախնդրությամբ [մանրամասն տե ս 18, էջ 24, 25]։

2. Հայադարձություն: Ավետարանական հայերի գործունեությունը Մերձավոր Արևելքում Հայության համար նշանավորվում է նաև ուծացման տարբեր մակարդակներում գտնվող հայերի հայադարձության տեսանկյունից, քանի որ նրանց իրականացրած հոգևոր-քարոզ-

108

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովյան

չական գործունեության արդյունքում ազգային ինքնությունից հեռացած հայերի մեջ կրկին վերականգնվում է հայկական ինքնագիտակցությունը։ Այս երևույթը նույնպես առավել մեծ չափով տեղի է ունենում Թուրքիայում [մանրամասն տե ս 18, էջ 25-26]։ Բանն այն է, որ բռնի իսլամացման հետևանքով նաև ազգային արմատներից հեռացած հայության ամենամեծ հատվածը բնակվում է ժամանակակից թուրքական հանրապետության տարածքում (Արևմտյան Հայաստան, Կիլիկիա և այլն), քանի որ հայերի բռնի իսլամացումն առավել զանգվածաբար իրականացվել է Հայոց ցեղասպանության տարիներին [տե ս 19, էջ 7-45]։ Իսկ հայադարձության ուղղությամբ Թուրքիայում գործադրվող ջանքերի մասին Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն վկայում է. «...մենք գաւառներուն մէջ աշխատանք կը տանինք, հաւատքի և կրօնին զօրութեամբ մեր արմատներուն, մեր պատմութեան հետ առնչակից դարձնել բոլոր այն հայերը, որոնք այսօր, կամքէ անկախ պատճառներով, հեռացած են մեզմէ» [20]։

Քաղաքակրթական ասպարեզում հիմնական դերակատարը Բեյրու-թի Հայկազյան համալսարանն է։ Նրա գործունեությունը մեծ զարկ է տալիս Մերձավոր Արևելքում հայկական և համաշխարհային քաղաքակրթության պահպանման և զարգացման գործին։ Ընդհանուր առմամբ, համալսարանի կողմից լուծվում են հետևյալ երկու հիմնական խնդիրները.

1. Հայագիտության զարգացում։ Համալսարանն աշխարհի խոշորագույն հայագիտական կենտրոններից է։ Նրա հայագիտության ամբիոնում ուսուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն1, իրականացվում են հետազոտություններ այդ և այլ հայագիտական ոլորտներում։ Իսկ համալսարանի կողմից հրատարակվող Հայկազյան հայագիտական հանդեսում տպագրվում են հայագիտության տարբեր խնդիրներին նվիրված նյութեր։

1 http://www.haigazian.edu.lb/Pages/MajorDetails.aspx?Id=65

109

ՎՀովյան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

2. Գիտության այլ ճյուղերի զարգացում: Համալսարանում բացի կրոնագիտությունից դասավանդվում և զարգացվում են նաև գիտության այլ ճյուղեր1, որով համալսարանն իր նպաստն է բերում նաև համաշխարհային քաղաքակրթության զարգացմանը:

Ազգային հարցերում հայ ավետարանականները Մերձավոր Արևելքում կոչված են լուծելու հետևյալ հիմնական խնդիրները.

1. Հայապահպանություն: Հանգամանքների բերումով հայ ավետարանականներն առավել նախանձախնդիր են ազգային ինքնության պահպանման հարցում: Խնդիրը, թերևս, ունի հոգեբանական կողմ: Բանն այն է, որ նրանք խնդիր ունեն ապացուցելու ազգային ինքնությանն իրենց հավատարմությունը, քանի որ այլոց կողմից հաճախ ընկալվում են որպես Հայությունից օտարացած հատված: Հակառակն ապացուցելու ձգտումը մղում է հայ ավետարանականներին ավելի ամուր փարված մնալ ազգային ինքնության այնպիսի բաղադրիչների, ինչպիսիք են մայրենի լեզուն, ազգային մշակույթը, ազգային խնդիրների լուծմանը նպաստելը և այլն:

2. Ազգային համախմբում Հայ ավետարանական համայնքների կողմից Մերձավոր Արևելքում հայ ազգային համախմբմանը նպաստելը լավագույնս երևում է նրանց կրթական կառույցների գործունեությամբ: Վերջիններս միշտ էլ բաց են եղել այլ դավանանքի հետևող առաքելական և կաթողիկե հայ երեխաների համար: Դա ավանդական երևույթ է Մերձավոր Արևելքի հայ համայնքներում: Համաձայն Մերձավոր Արևելքի հայ ավետարանական կիրակնօրյա վարժարանների մասին 1947-48թթ. տեղեկագրի 29 վարժարաններում 2700 աշակերտների միայն 54%-ն էր ավետարանական: 41%-ը լուսավորչական էր, իսկ մնացած 5%-ը պատկանում էր այլ հարանվանությունների [21, էջ 358-359]:

1 Տե ս http://www.haigazian.edu.lb/Academics/Pages/UndergraduatePrograms.aspx

110

21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

ՎՀովյան

Ինչ վերաբերում է Սփյուռքի միակ բուհին Բեյրութի Հայկազյան համալսարանին, ապա այստեղ ուսանողությունից զատ դասախոսական ու վարչական աշխատողների կազմում ևս կան հայ առաքելականներ ու կաթողիկեներ1։

Ապրիլ, 2012թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003։

2. Tessa Hofmann, Armenians in Turkey Today: A Critical Assessment of the Situation of the Armenian Minority in the Turkish Republic, Bruxelles, 2002.

3. Акопян А., О чем молчит Адана, Ноев Ковчег, № 01, Январь, 2010.

4. Մանուկյան Մ, Իրանահայ գաղթօջախի առօրյան, Երևան, 2000։

5. Հովյան Վ, Իրանի հայ բողոքական համայնքը, Գլոբուս. Ազգային անվտանգություն, 2010, # 5։

6. Ալիք, 01.11.2009։

7. Հարությունյան Գ, «Արաբական գարնան» հետևանքները, Գլոբուս. Ազգային անվտանգություն, 2012, # 1։

8. Խաչիկյան Տ, Միսիոներությունը Թուրքիայում, Կրոն և հասարակություն, 2009, դեկտեմբեր, # 9։

9. Մեքոնյան Ռ, Կրոնական հալածանքների նոր ալիք Թուրքիայում (Մալաթիայի սպանդի շուրջ), Հանրապետական, 2007, # 5։

10. Հովյան Վ, Եգիպտոսի հայ ավետարանական համայնքը, Գլոբուս. Ազգային անվտանգություն, 2011, # 3։

11. Չոլաքեան Յ., Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը, Անթիլիաս, 2006։

12. Փաշայան Ա, Դամասկոսի հայ համայնքը. ներկան և հեռանկարը, «Նորավանք» ԳԿՀ տեղեկագիր, 2008, թիվ 23։

13. Հովյան Վ, Լիբանանի հայ բողոքական համայնքը, 21-րդ ԴԱՐ, 2010, # 4։

14. Հովյան Վ, Սիրիայի հայ ավետարանական համայնքը, Գլոբուս. Ազգային անվտանգություն, 2010, # 4։

15. Ազգ, 06.07.2005։

16. H Res, Resolution 306 Urging the Republic of Turkey to Safeguard its Christian Heritage and to Return Confiscated Church Properties, June 15, 2011.

iНе можете найти то, что вам нужно? Попробуйте сервис подбора литературы.

17. Հասկ, 2012, փետրուար, թիւ 2։

18. Հովյան Վ, Թուրքիայի հայ բողոքական համայնքը, Գլոբուս. Ազգային անվտանգություն, 2010, # 3։ * 111

1 Տե ս Ливанские эскизы, http://aniv.ru/view.php?numer=16&st=2

111

ՎՀովան

<21-րդ ԴԱՐ», թիվ 4 (44), 2012թ.

19. Մեւքոեյաե Ռ, Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին. ընթացքը և հետևանքները, Եր., Հեղինակային հրատարակություն, 2010։

20. Ազդակ, 09.06.2009։

21. Ատաեալեաե Կ, Յուշարձան Հա] աւետարանականաց եւ աւետարանական եկե-ղեցւո], Ֆրեզնո, 1952:

АРМЯНСКИЕ ЕВАНГЕЛИЧЕСКИЕ ОБЩИНЫ БЛИЖНЕГО ВОСТОКА

Ваграм Овян

Резюме

По своему потенциалу армянские евангелические общины Ближнего Востока делятся на три типа: большие, средние и маленькие. К евангелическим общинам с большим потенциалом относятся общины Ливана и Сирии, средним - Ирана и Турции, маленьким - Ирака и Египта. Находясь в сложном регионе, армянские евангелические общины подвергаются разным положительным и отрицательным воздействиям. В качестве негативных факторов особенно значимы армянофобия (Турция), исламский радикализм (Ирак, Иран), противодействие миссионерству (Турция, Иран), внутренние и внешние войны (Ливан, Сирия, Ирак, Иран, Египет).

В качестве положительных факторов выступают миссионерство, помощь, получаемая из-за рубежа или от всемирных армянских евангелических организаций, и самое главное - межконфессиональное сотрудничество с армянскими апостольскими и католическими общинами.

Армянские евангелические общины выступают на Ближнем Востоке в политической (озвучивание вопроса о Геноциде армян, обращение к своим национальным истокам), цивилизационной (сохранение и развитие армянской и мировой цивилизации) и национальной (сохранение армянства, национальная консолидация) сферах.

112

i Надоели баннеры? Вы всегда можете отключить рекламу.